« ՄԱՅԱ-3 »

« Ամուր գետեր մարմարե քամի »

Գլուխ 01


Փոշոտ ճանապարհը անխղճորեն գալարվում էր, անիվների տակ թողնելով փոսեր, վտակներ ու քարքարուտներ, այնպես, որ Ջեյնի մոտ ինքնաբերաբար զարմանքի բացականչություններ էին հնչում, երբ հին, զրնգացող ավտոմեքենան այնուամենայնիվ հաջողությամբ հաղթահարում էր հերթական փորձությունը: Ավելի կոնկրետ ասած այդ բացականչությունները նրա մոտ արտահայտվում էին ճնշված նստատեղով կատարված ամուր հարվածներով: Երբեմն վերելքի զառիթափությունը այնքան մեծ էր լինում, որ տաքսու վարորդը ստիպված էր լինում արգելակել, դուրս գալ մեքենայից ու փորձել գտնել այդ զառիթափությունը հաղթահարելու ամենաօպտիմալ միջոցը: Ամեն անգամ Ջեյնին թվում էր, թե այդ կանգառը վերջինն է, ու այստեղից արդեն պետք է ոտքով գնալ, ինչը հազիվ թե նրա տասնվեցժամյա ճանապարհորդության հաճելի շարունակությունը կլիներ, անհեթեթ արևն էլ մյուս կողմից էր այրում: Եվ ամեն անգամ տաքսու վարորդը հերոսաբար գտնում էր ճանապարհը շարունակելու հնարավորությունը, հնարավոր է, որ դրա համար պատճառ էր հանդիսացել այն, որ նրա առաջարկած գնին համաձայնեցին առանց սակարկելու: Հնարավոր է նաև, որ դրա պատճառն էր մասնագիտական հպարտությունը:

- Ինչպե՞ս է նա ինքն այստեղ գալիս, - բացականչեց Ջեյնը, մի այդպիսի հերթական կանգառից հետո:

- Իսկ ուր գնա, - մրթմրթած Դիկը, ծամելով խոտը, - նրան այստեղ էլ լավ է, ուրիշ ոչ մի տեղ նա չի գնում:

- Ասում եք ուրիշ ոչ մի տեղ չի՞ գնում: Ինչքան ինձ հայտնի է, նա բավականին ակտիվ ճանապարհորդում է աշխարհով մեկ, զբաղվելով և՛ լեռնագնացությամբ, և՛ դայվինգով, ինչպես նաև բիզնեսովչէ որ նա ամբողջ աշխարհով մեկ ունի հյուրանոցների ցանց:

- Ոչ, ես դա նկատի չունեի,- պարզաբանեց Դիկը: - Արահետ: Այստեղ կա մի արահետ, որը համարյա ուղղաձիգ քարաժայռով տանում է ուղիղ դեպի նորավան. հենց այդ ճանապարհով էլ նա գնում է: Մի ժամ դեպի ներքև, կես ժամ դեպի վերև, ու այդպես

Ինչ խոսք, հնարավոր է, որ ջունգլիներում, որոնցով անցնում էր այդ արահետը, այնքան էլ շոգ չէր, բայց մյուս կողմից էլ փշոտ մացառուտները, արևադարձային անտառի գոլորշինու միևնույն է նույն շոգըկես ժամ, այն էլ դեպի վերևօ՜ ոչ, ավելի լավ է թափահարվել օդափոխվող տաքսու մեջ:

Ջեյնը հենվեց նստարանին ու դադարեց հետևել վարորդի սխրագործություններին: Վերջիվերջո նրան վճարված էր, ու նա էլ պարտավոր էր տանել: Նա վերջնահաշվարկով չէր էլ հասկանում, թե ինչու է այդտեղ, իր հիմնական աշխատանքից` Իլլինոյիս նահանգում «Տրանսմեդիկալ ռեսերչ կորպորեյշն», հազարավոր կիլոմետրեր հեռու: Ընդ որում դա արդեն առաջին անգամը չէր: Նա նաև չէր հասկանում, թե ինչու հենց իրեն` շարքային ֆիզիկոս-ինժեներին էին հրավիրում ամերիկյան բժշկական կազմակերպություն բանակցությունների: Բայց ճանապարհորդության ծախսերը նախապես հոգված էին, անկախ բանակցությունների արդյունքից հաշվի էր առնված նաև հոնորարը, Դյուսսելֆորդյան ինստիտուտի ղեկավարությունը դեմ չէր, ևինչու ոչ, նա մեկնեց: Մեկնեց ու մնաց այնտեղ: Մնաց անկախ այն բանից, որ բանակցության արդյունքները ձեռնտու էին նրա գործատուներին, այլ ոչ հենց իրեն: Նրան պահեցին ընդհանուր խոսակցությունները բժշկական տեղնոլոգիաների մասին, ըստ երևույթի նա չէր էլ հասկանում, թե ինչով պետք է զբաղվեր, բայց արդյո՞ք նա կորցնելու բան ուներ: Իհարկե ոչ, նա ոչինչ չուներ կորցնելու: Թեկուզ հենց բնակավայրի փոփոխությունը. Ջեյնը դա սիրում էր: Ինչպես նաև սիրում էր լավ հոնորարներ:  

Եվ ահա, նա նորից պետք է մեկնի. չգիտես, թե ինչու, ու չգիտես, թե ուր` ինչ-որ հիմալայան անմարդաբնակ վայր: Չնայածայնտեղ գեղեցիկ է: Այո, դա անհերքելի է, որ այնտեղ գեղեցիկ է: Իմիջաելոց նորից լեռներ: Այն ժամանակ հասնելով Նահանգներ, մինչև աշխատանքի անցնելը նա արձակուրդ էր վերցրել, և շտապել էր էքսկուրսիաների ազգային պարտեզներով, այդ ամենի վրա ծախսելով ահռելի միջոցներ: Գրանդ Կանյոնի Dripping Springs տրեկում մարդիկ գրեթե չկային: Շուրջբոլորն արևով ողողված լանջեր էին ու, երբ իջնում էիր կիրճ, պարզվում էր, որ վերևից անապատ թվացող տեղանքը իրականում ծածկված է ծաղկող կակտուսներով, փափուկ ասեղներ ունեցող թփերով: Նա այնքան հաճախ էր դրանք շոշափում, որ հիմա առանց ինչ-որ դժվարության մատների վրա, ձեռքերի ափերի մեջ վերարթնացնում է այդ զգացողությունը: Վերևից այդ տեղանքը գորշ էր թվում, հնարավոր է, որ դրա պատճառը հողի դեղնակարմիր գույնի ու կանաչի` բուսականության, խառնուրդի արդյունքն էր: Այստեղ-այնտեղ թռչկոտում էին հետաքրքրասեր սկյուռիկները: Մողեսիկները թպրտում էին թփերի մեջ, կամ քարերի վրա քարացած տաքանում էին: Շուրջբոլորը լռություն էր: Լսվում էր միայն ոտքերի տակի ավազի ու քարերի խշշոցը, բարձունքում ճուռակների ճիչերը ու ծառերի տերևների մեղմ շրշյունը, որն առաջացնում էր մեղմ քամին: Արևն անմիջապես քո վերևում էր, տիրում էր անդորր: Ճանապարհի ընդամենը կեսն անցնելուց հետո, նա ետ էր նայում ու հավատը չէր գալիս, որ իջել է այդպիսի բարձրությունից, իսկ երբ նայում էր ներքև, հասկանում էր, որ դեռ շատ երկար ճանապարհ ունի անցելու:

Գետահովտի ահռելի տարծությունները, որը լայն, որը խորը ոչ մի կերպ չէին տեղավորվում երևակայության մեջ: Երեք օրերի ընթացքում ոտքով ու ուղղաթիռով անցնելով անգամ մի քանի մրցուղիներին համարժեք ճանապարհ, միևնույն է, միայն հեռանալով նա հասկացավ, թե ինչքան ահռելի մեծ էր այդ ամենը:

Հաջորդիվ սպասվում էր Kaibab երկար մրցուղին` մոտավորապես տասներկու կիլոմետր դեպի ներքև, մինչև Կոլորադո գետը, բաց երկնքի տակ ննջարաններով, ու հաջորդ օրը ետադարձ ճանապարհ` Bright Angel, մոտավորապես տասնհինգ կիլոմետր դեպի վերև: Գետի գույնը կանաչափիրուզագույն էր, ջուրը` սառցակալած, իսկ ավազը` շիկացած: Մեկ րոպեից ավելի ոչ մի տեղ չէիր կարող կանգ առնել, այդ պատճառով վազում էիր ջրից դեպի ավազ ու հակառակը: Նստելով քարի վրա կարելի էր ժամերով հետևել, թե ինչպես է փոթորկոտ գետը հաղթահարում քարե խոչնդոտները: Տաք էր, համարյա շոգ: Նրա հագին  կիսավարտիք ու պատռոտված շապիկ էր, այնպես որ կրծքերի  վրա մնացել էր կտորի մեկ շերտ: Գիշերը ճամբարից հնարավոր էր դուրս գալ միայն լապտերով, աստղերը աստիճանաբար հանգչում էին, երկրինքը դառնում էր վարդագույն: Կատաղի գետի վրայով անցնող բարձր, նեղ, թեթևակիորեն օրորվող կամրջի վրայով անցնելիս ակամայից շնչառությունը դժվարանում էր, բայց ոչ վախից:

Ջեյնը սկսեց մտածել, որ ինքն այդտեղ ծնվել է, երկար ժամանակ ապրել է այդտեղ, այդտեղ է անցել նրա մանկությունը: Նրա մոտ ցանկություն առաջացավ իրեն պատկերացնել տասնամյա աղջնակ, որն անցնում էր ծանոթ արահետներով, բայց այս անգամ անցնում էր ուսապարկով, որովհետև ցանկանում էր ստուգել իր դիմացկունությունը: Քարերի, վտակի, թփերի նկատմամբ առաջացավ համակրանք, ազատություն, մտերմություն, դրանք ընկալվում էին ինչպես հին ծանոթներ, ընկերներ, այդ վայրերի նկատմամբ վստահություն առաջացավ:

Կողքով անցնում էին ջորիների շարաններ, որոնք բեռնված էին բեռներով կամ էլ մարդկանցով:

Դեռ պատանեկության տարիներին կարդալով կա՛մ Ֆլորինդա Դոններ կամ էլ Տաիշի Աբելյար, նա երկար ժամանակ ցանկանում էր ապրել վայրի ցեղերի հետ, ինչպիսին էր օրինակ իտիկոտերը, որոնց մասին էլ հենց նկարագրվում են այդ գրքում: Նրան թվում էր, թե դա շատ հետաքրքիր է, թվում էր, թե հետաքրիր է ապրել այնպիսի մարկանց մեջ, որոնք չեն մտծում անցյալի ու ապագայի մասին, ապրում են միայն ներկա ակնթարթով, ունեն առողջ ապրելակերպ, միշտ ապրում են ուրախությամբ: Ու երբ տասնյակ տարիներ անց նրան այդպիսի իրական հնարավորություն ընձեռնվեց մասնակցել ազգագրագետների հետազոտություններին, նա ևս մեկ անգամ կարդաց այդ նույն գիրքը ու զարմացավ, թե ինչպես էր ինքը կարողանում նկարապատկերել դատարկ տեղերում: Գրքի էջերի ռոմանտիկ գիշատիչների փոխարեն, որոնք բնության հետ առեղծվածային կապվածության մեջ լինելով ապրում էին գեղեցկության զգացում ու կանխագուշակում, նրա առջև դուրս եկան թշվառամիտ թերզարգացած կիսակապիկներ, որոնց երազանքների սահմանները սահմանափակվում էին բանանի ևս մեկ ծառ ու ևս մեկ կին գնելով, որին ցանկանում էին օգտագործել ընդամենը որպես այդ ծառի մշակող:

Սկյուռերը թռչկոտում են ճանապարհներին ու հայացքները հառում են անցորդների վրա, նրանցից ընկույզ սպասելով: Նա փորձեց խաբել սկյուռերից մեկին, ընկույզի փոխարեն նրան քար տալով, ու բավականին թանկ վճարեց դրա համար. սկյուռը նրա մատը բավականին ուժեղ խայթեց:

Հաջորդեց թռիչքը ուղղաթիռով Գրանդ Կանյոնի վրայով: Ուղղաթիռը փոքրիկ էր, նախատեսված  վեց մարդու համար: Ու ընդամենը մեկ տեղ կար օդաչուի կողքին: Շատ մեծ էր ցանկությունը օդաչուի կողքին նստելու, բայց հավասարակշռություն պահպանելու համար տեղերը պետք է բաշխվեին ըստ համապատասխան քաշերի: Անմիջապես վայրէջքից առաջ բաժանեցին տեղերի համարները, ու նրան բաժին հասավ հենց իր ուզածը` առաջին տեղը: Դա ուղղակի պատահականություն էր, եթե հաշվի չառնել միայն այն, որ նա հինգ րոպե առաջ շոշոփել էր օդաչուի առնանադամը: Անբարոյականության պարզ սկզբունքն էր դա: Դա անգամ կարելի է չհամարել անբարոյականություն, դա ուղղակի կանխամտածված խաղ էր ցանկալի արդյունքի հասնելու համար: Հատակը, բացառությամբ ոտքերի տակ գնտվող հատվածի, ամբողջությամբ թափանցիկ էր: Կարելի է հետևել, թե ինչպես է օդաչուն անջատում լծակները, բարձրացնում հիմնական լծակը, զգալ, թե ինչպես է ուղղաթիռը բարձրանում կամ թեքվում, իսկ հետևելով նրա շարժումներին ցանկություն էր առաջանում զբաղվել այդ գործով, նույնիսկ ինքնաթիռ վարելու ցանկություն էր առաջանում: Ամենատպավորիչ տպավորություններն առաջացան, երբ ուղղաթիռը նոր էր օդ բարձրանում ու, երբ այն թռչում էր անտառի վրայով փոքր բարձրության վրա: Մի պահ կարծես դադարում էիր շնչել, առաջանում էր ինչ-որ մանկական ուրախություն: Անգամ հենց գետահովիտների վրայով թռչելիս այդպիսի սուր զգացողություններ չառաջացան:

-… հուսով եմ, որ նա տանն է:

- Ի՞նչ, - Ջեյնը այնքան էր տարվել հիշողություններով, որ Դիկի ասածի միայն վերջին մասը լսեց:

- Հուսով եմ, որ նա տանն է, - կրկնեց նա, - չնայած հնարավոր է նաև, որ դա բոլորովին էլ այդպես չլինի

- Այսինքն, - չհասկացավ Ջեյնը:

- Կտեսնես, - կարծես մռայլված պատասխանեց նա, - դեռ հինգ րոպե պետք է բարձրանանք:

Լավ, կտեսնենք, ուրեմն կտեսնենք:

Հաջորդիվ Zion անտառն էր: Նա այնտեղ մենակ էր գնացել, առանց էքսկուրսավարի: Արևն արդեն լեռների հետևն էր անցել, բարձունքով, որով նա բարձրանում էր լուսավորված էին միայն այն լեռները, որոնք գտնվում էին գետահովտի հակառակ կողմում: Ստվերի տակ ավելի էր հովանում, ու նա հաճույքով սկսում էր ավելի արագ բարձրանալ, ցատկելով գետահովիտների վրայով, համարյա վազելով, քանի որ գետահովիտը շատ հարմար էր: Բայց դա ինչպես պարզվեց հետո, ուներ իր բացասական կողմը. այդ գետահովիտը շատ հարմար լինելով գրավում էր տարբեր տարիքի շատ թոշակառուների, ու պարզվեց, որ վերևում է ահռելի քանակությամբ ամբոխ էր հավաքված: Աստված, ի՜նչ պակասավոր են նրանք: Այդպիսի ամբոխի մեջ մի փոքրիկ լճակի առջև, որը ձևավորվել է, հազիվ կաթացող ջրվեժից, կանգնելու ու ժամերով ուսումնասիրելու ցանկություն չկար: Նա վազում էր դեպի ներքև ու համարյա ճանապարհի կեսին տեսավ գրեթե անտեսանիլի մի արահետ: Նա սկսեց մագլցելով բարձրանալ այդ արահետով, ավազի, քարերի վրայով: Ալոճենու նմանվող թփերը, որոնք տարբերվում էին միայն այն բանով, որ ավելի փոքր էին ու ցածր, թեթևակի նրբորեն չանգռում էին ոտքերն ու ձեռքերը: Սակայն չկար ոչ մի կաթիլ ջղայնություն, հակառակը` դրանց հանդեպ միայն համակրանք էր առաջանում: Շուրբոլորդ բզզում էին մեծ կապտավուն-սև մեղուները, պտտվում էին շուրջդ ու դա բոլորովին չէր վախեցնում, չգիտես ինչու կար վստահություն, որ նրանք չեն խայթի: Այդ արահետով նա բարձրացավ շատ ավելի բարձր քան այն ջրվեժից գոյացած լճակն էր գտնվում ու մարդկանց ձայները նրա համար մնացին միայն որպես թույլ գվվոց ինչ-որ տեղ ներքևում: Նա բարձրանում էր մինչև բարձունք, մինչև ահռելի միաքար քարաժայռը, կարելի էր այն շոշափել ձեռքով ու միաժամանակ նայել դիմացի ժայռին: Ու մի պահ այնպիսի զգացողություն էր առաջանում, կարծես ինքը շոշափում էր հենց այն ժայռը, որին նայում էր` հակառակ կողմում գտնվող ժայռը: Կարծես այդ երկու ժայռերը  իրար հետ կազմում էին մեկ մեծ ամբողջականություն:

Zion այգում կար մի բարձր քարժայռ: Դեպի այդ քարաժայռը տանում էր մի նեղ արահետ, որը բոլոր կողմերից ուներ ամբողջությամբ հորիզոնական զառիթափություններ: Եթե այդ զառիթափությանը շատ մոտ կանգնեիր, միանգամից վախ կառաջանար այդպիսի բարձրությունից, այդ պատճառով նա առաջ էր գնում չորեքթաթ սողալով: Երբ վախը անցնում էր, մնում էր այնպիսի զգացողություն, որի պատճառով կարծես կանգ էր առնում սրտի աշխատանքը ու սառչում էին ձեռքերի ափերը: Իսկ գլխի վերևում պտտվում էր կամ ճուռակը, կամ էլ արծիվը: Մի պահ զգում էիր այդ ահռելի, անսահման տարածությունը, առաջանում էր այդ ճուռակը դառնալու ու ամեն տեղ սավառնելու ու թևերի տակ անսահման տարածություններ զգալու ցանկություն

Տեսնելով, որ մեքենան արդեն մոտենում է դարպասներին, Ջեյնը, կարծես վախենալով, որ ժամանակը չի հերիքի, որպեսզի հիշի ամենահետաքրքիր բաները, արագորեն վազեց Bryce գետահովտով: Համարյա զառիթափ ճանապարհը անցնում էր գետահովտի ամենաներքևով: Մարդկանցից ոչ ոք չկար: Նորից իրեն պատկերացրեց տասնամյա աղջնակ, ու նորից առաջացավ ուրախություն, վառվռունություն, ճանապարհով վազվզելու ցանկություն առաջացավ: Նա առաջ էր վազում անուշադիր, ինչպես վազում են երեխաները, ոտքերը դոփելով գետնին, իսկ հետո մի քանի քայլ ետ գալով: Հսկայական բուրավետ սոճիներ կային: Այնքան հաճելի էր քթով հպվել կեղևին ու շնչել խեժահոտությամբ բուրող բույրը: Շուրջբոլորը լուռ էր: Եթե հայացքը չբարձրացնել ու չտեսնել ամենուրեք տարածված բազմաթիվ գետահովիտների գագաթերը, ապա կարելի էր պատկերացնել, որ այդ տեղանքը, ինչ-որ ուրիշ տեղ էր, օրինակ Բավարիայում, որտեղ նա անցկացրել էր ամբողջ ամառը:

Հաճելի հիշողություններից Ջեյնը անմիջապես դուրս եկավ, երբ տեսավ մի խոստումնալից բան. դարպասների վրա, որոնց մոտեցել էր մեքենան, վառ փայլում էր տարբեր լեզուներով գրված հայտարարությունը, որը ոչ մի պատրանք չառաջացրեց տերերի հյուրասիրւթյան վերաբերյալ. «գնացեք գրողի ծոցըարգելված գոտիմասնավոր սեփականություն»:

Ի պատասխան նրա զարմացած հայացքին Դիկը միայն քմծիծաղ տվեց:

- Դա պատահական ճանապարհորդների համար է, որոնք կարծում են, որ այստեղ ինչ-որ հյուրանոց է կամ ռեստորան:

- Աա՜ա…, - թեթևացած արձագանքեց Ջեյնը:

Դիկը դուրս եկավ մեքենայից ու տրորելով ոտքերն ձգվելով մտեցավ հաղորդակցության սարքին, որը տեղադրված էր դարպասների առջև: Միանգամից աչքի ընկավ համարյա ռազմականացված պահակախումբը, որը գտնվում էր շենքի դարպասների ետևում. ակնհայտ էր, որ այստեղ ոչ միայն սովորական ճանապարհորդներից են պաշտպանվում: Ակնհայտ էր, որ այստեղ կտրականապես չեն ցանկանում տեսնել ոչ ոքի:

Դարպասների աջ ու ձախ կողմերում ծառերի մացառուտների մեջ տարածվում էին զարմանալի բարձր պատեր, մոտավորապես տաս մետր բարձրությամբ: Երևում էր, որ բարձր թմբի գագաթը ուղղելու համար հողի կեսը տեղափոխել են նրա ծայրեր, ու այնպես էին բարձրացրել, որ հիմա այդ կառույցը նմանվել էր Մոնտե-Քրիստո ամրոցին, ու կարծես ծանր քարաժայռի պես կախվել էր ճանապարհի վրա: Անհնար էր տեսնել, թե ինչ է կատարվում այդ ծանր ամրության ետևում, անհնար էր տեսնել ոչ այդ ամրության մոտից, ոչ էլ նրանից հեռու ճանապարհի վրա կանգնելով, որը կտրուկ կերպով զիգզագաձև ներքև էր տանում ու միանգամից անտեսանելի դառնում խիտ անտառի մեջ:

Ամբողջ պարագծով դեպի հեռուն են տարածվում խցերը, պատի տակով ու նրա վրայով պարուրված են փշալարի օղակները, պատին ամուր հպվում են թփուտներ այնպիսի փշերով, որոնց անգամ մի քանի մետրի վրա մոտենալիս հասկանալի է դառնում, որ ցանկացած հպում հետևանք է դառնալու կտրվածքների և ցավի. այս ամենը ստեղծում էր շատ տարօրինակ տպավորություն, մնում էր միայն նկատել զինվորների զենքի փողը.  դա ամբողջությամբ կլրացներ պատկերը:  

Ի պատասխան Դիկին հաղորդակցության սարքից ասացին ինչ-որ բան, ինչը Ջեյնը չկարողացավ հասկանալ, բայց դատելով Դիկի ակնթարթորեն ձգված ու մտամոլոր դարաձած դեմքից, կարելի էր ենթադրել, որ ինքը հասկացել էր: Այնուամնենայնիվ նա շարունակեց բանակցությունները, փորձելով ինչ-որ բան բացատրել փայլող թիթեղատուփին: Ջեյնը ուղղակի այս ու այն կողմ էր քայլում դարպասի տակով, քիչ հետաքրքրվելով բանակցությունների ընթացքից. դա վարորդի աշխատանքի մասն էր կազմում, ու դժվար, թե ինքը կարողանար ինչ-որ հարցում օգտակար լինել: Վերջապես Դիկը հեռացավ թիթեղատուփից ու Ջեյնին ձեռքով արեց:

- Ամեն ինչ նորմալ է: Վերցրեք ձեր բոլոր իրերն ու առաջացեք: Ես այստեղ ձեզ կսպասեմ:

- Ինձ հավանաբար մեկ կամ երկու ժամ անհրաժեշտ կլինի, իսկ հնարավոր է նաև ավելի շատ: Եկեք իմ հետ, քանի դեռ ես գործով զբաղված կլինեմ, դուք գոնե կհանգստանաք ու կճաշեք - հակառակվեց Ջեյնը:

- Իհարկե, կճաշե՜մ, կհանգստանա՜մ, - Դիկը հեգնանքով քմծիծաղ տվեց ու թքեց տաք հողին: Այստեղ միայն ձեզ ներս կթողնեն, ու անգամ ճանճը ոչ մի կերպ չի կարողանա ձեր հետ ներս մտնել: Իսկ ես այստեղ էլ կքնեմ ու կհանգստանամ, - ու նա զազրանքով նայեց ծածկակառքին, - գնացեք:

Ներսում շատ մաքուր էր ու հարմարավետ: Լայն արահետը տանում էր ճապոնական այգով, որտեղ կար արհեստական լճակ, որը շրջապատված էր խոտե թումբիկներով ու քաոսային կերպով աճող էկզոտիկ ցեղատեսակի ծառերով: Լճակի մեջ ծիծաղելի կերպով լողում էին կապտականաչավուն գեղեցիկ վայրի բադիկներ: Ժամանակ առ ժամանակ նրանք կռվում էին միմյանց հետ իրենց փորիկներով ու սուզվում էին, ձեռքերով այնպես թիավարելով, որ գլուխը հայտնվում էր ջրի մեջ խորասուզված, իսկ իրենք ուղղաձիգ վերև էին բարձրանում: Արահետով մեկ թափթփված փետուրները, ըստ երևույթի վկայում էին սիրամարգերի ներկայության մասին, որոնք սակայն տվյալ պահին չէին երևում: Վայրի նուրբ կաթնագույն աղավնիների ամբողջ երամը, կազմված յոթ աղավնիներից, մի ծառից մյուսն էին թռչում հենց նրա գլխավերևում:

Ծառայողը` քսանամյա նեպալուհին, կարճ կիսավարտիքով, որոնք ցուցադրում էին նրա ախորժալի ծնկներն ու ազդրերը, ու որի տակից իր թույլ փայլով ուշադրություն էր գրավում ձիգ որովայնը, Ջեյնին ուղեկցելով դեպի փոքրիկ հրապարակ, որտեղ կային տասնյակ լեռնային հեծանիվներ,  առաջարկեց նրան ընտրել այդ հեծանիվերից որևէ մեկը կամ ճանապարհը շարունակել ոտքով: Ջեյնը որոշեց ճանապարհը շարունակել ոտքով, նա իր քայլերն ուղղեց դեպի թմբի գագաթ, որտեղ վեր էր խոյանում երեք կամ չորս հարկանի առանձնատունը, որի ամբողջ պատով մեկ տարածված էին  մգեցված ու լայն ապակիներով պատուհաններ ու ծածկապատշգամբներ: Մյուս արահետը, որը սկսվում էր այդ հրապրակից, տանում էր դեպի լայն տարածություն, որը ծածկված էր մարգերով, արհեստական լճակներով, պուրակներով ու կառույցներով: Այդ հսկայական տարածությունը ավարտվում էր հեռվում, դեպի ներքև տանող սանդուղքով, իսկ այդ ամենի ետևում` հեռավոր ներքևում, փայլում էր, տարածվում ու արևի տակ փայլատակում մեծ լիճը: Դեպի աջ` հսկայական ձյունե լեռների ուղղությամբ, թանձրախիտ անտառն էր, որը նրան փոքր ինչ տարօրինակ թվաց, ամեն դեպքում ոչ այնպիսին, ինչպիսին նրան թվացել էր, երբ անցնում էր այդ անտառով: Նրան անգամ թվաց, որ այնտեղ աճում են հսկայական սեկվոյաներ, բայց անտառը շատ հեռու էր ու հիմա այն ամբողջությամբ ուսումնասիրելու ժամանակ չկար: Մասնավորապես ամեն ինչ հենց այնպիսի տպավորություն թողեցին, ինչպիսին նրա մոտ ձևավորվել էր ըստ Կոնան-Դոյլի «Կորուսյալ աշխարհ» գրքի:

Հինգ րոպեից հետո նրանք արդեն տեղում էին: Տան ներսում հաճելի զով էր: Տարբեր մակարդակի վրա գտնվող սանդուղքները տարածվում էին բոլոր կողմերով, ու ներսից տունը ավելի տարողունակ թվաց, քան դրսից էր երևում, անգամ ավելի մեծ թվաց: Տեսնելով բաց ջրավազանը, որտեղ լողում էին փոքր շնաձկներ ու էլի ինչ-որ ձկներ, Ջեյնը չկարողացավ զսպել իրեն ու մոտեցավ ջրավազանին, որպեսզի ավելի մոտից ուսումնասիրի: Ծառայողուհին ուղղվեց նրա ետևից ու ցույց տվեց, որ ձկներին կարելի է ձեռք տալ: Ջեյնը ձեռքերը զգուշությամբ մոտեցրեց դեպի շնաձկան սպիտակ ու նուրբ փորիկը, ու նրանք հանգիստ թույլ տվեցին շոշափել իրենց, շարունակելով աշխուժորեն լողալ, կարծես ոչինչ չէր էլ կատարվում: Շատ հաճելի զգացողություն առաջացավ շնաձկան մորթին շոշափելուց հետո` ճկունության ու ուժի զգացողություն:

Տղամարդը, որը դուրս էր եկել նրանց դիմավորելու, արագ քայլերով մոտեցավ Ջեյնին ու մեկնեց ձեռքը:

- Էնդի, - հակիրճ ներկայացավ նա: - Դուք Տրանսմեդիկալից եք, - նույն միապաղաղ առոգանությամբ արտասանեց նա, այնպես, որ Ջեյնը անգամ չհասկացավ, դա հարցական, թե հաստատական նախադասություն էր: Համարենք, որ հաստատական էր, որոշեց Ջեյնը ու լռեց:

- Գնանք, - նույն առոգանությամբ արտասանեց նա ու գլխով ցույց տվեց դեպի առաջ, իսկ Ջեյնը նույնությամբ լուռ հետևեց նրան: Ու միայն գրասենյակի դռան մոտ հասնելուց հետո նա հիշեց, որ չի ներկայացել, բայց հիմա արդեն մի տեսակ անհարմար էր ներկայանալը: Սակայն Էնդին երևի թե այսպես, թե այնպես գիտեր իր անունը. այս մտքով նա սկսեց հանգստացնել իրեն:

Գրասենյակը բավականին մեծ էր: Մի պատն ամբողջությամբ ծածկված էր թանգարանային հանքաբանական իրերով, որոնց թվում կային հարյուրավոր յուրահատուկ բյուրեղներ: Մյուս պատն ամբողջությամբ ծածկված էր գրադարակներով, որոնք մինչև իսկ առաստաղ բեռնված էին գրքերով: Հեռավոր անկյունում, անմիջապես լայն պատուհանի առջև, որը սկսվում էր հատակից ու վերջանում առաստաղի վրա, գտնվում էր աշխատանքային սեղանը, իսկ կենտրոնում` փափուկ գորգի վրա, շրջապատված մի քանի աթոռներով, տեղավորված էր  ամսագրային սեղանիկը: Ընդհանուր առմամբ տպավորությունն այնպիսին էր, որ ամեն ինչ շատ որակյալ ու թանկարժեք է, ու այդ ամենն այն պարագայում, որ բացակայում էին ցուցադրական ճոխության բոլոր ագրեսիվ նախանշանները: Բազկաթոռի կողքին կար կվարցային  բրգաձև բյուրեղների իսկապես ահռելի մի թումբ, երկուական մետր լայնությամբ ու երկարությամբ ու մեկ մետր բարձրությամբ, իսկ կշիռը երևի թե մեկ տոննա կլիներ: Նրբագեղ լուսավորությունը այն շատ գեղեցիկ էր դարձնում, ու շնորհիվ իր գունախաղի ուղղակի ձգում էր դեպի իրեն: Նկատելով, որ Ջեյինը հայացքը հառել է այդ բյուրեղներին, Էնդին սկսեց ներկայացնել բյուրեղները, ահա այն մեկը անփայլ սպիտակ բյուրեղ է` կրածնաքար, իսկ այն մյուսների բյուրեղների մի քանի ծայրերի մուգ կանաչ գույնով մակերևույթը պայմանանավորված է կվարցի բաղադրության մեջ քրոմի պարունակությամբ, իսկ եթե բյուրեղի ներսում կան փայլուն ոսկեգույն ասեղիկներ, ապա դա կոչվում է «ռուտիլե կվարց»: Մուգ ոսկեգույն փայլուն թիթեղիկների առկայությունը բյուրեղի մեջ, դա փայլարի տարատեսակ է` «մուսկովիտ», իսկ ահա այս նուրբ երկնագույն թափանցիկ սյունաձև բյուրեղները ծովաբյուրեղներ են: Այստեղ մի ամբողջ աշխարհ էր ու թվում էր, թե կարելի է անվերջ ուսումնասիրել, ու Ջեյնը շատ մեծ դժվարությամբ աչքերը հեռացրեց ու նստեց սեղանի մոտ:

- Ինչքան ես հասկանում եմ, դու ոչինչ չես հասկանում բժշկությունից, ճի՞շտ է, - սկսեց Էնդին:

- Այո, ես ֆիզիկոս-ինժիներ եմ, բավականին մեծ փորձ ունեմ  էլեկտրոնային ու թունելային մանրադիտակների սպասարկման ոլորտում, բացի դրանից ես որոշ ժամանակ աշխատել եմ ցեռնում, զբաղվել եմ տվյալների մշակման ու էլեմենտար մասնիկների արագացուցչի կոնտուրի սառեցման մասնավորապես տեխնիկական բնույթի հարցերով, - համաձայնեց Ջեյնը:

- Բայց չէ՞ որ դու ունես նաև տեսական պատրաստվածություն, - հետաքրքրվեց Էնդին:

- Այո, ընդհանրապես ես մասնագիտությամբ ֆիզիկոս- տեսաբան եմ, բայց

- Ահա և շատ լավ է, նշանակում է, դու մոտավորապես հասկանում ես, թե ինչ են իրենցից ներկայացնում պրոտոնը ու էլեկտրոնը, իսկ դա այնքան էլ քիչ չէ :)

- Բայց… - ուսերը թափ տվեց Ջեյնը:

- Ի՞նչ:

- … ինչո՞վ կարող են դրանք անհրաժեշտ լինել բժշկության մեջ, իմ այս գիտելիքները պրոտոնների, ալիքային ֆունկցիաների, քվարկերի մասին: Քվանտային քրոմոդինամիկա ու ներարկիչներ

- … դրանք անհամատեղելի են, այնպես չէ՞:

- Իսկ հնարավո՞ր է արդյոք  հակառակը:

- Տեղացիների տեսանկյունից` այո, իսկ մանրէաբանների տեսանկյունից` ոչ, ու արդեն շատ վաղուց: Նայիր այն կողմ, տեսնում ե՞ս, - ու Էնդին ցույց տվեց ինչ-որ պլակատ, որը կախված էր պատից` մուտքի մոտ:

- Այս կառույցի հատակագի՞ծն է:

- Օ՜, ոչ, մի փոքր ավելի բարդ բան է: Սա միտոխոնդրիոզ է, արի մոտենանք:

Նրանք բարձրացան նստած տեղից ու մոտեցան պլակատին, որը, պարզվեց ոչ թե պլակատ է, այլ ինչ-որ ահռելի տպագրական քարտեզի կարգի մի բան: Այո, իսկապես որ դա նման էր միտոխոնդրիոզիՋեյնը ինչ-որ այդպիսի բան հիշում էր կենսաբանության դպրոցական դասընթացից, ու հետո զուտ հետաքրքրությունից ելնելով թերթել էր դասագրքերը, ուսումնասիրելով բջիջների տարբեր հատկությունները, բայց անվանումները շատ շուտ մոռացվել էին. դա նրա ոլորտը չէր:

- Միտոխոնդրիոզը, ևս մեկ անգամ մտամոլոր արտասանեց Էնդին, բջջի էներգետիկ գոտի: Ատոմային ռեակտոր և՜ արագացուցիչ, և՜ կոնդենսատոր, և այլն, և այլն: Այս կենդանու կառուցվածքը մի փոքր ավելի բարդ է, քան ժամանակակից ատոմային էլեկտրոկայանի կառուցվածքը, ուղղակի մենք դեռ շատ բաներ չգիտենք: Բացի այդ մեզ հետաքրքրում են լիզոսոմները` մարսողական ապարատները, ու հատկապես Գոլջիի Ապարատը, յուրահատուկ բարդության օրգան, որի նրբություններին մենք իրականում դեռ ամբողջությամբ ծանոթ չենք

- Էներգետիկ կայան, այո ես դա հիշում եմ, - ընդհատեց նրան Ջեյնը, - այսպիսով ես պիտի ինժիներ աշխատեմ հենց Ա՞ՅՍ կայանում: - Ջեյնը կարծես սկսում էր հասկանալ, թե ինչու իրեն` ռեակտորների սպասարկման ինժիներին, աշխատանքի են վերցրել բժշկական կազմակերպությունում:

- Այո, դու պետք է աշխատես հենց այս կայանի վրա:

- Բայց չէ որ այստեղ անհրաժեշտ են քիմիկոսներ, բիոքիմիկոսներ, ես անգամ չգիտեմ, թե էլ ովքերմանրէաբաններ, այլ ոչ էլեմենտար մասնիկների մասին տեսության մասնագետ:

- Ոչ, - պատասխանեց Էնդին հազալով. – Ահա նայիր:

Եվ նա մատը դրեց սխեմայի մի հատվածի վրա:

- Սա մեմբրան է: Իհարկե շատ պարզեցված է: Նմանատիպ սխեման կարող է զբաղեցնել այս բլուրի ընդգրկած տարածությանը հավասար տարածություն: Ամեն միտոխոնդրիոզ ընդգրկում է ոչ թե մեկ, այլ երկու մեմբրան, որոնց միջև գտնվում է միջթաղանթային տարածությունդու այնպիսի տեսք ունես, կարծես վախենում ես ինչ-որ բանից, - ժպտալով ասաց նա Ջեյնին:

- Երևի թե հենց այդպես էլ կա, ես միշտ շատ մեծ դժվարությամբ եմ ընկալել օրգանական քիմիան, ու

- Իսկ մենք չենք խոսի ոչ մի քիմիայի մասին, մենք ամեն ինչ կկերպարանափոխենք տեխնոլոգիայի ու ֆիզիկայի լեզվով, դա բոլորովին բարդ չէ, և վերջիվերջո պարտադիր չէ իմանալ այն համաձուլվածքի ճշգրիտ բաղադրությունը, որը մտնում է աշխատանքային սարքի բաղադրության մեջ, անհրաժեշտ է միայն, որ դու հիշես դրանց բնութագրերը: Այստեղ ամեն ինչ նույն ձև է: Այն ամենը, ինչը վերաբերվում է ներքին մեմբրանին, այսինքն միտոխոնդրիոզի ներքին մասը, մենք կանավանենք  «մատրիկս»:  Իհարկե այն ունի շատ բարդ քիմիական բաղադրություն, բայց քեզ դեռևս անհրաժեշտ չէ իմանալ այն:

- Դեռևս…, - բազմաբովանդակ նկատեց Ջեյնը: - Բայց  հետո ամեն դեպքում անհրաժե՞շտ կլինի:

- Ուղղակի իմացիր, որ այդ մատրիկսում տեղի են ունենում բազմազան տեխնոլոգիական պրոցեսներ` Կրեբսի շրջապտույտ, ճարպաթթուների օքսիդացում, կարևոր չէ, որ դու չգիտես, թե դա ինչ է իրենից ներկայացնում, ես համոզված եմ, որ դու մի անգամ չէ, որ ուսումնասիրելով սարքավորումների փաստաթղթերը, հանդիպել ես քեզ անծանոթ տերմինների ու պրոցեսների հետ, ուղղակի այդ պահին դրանք անտեսում ես ժամանակավորապես, իսկ հետո ժամանակի ընթացքում աստիճանաբար  դրանք սկսում են բացահայտվել քո համար ու ձևավորվում է ամբողջական պատկերացում: Այստեղ նույնպես ամեն ինչ այդպես կլինի, նախնական շրջանում ուղղակի հիշիր տերմինները, իսկ հետո աստիճանաբար կսկսես հասկանալ, թե ինչ են դրանք նշանակում:

- Կրեբսի շրջապտույտօքսիդացում… , - կրկնեց Ջեյնը:

- …ճարպաթթուների, - հուշեց Էնդին:

- Ճարպաթթուներ, օ՜ Աստված, - ժպտալով ու հառաչանքով արտասանեց Ջեյնը: - Ես չգիտեյի, որ թթուները կարող են ճարպոտ լինել:

- Մարդկանց մեծամասնության համար ամբողջ գազանանոցը, որ կազմված է հարյուրավոր էլեմենտար մասնիկներից, ֆերմիոններից, բարիոններից, մյուոններից, պիոններից ու սատանան գիտի թե էլ ինչ «գազանյոններից», նույնպես թվում է անանցանելի անտառ, որտեղ սատանան անգամ ոտքը կկոտրի, բայց քո համար դա հասկանալի է, իրականում բիոքիմիայի մեջ ու մանրէաբանության մեջ նույնպես ամեն ինչ շատ պարզ է:

- Հուսով եմ:) Իսկկարելի՞ է պարզաբանել: Հատկապես ինչով եմ ես այստեղ զբաղվելու, ինչի՞ համար եմ ես այստեղ, - և Ջեյնի դեմքին դրոշմվեց ամաչկոտ ժպիտ: Անկախ այն բանից, որ նա ոչ մի բանում մեղավոր չէր, միևնույն է նա իրեն մեղավոր էր զգում այն հարցում, որ մինչ այժմ տեղյակ չէր գործերի ընթացքից: - Ու ընդհանրապես, ես մտածում էի, որ այստեղ եմ կարճաժամկետ գործուղմամաբ, ինչ-որ մանրամասների պարզաբանման համար

- Այո, ամեն ինչ հենց այդպես է, - դեմքի լուրջ արտահայտությամբ պատասխանեց Էնդին: - Մենք պետք է պարզենք մի շատ պարզ բան, համապատասխանում ես արդյոք դու մեզ, թե ոչ, իսկ առայժմ ես ու իմ աշխատակիցները կպատմենք քեզ մեր հետազոտություների որոշ օբյեկտների մասին, շատ հակիրճ ու սխեմատիկորեն, իսկ հետոմի կասկածիր, հետո հետաքրքիր կլինի: - Եվ նա իր ծանր ձեռքը դրեց Ջեյնի ուսին: - Մի կասկածիր:

Էնդին նորից մատը դրեց գծագրի վրա ու շարունակեց:

- Եվ մի քանի խոսք մեմբրանների մասին: Ներքին մեմբրանը ունի բազմաթիվ սանրաձև ծալքեր, դրանք մենք անվանում են «կրիստեր»:

- «կրիստեր», - հնազանդ կրկնեց Ջեյնը, իսկ հետո հանեց նոթատետրն ու սկսեց գրառումներ անել: Էնդիին իսկապես դուր եկավ նրա պրոֆեսիոնալ մոտեցումը:

- Դրանք բավականին մեծացնում են նրա մակերևույթի մակերեսը, - շարունակեց նա: - Միտոխոնդրիոզի ներքին մեմբրանը նաև ունի մի էական տարբերություն. հատուկ սպիտակուցները ձևավորում են նրա մեջ բազմաթիվ ճեղքվածքներ, որոնց միջոցով, - ու այդ պահին Էնդին մատով դիպավ Ջեյնին, - սա արդեն մոտ է քո մասնագիտությանը, - թափանցում են ոչ մեծ չափերի մոլեկուլներ ու իոններ: «Մոլեկուլներ ու իոններ», չէ՞ որ քեզ ավելի հաճելի է լսել այս տերմինները, քան օրինակ «N-ացետիլգլյուկոզամինոֆոսֆոտրանսֆերազա»:

- Օ՜…, - Ջեյնը քիչ էր մնում խեղդվի: - Միշտ զարմացել եմ, թե ԻՆՉՊԵ՞Ս են մարդիկ կարողանում մտապահել նմանատիպ բառերը:

- Օ, դա բնավ էլ դժվար չէ, դժվար չէուղղակի մտքում վերհիշելով նրա կառուցվածքը, դրան համապատասխան արտասանում ես, դա համարժեք է բանաստեղծություն արտասանելուն, չէ որ այս պարագայում էլ կարելի է զարմանալ, թե ինչպես է մարդը կարողանում հազարավոր տողեր իրար հետևից հերթականությամբ արտասանել ու չշփոթվել:

- Բայց չէ որ այնտեղ իմաստ կա:

- Շատ ճիշտ ես: Այստեղ նույնպես իմաստ կա, - հակաճառեց Էնդին: - Ով հասկանում է իմաստը, նրա համար ամեն ինչն էլ հեշտանում է: Բայց արի շարունակենք, ևս մի փոքր դիմացիր: Ներքին մեմբրանի վրա այդպիսի ճեղքեր չկան, բա՛յց,  - Էնդին մատը վերև բարձրացրեց, - նրա ներքին կողմի վրա, այսինքն այն կողմի վրա, որն ուղղված է դեպի մատրիքս, կան յուրահատուկ մոլեկուլներ, որոնց մենք անվանում ենք ԱՏՖ-սինթեզներ:

Էնդին սպասեց մինչև Ջեյնը գրի առավ նոր տերմինը, հետևելով, որ գրառումը ճիշտ լինի:

- Այդ մոլեկուլները`  ԱՏՖ-սինթեզները, կոպիտ ասած, կազմված են գլխիկից, ոտիկից ու հիմքից, կարծես սունկիկներ լինեն: Ու հենց այս սունկիկների մեջ էլ, Ջեյն, տեղի է ունենում զարմանալի մի բան. այնտեղ սինթեզվում է ԱՏՖ` ադենոզինեռֆոսֆորային թթու: Իսկ սինթեզը կատարվում է այն ժամանակ, երբ նրանց միջով անցնում են…, - Էնդին դադար տվեց, - թմբուկի մանրահարվածնե՛ր, - նորից տիրեց բազմաբովանդակ լռություն, ու վերջիվերջո նա ավարտեց միտքը, - պրոտոննե՛ր: Հիմա արդեն դու երևի քեզ զգում ես ավելի վստահ, այնպես չէ՞: Հայտնվեցին քեզ քաջ հայտնի էլեմենտար մասնիկներ:

- Չեմ կարողանում հավատալ, - Ջեյը իսկապես զարմացած էր: - Երբեք չէի պատկերացնի, որ բջջային օրգանելաները անմիջական աշխատանքի մեջ են էլեմենտար մասնիկների հետ:

- ՈՒ սա բոլորովին էլ միակ օրինակը չէ, բայց միոխոնդրիոզները դրանք այնպիսի կենդանիներ են, որոնք մեզ համար շատ հետաքրքիր են, ուղղակի անհնար է նկարագրել նրանցով մեր հետաքրքրվածության աստիճանը:

- Կենդանինե՞ր:

- Դե իհարկե ոչ, իհարկե կենդանիներ չեն, ես ուղղակի սիրելով այսպես արտահայտվեցի: Դրանք բակտերիաներ են:

- Ի՞նչ իմաստով բակտերիաներ: Միտոխոնդրիոզը, դա բջջի օրգան է, իսկ օրգանելաները` ուղղակի բջջի մասնիկներ են:

- Ուղղակի, իհարկե, - ծիծաղելով ասեց Էնդին: - Ամեն ինչ շատ պարզ է ու ամեն ինչ պարզ չէ: Մի ժամանակ, դեռ շատ վաղուց, միտոխոնդրիոզները դրանք աէրոբայի առանց միջուկի բակտերիաներ էին: Դրանք ապրում էին առանձին, իսկ մյուս բջիջները, որոնք ունեին միջուկ` «էուկարիոտներ», առանձին: Առանձին էին ապրում նաև մյուս բջիջները, քլորոպլաստների նախորդները` ֆոտոսինթեզ իրականացնող բակտերիաները: Իսկ ժամանակի մի շրջանից սկսած բակտերիաների այդ երկու տեսակները, այսինքն միտոխոնդրիոզի նախորդներն ու քլորոպլաստի նախորդները սկսեցին միավորվել ավելի զարգացած բջիջների հետ, որոնք ունեին միջուկ, քանի որ միասին դրանք կարող էին ավելի էֆեկտիվ գոյատևել: Կարելի է ասել, որ նրանք ընկերության ու համագործակցության մասին համաձայնագիր կնքեցին: Եվ այդ ժամանակից սկսած ոչ միտոխոնդրիոզները, ոչ էլ քլորոպլաստները ընդունակ չեն ինքնուրույն բազմանալ բջջից դուրս, քանի որ էվոլյուցիայի ընթացքում տեղի է ունեցել միտոխոնդրիոզի ու քլորոպլաստի գենոմ գենետիկ նյութի «հոսք» դեպի միջուկային գենոմ, բայց դրանից հետո ինքնուրույն բազմանալ նրանք չեն կարողանում, այդ աշխատանքը իրենց վրա են վերցրել բջիջների միջուկները, իսկ միտոխոնդրիոզները իրենց հերթին սկսել են մատակարարել այդ միջուկային բջիջներին այն, ինչը նրանք սովորել են անել ուրիշներից ավելի լավ:  

- Հոսելու մասը այնքան էլ հասկանալի չէ: Ի՞նչը ուր է հոսում: - Ջեյնը կտրականապես որոշել էր, եթե չէր հասկանում ինչ-որ բան, ապա չպետք է ձևացներ, թե հասկանում դա: Եթե նա պիտանի չէ այդ աշխատանքի համար, իսկ դա երևի թե հենց այդպես էլ կա, ապա ավելի լավ կլինի, եթե դա բացահայտվի միանգամից:

         - Գեները փոխանցվել են: Գենը, դա ԴՆԹ- ի մաս է, որն իրենցի ներկայացնում է նուկլեոտիդ հաջորդականություն, ու իր մեջ ներառում է ժառանգաբար փոխանցվող ինֆորմացիա: Նախկինում միտոխոնդրիոզները իրենք էին արտադրում իրենց կյանքի համար անհրաժեշտ բոլոր գեները, դա կարծես սեփական տնտեսություն լիներ: Բայց իր մեջ ամբողջությամբ պարփակված սեփական տնտեսությունը անհեռանկար է: Պատկերացրու, որ մենք այստեղ փորձենք արտադրել այն ամենը, ինչն օգտագործում ենք. դա անիրական է, ու այդպես մարդկանց քաղաքակրթությունը շատ արագ հրաժեշտ կտար տնտեսության պարփակված ճյուղերին ու կսկսեր մասնագիտանալ: Աշխարհը, որի բաղադրիչներ հանդիսացող սուբյեկտները մասնագիտանում են տարբեր ճյուղերում, հետագայում կազմակերպելով իրենց արտադրանքի փոխանակություն, առավել էֆեկտիվ է աշխատում, այդ պատճառով էլ այդ տիպի հասարակական կազմավորումները հեշտությամբ ճնշեցին մյուսներին` կոնսերվատիվներին, որոնք չէին ցանկանում մասնագիտանալ ու համաձայնության գալ իրար հետ, կամ էլ չէին կարողանում համաձայնության գալ իրենց հատուկ ագրեսիվության ու բթության պատճառով: Այստեղ ամեն ինչ նույն ձև է. էուկարիոտ միջուկներից, որոնք իրենցից ներկայացնում էին բավականին գերզարգացած «գենետիկ արտադրություն», ոչ մի ջանք չէր պահանջվում մատակարարել միտոխոնդրիոզ գեների արտադրության հոսքին, իսկ միտոխոնդրիները, ազատվելով հոգնեցուցիչ ու ոչ արտադրողական աշխատանքից, ամբողջությամբ տրվեցին այն բանին, ինչը նրանք անում էին բոլորից լավ, էներգիայի արտադրությանը թթվածնից:  Աստիճանաբար երիտասարդ Երկրի մթնոլորտում թթվածնի պարունակությունը մեծացավ, ու միտոխոնդրիոզները լինելով թթվածնի վերամշակման մասնագետներ հեշտությամբ հաշտվեցին այդ փաստի հետ: Միևնույն բանը տեղի ունեցավ ֆոտոսինթեզ կատարող բակտերիաների այլ միջուկ ունեցող բջիջների հետ միավորման դեպքերում: Կարելի է դրանք պատկերացնել որպես առևտրական կազմակերպություններ, որոնք իրենց ենթակայության տակ վերցնելով ժամանակակից տեխնոլոգիաները ու փոխշահավետ համաձայնության գալով մատակարարների հետ, կարողանում են հեշտությամբ հաղթահարել թթվածնի քանակության մեծացման ճգնաժամը:

- Հիմա հասկանալի է, - Ջեյնը գլխով արեց:

- Առաջին միավորումից հետո իր զարգացումը ստացավ կենդանական աշխարհը, երկրորդից` բուսական աշխարհը: Մենք դեռևս չգիտենք, թե հատկապես ինչպես է իրականացել միջուկ ունեցող այդ բջիջների միաձուլումը բակտերիանաների բջիջների հետ, բայց հնարավոր է, որ պարզենք:

- Իսկ ինչու է տեղի ունեցել  բջիջների ընդամենը երկու այդպիսի  միավորում, ինչու՞ ոչ երեք, տաս կամ հարյուր, - ասաց Ջեյնը ուսերը թափ տալով:

- Այդ միավորումների թիվը, իհարկե, երկուսից ավել էր, բայցառաջին հերթին գործում էր բնական ընտրությունը, ոչ բոլոր միավորումներն էին հաջող, որպեսզի կարողանային արևի տակ այդքան մեծ տեղ զբաղեցնել, իսկ բացի դրանից ոչ բոլոր  էնդոսիմբիոտիկ պրոցեսներն են ավարտված, շատերը դեռ իրենց զարգացման փուլում են գտնվում, ու ապագան ցույց կտա, թե դրանից ինչ դուրս կգա:

- Օրինակ ինչպիսի՞ անավարտ պրոցեսներ կան, - հետաքրքրվեց Ջեյնը:

- Օրինակներ շատ կանդե օրինակ կա այսպիսի մի էակ, նրա լատինական անվանումն է Mixotricha paradoxa: Նա նույնպես ցանկանում է շարժվել այնպես, ինչպես մենք ենք շարժվում, բայց դրա համար նա գտել է բավականին յուրահատուկ միջոց. որպես «ձի» նա օգտագործում է մինչև չորս միլիոն Treponema spirochetes  բակտերիաներ, որոնք լծված են այնպես, ինչպես ձին սայլակառքին, այսինքն` ամրացած են բջջի մակերևույթին: Միտոխոնդրիոզների հետ ընկերանալ նրանք այդպես էլ չկարողացան, բայց նրանց փոխարինող գտան` գնդային աէրոբային բակտերիաներ: Պատկերացնում եք, թե ինչ դժվար է կառավարել չորս միլիոն ձիերով: Հնարավոր է հենց այդ պատճառով էլ զարգացման այդ ձևը` մասսայականության մեջ, անարդյունավետ եղավ, այդ պատճառով էլ Mixotricha paradoxa իր էվոլյուցիայի մեջ բավականին ետ ընկավ: Բացի սրանից կան նաև այնպիսի բջիջներ, որոնք իրենց մեջ պարունակում են ջրիմուռներ: Իմիջաելոց հենց ինքը բջջի միջուկը` այդ բարդ միացությունը, հավանաբար նույնպես հանդիսանում է էնդոսիմբիոզա օրինակ:

- Իսկապես, երևում է բջջի կյանքի ու սոցիալական պրոցեսների միջև զուգահեռը բավականին տեղին է, - համաձայնեց Ջեյնը:

- Համապատասխան է ու շատ բեղմնավոր: Իսկապես գիտության սահմանագծերի վրա հաճախակի բավականին հետաքրքիր բացահայտումներ են լինում, երբ մի ոլորտում հայտնաբերված օրինաչափությունները որպես հիպոթեզ իրենց տեղն են գտնում մեկ այլ ոլորտում, բայց ո՞վ կարող էր մտածել, որ ազգագրությունը ու մանրէաբանությունը այսքան մոտ են իրար:

- Մի՞թե այդ ամենի ետևում արտաքին համընկնումներից բացի կա նաև ավելին:

- Համոզված եմ, որ հենց այդպես էլ կա, - հաստատեց Էնդին:

- Դա անհավանական է թվում, - անվստահ ձայնով ասաց Ջեյնը: - Եթե լրջորեն դատենք, չի կարելի մարդկանց` մեր ինտելեկտով, ազատ կամքովչգիտեմ, թե էլ ինչեր թվարկեմ, համեմատել օրգանների` պարզագույն օրգանիզմների հետ:

- Համեմատել նրանց ոչ ոք անգամ չի փորձում, - հակառկվեց Էնդին, - բայց եթե դու լեռնային գետի հոսանքի ուղղությամբ մեծ արագությամբ դեպի ներքև ուղղես գերան, որը կազմված է փտած ցելյուլոզայից, ու որի մեջ կա կրթված պրոֆեսոր, ապա նրանք կլողան գրեթե նույն կերպ, ու հետևելով գերանին մենք կարող ենք ճշտությամբ գուշակել պրոֆեսորի հետագիծը: Այստեղ ամեն ինչ նույն ձև է: Սոցիալական գործընթացներում մարդիկ իրենց դրսևորում են ինչպես գերաններ` հոսում են հոսանքի ուղղությամբ: Եթե հասարակության մեջ ընդունված է փողոցով քայլել շալվարով, ապա և՛ պրոֆեսորը, և՛ դռնապանը կհագնեն հենց շալվար, ուստի եթե խոսենք «ազատ կամքի մասին», ապա դա կարելի է վերագրել միայն մարդկության մի փոքր հատվածին, իսկ մնացածը

- Մնացածը` մենք բոլորս, գերան ենք :), - ավելացրերց Ջեյնը: - Պարզ է: Սոցիալական օրինափափությունները կարող են միօրինակ լինել նաև և՛ բջջի օրգանելլայի մեջ, և՛ մարդկանց հասարակության մեջ, անկախ նրանից, որ ոմանք իրենցից ներկայացնում են համեմատաբար ավելի պրիմիտիվ միացություններ, որոնք առաջնորդվում են քիմիայի, էլեկտրականության, մագնիսականության օրենքներով, իսկ ոմանք էլ` բարձ զարգացում ունեցող էակներ, որոնք առաջնորդվում են հոգեբանությամբ, տնտեսագիտությամբ, քաղաքականությամբ և նմանատիպ այլ կարգավորումներով:

- Այո, ամեն ինչն է այդպես, բացի մի բանից, բացի կարծես «պրիմիտիվից», - Էնդին ձգվեց ամբողջ մարմնով ու Ջեյնը հանկարծակի նկատեց որ ոչ մի կերպ չի կարողանում գուշակել նրա տարիքը, - մենք սովոր ենք օգտագործել «պրիմիտիվ» բառը, հետևելով սովորական կոնցեպցիաներին, ու նորից ու նորից շարունակում ենք ապացուցել, թե ինչքան նեղ է «կամքի ազատություն» տերմինի կիրառելիության շրջանակը: Ի՞նչ ազատության մասին կարող է խոսք լինել, երբ ցանկացած մարդ իր ամբողջ կյանքի ընթացքում թութակի պես կրկնում է ուրիշների ասածները ու անում է այն, ինչ իրեն հարիր է անել համաձայն իր կրոնի, կոնցեպցիաների, սովորությունների, սոցիալական սահմանափակումների: Եթե փորձենք մտովի գտնել այդ բառացի ասված «կամքի ազատության» արտահայտվածությունները, ապա չենք էլ գտնի: Ավելի ճիշտ, դու չես գտնի, - ուղղեց ինքն իրեն:

- Իսկ դու՞:

- Ես կգտնեմ: - Էնդին հանկարծակի հայացքը ուղղեց դեպի նրան: - Բայց միայն այն պատճառով, որ ինձ սովորեցրել են այն մարդիկ, որոնք փնտրել են ու գտել: Մեզ դա սովորեցնում են չորրորդ դասարանում:

- Կներե՞ս:

- Ինչի՞ համար:

- Դեես նկատի ունեի, որ «չհասկացա», - ժպտաց Ջեյնը:

Էնդին լռեց, տրորեց քթարմատը, ու նրա հայացքը ակնթարթորփն կորցրեց յուրահատուկ խստությունը, կրկին դառնալով փափուկ ու բարիացակամ: Չի կարելի ասել, որ մինչ այդ նա բարիացակամ չէր, ուղղակի այդպիսի հաստատակամ հայացքը բնազդաբար ընկալվում էր որպես խուսափող, իսկ ինչ-որ տեղ նաև քողարկված վտանգի հայացք, չնայած տվյալ պարագայում Ջեյնը համոզված էր, որ իր մոտ վտանգի զգացողություն չկա:

Դրա մասին մի ուրիշ անգամ կխոսենք, - Էնդին խուսափեց նրա հարցից: - Իսկ ինչ վերաբերվում է պրիմիտիվությանը, ի՞նչ պրիմիտիվության մասին կարող է խոսք լինել, երբ մենք խոսում ենք այն մասին, որ օրգանելլաները միմյանց հետ ու շրջակա միջավայրի հետ փոխազդեցության ժամանակ օգտագործում են քիմիա, որը հասնում է այնպիսի էլեմնետար մասնիկների, ինչպիսիք են պրոտոններն ու էլեկտրոնները: Դու, որպես ֆիզիկոս շատ լավ հասկանում ես, որ տվյալ պարագայում «էլեմենտարությունը» ու «պրիմիտիվությունը» հոմնիշներ չեն, հակառակը` դրանք հականիշներ են: Քվանտային ֆիզիական մի ամբողջ էջ զբաղեցնող հավասարումների միջոցով բնութագրում է էլեմենտար մասնիկների միջև կատարվող անգամ ամենապարզագույն փոխազդեցությունները: Մենք կարող ենք օգտագործել «անորոշության սկզբունք», «Պլանկի հաստատուն», «էլեկտրոնային ամպ», «կորպուսկուլյար-ալիքային դուալիզմ» ու նմանատիպ այլ տերմիններ ու հասնել ճշգրիտ արդյունքների ու կանխագուշակումների, ու այնուամենայնիվ մեզնից ոչ ոք ընդունակ չէ այդ ամենը պատկերացնել ինչ-որ որոշակի տեսքով: Մենք գիտենք, որ միկրոաշխարհը կառավարվում է հավանականության օրենքներով ու հիշում ենք, թե ինչ են ասել մեծ ֆիզիկոսները իրենց անհույս անօգնականության մասին այնտեղ կատարվող երևույթներ հասկանալու վերաբերյալ: Ինչպե՞ս կարելի է այս ամենից հետո խոսել պրիմիտիվության մասին: Մենք խոսում ենք հոգեբանության խճճվածության ու բարդության մասին, «մեր ներաշխարհում գտնվող տիեզերքի» մասին գովերգեր ենք երգում, իսկ իրականում պարզվում է, որ ոչ մի դժվարություն էլ չկա, որ ցանկացած մարդ միանգամայն կանխատեսելի է, որի պատճառն էլ այն է, որ նա ընդամենը գերան է իրադարձություների հոսքի մեջ, ծրագրավորված հազարավոր արգելքներով, ուղղորդումներով, կոնցեպցիաներով, տարվածություններով:

- Այսիսնքն դու չես ընդունում այն, որ ցանկացած մարդ, - սկսեց իր միտքը Ջեյնը, բայց Էնդին ընդհատեց նրան:

- Ընդհանրապես ես չեմ ընդունում այն ամենը, ինչը սկսվում է «ցանկացած մարդ» արտահայտությամբ, - ասաց նա, ու միաժամանակ նորից ընդունեց դեմքի խիստ արտահայտություն: - Ես գիտեմ, որ բոլոր մարդիկ տարբեր են, բայց գիտեմ նաև այն, որ այդ տարբերությունը միանգամայն հաշվարկային մեծություն է: Ներմուծիր համակարգիչ ընդամենը մի քանի տասնյակ հազարավոր տվյալներ, որոնք նկարագրում են տվյալ մարդու կոնցեպցիաներն ու գիտելիքները, ու ամենայն հավանականությամբ դու կստանաս նրա ապագայի, ինչպես նաև անցյալի ճշգրիտ կանխատեսումը: Այո, մարդկանց դուր է գալիս մտածել իրենց մասին, ինչպես բարդ էակների մասին, որոնք իրենց մեջ են կենտրոնացնում «տիեզերքը», բայց իրականում նրանց կյանքը պրիմիտիվ է ու կանխատեսելի: Ոչ, ես չեմ բացառում այն, որ մարդը կարող է դառնալ իր մեջ տիեզերք կրող էակ: Ու ասեմ ավելին, ես շատ լավ գիտեմ, թե ինչպես է պետք դա անել: Բայց ո՞վ է իրականում անում դա: Ո՞վ է գլուխը բարձրացնում բթության, մեխանիկական սովորությունների, բացասական էմոցիաների գարշահոտ լճակի վրայից ու հասնում պայծառ ընկալումների աշխարհ, որոնք էլ հենց այն միակ բանն են, որ մարդուն տալիս են այն միակ առեղծվածային էությունը, որոնք էլ նրա մեջ ծնում են գաղտնիք, ու հենց նրան էլ դարձնում են գաղտնիք: Դու այդպիսի մարդկանց գիտե՞ս: Սա հռետորական հարց է: Դու այդպիսի մարդկանց չգիտես:

 

Աշխատասենյակի դուռը բացվեց, ու ներս մտավ մի քսանամյա աղջիկ:

- Մարտա, - ներկայացրեց նրան Էնդին:

Աղջիկը գլխով արեց ու իրեն թափահարելով նետվեց հարևան բազկաթոռի վրա:

- Մեր լաբորատորիան այնքան էլ զարգացած չէ, - տեղից սկսեց նա, դիմելով Ջեյնին, - իսկ Իլլինոիսի մասնաճյուղի հետ մենք որոշակի պայմանավորվածության մեջ ենք` մենք ձեզ ենք ներկայացնում մեր մտահղացումներն ու որոշ փորձերի արդյունքներ, որոնք որոշակի պատճառներից ելնելով դուք չեք կարող անցկացնել, իսկ դուք մեզ եք ներկայացնում ձեր փորձերի արդյունքները, որոնք էլ մենք չենք կարող կատարել մեր սարքավորումների թերի լինելու պատճառով: Օրինակի համար, մենք չենք կարող այստեղ արագացուցիչ կառուցել, ինչպես դուք էլ հասկանում եք, - ժպտալով ասաց նա, - չնայած, որ ունենք ռեակտորների մի քանի տեսակներ:

- Բայց ես դեռ չեմ հասկանում

- Մի շտապիր, - հանգստացնելով արտասանեց Էնդին, - հիմա մեր գլխավոր վարակաբանը

Դուռը նորից բացվեց, ու ներս մտավ բարձրահասակ, մկանոտ մի տղամարդ:

- Սա հենց ինքն է: Մաքս, երկու բառով շարադրիր խնդրի էությունը, որի լուծման մեջ իր մասնակցությունը պետք է ունենա ահա այս աղջնակը Իլլինոիսի մեր մասնաճյուղից:

Ջեյնի հոնքերը ակամայից վեր բարձրացան «աղջնակը» բառը լսելիս, բայց նա զսպեց իրեն, ձևացնելով, որ իրեն բնավ էլ չզարմացրեց այդպիսի բնութագիրը: Իսկ ընդհանրապես դա ավելի շուտ հաճելի էր, քան վիրավորական, այդ պատճառով էլ վիրավորվելու առիթ չկար, իսկ Էնդիյի ինտոնացիայի մեջ չարաշահում կամ էլ խրատականություն չկար, նա նայում էր Ջեյնին ու նրա հետ վարվում էր հենց ինչպես աղջնակի հետ` բարեկազմ կենդանի աղջկա, ու ընդհանուր առմամբ դա Ջեյնին անգամ հաճելի էր: Միակ բանը, որ փոքր ինչ տարօրինակ թվաց, անգամ մի փոքր անհիմն ըստ Ջեյնի, դա վստահությունն էր այն բանում, որ Ջեյնը աշխատելու է այդտեղ:

Մաքսը, ի տարբերություն Էնդիյի, այնքան էլ շփվող ու ընկերասեր մարդու տպավորություն չթողեց: Թվում էր, թե նա ահընդհատ կենտրոնացած է կոնկրետ իրեն վերբերվող ինչ-որ խնդրի շուրջ, որը հեռու էր այստեղ կատարվող ամեն ինչից:

- Մեր լաբորատորիայում…, - սկսեց Մաքսը, բայց Ջեյնը նրան ընդհատեց:

- Լաբորատորիան գտնվում է ինչ-որ ուրի՞շ տեղ:

- Ինչու՞ ուրիշ տեղ, - Զարմացավ Էնդին, - հենց այստեղ է գտնվում:

- Բայցկոնկրետ որտե՞ղ է գտնվում: Հողի այսքան փոքր կտորի վրա, լեռան գագաթին

- Օ…, - ծիծաղեց Էնդին, դու շատ մակերեսորեն ես վերաբերվում այս հարցին, բառիս բուն իմաստով «մակերեսորեն»: Մենք բնավ էլ լեռան գագաթին չենք, ինչպես դու արտահայտվեցիր, մենք լեռան կեսկիլոմետրանոց բարձրության վրա ենք, այսինքն մենք լեռնաթումբի վրա ենք: Ձևականորեն մենք տնօրինում ենք ընդամենը այս մի քանի լեռնաթմբերը ու նրանց հարող տասնյակ հեկտարների հավասար տարածությունները, բայց ի՞նչ ես դու կարծում, արդյոք ինչ-որ մեկը հետաքրքրվում է այն բանով, թե ինչ կա մեր ոտքերի տակ խորության վրա այս հսկայական լեռնաթմբի ամբողջ լայնությամբ մեկ, որի վրա գտնվում է այս ամբողջ տարածությունը:

- Օև խո՞րն եք դուք այնտեղփորել:

- Խորն ենք: Եվ տարածություն այնտեղ ինչքան ասես կա, և խոչնդոտներ չկան, և հեշտ է մաքրություն պահպանել: Դե սկսիր Մաքս, պատմիր աղջնակին:

«Աղջնակ» բառը նա ասում էր ակնհայտորեն չթաքցնելով, որ հաճույք է ստանում դրանից, ու ինչպես Ջեյնին էր թվում, նա դրանով մի փոքր հեգնում էր իր անհամեստության դիմաց:

- Դու հերպես ունե՞ս, - հանկարծակի հարցրեց Մաքսը:

- Երբեմնլինում է, շուրթերիս վրա առաջանում է, - հաստատեց Ջեյնը:

- Ես նույնպես ունեմ: Եվ նրանք նույնպես, ու այդպես շատերը ունեն:

- Եվ

- Ինչո՞վ ես բուժվում:

- Դե, վաճառքում հատուկ քսուկ կա, հենց այդ քսուկով

- Օգնու՞մ է:

- Այո, եթե դուրս գալուց անմիջապես հետո օգտագործել:

- Իսկ ինչու՞ այն ընդմիշտ չբուժել:

- Այսինքն դուք դրանո՞վ եք զբաղվում: Ընդմիշտ չի բուժվում: Ինչքանով ինձ է հայտնի հերպեսը ընդհանրապես մեկընդմիշտ չի բուժվում, եթե դու ունես հերպես, ուրեմն դա հավերժ է:

- Այո, շատ ճիշտ ես, - հաստատեց Մաքսը: - Դա հավերժ է: Դա անբուժելի է:

- Եվ դուք դա փորձու՞մ եք ուղղել:

- Ոչ: Մենք փորձում ենք դա հասկանալ, ու բացի դրանից, փորձում ենք հարմարեցնել դա ինչ-որ ուրիշ բանի: Ինչ ես կարծում, երբ են առաջին էուկարիոտներըդե այսինքն բջիջը, որն ունի միջուկ, - պարզաբանեց Մաքսը, նկատելով Էնդիյի նախազգուշական շարժումը, որն ուղեկցվում էր ժպիտով, ու նշանակում էր, որ այստեղ ավելի լավ կլինի խոսել առանց հատուկ տերմինների, - իրենց մեջ ընդունել միտոխոնդրիոզները…, - Մաքսը նորից սայթաքեց ու հարցական հայացքով նայեց Էնդիյի վրա, իսկ Էնդին ձեռքով արեց, ի նշան հավանության:

- Ամեն ինչ նորմալ է, «միտոխոնդրիոզ» տերմինը Ջեյնին արդեն հայտնի է, ես արդեն ասել եմ մի քանի բառով նրան այդ մասին:

- … բջջի համար դա բուժելի էր, թե՞ անբուժելի, - շարունակեց Մաքսը: - Կարո՞ղ էր արդյոք բջիջը իր միջից դուրս հանել միտոխոնդրիոզին ու նորից սկսեր ապրել առանց նրա: Ես ասում եմ «բուժելի», ու մեր միտքը  միանգամից ուղղվում է դեպի հիվանդության տերմիններ, դեպի բջջի համար ինչ-որ անցանկալի երևույթներ: Իսկ եթե մենք ասենք «համակեցություն», ապա ամեն ինչ կփոխվի, ու այդ իրադարձություններին մենք կսկսենք այլ կերպ նայել: Իսկ ինչո՞ւ ենք մենք հերպեսը անվանում «հիվանդություն»:

- Դե, ինչպես…, - Ջեյնը չգտավ ինչ ասի, - դե որովհետև տհաճ է, երբ այն շուրթերդ վրա է:

- Այո, համաձայն եմ, տհաճ է:

- Եվ բացի դրանից, ինչքանով ինձ է հայտնի, եթե հերպեսը աչքաթող անել ու չբուժել, ապա շուրթերդ ամբողջությամբ կուռչեն, ինչն էլ սարսափելի է: Բացի դրանից կա նաև սեռականօրգանի հերպես, որը շատ ավելի տհաճ է, ու երևի թե նաև ունի իր բարդությունները:

- Ամեն ինչ շատ ճիշտ է: Եվ զգացողություններն են տհաճ, և բարդություններ են լինում: Եվ այնուամենայնիվ արդյո՞ք այդքանը բավարար է, որպեսզի հայտարարենք, որ հերպեսը հիվանդություն է, ու սկսենք բուժվել նրանից: Չէ որ այն ընդամենը մինագամայն աննկատելիորեն գոյություն ունի մեր օրգանիզմում, կարծես թե ոչ մի ձևով ու ոչնչի չի խանգարում, ինչպես և միկրոֆլորայի շատ այլ ներկայացուցիչներ: Ի՞նչ է պետք անել, որպեսզի պատասխանել, օրինակ, այսպիսի հարցի. դա իրականում էլ ինչ-որ ակնհայտ անցանակալի բան է, այսինքն հիվանդություն, թե դա համակեցության տեսակի սկզբնական փուլ է` վարակի ու մարդու համակեցության:

- Վարակի ու մարդու համակեցությու՞՞ն, - Ջեյնը չկարողացավ զսպել այդ արձագանքը, որը թերահավտություն էր արտահայտում:

 Իսկ ինչու՞ ոչ: Ինչու մենք կարող ենք հարյուր միլիոնավոր տարիներ բակտրիաների հետ ապրել համակեցության մեջ, ու չենք կարող համակեցություն կազմել վարակի հետ: Իհարակե «վարակ» բառը մեխանիկորեն ասոցացվում է վտանգի հետ, բայց անկեղծ ասած մարդն էլ իր հերթին մոլորակի մարմնի վրա դարձելի է իր տեսակի մեջ վարակ: Ու շատ հետաքրքիր է այն, որ հենց մարդկությունը սկսեց իրեն վարակի պես դրսևորել, վարակիչ հիվանդություններն էլ անմիջապես տարածվեցին ինչպես ճանճերը: Հնարավոր է, որ այստեղ էլ ինչ-որ օրինաչափություն կա, ինչպես այնտեղ, որ բնության մեջ ամեն ինչ բևեռանում է, վիրուսները ընտրում են մարդկանց նրանց հետ մարտնչելու համար, ու դա նրանց մոտ բավականին հաջող էր ստացվում մինչև տասնիներորդ դարը: Իսկ ի՞նչ եղավ հետո. Պաստեր, Կոխ, Էռլիխհազարավոր նշանավոր գիտնականներ, պենիցիլին, ուրիշ հակամարմիններ, սնդիկային քսուկներ և այլն և այլն հայտնաբերեցին. ու ի՞նչ եղավ այդ ամենից հետո: Որտե՞ղ է իսպանկան, որը նախկինում խլում էր միլիոնավոր մարդկանց կյանքեր: Որտե՞ղ է սիֆիլիսը` մարդկանց կայծակը: Որտե՞ղ են տասնյակ հիվանդությունները, որոնց անվանումներն անգամ արդեն վաղուց դադարել են իրականություն թվալ, դրանք ավելի շուտ պատմության գիրկն անցան, քան վարակաբաններն ու բժիշկները: Արդյոք զարմանալի է այն, որ որոշ վարակներ կարող էին ընտրել իրենց համար միանգամայն այլ ուղի` մարդկանց հետ ասոցացվելու, նրանց հետ միության ուղի, անգամ կարելի է ասել մարտական միության, որորվհետև մարդկային օրգանիզմը դժվար թե հենց այնպես, «անվճար» իր մեջ ընդուներ օտար մարմիներ, ու դա ոչ թե չարակամության պատճառով, այլ որովհետև այդ տիպի ասոցացումը իր հետևից տանում է տեղական նշանակության ինչ-որ անխուսափելի կոնֆլիկտներ, դե օրինակ, հենց շուրթերի վրա առաջացող հիվանդագին պղպջակներ, իսկ ժամանակ առ ժամանակ անգամ դրանից բխող բարդություններ:  Ոչ, ի պատասխան մեր օրգանիզմը պահանջում է փոխադարձ փոխհատուցում: Եվ ահա հերպեսը: Տես, այն ապրում է մեր օրգանիզմում ու մենք չենք նկատում այն: Իսկ շուրթերի վրա պղպջակների առաջացումը որպես բացառություն, դրա վրա մենք հիմա ուշադրություն չենք դարձնի, դա մանրուք է, որն անխուսափելի է ցանկացած միացության ժամանակ: Դրանից հետո դուրս հանել այն մեր օրգանիզմից չի ստացվում, ոչ մի կերպ դուրս չի գալիս: Հերպեսը այդպես ուժեղ հակառակվում է, այո՞: Հնարավոր է: Իսկ միթե ուրիշ վարակներն ու բակտերիաները չեն հակառակվում, երբ մենք փորձում ենք դուրս հանել դրանք մեր մարմնից: Դրանք նույնպես հակառակվում են, բայց մենք հաջողությամբ ազատվում ենք դրանցից, իսկ հերպեսի հետ ոչ մի կերպ չենք կարողանում վարվել: Իսկ հնարավոր է, որ դա հերպես չէ, կամ էլ այնքան էլ հերպես չի, իսկ մեր օրգանիզմը այդպես համառորեն պայքար է մղում հենց հերպեսի դեմ: Գիտես, եթե մեր օրգնիզմը ցանկանում է, կարողանում է անգամ ժանտախտից ու խոլերայից բուժվել: Կարող է բուժվել ինչից ասես, եթե իհարկե ցանկանա, եթե նրա պաշտպանողական ուժերին աջակցել հակամարմինների, վիտամինների, վստահության, պայծառ ընկալումների միջոցով: Իսկ հերպեսից ոչ մի կերպ չի՞ կարող: Զարմանալի՞ է: Զարմանալի է: Բայց արդյո՞ք մեզ ինչ-որ բանով օգնում է հենց այդ նույն հերպեսը: Եթե մենք կարողանանք գտնել այդ հարցի պատասխանը, եթե մենք իրականում պարզենք, որ կա ինչ-որ իրական օգուտ հերպեսից, ապա նոր միացության վերաբերյալ հիպոթեզը` այսպես կոչված «նոր վիրուսային պատգամը», կստանա լուրջ հիմնավորում, իսկ որպես հետևանք, նաև դրանից ավելին…

- Եվ այդ օգուտը գտնվե՞ց, - հետաքրքրվեց Ջեյնը:

- Այո, անկասկած: Իհարկե դեռ տարիներ կպահանջվեն կլինիկական հետազոտությունների, դիտարկումների, վիճակագրության ու նմանատիպ այլ բաների համար, բայց քանի որ ես քաղաքական գործիչ չեմ, ոչ էլ երդման տակ եմ, ու մենք էլ դեղեր չենք արտադրում, այլ ընդամենը հետազոտություններ ենք անում, ապա կարող եմ ասել, որ որպես գիտնական ես համոզված եմ, որ հերպեսի վիրուսը մեզ պաշտպանում է ՁԻԱՀից: Ու հնարավոր է, ոչ միայն նրանից:

- Իրականում դա շատ զարմանալի է: - Ջեյնը իսկապես զարմացած էր, բայց ամենից շատ նրան զարմացրեց այն, որ իր մեջ կյանքում առաջին անգամ բժշկության հանդեպ ինչ-որ հետաքրքրություն ծագեց: - Այսինքն մենք պետք է հետազոտենք հերպես վարակը, նրա ազդեցությունը…

- Ոչ: - Էնդին ոտքի ելավ ու սկսեց քայլել սենյակով`ձեռքերը մեջքին դրված: Նրա հագին կային կարճ կիսավարտիք, ու Ջեյնը նրանից ակնկալելով սկսած խոսքի շարունակություն, սպասողական վիճակից ելնելով սկսեց ուսումնասիրել նրա ծնկները: Դրանք մկանոտ էին, գեղեցիկ մաշկով: Ձեռքերի մաշկը նույնպես ձիգ էր երևում, ու… հետաքրքիր է, թե քանի տարեկան կլինի նա: Հանկարծակի փորի ներսում նա զգաց էրոտիկ բաբախող ջերմություն, որն ամեն անգամ կրկին Էնդիյի ոտքերին նայելիս ուժգնանում էր: Նրան անգամ թվաց, որ ինքը սկել է կարմրել, ու նա ամեն կերպ ձգտում էր հայացքը շեղել վտանգավոր ուղղությունից:

- Ոչ, մենք դա չենք հետազոտելու: Դա թող հետազոտեն բժիշկները, մեզ հետաքրքրում է բոլորովին, բոլորովին այլ բան:

Էնդին նստեց բազկաթոռի թևին ու նայեց նրա վրա:

- Քեզ հայտնի՞ է, թե ինչպես է զարգացել վստահությամբ ու պայծառ ընկալումներով հիվանդությունների բուժման պատմությունը:

- Ոչ այնքան, - ուսերը թափ տալով պատասխանեց Ջեյնը: - Ես լսել եմ, որ դա մեկն է տեսություններից, ու կարծես արդեն որոշ կլինիկաներում դա կիրառում են, բայց անկեղծ ասած ես այնքան էլ տեղեկացված չեմ, ես ինքս նախընտրում եմ հին ու բարի հաբերը:)

- Այս պատմությունը մոտավորապես հարյուր տարվա պատմություն ունի: Հարյուր տարի առաջ, քսանմեկերորդ դարի սկզբում, հրապարակվեց ընկալումների մասին տեսություն, որը սկզբունքորեն սահման էր մտցնում գորշ ընկալումների` պայմանական ասված, ու պայծառ ընկալումների միջև (հակիրճ` «ՊԸ»): Գորշերի մեջ էին մտնում բացասական էմոցիաների բոլոր տիպերը, տարբեր տիպի դավանությունները` սնահավատությունից մինչև կրոններ, ինչպես նաև այդ դավանությունների արդյունքում առաջացած ցանկությունները, որոնք մենք անվանում ենք «մեխանիկական» որպես «ինձ անհրաժեշտ է այսինչ բանը» կամ «անհրաժեշտ է վարվել այսինչ ձևով», և ցանկացած տեսակի բացասական ֆիզիկական զգացողությունները` անհարմարությունից մինչև հիվանդություններ ու ծերացում: Պայծառ ընկալումների շարքին են դասվում սեփական պայծառ ընկալումները, ինչպիսիք են նրբության, գեղեցկության զգացողությունները, կանխավայելումը, հավատարությունը, ազատությունը ու այդպես շարունակ, ինչպես բանական պարզությունը, որը հիմնվում է փորձառության ու տրամաբանության վրա, ինչպես նաև ցանկությունները, որոնք ուղեկցվում են կանխավայելմամբ ու այլ ՊԸ. այդպիսի ցանկություններին մենք անվանում ենք ուրախալի: Պայծառ ընկալումներին կարելի է վերագրել նաև բոլոր տիպի հաճելի զգացողություները: Միաժամանակ առաջ եկավ նաև այն տեսությունը, համաձայն որի մեր կողմից ընդունվող բուժամիջոցները առավել էֆեկտիվ են գործում, երբ դրանք ուղեկցվում են վստահությամբ այն բանում, որ դրանք հավանաբար կունենան իրենց ազդեցությունը:  Ու ավելին, այդ տեսությունը պնդում էր նաև, որ Մեչնիկովի կողմից բացահայտված ֆագոցիտոզը իմունային մեխանիզմներից ընդամենը մեկն է, ամենաակնհայտը, կարելի է ասել անգամ ամենամակերեսայինը: Իսկ բացի դրանից կան նաև այլ իմունային մեխանիզմներ, որոնք մեծ հաջողությամբ կարող են իրենց ազդեցությունը ունենալ… ընդամենը հենց այդ մեծ վստահությամբ, հատկապես ՊԸ ուղեկցվող վստահությամբ: Այդ առիթով այն ժամանակից ի վեր դրվել են բազմաթիվ գրքեր ու անցկացվել են բազմաթիվ հետազոտություններ, կարծում եմ դու այսպես թե այնպես հավանաբար բախվել ես այդպիսի հետազոտությունների հետ:

Ջեյնը գլխով արեց:

- … իսկապես, մեծ թվով կլինիկաներ հաջողությամբ աշխատում են այդ մեթոդով, մարդկանց բուժելով թվում է, թե անբուժելի հիվանդություններից: Այդպիսի առաջին կլինիկաներն իրենց աշխատանքը սկսել են միայն քսանմեկերորդ դարի երեսնական թվականներին, բայց ինչպես դու էլ երևի հասկանում ես ամեն մեկը չէ, որ կարող է այդպիսի կլինիկայի այցելուն դառնալ: Շատ մեծ անվստահությունը այն բանում, որ հնարավոր է բուժվել միայն վստահության զգացումով, բացասական էմոցիաների հանդեպ շատ մեծ հակումը, անուշադրության մատնված հիվանդությունը, երբ մարդը սկսում է չհավատալ, որ իր բուժվելը իրական է, հին` դեղամիջոցային ու վիրաբուժական բժշկության կողմից շատ մեծ հակազդեցությունը, ինչպես նաև ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը, որպեսզի սովորես գոնե տարրականորեն կառավարել քո վստահությունը. այս ամենը արգելք է հանդիսանում այս մեթոդի առավել լայն տարածման համար:  Չնայած ինչքան էլ դա ծիծաղելի թվա, բայց հանց մանրէաբանության բուռն զարգացման շրջանում է նկատվել այդ տարօրինակ յուրահատկությունը, որը կապված է այսպես կոչված «նախատրամադրվածության» հետ: Կա մի հայտնի պատմություն, ես այնքան էլ լավ չեմ հիշում, անհրաժեշտ է գրքերում փնտրել այն… տասնիններորդ դարում մանրէների հետազոտությամբ զբաղվողներից մեկը ապացուցեց, որ խոլերան ունի մանրէական ծագում: Այն ժամանակ ցանկացած միտք այն մասին, որ հիվանդությունների պատճառ են հանդիսանում մանրէները ընդունվում էր անբարյացկամորեն, ու խոլերայի մասին այդ մտքերը նույնպես բազմաթիվ մասնագետների կողմից անհիմն համարվեցին: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ խոլերայի մանրէական ծագման մասին տեսության ինչ-որ հայտնի ու կատաղի հակառակորդ խնդրեց այդ հայտնի հետազոտողից հենց այդ մահացու չարաբաստիկ խոլերայով փորձանոթ: Ստանալով այն, նա սարսափահար լսարանի աչքի առաջ խմեց անոթի ամբողջ պարունակությունը, ու տրորելով մորուքը, խոստացավ այս կերպ ապացուցել հիմար տեսության սխալ լինելը: Տեսության սխալ լինելը նա իհարկե չկարողացավ ապացուցել, բայց խոլերայի ոչ մի նշան նրա մոտ այդպես էլ ի հայտ չեկավ ոչ այդ ժամանակ, ոչ էլ հետո: Դա ուղղակի անբացատրելի էր:  Բայց չէ ոչ կարելի էր ուշադրության դարձնել այն հանգամանքին, որ այդպիսի կամքի ուժով գիտնականը երկաթբետոնային վստահություն ուներ այն հարցում, որ ինքը չի հիվանդանա…

- Ասեմ, դու նստած ես հենց այնտեղ, որտեղ կառուցվել է նոր բժշկությունը հետազոտող ամենաառաջին լաբորատորիան, - ասաց Էնդին: - Ահա հենց այստեղ է ամեն ինչ սկսվել: Սկզբում մենք գնեցինք ամենահասարակ սարքավորումները, որոնք կարող էինք, հետո բլուրի նրսում կառուցեցինք առաջին սրահը ու այնտեղ ավելի տեղավորեցինք մի փոքր ավելի հզոր սարքավորումներ, հրավիրեցինք մասնագետների, իսկ հետո… հետո հաջորդեցին բլուրի ներսի տարածության մեծացման աշխատանքները, պատկերցրու ինչ հսկայական տարածություն է անհրաժեշտ գոնե էլեկտրոնային մանրադիտակ տեղավորելու համար:

- Ես ինչ-որ տեղ կարդացել եմ այդ պատմությունը լեռան ներսում լաբորատորիայի մասին, բայց մտածում էի, որ դա լուրջ չէ, սովորական ֆանտազիա է: - Ջեյնը իրականում զարմացած էր:

- Ոչ, դա ֆանտազի չէ, ամեն ինչ հենց այստեղ էլ եղել է, ու ոչ միայն եղել է, այլ նաև կա:

- Բայց կարծում եմ, որ լեռան ներսը փորելու համար հսկայակ աշխատանքներ են կատրվել:

- Ոչ այնքան շատ, ինչքան թվում է, - հակաճառեց Մաքսը:

- Մենք այնքան չենք փորում, որքան քիմիա ենք ներարկում :) – ծիծաղելով ասաց Մարտան:

- Այո, սկզբում մենք փափկեցնում ենք շեմքը քիմիական միացություններով, իսկ հետո արդեն դժվար չի լինում այն հեռացնելը, - պարզաբանեց Էնդին: Փոխարենը մենք հարյուր տոկոսով պաշտպանված ենք հետաքրքրասեր աչքերից, բնության գործոններից և հազար ու մի աղմուկից ու աղտոտվածությունից: Այստեղ մեզ հարմար է, Հիմալայներն էլ հենց մեզ մոտ են, ձյունե բարձունքներն էլ անմիջապես մեր վերևում են. այդ ամենը ապշեցուցիչ գեղեցիկ է, բացի այդ ցանկացած պահի կարելի է լեռան վազքուղի դուրս գալ: Իհարկե այստեղ անհնար է ինչ-որ մասշտաբային բան նախաձեռնել, բայց դրա համար մենք ունենք կղզի Ինդոնեզիայում, հենակետ Իլլինոիսում ու ոչ միայն:

- Իսկ հերպեսի վերաբերյալ վերջիվերջո ի՞նչ եղավ:

Հերպեսը: - Մաքսը ձեռքերը մեջքին դրեց ու սկսեց քայլել սենյակով: - Հիշու՞մ ես ինչով ավարտվեց էուկարիոտների  ու միտոխոնդրիոզների միությունը: Միտոխոնդրիոզները սկսեցին հյուծվել ու էներգիա կորցնել, շատ էներիգիա ու վերջիվերջո ի հայտ եկան մի շարք օտար մարմիններ, որոնք կարողանում էին տեղաշարժվել, ցատկոտել, թռչել, կծել, ծամել,  շինել ու վազել: Իսկ ինչո՞վ ավարտվեց  էուկարիոտների միությունը ֆոտոսինթեզ կատարող բակտերիաների հետ: Առաջացան քլորոպլաստներ, հանարավորություն ստեղծվես կրկին ստանալ էներգիա անմիջապես արևի լույսից: Ու այդպես առաջացավ բուսականությունը: Ընդ որում ինչքան շատ էին աշխատում քլորոպլաստները, այնքան բուսականության կողմից ավելի շատ թթվածին էր անջատվում, այնքան ավելի մեծածավալ էր միտոխոնդրիոզների կատարած աշխատանքը, որոնք օգտագործում էին այդ թթվածինն, որն էլ իր հերթին բուսականությանը CO2 տեսքով սնունդ էր ապահովում և այդպես շարունակ: Ձևավորվել էր շրջանակ ու աջակցելով միմյանց կենդանիներն ու բույսերը աստիճանաբար ճնշեցին հողի նախկին տերերին, որոնք սովոր էին ապրել թթվածնի ցածր բաղադրության պայմաններում, այդ թվում նաև դինոզավրերին… չնայած դինոզավրերի առումով համոզված չեմ, քանի որ չեմ տեսել ինքս :) Բայց եթե հիմա` նոր վտանգի շեմին կանգնած, մարդը միավորվում է տարբեր վարակների հետ…

- Տարբե՞ր, - ընդհատեց Ջեյնը: - Դա նշանակու՞մ է, որ խոսքը ոչ միայն հերպեսի մասին է:

- Ոչ միայն: - Մաքսը տրորեց քիթը և մի քանի վայրկյանով մտածմունքների մեջ ընկավ: - Մինչ այժմ վեճեր են գնում այն հարցի շուրջ, թե միկոպլազմոզը, ուռեոպլազմոզը ու նմանատիպ երևույթները  հիվանդություն են, թե` ոչ: Չէ որ բազմաթիվ մարդկանց մոտ մշտապես կա և միկոպլազմա, և ուռեոպլազմա, ու երբ դրանց կոնցենտրացիայի մակարդակը չի գերազանցում առաջին կամ երկրորդ մակարդակը, ապա ընդհանրապես ոչ մի տհաճ ու անցանկալի հետևանքներ չեն լինում: Դրանք ընդամենը ապրում են մեր մեջ ու վերջ: Բայց եթե մարդը սկսում է զգալ ուժեղ բացասական էմոցիաներ, եթե նա ճնշում է ուրախալի ցանկությունները, սպանում է իր մարմինը մեխանիկական ցանկություններով ու այլ հիմարություններով, եթե նրա դիմադրողականությունը ընկնում է, ապա կոնցենտրացիան սկսում կտրուկ աճել, ու երբ կոնցենտրացիան հասնում է չորրորդ մակարակի, վերջ, սկսվում է հիվանդությունը:

- Այսպիսի բնութագիր կարելի է տալ բազմաթիվ երևույթների համար, - ուսերը թափ տալով ասաց Ջեյնը, - օրինակ, եթե արյան մեջ մեծացնել շաքարի պարունակությունը, այստեղ նույնպես հիվանդություն կառաջանա, կամ, եթե մեծացնել էրիտրոցիտների քանակությունը, ապա կմեծանա թրոմբերի առաջացման հավանակությունը. ինչքանով ինձ է հայտնի վերջինս հատկապես վտանգավոր է լեռնային գոտիների մշտական բնակիչների համար, որոնց արյան մեջ էրիտրոցիտների քանակությունը գերազանցում է նորման, ինչն անհրաժեշտ է նրանց օրգանիզմը թթվածնով հագեցնելու համար: Բայց դա չի նշանակում, որ շաքարն արյան մեջ թունավոր է, կամ, որ էրիտրոցիտները վտանգավոր են:

- Միանգամայն ճիշտ ես, - Մաքսը գլխով արեց: - Վտանագավոր է անհավասարակշռվածությունը, ու այստեղ մենք բախվում ենք այն փաստի հետ, որ, ինչպես ես արդեն ասացի, բջջի այդպիսի սխեման կզբաղեցներ այս լեռան տարածությանը հավասար տարածություն, էլ ինչ խոսք միլիարդավոր բջիջներ մասին, նրանց փոխադարձ կապերի մասին:

- Ինչ-որ հզոր համակարգչի միջոցով…, - սկսեց Ջեյնը:

- Երբեք, ոչ ոք, ոչ  մի կերպ ու ոչ մի համակարգչի միջոցով չի կարող այստեղ ինչ-որ հաշվարկներ կատարել, առավել ևս ինչ-որ աշխատանք կատարել: Չէ որ անհրաժեշտ է յուրաքանչյուր բջջից, յուրաքանչյուր օրգանից ստանալ հազարավոր տվյալներ ու… , - նա ձեռքով բացասական շարժում արեց, - արհեստական ճանապարհով օրգանիզմում հավասարակշռություն հաստատել անհնար է, սկզբունքորեն անհնար է:

- Իսկ ի՞նչ եղան սովորական դեղահաբերին:

- Սովորական դաղահաբերը, - խոսակցությանը խառնվեց Էնդին, - հավասարակշռություն չեն հաստատում: Եթե օրգանիզմը արդեն գտնվում է ծայրահեղ քայքայման կամ անհավասարակշռության վիճակում, ապա դեղամիջոցները կարող են միայն ինչ-որ չափով շտկող դեր կատարել, ու զգալիորեն նվազեցնելով այդ անհավասարակշռության վիճակը, բժիշկները այդ կերպ մեր մարմնին  կարճատև հանգստի ու ինքնուրույն հունի մեջ ընկնելու ու գործն ավարտին հասցնելու հնարավորություն են ընձեռնում:

- Միտոխնդրիոզները հիմա էլ ունեն սեփական ԴՆԹ, - հանկարծակի խոսակցության մեջ մտավ Մարտան, որն անընդհատ փորձում էր ինչ-որ ձևով խոսակցության մեջ մտնել: Հիմա նա այն վիճակում չէ, որ ընդունակ լինի ինքնուրույն վերարտադրում կատարել, միտոխոնդրիոզները այդ աշխատանքը հանձնել են բջջի միջուկին ու իրենք զբաղված են այլ ֆունկցիայով. նրանք աշխատում են միայն ԱՏՖ հետ` հանդիսանալով բջջի էներգետիկ կայաններ: Փոխարենը նեղ մասնագիտացումը նրանց հնարավորություն է տալիս աշխատել առավելագույն էֆեկտիվությամբ: Վիրուսների պարագայում նույնպես ամեն ինչ նույն ձև է. նրանց ԴՆԹ մի մասը տեղափոխվում են բջջի ԴՆԹ մեջ, ու այդ կերպ բջջի միջուկը սկսում է վերարտադրել հենց այդ բոլոր վիրուսները: Դեպքերի մեծամասնության մոտ դա հանգեցնում է բջջի մահվան, այդպիսի վիրուսները մեզ ընկեր չեն, բայց հերպեսի պարագայում դա ընդամենը մասնագիտացման հաստատման պրոցես է:

- Ու ամբողջ հարցը կայանում է նրանում, - ասաց Էնդին ու ինչ-որ առեղծվածային հայացք գցեց Ջեյնի վրա, - թե ի՞նչ կլինի այն բանից հետո, երբ մարդու ու հերպեսի միավորումը վերջնականապես տեղի ունենա: Ինչպե՞ս կփոխվի այդ մարդը: Ինչ կլինի, եթե պարզվի, որ առաջ եկած փոփոխություններն այնքան կարևոր են, ինչքան կարևոր էին կենդանիների ու բույսերի ծագման պրոցեսում առաջ եկած փոփոխությունները: Իսկ եթե ոչ, ապա ինչի՞ն դրանք կնախապատրաստեն մարդուն, ի՞նչ հետագա փոփոխությունների: Ապագայի ի՞նչ սիմբիոզներ են մեզ սպասվում:

- Հնարավոր է թևեր աճե՞ն, - ծիծաղելով ասաց Ջեյնը:

- Ոչ, թևերն իրենցից ներկայացնում են տեղաշարժվելու հարմարանքների տարատեսակ, ու դատելով այն բանից, որ մինչ այժմ մենք չունենք թևեր կարելի է ասել, որ դրանք մեզ անհրաժեշտ չեն: Իսկ ահա ֆիզիկական կերպարանափոխության տարբեր երևույթները, որոնք տեղի են ունենում այն մարդկանց հետ, որոնք սկսում են մասնագիտորեն զբաղվել պայծառ ընկալումներով, ինչպես նաև Երկրի մռութների ընկալումերի ինտեգրացիայով… Մի խոսքով փոփոխությունները կրելու են ինչ-որ բոլորովին նոր բնութագիր, որոնք կլինեն այնքան անսովոր, որքան, օրինակ, անսովոր կլինի վազող սոճու հանդիպելը:

- Անգամ չեմ պատկերացնում, թե ինչ ուղղությամբ է անհրաժեշտ այստեղ մտածել:

- Մենք նույնպես:), - առույգորեն պատասխանեց Էնդին, նայելով ուղիղ Ջեյնի աչքերի մեջ, ու իր հերթին Ջեյնն էլ նայելով նրա աչքերի մեջ, հանկարածակի հասկացավ, որ հաստատ համոզված է, որ այստեղ Էնդին հաստատ ստում է:

Հաջորդ առավոտ Ջեյնի ծանոթացումը քաղաք-լաբորատորիայի հետ շարունակվեց: Պարզվեց, որ քաղցր հյութից ու մեղրով կաթնաշոռից բաղկացած նախաճաշը բավականին համեղ է:

- Հասկանում ես, - ինչ-որ կասկածանքով նայելով Ջեյնի վրա ասաց Սիտան, - երբ մենք ուղևորվում ենք գենետիկայի ու էվոլյուցիուն պրոցեսների աշխարհ, մենք պետք է անենք այն, ինչ արեց Կոպերնիկոսը, որն ընդունեց այն, որ Երկիրը, դա բոլորովին էլ աշխարհի կենտրոնը չէ: Մենք պետք է դադարենք ենթադրել, որ մարդը հանդիսանում է ամբողջ տիեզերքի կենտրոնը ու իմաստը: Առավել ևս, եթե մենք նկատի ունենք այնպիսի մարդու, որը գտնվում է էվոլյուցիոն աստիճանի ինչ-որ ձևավորվող մակարդակի վրա: Էվոլյուցիոն պրոցեսների համար միևնույն է, թե ինչքան բարձր կարծիքի ենք մենք ինքներս մեր մասին: Եթե պատկերացնենք Երկրի գոյության ամբողջ ժամանակահատվածը հավասար մեկ տարվա, ապա մեզ հայտնի քաղաքակրթությունների ամբողջ կյանքը կզբաղեցնի ընդամենը վերջին մի քանի րոպեները. այնքան էլ շատ չէ, որպեսզի անառարկելիորեն վստահ լինենք այն բանում, որ մարդը` դա շատ կարևոր է ու երկարատև:

Սիտան` մի նեպալուհի էր: Դեռ երկու տարեկան հասակում նա գնաց դպրոց, որը հիմնված էր հարևան գյուղի լաբորատորիայի գիտնականների կողմից: Սովորական, փսլնքոտ քթով, ցցված մազերով ու մեծ աչքերով աղջիկ էր նա, ուղղակի գալիս ու նստում էր մեկ այստեղ մեկ այնտեղ ու լսում էր ու հետևում խոսակցությունների ընթացքին: Ժամանակի ընթացքում նա սովորում էր մեկը մյուսի հետևից տարբեր բաներ` անգլերեն տառեր, ճապոնական հիերոգլիֆներ, թթվածնի քիմիական բանձևը, ինչ-որ նկար, ատոմի հաջորդ նկարը, մոլեկուլներ, գոլորշիով աշխատող շարժիչի… ութ տարեկանում նա ուներ միջին գիտելիքներ ունեցող ուսանողի գլիտելիքներին հավասար գիտելիքներ, ու հաստկապես գրավում էին նրան ատոմային ֆիզիկան, գենետիկան ու մոլեկուլային կենսաբանությունը: Նա սիրում էր նաև աշխարհագրություն ու ֆիզիոլոգիա: Այսպես նա խորացավ գիտություններ մեջ, մնաց այդտեղ, սկսեց ուսումնասիրել տարբեր լեզուներ, հետաքրքիր դասագրքեր կազմեց երեխաների համար, ինքն էլ սկսեց զբաղվել նրանց հետ, հիմնական ժամանակը տրամադրելով բժշկական փորձերին, գրքերի ընթերցանությանը, գիտնականներին ու նրանց աշխատանքներին օգնելուն, միաժամանակ տարբեր բնագավառներից անընդհատ նոր գիտելիքներ ստանալով:

Երեկ Ջեյնի հետ մի քանի ժամ շփվելուց հետո, Էնդին հավելյալ դրական որոշում կայացրեց նրա օգտին, Դիկը գնաց իր գործին, իսկ Ջեյնը մնաց այստեղ` ստաժավորվելու: Գիշերը լեռնաթումբը գրեթե խեղդվում էր արևադարձային անձրևի մեջ: Կայծակը հսկայական տարածություններ էր համակում, մեկ վայրկայնում 5-6 անգամ գրանցվելով, որը միանգամայն անհավանական երևույթ է: Թվաց, թե մի քանի անգամ կայծակը` սարսափելի թնդյունով, հարվածեց հենց նրա քոթեջին, իսկ նա մի քանի անգամ վախից ցատկեց անկողնու վրա: Կանգնելով պատուհանի մոտ նա հիացմունք էր ապրում հագեցած տարերքից, որը տիրում էր ամենուր: Իսկ առավոտյան ամենուրեք տիրում էր լիակատար անդորր: Մեղմ արեգակ: Կենդանի ջունգլիներ: Արծիվները` շագանակագույն ու սպիտակ, թռչում են անմիջապես գլխիդ վերևով: Թութակները կորագիծ հետագծերով ծառից ծառ են թռչում: Կոլիբրիները կանգ են առնում ալ կարմիր ալպյան վարդերի առաջ ու իրենց քթիկները մտցնում են նրանց մեջ, նեկտար խմում ու անցնում հաջորդ ծաղիկին:

Հեռվում, անմիջապես դարպասների կողքին, խոնավ ու խիտ խոտի վրայով ոտաբոբիկ զբոսնելիս, նրա վրա տզրուկ բարձրացավ, ու դա բնավ հաճելի չէր: Տզրուկին աղով պատող նեպալուհին (որից հետո տզրուկն անմիջապես ընկավ) բացատրում էր, որ տզրուկներից բոլորովին պետք չէ վախենալ, նրանց աղիքներում ապրում են ընդամենը մեկ տեսակի բակտերիաներ, որն էլ թափանցելով մարդու օրգանիզմ զարմանալի բուժիչ ազդեցություն է թողնում, սպանելով տասնյակ ու անգամ հարյուրավոր պոտենցիալ ախտահարույց բակտերիաներ:

Հետո կես օր Ջեյնը ուսումնասիրում էր սարքավորումները: Ընդհանուր առմամբ ամեն ինչ ծանոթ էր նրան, բացի կցված օբյեկտներից, որոնք ունեին իրենց առանձնահատկություններն ու համապատասխան ուշադրություն էին պահանջում: Նրան մինչև այժմ էլ անհանգստացնում էին այն հարցերը, թե հատկապես ինչով էին զբաղվում այս լաբորատորիայում, ու ամենից շատ նրան հուզում էր այն հարցը, թե նա ինչ պետք է սովորի ու ինչով պետք է զբաղվի:

- Ճաշի ժամանակ նա կարելի է ասել հանդիպեց Սիտային ու նրանք սկսեցին զրուցել: Ամենից շատ Ջեյնին հետաքրքրում էր, թե ինչ են այստեղ հետազոտում, ու նա արդեն որպես իր հարցի պատասխան սպասում էր կամ այդ թեմայի շուրջ խոսելու ցանկության բացահայտ բացակայություն, կամ էլ մինչ այժմ չօգտագործված դիմադրություն, բայց Սիտան բոլորովին պարփակված չէր այդ թեմայի շուրջ ու մեծ հաճույքով պատմեց ամենատարբեր բաների մասին:

- Մենք այստեղ հետազոտում ենք տարբեր բաներ, շատ տարբեր բաներ, - տարված պատմում էր նա: - Չէ որ այս լաբորատորիան փաստացիորեն առաջինն էր բազմաթիվ հետաքրքիր հարցերի ուսումնասիրման ոլորտում, ու բազմաթիվ նախագծեր, որոնք սկսվել են հենց այստեղ, անընդհատ նոր բացահայտումներ կատարելով այդպես էլ իրենց ավարտին չեն հասնում: Դե, օրինակ, ինձ համար շատ հետաքրքիր են մեր երկրաբանների հետազոտությունները:

- Երկրաբաննե՞՞ր, - Ջեյնը անկեղծորեն զարմացած էր:

- Պատկերացրու, որ այո՛:) – բնականաբար Սիտայի համար հաճելի էր այդպիսի հետաքրքրվածությունը:

- Բայց ի՞նչ կապ ունի երկրաբանությունը բժշկության հետ:

- Իսկ… , հենց դա էլ ամենահետաքրքիրն է: Ես չեմ, որ պետք է այդ մասին քեզ պատմեմ, ավելի լավ է Սուջանը…

- Անունը հնդկական է:

- Ոչ, նա նեպալացի է: Մեզ մոտ շատ են նեպալացիներն ու տիբեթցիները, նրանք բոլորը սկսել են այստեղ շփվել միմյանց հետ երկուսից-հինգ տարեկան հասակում, իսկ հետո, երբ բացահայտվեցին նրանց տաղանդներն ու հետաքրքրությունները, նրանք մնացին այստեղ ապրելու ու աշխատելու: Մենք բազմաթիվ տիբեթական մենաստաններում բաժանմունքներ ունենք, փոքրիկ վանականները շատ են սիրում սովորել: Նախկինում իրենց պարապմունքների դասամիջոցների ընթացքում, ինչպես նաև պարապմունքներից հետո նրանք կամ ձանձրանում էին, կամ էլ զբաղվում էին տնտեսությամբ, իսկ այժմ շատերը սովորում են, մենք հատուկ նրանց համար դասագրքեր ենք տիբեթերեն թարգմանել, նրանք նաև անգլերեն են սովորում:

- Իսկ տնտեսությունը անկում չի՞ ապրել, - ասաց Ջեյնը ժպտալով:

- Իհարկե ոչ: Ուղղակի այնտեղ, որտեղ նրանք նախկինում մեկ ամբողջ օր էին վատնում, հիմա ընդամենը րոպեներ են կորցնում. մենք տեխնոլոգիաներ ենք կիրառում, դա և հարմար է, և շահավետ:

- Այնքան անսովոր է լսել նեպալական անուններ, երբ խոսքը գիտության մասին է գնում, - անկեղծացավ Ջեյնը: - Ընդհանրապես իմ մոտ ձեր ժողովրդի մասին բոլորովին այլ տպավորություն էր ստեղծված. միանգամայն անգրագետ, ոչխարապահ, Բուդդային աղոթող ժողովուրդ…

- Ամեն ինչ հենց այդպես էր մինչև այն պահը, երբ այս լաբորատորիան այստեղ` Նեպալում, սկսեց իր աշխատանքը: Սկզբում… օ՜ Լոբսանգը…

Սիտան ձեռքով արեց մի պատանու, որն անցնում էր հարևան ցուցասրահով, ու շուտով մոտեցավ նրանց:

- Լոբսա՛նգ ծանոթացիր, սա Ջեյնն է, բանիմաց աղջիկ է, ամեն ինչով հետաքրքրվում է:

- Դե ոչ, ցավոք սրտի ոչ ամեն ինչով:), - ասաց Ջեյնը ժպտալով: - Բայց ինձ թվում է, եթե ես այստեղ ձեզ մոտ մեկ շաբաթ ապրեմ, ապա անպատճառ ամեն ինչով կհետաքրքրվեմ:

- Ուրեմն մնա:

- Դա ինձնից չէ կախված, - ինքն էլ զարմանալով իր ափսոսանք արտահայտող տոնի վրա, ասաց Ջեյնը: Իսկապես նա արդեն թեթևակի տխրություն էր ապրում, երբ մտածում էր այն մասին, որ ուշ թե շուտ միևնույն է պետք է վերադառնա Իլլինոիս: - Ինձ բոլորովին նոր են Գերմանիայից Ամերիակա հրապուրել…

- Սարսափելի չէ, - խոսակցությանը խառնվեց Լոբսանգը, - եթե դու մեզ համապատասխանես, մենք էլ քեզ կհրապուրենք:

Այդ պահին Ջեյնը հասկացավ, որ միանգամայն ընդունակ է լրջորեն ընդունել այդ միտքը, չնայած, եթե դեռ երեկ ինչ-որ մեկն ասեր նրան, որ ինքը կցանկանա բավականին անվանի ու խոշոր ամերիկյան կազմակերպությունում, բավականին բարձր աշխատավարձով իր աշխատանքը փոխարինել մեկ այլ աշխատանքով, որը գտնվում է խուլ լեռներում, որտեղ շուրջբոլորն անասնապահներ են… նա անգամ կծիծաղեր:

- Լո՛, բացատրիր նրան, թե ինչպես է երկրաբանությունը կապված բժշկության հետ, - խնդրեց Սիտան: Ընդհանուր առմամբ ես էլ կարող եմ բացատրել, բայց դու ավելի լավ կբացատրես:

- Ոչ, ես չեմ կարող ավելի լավ բացատրել, որովհետև մանրամասն բացատրության համար, նպատակահարմար կլիներ, եթե նա գենե անցներ երկրաբանության թերապիայի ընդհանուր դասընթացը, ընդ որում ոչ միայն տեսությունը, այլ նաև պրակտիկան:

- Ես ցանկանում եմ, - Ջեյնը արդեն անկեղծորեն ցանկանում էր: Եվ դա շատ հաճելի էր. Ինչ-որ նոր բան սովորելու ցանկությունը:

Մենք այստեղ ենք` գիտության ճյուղերից միանգամից մի քանիսի առջևի շարքերում, որոնք թեկուզ և ինչ-որ կապ ունեն բժշկության հետ, բայց այնուամենայնիվ չեն սահմանափակվում դրանով, - շարունակեց Լոբսանգը: - Դե, - նա նայեց իր ժամացույցին, - ես մի քանի ազատ րոպեներ ունեմ, ահա թե ինչում է կայանում էությունը: Երկրի կառուցվածքը ընդհանուր առմամբ մեզ հայտնի չէ: Կան համընդհանուր ընդունված տեսություններ, բայց դրանք շատ ու շատ տամուկ են և շատ ու շատ թերի: Երկրի կեղևն իրենից ներկայացնում է կոշտ թաղանթ, որը սովորաբար ունենում է 70-80 կիլոմետր հաստություն ըստ ցամաքի հաստության, ու 20-30 կիլոմետր` օվկիանոսի տակ: Դա Երկրի շառավղի մոտավորապես մեկ տոկոսն է: Այն կարծես կարծրացած փրփուր լինի, որն ասես լողում է պատմուճանի մակերևույթին: Այդ փրփուրի վրա է տեղավորված այն ամենը, ինչը մենք տեսնում ենք` լեռները, օվկիանոսները ու մնացած ամեն ինչը: Կեղևի տակ պատմուճանն է: Ավելի խորը` միջուկը: Հետաքրքիրն այն է, որ Երկրի անմիջապես կենտրոնում կարող էր լինել լիակատար անկշռություն, եթե Երկիրը լիներ հավասարակշռված գունդ, այնինչ այնտեղ մթնոլորտային ճնշումը հասնում է հինգ ու կես միլիոնի: Թե ինչպես է դրսևորում իրեն մատերիան այդպիսի ճնշման պայմաններում մեզ հայտնի չէ: Լաբորատոր պայմաններում մարդիկ այժմ կարողանում են կարճատև պայթյուններ առաջացնել, որոնք առաջացնում այդպիսի ճնշում, բայց այդպիսի մատերիայի հատկություններն ուսումնասիրել դեռևս անհնար է: Բայց խնդիրը ոչ միայն միջուկի մեջ է: Կեղևի ու պատյանի միջև կա հրահեղուկ: Պատյանի` կեղևի հետ սահմանային ջերմաստիճանը մոտավորապես հազար աստիճան է, կամ հնարավոր է նաև ավելի բարձր, այնպես որ այն տեղերում, որոնք կոչվում են «սուբդուկցիայի», որտեղ մի տեկտոնական քարը բարձրանում է մյուսի վրա ու բարձրացնում վերջինիս իր տակ, իսկ այդ բարձրացած մասն էլ իր հերթին գնում է խորություններ, այնտեղ հալվում ու ձևավորում հրահեղուկ: Գազերով հագեցած շիկացած թեթև (պատյանի հետ համեմատած) հրահեղուկը պայթում է դեպի վերև ու սկսվում է հրաբուխ: Հիմա ավելի մանրանասն չեմ պատմի: Իսկ թե ինչով է այս ամենը կապված բժշկության հետ, դա սարրրրրրսափելի հետաքրքիր է:

Ու Լոբսանգը կարծես տեղում ցատկ կատարեց: Ջեյնը հերթական անգամ զարմացած էր այստեղի բնակիչների վրա. բոլորը կարծես էլեկտրականացված լինեն, նրանց ներսից կարծես էներգիա դուրս բխի:

- Ցավոք ես գեոմեդիկ չեմ, բայց հետագայում ես դա էլ մանրամասն կուսումնասիրեմ: - Շարունակեց Լոբսանգը: - Կարճ ասած ամեն ինչ շատ հեշտ է: Քեզ հայտնի՞ է վստահություն ծնելու պրակտիկայի մասին:

- Ամենաընդհանուր բնութագրով:

- 500-վստահության պրակտիկայի մասի՞ն:

- Ավելի ընդհանուր բնութագրով:)

- Գնանք այնտեղ թավալվենք, - Լոբսանգը մատով ցույց տվեց դեպի պատի ուղղությամբ, իսկ Սիտան` դատելով նրա արձագանքից, հասկացավ Լոբսանգին:

- Գնացինք:

- Մի քանի րոպե անց, անցնելով երկու միջանցքներով ու երկու մակարդակով բարձրանալով, նրանք հայտնվեցին մի փոքրիկ սենյակում, որտեղ ցանկություն առաջացավ միանգամից թավալվել տարբեր բազմոցաներքնակատիպի փափուկ իրերի վրա: Սենյակն ամբողջությամբ ողողված էր արևով, որը սենյակ էր թափանցում մեկ ամբողջ պատ զբաղեցնող պատուհաններով: Ջեյնը այնպես հասկացավ, որ այս ստորգետնյա լաբորատորիայում բոլոր արևելյան կառույցները, որոնք գտնվում էին տարբեր մակարդակների վրա, հենված էին բավականին մեծ լեռնաթմբի պատին:

- Մարդկանց մեջ գործում է մի մեխանիզմ, որը հեշտությամբ կարելի է անվանել «մահվան ձգտում», - շարունակեց Լոբսանգը: - Առաջին հերթին` խնդիրներից, հիվանդություններից, հոգսերից հոգնածությունը «հանգստանալու» ցանկություն է առաջացնում, ընդ որում մարդը հասկանում է, որ քանի դեռ ինքը կենդանի է, չի կարող երբևէ ամբողջությամբ հանգստանալ իր բոլոր բացասական էմոցիաներից ու հոգսերից, նա արդեն բավականաչափ կյանք է ապրել ու հասկացել է, որ ինչքան կյանքդ շարունակվում է, այնքան ավելի են շատանում վախերը, ագրեսիան, անհանգստությունը, հոգսերը: Երկրորդ հերթին երկաթբետոնային վստահությունը այն հարցում, որ կարելի ապրել առավելագույնը 60-70 տերի: Իսկ եթե բախտավոր ես, ապա 80 կամ անգամ 90: Ու ինչքան ավելի շատ է մարդը ժամանակ անցկացնում իր հասակակիցների հետ, որոնք անդադար բողոքում են իրենց հիվանդություններից, վարում են կյանքի ծերունական կենսաձև, ու այնպես են խոսում մահվան մասին, կարծես այն միանշանակ անխուսափելի է ու շատ մոտ է, այնքան ավելի արագորեն է վստահությունը այդ հարցում ամրապնդվում:

- Հատկապես նողկալի է հիվանդանոցներում, - համաձայնեց Ջեյնը: - բոլոր կողմերում ինչ-որ տատիկներ են, որոնց վրայից մահվան, նեխահոտության հոտ է գալիս, նրանց յուրաքանչյուր շարժումը ուղղակի զզվելի է: Այդ ամենը տեսնելուց հետո, ուղղակի ցանկություն է առաջանում կախվել 40-ամյա հոբելյանից հետո, որպեսզի չվերածվել դրան:

- «Հոբելյանը», իմիջաելոց, նույնպես ծերունական բառ է, - ծիծաղեց Լոբսանգը: - Այո, համաձայն եմ, ամգամ սրտխառնոց է առաջանում, երբ քեզ պատկերացնում ես այդպիսի ծերունի, ու այստեղից նույնպես ինչքան հնարավոր է շուտ մեռնելու ցանկություն է առաջանում: Բայց մենք այս ամենի առջև լրջորեն հակադրում ենք դրել: Առաջին հերթին` վստահությամբ, երկրորդ հերթին էլ` պայծառ ընկալումներով: Իհարկե վստահ լինել այն բանում, որ դու կապրես հինգ հարյուր տարուց ոչ պակաս, շատ դժվար է, կամ անգամ անհնար է: Ամեն դեպքում, ես ինքս չեմ կարող դա անել:

- Ես նույնպես, - համաձայնեց Սիտան

- Դրա անհրաժեշտությունն անգամ չկա: Ես սկսել եմ պարզագույնից` հարյուր քսան տարուց: Շատ հեշտ է վստահություն ստեղծել այն հարցում, որ ես կապրեմ հարյուր քսան տարուց ոչ պակաս: Առաջին հերթին ես գիտեմ, որ անգամ ամենահասարակ մարդիկ, որոնք ամեն րոպե իրենց մեջ թույն են ներարկում բացասական էմոցիաների տեսքով, երբեմն ապրում են մինչև այդ տարիքը: Երկրորդ հերթին անմիջապես իմ աչքի առաջ կան այնպիսի մարդկանց օրիանկներ, որոնք ոչ միայն ապրել են մինչև այդ տարիքը ու անգամ ավելի շատ, այլ նաև միաժամանակ ավելի ուժեղ են ու դիմացկուն, քան` ես: Ընդ որում նրանց մարմինները գեղեցիկ են, նրանց մաշկը նուրբ է ու երիտասարդ, ու նրանք 35-40 տարեկանի տեսք ունեն: Այս օրինակը ինքն իրենով բավականին հեշտացնում է վստահություն-120 ծնունդը:

- Այո, պատկերացնել, որ ես կարող եմ ապրել մինչև հարյուր քսան տարեկան ինձ համար ավելի հեշտ է, - հաստատեց Ջեյնը:

- Ես սկսում եմ վայրկյանաչափով հաշվել այն ժամանակը, երբ սկսում եմ ակտիվորեն ծնել ու ապրել վստահություն-120, ու կանգնեցնում եմ վայրկյանաչափը այն ժամանակ, երբ ուշադրությունս գրավվում է նաև ինչ-որ ուրիշ բանով: Սկզբնական շրջանում դա դժվար է, ու անընդհատ աջակցություն է պահանջում իր տեսակի մեջ պայծառ գործոնների տեսքով. օրինակ, ես սկսում եմ պատկերացնել, թե հարյուր քսան տարեկանում ինչպես եմ ապրելու այս լեռներում, ուսուցանելու երիտասարդներին, նոր հետազոտություններ սկսելու, ու այդ ամենը ծնում է կանխավայելում, ու այդպես շարունակ: Փորձի կուտակմանը զուգընթաց վստահություն-120 սկսում է ավելի վառ արտահայտվել: Դրան խթանում է և՛ իմ վստահություն-120 կուտակելու փորձը, և՛ նրանց հետևելը, ովքեր հասել են 120-ի ու անգամ ավելիյի, և՛ անգամ այն, որ ինձ մոտ այդ տարիքի համար նախաձեռնություններ են առաջանում: Ու երբ վստահություն-120 սկսում է վառ արտահայտվել, ապա միանգամայն հնարավոր է առանց ինչ-որ դժվարության ձողը առաջ հրել, օրինակ, սկսել ծնել վստահություն-140 կամ վստահություն-170 ու այդպես շարունակ:

- Քեզանից ինչքա՞ն ժամանակ պահանջվեց, մինչև կատարվեց այդպիսի ինքնակամ տեղաշարժ, - հետաքրքրվեց Ջեյնը:

- Նայած, թե որ տարիքի համար: Ես հաշվում եմ ճշգրիտ ժամանակը` այն, որը կուտակվում է վայրկյանաչափի վրա: Մենք կարծում ենք, որ օրվա ընթացքում անհրաժեշտ է նվազագույնը մեկ ժամ վստահության ներշնչում, որպեսզի այդ պրոցեսը ընթանա առավելագույն արագությամբ: Այդ ժամանակ սահմանի ինքնակամ տեղաշարժը կարող է վրա հասնել մի քանի շաբաթ անց կամ մեկ ամիս անց, այսինքն` շատ արագ:  Բայց մենք շտապելու կարիք չունենք, ես հիմա քսանութ տարեկան եմ, ու ես երկաթբետոնային վստահություն ունեմ, որ կապրեմ երկուհարյուր տաս տարուց ոչ պակաս: Եթե ենթադրենք, որ մի քանի տասնյակ տարի անց ես կցանականամ այդ սահմանը էլ ավելի առաջ տանել, ապա այսպիսի արագությունը, ինչպես դու էլ հասկանում ես, ինձ միանգամայն ձեռնտու կլինի:

- Ու դու վստա՞հ ես այն բանում, որ այդպիսի վստահության ծնունդը իրականում ինչ-որ հույս կտա այն հարցում, որ դու այդքան կապրես, - Ջեյնը չէր կարողանում ընդունել այն փաստը, որ այդքան հեշտությամբ կյանքը կարող է երկարել:

- Վստահ եմ: Այդ վստահությունը հիմնված է և՛ ուրիշ մարդկանց փորձի վրա, և՛ նրանց հետազոտությունների հիման վրա, որոնք էլ իրենց հերթին ոչ պակաս կարևորություն ունեն: Մեր լաբորատորիան պիոներ է այդպիսի հարցերի հետազոտության ոլորտում, ու այն ժամանակից ի վեր, ինչ այս պրոցեսը սկսվել է, մենք բավականին լուրջ հետազոտություններ ենք կատարել:

- Լավ, բայց ահա թե ինչը իմ համար հասկանալի չէ. – Ջեյնը հետ չէր մնում, - ծերացման պրոցեսը երկարատև պրոցես է, իսկ ինչպե՞ս դու կարող ես նկատել, որ քո ջանքերը արդյունք են բերում, երբ դու դեռ երիտասարդ ես, ու ամեն դեպքում դեռ տասնյակ տարիներ էլ երիտասարդ կլինես:

- Իսկ դա շատ պարզ է, - միջամտեց Սիտան, - միթե դու չես հասկանում, որ ծերացման միայն տեսանելի կանխանշաններն են, որ միանգամից վրա չեն հասնում, բայց այն ժամանակ, երբ ծերացումը արդեն տեսանելի է լինում, մարմինն արդեն անցած է լինում փոփոխությունների երկարատև հաջորդականության միջով:

- Այսինքն դուք զբաղվում եք ինչ-որ ֆիզիոլոգիական պարամետրերի հետազոտությա՞մբ…

- Իհարկե, ու դա բոլորովին էլ դժվար չէ: Ոչ ես, ոչ էլ Լոբսանգը այդ հարցում մասնագետ չենք, բայց ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ ծերացման պրոցեսը կարելի է բաժանել երկու մասի` այսպես կոչված հոգու ծերացում, ու մարմնի ծերացում: Ծերացման առաջին փուլը կազմված է բացառապես հոգևոր երևույթներից` գերհոգնածություն, թոշնածություն, ծուլություն, շարժումների մեջ ցածր արագություն, կենտրոնացման մեջ դժվարացում, անքնություն, բարձ դյուրագրգռություն ու սեփական անձի հանդեպ դժգոհություն: Այս ամենը նշանակում է դադարել ապրել պայծառ ընկալումներ: Երկրորդ փուլ է հանդիսանում արդեն ֆիզիոլոգիական նախանշանների հայտնվելը, ու այստեղ ծագում է այն հարցը, թե արդյո՞ք երկրորդ փուլը կսկսվի, եթե առաջինը այդպես էլ չսկսվի: Արդյո՞ք ֆիզիոլոգիական ծերունական փոփոխությունների սկիզբը չի հանդիսանում հենց այդ բացասական էմոցիաների ու բացասական զգացողությունների ուժեղացման հետևանք:

- Իսկ մի՞թե մինչ այժմ դուք չունեք այդ հարցի պատսախանը, - զարմացավ Ջեյնը:

- Իսկ ով կցանկանա:

- Այսի՞նքն, - նա չհասկացավ:

- Այսինքն, ով կցանական դա իր վրա ստուգել. սկզբում երկար տարիների ընթացքում ծերանալ, ապրել բացասական էմոցիաներ, ապրել մեռյալ կյանքով, իսկ հետո տեսնել, ծերությունը վրա է հասնում, թե ոչ: Արի հենց դու էլ փորձիր:)

- Դե ոչ, միայն ոչ ես, - Ջեյնը ծիծաղեց: - Բայց չէ որ դուք կարող եք ձեր մոտ այնպիսի մարդկանց վերցնել …

- Վերցնել ծեր մարդկանց, ու հետևել, թե արդյո՞ք նրանց ծերացման պրոցեսը կանգ կառնի, եթե նրանք սկսեն ՊԸ արմատավորել:

- Այո:

- Այդպիսի էքսպերիմենտը հավանաբար շատ հետաքրքիր կլիներ, բայց ավաղ` ամենայն հավանականությամբ դա անհնար է:

- Իսկ ինչու՞:

- Դու «ծերություն» բառը շատ նեղ շրջանակներով ես մեկնաբանում, բայց չէ որ «ծերությունը», դա միևնույն ժամանակ հենց այն վիճակն է, երբ մարդն արդեն ոչինչ չի ցանկանում ու ոչինչ չի կարողանում, այդ թվում նա չի ցանկանում դադարել ծերանալ, չի ցանկանում դադարել ապրել բացասական էմոցիաներ, չի ցանկանում ՊԸ համար պայքարել, չի ցանկանում սկսել ապրել հատաքրքիր կյանքով: Ու այդ ամենի համար էլ դա կոչվում է ծերություն:

- Ապշեցուցիչ է…, - փնթփնթաց Ջեյնը:

Իսկապես, նախկինում նա կարծես չէր էլ մտածել, թե ինչ է ծերությունը: Դա ինչ-որ սարսափելի ու շատ հեռավոր երևույթ էր թվում, ու հանկարծակի կարծես այդ նկարը զգալիորեն մոտեցավ նրան, հանկարծակի նա կարողացավ պատկերացնել այդ վիճակը, երբ ոչինչ չես ցանկանում, չես ցանկանում ինչ-որ բան փոխել, ծերությունը վրա է հասնում, ու դրան հետևում են և՛ սեփական անձի հանդեպ խղճահարությունը, և՛ հիվանդություններ, և՛ թոշնածությունը, և՛ հետաքրքրությունների բացակայությունը, ու, երբ այդ ժամանակ ինչ-որ մեկն առաջարկում է փոփոխվել, ասում է նայիր մեզ, տես, որ դեռ ժամանակ կա, ապա առաջանում է բարկություն, հեռացեք բոլորդ, ես վատ եմ զգում, ես ալարում եմ, ես ցանկություն չունեմ, ես ձեզ ատում եմ, ձեզ` երիտասարդներդ, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, դուք միայն զուր ժամանակ եք վատնում, հիմարներ, բոլորդ էլ կմեռնեք, որպեսզի դուք մեռնեք, որպեսզի դուք բոլորդ մեռնեք: Նրա շուրթեր լուռ շարժվում էին վերջին արտահայտություններն անելիս: Ջեյնը ապշեց, երբ հասկացավ այն, որ ծերերն այդպիսի առաջարկը ավելի շուտ ատելությամբ կընդունեն, քան կկառչեն նրանից, որպես յուրահատուկ հնարավորություն:

Այդ պահին Ջեյնը կարծես արթնացավ ու նայեց Սիտայի ու Լոբսանգի վրա, որոնք նստած էին դեմքի ծայրահեղ ապշած արտահայտությամբ:

- Ինչու՞ ես դու ցանկանում, որ մենք բոլորս մեռնենք, Ջեյն, - ինչ-որ ցավակցանքով ասաց Սիտան:

Ջեյնը սկզբում այրվեց ամոթից, իսկ հետո ծիծաղեց ու բացատրեց իր մտքերը:

- Ծերության երկրորդական նախանշանների հետ մեկտեղ, - շարունակեց Լոբսանգը, - կարելի է առանձնացնել այնպիսի նախանշաններ, ինչպիսիք են մաշկի էլաստիկության կորուստը այն բանի հաշվին, որ բջիջներում նվազում է կոլլագենների քանակությունը… գիտե՞ս ինչ է կոլլագենը:

-  Վերականգնողական սպիտակու՞ց, որից կազմված են բջիջների պատերը:

- Այո, դա սպիտակուց է, որը կենդանի օրգանիզմների, այսպես կոչված միացնող կտորի` ջիլերի, կռճիկների ու անգամ ոսկորների հիմնական բաղկացուցիչն է: Երբևէ շոշափե՞լ ես դելֆին կամ շնաձուկ:

- Այն էլ ինչպե՜ս եմ շոշոփել, - Ջեյնը հիշեց, թե ինչպես էր մի անգամ կենդանաբանական այգի գնացել, որտեղ թույլատրված էր դելֆինների հետ լողաл, ու նա այնպես «շոշափեց» նրանցից մեկին, որ հանկարծակի հայտնաբերեց նրա ահռելի առնանդամը, որով դելֆինը բավականին համառորեն փորձում էր հրել Ջեյնին:

- Հիշու՞մ ես ինչպիսին է նրանց մորթին: Անհավանական ճկուն, ձիգ, ու դա պայմանավորված է նրանով, որ նրանց մաշկը բաղկացած է կոլլագենի բազմաթիվ շերտերից: Ու ասեմ, որ հենց կոլլագեն են օգտագործել այն բանի համար, որպեսզի ապացուցեն, որ դինոզավրերը ժամանակակից թռչունների նախնիներն են, երբ գիտնականներին հաջողվեց առանձնացնել կոլլագենը տիրաննոզավրերից պահպանված փափուկ կտորներից, …

- Լոբսանգ… մենք արդեն ծերության մասին ենք խոսում:), - Սիտան նրբանկատորեն վերադարձրեց նրա ուշադրությունը հարցի բուն թեմային:

- Այո…, դե ուրեմն, - Լոբսանգը ակնթարթորեն վերադարձավ բուն թեմային, - իսկ կոլլագենի քանակությունը բջջի մեջ, պարամետր է, որով միանագամայն հնարավոր է  կառավարել հենց այստեղ` մեր լաբորատորիայում: Պատկերացրու հասարակ փորձ, դու նստում ես ու օրական վեց կամ յոթ ժամերի ընթացքում ծնում ես վստահության զգացում, իսկ երեք օր անց…

- Ի՞նչ զգացողություն, - ընդհատեց նրանց Ջեյնը:

- Հենց սա էլ վերաբերվում է երկրաբանությանը, մենք շուտով կվերադառնանք այստեղ, - պարզաբանեց Սիտան:

- … հենց այդպես, իսկ երեք օր անց չափում ես բջջում կոլլագենի պարունակությունը: Բազմաթիվ տարբեր փորձարկումներից հետո մենք կարող ենք սկսել կառուցել ծերացման հենց այդ տեսակետի պայծառ ընկալումների կամ պայծառ զգացողությունների ծնելիությունից կախվածության միանգամայն հիմնավոր գրաֆիկներ: Իհարկե իրականում ամեն ինչ շատ ավելի դժվար է, դժվար է ու հետաքրքիր, որովհետև կոլլագենները իրականում շատ են. կան կոլլագենի հինգ հիմնական տիպեր ու տասնյակից ավելի առավել հազվադեպ տարատեսակներ, բացի այդ նրանք կարող են տարբերվել միմյանցից հիդրօքսիդացման ու  գլյուկոզացման (Glycosylation) մակարդակներով, գլիցին ու երկաթ պարունակող ամինաթթուների բաղադրությամբ… դե մի վախեցիր, մի վախեցիր:), - Ջեյնի աչքերում սարսափի նախանշաններ նկատելով Լոբսանգը ծիծաղեց: - Ուղղակի ես ուզում եմ ցույց տալ, որ այստեղ ավելի խորանալու տեղ կա, միայն ցանկություն է պետք:

- Հետաքրքիր է: Իսկ ուրիշ ի՞նչ պարամետրեր եք դուք չափում:

- Դրանք շատ են: Օրինակ, ծերացման պրոցեսի ընթացքում մաշկը բարակում է, քանի որ խախտվում է մաշկահյուսվածքում նոր ծնվող բջիջների ու այնտեղ մահացող բջիջների միջև հավասարակշռությունը` բջիջները սկսում են ավելի հաճախ մահանալ, քան` ծնվել: Այնպես որ ահա քեզ պարզ ֆիզիկական պարամետր` մաշկի հաստությունը: Այն չափելը այնքան էլ բարդ չէ, ինչքան թվում է, չնայած, իհարկե, այդպիսի պարամետրը ավելի փոքր քանակությունների դեպքում ավելի հարմար է դիտումների համար, քան` քիմիական պարամետրերը. քիմիան ավելի արագ է փոփոխվում, քան մաշկի հաստությունը: Ամեն դեպքում, եթե դու տարվա ընթացքում մեկ անգամ չափում ես մաշկի հաստությունը, ապա ինչ-որ չափով կարող ես հետևել… Ահա դիտումների համար ևս մի պարզ պարամետր` հանքանյութերի ու վիտամինների պարունակությունը մազերում, ու այդպես շարունակ: Բայց դա շատ պարզ պարամետր է, ու ընդհանրապես այդպիսի պարամետրերը քիչ են համապատասխանում մեր հետազոտություններին, չէ որ որպեսզի փոխել մազերում հանքանյութերի պարունակությունը, զգալի ժամանակ է պահանջվում, իսկ այդ ժամանակի ընթացքում մարդը այնքան բան է ապրում… և բազմաթիվ պայծառ ընկալումներ, և բազմաթիվ պրակտիկաներ կիրականացնի, կանցնի կյանքի զգալի ժամանակահատված: Այդ պատճառով էլ մենք ավելի խորն ենք գնում, մենք գնում ենք միանգամից դեպի բջիջ:

Այդ ասելով Լոբսանգը անսպասելիորեն բռունցքով ուժեղ հարվածեց ծնկին:

Մենք գնում ենք դեպի բջիջ, որովհետև բջիջը, դա կենդանի օրգանիզմ է, որի ներքին կյանքը կարող է շատ արագ փոխվել կախված այն բանից, թե ինչ է ապրում մարդը: Դա ուղղակի ապշեցուցիչ է, բայց բջիջը իարականում համապատասխան արձագանքում է կախված այն բանից, թե դու տխրում ես, թե ուրախանում, բայց որպեսզի գլուխ հանել այդ բանից անհրաժեշտ է լուրջ գիտելիքներ ու լուրջ սարքավորումներ: Հիշում ես, - ակամայից մոռացության վատնված նա դիմեց Ջեյնին, չհասկանալով այն, որ Ջեյնը չէր կարող ոչինչ հիշել, քանի որ այդ հարցերով երբեք չէր հետաքրքրվել, - թե ինչ մեծ խնդիր էր իրենից ներկայացնում տասնիներորդ դարում բակտերիաների մասին ճշգրիտ գիտության առնձնացումը:  Չէ որ, որպեսզի ուսումնսիրել բակտերիաները, փնտրել նրանց խոցելի տեղերը, անհրաժեշտ է ուսումնասիրել նրանց առանձնացված վիճակում, չխառնելով ուրիշների հետ, իսկ ինչպե՞ս անել դա, եթե նրանք անդադար մի տեղից մի այլ տեղ են տեղափոխվում: Եվ միայն 1881 թվականին Ռոբերտ Կոխը հրատարկեց «Ախտածին օրգանիզմների ուսումնսիրման մեթոդները» աշխատությունը, որում հիմնավոր կտրվածքների հիման վրա նկարագրում է  ճշգրիտ գիտությունների ստեղծման անհավանակն պարզ մեթոդը: Գաղափարը շատ պարզ է. քանի որ հեղուկներում բակտերիաները տեղաշարժվում են, ապա մենք կարտոֆիլի կտրվածքը պատում ենք քսուկով, այն տարածում ենք առավելագույն բարակությամբ, ու այդ ժամանակ յուրաքանչյուր բակտերիայի շուրջ դուրս են գալիս նրա ազգակիցների խմբեր: Վերցրու ստացված զանգվածը, որի մեջ օտար բակտերիաների առկայությունը արդեն ոչ այնքան մեծ կլինի, ու կրկին նրանով պատիր կարտոֆիլի կտրվածքը, արդյունքում կստանաս որոնելի մաքուր մշակաբույսը: Մեր առաջադրանքը մոտավորապես նույնն է. բացահայտել, թե հատկապես որ պայծառ ընկալումներն ու պայծառ ֆիզիկական ապրումներն են առավելագույն արդյունավետ ազդեցություն թողնում այս կամ այն հիվանդության բուժման վրա, ծերության այս կան այն նախանշանի վրա:

- Հետաքրքիր է, թե ինչպես են բջիջներն ընդունում մեզ: Որպես Աստվա՞ծ, - Ջեյնը փորձեց պատկերացնել դա: - Եթե բջջի կյանքը կախված է իմ տրամադրությունից…

Եվս մի փոքր ծերության մասին, - ուշադրություն չդարձնելով Ջեյնի հարցին, շարունակեց Լոբսանգը: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ եթե նրան չընդհատել, ապա նա պատրաստ էր օրերով անդադար խոսել: Ծերացման հիմնական պատճառներից մեկը ԴՆԹ դեգեներացիան է: Այստեղ մենք հանգում ենք լուրջ խնդրի, որովհետև ԴՆԹ հետազոտությունը բավականին բարդ առաջադրանք է այն պատճառով, որովհետև հենց ինքը ԴՆԹ-ն բավականին բարդ է: Բջիջների ԴՆԹ վնասվածքները տարեցտարի ավելանում են, ու հավանաբար դու էլ հասկանում ես, որ այդ երևույթը  չի բարելավում մարդու առողջությունը: Բայց ընդհանրապես որպես ծերացման կենսամարկեր այնքան թեկնածուներ են առկա, որ պարզ է դառնում այն, որ ծերացման պրոցեսում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ ամենատարբեր ֆիզիոլոգիական պրոցեսներում: Ու ակնհայտ է, որ անհնար է ինչ-որ բան «վերանորոգել» մի տեղում, այդ պատճառով էլ ծերացումը կանգնեցնելու տարաբնույթ դեղաբանական փորձերը բնականաբար ձախողվել են, չնայած բժիշկները մինչ այժմ էլ զբաղվում են այդ հիմարությամբ: Ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ գլոբալ բան է անհրաժեշտ, մի բան, որը թույլ կտա վերակնգնել միանգամից պրոցեսների ամբողջ համախումբը: Ու երևում է, որ քեզ համար գաղտնիք չէ, որ հենց ազատությունը բացասական էմոցիաներից ու պայծառ ընկալումների արմատավորումը հանդիսացավ դրանից պրծնելու միջոց:

- Այդ դեպքում…, չեմ հասկանում, այսինքն ի՞նչ եք դուք հետազոտում ու ինչո՞ւ եք հետազոտում, - Ջեյնը զարմացած էր: - Դե եթե երկարակեցության բանալին ձեր ձեռքում է, ապա ինչի՞ համար են բոլոր այս մանրամասն հետազոտությունները` կոնկրետ ինչպիսի ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա այս կամ այն ՊԸ: Ուղղակի այն բանի համար, որպեսզի իմանա՞լ: Ուղղակի ձգտում դեպի գիտելիք: Ինչ-որ բացահայտում կատարելու ցանությո՞ւն: Առանց որոշակի նպատակի՞:

Ջեյնը հանկարծ նկատեց, որ Լոբսանգը այնպիսի դեմք է ընդունել, կարծես ասել է ինչ-որ բան, որ չպիտի ասեր: Սիտան նստած նայում էր դեպի պատուհանը ու այնպիսի տեսք էր ընդունել, կարծես ուսումնասիրում էր լեռնային բարձունքները:

- Ընդհանրապես այո, մենք հետազոտում ենք… որովհետև հետազոտում ենք, մեզ հետաքրքիր է, - փոքր ինչ կծկտուր ասաց Լոբսանգը ու բարձրացավ նստած տեղից: - Հիմա ես պետք է գնամ: Բայց կարծում եմ, որ մենք դեռ կհանդիպենք մեր պարապմունքների շրջանակներում, - ասաց նա ու դուրս սլացավ:

Սենյակում լռություն տիրեց:

- Ես նույնպես պետք է գնամ, - Սիտան նույնպես ոտքի կանգնեց: - Ի՞նչ պլաններ ունես:

- Դե, - Ջեյնը նայեց ժամացույցին, - կես ժամ անց սկսվում են իմ պարապմունքները մանրէաբանական լաբորատորիայում, իսկ մինչ այդ պլաններ չունեմ, կքայլեմ ու նայեմ լեռներին, կմտածեմ այն մասին, թե ինչ եք դուք բոլորդ ինձանից թաքցնում: - Ու նա նայեց Սիտայի վրա: Վերջինս ի պատասխան հանգիստ հայացքով նայեց Ջեյնին ու թափ տվեց ուսերը:

- Այո, այստեղ կան գաղտնիքներ, Ջեյն: Ու տարօրինակ կլիներ, եթե դրանք չլինեին: Արի մեր մոտ, ու քեզ համար ոչ մի գաղտնիք չի մնա, դու կդառնաս մեր թմի անդամը, դու կսկսես գործով զբաղվել, դու կկարողանաս օգնել մեզ տեխնիկական հարցերում, ու միաժամանակ հնարավորություն կունենաս ծանոթանալ ցանկացած այլ լաբորատորիայի հետազոտությունների հետ, հնարավորություն կունենաս ուսումնասիրել այն ամենը, ինչը քեզ կհետաքրքրի… մեզ մոտ հետաքրքիր է:) Խոսիր Էնդիյի հետ, կարծում եմ նա կհավանի քեզ: Պատկերացնո՞ւմ ես, հետաքրքիր, ստեղծագործական կյանքի հիսուն տարի: Հարյուր տարի: Երկու հարյուր տարի: Մենք ունենք խելացի տեխնիկների մեծ պահանջարկ, Ջեյն: Այնպիսի տեխնիկների պահանջարկ, որոնք ոչ թե ուղղակի կարող են ու սիրում են աշխատել տեխնիկայի հետ, այլ նաև կկարողանան հասկանուլ ու իրարից տարբերակել մեր գլխավոր հետաքրքրքություններն ու մեր արժեքները: Որոշում կայացրու ինքդ քեզ համար, իսկ հետո խոսիր Էնդիյի հետ, կամ էլ հակառակը` խոսիր նրա հետ հետո որոշիր:)

Մանրէաբանակն լաբորատորիայի պարապմունքներն անսպասելիորեն հետաձգեցին, ու դրա փոխարեն Ջեյնը ձեռնարկեց մի փոքրիկ էքսկուրսիա դեպի լաբորատորիայի էներգետիկ սիրտ:

- Պոլ Վերդե, - Էնդին Ջեյնին ներկայացրեց քառասնամյա մի միջահասակ տղամարդու: - Կարելի է ասել էլեկտրիկ է: Նա քեզ ցույց կտա մեր էերգետիկ տնտեսությունը. գլուխ հանիր այդ ամենից:

Գլուխ հանելն այնքան էլ դժվար չէր, չնայած որ մինչ այդ Ջեյնը երբեք չէր տեսել, որ այդպիսի հզոր լաբորատորիան, որին կարելի անվանել գիտական փոքրիկ քաղաք էլեկտրոնային մանրադիտակներով, տեղանքագիրներով ու Աստված գիտի, թե էլ ինչերով հագեցած (հնարավոր է, որ նրանք նաև փոքրիկ արագաչափ ունեն), ամբողջությամբ աշխատեր արեգակնային էներգիա կլանող մարտկոցների հաշվին, որոնք տեղավորված էին շատ փոքր մակերեսի վրա: Իսկ ինչու ոչ, այստեղ ինչքան ասես արև կա, չնայած, հիմա է այդպես:

- Տարվա մեջ այստեղ քանի՞ արևոտ օր է լինում Պոլ:

- Միջինը` 365, - պատասախանեց նա ժպտալով: - Դե իհարկե լինում են նաև այնպիսի օրեր, երբ ընդհանրապես արև չի լինում, բայց հազվադեպ է այդպես լինում, շատ հազվադեպ:

- Նաև ձմռա՞նը:

- Մեր մոտ ձմեռն այնպիսին չէ, ինչպիսին Եվրոպայում է լինում: Ձմռանը ցերեկը այստեղ անգամ կարելի է արևահարվել, իսկ երեկոյան բնականաբար եղանակաը սառչում է: Առավել դժվար սեզոն է մեզ համար ամառը` հունիսից մինչև օգոստոս, երեք ամիս անընդհատ քամիներ են լինում, բայց ինչպես տեսնում ես հիմա հուլիս է ու ինչքան ասես արև կա: Ամռան ամիսներին գիշերներն այստեղ ուժեղ անձրևներ են գալիս, բայց առավոտյան ժամը ինից, տասից մինչև երեկո արևը շողշողում է ու շատ շոգ է լինում: Բայց ընդհանրապես արևի ուղիղ ճառագայթների առկայությունը բնավ էլ պարտադիր չէ, մենք հիանալի կերպով կարողանում ենք էներգիա հավաքել անգամ ամպամած օրերին: Արևային մարտկոցների աշխատանքի սկզբունքը քեզ, իհարկե, հայտնի է` ֆոտոնները ատոների արտաքին շերտերից դուրս են մղում էլեկտրոններին, որոնք էլ ապահովում են էլեկտրական հոսանքը:

- Իհարկե, ես գիտեմ այդ մասին: Ես կես տարի փորձաշրջան եմ անցել Ստոկհոլմյան համալսարանում, իսկ բոլոր շվեդների համար շատ կարևոր է արևի էներգիան, ու պատահակն  չէ, որ հենց Շվեդիան էր առաջին պետությունը, որն առաջինը ամբողջությամբ հրաժարվեց ածխաջրածնային վառելիքից:

- Իսկ քանի որ մենք մեր ֆոտոէլեմնտներում օգտագործում ենք սիլիցիումի նանոմասնիկներ, ու օգտագործվում է լեռնաթմբի գրեթե ամբողջ մակերեսը…

- Այսինքն, ոչ միայն ապակյա պատուհանները, այլ նաև պատե՞րն են պատված նանոշերտով, որը հավաքում է էլեկտրականություն, - ընդհատեց նրան Ջեյնը:

- Այո, բոլոր պատերը, պատուհանները ու կտուրները. բոլորը էներգիա են կուտակում, ընդ որում քսանշերտանի ծածկույթը ապահովում է գերբարձրակարգ ՕԳԳ ինչպես ուլտրամնուշակագույն, այնպես էլ տեսանելի դիապազոնով: Ինչպես նաև մեր լեռնաթմբի հյուսիսային մասում երկու հարյուր մետր խորությամբ անդունդ է. իմիջաելոց դու այնտեղ եղե՞լ ես:

- Ոչ, չեմ տեսել:

- Գնա, նայիր, այնտեղ կան բազմաթիվ հետաքրքիր լեռնային փոխադրամիջոցներ, ու լեռնաթմբի ամբողջ մակերեսը շերտածածկված է նանոթաղանթով. շատ հարար է լեռնային պատ ունենալ քո առջևում, այն ոչ ոքի անհրաժեշտ չէ, իսկ մեզ օգտակար է:

- Այո, եթե դուք ունեք նանոֆոտոէլեմենտների ԱՅԴՊԻՍԻ մակերես, ապա հասկանալի է…

- Այն, որ ուլտրամուշակագույն լուսապատկերում ՕԳԳ հասնում է գրեթե 90% մեծ նշանակություն ունի, չէ որ հենց այդ լուսապատկերում ճառագայթումը քիչ է փոխակերպվում էներգիայի, բերելով ընդամենը մաշվածություն ու էներգիայի կորուստ, դե իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթներ այստեղ ինչքան ասես կան:

- Ի՞նչ քանակությամբ նանոմասնիկ, - Ջեյնը սկսեց հաշավարկներ անել: - Կե՞ս նանոմետր: Նանոմե՞տր:

- Իհարկե ոչ: Այդպես անցյալ դարում էր: Քսան նանոմետր:

Ջեյնը շվշվացրեց:

- Չէ որ դա… շատ թանկ արժե:

- Այո, դա շատ թանկ արժ, - Պոլը համաձայնեց; - Բայց մենք խնդիրներ չունենք ֆինանսավորման հետ:

- Մի՞թե այդպես լինում է, - Ջեյնը կասկածանքով շարժեց գլուխը: - Ինչքան աշխատել եմ, լսել եմ միայն այն մասին, իբրև ֆինանսներն ընդհանրապես չեն բավականցնում:

- Դու աշխատել ես պետական հիմանարկություններում, իսկ այստեղ` մասնավոր է: Մասնավոր հիմնարկությունում կարելի շատ բանի հասնել, եթե այն ղեկավարվում է խելացի անձանց կողմից:

Ու դատելով Պոլի հպարտ ձայնից, կարելի էր ենթադրել, որ այնտեղ աշխատում են խելացի անձիք, որոնց շարքին նա անպատճառ դասում էր նաև իրեն:

- Այդպիսի փոքր նանոմասնիկներից կազմված շերտը միանգամայն թափանցիկ է, այդ պատճառով էլ մենք կարողանում ենք ստանալ այդպիս քսանշերտանի թաղանթներ, դրանցով պատել պատուհանները, ու ընդհանրապես ինչ ասես. դու ուղղակի չես նկատի դրանք: Օդն էլ իր հերթին մեր մոտ շատ մաքուր է, չէ որ սա Հիմալայերն են, դրանք քեզ համար մեգապոլիս չեն: Ռելիեֆի մասնատվածությունը մասնիկների միջև, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը ավելի փոքր է լույսի ալիքի երկարությունից, իսկ մեծ մասնիկների միջև մասնատվածությունը նվազագույնն է:

Ուսումնասիրելով սարքավորումները, Ջեյնը հարգանքով գլխով էր անում:

- Այո… մենք արդեն շատ հեռու ենք 1954 թվականի այն օրվանից, երբ ծնվեց առաջին կայծքարային արևային մարտկոցը:

- Ինչպես նաև 1983 թվականից, երբ ստեղծվեց առաջին էլեկտրոկայանը, որն աշխատում էր արևային մարտկոցների հիման վրա, որի հզորությունը ընդամենը մեկ մեգավատ էր, - ասաց Պոլը:

- Ֆոտոէլեմենտների ի՞նչ աշխատանքային նյութեր եք դուք օգտագործում:

- Հիմնականում պղնձի, ինդիումի ու սելենիդի միացություններ, ինչպես նաև ատոմային ինժեկցիայի հատուկ տեխնոլոգիայով մենք օգտագործում ենք ռոթենիում:

- Քանի՞ վատտ են տալիս ձեր մարտկոցները մեկ քառակուսի մետրին, - Ջեյնը շարունակում էր Պոլին անընդհատ հարցեր տալ:

- Համարյա մեկ կիլովոտտ:

- Այսինքն միայն լեռնաթումբը, որի  բարձրությունը երկու հարյուր մետր է, իսկ լայնությունը… ինչքա՞ն է լեռնաթմբի լայնությունը:

- Համարյա նույնքան:

- Այսինքն… միայն լեռնաթմբից դուք ստանում եք քառասուն մեգավատ: Հիանալի է:

- Այո, բացի այդ մոտավորապես նույնքան էլ մենք ստանում ենք մնացած մակերևույթներից: Կոպիտ հաշվարկերով հզորության ամբողջությունը ստացվում է յոթանասուն մեգավատ: Բացի այդ մենք ունենք նաև մի քանի կոնպակտ ռեակտորներ տարբեր դեպքերի համար:) Ինչպես հասկանում ես այն մեզ բավականավնում է անգամ ավելցուկով, այնպես որ լեռնաթումբը փորելու աշխատանքներն անդադար շարունակվում են. մեզ տարածություն է անհրաժեշը:

- Իսկ ես ենթադրում էի, թե լաբորատորիան արդեն կառուցված է:

- Հըմ, - Պոլը փոքր ինչ զարմանալի հառչեց: - Ես կասեյի, ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Նախկինում մենք սահմանափակվում էինք նրանով, որ լեռան ներսում արհեստական լուսավորվածության պայմաններում այնքան էլ հաճելի չէր ապրել: Քանի դեռ մենք գնում էինք ոչ այնքան խորը, մենք կարողանում էինք լեռան ճակատային մաս դուրս գալ հորիզոնական հետախուզահորերի միջոցով ինչպես արևելյան մասից, որտեղ լեռը համեմատաբար զառիվայր է, այնպես էլ հյուսիսային մասից, որտեղ այն գրեթե ուղղաձիգ է, ու այդ կերպ մենք հեշտությամբ կարողանում էինք արևը լեռան ներս «ձգել»: Բայց հիմա մենք գտել ենք մի հետաքրքիր լուծում:

- Արևը հողի նե՞րս եք ձգել:

- Հենց այդպես: Իրականում դա այնքան էլ դժվար չէ

- Քվազիօ՞պտիկա:

- Միանգամայն ճիշտ ես: Օգտագործում ենք ալիքատարներ, որոնցում տարածվում են գերլայն ալիքային փնջեր: Գլուխ հանո՞ւմ ես այս ամենից:

- Լսել եմ այդ մասին… բայց եթե անհրաժեշտ է, իհարկե կարող եմ գլուխ հանել:

- Այնպես որ, - կրկնեց Պոլը, - ավելի խորն ենք գնում: Մոտ ժամանակներս վերելակներ հայտնվեցին,  միանգամից չորս վերելակ գործի դրվեցին:

Ջեյնի երևակայությունը նկարեց միանգամայն ֆանտաստիկ նկար` համեստ լեռնաթմբի ներսում ձգվում է ահռելի խորությամբ անդունդ, ավելի խորը, ինչքան հնարավոր է խորը, ու խորության մեծացմանը զուգընթաց մեծանում է նաև լայնությունը, չէ որ նրանք այնտեղ չունեն խանգարողներ: Ստորգետնյա քաղաք, ողողված արևի լույսով: Այնտեղ անգամ ստորգետնյա գետեր են հոսում, անգամ խոտ է աճում, այգիներ կան, ու հիմա անգամ արև կա, ավելի ճիշտ արևի պայծառ լույս: Մնում է միայն լուծել օդափոխության հարցը: Իսկ այդ հարցը շատ հեշտ է լուծել էներգիայի այդպիսի քանակություն և ճնշման այդպիսի անկում ունենալով… դա տարրական խնդիր է:

Աստիճանաբար նրանց խոսակցությունը դառնում էր ավելի ու ավելի մասնագիտացված, վերջիվերջո նրանք սկսեցին միմյանց հետ մրցել ինչ-որ անհասկանալի արտահայտություններով ու տերմիններով, ու կարծես բացահայտ հաճույք էին զգում այն բանից, որ հասկանում են միմյանց այն ժամանակ, երբ մնացած մարդիկ նրանց խոսակցությությունից ավելի քիչ բան էին հասկանում, քան կհասկանաին մարսեցիների խոսակցությունից: Շրջապատված լինելով հոլոգրաֆիկ սխեմաներով, ամբողջ ուղեղը ծանրաբեռնելով այդպիսի բարդ գիտության տեխնիկական ասպեկտներով, նրանք չէին էլ նկատում, թե ինչպես է ժամանակը անցնում:

Վերջիվերջո հոգնածությունը հիշեցրեց իր մասին, ու Ջեյնը դանդաղորեն ուղղեց իր կեցվածքը, ու հաճույքով վնգվնգալով ձգվեց ամբողջ մարմնով ու հորանջեց ամբողջ բերանով:

- Պոլ, իսկ դու նո՞ւյնպես ծնում ես վստահություն-500:

- Հի՞նգ հարյուր: - Նա զարմացած էր: - Ոչ ինձ դեռևս բավական է երկու հարյուր հիսունը:

- Կարո՞ղ ես մանրամասն պատմել, թե ինչպես ես անում այդ:

- Բայց չէ որ դա շատ հեշտ է, - փոքր ինչ զարնացած պատասախանեց նա, բայց տեսնելով Ջեյնի հարցական լռությունը` շարունակեց: - Ես ունեմ այդ վստահությանը համապատասխան պայծառ գործոնների ցուցակ…

- Դու այն ինչ-որ տեղ գրի՞ ես առել:

- Ոչ, ինչի համար… ես առանց դրա էլ անգիր հիշում եմ, այնտեղ ընդամենը տաս կետ կա: Առաջինը` ես անվանում եմ «պարզություն մուդակների մասին»…

- ??

- Չէ որ մեզ հայտնի է, որ անգամ ամենահասարակ մարդիկ կարող են ապրել մինչև հարյուր քսան կամ հարյուր երեսուն տարեկան: Իսկ նրանք, ովքեր հարյուր տաս են, նրանք հազարավոր են: Ես հասկացել եմ, թե ինչպիսին են այդ մարդիկ ու ինչպես են նրանք ապրում: Նրանք ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ու ամեն վայրկյան իրենց մեջ ԲԷ թույն են ներարկում:

- ԲԷ՞:

- Այո, բացասական էմոցիաներ:

- Հասկանալի է, կարող ես շարունակել:

- Ու անգամ եթե այդպիսի սարսափելի կյանքի ընթացքում, երբ նրանք անընդհատ հագենում են Բէ թույնով, չեն ապրում ՊԸ, նրանց մարմիններն կարողանում են ապրել մինչև հարյուր քսան, ապա պարզ է, որ առանց ԲԷ, գտնվելով պայծառ ֆոնի տակ, ապրելով ՊԸ ու պայծառ ֆիզիկական ապրումներ, ես հաստատ կապրեմ և մինչ այդ տարիք, և անգամ շատ ու շատ ավելի:

- Ֆիզիկական ապրումներն ինձ համար այնքան էլ հասկանալի չեն… բայց ես այդ հարցը հետո կպարզաբանեմ, կկարդամ, իսկ հետո՞:

- Երկրորդը` դա կանխավայելումն է: Այն բացահայտումների, այն կյանքի կանխավայելումը, որ ինձ սպասվում են երկու հարյուր, երկու հարյուր հիսուն տարեկաններում: Ամգամ ոչ թե կանխավայելում, այլ կանխահիացմունք, որովհետև ես չեմ պատկերացնում ինչ-որ կոկնկրետ բան, այս զգացումը չունի օբյեկտ, ես ուղղակի պատկերացնում եմ, թե որքան զարմանալի հետաքրքիր կլինի ամեն ինչ: Երրորդը` պայքարի տենչանքն է:

- Ո՞ւմ հետ:

- Ոչ ոքի: Ծերության հետ: Պայքարի տենչանք այն բանի համար, որ ես մինչ այժմ ապրում եմ այն տարիքում, երբ մարդիկ արդեն վաղուց անդառնելիորեն ծարացած են լինում կամ էլ անգամ մահացած են լինում: Ինձ դուր է գալիս ապրել այդպիսի սպորտային կիրք` ևս մեկ ամիս, ևս մեկ տարի, իսկ ես ինչպես նույն ուժեղ, էներգիայով լեցուն մարդն եմ, իմ կյանքը ավելի ու ավելի հետաքրքիր ու հագեցած է դառնում: Չորրորդը` օրգանիզմի մաքրումն է:

- Յո՞գա:

- Դե իհարկե ոչ, ինչ յոգա:), - Պոլը ծիծաղեց: - Օրգանիզմի մաքրում հաճույքով, ոսկեփայլ լույսով:

- Երևում է այս մասին նույնպես ես պետք է կարդամ…

- Կարդա, չնայած այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Չէ՞ որ դու երբևիցե ամբողջ մարմնովդ զգացել ես քաղցր հաճույք: Դե, օրիանկ, կրծքի մեջ, երբ ապրել ես պայծառ ՊԸ: Դու միայն պետք է հիշես քեզ այդ վիճակում, զուգահեռ ծնելով ՊԸ, սկսում ես ապրել այդ հաճույքը, այն մարմնի տարբեր մասեր տեղափոխելով, ու այդ ամենը ուղեկցում ես վստահությամբ այն բանում, որ մարմինդ դառնում է ավելի ուժեղ ու առողջ այդ մաքրման շնորհիվ:

- Իսկ ոսկեփայլ լո՞ւյսը:

- Պատկերացնում ես, որ քեզ շրջապատող ամբողջ տարածությունը լցված է ոսկեգույն փայլող կայծերով, որոնք ընկնում են քեզ վրա, ինչպես արևի լույսը: Այդ ոսկե կայծերն անցնում են ամեն ինչի միջով, այդ թվում նաև քո մարմնի միջով, ու այդ պրոցեսը նույնպես ուղեկցում ես վստահությամբ այն բանում, որ դա քո մարմինը անմահ է դարձնում: Որակյալ պատկերացումների դեպքում անգամ անպամած օրը ակամայից սկսում է արևոտ թվալ:

- Ինձ թվում է, որ ես չեմ կարող այդպես պատկերավոր պատկերացնել:

- Ինձ մոտ նույնպես չէր ստացվում, հետո ի՞նչ: Դա ընդամենը վարժանքի հարց է: Օրական մեկ ժամ տրամադրիր դրանով զբաղվելուն, կուտակիր, օրինակ, այդպիսի պրակտիկայի 15-րոպեանոց հատվածներ, ու մեկ ամիս անց ամենի ինչ շատ հեշտ կպատկերացնես, դա բարդ չէ:

Պոլը նայում էր Ջեյնի վրա բացահայտ զարմանքով, կարծես չէր հասկանում, թե ինչպես էր հնարավոր չիմանալ այդպիսի տարրական բաներ, բայց Ջեյին այդ ամենը բնավ էլ տարրական չէր թվում: Իհարկե, նա արդեն ինչ-որ տեղ կարդացել ու լսել էր այդ մասին, բայց մինչ այժմ այդ ամենին վերաբերվում էր կարծես ինչ-որ հետաքրքիր, բայց ամեն դեպքում քիչ հավանական բանի, ու հանկարծ նա հայտնվում է այնպիսի մարդկանց շրջապատում, որոնք այդ ամենին վերաբերվում են ոչ թե որպես հեքիաթի կամ այնպիսի մի բանի, ինչին կարելի է ժամանակ առ ժամանակ մի քանի րոպե հատկացնել, այլ այդ ամենին վերաբերվում են… մասնագիտորեն, ու որոնք իրենց կյանքի անբաժան մասն են դարձրել այդ անսովոր հատկությունները:

- Իսկ է՞լ ինչ կա:

- Հինգերորդը` իմ համար անձնագրերի կերպարներն են:

- Ի՞նչ: - Ջեյնը չհասկացավ:

- Անձնագրեր: Ես պատկերացնում եմ, որ երկու հարյուր հիսուն տարիների ընթացքում ես կկուտակեմ շատ անձնագրեր, չէ որ մենք համաձայն օրենքի այն փոխում ենք յուրաքանչյուր քսան տարին մեկ: Ու երբ ես պատկերացնում եմ այդ անձնագրերի ու բազաթիվ այլ փաստաթղթերի մեծ քանակությունը, իմ մոտ դա ուժեղ ռեզոնանս է առաջացնում երկար կյանքի կանխավայելման հետ, այդ բանում վստահության հետ:

- Հասկանալի է, - ասաց Ջեյնը: Դա զարմացրեց նրան իր բանաստեղծականության բացակայությամբ, բայց միևնույն ժամանակ նաև իր դաժան իրականությամբ. ամեն ինչ շատ զարմանալի է:

Վեցերորդը` անպատճառ վստահության արմատավորում է, - շարունակեց Պոլը: - Ես գրպանս եմ դնում մի քար, ու դու համոզված ես, որ իմ գրպանում քար է: Իսկ իրականում այնտեղ ծակ է, ու երբ ես դա քեզ ցույց եմ տալիս, քո մոտ ակամայից ձևավորվում է վստահություն, որ գրպանում քար չկա: Այդպես փոփոխելով մի վստահությունը մյուսով, մենք վաղ թե ուշ կարող ենք սովորել ապրել այդ նույն վաստահությունը անկախ այն բանից, այն հիմնավոր է, թե ոչ: Վստահությունը, դա ինքնուրույն ընկալում է, որը մենք կարող ենք կառավարել մեր ցանկությամբ: Ահա օրինակ, ես վստահ եմ այն բանում, որ կապրեմ մինչև երկու հարյուր հիսուն տարի, ու միևնույն ժամանակ ասես «շոշափում եմ»  այդ տարիները, նաև ինձ այսպիսի հարց եմ տալիս. «հետաքրքիր է, իսկ չէ՞ որ հնարավոր է նաև ապրել մինչև երկու հարյուր յոթանասուն տարեկան»: Այդպիսի հարցը երկու հարյուր յոթանասունի մասին 250-վստահությունը ավելի կայուն է դարձնում: Յոթերորդը` տոնակատարությունն է: Հիվանդությունների, ծերացման ու մահվան շրջապտույտի սահմաններից դուրս գալու տոնակատարությունը: Ես ինձ պատկերացնում եմ երկու հարյուր յոթանասուն ամյա ու տոնակատարություն եմ զգում. ես դուրս եմ եկել այդ պարտադիր դարձած մահվան սահմաններից, ու թե ինչ կլինի հետո, գաղտնիք է: Ու հենց այդ կանխավայելումն ու գաղտնիքի զգացումն էլ իմ ցուցակի յոթերորդ կետում են: Այդ ՊԸ ապրումները ուժեղ ռեզոնանս են առաջացնում 250-վստահության հետ: Հետո նաև նոր գիտելիքների հմտությունների կանխավայելումը: Օրինակ ես արդեն երկու տարի է, ինչ սովորում եմ ամառային դպրոցում, սովորում եմ լայներ կառավարել:

- Պատրաստվում ես թռչե՞լ:

- Բանն էլ հենց այդտեղ է, որ ոչ, - Պոլը ժպտաց: - Այդ գիտությունը կարելի է միանգամայն անօգուտ համարել, եթե հաշվի առնել նրա միանգամայն օդապաշտական կիրառությունը, բայց ինձ դուր է գալիս սովորել այդ գիտությունը: Ես հաճույք եմ ստանում այն բանից, որ ձեռք եմ բերում նոր գիտելիքներ ու նոր հմտություններ, ու պատկերացնելով, թե ինչքան շատ հետաքրքիր նյութեր ես դեռ կարող եմ յուրացնել այս երկու հարյուր հիսուն ու ավելի տարիների ընթացքում, ես ձգտում եմ ապրում այն բանի հանդեպ, որպեսզի ապրեմ այդ տարիքից ոչ պակաս, իմ վստահությունը, իմ վճռականությունը ամրապնդվում են:

- Մնաց վերջին, տասներերդ կետը:

- Այո: Այլ մարդկանց ուսուցանելը: Ես ուզում եմ փոխանցել իմ գիտելիքները, իմ հմտությունները այլ մարդկանց, նրանցից յուրաքանչյուրի համար շատ կամ քիչ բան անելով` կախված մեր ընդհանուր հետաքրքրություններց:

- Այսինքն… նաև ա՞յն, ինչ դու անում ես նաև հիմա:

- Այո, չէ որ հիմա ես քեզ պատմում եմ այն մասին, ինչի մասին դու չգիտես, ինչը սակայն կարող է փոխել քո կյանքը:

- Բայց չէ որ այս ամենի մասին ես կարող եմ իմանալ նաև առանց քեզ, ուղղակի կարդալով ինստրուկցիաներ, կամ էլ զրուցելով այլ մարդկանց հետ:

- Իհարկե, բայց ի՞նչ է փոխում դա այն հաճույքի մեջ, որը ես ապրում եմ, երբ ինչ-որ հետաքրքիր բան եմ պատմում մի մարդու, որին համակրում եմ:

- Դե… այո:

- Լավ, - ասաց Պոլը: - Այսօր այսքանը:

 



<< back forward >>