« ՄԱՅԱ-3 »

« Ամուր գետեր մարմարե քամի »

Գլուխ 03


Էնդիյի աշխատասենյակում բացի նրանից` Էնդիյից, Ջեյնը հանդիպես երկու անորոշ տարիքի կանանց: Առաջին հայացքից Ջեյնը նրանց տարիքը գնահատեց երեսունին մոտ, երեսուներկու, բայց նրանց ավելի լավ ուսումնասիրելուց հետո սկսեց կասկածել: Ինչ-որ անհասկանալի բան վկայում էր այն մասին, որ նրանք ավելի մեծ են:

- Լին, Կալի: - Ներկայացրեց նրանց Էնդին:

- Ջեյն, - ու նա միանգամից երկու ձեռքերը մեկնեց երկու կանանց: - Էնդի, ես այսօր խոսեցի Լոբսանգի հետ ծերության գործոնների ` մաշկի հաստության, մազերում եղած հանքանյութերի, ԴՆԹ ու նմանատիպ այլ բաների մասին, ու այդ ամենը սարսափելի հետաքրքիր է:

- Ֆիզիկայից հետաքրքի՞ր, - Էնդին ժպտաց:

- Դեամեն դեպքում ոչ պակաս հետաքրքիր: Իսկ ընդհանրապես ծերության նախանշանները քանի՞սն են:

- Հազարավոր, - Կալին գլուխը թափ տվեց: - Անհնար է դրանք հաշվել: Հոմոցիստեինի քանակության գերազանցվածությունը, սրտային գեղձի խանգարումը, իսկ որպես դրա հետևանք` տիմուլին` հորմոնի, որը մասնակցում է Т-լիմֆոցիտների արտադրությանը, արտադրության նվազումը, В12 վիտամինի աճող դիֆիցիտը, ազատ ռադիկալների կոնցենտրացիայի բարձրացումըես կարող եմ մինչև երեկո թվարկել

- Ռադիկալների մասին ես լսել եմ ինչ-որ բան, բայց ցավոք սրտի դրանց մասին իմ պատկերացումները նստարաններին նստած տատիկների պատկերացումների մակարդակին են, - ափսոսանքով ասաց Ջեյնը:

- Միտոխոնդրիոզները այրում են

- Նորից միտոխոնդրիոզներ, - բացականչեց Ջեյնը: - Ես արդեն սիրում եմ նրանց:)

- … այո, նորից:) Միտոխոնդրիոզները այրում են թթվածինը, որը մենք շնչում ենք ու էներգիայի պաշար են հավաքում, բայց դա իր գինն ունի. թթվածինը այրվելով առաջացնում է կողմնակի մասնիկներ` հենց այդ նույն թթվածնի ազատ ռադիկալներ, այլ կերպ ասած պերօքսիդներ: Այդ պերօքսիդները կարծես բորենի լինեն, տարածվում են մեր ամբողջ մարմնով, գրոհում են բջիջների վրա, տեղաշարժում են դրանց սպիտակուցները, թափանցում են մեմբրանի մեջ, խաղտում են բջջի գենետիկ կոդը ու այդպես շարունակ:

- Ես դեռևս վատ եմ պատկերացնում, թե ինչպիսի կառուցվածք ունեն դրանք, այդ բորենիները, - գանգատվեց Ջեյնը: - Կցանկանայի մատերով շոշափել, ինչպես ֆիզիկան: Իսկ ընդհանրապես բորենիները ինձ դուր են գալիս:

Ջեյնը հիշեց, թե ինչպես էր մի անգամ կենդանաբանական այգում մոտեցել բորենու վանդակին ու ուղղակի ապշել էր. այդ կենդանին ակտիվ վազվզում էր ամբողջ վանդակով մեկ, ու ամեն անգամ փականին մոտենալիս ատամներով փորձում էր նրա ամրությունը: Ջեյնը ուղղակի ապշել էր ազատության ձգտման այդ անդադար կամքի ուժից: Եթե երբևէ վանդակի հետ ինչ-որ բան այն չլինի, ապա բորենին անպայման կօգտվի այդ փաստից:

- Դե դա դժվար չէ: Ազատ ռադիկալները, դրանք ամենասովորական մոլեկուլներն են, սակայն առանց էլեկտրոնի, այդ պատճառով էլ նրանք թափառում են փնտրտուքի մեջ, ումից հնարավոր է էլեկտրոն են խլում:

- Օ, դա արդեն հասկանալի է, - Ջեյնը ուրախացավ: - Եվ ի՞նչ, ոչ մի կերպ հնարավոր չէ՞ դրա դեմ պայքարել:

- Ինչո՞ւ հնարավոր չէ, - զարմացավ Կալին: - Իհարկե հնարավոր է: Այդ պատճառով էլ մեր օրգանիզմը արտադրում է հակաօքսիդանտներ: Դրանք տալիս են իրենց ազատ էլեկտրոնը, բայց միևույն ժամանակ իրենք ռադիկալներ չեն դառնում: Մեր օրգանիզմը կարող է ամեն ինչ: Իհարկե տեսականորեն: Օրինակ, այն կարող է արտադրել տարբեր հակաօքսիդանտներ, որոնք միասին տալիս են սիներգետիկ էֆեկտսա հասկանալի՞ է:

- Այո, ֆիզիկայում նույնպես օգտագործվում է «սիներգիա» հասկացությունը. դա այն է, երբ մի քանի առանձին տեղամասերի համատեղ աշխատանքից ստացված աբողջական արդյունքը ավելի մեծ է, քան դրանց առանձին աշխատանքներից ստացված արդյունքների գումարը: Նշանակում է, որ մեր օրգանիզմին կարելի՞ է ստիպել արտադրել հակաօքսիդանտներ:

- Կարելի է: Կարելի է անել դա դեղամիջոցների օգնությամբ, իհարկե արդյունքի շատ կասկածելի հավանականությամբ, կարելի է օրինակ ընդունել Е վիտամին, բետա-կարոտին, ցինկ, սելեն, մագնեզիում: Բայց կարելի է նաև վստահության ու ՊԸ միջոցով հասնել համակողմանի արդյունքի: Ավելի կոնկրետ ասած վստահությունը ու ՊԸ արթնացնում են այն իմունային համակարգերը, որոնք էլ նպաստում են հակաօքսիդանտների արտադրության կարգավորմանը: Օրինակ մենք գիտենք, որ ՊԸ-գրոհների միջոցով ուժեղանում է սուպերօքսիդիսմուտազ ֆերմենտի ակտիվությունը:

Ջեյնը ափսոսանք զգաց այն բանի համար, որ չի կարողանում կիսել Կալիյի խանդավառությունը, որի ձայնը քիչ էր մնում զրնգար էմոցիաներից: Վերջինս հասկանալով, որ այդ տարօրինակ անվանումը ոչինչ չասեց Ջեյնին, ժպտաց ու սկսեց պարզաբանել.

- Համարվում է, որ  սուպերօքսիդիսմուտազի ակտիվությունը ընդհանրապես չի ենթարկվում կարգավորման, քանի որ գենետիկորեն ծրագրավորված է: Մենք բացահայտել ենք, որ դա այդպես չէ. ՊԸ միջամտում են այդ իբրև թե հիմնովին ծրագրավորված մեխանիզմի աշխատանքին ու կարգավորում են այն ցանակալի ուղղությամբ, ինչն էլ միանգամից 70-80 տոկոսով լուծում է ազատ ռադիկալների չեզոքացման խնդիրները: Մենք քիչ բան գիտենք այս հարցի վերաբերյալ, շատ քիչ, - Կալին խորը շունչ քաշեց, - այն ժամանակ, երբ դա շատ կարևոր գործոն է, քանի որ եթե մարդը ապրում է սովորական կյանքով, չկիրառելով մեր մեթոդները, ապա արդեն հիսուն տարեկանում (այս ասելով Կալին բարձրացրեց ցուցամատը, կարծես սպառնում էր ինչ-որ մեկին) նրա բջիջներում եղած սպիտակուցների մոտովորապես երեսուն տոկոսը ազատ ռադիկալների գրոհների պատճառով վերածվում են անօգուտ մնացորդների, կոտրված երկաթի կտորների: Մահանում են ոչ միայն սպիտակուցները, այլ նաև ճարպերը, որոնց քանակությունը բջջի մեմբրանների, արյան մեջ շատ մեծ է: Այնպես որ հասկանալի է ազատ ռադիկալների ժամանակին որսալու ու չեզոքացնելու վիթխարի կարևորությունը: Դա մեծ թեմա է

- Այստեղ կարևորը մասնավոր դեպքերի վրա կանգ առնելը չէ, - միջամտեց Էնդին: - Մենք այս բոլոր հարցերը բավականին մանրամասն ենք ուսումնասիրում, բայց չենք մոռանում, որ քիմիան առաջնահերթ չէ, առաջնահերթ են ընկալումները:

Կալին ու Լինը գլխով արեցին` ի նշան համաձայնության:

- Մեզ համար շատ հետաքրքիր է հետևել, թե հատկապես ինչպես են ընթանում քիմիական պրոցեսները օրգանիզմում ծերացման ընթացքում, ՊԸ ու բացասական էմոցիաներ ապրելու դեպքերում, բայց մենք ոչ մի րոպե չպետք է մոռանանք, որ ծերացումը, դա կոմպլեքս պրոցես է, որը հանդիսանում է ինչի՞ հետևանք, - ու նա դիմեց Ջեյնին:

- Դատելով այն ամենից, ինչ ես լսեցի այստեղ` ՊԸ արհամարհելո՞ւ:

- Ճիշտ ես, բայց դա դեռ ամբողջ պատկերը չէ: Ու դա դեռ ամբողջ պատկերը չէ…, - կրկնեց Էնդին ու հանկարծակի մտածմունքների մեջ ընկավ, դունչն առնելով իր ձեռքի ափի մեջ:

Լռություն տիրեց, որը ոչ ոք չէր ցանկանում խաղտել: Մի ամբողջ րոպե ոչինչ տեղի չէր ունենում, իսկ Ջեյնը այդ պահին համատեղ գործունեության ինչ-որ ուրախություն էր զգում. ուրախություն էր զգում հենց միայն ելնելով այն փաստից, որ ներկա էր ստեղծագործական պրոցեսին ու չէր խանգարում դրան: Վրջապես Էնդին բարձրացրեց գլուխը:

- Ամբողջ պատկերը…, - կարծես վերհիշելով, թե ինչի վրա էր կանգ առել, դանդաղ արտաբերեց Էնդին, - կայանում է նրանում, որ ծերացումը սկսվում է այն ժամանակ, երբ օրգանիզմը սկսում է հետ ընկնել էվոլյուցիոն զարգացման վեկտորից: Մենք` ժամանակակից մարդիկ, անավարտ հայտնություններ ենք: Մենք գտնվում ենք էվոլյուցիայի այն նույն մակարդակի վրա, որի վրա գտնվել են նաև մեզ նախորդած բոլոր օրգանիզմները: Ու կարելի է ապրել կամ առաջընթացի ձգտումով, կամ էլ կարելի է ոտքերը ամբոջ երկարությամբ ձգել, ու այդ ժամանակ էվոլյուցիայի ենթադրյալ հոսքը կտանի քեզ, կկոտրի, կծերացի ու կսպանի:

- Այդ հոսքըդու ենթադրում ես, որ այն գոյությո՞ւն ունիֆիզիկապես, - հետաքրքրվեց Ջեյնը:

- Ոչ, ֆիզիկապեսոչ, իհարկե դա կերպար է, ընդամենը հարմար կերպար, - մտախոհ պատասխանեց Էնդին:

- Բայց չէ որ, ինչքանով ինձ է հայտնի, ծերացումը փաստացիորեն սկսվում է մանկությունից, - ոչ վստահ հակառակվեց Ջեյնը: - Չէ՞ որ այդպես է, - նա դիմեց Կալիին:

Վերջինս գլխով արեց:

- Ճիշտ ես: Վաղ մանկությունից սկսվում են այնպիսի պրոցեսներ, որոնք պատանեկության տարիներին արդեն տեսանելի են լինում, միջին տարիքում` զգալի, իսկ քառասունից հետո` արդեն գերակշռող: Անոթներում սկսվում է կուտակվել խոլեստերին, ինչը հանգեցնում է բջիջներում ու օրգաններում արյան շրջանառության թուլացման, վերջիններս չեն հագենում սննդարար նյութերով ու վատ են դուրս բերում վնասակար նյութերը: Լյարդը գնալով սկսում է արյունը ավելի ու ավելի վատ մաքրել թունավոր նյութերից, որոնք լուծված են ջրով, ինչն էլ հանգեցնում է մաշկի վրա ծերությանը հատուկ պիգմենտային բծերի առաջացմանը. հավանաբար նկատած կլինես: Երիկամները գնալով ավելի վատ են ֆիլտրում արյունը, ու արյան մեջ կուտակվում է միզաթթու, մնացորդային ազոտ ու այլ ձևափոխված նյութեր, ինչը բերում է նյութափոխանակության պրոցեսների արգելակման, ճնշում է այսպես կոչված բջջի շնչառությունը: Բայց, չէ որ նյարդային համակարգը նույնպես ծայրահեղ զգայուն է օրգանիզմում վնասակար նյութերի կուտակմանը, չէ որ նրան նույնպես անհրաժեշտ է անդադար սնվել թթվածնով, գլյուկոզայով, կալցիումով ու այլ սննդարար նյութերով: Ամեն ինչ ճիշտ է. այդ ամենը սկսվում է դեռ մանկությունից: Հազվադեպ չեն ասում, որ ծերացումը սկսվում է անմիջապես ծծնդից հետո: Բայց ասելով դա, հաշվի չեն առնում մի հանգամանք: Չէ որ բացասական էմոցիաները (ԲԷ) նույնպես մարդիկ սկսում են ապրել ծնվելուց անմիջապես հետո: Ու եթե մեծերը մանկությունը պատկերացնում են վարդագույն ու անամպ, ապա դա միայն այն պատճառով, որ նրանք արդեն ամեն ինչ մոռացած են լինում: Երեխաները մեծ քանակությամբ շատ ուժեղ ԲԷ են ապրում: Ուղղակի նրանք հիշաչար չեն, ինչպես նաև համեմատաբար ավելի թույլ է իրենց մեջ կուտակելու սովորությունը, բայց բացասական ֆոնը շատ շուտ է պատում նրանց ամբողջ կյանքը, մարդը սկսում է հարմարվել դրա հետ, ավելի է շատացնում այն ու սովորում է դրան: Ուշադրություն դարձրու, չէ՞ որ դու տեսել ես երիտասարդ նեպալուհիների: Ու ծերերի:

- Դե, հատուկ նրանց ուսումնասիրելու ժամանակ չի եղել, բայց Կատմանդույում ես կես օր անցկացրեցի, ու ընդհարապես այո, ուշադրություն դարձրել եմ նրանց: Ինչպես նաև ճանապարհին, երբ կանգ էինք առել ճաշելու, այնտեղ ինձ միանգամից շրջապատեցին տեղացի պուպսերը:

- Դու ուշադրության դարձրեցի՞ր այն բանին, թե ինչքան կենսուրախ են նրանք: Ինչքա՞ն անմիջական են: Նրանցից դուրս չի գալիս մռայլ «բարև ձեզ», նրանք իրականում ուրախ են քեզ, նրանք կայտառ են, անմիջական, մեծահոգի: Նրանք ամերիկացի կամ եվրոպացի երեխաների հետ համեմատած բավականին քիչ ԲԷ են ապրում: Ու տես արդյունքը. բազմաթիվ տարեց նեպալցիներ շատ երիտասարդ են երևում:

- Այո, ես նկատել եմ: Ենթադրել էի, որ դա կյանքի առողջ ապրելակերպի արդյունք է: Հիմալայերն այստեղ են, Էվերեստն էլ քթիդ տակ է

- Այո, կյանքի առողջ ապրելակերպը իհարկե կարևոր է, իսկ լեռները ուղղակի հիանալի են, սակայն գլխավոր բաղկացուցիչը` ԲԷ զգալի քիչ քանակությունն է, այլ ոչ լեռները, - ամփոփեց Կալին: - Չէ որ Պակիստանում, Իրանում, ինչպես նաև Կովկասում նույնպես կան լեռներ, ընդ որում Պակիստանում նույն Հիմալայերն են, այնպես որ բանը բոլորովին էլ լեռների մեջ չէ:

- Էնդի, վերջիվերջո ի՞նչ կասես էվոլյուցիայի մասին:

- Ես մտածում եմ, որ եթե օրգանիզմը շարժվում է էվոլյուցիայի հոսքի հակառակ ուղղությամբ, ապա այն սկսում է ագահորեն ծերանալ: Ու դա մեզ բացառիկ հնարավորություն է տալիս. մենք հետևում ենք, թե ինչ գործոնների դեպքում են ծերացման պրոցեսները առավելագույնս դանդաղում, ու հետևություն ենք անում, թե ինչ ուղղություններով է շարժում էվոլյուցիոն պրոցեսը: Ու ես ենթադրում եմ, որ շարժվելով այդ ուղղությամբ, մենք կբախվենք ամենաամենահետաքրքիր բաներին, ամենաշատ բացահայտումներով հագեցած ոլորտին:

- Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ երկրաբանությունը, - հիշեց Ջեյնը:

- Երկրաբանությո՞ւնը, - զարմացած հարցրեց Էնդին:

- Այո, Լոբսանգը ու Սիտան պատմեցին ինձ այն մասին, որ դուք այստեղ նաև երկրաբաններ ունեք, որոնք ինչ-որ ձևով նույնպես ներառված են ՊԸ հետազոտման մեջ:

- Այո, կա նման բան, - հաստատեց Էնդին: - Այդ կապը շատ պարզ է: Երբ դու ծնում ես ու ապրում վստահություն-500…

- Շատ ճիշտ է, - բացականչեց Ջեյնը: - Մենք խոսում էինք հենց վստահության մասին, իսկ հետո ես մոռացա վերադառնալ երկրաբանության հարցին, այստեղ ամեն ինչ այնքան հետաքրքիր է, որ դժվար է բավարարվել մեկ թեմայով:

Այո, այստեղ հետաքրքիր է:) – հաստատեց Էնդին: - Այսպիսով երբ վստահություն-500 –ը, դե կամ էլ 120 –ը, կամ 300 –ը, կամ էլ 1000 –ը` կարևոր չէ ինչքան, երբ այն երկար ժամանակ արմատապես հաստատված է լինում, երբ այն համարյա ամբողջ ժամանակ ներկա է լինում քո մոտ, ապա ծագում է այնպիսի հազվադեպ զգացողություն, ինչպիսին է «հաստատակամությունը»: Այն դժվար է բացատրել, բայց հեշտ է ապրել. բավական է միայն վստահություն-500 համար մարզվել:  Այնպիսի զգացողությունները, որոնք առաջանում են պայծառ ընկալումների վրա կենտրոնանալիս, մենք անվանում ենք «պայծառ ֆիզիկական զգացողություններ»` ՊՖԶ, կամ «ֆիզիկական ապրումներ», որոնք հակակշռում են «բացասական ֆիզիկական զգացողություններին»` ԲՖԶ, ինչպես օրինակ հյուծվածությանը, անտարբերությանը կամ հիվանդագին զգացողություններին ու այդպես շարունակ: Այսպիսով հաստատակամությունը սովորաբար առաջանում է սկզբում ինչ-որ տեղ փորի խորքում, հետո բարձրանում է կրծքի մեջ, այնուհետև դուրս է գալիս ֆիզիկական  մարմնի տեսանելի սահմանների սահմաններիցայո, պատկերացրու ԱՅԴ զգացողությունները մարմնի սահմաններց դուրս, իսկ այդ ապրումները շատ տարօրինակ են լինում: Այնուհետև այդ հաստատակամությունը ձեռք է բերում ինչ-որ տձև ծավալայնի մարմնի ձև, որը հատվում է մարմնիդ հետ, իսկ հետո աստիճանաբար սկսում է ձեռք բերել սֆերայի առավել ճշգրիտ ձև: Սրանով հաստատակամության էվոլյուցիան չի ավարտվում, ու սֆերաները դառնում են երեքը. մեկը` փոքրիկ, ասես թենիսի գնդակ լինի, որը գտնվում է ինչ-որ տեղ կրծքի խորություններում, երկրորդը` միջին, կես-երկու մետր շառավղով, իսկ երրորդը` մեծ, իսկ երբեմն նաև շատ-շատ անհավանակն մեծ: Երբեմն թվում է, թե այն ունի Երկրի չափերը: Եվ կենսաբժշկությունը սկիզբ է առել այն փաստի հիման վրա, որ նույնպիսի հաստատակամություն է առաջանում դժբախտության վրա ուշադրության կենտրոնացման դեպքում: Եթե հեռացնելով ներքին երկխոսությունը կենտրոնանալ դժբախտության վրա, դրա հանդեպ համակրանք, գեղեցկության զգացում, այլ ռեզոնանս առաջացնող ՊԸ զգալ, եթե պատկերացնել, որ այն վիթխարի կենդանի օրգանիզմ է, որը ի պատասխան զարմանքով ու համակրանքով նայում է քեզ, ապա կծագի նույնպիսի հաստատակամության զգացում: Այսպիսով հաստատակամություն առաջանում է և՛ դժբախատության վրա կենտրոնանալիս, և՛  վստահություն-500 դեպքում:

- Այն նաև առաջանում է ատարացածության արմատավորման դեպքում, - ավելացրեց Կալին:

- Ու դրանց հատուկ է այն, որ, - շարունակեց Էնդին, - ֆիզիոլոգիական պրոցեսները, որոնք տեղի են ունենում հաստատակամություն ապրելու ժամանակ, միանգամայն նույնական են, անկախ այն բանից, թե ինչ կերպ է առաջացել այդ հաստատակամությունը: Նշանակում է, որ լեռանը նայելը ու դրա նկատմամբ համակրանքը կանգնեցնում են ծերացումը: Եթե դու համակրանք եզ զգում օրինակ ինչ-որ կենդանու կամ բույսի նկատմամբ, ապա հաստատակամություն չի առաջանում: Ամբողջական Երկրի հանդեպ համակրանքի վրա կենտրոնացումը առաջացնում է շատ ինտենսիվ հաստատակամություն: Երբեմն անգամ թվում է, թե հիմա փորը ներսից կտորների կբաժանվի: Այս ամենից բխում են որոշակի հիպոթեզեր, որոնք հետագայում ստուգվում են փորձարկումնեիր միջոցով:

- Վիրուսները նո՞ւյնպես մասնակցում են մարդու էվոլյուցիոն պրոցեսին, - Ջեյնը հիշեց վիրուսների մասին:

- Միանգամայն հնարավոր է, որ վիրուսները ապահավում են այն ֆիզիոլոգիականան հնարավորությունները, որոնք ուղեկցում են էվոլյուցիոն պրոցեսին: Նրանք իրենց տեսակի մեջ ֆերմենտներ են, որոնք արագացնում են ու հեշտացնում են բանական մարդու վերածումը հաջորդ ցեղատեսակի, էվոլյուցիոն աստիճաններով նրա հաջորդ տեղաշարժը:

- Ու նշանակում է, որ դու դեռևս ոչինչ չգիտե՞ս այն մասին, թե ինչ տեղաշարժ է դա ու ինչ ուղղություն այն ունի, այո՞, - Ջեյնը հեգնանքով նայեց Էնդիյի վրա:

Վերջինս լուռ էր:

- Լավ, - Ջեյնը կարծես հանձնվեց: - Ես հասկացա, որ դա գաղտնիք է, ու իրականում ես այն բացահայտել չեմ ցանկանում:

Լինը ինչ-որ շարժում արեց ու կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց փոշմանեց:

- Ոչ, իհարկե ինձ սարսափելի հետաքրքիր է, բայց դադե միևնույն կերպ ես չեմ ուզում փորձել ծածուկ կարդալ իմ համար համակրելի մի մարդու օրագիր, ով չի ուզում, որ կարդամ այն, - պարզաբանեց Ջեյնը: Ես հետաքրքրասեր եմ, բայց ոչ հիվանդագին: Հուսով եմ, որ երբևէ այդ մասին ավելի շատ բան կիմանամ, իսկ հիմա ես դեռ այնքա՜ն նոր բաներ ունեմ իմանալու:

- Կարելի է այսպես ասել, - ամեն դեպքում Լինը սկսեց խոսել: Պրզվեց, որ նրա ձայնը անսպասելի ցածր էր ու տղամարդկային: - Իրենց ժամանակ բակտերիաները տարածությունը ու ժամանակը գրավելու հնարավորություն տվեցին. կենդանիները սկսեցին շարժվել, բույսերը առաջնային բջիջների ու առաջնային կենդանիների հետ համեմատած սկսեցին էլ ավելի շատ երկար ապրել: Վիրուսների հետ համակեցությունը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ սկզբունքային քայլ անել տարածության ու ժամանակի հիմքում: 

- Դեռևս բավական է,- միջամտեց Էնդին, դադարեցնելով Լինին: - Դեռևս այսքանն էլ բավական է:

 

Լինը ցանկություն հայտնեց Ջեյնին ուղեկցել պատի մոտ մագլցող փոխադրամիջոցները ցույց տալու: Ճանապարհին նրանք, իհարկե, նորից խոսում էին վիրուսների մասին: Գաղտնիքներ բացահայտել Ջեյնը չէր ցանկանում, բայց այդ մասին ցանկանում էր իմանալ որքան հնարավոր է շատ բան:

- Դե ինչ, սկսում ենք որսալ այդ պերպերոս…, - ինչ-որ խոսակցություն սկսելու համար ասաց Ջեյնը:

- Պերօքսիդնե՞րը, - հուշեց Լինը:

- Հենց այդպես: Հիմա սկսելու եմ վիտամիններ ընդունել:)

- Եվ իզուր, - հիասթափեցրեց նրան Լինը: - Մի՞թե կարծում ես, որ եթե մարդուն ձեռնափայտ տալ, ապա նա կսկսի ավելի արագ ու սահուն քայլել ու վազել: Այստեղ, Հիմալայան վազքուղիներում կարելի է ծիծաղելի պատկերի ականատես լինել. տուրիստները մեկը մյուսի նման անցնում են արահետով դահուկե փայտիկներով: Արդեն հինգ հարյուր տարի է, ինչ գոյություն ունի այդ ավանդույթը, ու ինչպես և մնացած ժամանակի կողմից լուսաբանված ավանդույթներ, այս մեկը նույնպես հիմար ավանդույթ է: Եթե դու հանկարծակի կորցնես հավասարակշռությունդ ու փորձես հենվել այդ փայտիկի վրա, ապա կհայտնաբերես, որ քո ձեռքերի մկանների ուժը չի բավականացնում այդ անելու համար, առավել ևս, եթե գտնվում ես այն անհարմար դիրքում, որտեղ հանկարծակի կորցնում ես հավասարակշռությունդ: Սակայն փայտիկ ունեցող դահուկորդը, կեղծ վստահություն է զգում այն հարցում, որ ունենալով փայտիկ ինքը գտնվում է ապահով վիճակում, ու հետևաբար բավականաչափ ուշադիր ու հաստատուն չի դնում ոտքերը գետնին ու ընկնում է ավելի հաճախ, քան կընկներ, եթե հույսը դներ միայն իր ոտքերի ու ձեռքերի վրա:

- Բայց բարդ տեղամասերում

Բարդ տեղամասերում ամեն ինչ ավելի դժվար է, այն բանի փոխարեն, որպեսզի ինքն իրեն օգնել ձեռքերով, բռնվելով կամ հենվելով քարերից, դահուկորդը ստիպված է լինում թափահարել իր անիմաստ փայտիկները, ու որպես արդյունք նա իր առջև դնում է իսկապես բարդ իրավիճակ: Այստեղ ամեն ինչ նույնն է: Իհարկե, եթե դու որոշել ես հաշմանդամ դառնալ, ապա ընդունիր վիտամիններ ու այլ դեղամիջոցներ, որպեսզի դրանք վազեն պերօքսիդների հետևից: Բայց մեր փորձերը միանգամայն հաստատուն ու առանց ինչ-որ կասկածի ցույց են տալիս, որ սեփական ուրախալի ֆիզիկական ակտիվությունը առավել արդյունավետ է, քանի որ այդպիսով օրգանիզմը սովորում է ինքնուրույն դուրս հանել ավելորդ աղբը իր միջից: Այնպես որ թքիր վիտամինների վրա: Ուղղակի կեր այն, ինչ ցանկանում ես, իսկ օրգանիզմը ինքը կորոշի, թե ինչ է իրեն անհրաժեշտ, այն` մեր օրգանիզմը անսահման խելացի է, եթե միայն նրան չբթացնել ու չսպանել անհեթեթ դիետաներով ու դեղահաբերով: Իսկ վիտամինները մեզ անհրաժեշտ են միայն որպես կատալիզատորներ, ավելի ճիշտ` որպես կոֆերմենտներ, որոնք միանում են ֆերմանտների հետ ու օգնում են նրանց իրականացնել տարբեր պրոցեսներ, ու քանի որ ֆերմենտները կատալիզի պրոցեսի ընթացքում չեն ծախսվում, ուստի օրգանիզմին վիտամիններ անհրաժեշտ են միայն փոքր քանակությամբ, այնպես որ այն մարդիկ, ովքեր իրենք իրենց համար բուժում են նշանակում, ու տուփերով վիտամիններ են ընդունում, միայն թունավորում են իրենց օրգանիզմը, իսկ վիտամիններով օրգանիզմի թունավորման հետևանքները կարող են բավականին լուրջ լինել:

- Իսկ եթե համատեղե՞լ: Ընդունել վիտամիններ ու սպորտով զբաղվել:

- Կստացվի միևնույն բանը: Արդյունքը կլինի զգալիորեն ավելի վատ, քան, եթե ուղղակի զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, որը միայն հաճույք ու ուրախության կբերի: Այնպես որ մարդու ու դեղահաբերի համակեցությունը, այնքան անհեռանկար են, որքան անհեռանկար է ձեռնափայտը:)

Խոսակցության մեջ հայտնվեց «համակեցություն» բառը, ու Ջեյնը օգտվեց առիթից, որպեսզի փոխի խոսակցության թեման:

- Իսկ վիրուսների ու այլ կենդանիների համակեցությունների օրինակներ հայտնի՞ են:

- Ոչ, բայց ահա միջատները մեզնից այդ հարցում առաջ են անցել, - պատասխանեց Լինը: - Երբևէ լսե՞լ ես հեծյալների մասին:

- Շատ վերացական հնարավոր է լսել եմ, չգիտեմ:

- Տեսնում ես, - Լինը գլուխը թափ տվեց: - Ֆիզիկոսները ոչինչ չգիտեն կենսաբանության մասին, կենսաբանները ոչինչ չգիտեն պատմության մասին, պատմաբանները ոչինչ չգիտեն քիմիայի մասին... ինչպե՞ս կարելի է այդ կերպ ապրել: Չէ որ դա այնքան հետաքրքիր է` ֆրագմենտ ֆրագմենտի հետևից իմանալը , աշխարհի մասին պատկերացում ունենալը: Չէ որ դա բոլորովին դժվար չէ, բացում ես կենսաբանության մասին ցանկացած հետաքրքիր գիրք, կարդում ես այնտեղից քեզ համար մի հասկանալի ու հետաքրքիքր պարբերություն, ու վերջ. հիմա դու ունես գիտելիքի փոքրիկ, բայց կայուն մի կղզյակ: Ու դա հաճույք է պատճառում: Դա նոր հետաքրքրություններ է առաջացնում, դա կյանքին նոր համ է տալիս: 

- Բայց ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի ինչ-որ բան սովորել, եթե ես ամեն շաբաթ մի պարբերություն կարդամ: - Ակնհայտ էր, որ Ջեյնը չէր հասկացել այդպիսի ուսուցման իմաստը:

- Ինչքան ժամանա՞կ, - Լինը նույնպես իր հերթին զարմացած էր: - Իսկ դու շտապո՞ւմ ես ինչ-որ տեղ: Դու քննությա՞ն ես պատրաստվում: Երբ սեքսով ես զբաղվում, արդյո՞ք քեզ նման հարց տալիս ես: Դու ուղղակի ստանում ես այնքան հաճույք, ինչքան ցանկանում ես:

- Բայց դա սեքս է, - հակառակվեց Ջեյնը: - Սեքսը ընդհանրապես ոչ մի նպատակ չունի, բացի միայն հաճույք ստանալուց, իսկ գիտությունների հետազոտումը..., - այստեղ նա լռեց, քանի որ հանակարծ իր գլխում մի միտք առաջացավ, որն իրեն շատ տարօրինակ թվաց:

- Ահա թե ինչ, - Լինը ծիծաղեց: - Քաղաքակրթության անմեղ զավակ:

Նա շոյեց Ջեյնի գլուխը, այնուհետև ուժ գործադրելով գրկեց նրան ուսերից ու սեղմեց իրեն:

- Ցանկության դեպքում սեքսը կարելի է ընդունել որպես բանտ, կարելի է ստիպել քեզ հանձնել քննություններ, ստիպել անել այս կամ այն բանը: Բայց, մեգապոլիսի դժբախտ զավակ, պատկերացրու, որ գիտությունների ուսումնասիրմանը մենք այստեղ վերբերվում ենք հենց այնպես, ինչպես դու սեքսին: Մենք հետազոտում են գիտությունները միայն հաճույքի, ու այլևս ոչնչի համար: Հասկանում ես, միայն հաճույք, ու ուրիշ ոչ մի նպատակ: Դե, պատկերացրեցի՞ր:

Դա պատկերացնելը դժվար էր: Գիտության հանդեպ շատ երկար ժամանակ այնպիսի վերաբերմունք էր ձևավորված, որ սկզբունքորեն հաճույքը ընդհանարպես չէր դիտարկվում անգամ որպես նպատակներից մեկը, իսկ այստեղ գիտության ուսումանսիրման ժամանակ հաճույքը դարձնել միակ նպատակ: Մի՞՞թե այդպես կարելի է ապրել: Ջեյնը ջանում էր պատկերացնել դա, բայց չէր կարողանում: Նրա աչքերը լցվել էին արցունքներով. միթե ես այնքան այլանդակ կյանք եմ վարում, որ հիմա անգամ չեմ կարողանում պատկերացնելՀանակարծակի կարծես մի քանի վայրկայով ամեն ինչ լուսավորվեց պայծառ արևային լույսով:

- Պատկերացրեցի, - ուրախությունից վեր թռավ Ջեյնը: - Այո, իսկապես ինչ է ինձ խանգարում հաճույք ստանալ: Ես կարող եմ ֆիզիկան իմ աշխանքը դարձնել, բայց ի՞նչ է ինձ խանգարում օրական մեկ անգամ ուսումնասիրել կենսաբանության, պատմության, աշխարհագրության վերաբերյալ գրքեր ու դրանից հաճույք ստանալ: Իմիջաելոց դա վերաբերվում է նաև ֆիզիկային: Ես կարող եմ ուղղակի ուսումնասիրել դրանք, առանձնացնել ամենահետաքրքիր նյութերը, հասկանալ ամենապարզ բաները, - կարծես ինքն իրեն համոզելով ասում էր նա: - Օ ոչ, միթե այդքան դժվար է այդպիսի պարզ բան անելը: Ինչ այլանդակ եմ ես:

- Մի հետաքրքությունը հաջորդում է մյուսին, ու ինֆորմացիան կուտակվում է գլխիդ մեջ ավելի արագ քան քեզ է թվում, - պարզաբանեց Լինը: - Օրինակ, ես զբաղվում եմ գենետիկայով, դա իմ աշխատանքն է, բայց բացի դրանից ես ուսումնասիրում տարբեր գրքեր, այդ թվում նաև ֆիզիկայի ու մաթեմատիկայի վերաբերյալ: Ես հաճույք եմ ստանում, որովհետև  երբեք չեմ շտապում, ես կարող եմ ընդամենը տաս րոպե, ընդամենը կես ժամ ուսումնասիրել ինչ-որ պարզ հարց, հասնել բյուրեղային պարզության ու արդյունքում վառ հաճույք ստանալ: Էլ չեմ խոսում այն մասին, որ տարբեր գիտություններով տարված մարդը դառնում է ավելի ստեղծագործ այն ոլորտում, որից ինքը ամենից շատն է գլուխ հանում: Սկզբից ինձ համար շատ դժվար էր, ատոմային ֆիզիկայում, էլեկտրականության տեսության մեջ, ես գրեթե կրիայի քայլերով էի շարժվում, բայց ես հաճույք ու պարզություն էի ստանում, իսկ մի հիանալի ակնթարթից սկսած, ես ինքնս էլ չնկատեցի, թե երբ այն վրա հասավ, ես հասկացա, որ ֆիզիկայի մասին գրքերը կարդում եմ այնքան հեշտությամբ, ինչքան գեղարվեստական գրականությունը: Հանակարծակի ես սկսեցի ֆիզիկայի շատ հարցեր ավելի լավ հասկանալ, քան այդ գրքերի հեղինակները: Ասա խնդրեմ, - Լինը դադար տվեց ու քիչ էր մնում Ջեյնին պատին հեներ, - ահա դու ֆիզիկոս ես, մաթեմատիկոս ես, ասա խնդրեմ, թե ի՞նչ է ֆունկցիան: Խնդրեմ պատասխանիր, դու մասնագետ ես:

- Ֆունկցիան, - տարակուսած կրկնեց Ջեյնը, - դե դա շատ հեշտ է: Դա կախվածությունն է

- Հիմարություն, - ընդհատեց նրան Լինը ու սկսեց ծիծաղել: - Ահա այսպիսի գիտնականներ եք դուք, դատարկ ֆիզիկոսներ եք: Դուք սովորել եք լուծել հավասարումներ և թվեր ու բանաձևեր տեղադրել: Ինչպես նաև դուք սովորել եք թութակի պես կրկնել տարբեր արտահայտություններ, առանց հասկանալու, թե ինչ են դրանք նշանակում: Այն ժամանակից ի վեր, ինչ ես սկսել եմ քիչ-քիչ գլուխ հանել ֆիզիկայից, ես հասկացել եմ ապշեցուցիչ մի բան. ֆիզիկոսները ֆիզիկա չգիտեն: Այսինքն ամենից հաճախ նրան ընդհանրապես ոչինչ չեն հասկանում: Նրանք չունեն խորիմաստ դատողություն, չունեն պարզություն, իսկ ի՞նչ հաճույքի մասին կարող է խոսք լինել, եթե լողում ես մշուշի մեջ: Ի՞նչ ստեղծագործության մասին կարող է խոսք լինել, եթե դու կոշկակար ես, այլ ոչ գիտնական: Երբ դու չես հասկանում ամենաէլեմենտար բաները: Ահա, դու ասում ես, որ ֆունկցիան կախվածություն է, ու դա ծիծաղելի է, որովհետև դու մասնագետ ես:

- Բայցֆունկցիան իսկսպես ցույց է տալիս կախվածություն…, - Ջեյնը տարակուսած էր: - Դե լավ, կարելի է ասել, որ ֆունկցիան որոշում է

- Դա «ի՞նչ է ֆունկցիան» հարցի պատասխա՞նն է: «Ի՞նչ է ֆունկցիան» հարցի պատասխան կարող է լինել միայն «ֆունկցիան, դա…» տիպի պատասխանը, - ուղղեց Լինը:

- Լավ, ֆունկցիան դա հարաբերություն է

- Հիմարություն: Այսպիսով, որպես եզրակացություն` ֆիզիկոս-մասնագետը պատկերացում չունի, թե ինչ ֆունկցիան: Ու դա այն բանի արդյունքն է, որ դու սովորել ես փայտիկի տակ լինելով: Դա կարող է եղած լինել ծնողների կողմից պատժվելու վախի փայտիկ, կամ ուշանալու, դասը չսովորելու, երկու ստանալու վախի փայտիկ և այլն: Սովորելով համալսարաններում, ինստիտուտներում ու դպրոցներում ընդհանրապես երբեք, ոչ մի հանգամանքների դեպքում հնարավոր չէ ուսուցումից հաճույք ստանալ: Որովհետև այնտեղ կան գրաֆիկներ, ժամկետներ, պլաններ: Դու այնտեղ չես սովորում այն, ինչ քեզ դուր է գալիս, չես սովորում այնքան, ինչքան ցանկանում ես, այլ սովոևում ես այնքան, ինչքան անհրաժեշտ է պլանով: Դա պլանաչափ ու անխուսափելի ինքնասպանություն է: Իսկ ինչ վերաբերվում է ֆունկցիային, ասեմ ֆունկցիան, դա թիվ է: Իմացիր ֆիզիկոս:) Դա թիվ է, որը համապատասխանության մեջ է դրվում մեկ այլ թվի հետ համաձայն որոշակի կանոնի: «Իքս թվի  ֆունկցիան, դա մեկ այլ իգրեկ թիվ է»: Իհարկե խոսակցականի մեջ հենց այս կանոնով էլ սահմանում են ֆունկցիան, այնպես որ սխալն այնքան էլ մեծ չէ, ու հնարավոր է, որ օրինակն այնքան էլ հաջող չէ, փոխարենը հատկանշական է: Համոզված եմ, որ բազմաթիվ այսպիսի «պարզ» հարցերի քո պատասխանները միանգամայն սխալ կլինեն: Կարդա մեր երիտասարդների համար նախատեսված դասագրքերը, դրանք շատ ճանաչողական են, հենց քեզ եմ ասում: Այնտեղ ամեն ինչ այնպիսի մանրամասնությամբ է բացատրվում, որը սովորական դպրոցներում ու ինստիտուտներում ուղղակի վիրավորական կհամարվեր: Բայց արդյունքների տարբերությունը նույնպես զգալի է. դպրոցներց դուրս են գալիս տհասներ, իսկ մեզ մոտ աճում են տաղանդներ:

Քանի դեռ Լինը խոսում էր, Ջեյնը մի քանի անգամ քիչ էր մնում նեղանար, բայց ամեն անգամ սթափվում էր ու հասկանում, որ նեղանալու առիթ չկա, որովհետև այդ ամենը ճշմարտություն էր:

- Ես համամիտ եմ: Դու ճիշտ ես ինքնասպանության վերաբերյալ: Ես գնալով ավելի շատ եմ ցանկանում այստեղ մնալ, ուսումնասիրել սարքավորումները ու ինչքան հնարավոր է շատ ժամանակ ծախսել հետաքրքիր բաների ուսումնասիրման համար:

- Ուրեմն մնա:

- Բլինծիծաղեց Ջեյնը: - Դժվար է որոշում կայացնել, Ամերիկա, ժամանակակից ինստիտուտ, բարձր աշխատավարձ, հեղինակություն

- Դե…, - Լինը ուսերը թափ տվեց, - ինչպես և դու նկատել ես մեր ինստիտուտը նույնպես ժամանակակից է: Գիտությունների շատ ճյուղերում մենք ամբողջ աշխարհում առաջատար ենք, ու կան հետազոտությունների այնպիսի ճյուղեր, որոնցով մենք բավականին առաջ ենք շարժվել, այն ժամանակ, երբ այդ ուղղությունները շատերի համար դեռ անհայտ են: Աշխատավարձըաշխատավարձը այստեղ դժվար թե զիջի այլ տեղերի աշխատավարձներին: Անմիջապես քթիդ տակ կա հիանալ բնություն, այստեղ են բազմաթիվ տարված մասնագետներես ուղղակի կարծում եմ, որ դու առաջնորդվում ես «Ամերիկյում հիանալի է» կարծրատիպով, բայց, թե ի՞նչն է այնտեղ հիանալի: Դենայիր, մտածիր:

- Ես անպայման կմտածեմ, - խոստացավ Ջեյնը: - Իսկ ամեն դեպքում, արդյոք ինձ` տեխնոլոգ-ֆիզիկոսի, համար այդքան կարևոր է ֆունկցիայի սահմանման ճշգրիտ իմացությունը:

- «Կարևո՞ր է», - վերահարցրեց Լինը: - Ի՞նչ նկատի ունես դու: Իհարկե այդ հարցում կատարյալ պարզության բացակայությունը քեզ չի խանգարի կատարել տարբեր առաջադրանքներ: Բայց որպեսզի բացահայտւմ կատարել, որպեսզի գտնել ինչ-որ անսպասելի նոր բան, անհրաժեշտ է բյուրեղային պարզություն: Ու, երբ քո մոտ բացակայում է պարզությունը ամենաէլեմենտար հարցերում,ապա դու վերածվում ես բթամիտ բուլդոզերի, ու չես կարողանում ստանալ այն լիարժեք հաճույքը ու հիացմունքը, ինչն էլ հենց հանդիսանում է հետազոտողի կյանքի գլխավոր հրաշքը:

Նրանք մոտեցան լեռնաթմբի եզրին: Դեպի ներքև բացվում էր ինչ-որ միանգամայն հիանալի տեսարան: Անհնար էր ձերբազատվել թռիչքի զգացողությունից, ու Ջեյնի մոտ պատի վրա մագլցելու ցանկություն առաջացավ. նա ցանկացավ ուղղակի նստել այդտեղ քամու տակ, հայացքը հառել ձյունածածկ լեռներին:

- Իսկ ի՞նչ կասես վիրուսների մասին, - հիշեց նա:

- Այո, դե կա միջատների մի տեսակ, որոնք կոչվում են հեծյալներ պարազիտ միջատներ: Իմիջաելոց կա նրանց տասնյակ հազարավոր տեսակներ: Բնության մեջ նրանց դերը ահռելի է, որովհետև նրանք մասնակցում են թունավոր միջատների քանակության կարգավորմանը: Նրանք հարմարավետ տեղավորվում են, զարգանում են անմիջապես թրթուրի մեջ, նրան կենդանի ուտելով:

- Բռռռ, - Ջեյնի դեմքը ջղաձգվեց:

- Այո, Դարվինի դեմքը նույնպես ջղաձգվել էր:) – Լինը ծիծաղեց: - Իր նամակներից մեկում նա գրել էր, որ չի կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող էր բարեկամ ու մեծահոգի Ստեղծողը այդպիս բան ստեղծել: Այնպես որ տեսակների ծագման տեսության մեջ այդ հեծյալները կարող են իրենց վերագրել մի փոքր համահեղինակ լինելու պատիվ, քանի որ Դարվինի մեջ ամենազորի գոյության վերաբերյալ կասկածանքներ առաջացրեցին: Իսկ դա կատարվում է այսպես. հեծյալը նստում է դժբախտ թրթուրի վրա ու նրա մեջ մտցնում իր ձվերը: Բնականաբար թրթուրը աշխատեցնում է իր պաշտպանողական մեխանիզմները, այդ պատճառով իր էվոլյուցիայի ընթացքում հեծյալը սովորել է իր ձվերի հետ միասին թրթուրի մեջ մտցնել նաև հատուկ վիրուսանման մասնիկներ, որոնց անվանում են պոլի-ԴՆԹ-վիրուսներով, կամ PDV: Հնարավոր է, որ ապագայում թրթուրների մեջ ի  պատասխան ձևավորվի PDV դեմ միջոց ու այդ ժամանակ հաջողություն նրանց կողմը կանցնի, նրանք կսկսեն սողալ այնքան, որքան կցանկանան, իսկ հեծյալների սերնդի գոյատևման խնդրի առաջ կկանգնեն: Ու բնականաբար էվոլյուցիան չի կանգնի միևնույն տեղում, հեծյալների մեջ կառաջանա հակաթույն այդ հակաթույնի դեմ, կամ էլ կառաջանա մուտք ինչ-որ նոր կողմիցայստեղ բավականության հետ համապատասխան անալոգիա է առաջանում. հենց թրթուրները «բավականություն» են ստանում այն բանից, որ իրենց իմունային համակարգը կարողանում է դիմադրել հեծյալների ձվերին, նրանք անմիջապես դառնում են հեծյալների աճող պասիոնարության զոհ, բայց վերջիններս էլ իրենց հերթին մի որոշ ժամանակ անց բավականություն են ստանում այն բանից, որ իրենց մարմիններում վերարտադրվում է PDV ու այդպես շարունակ. չէ՞ որ սա շատ նման է ժողովուրդների ցիկլային փոփոխման  պասիոնարության տեսությանը:

- Նման է, - համձայնեց Ջեյնը: - Ու դա իսկապես այդպե՞ս է: Իսկապե՞ս կենդանական աշխարհում գոյություն ունի  պասիոնարության ինչ-որ անալոգ:

Չգիտեմ, - Լինը գլուխը թափ տվեց, - ես ինքս էլ հենց նոր սկսեցի մտածել այդ մասին:) Այսպիսով, ցանկացած PDV պարունակում է ԴՆԹ մի քանի փոքրիկ օղակավոր մոլեկուլներ: Այդ մոլեկուլները իրենց մեջ կրում են սպիտակուցների գեները, որոնք ճնշում են թրթուրի օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիան: Ու արդյունքում` սպիտակուցները ճնշում են թրթուրի իմունիտետը, իսկ հեծյալ թրթուրները անխոչնդոտ զարգանում են զոհի մարմնում: Երբ հետազոտողները ուշադիր ուսումնասիրեցին պոլի-ԴՆԹ-վիրուսները, պարզվեց, որ դրանք առաջացել են իսկական, լիարժեք վիրուսից, որը շատ ժամանակ առաջ, մոտավորապես հարյուր միլիոն տարի առաջ տեղավորվել են հեծյալի գենի մեջ ու ենթարկվել է «տնավորման», իսկ նրա գեները ցրվել են հեծյալների գետով: Այդ ժամանակից ի վեր այդ վիրուսները դադարել են ինքնարտադրությամբ զբաղվել, իսկ PDV ինքնուրույն բազմանալ չեն կարողանում, դրանք վերարտադրվում են անմիջապես էգ հեծյալի ձվարաններում: Ձվարանները PDV սինթեզում են հենց այնպես, ինչպես բազմաբջիջ կենդանու ցանկացած օրգան սինթեզում է բազմազան նյութեր ու մոլեկուլային միացություններ, որպեսզի օգտագործի կամ էլ դուրս հանի դրանք: Այնպես որ վիրուսը փաստացիորեն դարձել է միջատ հեծյալների անբաժան մասը: Հիմա մենք նրա վերջնակա փուլում տեսնում ենք համակեցություն, երբ արդեն առավելագույն արդյունավետության ապահովման համար կատարված է աշխատանքի բաժանաում: Վիրուսի հետ համակեցությունը հեծյալի համար այնքան շահավետ պարզվեց, որ արդյունքում մենք ունենք նրանց տասնյոթ հազար ժամանակակից տեսակ: Այնպես որ, - շարունակեց Լինը, - կենդանիների հետ վիրուսների համակեցությունները էվոլյուցիայի անսահման հեռանկարային ուղղություն են:

- Տասնյոթ հազար տեսակ, - հիացած բացականչեց Ջեյնը: - Անիրական շատ է

- Դա անդադար տեղի է ունենում: Բնությունը անչափ ավելցուկային է: Սկզբում այն ստեղծում է ահռելի քանակությամբ տեսակներ, հետո համարյա նրանց բոլորին ոչնչացնում է, հետո նորից է ստեղծում ու նորից ոչնչացնումէվոլյուցիան կանոնավոր չէ, այն անցնում է բազմաթիվ ընդլայնող ու նեղացող էտապներով:

- Այո, իմիջաելոց, ես վերջերս կարդում էի այն մասին, որ Օրդովիկսկայն ժամանակաշրջանում առաջացել էին բազմաթիվ նոր տեսակներ, իսկ այն ավարտվելիս այդ տեսակները ոչնչացան, որովհետև բարձրացած Ապպալաչները կլիման ավելի սառը դարձրեցին, - հաստատեց Ջեյնը: - Զարմանալի է, թե ինչպես եմ ես հիշում այդ մասին: Ես այդ բոլոր ժամանակաշրջանները այնքան դժվար են հիշվում, որքան և քիմիան:

Նրանք մի որոշ ժամանակ նստեցին լուռ, ամեն մեկը մի բանի մասին էր մտածում, այլևս հարցեր տալու ու խոսելու ցանկություն չկար, ու Ջեյնը զգաց, որ ինչ-որ ուժասպառ վիճակի մեջ է ընկել. հավանաբար դրա պատճառն էր վերջին մի քանի օրերի ընթացքում ստացած ինֆորմացիայի ու տպավորությունների գերհագեցվածությունը:

 «Գիտության վանք», Ջեյին գլխում հանկարծակի ծագեց հնագույն գրական դրոշմանիշ: Այո, այդպիսի տարօրինակ լաբորատորիան նման էր ավելի շուտ վանքի: Այստեղ գիտությունն ամենուրեք էր, ամեն քայլի վրա: Այն մարմնավորվում էր գործնական հետազոտությունների տեսքով, որոնց Ջեյնը դեռ իսկապես մոտ չէր էլ գնացել, այստեղ նա ապրում էր յուրաքանչյուրի մեջ, ով հանդիպում էր նրա ճանապարհին: Կարծես այս ամբողջ մրջնանոցում չկար գեթ մեկ մարդ, որը տարված չէր գիտությունով, լիներ նա տեխնիկ, թե պրոյեկտի խեկավար: Հին ֆանտաստիկ գրքերում Ջեյնը հանիպում էր սյուժետների, որտեղ հեղինակը փորձում էր նկարագրել նմանատիպ հովվերգություն, բայց շարժիչ ուժը միշտ ինչ-որ անսահման օտար, վանող մի բան էր լինում` մեկ կապիտալիզմի դեմ մղվող պայքար դասակարգային պայքար, կամ էլ հակառակը` պայքար կոմունիզմի վարակի դեմ:  Մեկ տիեզերքի գրավման միտք-ֆիքս, ուղղակի գրավման համար, իշխանություն իշխանության համար, ընդլայնում ընդլայնման համար: Իսկ երբ հեղինակը փորձում էր բարձրանալ այսպես ասած ամենամաքուր, ամենաիդեալական մոտիվների, ապա գիտնականները փորձում էին մեկը մյուսից առաջ ընկնել, ինչքան հնարավոր է շուտ կատարել բացահայտում ու այդպես առաջանում էր նոր միտք-ֆիքս` բացահայտում բացահայտման համար: Զարմանալի է, բայց մարդկանց համար ծայրահեղ դժվար է պատկերացնել, հասկանալ ու ընդունել կյանքի գաղափարը դրանից հաճույք ստանալու համար: Ուսումնասիրել գիտությունը պարզությունից հաճույք ստանալու համար, նոր գիտելիքի կանխավայելման համար: «Գիտություն ուսումնասիրել» բառակապակցությունը անպատճառ ասոցացվում է «լուրջ մոտեցումների» հետ, «մասնագիտացվածության» հետ այն ժամանակ, երբ այստեղ, այս հիմալայան լեռնաթմբի վրա իրականացված է «սկզբունքային դիլետանտության» միանագամայն զարմանալի ուսմունք, որը, ինչպես պարզվում է ընդհանրապես չի խանգարում մասնագիտացվածությանը, ու անգամ նպաստում է նրան, դարձնելով գոյության հետաքրքրիր այլ ոչ թե պարտադիր ձև:

Քամու կտրուկ սաստկությունը գզգզեց նրա մազերը, ու հանակարծակի ամբողջ կյանքը սատանայի գիրկն անցավ. Ջեյնը հասկացավ, որ իր հին կյանքն ավարտված է: Նա դեռ չէր հասկացել ու այդ պահին նույնպես չէր հասկանում, թե ինչպես պետք է հետագայում ապրի, ինչու պետք է ապրի և ում հետ: Ուղղակի նա հավանաբար գիտեր, որ այլևս երբեք ցանկացած դեպքում չի ապրի այնպես, ինչպես ապրում էր նախկինում, անկախ այն բանից իրեն կընդունեն հենց այստեղ, թե ոչ: Ինչ-որ բան անվերադարձ կոտրվեց, ինչ-որ գորշ ու նեխած բան: Հիմա, այդ ներքին աղետից մեկ րոպե անց, նա հիացմունք էր զգում. ինչպես կարող էր պատահել, որ նա ամբողջ կյանքն ապրել էր այդպիսի միօրինակության մեջ, ու նա ոչ միայն չէր երազել ուրիշ կյանքի մասին, այլ նաև ընդհանրապես չգիտեր այդ ուրիշ կյանքի գոյության մասին: Ու հիմա ամեն ինչ այնքան մաքուր էր, այնքան պարզ: Նա զարմացած էր այն բանի վրա, որ չի վախենում կորցնել այդ պարզությունը, ետ վերադառնալ նախկին կյանքին, որն իսկապես կատարյալ, համապարփակ աղետ էր, ու միայն դրանից փախչելու ցանկություն էր առաջանում, ու փախչելով` երջանկությունից թռչկոտելու ցանկություն, բայց կար նաև մեկ այլ զգացողություն. ամեն գնով նոր կյանք կառուցելու հաստատակամություն ու լրջություն:

 



<< back forward >>