« ՄԱՅԱ-3 »

« Ամուր գետեր մարմարե քամի »

Գլուխ 02


Զույգն ավարտվեց ու Անդրեյը, լցնելով տետրերի կույտը, գրիչն ու դասագիրքը  պայուսակի մեջ, մեծ քայլերով սլացավ վերև աստիճաններով, ինչքան հնարավոր է արագ լքելով լսարանը, որտեղ, թվում է, քարացել է  դարավոր հոգնածության, պահպանողականության ու գռեհիկության ոչ թարմ օդը, եթե միայն անօրգանական քիմիան կարող է լինել գռեհիկ: Հաջորդ զույգը ճարտարագիտական գրաֆիկայի սեմինարն է, և Անդրեյի գլուխը պտտվեց իսկականից: Եթե քիմիայի մեջ դեռ կարելի է գտնել գոնե ինչ-որ հետաքրքրություն, ապա  կուլմանով և մատիտներով զբաղվելը ակնհայտ  անախրոնիզմ է, ինչը չէր խանգարում այդ  մուդակ Չեռնիշևսկուն քայլել վառ լուսավորված լսարանով Նապոլեոնի տեսքով ու խոցող բծախնդրությամբ վերաբերվել անիծված իզոմետրիային, ջնջվածքներին ու աստիճաններին: Այդ անհեթեթությունից գլուխ էր պտտվում, բայց ստուգարքային գրքույկում կար համապատասխան սյունակ ու կիսամյակի վերջում այնտեղ պետք է լինի ինչ-որ գնահատական, ու այն կլինի այնտեղ անկախ այն բանից, թե ինչ գնահատական կլինի: Ով կարող էր մտածել, որ մատիտներն ու ռետինը նրա համար կդառնան այդքան անցանկալի խոչնդոտ ապագայի բերաբերյալ այն կուսավոր ֆանտազիանեչրի վերաբերյալ, որոնք մեջ նա այնքան սիրում էր լողալ: Նախորդ կիսամյակ նա հրաշքով ձգել էր երեքի հավաքելով մի քանի գծագրեր, բայց այդ սրիկան միևնույն է գլխի ընկավ կեղծիքի մասին ու հիմա հետևում էր նրան Ռուդոլֆ Լանգի ցանկասիությամբ, որը նախագծել էր գազային խցիկը: Հավանաբար մանկության տարիներին նրան էլ տանջում էր իր հայրը, այլապես ինչպե՞ս կարող էր ձևավարվել այդ սառնարյուն միջատը: Կարելի՞ է արդյոք նրան պատկերացնել իր կնոջը շոյելիս: Բռռ… կլորիկ ու կարճահասակ մաթեմատիկոս, ճարպից ու ինքնագոհությունից փայլող դեմքով. կարծես նա մանկությունն անց է կացրել մանկատանը ու հիմա բոլոր ընտանեկան երջանկությունից խոճկորի պես բոլոր ցատկոտում է կողմերով, իր տանն է հավաքում առաջադեմ ուսանողների խմբեր, նրանց հետ առաջադրանքներ է կատարում ու իր ջերմությամբ ու վատրուշկաներով թեյով երջանկություն է պարգևում նրանց: Առավել հակասեքքուալ բան, քան ԴԱ է չկա, ու զարմալի չէ, որ նրանք հանդիպել են միմյանց: Ու Մաքսիկը` նրանց որդին, հազվադեպ սրիկա է, սովորում է զուգահեռ հոսքում, նենգ, ինքնավստահ դեմք է, անգամ զզվելի է նրան նայելը:

 

Մեկ րոպե անց զույգը պետք է սկսվեր, ու Անդրեյը ապարդյուն փորձում էր իրեն համոզել արագացնել քայլերը, թվում էր, թե ոչ մի ուժ չի կարող քարշ տալ նրան այդ գծագրական տախտակների դամբարան: Հուսահատությունը սկսեց էքսպոնենտով աճել: Երկու շաբաթ առաջ նա, հասկանալով, որ անվերադարձ բաց է թողնում այս կիսամյակի գծագրերի հանձնման գրաֆիկը, ընկավ ինչ-որ սենտիմենտալ վստահության մեջ, սկեսեց ինչեր ասես երևակայել, ու զգալով այդ տաժանավայրից ազատման ուրախալի կանխավայելում, խնդրեց Չերնիշովսկուց լսել նրան, իսկ վերջինս գոռոզ ու ակնհայտ անկոտրում հայացքով համաձայնեց:

«Խնդրում եմ, հասկացեք ինձ», - խնդրեց Անդրեյը, - «ես ֆիզիկոս եմ, ոչ թե գծագրող: Ես չեմ կարողանում, ուղղակի չեմ կարողանում գծագրել, չեմ կարողանում ստիպել ինձ նստել  ու գլուխ հանել այդ պրոյեկցիաներից: Եթե կարողանայի, ապա կստիպեյի ինձ: Օրինակ, օրգանական քիմիան ինձ համար նույնպես մահացու սարսափելի է, բայց այնտեղ ամեն դեպքում գոնե մի փոքր ֆիզիկա կա, ես չարչարվում եմ ու ստանում եմ իմ երեքը: Ես դիմել էի ֆիզֆակ, սակայն միավորներս չէին բավականացրել, բայց ես անպայման կտեղափոխվեմ այնտեղ, ես արդեն պայմանավորվել եմ պրոռեկտորի ու ֆիզֆակի դեկանի հետ, ես ուղղակի պետք է ավարտեմ այս կիսմայակը ու կտեղափոխվեմ այնտեղ, ֆիզիկայից ու մաթեմատիկայից ես միայն հինգեր եմ ստանում, ահա՛, ես կարող եմ անգամ ստուգարքային գրքույկաս ցույց տալ, ինձ անգամ ամբիոնում արդեն բոլորը գիտեն, ես ֆիզիկոս եմ, և ոչ գծագրող, խնդրում եմ նշանակեք իմ երեքը ու ես ավելորդ ժամանակ չեմ կորցնի, խնդրում եմ մի կոտրեք իմ կյանքը»:

Անդրեյը նայում էր կոստյումով սատակի աչքերի մեջ ու աստիճանաբար հասկանում էր, որ զուր է չարչարվում: Հուսահատությունը համակեց նրան անսպասելի ալիքով, աչքերն արցունքով լցվեցին, մնում էր միայն նրա առաջ լաց լինել:

Հաղթահարելով «չեմ կարողը» ու ստիպելով իրեն մտնել լսարան, Անդրեյը հիշում էր այն զզվելի ճիշտ բարոյախոսությունները, որոնցով իրեն փաղաքշում էր Չերնիշովսկին, նրա կերպարանքը, որն արտահայտում էր իր անսահման իշխանության ու փառավոր անհողդողության հրճվանքը: Հրամայող դեմքի դիմագծերը կարծես պոկվել էին նրանից ու ճախրում էին դատարկ ու թնդյուն արձագանքող լսարանի անօդ տարածությունում, խզբզելով տարօրինակ զիգզագներ, աղավաղելով, իրենցով կեղտոտելով անցյալը: Եթե գիլյոտինով հատված գլուխը իրականում մի քանի վայրկյան ամեն ինչ տեսնում է ու լսում է, ապա հավանաբար այդ պահի Անդրեյը ամեն ինչ ընկալում էր հենց այնպես, ինչպես այդ գլուխը: Անդրեյի մարմինը կարծես ինչ-որ տեղ էին տարել, նա չէր զգում ոչ իր ձեռքերը, ոչ էլ ոտքերը, այնուհետև քրթմնջացող ձայնի հնչյունները խառնվեցին ու կորցրեցին իրենց նշանակությունը, բայց ասվածի էությունը պարզ էր. նրան մերժել էին:

Երբեմն նրան համակում էր հուսահատության խանդավառությունը: Արթնանալով նա պատկերացնում էր, թե ինչպես է հավաքում իր ուժերը, բացում դասագիրքը, նստում կուլմանի դիմաց, ու քայլ առ քայլ գծագրում է, գծագրում, գծագրում այդ ամբողջ հիմարությունը: Ոչինչ, որ այդ ամենի վրա նա  տասնյակ ժամերով ջանքեր կգործադրի, չէ որ նա նպատակ ուներ իր առաջ դրված` դառնալ ֆիզիկոս, դառնալ գիտնական, դուրս գալ այս տեղի կեղծ համալասարանից, ինչպես նաև նրա նպատակն էր Լենկան: Նա Անդրեյի հետ կգնար Մոսկվա, կգնար հնարավոր է անգամ Տրիեստ, կամ ՑԵՌՆ կամ անգամ Քեմբրիջ: Ոչ, նրանք կգնան Ամերիկա,  ՄՏԻ: Երեկոյան Անդրեյը կպատմի Լենկային իր գործերի մասին, թե ինչ փորձարկումներ են կատարում, ինչպես են նրան հարգում բոլոր պրոֆեսորներև ու թե ինչքան զավեշտալի են նրա ուսանողները, որոնց նա ժամանակ առ ժամաակ ազատ ժամերին դասավանդում է, ու թե ինչպես են նրանք բոլորը սիրում իրեն. նա հաստատ երբեք ոչ մի դեպքում  փայտ չի գցի անիվի տակ, նա միշտ կմտնի ուսանողի դրության մեջ, կօգնի նրան: Նա պատկերացնում էր նաև իր դեմքը` խիստ, բայց միևնույն ժամանակ նաև բարի, պատկերացնում էր նաև, թե ինչպիսի շնորհակալություն նրա հանդեպ կտածի ինչ-որ հաճելի ամերիկուհի, երբ ինքը գթասրտորեն ու հավանությամբ կժպտա այդ աղջկան, խորը շունչ կքաշի, կնայի ժամացույցին ու մինչև ուշ երեկո կմնա նրա հետ, կբացատրի, ցույց կտա տարբեր բաներ, մինչև նա չհասկանա ամեն ինչ, իսկ դրսում արդեն մութ կլինի, ու ցրտաշունչ աշնանային երեկոյան նրանք դուրս կգան դատարկ ինստիտուտի մասնաշենքից, արդեն համարյա գիշեր կլինի, ու կլսվի զանգվածային դռների ցածրաձայն ճռճռոցը, ու նրանք դուրս կգան այդ դռների ետևից դեպի լուսամփոփների ցնորական լույսով լուսավորված ու չորացած տերևների անուշահոտությամբ բուրող քաղաք, ու նրանց քայլերն այնքան միայնակ ու անսովոր հստակ կլինեն, ու ամերիկուհին բնազդորան կցանկանա սեղմվել Անդրեյին… օ՜, սատանան տանի, ո՜չ, իսկ Լենկա՞ն: Երևակայության մեջ ինչ-որ բան այն չէր:

Լենկան միևնույն ժամանակ հավանաբար Անդրեյին լուրջ չէր ընդունում, բայց Անդրեյը համոզված էր, որ այս կամ այն կերպ կուղղի դա, ու քանի որ նա պատրաստվում էր ուղղել այդ սխալը ինչքան հնարավոր է շուտ, քանի դեռ մեկ ուրիշը չէր զբաղեցրել իր համար նախատեսված տեղը, ուստի այսօր նույնպես, ինքն իրեն խոստացած ատելի գծագրությանը նվիրված երեկոյի փոխարեն, Անդրեյի պլաններում տեղ գտավ այցը «Խառակիրի» բանավեճային ակումբը, որտեղ, ինչպես պարզ դարձավ գծային հանրահաշիվի ժամանակ, այսօր լինելու էին և Լենկան, և Վիկան, վերջինս չնայած որ Անդրեյի հիմնական հետաքրքրվածության օբյեկտը չէր, բայց ամեն դեպքում անգամ հենց իրենից ծածուկ դիտարկվում էր որպես երկրորդական տարբերակ: Իսկ ընդհանրապես, դա կախված էր տրամադրությունից: Իրեն պրոֆեսոր պատկերացնելով, Անդրեյը անպատճառ պատկերացնում է հաճելի ընտանեկան մթնոլորտ, գրասենյակ, որտեղ դրված են նրա գրասեղանը, իսկ բոլոր պատերը ծածկված են մինչ առաստաղ գրքերով բեռնված գրապահարաններ: Հյուրասենյակում հաճելի ճռճռում է բուխարին, երկու-երեք ոչ պակաս ականավոր աշխատակիցներ բուխարու կողքին թերմոն կամ էլ ինչ-որ ուրիշ բան են խմում` այդ մասը Անդրեյը վատ էր պատկերացնում, ինքը Անդրեյը բարեհոգաբար ու հովանավորաբար լսում է թեժ բանավեճը, ու երբ բանավեճը փակուղի է մտնում, նա իր երկու-երեք տեղին նկատողություններով այն ճիշտ ուղու վրա է կանգնեցնում: Այդ ամենին ներկա է նաև Վիկան, որը երկար, խավավոր սվիտերով կծկվել է փափոոկ կաշվե բազկաթոռի մեջ ու հիցմունքվ հետևում է Անդրեյին. այսպիսի կին-կատվիկ, որը խանդավառությամբ հիյանում է իր ամուսնու տաղանդով: Նրան հաճել, ու մի փոքր էլ անհարմար է լինում, երբ գտնվում է ուշադրության կենտրոնում. «նա ՆՐԱ կինն է»:

Սակայն այդ կերպարը բավականին անհետաքրքիր էր ու արժանի չէր ապագայի: Նրա պատկերացումը գնում էր նաև երկու-երեք այլ ուղղություններով, այդ թվում նա երազում էր Նոբելյան մրցանակ ստանալու մասին, Փրինսթոնի ամբիոնի ղեկավարությունը իր ձեռքը վերցնելու մասին, ինչպես նաև երազում էր իր մասին լսել «միայն նա է արժանի, նրանից բացի ոչ ոք, նա նոր Վիտենն է», բայց չգիտես ինչու երևակայության այդ տարբերակը ստեղծում էր թոշնած, դեպրեսիվ հոգեվիճակ, որը հիշեցնում էր հայրական տանը ծնողների հետ ապրելիս նրա հոգեվիճակին` կարծես թե ամեն ինչ հարմարավետ է, ժամանակին կերակրում են ու պառկեցնում քնելու, բայց միևնույն ժամանակ տիրում է միօրինակ անկենդանություն: Ու այդ ժամանակ Անդրեյը նորից հանգում էր Լենկայի հետ տարբերակին. նրա համար Լենկան մարտական կողակից կլինի, դե օրինակ Լենկան կլինի խելացի կենսաբան-սուզորդ, կմասնակցի տարբեր էքսպեդիցիաների, իսկ իրենց ընտանիքի մասին կխոսեն որպես անչափ հետաքրքիր ընտանիքի մասին, կհիանան նրանց էներգիայով ու միմյանց հանդեպ նուրբ կապվածությամբ: Այո, այս տարբերակը կարծես ավելի հետաքրքիր է, քանի Վիկայի հետ տարբերակը…

«Խառակիրին» իրենից ներկայացնում էր հանրակացարանի մի լսարան, որը բացվել էր ինչ-որ համալսարանական պատասխանատու-էնտուզիաստի կողմից որպես ուսանողների հանդիպումների, ժամանցի ու բանավեճերի վայր: Իրականում այն օգտագործվում էր ավելի լայն դիապազոնով` սկսած նավակների սոսնձումից, մինչև շինավայր. գիշերն այնտեղ անցկացնելու համար պետք էր նախորոք հերթագրվել: Երեկոյան ժամը չորսից հինգից հետո արդեն այնտեղ էին հայտնվում առաջին էնտուզիաստները, իսկ ժամը յոթից հետո սկսվում էին հիմնական գործողությունները. երեսուն-քառասուն ուսանողները շրջապատում էին այն անձին, որը հրավիրված էր լինում ելույթ ունենալու համար: Սկզբում խոսում էր միայն այդ անձը, իսկ հետո սկսվում էր բանավեճային մասը, որը միանգամայն զուրկ էր ձևականություններից, այդ պատճառով էլ հետաքրքիր էր: Ամենից հաճախ հրավիրվում էին հումանիստներ` սոցիոլոգներ, հոգեբաններ ու նմանատիպ խուժաններ: Նրանց կողմից քննարկղող թեմաները հասանելի էին բոլորի համար, ու յուրաքանչյուրն էլ ասելիք էր ունենում, ուստի ժամը ութից հետո անգամ ակումբի ամուր փակված դռների ետևից լսվում էին հուսահատ ճիչեր: Անդրեյը սիրում էր դուրս գալ ակումբից բանավեճի ամենաթեժ պահին, նա քայլում էր դեպի միջանցքի հեռավոր անկյունը, որտեղ տիրում էր մթություն ու կանգնելով այնտեղ ականջ էր դնում հեռվից եկող անորոշ աղմուկին, ու այդ պահերին զգում էր ցավալի օտարացածություն ու անպատճառ լկստվելու ցանկություն: Նա սիրում էր պատկերացնել իրեն, որպես միայնակ մարդ, որպես հանելուկային մարդ, բայց միաժամանակ միշտ գլխիկորույս ձգտում էր ուշադրության կենտրոնում լինել, այդ պատճատով էլ ռոմանտիկ միայնությունը շատ շուտ ձանձրացնում էր նրան, ու նա, կարծես հրվելով զսպանակի կողմից, արագ քայլերով ետ էր գնում, գնում էր այնտեղ, որտեղ պայծառ լույսն էր, որտեղ եռում էին բախվող կարծիքների կրքերը, որտեղ բոլորը գլխիկորույս ձգտում էին մյուսների վրա տպավորությւն թողնել:

Այսօր ուսանողներին հաջողվել էր լսարան քարշ տալ մի վաթսունամյա դինոզավրի, որը խոսում էր փոքր ինչ հնամենի լեզվով` կամ նա ձևացնում էր, կամ էլ իրականում էլ սովոր էր այդ կերպ խոսելուն: Թեման բավականին անորոշ էր` քաղաքականություն-տնտեսագիտության վերաբերյալ, բայց դա, ըստ էության, այնքան էլ կարևոր չէր, քանի որ ցանկացած խորամանկամիտ թեմա էլ կարելի է տանել ավելի առօրեական ու կենդանի ուղղությամբ, այնպես որ ըստ էության անգամ զեկուցողի կարիք չկար. այն ամենը, ինչը կազմում էր նրա հաղորդած նյութի կարևոր մասը, լսվում էր ու համառոտագրությունների տեսքով գրանցվում առավել խելամիտ աղջիկների կողմից: Բայց դա ընդամենը արարողություն էր, որը հաջորդող քննարկումներին նշանակություն էր տալիս, իսկ հրավիրված հյուրը հետո արդեն ելույթ էր ունենում որպես ներքին հեղինակավոր դատավոր, որի հեղինակությունը, սակայն, շատ ցածր էր գնահատվում, անկախ մեծ աշխարհում նրա ունեցած կարգավիճակից: Այստեղ պարփակված էր փոքրիկ աշխարհ, որտեղ հեղինակության պետք էր հասնել սկսելով զրոյից:

Ակնհայտ էր, որ դինոզավրը այնքան էլ հաճախ չէր ելույթ ունենում լսարանների առաջ, որովհետև նա խոսում էր բավականին աներանգ ու ձանձրացուցիչ, ուստի նրա ելույթին նվիրված մեկ ժամվա ընթացքում լսարանում տիրում էր լիակատար քնկոտություն, ու միայն ճիշտ աղջնակներն էին գեղեցիկ ձեռագրով անդադար շարունակում լրացնել իրենց կանոնավոր տետրերը: Այդ երևույթը Անդրեյի մոտ միշտ հիստերիայի աստիճան անբարյացակամություն էր առաջացնում, այդ հավասարաչափ գրող ռոբոտները, որոնց մոտ միշտ ամեն ինչ ճիշտ է ու կանոնավոր` և տետրերի մեջ, և հիմարիկ գլուխների մեջ: Այնտեղ միշտ կարգ ու կանոն է տիրում, միշտ պահպանողականություն է ու ճահճացած աշխարհ, ամեն ինչ կարծես դասավորված լինի գրապահարններով, անում են ամեն ինչ այնպես ինչպես կասեն մայրիկը, հայրիկ ու ուսուցիչները: Այդ աղջիկները հազվադեպ էին մասնակցում բանավեճերին: Նրանք սովորաբար հեռանում էին զեկույցից անմիջապես հետո` հարստացնելով իրենց աշխարհը նոր ճիշտ պնդումներով: Լենկան իհարկե, ինչպես և ցանկացած նորմալ մարդ տետրում ոչինչ չէր համառոտագրում, իսկ ահա Վիկան սիրում էր այդպես անել, չնայած բանավեճերից չէր հեռանում, բայց այնուամենայնիվ երբեք չէր բարձրաձայնում իր կարծիքը, լուռ նստում էր աթոռին, գունավոր գուլպաները հագին ոտքերն իրար կողքի դնում, իր առջև դնում կանոնավոր դասավորված գունավոր մատիտները ու մաքուր տետրը, որի կազմի վրա գեղեցիկ ձեռագրով գրված էր «Բանավեճային ակումբի համառոտագրություններ»` գունավոր ու յուղոտ սկզբնատառերով: Դա ուղղակի զզվելի էր: Ծերունականություն էր: Բայց այդ համեստորեն իրար կողքի դրված ոտքերը ու թեթևակի ուռած ծնկները գրգռում էին, ու Անդրեյը անկողնում պառկած ժամանակ, չգիտես ինչու, մեկ անգամ չէ, որ պատկերացրել էր, թե ինչպես է նա բռնաբարում Վիկային կամ նրան նման մեկ այլ աղջկա` նույնպիսի կարգապահ, մաքուր ու համեստ: Այդ ֆանտազիաները ամաչեցնում էին նրան, անհանգստություն էին առաջացնում նրա մոտ: Ինչո՞ւ հատկապես բռնաբարել: Ինչո՞ւ ուղղակի նրբորեն չսիրել: Աստված գիտի, թե ինչու, բայց հատկապես բռնաբարել, ոչ կոպիտ, բայց հրամայաբար: Ու դա այն պարագայում, երբ նա իր մեջ ցավ, տառապանք պատճառելու պահանջ ընդհանրապես չէր զգում: Էլ ի՞նչ ասել սովորական անասունների մասին: Հասկանում են արդյոք այդ կարգապահ համեստ աղջիկները, որ իրենց արտաքին տեսքը, իրենց ամաչկոտ շարուձևը բռնացողներին այնպես են գրավում, ինչպես քաղցրեղենը ճանճերին: Հավանաբար չեն էլ հասկանում: Յուրաքանչյուրի մեջ, ով բախվում է զոհի այդպիսի պահվածքի հետ, ագրեսիա է արթնանում. դա ակնհայտ է: Մի աշնանային ուշ երեկո Անդրեյը քայլում էր լքված բակերով ու հանդիպեց ապշեցուցիչ մի տեսարանի. պատին էր ծեփվել վախից հնազանդված ու դողացող մի այդպիսի լավիկ ու կարգապահ աղջնակ: Նրա դիմաց, ուժգին օրորվելով ու մեծ ջանքերի գնով հորիզոնական դիրքում իրեն պահելով, կանգնած էր հարբած մի տղամարդ, որը կայծակնային ձայնով հրամայում էր աղջկան, ասելով` «կկկաաաանգնիի՛ր, կկկաաաաանգնիի՛ր շան աղջիկ»: Ու չնայած այն բանին, որ այդ տղամարդը ոչ միայն չէր կարողանում հարձակվել աղջկա վրա, այլ անգամ չէր կարողանում մոտենալ նրան, աղջիկը միևնույն է բռնաբարության վախից կաթվածահար քարացել էր տեղում: Ահա և ճիշտ կյանքով ապրող մի ծաղիկ: Այդ պահին Անդրեյի առնանդամը ակամայից ակնթարթորեն կանգնեց, երբ նա դարձավ այդպիսի ճչացող հնազանդության դիտորդը: Նա մոտեցավ այդ տղամարդուն ու ոչ այնքան ուժեղ հրեց նրան: Վերջինս ընկավ, բայց անգամ անկարող լինելով տեղից վեր կենալ, շարունակեց իր հայհոյանքների շարքը: Անդրեյը մոտեցավ աղջնակին: Նա մնացել էր նույն քարացած վիճակում, ու այդ պահին Անդրեյը հանկարծակի հասկացավ, որ ինքը կարող էր առանց որևէ դժվարության բռնաբարել այդ աղջկան, բավակն էր միայն ասել «խոնարհվիր» ու նա կխոնարհվեր, «շարժիր ոտքերդ», ու նա կշարժեր ոտքեը, միայն անհրաժեշտ էր ասել կայծակնային ու հրամայական տոնով, ինչպես այն հարբեցողն էր ասում: Կարգապահ աղջնակ էր նա: Հիմար էր: Նա ձեռքը մեկնեց դեպի աղջկա ուսը, բռնեց այն ու ոչ մի կերպ չէր կարողանում կողմնորոշվել, կանգնած էր երկընտրանքի առաջ` կամ պետք է բռնաբար դառնար, կամ էլ` ասպետ: Հանկարծակի նա հասկացավ, որ այդպիսի իրավիճակները փողոցում թափված չեն, ու ասպետ լինել, նշանակում էր իրականում կատարյալ հիմար լինել, որը ձեռքից բաց կթողներ այդպիսի հնարավորությունը վերջապես իրականացնելու գեղեցիկ ծնկներով ու համեստ շրջազգեստով հնազանդ լավիկ աղջնակին բռնաբարելու իր գաղտնի սեքսուալ ֆանտազիան: Նա աղջկան դեպի իրեն քաշեց, ու վերջինս հնազանդվեց. աղջիկը իրականում այդ պահին միանգամայն հասանելի էր, այդ խուլ վայրում նրա հետ կարելի էր ինչ ասես անել, ու կրքոտ ֆանտազիաները սկսել էին պտտվել Անդրեյի գլխում, իսկ առնանդամը այնպես էր մեծացել, որ շալվարի ներսում լինելը արդեն ցավ էր պատճառում: Ու այն պահին, երբ Անդրեյը կտրականապես որոշել էր իր անելիքը ու ձեռքը դրել էր աղջկա կրծքին, հանկարծակի սթափվեց ու հասկացավ, որ իրեն չի հետաքրքրում բռնաբարությունը: Մի բան էր երազել, բոլորովին այլ բան` իրականացնել: Իր ֆանտազիաներում բռնաբարվող աղջիկը անպատճառ գռգռվում էր, կրքից բորբոքված ճչում էր ու անընդհատ էլի ու էլի էր ուզում, իսկ այստեղ, այս մութ ու խոնավ երեկոյան, այս խուլ բակում, որտեղ ամեն ինչ շատ կոպիտ ու իրական էր, երբ իր ագահ ցանկությունը ու աղջկա վախերը այդքան բացահայտ էին, երբ աղջկա աչքերն այդքան մոտ էին նրան, իսկ նրա կուրծքը իր ձեռքի մեջ էր, հանկարծակի հասկացավ, որ ոչ մի այդպիսի բան էլ չի լինի, չեն լինի կրքեր ու հետույքի ցանկասեր շարժումներ, չի լինի կենդանի սիրահարվածություն ու ռոմանտիկա, կլինի միայն սերմնահեղուկի հոսք դեպի հեշտոց, աղջկա համար մի փոքր ցավոտ կլինի այնտեղ ու սարսափելի ցավոտ հոգում այն բոլոր տառապանքների պատճառով, որոնք ինքը հետագայում իր վրա կփաթաթի, չէ որ ընդունված է բռնաբարվելուց հետո տանջվել, տառապել, անգամ որոշ դեպքերում ինքնասպանության դիմել. այդպես ուղղակի ընդունված է: Ու նա վերջին անգամ վայելելով իր ձեռքի մեջ եղած ձիգ նրբությամբ, թեթևակի հրեց աղջկան, ասելով. «գնա»: Ու միայն դրանից հետո աղջիկը սկզբում առաջ քայլեց ու հետո սկսեց վազել:

Մի՞թե այն մայրերը ու հայրերը, որոնք իրենց աղջիկների մեջ դաստեարակում են այդպիսի հնազանդություն, իրենց խղճուկ խելքով չեն հասկանում, որ բացի իրենցից այդ հնազանդությունից կարող են օգտվել նաև օտար բռնացողները, մի՞թե չեն հասկանում, որ ագրեսորների համար  հնազանդությունը նույնն է, ինչ կարմիրը ցուլի համար: Մի՞թե նրանց համար իրականում իրենց դուստրերի հետաքրքրությունները տասներորդ տեղում են, իսկ գլխավորը` որպեսզի դուստրերը նրանց համար լինեն իր, լինեն նրանց սեփականությունը, որպեսզի նրանք շողոքորթեն իրենց դուստրերի հնազանդությամբ ու կախվածությամբ: Չէ որ դա սադիզմ է: Մարդու միտումնավոր, կանխամտածված այլանդակում: Դե, օրինակ ինչպես աֆրիկյան ու թայլանդյան ցեղախմբերում, որտեղ երեխաների վզերին օղակներ են հագցնում, ժամանակի ընթացքում վիզը անասելիորեն ձգվում է ու արդեն անկարող է լինում առանց օղակի գլուխը պահել իր վրա. բնական փորձություն, որը կրում է «ազգային առանձնահատկություն» անվանումը, ինչ-որ բան նման կուսաթաղանթի պատռմանը փոքր աղջիկների մոտ, որը մասսայականորեն կիրառվում է որոշ զզվելի երկրներում:

Ուշադրությունը նորից վերադարձավ Վիկայի մոտ, ով նույնպես այն համեստ աղջիկներից է, ում բավական է միայն ասել «կաաանգնիիիր շան աղջիկ», ու նա հնազանդ կսպասի մինչև իրեն բռնաբարեն: Հիշողության մեջ նորից արթնացան նրա մաքուր տետրերը: Այդ ամենը այնքան սիրալիր է թվում, այդ կարգապահությունը, իսկ ի՞նչ է իրականում այդ ամենի ետևում գտնվում: Իհարկե այն նույն հնազանդությունը: Եվ այն նույն ծերունականությունը:

- Բարի եղիր, ասա, թե ինչո՞ւ ես դու այդպես արտահայտվում, - հանկարծակի Վիկայի կողքից Անդրեյին դիմեց Լենկան:

- Կներես, ինչպե՞ս եմ արտահայտվում: - Անդրեյը ապշած էր:

- Ինչո՞ւ «ծերունականություն»:

Նշանակում է էմոցիաները իսկապես եռում էին նրա մեջ, քանի որ նա անգամ չէր էլ նկատել, թե ինչպես է սկսել բարձրաձայն խոսել:

- Ասա նաև, խնդրում եմ, թե ընդհանրապես ի՞նչ վատ բան կա ծերունականության մեջ: - Լենկան սկսեց անսպասելի բարձրաձայն խոսել, այնպես, որ սկզբում նրան մոտ գտնվող մի քանի մարդիկ զգալով սպասվելիք վիճաբանության նոտաները, սրեցին իրենց լսողությունը, իսկ մի քանի վայրկյան անց նաև մնացած մարդկանց ուշադրությունը այդ կողմ շեղվեց, քանի որ դինոզավրը արդեն լռել էր, ու ձեռքով սիրալիր ցույց էր տվել նրանց ուղղությամբ:

Հայտնվելով ուշադրության կենտրոնում Անդրեյը հանկարծակի կարմրեց, լեզուն կապ ընկավ, ու պետք էր ինչ-որ ձևով դուրս գալ այդ իրավիճակից: Ամենաանսպասելին այն էր, որ նա հակառակ իր կամքին վիճաբանության մեջ էր մտել հենց Լենկայի հետ, ինչ նա ամենից քիչն էր ուզում:

- Ներիր, իսկ կարո՞ղ ես ասել ինչ լավ բան կա: - Նրա ձայնը հնչեց բարձր ու կոպիտ, որովհետև այլ կերպ նա չէր կարող հաղթահարել ճնշող անհարմարությունը:

Լենկան անսպասելիորեն ընդունեց դա որպես հարձակում հենց իր վրա:

- Ծերությունը, - դա մեր կյանքի եզրափակումն է, դա այն ժամանակն է, երբ մեր կյանքի ամբողջ փորձը սիթեզվում է:

- Հա, հա, հա, - բացականչեց Անդրեյը: - Փորձն է սինթեզվում: Իսկ դու նայիր այս բուսականությանը, այս վոբլաներին, որոնք նստած են շքամուտքերի մոտ գտնվողներում կրպակներում: Ասա խնդրեմ, թե ի՞նչ է նրանց մոտ սինթեզվում:

- Ներիր, բայց ինչ վատ բան կա այն բանի մեջ, որ նրանք նստում են կրպակներում: Նրանք իրենց աբողջ կյանքում աշխատել են, երեխաներ են ծնել ու դաստեարակել, նրանք զբաղվում են իրենց թոռների հետ, օգնում են իրենց ընտանիքին, իսկ ազատ ժամանակ նստում են կրպակներում, ու փառք Աստծո, որ նրանք գտնում են այդ ազատ ժամանակը, որպեսզի վերջապես հանգստանան, ուղղակի նստեն, ապրեն իրենք իրենց համար:

- Ներիր, իսկ ի՞նչ կյանք է դա, - հեգնանքով հարցրեց Անդրեյը: - Հարևանների ոսկորների լվացո՞ւմ, չարախոսությո՞ւն, ամեն անգամ նույն բթագույն հիմարությունների քննարկո՞ւմ, ու ընդհանրապես, ես չեմ հասկանում, թե ի՞նչ կարիք կա վիճել այս թեմայի շուրջ: Եթե անգամ այդ զզվելի ծերուկները մի հիանալի ակնթարթ վերանան երկրի երեսից, ապա միայն մեզ համար ավելի հեշտ կլինի շնչելը:

Նա ինքն էլ չէր սպասում, որ իր տաքարյունության պատճառով կարող է այդպիսի բան ասել, բայց այդ բառերը արտահայտեցին նրա դիրքորոշումը, ու ետ կանգնել նա այլևս չէր կարող, հպարտությունը թույլ չէր տալիս, նա անուղղելի սրիկա էր, նա հասկանում էր, որ այդ ամենով զրկվում էր Վիկայի կողմից բարյացակամության արտահայտման բոլոր հույսերից` նա բավականին օրինավոր մարդ էր, որպեսզի ներեր այդպիսի արմատականությունը, իսկ Լենկայի հետ այդ բախումը, հնարավոր է, ավելի հեռուն գնար, քան ուղղակի բանավեճային հակամարտությունը:

Լսարանում տիրեց լռություն:

- Սա ուղղակի ֆաշիզմ է, - ասաց ինչ-որ մեկը:

- Ինչպես կարելի է նման բան ասել, - ետևից լսվեց ինչ-որ մեկի բարկացած ձայնը:

Դինոզավրը շարժվեց, ու ըստ երևույթի պատրաստվում էր ինչ-որ իմաստուն բան ճառել, բայց հանկարծակի Անդրեյը չդիմացավ:

- Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ ֆաշիզմը: - Նա պտտվեց ու սկսեց գոռգոռալ բառ բառի ետևից: - Ի՞նչ կարիք կա միանգամից կարծրատիպեր ամրագրել: Պետք չէ շատ խելացի լինել, որպեսզի մարդուն ֆաշիստ անվանել: Նախկինում կախարդ էին անվանում, իսկ այժմ ֆաշիստ: Ի՞նչ գիտես դու ընդհանրապես, թե ինչ է նշանակում «ֆաշիզմը»: Ես ուղղակի համոզված եմ, որ ոչինչ չգիտես, բայց դու գիտես գլխավորը. բավական է մարդուն ֆաշիստ անավանել, ու բոլորը կսկսեն ատել նրան:

Անդրեյը այնպես էր բորբոքվել, որ անգամ մոռացել էր բարեկիրթ խոսելաձևի պարտադիր կանոնների կիրառման մասին:

- Այդ դեպքում դու ուղղակի մանկապիղծ ես, այլ ոչ ֆաշիստ, - լսարանի հեռավոր անկյունից լսվեց ծիծաղացող մի ձայն: Պետք է մանկապիղծներին որսալ, այլ ոչ` կախարդներին:

Տիրեց երկարատև լռություն: Մանկապիղծ թեման համընդհանուր լարվածություն առաջացրեց: Մի բան է բարբաջել ֆաշիստների ու ծերերի մասին, բոլորովին այլ բան  մանկապիղծների թեման, ինչը իրականում էլ այդ ժամանակ շատ վտանգավոր երևույթ էր: Բոլորովին վերջերս նրանց ինստիտուտը ապշահար էր եղել բացահայտումների շարքից: Մի գեղեցիկ օր նրանց ինստիտուտը լցվեց համազգեստով մարդկանցով, որոնք մեկը մյուսի ետևից ձեռնաշղթաներով դուրս էին հանում տարբեր դասախոսների ու ուսանողների, պարզվեց, որ նրանք քսաներկու հոգի էին, որոնց թվում էին  Եժովը` կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը: Ձերբակալվեց Անդրյուշենկոյի ընտանիքը. նա տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտներից էր, իսկ նրա կինը բարձր կուրսերում դասավանդում էր կիսահաղորդիչներ ֆիզիկայի տեսություն: Ձերբակալվեցին նաև մի քանի ասպիրանտներ ու ուսանողներ: Նրանց ձերբակալությունը օրինավոր էր, անգամ գեղեցիկ էր ու սահմռկեցուցիչ. միանգամից երևում էր մասնագետների մեծ փորձառությունը: Ամենատգեղ ու անգամ զզվելի տեսարանը գրանցվեց այն ժամանակ, երբ տանում էին Նիկոլաևին` ֆիզղեկին: Նա հայտնի բիատլոնիստ էր, օրերն անցկացնում էր ճոճանակում, ու, երբ նրան անցկացնում էին գլխավոր նախասրահով, նա հանկարծակի կատաղեց, մի կողմ հրեց չորս անվտանգության աշխատողներին ու սկսեց վազել, բարձրաձայն ինչ-որ բան բղավելով: Անվտանգության աշխատողները կրակեցին նրա ոտքերին, վրա հասան ու սկսեցին քարշ տալ նրան` սահելով արյունոտ հետքի վրայով: Հենց այդ նույն օրը ինստիտուտում բաժանեցին նախորոք տպագրված բուկլետներ, որտեղ բացատրվում էր ձերբակալվածների կողմից կատարված հանցագործության էությունը: Պարզվեց, որ ամեն ինչ սկսվել էր հենց ֆիզղեկից, որը ստեղծել էր հանցագործ ցանց ու մնացածին էլ ներգրավել դրա մեջ: Այդ ժամանակ Անդրեյը մի քանի օր չէր կարողանում դուրս գալ  ցնցվածությունից, քանի որ հասկացել էր, որ ինքը միայն հրաշքով էր ազատվել սարսափելի վերջաբանից: Նիկոլաևը դեռ ձմռանն էր նկատել նրան որպես ոչ վատ դահուկորդի, ներգրավել էր նրան բիատլոնի մարզումների խմբում, անձամբ էր նրան սովորեցնում հրացանից կրակել, ու միայն անսպասելի ու երկարատև մրսաճությունն էր Անդրեյին շեղել ուղուց, այնուհետև վերջինս բաց էր թողել ձմռան գլխավոր «դահուկորդ», ու շուտով ընդհանրապես դադրել էր մարզումների գնալ, քանի որ աննկարագրելի մեղքի զգացողություն էր զգում մարզչի առաջ:

Պարզվեց, որ Նիկոլաևի հանցագործ մտահղացումը բավականին էլեգանտ էր: Օգտվելով իր ծառայողական կարգավիճակից, նա հարևան դպրոցի երեխաներին բերում էր ինստիտուտի մարզադահլիճ ու իբրև թե սովորեցնում էր նրանց գեղեցիկ մարմին կազմավորելու արվեստը: Նա երեխաներին համոզել էր մարզվել  ճոճանակով, քանի որ դպրոցը չուներ համապատասխան սարքավորումներ, ու մի հինգերորդ դասարանի աչալուրջ աշակերտուհի նկատել էր, թե ինչպես է ուսուցիչը կասկածելի հայացքով նայում աշակերտների ձեռքերին ու ոտքերին, իսկ երբեմն նաև շոշափում նրանց բիցեպսներն ու տրիցեպսները, միաժամանակ երեխաների ուշադրությունը շեղելու համար ինչ-որ շեղող  մեկնաբանություններ անելով, երբ ուղղում է աշակերտներին, ցույց տալիս, թե ինչպես  պետք է կատարել այս կամ այն վարժությունը, որպեսզի չձգել մկանները, որպեսզի դրանք առավելագույն էֆեկտիվ տարբերակով աճեցնել: Երեխաներին զուգահեռ մարզվում էին գնում նաև այլ` արդեն ձերբակալված դասախոսներ ու ուսանողներ, որոնք իբրև թե մարզվում էին, բայց իրականում զբաղվում էին կեղտոտ գործով, հայցքներ նետելով երեխաների ամուր ձգված մարմինների վրա: Այդ բուկլետների մեջ կան նաև ուրիշ ինչ-որ տերմիններ ու մեջբերումներ ուսանողների խոստովանություններով ու հաղորդագրություններով, ինչպես նաև մի քանի կասկածելի վկայություններ ու այլ անհեթեթություններ: Հակամանկապղծման բաժնի ղեկավարը (ՀՄԲՂ), ինչը այժմ կա ցանկացած պետական հիմնարկությունում, պարգևատրվեց երրորդ կարգի «Աչալրջության համար» պարգևով, ու այդ պարգևը նրան շնորհեցին տոնական մթնոլորտում, բոլոր հակամանկապիղծ ակտիվիստների ներկայությամբ: Դպրոցի տնօրենին ու ֆիզղեկին նույնպես ձերբակալեցին ու ամորձատեցին, հավանաբար նողկալի հանցագործության մեջ մասնակցություն ունենալու համար: Դատելով բուկլետի տեքստից, վերջիններս բարձր դրամական փողհատուցում էին ստացել այն բանի դիմաց, որպեսզի թույլ տան տանել իրենց պատասխանատվության տակ գտնվող երեխաներին ու իրականացնել իրենց այլասերված դիտումները ընդգծող հագուստի մեջ: Մանկապղծման մեջ մեղադրելիս դատական նիստեր չեն պահանջվում, հարցը լուծվում է արտակարգ հակամանկապղծման եռյակի (ԱՀԵ) կողմից, ինչն էլ ապահովում է այդ հարցերին յուրահատուկ սայթաքունությունը, բոլորն ամեն կերպ փորձում են խուսափել անգամ այդ թեման շոշափելուց, այնպես որ ակնհայտ է, որ անկյունից լսված այն արձագանքը միանգամայն  պրովոկացիոն էր: Պրովոկատորը հավանաբար ՀՄԲՂ ակտիվիստ էր, որն այնքան էլ խելացի չէր, հավանաբար նորեկ էր: Անդրեյը պտտվեց ու նայեց նրան. ավելի լավ է դեմքով իմանալ ՀՄԲՂ ակտիվիստներին, չնայած որ ոչ ոք անգամ իր սենյակում մենակ լինելով չէր կարող իրեն թույլ տալ բարձրաձայն խոսել իր կասկածանքների մասին: Անդրեյը մի սենյակում էր ապրում հինգերորդ կուրսի ուսանողներ Լյոխայի ու Անտոնի հետ, ու գիշերը արթնանալով նա հանկարծակի լսել էր, թե ինչպես է Լյոխան շշուկով պատմում Անտոնին, որ իբրև թե լսել է իր ծնողների խոսակցությունը, որոնք գնալով Ֆրանսիա գործուղման տեսել են, որ այնտեղ ինչ-որ Ռիվյերայում կան այնպիսի լողափներ, որտեղ մեծահասակներու ու թոքրերը կարող են միասին լողալ ու անգամ նայել իրար ընդգխող հագուստով: Ու դա մուսուլմանակն երկրում, որտեղ Շարիատի օրենքը վեր է բոլոր սահմանադրություններից: Մի՞թե մեզ մոտ նույնպես երբևէ այդպես կլինի: Դա քիչ հավանական բան էր թվում, ու քանի որ հենց մտքերն էլ այդ թեմայով վտանգավոր էին, որովհետև այն ինչ ուղեղում էր հեշտությամբ կարող էր նաև լեզվին հայտնվել, ուստի Անդրեյը փորձեց քնել ու այլևս չհիշել իր կողմից լսված այդ խոսացության մասին:

Այդ բուլետում, որպես վերջաբան նշվում էր, որ Մանկապիղծության Դեմ Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԴՄԱԿ) հաջողությունները, որը փոխարինել էր չկատարելագործված ՄԱԿ, այլասեռվածների դեմ պայքարում այնքան անթերի էր, որ կարելի էր ապագա քսան տարիների համար իր ձևի մեջ այդ ամենաավտանգավոր հանցագործությունը  հիմնովին ոչնչացված լինելու հույս ունենալ: Բուկլետում նշված էր, որ վերջին 5 տարիների ընթացքում, քառասուն միլիոնից ավելի քողարկված այլառեսվածներ կանգնել են ԱՀԵ առաջ, ու բանտարկության ու ամորձատման տեսքով իրենց արժանի պատիժն էին կրել: Զարմանալի էր այն, որ նրանց շարքում հավասար բաշխվածությամբ ներկայացված էին բնակչության բոլոր շերտերը` և ծերունիները, և կանայք, և երեխաները, և տղամարդիկ, ցանկացած մասնագիտություն ու ցանկացած կրթություն ունեցող. ահա թե ինչպիսի վտանգավոր վարակ էր դա: Երբ Անդրեյի կարդում էր այդ ամենը, կծկտուր ու սահմռկեցուցիչ կասկածանք առաջացավ նրա մեջ, բայց նա գիտակցաբար խուսափում էր ոչ միայն այդ կասկածանքը զարգացնելուց, այլ նաև այն կոնկրետ մտածմունքի վերածելուց:

- Մանկապղծությունը այստեղ ոչ մի կապ չունի, - կտրուկ կերպով ասաց նա, դիմելով անկյունում գտնվող սուբյեկտին, - իսկ ծերունիները, պարզ է, որ հասարակության մակաբույծ մասն են կազմում: Մակաբույծ, կենդանությունը ատող, պահպանողական:

- Ու ի՞նչ, սպանենք նրանց ու դրանով վերջացնենք ամեն ինչ, - բացահայտ բարկությամբ բղավեց մինչ այդ միշտ չեզոքություն պահպանող Վիկան:

- Ես չեմ պահանջում նրանց սպանել, ես ընդհանրապես հիմա չեմ խոսում այն մասին, թե ինչ միջոցներ է նպատակահարմար կիրառել, մի՛ փոխիր թեման: Ես խոսում եմ այն մասին, թե նրանք հասարակության օգտակար, թե վնասակար ու մակաբույծ մասն են կազմում:

- Դու ֆաշիստ ես, ուղղակի ֆաշիստ, ընդհանրապես ինչպես ես կարողանում… Թող Անդրեյը հեռանա, - շարունակեց Վիկան խոցող ձայնով:

Նրա կողմնակիցների ագրեսիվ շշուկները աստիճանաբար բարձրացան:

- Թույլ տվեք, ընկերներ, - հանկարծակի միջամտեց դինոզավրը իր թավշյա ձայնով, - կարծիքների փոխանակությունը չպետք է վերածվի այլախոհների հետապնդման:

Հավանաբար դինոզավրը որոշեց, որ ժամանակն է այդ ազատ մտածելակերպի տեր հասարակության մոտ հեղինակություն ձեռք բերել:

- Վերջիվերջո մենք ապրում ենք ազատ երկրում, որտեղ սեփական կարծիք ունենալու ազատությունը համարվում է հիմնարար արժեքներից մեկը: Ես հիմա չեմ կարող ճշտությամբ հիշել Կորանի գլուխը, որի մեջ գրված է դա, բայց այնտեղ հաստատ գրված է այդպիսի բան, գրված է նաև Աստվածաշնչում, նաև Թալմուդում, այնպես որ եկեք հարգենք հեղինակավոր աղբյուրները, որոնք մեզ իմաստությամբ են լցնում: Երեխաներ, դուք դեռ շատ երիտասարդ եք, իսկ ես հիշում եմ դեռ այն ժամանակները, երբ չկար «278 հոդվածը», պատկերացնում եք, թե ինչ քաոս էր տիրում, ինչ ո՛չ  ազատություն էր տիրում: Մարդը երբեք, հավանաբար, չէր իմանում, թե ինչ թեմայով կարելի է խոսել ու մտածել, իսկ ինչ թեմայով` ոչ: Փառք աստծո այդ քաոսային ժամանակները վաղուց անցել են: Դուք արդեն ծնվել ու մեծացել եք ազատ ժողովրդավարական աշխարհում, որտեղ կարելի է մտածել ու խոսել բոլոր թեմաներով, բացի այն երկու հարյուր յոթանասունութից, որոնք մտնում են Օրենքի մեջ: Ու ոչ մի թեմա չի կարող արգելված լինել քննարկման ու կշռադատման համար, միայն եթե ոչ համընդհանուր քննարկման ու այնուհետև  Գերագույն խորհրդի կողմից հաստատման ճանապարհով: Ահա թե ինչքան հաստատուն կերպով է մեր իրավունքները պաշտպանում Օրենքը: Իսկ ես հիշում եմ, թե ինչպես այդ ամենը սկսվեց, - հավանաբար չնկատելով լսարանի անընդհատ աճող անհամբերությունը, նա ընկավ հիշողությունների գիրկը: Ինչպես հիմա հիշում եմ, որ առաջինը Օրենք մտավ մանկապղծության մասին թեման, այո իմիջաելոց, - ու ձեռքը ուղղեց լսարանի անկյուն, - հենց մանկապղծության մասին թեման: Ոչ ոք ոչ մի հանգամանքներում այլևս իրավունք չուներ շոշափել այն թեմաները, որտեղ «սեքս» ու «երեխա» բառերը իրենց ցանկացած հոմանիշային կամ իմաստաբանական կամ իմաստային ձևի մեջ անմիջական կամ փոխաբերական որև կապի մեջ կլինեին միմյանց հետ… դե այդ իրավաբանական մանրամասները ձեզ համար հիմա դժվար են, լավ… Այնուհետև Օրենք մտավ երկրորդ համաշխարհային պատերազմը բորբոքելու հարցում սովետական ժողովրդի պատասխանատվության հարցի մասին թեման. այլևս արգելվում էր այդ թեմայի շուրջ թե երկմտելը, թե արտահայտվելը, այնուհետև արգելեցին բոլոր տեսակի հրեատյացությունների պատճառով հրեաների տառապանքների շուրջ կասկածել,  ու հենց նույն ամսվա մեջ, հիշում եմ ինչպես այսօրը, հաստատեցին ծնողների` իրենց երեխաների նկատմամբ իրավազորության վերաբերյալ կասկածների, ինչպես նաև քաղաքավարության անհրաժեշտության վերաբերյալ թեմաների արգելված լինելը, ու այդպես շարունակ շատ օգտակար հարցեր արգելվեցին:

- Անդրեյ Նիկոլաևիչ, - վերջապես համարձակվեց Իգորը, որը հինգերորդ կուրսի ուսանող էր ու ակումբի ակտիվիստներից էր, - իրականում այդ ամենը շատ հետաքրքիր է, բայց ահա ծերունիների մասին…

- Այո, ընկերներ, ահա այս երիտասարդը պնդում է, որ… ի՞նչ է ձեր անունը երիտասարդ: Անդրե՞յ: Հիանալի է: Այսպիսով Անդրեյը պնդում է, որ ծերունիները կազմում են հասարակության մակաբույծ մասը: Ակնհայտ է, որ դա այդպես չէ, դա մեզ համար հասկանալի է ու ես համոզված եմ, որ այս երիտասարդը նույնպես դա քաջ գիտակցում է, բայց, եկեք չիջնենք քարե դարի մարդու մակարդակին, այլ փաստերի օգնությամբ նրան հակառակը ապացուցենք ու շնորհակալություն հայտնենք նրան այն բանի համար, որ նա հնարավորություն տվեց ևս մեկ անգամ համոզվել մարդասիրության հիանալիության մեջ:

- Նախքան հիանալը, դուք լավ կանեք սկզբում փորձեք թեմայի վերաբերյալ ինչ-որ իմաստալից բան ասել, - հակաճառեց Անդրեյը, ինքն էլ չհավատալով այն ամենին, ինչ ասում էր: Նա ոչ թե շատ ամաչկոտ էր, այլ ուշադրության կենտրոնում լինելով հանդերձ, ամբողջ լսարանի առաջ տարեց մարդու հետ նման տոնով նա երբեք ստիպված չէր եղել խոսել, բայց հանկարծակի կատարվելիքը սկսեց դուր գալ նրան: Նա իրեն զգաց բոլորից առանձնացած: Հնարավոր է, որ կյանքում առաջին անգամ միանգամայն մեկուսացվածության զգացումը դարձել էր ինչ-որ չափով պատասխանատու, ինչն էլ միանգամից գրավեց նրան: Միակ բացասական բանը, դա Պարտադիր Քաղաքավարության Կոմիտեի (ՊՔԿ) պարտադիր տույժն էր, որին, սակայն, ինստիտուտում այնքան էլ լուրջ չէին վերաբերվում, ու այդտեղ նույնպես արտահայտվում էր ազատության յուրահատուկ, ուսանողական ոգին: Իհարկե ՊՔԿ ներկայացուցիչներց ներկա էին նաև այստեղ. ըստ քաղաքավարության մասին օրենքի 2072 թվականից 20 մարդուց ավելի մարդ պարունակող ցանկացած հավաքի ՊՔԿ ու ՀՄԲՂ մեկական ներկայացուցչի ներկայությունը պարտադիր էր, բայց ի տարբերություն ՀՄԲՂ, ՊՔԿ ներկայացուցչի ներկայությունը բավականին ձևական բնույթ էր կրում: Առավելագույնը, որ սպառնում էր Անդրեյին, դա որակավորման մեկ տոկոսով նվազում էր, ու քանի որ դա արդեն այսպես թե այնպես անխուսափելի էր, ուստի նա չէր անհանգստանում հետագայի համար:

Իր մենակության, շրջապատող մարդկանցից մեկուսացվածության այդ սուր զգացողության պատճառող հանկարծակի տարօրինակ ապրումներ սկսվեցին, կարծես նրանից մեկ ձեռքի երկարությանը հավասար հեռավորության վրա հայտնվեց մի կենդանի, թրթռացող մակերևույթ, ու չգիտես, թե ինչու նրան թվում էր, թե այդ մակերևույթը իր մարմնի անբաժանալի մասնիկն է: Նա քարացավ, մի քանի վայրկյան ամբողջությամբ կենտրոնանալով այդ աննկարագրելի տարօրինակ զգացողության վրա, ու կանդանի մակերևույթը սկսեց տարօրինակ կերպով ճկվել, ձևավորելով ինչ-որ անորոշ ծավալով մակերևույթ, որը պատեց նրա մարմինը բոլոր կողմերից, ամենաքիչը` դիմացից: Մի որոշ ժամանակ անց այդ ծավալը, որը հիշեցնում էր աղավաղված խորանարդ, կարծես սկսվեց ուղղվել, արդեն ավելի շատ ձվաձև մարմին էր հիշեցնում, որի մակերևույթը միաժամանակ և անհարթ մոխրագույն էր թվում, և փայլուն: Ոչ, իհարկե ոչ մի իրական տեսանելի մակերևույթ էլ չկար, բայց եթե փորձել բառերով նկարագրել այն տարօրինակ զգացողությունները, որոնք այդքան անհարմար պահի համակեցին Անդրեյին, ապա ամենահարմարը կլինեին հենց «անհարթ մոխրագույն» ու «փայլուն» բառերը: Հանկարծ այդ ձգված սֆերայի ներկայությունը այնքան հստակ դարձավ, ու դա այնքան արագորեն տեղի ունեցավ, որ Անդրեյը անգամ թեթևակի վախեցավ: Քաոսային մտքերի կտորները, որոնք այսպես թե այնպես անառողջ էին, դարձան էլ ավելի կառչուն: Միաժամանակ մարմնի սովորական զգացողությունները բթացան, ու մի որոշ ժամանակ նա իրեն զգում էր հիմնականում հարթ, հիանալի թրթիռով թրթռացող ձվաձև  ինչ-որ բան, ու նրանից արդեն սկսեց բխել ոչ թե վախ, այլ հիացմունք, նրա ձեռքերը կածես սկսեցին ինքնուրույն շարժվել, փորձելով բնազդորեն հաստատել նախկին «ստատուս քվո», իսկ ձվաձև մարմնի զգացողությունը աստիճանաբար վերացավ:

Այդ ամենը մի քանի վայրկյանի ընթացքում այնքան արագ կատարվեց, որ Անդրեյը անգամ հասցրեց զարմանալ, իսկ լսարանում ըստ երևույթ ոչինչ տեղի չէր ունեցալ, բացառությամբ նրանից, որ ինչ-որ գորշ անձնավորություն բարձրացել էր տեղից ու ոչ բարձրաձայն ու շատ քաղաքավարի ձայնով հայտարարել, որ Անդրեյը, ինչպես բոլորն էլ նկատեցին, իհարկե ակամա ու պատանեկան տաքարյունության մոլուցքի մեջ խաղտել է քաղաքավարության մի քանի հիմնական կանոններ, որի պատճառով ցավոք սրտի ու ի ափսոսանք իր` գորշ անձնավորության, Անդրեյը կենթարկվի մի փոքր տուգանքի, որը, ընդորում, առանց նրա համաձայնության կպահվի նրա որակավորումից, այնպես որ ինքը` Անդրեյը, ոչ մի դեպքում չի անհանգստացվի:

Իսկ դինոզավրը այդ ժամանակ փառահեղ տեսքով բազմել էր բազկաթոռի մեջ ու պտտեցնում էր մատները:

- Ծերունիները, առաջին հերթին, հենց այն մարդիկ են, որոնք ձեզ բոլորիդ կյանք են տվել, երեխաներ, ու ոչ միայն կյանք են տվել, այլ նաև այս կամ այն չափով ոտքի են կանգնեցրել (այդ փաստը, իհարկե, ոչ մի կերպ չի ազդում ձեր սեփական նախաձեռնելիության վրա, որի շնորհիվ դուք բոլորդ կարողացել եք դառնալ այս պատվավոր հաստատության ուսանողը): Ու այդ պատճառով…

- Ներեցեք, բայց այդ փաստը արժեք չունի, - այն ժամանակ արդեն իրեն վերագտած Անդրեյը ակնթարթորեն հանգստացավ, հարմարվեց աթոռին ու հանկարծակի վստահություն զգաց այն հարցում, որ դինոզավրի տեսակետի մեջ ոչ մի իմաստունություն չկա: Դա տարօրինակ էր, քանի որ ինքը` Անդրեյը, երբեք լրջորեն չէր մտածել այդ թեմայի շուրջ, չնայած այն բանին, որ «278 հոդվածի» մեջ դա բացահայտ տեսքով չկար, բայց, այնուամենայնիվ, իր պատանեկան տաքարյունությունից հանգստանալուց անմիջապես հետո նա, զբաղեցնելով առաջին հայացքից այդքան անկայուն դիրքորոշում, անմիջապես զգաց հանգստություն ու վստահություն այն հարցում, որ իր դիրքորոշումը անթերի է ու ճշմարիտ: Նրա գիտակցությունը կարծես անտեսանելի ճանապարհներով հասցրեց անցնել բոլոր հնարավոր ճանապարհներով, դիտարկել փաստարկների ու հակափաստարկների խաչվողությունները ու գտնել միակ ճիշտ պատասխանը. այդտեղ արտահայտվում էր շախմատում նրա մեծ փորձառությունը, կոմբինացիոն դիտարկումների նկատմամբ նրա սերը:

Եթե երկու մարդ, - շարունակեց Անդրեյը, - ի ծնե օժտված լինելով պարզագույն սեռական բավարարելիության բնազդով, իրականացնում են միակցում, ընդ որում ոչ հազվադեպ առանց միմյանց նկատմամբ որևէ զգացմունքի ու հնարավոր սերունդի ցանկությամբ, այլ շատ հաճախ բռնության կիրառմամբ, որը հարբածության կամ ձանձրույթի պատճառ է լինում, ու եթե այդ անցանկալի, աննախատեսելի ու անգամ զզվելի գործողության արդյունքում (դուք միայն պատկերացրեք, թե ինչպիսի սեքս են ունենում նրանք) սերունդ է առաջանում, ապա արդյո՞ք դա հիմք է հանդիսանում, որպեսզի այդպիսի պարզագույն կենցաղային գործողության վերաբերյալ ենթադրել բազմազան սենտիմենտալ երևույթներ, իսկ բնազդներին վերագրել իրենց ոչ հատուկ պաթետիկ նշանակալիություն: Ոչ հարգելիս, այդ հողի վրա յուրահատուկ հաջողություններ Դուք չեք կարող գրանցել: Որպեսզի մերկախոսությամբ չզբաղվեմ, կարող եմ առանց անուն նշելու ասել, որ այստեղ ներկա աղջիկներից մեկը հանդիսանում է բռնաբարության բեղմնավորվածություն, նրա հայրը հարբած տուն գալով բռնաբարել է մորը: Այս դեպքում նույնպե՞ս դուք պետք պնդեք, որ ծնողները «կյանք են պարգևել» այդ աղջկան: Եթե գնալ ձեր առաջարկած ճանապարհով, ապա ընդհանրապես ցանկացած չարագործություն կամ ցանկացած նողկալի արարք կարելի է միանգամից փաթաթել համեստ, ազնվաբարո հմայքներով, բայց արդյո՞ք այդտեղ որևէ իմաստ կա: Արդյո՞ք դա չի հանգեցնի այն բարձր արժեքների դեվալվացիայի, որոնք Դուք այստեղ փորձում եք մեզ համոզել:

- Այո, դա ճիշտ է, - միջամտեց Անյան`փոքրիկ, սևուկ, ճարպիկ աղջիկը, որը կարծես քիմիական ֆակուկտետի ուսանողուհիներից էր, - ես չեմ ամաչում ու թաքցնելու ոչինչ չունեմ, ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, նա անընդհատ բռնաբարում էր մորս ու ես ատում եմ նրան, ու ոչ մի բարձր արժեքներ իմ գլխում չեն ծագում, երբ ես մտածում եմ նրա մասին, ավելի շուտ հակառակը…

Ադրեյը մի թատերական նշան արեց, որը նշանակում էր «ահա, խնդրեմ տեսեք » ու միանգամից ուղղվեց: Նա չէր ցանկանում նմանակել վայելչատես դինոզավրին, ու նրան ավելի շատ գրավում էր այն դերը, որը ինքը այս բանավեճի ժամանակ կիսով չափ գիտակցաբար ընտրել էր: Նրան ոչ պակաս զարմացրեց նաև այն, որ լեզուն, որով ինքը շարադրում էր իր մտքերը անսպսելի վերամբարձ էր ու խոցող-ինքնավստահ: Ակհայտ երևում էր նրա կողմից ոչ փոքր քանակությամբ կարդացած գրքերի թողած կուտակային ազդեցության էֆեկտը:

- Իհարկե, ոչ բոլոր բեղմնավորումներն են այդպիսի զզվելի ճանապարհով կատարվում, ու լինում է անգամ այնպես, որ ծնողները իրականում ցանկանում են երեխա ունենալ` տարված, ըստ իրենց, ազնիվ նպատակներով, - Անդրեյը որոշեց եզրափակել այդ հարցը: - Բայց ասացեք խնդրեմ, թե ի՞նչն է հերոսական նրանց այդ քայլի մեջ, բեղմնավորում կատարե՞լը: Կրկին անգամ այդ հնարավորինս պարզագույն գործողությունը փաթաթելով ինչ-որ հերոսական հմայքով, մենք կրկին անգամ դեվալվացնում ենք հենց «հերոսություն» հասկացությունը: Ենթադրենք ես ամեն օր սեքսով եմ զվաղվում, նշանակում է, որ ես բազմակի հերո՞ս եմ: Իսկ ինչո՞ւ ոչ, չէ որ ձեր պատկերացրած «հերոսությունից» ինձ ու իմ ընկերուհուն բաժանում է միայն պահպանակը: Քանի դեռ պահպանակները որակյալ են, մենք ուղղակի սիրեկաններ ենք, բայց բավական է միայն, որպեսզի պահպանակը պատռվի ու ահա ձեզ ևս երկու նոր թխված հերոսներ: Այնպես որ, - լսարանի ծիծաղի ներքո, շարունակեց Անդրեյը, - առաջարկում եմ այս հարցի վրա չկանգնել ու առաջ շարժվել:

Ինչ վերաբերվում է «ոտքի կանգնեցնելուն», եկեք այստեղ նույնպես վերջակետ դնենք, - շարունակեց նա: - Ես ինքս էլ տեսնում եմ, թե ինչպես են ամեն օր նոր երեխաներ ավելանում ու ապրում ընտանեկան մասնաշենքում, այնպես որ մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչ է իրենից ներկայացնում «երեխաներին դաստեարակելը» ու «երեխաներին ոտքի կանգնեցնելը»: Այդպիսի հիմարությունը հնարավոր է դպրոցականներին քարոզել, որպես խրատ (այտեղ Անդրեյը վտանգավոր մոտեցավ արգելված թեմային, իսկ գորշ անձնավորությունը սկսեց անհանգիստ շարժվել նստած տեղում, որպեսզի Անդրեյի ուշադրությունը հրավիրի այդ փաստի վրա), բայց այստեղ դա տեղին չէ: Երեխաները ծնվելով, անմիջապես սկսում են գոռգոռալ, կեղտոտել, ուտել, նրանց ծնողները սկսում են քայլել բացառապես գորշ դեմքերով, անքուն, հյուծված, ջղայնացած: Ես գիտեմ այդպիսի մեկին, դե նա Լենկա Ստրեժովան է, հավանաբար բոլորը գիտեն նրան, ահա նա հարյուր տոկոսով միշտ գոհ է իրենից, բայց ես կասեյի, որ նա բթացած-երջանիկ է, միշտ իր զույգերի հետ է, նա շատ գեր է, ու թվում է, թե նրա համար կյանքը իմաստով է լցվել միայն իր երեխաների ծնվելուց հետո: Իսկ մնացած բոլորը ուղղակի ինչպես կարողանում են հեռու են փախչում այդ ճահճահոտությունից, բղավում են երեխաների վրա, ծեծում են նրանց, ու սատանան տանի, էլ ի՞նչ դաստեարակության մասին կարող է այդտեղ խոսք լինել: Ու եթե ձեզ թվում է, թե Ստրեժովան մեր համար կարող է հերոս մոր օրինակ ծառայել, ապա դա մեծ մոլորություն է: Նա ուղղակի ուրիշ ծայրահեղություն է, նա կերակրում է իր դժնախտ երեխաներին, կտցահարում է նրանց իր համառ ուշադրությամբ, նա ուղղակի երեխաներին ազատ չի թողնում իր ուշադրության կենտրոնից ոչ մի ակնթարթ: Դրան է նվիրված նրա ամբողջ կյանքը, ու կարելի է պատկերացնել, թե ինչպես կատեն հետո նրան այդ երեխաները:

- Ներիր, բայց դու սխալվում ես, - Անդրեյի ետևից լսվեց կանացի ձայն: Դա Ալյոնանայի ձայնն էր, որը Ստրեժովայի մոտ ընկերուհին էր: - Նա հիանալի մայր է, ու հոգ է տանում իր երեխաների մասին ինչպես կարողանում է:

Դա ոչ թե հոգատարություն է, այլ խեղդող գործելաձև, - ծիծաղելով պատասխանեց Անդրեյը: - Բայց ես չեմ ցանկանում կանգ առնել մասնավոր դեպքերի վրա: Եկեք համաձայնենք, որ երեխայի սովորական, միջին վիճակագրական դաստեարակությունը կայանում է նրանում, որ ծնողները առաջին հերթին փորձում են ինչքան հնարավոր է տարածություն պահպանել երեխայից, երկրորդ հերթին` երեխային ինչ-որ այնպիսի բանով ծանրաբեռնել, ինչին դրական են վերաբերվում հենց իրենք` ծնողները, ու ինչը խլում է երեխայի ամբողջ ազատ ժամանակը` ամեն տեսակի երաժշտական դպրոցներ, խմբակներ կամ հենց կենցաղային աշխատանք իրենց իսկ տանը: Ու պետք չէ մտածել, որ դա զարգացնում է երեխային: Երեխային զարգացնում են հետաքրքրությունները: Ընդ որում հենց իր սեփական հետաքրքրություները: Եթե դժբախտ երեխային բռնությամբ տանել երաժշտական դպրոց, ապա երաժշտության հանդեպ ատելությունից բացի ուրիշ ոչինչ դուք նրա մեջ չեք դաստեարակի: Եթե բռնությամբ ստիպեք սովորել դասերը բոլոր հնարավոր առարկաներից, որոնք դասավանդվում են դպրոցում, ապա այդ գիտություննեի նկատմամբ ատելությունից բացի ուրիշ ոչինչ դուք չեք ստանա: Որպեսզի ստուգել դա, փորձեք բացատրել ձեր երեխաներին, որ նրանք կարող են երաժշտական դպրոց չգնալ, կարող են դպրոցից միայն երկուսներ և երեքներ բերել, ու ոչ ոք չի պատժի նրանց դրա համար, ու դուք կտեսնեք արդյունքը. երաժշտական դպրոցները կդատարկվեն, իսկ երկուսը ու երեքը կդառնան ամենահանրամատչելի գնահատականները:

Դինոզավրը բացեց բերանը, որպեսզի ինչ-որ բան ասի, բայց Անդրեյը աբողջ լսարանի կողմից այս հարցում աջակցություն զգալով, թույլ չտվեց, որպեսզի իրեն ընդհատեն:

Օ ոչ, թույլ տվեք, որպեսզի ես ավարտեմ: Տգետ ու անկիրթ գյուղացիներին դուք դեռ կարող եք համոզել երաժշտական կրթության, շախմատային խմբակների, ֆակուլտատիվների ու նմանատիպ հիմարությունների մեծ օգտակարության հարցում: Նրանք, ովքեր կյանքում իրենց վրա չեն զգացել այդպիսի աղաղակող բռնություն, կարող են ակնածանքով ընդունել քաղցրահնչյուն քարոզները, բայց ստիպեք նրանց մտնել այդ ամենի մեջ, և դուք կտեսնեք արդյունքը: Մենք այստեղ ենք, ահա այս ինստիտուտում, այստեղ ենք գտնվում ոչ այն անամոթ բռնության պատճառով, որը կիրառվում է երեխաների նկատմամբ, հակառակ` որպես հետևանք նրանց հետաքրքրությունների ոչնչացման, սեփական հաճույքի բավարարման համար, Ծնողական Ժողովում բարձր որակավորում ստանալու հույսով, որը պարգևներ ու նմանատիպ այլ հիմար առավելություններ է ապահովում: Ու իմիջաելոց, արդյո՞ք մենք այստեղ գտել ենք այն, ինչին ձգտել ենք: Այստեղ մեր վրա թափվում հանց այն նույն դպրոցը, իզուր չեն ասում «բարձրագույն դպրոց». անիմաստ գիտելիքների նույն խառնակույտը, որոնցից ոչ թե պետք է գլուխ հանել, այլ պետք է միայն «հանձնել դրանք»: Այստեղ, մեր` «խառակիրեցների» շրջանակներում, կան շատ չորրորդ ու հինգերորդ կուրսեցիներ, նրանք կհաստատեն ինձ. չէ՞ որ կրթության նկատմամբ ցինիկական վերաբերմունքի, գիտությունների նկատմամբ ատելության, ծուլության, ալարկոտության ու ցանկացած գիտության նկատմամբ միանգամայն ու արմատապես ատելության մակարդակը աճում է ցածր կուրսերից բարձ կուրսեր տեղափոխվելուն զուգահեռ:

Անդրեյը մի պահ դադար տվեց, բայց ոչ ոք չմիջամտեց խոսակցությանը:

Վերադառնանք ծերունիներին: Մենք ասում ենք, որ նրանք ծնել են մեզ ու ոտքի կանգնեցրել: Այդ դեպքում մենք բոլորս բնականաբար պարտավոր ենք նրանց շնորհակալ լինել: Ես, օրինակ, շնորհակալ եմ մի քանի մարդկանց, որոնք, իմ կարծիքով, ինձ լավություն են արել: Իսկ ծնողներիս կամ առավել ևս տատիկներիս ու պապիկներիս նկատմամբ ոչ մի կաթիլ շնորհակալության զգացում չեմ զգում: Այսինքն ի՞նչ, նշանակում է ես ինչ-որ այլանդա՞կ եմ: Հնարավոր է, որ նա կամ նա կամ այն մեկը կամ էլ այն մյուսը, - Անդրեյը դիտավորյալ մատնացույց էր անում անորոշ ուղղություններով, - հնարավո՞ր է, որ նրանք շնորհակալ են իրենց ծնողներին ու ազգականներին: Իհարկե ոչ, չկա նման բան: Միայն թե պետք չէ շփոթել այսպես ասած շնորհակալության պաշտոնական խոստովանությունը բնական, ազնիվ վերաբերմունքի հետ: Աղջնակների կարծիքը, որոնք միշտ ուրախ են ընդունել ու աջակցել իրենց նկատմամբ կատարվող ցանացած բռնությանը, - Անդրեյը չկարողացավ զսպել իրեն ու նայեց Վիկայի վրա, որի պատճառով վերջինս թափ տվեց գլուխը ու ուսերը ու, կարծես քարացավ տեղում, -  նույնպես հաշվի չենք առնի: Ու ինչ եք կարծում, ինչպե՞ս են մեծերը բացատրում այդ անշնորհակալությունը: Այո, հենց «անշնորհակալությունը»: Այսինքն, նրանք անգամ չեն էլ գուշակում…

- Ներեցեք երիտասարդ, - գորշ անձնավորությունը բարձրացավ աթոռից, ու պարզվեց, որ նա բավականին բարձրահասակ ու նիհար անձնավորություն է, ոչ հիմար հրեական դեմքով:

ՊՔԿ ներկայացուցիչները հիմանակնում ելույթ են ունենում համատեղ` հավանաբար ենթադրյալ կոմիտեի, «278 Հոդվածի» պահապանի ու հակաաղանդավորական վերակացույի համատեղությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում հրավիրվում են նաև համապատասախան մասնագետներ:

- Ես պարտավոր եմ միջամտել, ձեր անկասկած հետաքրքիր մենախոսությանը, - փափուկ, համարյա փաղաքշող ձայնով ասաց այդ անձը, - քանի որ ոչ ոք չի փոխել մեր օրենքները, իսկ դուք, սիրելիս, անցաք թույլատրելի սահմանները ու «Ծնողները արժանի են անառարկելի հարգանքի» թեմայի վերաբերյալ թույլ տվեցիք անթույլատրելի արտահայտություններ: Բացի դրանից Դուք օգտագործեցիք «խառակիրցիներ» տերմին, իսկ համաձայն աղանդների մասին օրենքի, դա համարվում է միանգամայն անթույլատրելի: Հարգելի երիտասարդ, ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ աղանդավոր լինելու առաջին նախանշաններից մեկը դա այնպիսի բառերի կիրառումն է, որոնք անհասկանալի են առանց հատուկ բացատրության ու չկան Բացատրական բառարանում ու, եթե  դուք չեք ցանկանում, որ ես կապվեմ…

- Ոչ, ոչ, լսեք, - խոսակցությանը միջամտեց Անտոնը` հինգերորդ կուրսի ուսանողներից մեկը, որը ակումբի ակտիվիստներից էր: - Անդրեյը ուղղակի մի փոքր տարվել է, չէ որ ինքներդ էլ տեսնում եք, որ երիտասարդը տաքարյուն է: - Նա այնպիսի հայացքով ժպտաց, կարծես ժպտալու էր հրավիրում նաև այդ անձնավորությանը:

Իրավիճակը իրականում էլ տհաճ էր, ու Անդրեյը մտքի մեջ մեղադրեց իրեն այդպիսի անուշադրության համար: Այնպիսի տերմինի ոչ սնակցավորված օգտագործումը, ինչպիսին է «խառակիրեց» կոպիտ սխալ էր ու միանգամայն կարող էր բերել լուրջ սնակցիաների. աղանդների դեմ անողոքաբար պայքար էր մղվում, ինչպես և մանկապիղծների դեմ, ու կարելի էր շատ հեշտությանբ վրիպել: Ափսոսանք զգալով այդպիսի սխալի համար, նա հանակարծակի զգաց անկառավարելի կատաղության կտրուկ ալեցայտք: Ու ծագեց «լավ շան աղջիկ, ես քեզ օրինապահություն ցույց կտամ» միտքը:

- Ընդունեք իմ ի սրտե ներողությունը, հարգելիս, - ձեռքը բարձրացնելով ասաց Անդրեյը դիմելով վերակացուին: - Ես իրականում թույլ տվեցի անթույլատրելի արտահայտություններ ու շատ շնորհակալ եմ Ձեզ այն բանի համար, որ դուք լինելով պատասխանատու անձ ու մեր ազատ պետության օրենքների պահապան, այնքան սիրալիր եղաք, որ այսպիսի ընկերասիրական ու, ես կասեյի անգամ ընկերական ձևով ցույց տվեցիք ինձ իմ հիմարությունը:

Կարծես անձնավորությունը բավարարված էր, ու կարելի էր շարունակել:

- Այսպիսով ծերունիների մասին: Նրանց արժանիքներին վերագրել մեր ծնունը ու դաստեարակությունը անհրաժեշտ է, ու դրա համար նրանց շատ շնորհակալություն, ինչպես նաև ես նրանց շնրհակալություն կհայտնեմ հետևյալի համար: Ծերունիները հիմնականում հասարակության ամենապահպանողական, ամենաշատ ատելությամբ լցված մասն են: Նայեք խնդրեմ հարգարժան ծերերին, որոնք նստած են շքամուտքերի դիմացի նստարաններին, նրանց գլխի մեջ չկա ոչ մի միտք: Եթե անգամ նրանք երբևէ իմացել են, թե ինչ է նշանակում «դատել», ինչում ես շատ կասկածում եմ,  ապա հաստատուն ու վերջնականապես մոռացել են դա: Այստեղ ներկաներից, ներառյալ մեր հարգարժան հյուրը ու մյուս ընկերները, ասացեք ինձ խնդրեմ, արդյո՞ք ձեզանից ինչ-որ մեկը հասուն տարիքում դիմել է ինչ-որ ծերունու զրուցելու նպատակով, հույս ուենալով նրա հետ շփման արդյունքում ստանալ մտավոր զարգացում կամ իր մտքերի խելամիտ հակադրություն: Կամ եթե ինչ-որ պատճառով արել եք այդպիսի բան, ապա ստացե՞լ եք արդյոք ցանկալի արդյունք:

Անդրեյը կարճատև դադար տվեց:

- Ոչ ոք, ու զարմանալի կլներ, եթե այդպես չլիներ: Արդյո՞ք ինչ-որ մեկը դիմել է ինչ-որ ծերունու, հնարավոր է նաև հենց իր սեփական տատիկին կամ պապիկին կամ հարևանին ինչ-որ գաղտնի բանով, իր ապրումներով կիսվելու նպատակով, ինչ-որ էմոցիոնալ արձագանք ստանալու նպատակով: Կամ եթե արել եք դա, ապա ստացե՞լ եք արդյոք արդյունք: Անգամ չեմ սպասի ձեր պատասխաններն, առանց դրա էլ պարզ է: 

- Ես ուզում եմ նկատել, - գորշ անձնավորությունը նորից բարձրացավ տեղից, - որ ես նորից եմ ֆիքսում ոչնչացնող ու անհարիր…

- Հարգելիս, դուք նորից ծնողների վերաբերյալ «Օրենսգրքի» հոդվածի մասի՞ն եք խոսում: - Բավականին կտրուկ կերպով նրան ընդհատեց Անդրեյը, զգալով վրեժխնդրության աճող հաճույքը: - Այդ դեպքում, խնդրում եմ, նստեք հարգելիս ու մի խանգարեք ինձ խոսել, քանի որ ես խոսում եմ ոչ թե ծնողների մասին, ում անսահման հարգում եմ, այլ խոսում եմ տատիկների ու պապիկների մասին, իսկ  Օրենսգրքում այդպիս հոդված չկա:

Ամբոխը սկսեց ուրախանալ:

- Երիտասարդ հասկացեք խնդրում եմ, որ տատիկը, դա Ձեր մոր մայրն է…

- Այդ դեպքում գնացեք ու լսեք, արդյոք իմ մայրը վիրավորական արտահայտություններ անում է իր մոր վերաբերյալ, թե ոչ, իսկ ես այդտեղ ոչ մի կապ չունեմ, քանի որ տատիկը իմ մայրը չէ, քանի որ երբ ես խոսում եմ տատիկիս մասին, ես բնավ էլ չեմ խոսում մորս մասին, իսկ եթե Դուք պնդում եք, որ դա միևնույն բանն է, ապա ընդհանրապես չփորձեք վիրավորական արտահայտվել ցանակացած մարդու մասին, քանի որ յուրաքանչյուրն էլ թեկուզ ներունակությամբ միևնույն է հանդիսանում է մայր կամ հայր, օրինակ երեկ իմ պահպանակը, որի մասին ես արդեն առիթ եմ ունեցել հիշատակել, կարող էր ծակ լինել, ու հնարավոր է, որ հիմա իմ ընկերուհին արդեն մայր է, իսկ ես` հայր: Ու եթե դուք կարծում եք, որ օրենքի իմ մեկնաբանությունը անչափ նեղ է, ապա ես ընդհանրապես թքած ունեմ դրա վրա, քանի որ ես ֆիզիկոս եմ, ոչ թե իրավաբան, այնպես որ ինձ չի հետաքրքրում, որ ինչ-որ մեկը ինձ կմեղադրի այն բանում, որ ես չեմ կարողանում բավականաչափ խորը մեկնաբանել իրավաբանական նորմերը, ես ուղղամիտ մարդ եմ, գրված է մոր մասին, այլ ոչ թե տատիկի մասին, ես հենց այդպես էլ վարվում եմ, այնպես որ… հարգելիս…

Անդրեյը ձեռքով տարօրինակ շարժում արեց, որը յուրաքանչյուր մարդ կարող էր մեկնաբանել որպես նրա այլանդակության ապացույց: Հակառակ սպասումներին, լսարանը աջակցեց նրան մեկը մյուսին հաջորդող ցածրաձայն ծիծաղներով, իսկ տարակուսած անձնավորությունը դեմքի անսահման-դժբախտ արտահայտություն անելով նորից նստեց իր տեղը:

- Որպես վրջաբան ասեմ, որ, - շարունակեց Անդրեյը, - նրանք չունեն ոչինչ` ոչ ուղեղ, ոչ հոգի, ոչ տնտեսական ակտիվություն, ընհանրապես ոչինչ: Ոչ մի մարդկային բան չկա այդ կենսազանգվածի այլանդակ կտորների մեջ, որոնց անվանում ենք «տատիկներ» ու «պապիկներ»: Միակ բանը, ինչը ես չեն հասկանում այն է, թե ինչու ես այս ամենը չէի հասկանում նախկինում, հավանաբար հիմար էի: Ես նորից կգնամ Հիմալայներ, կզբաղվեմ մեդիտացիայով, հնարավոր է էլի ինչ-որ բաներ սկսեմ ավելի լավ հասկանալ:

Վերջացնելով իր խոսքը անգամ հենց իր համար տարօրինակ այդ վերջին արտահայտությամբ, որը չգիտես թե որտեղից հայտնվեց նրա լեզվին, Անդրեյը ձեռքով արեց ու նստեց իր տեղը: Նրան այդպես հանկարծակի պատած եռանդը նույնքան հանկարծակի չքացավ, ու նա առանց այդ էմոցիոնալ պաշտպանիչ պատյանի սկսեց իրեն միանգամայն մերկ ու անպաշտպան զգալ: Իր ասած ամեն բան սկսեց իրեն աննկարագրելի կտրուկ ու անգամ վտագավոր թվալ, ու չնայած, որ այդպիսի խռովարարի ու շողոքորթի դերը դուր էր եկել նրան, այնուամենայնիվ ամենասովորական կենացաղային վախերը ձգտեցին վերադառնալ նրա մոտ, ձգտեցին նրան վերածել այն նույն անխոս դամկալը, որն ըստ էության նա եղել էր իր ամբողջ կյանքում: Օգտվելով առիթից, որ խոսակցության կենտրոնը տեղափոխվել էր լսարանի մյուս կողմը, նա դեմքի առավելագույն չեզոք արտահայտությամբ բարձրացավ տեղից ու դուրս եկավ լսարանից, իբրև թե զուգարան: Մեկ րոպե կանգնելով միջացքում ու ականջ դնելով Ակումբից լսվող խուլ ձայներին, նա հանկարծակի հոգնածություն զգաց: Այդքան վաղ նա երբեք չէր պառկել քնելու, բայց այժմ, պատկերացնելով իր դատարկ սենյակը նա զգաց ուժգին քնկոտության տեղատարափ ու հեռացավ իր սենյակ:

 



<< back forward >>