« ՄԱՅԱ-3 »

« Ամուր գետեր մարմարե քամի »

Գլուխ 17


Իոլկան Անդրեյին քարշ տվեց Կումունջունգ, առաջարկելով դեռևս աշխատել այստեղ: Նամչեն, նեպալական չափումներով խոշոր գյուղը, ընկած էր ստորոտում, մեկ ժամվա ճանապարհի վրա: Զբոսաշրջիկներն այնտեղ ժամանակ էին անցկացնում ու ընտելանում կլիմային, այնտեղ աղմկոտ էր ու գույնզգույն, իսկ Կումունջունգը, որն ընկած էր երեք հազար մետր բարձրության վրա լեռնային գավաթի մեջ, թվում էր խաղաղ նավահանգիստ, որտեղ զբոսաշրջիկները եթե անգամ հասնում էին, ապա գալիս էին տրանզիտով ու միևնույն է` երկար չէին մնում: Գյուղի կենտրոնում գտնվում էր նեպալական գիշերօթիկ-դպրոցը. ոչ մեծ հարթեցված տարածք, դրա շուրջ` մեկ հարկանի, ավելի շատ բարաք հիշեցնող տնակներ, ու այդ ամենը` ցանկապատով ցանկապատված: Երեխաները, ովքեր ընտրված էին  «Դասընթացներին» մասնակցելու համար, հիմնականում մոտակա ու ոչ այնքան մոտակա գյուղերից էին ու ապրում էին դպրոցի տարածքում գտնվող առանջին քոթեջում: Նրանց դասաժամերը մնացած բոլորի դասաժամերից առանձին էին անցկացվում, իսկ առօրյա կյանքը` ընդհանուր էր բոլորի հետ: Դա մի կողմից հնարավորություն էր ընձեռնում կրթել նրանց սեփական ծրագրով, իսկ մյուս կողմից` դասընթացների ընթացքում ստացած գիտելիքները մեր երեխաները անմիջապես տարածում էին, ինչպես քամին սերմերը, մյուս երեխաների շրջանակներում, վերջիններիս հետաքրքրությունների սահմաններում:

- Մենգես: - Իոլկան ներկայացրեց նրան մի նիհար մարդու, միջինից մի փոքր բարձր հասակով, խելացի, անգամ` չափազանց խելացի ու հանգիստ աչքերով, որոնք, տարօրինակ կերպով, ասես ողողված լինեին էնրգիայով ու վճռականությամբ:

- Անդրեյ:

- Ա՞յս անգամ ինչով ես ցանկանում զբաղվել երեխաների հետ: - Հարցրեց Իոլկան:

Նրանք նստած էին մի սենյակի տախտակե հատակի վրա, որը մեկ ժամ անց պետք է լցվեր երեխաներով ու դառնար վերջիններս համար դասասենյակ:

- Ես մտածում էիպատմության մասին, - հենց իր համար համարյա հանկարծակի արտասանեց Անդրեյը: - Ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, բջջաբանությունը, մաթեմատիկան, շախմատը, ես արդեն փորձել եմ այս ամենը, այս ամենը մոտ են ճշգրիտ գիտություններին, իսկ հետաքրքիր է, թե արդյո՞ք ես կկարողանամ դասավանդել պատմություն: Երբեք չեմ զգացել իմ մեջ հակվածություն հումանիտար գիտությունների նկատմամբ, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում ես անհագ կերպով կարդացի երկու տասնյակ գրքեր պատմության մասին: Իհարկե, այնքան էլ շատ բան չի մնացել գլխիս մեջ, սակայն ստեղծվել է որոշակի ընդհանուր պատկերացում:

- Կարծում եմ, որ երկու տասնյակ գրքերը փոքր-ինչ քիչ են…, - տարակուսանքով արտասանեց Իոլկան:

- Ոչ, դրանք բոլորը չեն, ինչ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում կարդացել եմ պատմության մասին, ես նախկինում էլ էի շատ կարդում, մոտավորապես երկու հարյուր գիրք, հավանաբար, ուղղակի նախկինում ես կարդում էի մի տեսակառանց խանդավառության, իսկ հիմա հենց դա է ինձ համար դարձել չափազանց հետաքրքիր. վերլուծել, հակադրություններ փնտրել:

- Ի՞նչ թեմա դու կցանկանաիր պատմել երեխաներին: - Հարցրեց Մենգեսը: Նրա ձայնը պարզվեց փափուկ ու միաժամանակ` նաև հզոր:

- Ցանկանում եմ պատմել այն մասին, թե ինչպես է տեղի ունեցել ամերիկյան քաղաքակրթության ձևավորումը, ինպես են ծագել առաջին քաղաքները, «Մեյֆլաուերի» մասին, հիմնադիր-հայրերի ու նրանց սկզբունքների մասին, Պեննի ու Բրեդֆորդի մասին...

- Հնդկացիների մասին նո՞ւյնպես: - Նույնքան փափուկ տոնով հարցրեց Մենգեսը, բայց այս անգամ արդեն նրա հարցի մեջ զգացվեց ինչ-որ ենթատեքստ:

- Հնդկացիների մասի՞ն: - Չհասկացավ Անդրեյը:

Իոլկան, նստած հատակին, ինչ-որ բանի վրա սկսեց ծիծաղել, ասես կանխավայելելով զվարճալի մի բան:

- Այո, հնդկացիների մասին նո՞ւյնպես կպատմես: Այն մասին, թե ինչպես էին նրանք ապրում մինչև եվրոպացիների ժամանե՞լն ու ինչպես սկսեցին ապրել հետո և ինչու:

- Դե..., ես չգիտեմ, դե կարելի է դրա մասին նույնպես պատմել, միայն թե, ես դեռևս չեմ զգում, թե ինչով է դա հետաքրքիր, չնայած, իսկ ինչու` ոչ: Հնդկացիների մասին պատմությունները կարող են հետաքրքրել երեխաներին:

- Կարող են, - համաձայնեց Մենգեսը: - Հաճելի ու համերաշխ ընտանիքի մասին սովետական ժողովուրդների պատմությունները նույնպես կարող են հետաքրքրել երեխաներին, կարող են հետաքրքրել նաև պատմությունները Պավլիկ Մորոզովի, չար ու վատ տղաներ-բուրժուաների դեմ խիզախ ու բարի կոմիսարների հերոսական պայքարի մասին. այս ամենը կարող է հետաքրքրել:

- Իսկ դու վատ չես տիրապետում ռուսական ֆոլկլորին, - ծիծաղեց Անդրեյը:

- Շատ ճիշտ է, «ֆոլկլոր», - անհասկանալի է, թե ինչի հետ համաձայնեց Մենգեսը, - իսկ դու խոսում ես պատմության մասին, ահա և ինձ հետաքրքիր է, թե ինչպես ես դու պատրաստվում դասավանդել այն, եթե ինքդ ոչինչ չգիտես դրա մասին:

- Հենց այնպես, ինչպես դասավանդել եմ գենետիկա. բացում եմ «XXV դարի դասագիրքը», օրինակ, ինքս վերլուծում եմ, ինչ-որ բաների մասին էլ կարդում եմ ինտերնետում, ու...

- Գենետիկան, դա գիտություն է, - ընդհատեց նրան Մենգեսը: - Իսկ պատմությո՞ւնը:

- Պատմությունը... նույնպես գիտություն է:

- Մի՞թե: Իսկ ըստ ինձ` ոչ:

- Տարօրինակ է, իսկ ինչ է այդ դեպքում այն:

- Մարմնավաճառ:

- Ես չեմ հասկանում, - Անդրեյը գլուխը տարուբերեց: - Ինչո՞ւ է մարմնավաճառ:

- Քանի որ պատմությունը գրում են նրանք, ովքեր կատարում են այս կամ այն քաղաքական պատվերը: Օրինակ, դիտարկենք հենց ձեր Ռուսաստանը: Հարյուրավոր տարիներ ձեզ պատմում են ֆանտաստիկ հեքիաթներ հեղափոխության ու երկրորդ համաշխարհայինի մասին: Ու հարյուրավոր տարիներ հարյուր միլիոնավոր մարդիկ կուրորեն հավատում էին այդ ամենին: Իսկ ինչ պարզվե՞ց: Պարզվեց, որ այդ ամենը, սկզբից մինչև վերջ հեքիաթներ են: Հայտնվեց Վիկտոր Սուվորովը, և որքան էլ նրան ճնշեցին, միևնույն է` հեքիաթների վերջը եկավ, սկսվեց ռևիզիոնիստական շարժումը ու քսան տարի անց մարդիկ պարզեցին, որ սովետական պատմության մեջ ճշմարտությունը հավասար է զրո տոկոսի:

- Դրա հետ ես համաձայն եմ, այստեղ ամեն ինչ հասկանալի է. կոմունիստներն իրենց դիկտատուրան արդարացնող լեգենդներ էին հյուսում, արտագրում էին պատմությունը, բայց նրանց ժամանակներն անցան, ու մեզ վերջիվերջո հաջողվեց պարզել ճշմարտությունը:

- Հաջողվեց, բայց արդյո՞ք ամբողջությամբ: - Կասկածանքով արտասանեց Մենգեսը: - Եթե ռևիզիոնիզմը սկսվել է, ապա որքա՞ն հեռուն է այն գնացել: Արդյո՞ք դու երբևէ լսել ես այն մասին, որ Նյուրնբերգյան գործընթացն ամբողջությամբ կեղծիք է ու հանցագործությունը հակադրության մեջ է հենց արդարադատության գաղափարի հետ:  

- Լսել եմ, բայց միայն կծկտուր մտքեր, ոչ մի կոնկրետ բան…

- Իհարկե, որովհետև Եվրոպայի ու Ամերիկայի քաղաքական իսթէբլիշմենտը մինչև օրս չի ցանկանում ընդունել ճշմարտությունը: Իսկ դու կարդա հոդվածներ… դե, օրինակ, այնպիսի մարդկանց հոդվածներ, ինչպիսիք են Մարկ Վեբերը, Յուրգեն Գրաֆը, Ռիչարդ Հարվուդը, Դևիդ Դյուկը, Ռաս Գրենատան, Ռոնալդ Լենարդը, Մայքլ Հարվին, Ռոժե Գարոդին, և դու կհասկանաս, թե որքան հեռու է ճշմարտությունը այն ամենից, ինչը հիմա մենք ունենք որպես «ճանաչված պատմություն»:

- Լավ, ես ընդունում եմ, որ հիմա ևս մենք դեռ ամեն ինչ չգիտենք ու շատ բան էլ խեղաթյուրված գիտենք, բայց չէ որ ես չեմ խոսում ժամանակակից պատմության մասին, ես խոսում եմ շատ հեռավոր պատմության մասին, ես խոսում եմ ամերիկյան քաղաքակրթութան հիմնադրման մասին, չէ որ այնտեղ ոչ մի խեղաթյուրված բան չի կարող լինել:

- Ինչո՞ւ:

- Ինչպե՞ս թե ինչու:

- Հենց այդպես, ինչո՞ւ, - Մենգեսը շարունակեց պնդել իրենը:

- Դե որովհետև դա եղել է հարյուր տարի առաջ, և որովհետև այնտեղ, ըստ էության, թաքցնելու ու խեղաթյուրելու առանձնապես ոչինչ չկա:

- Ոչի՞նչ:

- Ոչինչ:

- Որտեղի՞ց գիտես:

- Դե…

- Եվ որտեղից դու գիտես այդ մասին. հենց ամերիկյան աղբյուրների՞ց, նրանց հերոսական էպոսներից, որոնք գովերգում են իրենց ազգի, իբրև թե հերոսական անցյալը: Սովետական մարդկանց համար դժվա՞ր էր բաժանվել արդար հայրենական պատերազմի մասին իրենց հավատից: Դժվա՞ր էր բաժանվել «մեծ» հեղափոխության հետ կապված իրենց հավատից: Դժվար էր: Իսկ ինչ ես կարծում, արդյո՞ք հեշտ կլինի չորս հարյուր միլիոն ամերիկացիների համար բաժանվել հենց իրենց կողմից ֆետիշացված ու երկրպագվող հորինված հերոսական անցյալից:

- Հորինվա՞ծ: Բայց չէ որ Լինքոլնը և Վաշինգտոնը հորինված չեն, չէ որ հորինված չեն «Անկախության դեկլարացիան» ու…

- Ոչ, հորիված չեն: - Համաձայնեց Մենգեսը: - Ուղղակի վերամատուցված են այնպես, ասես այդ ամենը կախված են վակուումի մեջ, ասես հենց դրանից էլ կազմված է Ամերիկայի պատմությունը, բայց չէ որ այն կազմված է ոչ թե դեկլարացիայից, այլ իրական գործողություններից, այդ թվում նաև իրական գենոցիդից:

- Գենոցի՞դ: Չեմ հասկանում: Դու նկատի ունես հնդկացիներին:

- Ես նկատի ունեմ նրանց: Դու գիտե՞ս, թե որքան էր հնդկացիների թվաքանակը Ամերիկայում, երբ սկսվեց եվրոպացիների ակտիվ վերաբնակեցումը, այսինքն` տասնյոթերորդ դարի վերջին:

- Ոչ: Քառասուն-հիսուն միլիոն:

- Հարյուր հիսուն միլիոն: Իսկ որքա՞ն էր քսաներորդ դարի վերջին մնացածների թվաքանակը:

- Տաս միլիո՞ն :

- Չորս հազար: Իսկ ո՞ւր չքացան մնացածները:

- Հմմմ… չգիտեմ:

- Բայց չէ որ դու ինչ-որ կերպ բացատրել ես քեզ այս փաստը. դու կարծում էիր, որ նրանք հիսուն միլիոն են եղել, իսկ երկու հարյուր տարի անց, այսինքն` այն բանից հետո, երբ նրանք երկու հարյուր տարվա ընթացքում բազմանում էին ու զարգանում, նրանք մնացին... տաս միլիո՞ն: Եվ ինչպես դու բացատրեցիր ինքդ քեզ, թե ուր անհետացան այդ քառասուն միլիոնը ու երկու հարյուր տարվա ընթացքում տված նրանց ամբողջ սերունդը:

- Ես, չգիտես ինչու, այդ մասին չեմ մտածել:

- Շատ ճիշտ է: Եթե նայել ուղիղ ճշմարտության աչքերին, ապա մարդիկ «չգիտես ինչու չեն էլ մտածում»: Իսկ հիմա ինչպե՞ս կարող ես բացատրել, թե ուր չքացան հարյուր հիսուն միլիոն հնդկացիները: Ինչպես նաև նրանց երկու հարյուր տարվա պոտենցիալ սերունդը:

- Դու կարծում ես, որ... որ ամերիկացիները նրանց ուղղակի... սպանե՞լ են:

- Ոչ բոլորին: Ոմանց սպանել են, ընդ որում` ոչ միայն հրազեն զենքով, այլ նաև դիմելով կենսաբանական պատերազմի մեթոդներին: Օրինակ, հնդկացիներին բաժանելով ծածկոցներ, որոնք ներծծված էին այնպիսի նյութով, որը մնում էր ծաղկախտով հիվանդներից հետո: Կազմակերպելով զանգվածային «պատվաստումներ», որոնք ոչ այլ ինչ էին, քան արյան զանգվածային վարակումներ: Ոչնչացնելով հնդկացիների սննդի պաշարները: Օրինակ, բիզոնների թիվն այն տարիներին մոտավորապես նույնքան էր. համարյա հարյուր հիսուն միլիոն: Իսկ գիտե՞ս, թե տասնիններորդ դարի վերջին նրանք որքան դարձավ:

- Ոչ:

- Երեսունինը:

- Այսինքն` սպանվել են… համարյա երեք քառորդը: Բայց դա, հնարավոր է, ուղղակի բնակչության աճող թվաքանակի հետևանք է, որոնց չեր բավականացնում…

- Դու չհասկացար: - Մենգեսը ժպտաց: - Ես չասացի «երեսունինը միլիոն», ես ասացի «երեսունինը»:

- Օ… Ապշել կարելի է…

- Ու նրանց սպանում էին ոչ իրենց սննդի համար: Հնդկացու գլխամաշկի համար գումար էր տրվում, որը համարժեք է ներկայիս քսան հազար դոլարին: Ինչ ես կարծում, դա ինչի՞ հանգեցրեց, եթե հաշվի առնենք, որ Եվրոպայից Ամերիկա էին ուղարկում առաջին հերթին հանցագործների: Դա հանգեցրեց կոտորածի, քանի որ այդպես կարել էր արագորեն հարստանալ:

- Բայց չէ որ հնդկացիներն իրենք էլ հանում էին գլխամաշկ…

- Դու այդ մասին գեղարվեստական ֆիլմերի՞ց գիտես:

- Ընդհանրապես ասած` այո…

Գեղարվեստական ֆիլմերը, դրանք ինֆորմացիայի աղբյուր չեն, ինձ թվում է, որ անգամ երեխան պետք է հասկանա այդ: Ահա, օրինակ, կա մի հրաշալի գրող, Ռոբեր Մերլը: Նա գրել է մի քանի հիանալի գեղարվեստական գրքեր ու դրանց շարքում` «Մահն իմ արհեստն է», որն իբրև թե Ռուդոլֆ Գյոսսի, Օսվենցիմի պարետի խոստովանությունն է: Ամեն ինչով լավն է այդ գիրքը, բացի մի բանից. այն ամբողջությամբ կազմված է հենց Գյոսսի վկայություններից, որոնք վերջինս տվել է դաժան տանջանքների ենթարկվելու արդյունքում, և որոնք կտրականապես հակասում են պատմական ճշմարտությանը, իսկ այն «ռևիզիոնիստ»-պատմաբանների ձայները, որոնք բացահայտում են այդ փաստերը, Մյորլին չեն հասել: Գիրքը հաջողվել է, բայց պատմական արժեք իրենից չի ներկայացնում: Նույնը կարելի է ասել հնդկացիների մասին: Միմյանց գլխամաշկերը հանում էին հենց եվրոպացիները դեռևս տասնիններորդ դարից, հանում էին շոտլանդացիները, կամ էլ իռլանդացիները. հիմա ճշգրիտ չեմ կարող ասել: Եվ երբ անգլիացիները սկսեցին վճարել հնդկացիներին իսպանացիների ու ֆրանսիացիների գլխամաշկի համար, իսկ իսպանացիներն էլ` իրենց հերթին վճարել անգլիացիների գլխամաշկի համար, ապա հենց այդ ժամանակ էլ սկսվեց կոտորածը, բայց արդյո՞ք արժե դրա համար հնդկացիներին մեղքի ավելի մեծ բաժին վերագրել, քան հենց «մշակույթ կրողներին»:

Անդրեյը, ով կուտակվել էր ինֆորմացիայով, լռում էր:

- Կամ դիտարկենք Գոհության Օրը. հին ու բարի ամերիկյան տոն, որի հետ են կապված բազմաթիվ ավանդույթներ: Արդյո՞ք հեշտ կլինի ամերիկացիների համար իմանալ, որ այդ տոնի ծագման հանրահայտ տարբերակը կտրականապես հակասում է պատմական ճշմարտությանը:

- Ես մի փոքր կարդացել եմ այդ մասին: Առաջին ներգաղթածները ժամանել են «Մեյֆլաուեր» ու հիմնել Պլիմուտյան գաղութ: Նրանց առաջին ձմեռը շատ դաժան է եղել, բայց տեղացի հնդկացիների օգնության շնորհիվ նրանց հաջողվել է ստանալ նոր մշակաբույսերի սերմեր ու հենց առաջին տարի էլ նրանք ստացել են անսպասելի շատ բերք, ու դրա պատվին էլ...

- Բավարար է, - ընդհատեց նրան Մենգեսը: - Բանն էլ հենց դրա մեջ է. «անսպասելի շատ»:  Դե ուրեմն ես կասեմ քեզ, թե ինչու էր այն անսպասելի շատ. որովհետև ոչ մի հնդկացիներ էլ ոչ մի ներգաղթածների չեն օգնել: Այլ գնացին այդ ներգաղթածները հնդկացիների հողեր, թալանեցին նրանց պահեստները, ոչնչացրեցին նրանց գյուղերը, ընդ որում կանաց ու երեխաներին փակելով ամբարներում ու կենդանի այրելով, և ցանկացած տղա, ով մեծ էր տաս տարեկանից, պետք սպանվեր, իսկ կենդանի մնացածներին վաճառեցին ստրկության:  Այստեղից էլ ստացվեց «անսպասելի շատ բերքը»: Ու այդ ժամանակվանից  մասսայական, պատմության մեջ նմանը չունեցող այս գենոցիդի սկիզբը բարի ամերիկացիները ջերմ տոնում են ընտանիքների շրջանակներում: Ու պատկերացրու, թե ինչպես կբորբոքվի երկրի ամբողջ, համարյա կես միլիարդանոց բնակչությունը, երբ այս ճշմարտությունը սկսի ջրի երես դուրս գալ, այդ պատճառով էլ արվում է ամեն հնարավոր բան, որպեսզի այս ինֆորմացիան չտարածվի: 

- Այսինքն`սրանք ինչ-որ գաղտնի տվյալներ են:

- Ոչ: Այս տվյալները գաղտնի չեն, սրանք կարող է գտնել ցանկացածը, ուղղակի այս տվյալները գտնվում են մի նեղ պատմական լաբորատորիայում, այսպես ասած, ու դուրս չեն գալիս դրա սահմաններից, բայց եթե բնակիչներից մեկն անգամ ինչ-որ տեղ նման մի բան կարդա, ապա ուշադրությունի չի դարձնի ու կնախընտրի մոռանալ: Ավելացնեմ նաև մի բան. դու հավանաբար գիտես, որ հնդկացիները եղել են վայրի ու հետամնաց, իսկ եվրոպացիները` խելացի ու պրոգրեսիվ, դեմոկրատիայի ու առաջընթացի լույս կրողներ, ճի՞շտ է:

- Ընդհանրապես ասած… այո, ես հենց այդպես էլ կարծում եմ, իսկ մի՞թե այդպես չէ:

- Գուցե և այդպես է: Եթե համեմատվել զենքով և ուրիշ տեխնոլոգիաներով, ապա եվրոպացիներն անհամեմատ առաջատար դիրքերում են, բայց չէ՞ որ դու չես գնահատում անձի մարդկային հատկությունները հիմնվելով այն բանի վրա, թե որքան ժամանակակից է նրա հրացանը կամ համակարգիչը: Նույնը կարելի է ասել նաև մշակույթի մասին. պետք չէ դատողություններ կատարել մշակույթի մեծության մասին ելնելով այն մեխանիկական գործողություններից, որոնք այդ մշակույթը կրողներին հաջողվել է կատարել: Արի դու ինքդ գնահատիր հնդկացիների պրիմիտիվության մակարդակը:

Մենգեսը բաց արեց իր փոքր ուսապարկը ու այնտեղից հանեց իր նոթբուքը: Մոտ մեկ րոպե նոթբուքի մեջ ինչ-որ բաներ փնտրելուց հետո, նա փոխանցեց այն Անդրեյին:

- Սա հնդկացիների առաջնորդ Սիետլի պատասխանի տեքստն է, որը վերջինս ուղարկել է Ամերիկայի այն ժամանակվա նախագահին: Կարդա սա:

Անդրեյը վերցրեց նոթբուքը ու սկսեց կարդալ:

 

 «Մեծն Առաջնորդը Վաշինգտոնից տեղեկացնում է, որ ցանկանում է գնել մեր հողերը: Մեծն Առաջնորդը մեզ լուր է ուղարկում նաև իր ընկերության առաջարկի ու բարի կամքի մասին:

Նա շատ բարի է գտնվել, քանի որ մենք գիտենք, որ մեր ընկերությունը չափազանց քիչ է նրա բարի կամքի դիմաց: Սակայն մենք կվերանայենք Ձեր առաջարկը, քանի որ հասկանում ենք, որ եթե չվաճառենք հողերը, ապա սպիտակամորթերը զնեքով կգան և ուժով կխլեն դրանք:

Ինչպե՞ս դուք կարող եք գնել երկինքը կամ երկրի ջերմությունը: Այդ երևույթը մեզ համար անհասկանալի է: Եթե մենք չենք տնօրինում օդի թարմությունը ու ջրի ալեցայտքերը, ապա ինչպե՞ս դուք կարող եք գնել դրանք մեզնից:

Իմ ժողովրդի համար այս հողի ամեն թզաչափն անգամ սուրբ է: Ամեն շողշողացող սոճու կոնը, ամեն ավազուտ լողափը, մութ անտառի  մշուշի ամեն պատառիկը, ամեն դաշտավայրն ու ամեն բզզացող մոծակը. սրանք բոլորը սուրբ են իմ ժողովրդի զգացմունքների ու հիշողությունների համար: Հյութը, որը հոսում է ծառերի բներում, իր մեջ կրում է կարմրամորթերի մասին հիշողություններ:

Դեպի աստղեր ճանապարհ ընկնելով, ննջեցյալ սպիտակամորթերը մոռանում են իրենց ծննդյան բնօրրանը: Մեր ննջեցյալները երբեք չեն մոռանում այս հիասքանչ երկիրը, քանզի նրանք հայրերն են կարմրամորթերի: Մենք այս երկրի մի մասն ենք, ու այն ինքն էլ մեր մի մասն է: Անուշահոտ ծաղիկները մեր քույրերն են, եղնիկը, ձին, մեծ արծիվի. նրանք մեր եղբայրներն են:

Լեռնագագաթները,  գույնզգույն մարգագետինները, մուստանգի ու մարդու ջերմ մարմինները. սրանք բոլորը մի ընտանիք են:

Երբ Մեծն Առաջնորդը Վաշինգտոնից ասում է, որ ցանկանում է գնել մեր հողերը, նա մեզնից չափազանց շատ բան է պահանջում: Մեծն առաջնորդը ասում է, որ մեզ բավականաչափ տեղ կթողնի, որպեսզի մենք հարմարավետության մեջ ապրենք:

Նա մեզ համար հայր կդառնա, իսկ մենք կդառնանք նրա որդիները: Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ, որովհետև մեզ համար այս հողը սուրբ է:

Այս շողշողացող ջուրը, որը հոսում է վտակներում ու գետերում, ուղղակի ջուր չէ, այն մեր նախնիների արյունն է: Եթե մենք վաճառենք ձեզ այս հողերը, ապա դուք պարտավոր եք հիշել, որ այն սուրբ է: Դուք պետք սովորեցնեք ձեր երեխաներին, որ այն սուրբ է, և լճերի պարզ ջրերի յուրաքանչյուր կախարդական ցոլքը խոսում է իմ ժողովրդի կյանքի գործերի ու հիշողությունների մասին: Ջրի կարկաչյունը, դա իմ ժողովրդի նախահոր ձայնն է: Գետերը, դրանք մեր եղբայրներն են, դրանք հագեցնում են մեր ծարավը: Գետերը փոխադրում են մակույկներն ու կերակրում մեր երեխաներին: Եթե մենք վաճառենք մեր հողերը, ապա դուք պետք է հիշեք ու սովորեցնեք ձեր երեխաներին, որ գետերը մեր եղբայրներն են և ձեր եղբայրներն են, և այդ պահից սկսած դուք պետք է վերաբերվեք գետերին այն բարությամբ, որով վերաբերվում եք ձեր եղբորը: 

Կարմրամորթը միշտ զիջել է առաջ ընթացող սպիտակամորթին, ինչպես լեռնային մշուշն իր տեղն է զիջում առավոտյան արևին: Բայց մեր հայրերի հողն ու մոխիրը մեզ համար սրբություններ են: Նրանց գերեզմանները սուրբ վայրեր են, և այդ պատճառով էլ այս լեռները, ծառերը ու հողակտորները սրբազան բաներ են դարձել մեզ համար: Մենք գիտենք, որ սպիտակամորթը չի ընդունում մեր գաղափարները: Նրա համար հողի մի կտորը ոչնչով չի տարբերվում մյուսից, քանզի նա օտար է, ով գալիս է գիշերով ու հողից վերցնում է այն ամենը, ինչ ցանկանում է: Հողը նրա համար եղբայր չէ, հողը նրա համար թշնամի է, նա առաջ է սլանում, անընդհատ նոր հողեր գրավելով: Նա իր հայրերի գերեզմանները հետևում է թողնում, բայց դա նրան չի անհանգստացնում: Նա թալանում է իր երեխաների հողերը, բայց դա էլ չի անհանգստացնում նրան: Նա մոռանում է իր հայրերի գերեզմանների մասին ու իր երեխաների իրավունքների մասին: Նա իր մայր-հայրենիքին և իր հայր-երկնքին վերաբերվում է, ինչպես իրերի, որոնք կարելի է գնել, թալանել ու վաճառել, ինչպես ոչխարը կամ գույնզգույն ուլունքները: Նրա ագհությունը խժռում է հողը ու իր հետևում թողնում անապատ:

Ես չեմ հասկանում… Մեր գաղափարները տարբեր են ձեր գաղափարներից: Ձեր քաղաքների պատկերները կարմրամորթի աչքի համար ցավալի են: Հնարավոր է դրա պատճառն այն է, որ կարմրամորթերը վայրենիներ են ու շատ բան չեն հասկանում: Սպիտակամորթերի քաղաքներում չկա անդորր: Այնտեղ չկա մի այնպիսի վայր, որտեղ գարնանը կարելի է լսել, թե ինչպես են բացվում բողբոջները, ինչպես են խշխշում միջատների թևիկները: Հնարավոր է, որ ես ուղղակի վայրենի եմ ու շատ բան չեմ հասկանում: Ինձ թվում է, թե աղմուկը միայն փչացնում է լսողությունը: Մի՞թե դա կյանք է, երբ մարդը չի կարող լսել թափառող կրակի մենավոր գոռոցը, կամ էլ լճակի մոտ գիշերով վիճող գորտերի ձայնը: Ես, կարմրամորթս, շատ բան չեմ հասկանում: Հնդկացիները նախընտրում են լճակի ալիքների վրայից լսվող մեղմ քամու ձայնը, այդ, կեսօրվա անձրևով ողողված ու սոճու խեժի բույրով ներծծված քամու հոտը:

Օդը կարմրամորթի համար գանձ է, քանզի միայն դրանով է շնչում ամբողջ կենդանի աշխարհը. և՛ կենդանին, և՛ ծառը, և՛ մարդը նույնպես շնչում է միայն օդով: Սպիտակամորթը չի նկատում այն օդը, որը շնչում է: Նա չի նկատում գարշահոտությունը, ինչպես չի նկատում այն մարդը, ով մի քանի օր շարունակ գտնվում է մահամերձ վիճակում: Բայց եթե մենք վաճառենք ձեզ մեր հողերը, դուք պարտավոր եք հիշել, որ օդը մեզ համար գանձ է, որ օդը իր ոգով կիսվում է ամբողջ կենդանի աշխարհի հետ:

Այն քամին, որը մեր պապերին շնչառություն է տվել, կրում է նրանց վերջին հառաչոցը: Ու այդ քամուն է սպասվում կյանքի ոգով լցնել մեր երեխաներին: Եթե մենք վաճառենք ձեզ մեր հողերը, ապա դուք պետք է միշտ ինչ-որ տարածություն պահեք այս հողերից ու վերաբերվեք այս հողերին, որպես սրբազան հողերի, որպես այնպիսի մի վայրի, ուր անգամ սպիտակամորթը կարող է գալ, որպեսզի զգա քամու, մարգագետնի ծաղիկներից քաղցրացած համը:

Մենք կվերանայենք ձեր, մեր հողերը գնելու առաջարկը: Եթե մենք որոշենք ընդունել այն, ապա ես մի պայման կդնեմ. սպիտակամորթը կպարտավորվի այս հողի կենդանիներին վերաբերվել, ինչպես իր եղբայրներին: Ես վայրենի եմ, ես չեմ կարողանում մտածել այլ կերպ: Ես տափաստաններում տեսել եմ հազարավոր սպանված բիզոններ. նրանց սպանել է սպիտակամորթը, կրակելով տարածքով անցնող գնացքից: Ես վայրենի եմ և ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է ծխարձակող երկաթյա ձին ավելի կարևոր լինել, քան բիզոնը, որին մենք սպանում ենք, միայն հայտնվելով մահվան եզրին: Ի՞նչ կլինի մարդկության հետ, եթե վերանան կենդանիները: Եթե ամբողջ կենդանական աշխարհը վերանա, ապա մարդիկ կմեռնեն կատարյալ հոգևոր միայնությունից: Ցանակացած բան, ինչ կատարվում է կենդանիների հետ, կատարվում է նաև մարդու հետ: Ամեն բան փոխկապակցված է:

Դուք պետք է սովորեցնեք ձեր երեխաներին այն բանին, որ նրանց ոտքի տակի հողը, դա մեր նախնիների աճյունն է: Այդ ժամանակ ձեր երեխաները կսկսեն պատվել այս հողերն ու պատմել իրենց երեխաներին այն մասին, որ այս հողերում մեր տոհմի կյանքերն են հանգչում: Սովորեցրեք ձեր երեխաներին այն ամենը, ինչ սովորեցնում ենք մենք մեր երեխաներին, իսկ մենք ասում ենք վերջիններիս, որ հողը մեր մայրն է: Ինչ էլ, որ լինի հողի հետ, դա կլինի նաև նրա զավակների հետ: Երբ մարդը թքում է հողի վրա, նա թքում է ինքն իր վրա:

Ահա, թե ինչ գիտենք մենք. ոչ թե հողն է պատկանում մարդուն, այլ մարդը հողին: Ահա, թե ինչ գիտենք. աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, ինչպես արյունը, որը միավորում է մի ամբողջ տոհմ: Ամեն ինչ փոխկապակցված է:

Ինչ էլ, որ լինի հողի հետ, դա կլինի նաև նրա զավակների հետ: Մարդը չէ, որ հյուսում է սարդոստայնը. մարդն ընդամենը մի թել է այդ սարդոստայնի մեջ: Եթե նա ինչ-որ բան է անում այդ սարդոստայնի հետ, ապա անում է դա նաև հենց իր հետ:

Եվ ամեն դեպքում մենք կվերանայենք ձեր առաջարկը հեռանալ այն ռեզերվացիա, որը դուք պատրաստել եք իմ ժողովրդի համար: Մենք կապրենք ձեզնից տարածություն պահպանելով, մենք հանգիստ կապրենք: Այնքան էլ կարևոր չէ, թե որտեղ կանցկացնենք մենք մեր մնացած կյանքը: Մեր երեխաներն արդեն տեսել են իրենց հայրերին պարտությունով նվաստացած: Մեր զինվորներն արդեն կրել են ամոթ: Պարտությունից հետո նրանք իրենց կյանքն անգործության մատնեցին, և նրանք կործանում են իրենց մարմինները քաղցր կերակուրներով ու թունդ ըմպելիքերով: Այնքան էլ կարևոր չէ, թե որտեղ մենք կանցկացնենք մեր մնացած օրերը: Դրանք այնքան էլ շատ չեն: Ընդամենը հաշված ժամեր, ընդամենը մի քանի ձմեռ, և այս հզոր ցեղերի որդիներից, ովքեր մի ժամանակ այդքան սիրում էին այս հողերն ու ովքեր հիմա փոքր խմբերով թափառում են անտառներում, չի մնա ոչ ոք: Ոչ ոք չի կարողանա սգալ այն ժողովրդի համար, որը երբևէ եղել այնքան հզոր ու հույսերով լի, ինչպես ձերը: Ինչո՞ւ այդ դեպքում ես սգամ իմ ժողովրդի մահը: Ցեղերը, դրանք ընդամենը մարդիկ են, ուրիշ ոչինչ: Մարդիկ գալիս են ու գնում, ինչպես ծովի ալիքները:

Անգամ սպիտակամորթը, ում Աստվածը իրեն այդքան մոտ է գտնվում ու խոսում իր հետ, ինչպես ընկեր, չի կարող խուսափել համընդհանուր ճակատագրից: Վերջիվերջո, հնարավոր է մենք դեռ կարողանանք եղբայրներ դառնալ. տեսնենք: Բայց մենք գիտենք մի այնպիսի բան, ինչը սպիտակամորթին դեռ սպասվում է երբևէ իմանալ. մենք նրանց հետ ունենք մի Աստված: Հիմա դուք համարում եք, որ տիրում եք ձեր Աստծուն հենց այնպես, ինչպես ցանկանում եք տիրել մեր հողերին, բայց դա այդպես չէ: Նա բոլոր մարդկանց Աստվածն է ու կարեկցում է և՛ կարմրամորթին, և՛ սպիտակամորթին: Նրա համար այս հողը գանձ է, և այս հողին վնաս հասցնել, նշանակում է ձեռք բարձրացնել դրա Արարչի վրա: Սպիտակամորթերը նույնպես կգնան, չնայած` գուցե փոքր-ինչ ավելի ուշ, քան մնացած ցեղերը: Շարունակեք կեխտոտել ձեր օթյակը, և մի օր գիշերով դուք կխեղդվեք սեփական փլատակների տակ: Բայց մեռնելիս դուք կայրվեք բոցավառված կրակի մեջ, Աստծո նշխարհքների բոցով գերված, որը ձեզ բերեց այս աշխարհ ու ինչ-որ յուրահատուկ պատճառով ձեզ գերիշխանություն տվեց այս հողերի ու կարմրամորթերի նկատմամբ:

Մեզ համար այդպիսի ճակատագիրը հանելուկ է, քանզի մենք չենք հասկանում, թե ինչի համար է անհրաժեշտ սպանել բիզոններին, ինչի համար է անհրաժեշտ վարժեցնել վայրի ձիերին, ինչ համար խաղտել անտառի առեղծվածային լռությունը մարդկանց ամբոխների ծանր շնչով, ինչի համար լեռների լանջերը մրոտել խոսող լարերով:

Որտե՞ղ են թփուտները: Դրանք չկան: Որտե՞ղ է արծիվը: Այն չկա: Ինչո՞ւ մենք պետք է հրաժեշտ տանք արագավազ պոնիին ու որսին: Սա վերջն է մեր կյանքի ու սկիզբը գոյատևման:

Մենք կվերանայենք մեր հողերը գնելու ձեր առաջարկը: Եթե մենք համաձայնենք, ապա անվտանգության մեջ կգտնվենք ձեր կողմից խոստացված ռեզերվացիայի մեջ: Այդպես մենք կկարողանանք մեր վերջին օրերն անցկացնել այնպես, ինչպես կցանկանանք: Երբ այս հողից հեռանա վերջին կարմրամորթը, իսկ որպես հիշողություն նրա մասին մնա միայն տափաստանի վերևում ճախրող ամպի ստվերը, այս ափերում ու անտառներում դեռևս կպահպանվի իմ ժողովրդի ոգին, քանզնի նա սիրում է այս հողերը, ինչպես նորածինը սիրում է իր մոր կրծքի բաբախյունը: Եթե մենք վաճառենք ձեզ մեր հողերը, սիրեք դրանք այնպես, ինչպես սիրում էինք մենք: Հոգ տարեք դրանց մասին այնպես, ինչպես մենք էինք հոգ տանում: Այս հողերը ձեր հիշողության մեջ պահպանեք այն տեսքով, որը դրանք ունեին, երբ դուք վերցրեցիք մեզնից: Եվ ձեր բոլոր ուժերով, ձեր բոլոր մտքերով, ամբողջ սրտով պահպանեք այս հողերը ձեր երեխաների համար և սիրեք այնպես, ինչպես Աստված սիրում է մեզ բոլորիս:

Մենք գիտենք մի բան. մենք ձեզ հետ ունենք մեկ Աստված: Նրա համար այս հողը գանձ է: Անգամ սպիտակամորթերը չեն կարող խուսափել ընդհանուր ճակատագրից: Վերջիվերջո մենք դեռ կարող ենք եղբայրներ դառնալ: Տեսնենք:»

 

Այս տողերը գրված էին մտերիմ մարդու կողմից. ահա, թե ինչ էր ավելի ու ավելի առանձնահատուկ սրությամբ զգում Անդրեյը, տող տողի հետևից կարդալով: Նա նկատեց, որ տեքստի վերջնամասը կարդալիս ինքն անգամ փոքր-ինչ զգուշավորությամբ ու հարգանքով էր բռնել նոթբուքը, կարծես թե ինքն ինչ-որ չափով լցվել էր Կյանքի առջև ազնվության ու հարգանքի այն ոգով, որը հնչում էին այդ բառերում: Ու սրանք վայրե՞՞նի մարդու բառեր են: Եվ ընդորում, Անդրեյը մտածեց, որ «Անկախության դեկլարացիայի» տողերը իրենց ոգով շատ մոտ էին այս տեքստին, այնպես որ, եթե անգամ համեմատել արևմուտքի մշակույթի լավագույն ներկայացուցիչներին հնդկական մշակույթի ներկայացուցիչների հետ, ապա նրանք նվազագույնը հավասար էին:

- Դե իսկ հիմա ինչ պատմություն ես դու պատրաստվում դասանվանդել և ինչպե՞ս: - Անդրեյի մտորումները ընդհատեց Մենգեսը: - Պատրաստվում ես երեխաների գլուխը մտցնել քարոզչական հիմարություն:

- Ոչ:

- Պատրաստվում ես ասել ճշմարտությունը:

- Իսկ ինչո՞ւ ոչ:

- Որովհետև այդ ժամանակ մեր դասընթացներն արագորեն կդադարեցվեն:

- Դե... իսկ ի՞՞նչ կարելի է անել այդ դեպքում:

- Ահա, թե ինչ է պետք անել:

Մենգեսը ոտքի կանգնեց ու սկսեց քայլել սենյակով, նայելով ժամացույցին:

- Պետք է անել այն, ինչ կարելի է անել, հաշվի առնելով մեզ շրջապատող իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ մենք մինչև օրս ապրում ենք վայրի, հիմար ու ագրեսիվ աշխարհում: Մենք չենք կարող երեխաներին պատմությունն այնպիսին դասավանդել, ինչպիսին այն բացահայտվում է անկախ ու ազնիվ հետազոտողի համար: Բայց մենք կարող ենք երեխաներին սովորեցնել մտածել, սովորեցնել հաշվետու լինել իրենց այն բանում, որ պատմությունը խեղաթյուրված է ու բացատրել, թե ինչու և հատկապես ինչպես է այն խեղաթյուրված: Մենք կարող ենք սովորեցնել նրանց մի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «հավաստի աղբյուրը»: Մենք կարող ենք բացատրել նրանց, որ «ինչ-որ մեկն ասել է» և «ինձ ասել են» և «ես կարդացել եմ ինտերնետում ինչ-որ տեղ» այդպիսին չեն հանդիսանում: Մենք կարող ենք սովորեցնել նրանց, թե ինչպես կարելի է բացահայտել պատմական ճշմարտությունը, անգամ այնպիսին, որը ամենայն մանրամասներով քողարկված է, որովհետև ինչպես էլ որ այն քողարկես, միևնույն է` միշտ էլ այս ու այնտեղ թափառող ականջներ կգտնվեն. հիշիր հենց Սուվորովին, հիշիր, թե ինչքան վարպետությամբ էր նա բացահայտում կեղծիքներն ու հասնում պարզության, չօգտվելով ընդհանրապես ոչ մի գաղտնի արխիվներից ու նման բաներից: Մենք կարող ենք սովերցնել նրանց հավաքել վկայություններ ու վերլուծության ենթարկել դրանք, համեմատել միմյանց հետ, ենթադրություններ կատարել այն մասին, թե ինչպիսին է տվյալ աղբյուրը, ինչ է ընդհանրապես այն իրենից ներկայացնում: Մենք կարող ենք սովորեցնել նրանց ամենաանմեղ օրինակների վրա, որոնց վրա չեն տարածվում քաղաքական հավակնությունները, իսկ այնուհետև նրանք, եթե ցանկանան, ապա կկարողանան որտեղ ասես կիրառել ձեռք բերած հմտությունները: Եթե, օրինակ, ինչ-որ մեկը, ով անձամբ ծանոթ է եղել Նապոլեոնի հետ, ասում է, որ վերջինս եղել է ինքնասիրահարված էգոմանյակ, ապա արդյո՞ք այս վկայությունը հանդիսանում է ապացույց: Ոչ: Բայց մենք, Նապոլեոնի անձի ուսումնասիրությոն հարցը լուծելիս, կարող ենք օգտագործել այս վկայությունը և միևնույն ժամանակ` նաև տալ վկայություն տվող անձի բնութագիրը: Իսկ դրա կողքին` արդեն մեկ ուրիշ մարդու վկայություն, վերջինիս անձի բնութագրի հետ ու այսպես շարունակ, իսկ արդյունքում յուրաքանչյուրը կկարողանա ինքնուրույն եզրակացություն կատարել:

- Բայց ինչպե՞ս մենք կարող ենք այդ մարդկանց բնութագրերը տալ: - Զարմացավ Անդրեյը:

- Հենց այնպես, ինչպես անում ենք հիմա: Եթե ինչ-որ մեկը գրի քեզ, որ սիրում է փաթաթվել խալաթի մեջ ու հողաթափիկներով նստել բուխարու առջև, ապա դու այնպիսի եզրակացություն չե՞ս կատարի, որ այդ մարդն ապրում է վառ արտահայտված ծերունական կյանքով:

- Այո:

- Շատ լավ: Հենց նույն կերպ մենք կարող ենք եզրակացություն կատարել նաև Նապոլեոնի անձի մասին ու այն անձանաց մասին, ովքեր նրան ինչ-որ կերպ բնութագրում են: Մենք պետք է բացատրենք երեխաներին, որ միևնույն արարքը տարբեր մարդկանոց կողմից կարող է մեկնաբանվել տարբեր կերպ: Եթե Նապոլեոնը Մյուրատին մի կողմ է հրել, ապա մի վկա կարող է ասել, որ Նապոլեոնը նրան հարվածել է, մյուսը կասի, որ Նապոլեոնը նրան սթափեցրել է, երրորդը` մեկ ուրիշ բան: Ու դա չի նշանակում, որ պատմական ճշմարտությունը հասանելի չի: Հասանելի է, ուղղակի դա ահռելի ու լուրջ աշխատանք է պահանջում: Այդ հարվածի մասին մեկնաբանություններ կատարողների անձերը վերլուծության ենթարկելով, մենք առանց դժվարության կկատարենք առավել հավանական ենթադրություն, թե ինչ էր այդ հարվածը իրականում նշանակում: Ահա հենց սա էլ կլինի պատմություն:

- Բայց ստացվում է, որ անհրաժեշտ է շատ աշխատանք ու ժամանակ ներդնել անգամ մի պարզագույն փաստ պարզելու համար:

- Իհարկե: Հենց դա էլ բնութագրում է գիտությունը: - Մենգեսն անսասան էր: - Հիմա «պատմությամբ» զբաղվում է կրպակում նստած ցանկացած պառավ: Դա պատմություն չէ, դա ժողովրդական բանահյուսություն է: Իսկ իսկական պատմությունը, պատմությունը, որպես գիտություն, պահանջում է լուրջ փութաջան հետազոտություն, և ինչքան առաջ դու գնաս ինչ-որ ուղղությամբ, այնքան ավելի հեշտությամբ ու արագորեն պարզության կհասնես մյուս ուղղություններում, և ընդհանրապես` նմանատիպ հարցերում: Այդ պատճառով…, - Մենգեսը ժպտալով նայեց Անդրեյի վրա, - պատմություն դասավանդել դու դեռևս չես կարող, որովհետև ինքդ էլ դեռևս գտնվում ես բավականին ողբալի վիճակում, քո ուղեղը ծայրից ծայր կեղտոտված է ժողովրդական բանահյուսությամբ, որը դու ընդունում ես որպես պատմություն: Դու ինքդ սկզում պետք է ձեռք բերես գիտական-պատմական մոտեցում, իսկ ահա հետո…

- Ու նաև սուզումներ, - մեջբերեց Իոլկան:

- Դե, սուզումները…, - Մենգեսը ուսերը թափ տվեց: - Մենք դեռևս նոր ենք սկսում, դեռևս չենք կարող լրջորեն հույս դնել սուզումների, որպես պատմական ինֆորմացիայի աղբյուրի վրա: Պահանջվում են տարիների հետազոտություններ, որպեսզի կարողանանք այս մեթոդն օգտագործել որպես հենց պատմական գիտության մեթոդ:

- Այդ ի՞նչ սուզումներ են: - Հետաքրքրվեց Անդրեյը, չգիտես ինչու կանխազգալով, որ դժվար թե իր հարցի պատասխանը ստանա: Եվ ինտուիցիան այս անգամ չխաբեց նրան:

 

 Իոլկան կրկին հայտնվեց Քումունջունգում մեկ ամիս անց, բայց Անդրեյին թվաց, թե անցել է ընդամենը մեկ շաբաթ: Երեխաների հետ պարապմունքները խլում էին օրական ընդամենը երկու-երեք ժամ, իսկ մնացած ժամանակը, առավոտից մինչև երեկո նվիրվում էր մի նոր կրքոտ տարվածության. պատմությանը: Միաժամանակ դա նաև հիանալի պրակտիկա էր անգլերենում, քանի որ մեծ քանակությամբ հետաքրքիր գրքեր հասանելի էին միայն այդ լեզվով: Բացի ընթերցանությունից նա նաև ինքնուրույն հետազոտություն էր անցկացնում այն սկզբունքով, որը նրան առաջարկեց Մենգեսը, և արդյունքը պարզվեց շատ հետաքրքիր ու այդ ամենը շարունակելու ցանկություն առաջացավ: Իր հետազոտության արդյունքներն Անդրեյը ուղարկեց Իոլկային ու մի քանի օր անց Մենգեսից պատասխան ստացավ, որի մեջ վերջինս մատնանշում էր բավականին մեծ քանակությամբ վրիպումներ, բայց ընդհանուր առմամաբ բավականին բարձր էր գնահատում նրա ջանքերն ու հետաքրքիր խորհուրդներ էր տալիս: Եվս մեկ շաբաթ անց Անդրեյը Մենգեսին ու Իոլկային ուղարկեց իր ուղղված ու լրացված աշխատանքը, ու չնայած, որ նա հենց ինքն էլ հասկանում էր, որ ստացվել է բավականին հիանալի, հետաքրքիր մի բան, ամեն դեպքում նա զարմացավ, երբ Մենգեսը հայտնվեց, որ նրա աշխատանքը հրատարկվել է «Կոնկրետ պատմաբանների պարբերականում», որը բաժանվում է ֆոնդի աշխատակիցների նեղ շրջանակներում, ովքեր հետաքրքրվում են պատմության նկատմամբ կիրառվող նոր մոտեցմամբ: Անդրեյն էլ ավելի զարմացավ, երբ հետևելով Մենգեսի խորհրդին կարդալ իր հրատարակված աշխատությունը, հայտնաբերեց, որ դրա մեջ մտցվել են բավականին մեծ քանակությամբ  փոփոխություններ ու ճշտումներ: Իր նախնական տեքստը համեմատելով վերջնականի հետ, Անդրեյը սկսեց բավականին պարզորոշ ձևով հասկանալ, որ ընկալումների տարբերակման իր հմտությունները բավականին թույլ են ու, որ եթե սովորել նույնքան հմտորեն գլուխ հանել մարդկանց պահվածքից, ինչպես Մենգեսը, և սկսել դրանք փաստարկված համեմատության մեջ դնել որոշակի ընկալումների հետ, ապա ընկալումները կդառնան էլ ավելի հետաքրքիր ու արդյունավետ:

Այնպես որ, երբ Իոլկան մտավ Անդրեյի սենյակ, նրա առաջին հարցը եղավ հետևյալը. «Ինչպես սովորեմ  գլուխ հանել մարդկանցից», իսկ երկրորդ հարցը` «ով կարող է դա սովորեցնել ինձ»:

- Շատերը կան, ովքեր կարող են, - հարմարվելով բազկաթոռի մեջ ու հայացքը ինչ-որ կողմ դեպի պատուհան ուղղելով, պատասխանեց Իոլկան:

Դրանից հետո ծագած լռությունը Անդրեյը չխախտեց, սպասելով, որ Իոլկան էլի ինչ-որ, առավել կառուցողական բան կասի:

- Շատերը կան, ովքեր կարող են, - կրկնեց Իոլկան ու ավելացրեց, - եթե ցանկանան, իհարկե…

- Այսպիսի հայտարարությունը խոստումնալից ես չեմ կարող համարել, - ծիծաղեց Անդրեյը: - Իսկ ո՞վ կցանկանա:

- Կարելի է հարցնել…

- Հարցրու:

- Կհարցնեմ:

- Բայց ե՞րբ պետք է հարցնես: Ժամանակը գնում է:

- Դու սկսել ես գնահատե՞լ ժամանակը: - Իոլկան սևեռուն հայացք գցեց Անդրեյի վրա:

- Այն էլ` ինչպես: Ժամանակը սարսափելի քիչ է: Եվ անգամ այն ժամանակ, երբ սկսվում են պարապմունքները, ինձ մոտ արդեն չի ծագում այնպիսի վառ կանխավայելում, ինչպես նախկինում, քանի որ ես շատ եմ ցանկանում արագորեն վերադառնալ իմ հետազոտություններին:

- Իսկ միգուցե այդ դեպքում նպատակահարմար է դասավանդման գործում ընդմիջո՞ւմ տալ: - Իոլկան շարունակում էր այնպիսի հայացքով ուսումնասիրել Անդրեյին, ասես տեսնում էր առաջին անգամ ու ցանկանում էր տպավորություն ստեղծել նրա մասին:

- Ընդմիջում… միգուցե, այո: Ես դրանով չե՞մ խախտի քո պլանները, ֆոնդի պլանները:

- Ոչ, իհարկե, մենք քեզ կփոխարինենք…

- Այդ դեպքում, համաձայն եմ: Ես, հավանաբար, գոնե մեկ ամիս ընդմիջում եմ ցանկանում: Ինչո՞ւ ես ինքս չէի մտածել այդ մասին: Չէ որ դա հիանալի գաղափար է. ընդմիջում տալ, արձակուրդ վերցնել: Հիմա ես կունենամ օրական չորս հավելյալ ժամ, չէ որ հիմա արդեն ես նաև ստիպված չեմ լինի պատրաստվել պարապմունքներին: Ինչքան շատ նոր բաներ ես կկարողանամ իմանալ այդ օրական չորս ժամվա ընթացքում, այնքան շատ բան կհասցնեմ անել:

Իոլկան շարունակում էր ուսումնասիրել նրան: Նախկինում, հավանաբար, կծագեր մտահոգվածություն կարծիքների պատճառով, իսկ հիմա` ոչ, հիմա այդ մտահոգվածությունը միանգամայն ավելորդ էր այստեղ, աճող հետաքրքրություների նրա աշխարհում:

- Եվ ես կկարողանամ շարունակել ուսումնասիրել գենետիկան, օրական գոնե կես ժամ, ես կսկսեմ կարդալ նախակոլումբոսյան հնդկացիների մասին Կերամե, կկարդամ գրքեր նաև նեոլիտի մշակույթի մասին, կկարողանամ նաև…, - Անդրեյը, ընտրություն կատարելով, թե ինչ է ամենից շատ ցանկանում, թե որն է մի կողմ դրված ցանկություններից առավել վառ, թե որն է ավելի շատ ձգում, մտքերով ընկավ:

- Վաղը Նամչե արի, - ոտքի կանգնելով, ասաց Իոլկան: - Ես քեզ կդիմավորեմ առավոտյան ժամը տասին տիբեթյան գրություններով ծածկված մեծ քարի մոտ, որը գտնվում է հենց Նամչեյի անմիջապես մուտքի մոտ, այն մասում, դեպի որտեղ իջնում է Քումունջունգից իջնող արահետը:

- Լավ, իսկ ի՞նչ է լինելու դասավանդման հետ:

- Վաղվանից դու արձակուրդի մեջ ես:

 

Պարզվում է, առավոտյան ժամը հինգից մինչև տասը անցնում է մեկ ամբողջ օր: Պարզվեց, որ այն բանի գիտակցումը, որ ժամը ութին սկսվում են պարապմունքները, տարօրինակ կերպով զինաթափում էր Անդրեյին ու նա և արթնանում էր ավելի ուշ, ժամը վեցին կամ անգամ յոթին և հասցնում էր շատ ավելի քիչ բան կարարել, չնայած նախկինում նրան այդպես չէր թվում: Իսկ հիմա, առավոտյան ժամը հինգին արթնանալով, նա կառչեց գրքերից ու ժամը ինին ընկավ կատարյալ անցկացված լիարժեք օրվա զգացողությունից: Վերցնելով երեկվանից հավաքված ուսապարկն ու դուրս գալով իր որջից, նա սլացավ դեպի Նամչե, ճանապարհին կրկնելով իմիդազոլի ու պիրիմիդինի քիմիական բանաձևերը, ինչպես նաև մտքի մեջ վերհիշելով Պելոպոնեսյան պատերազմի հիմնական փուլանիշերը ու այն փաստարկները, որոնք ինքը գտել էր ի օգուտ Լիսիպոսի քողարկված աուտիզմի ենթադրության ու քաղաքական խուսավորման մեջ Պերիկլեսի ակնհայտ անկարողության:

- Գնացինք, - հակիրճ ասաց Իոլկան, և նրանք շարժվեցին շրջակա վերին արահետով ինչ-որ տեղ, դեպի Նամչեյի հակադիր ուղղությամբ: Երկու հարյուր մետր մենաստանից հետո անցնելով, նրանք իջան գյուղ ու մեկ րոպե անց Անդրեյն արդեն մտնում էր ոչ մեծ, բայց հարմարավետ հյուրանոց:

- Արդեն որոշե՞լ ես, թե որտեղ ես ապրելու, ուր ես գնալու:

- Դեռևս ոչ: Ուզում եմ թռչել Ինդոնեզիա ու Ֆինլանդիա, անցնել կղզիներով, տեսնել նոր վայրեր, բայց մյուս կողմից… չգիտեմ, թե ինչպես կարող եմ դա համատեղել գրքեր կարդալու, գիտություններ սովորելու հետ:

- Այո, կանգնել ես երկընտրանքի առաջ…, - ժպտալով ցավակցեց Իոլկան: - Մենք հավանքվել ենք այստեղ… մի փոքր շփվելու տարբեր թեմաներով… ցանկանո՞ւմ ես միանալ մեզ:

- Շփվե՞լ:

Իոլկայի շուրթերից այս բառը մի տեսակ կասկածելի սովորական ու թոշնած կերպով հնչեց, այնպես որ Անդրեյը միանգամից սկսեց կասկածել, որ դա խաբկանք է ու ուրախացավ, որ դարձել է բավականաչափ ուշադիր ու Իոլկային չհաջողվեց նրան հենց այնպես խաբել: Նա ձեռքով շոշափեց իր անթրաշ մռութը: Դուրեկան է, երբ դեմքը ծածկված է մեկ-երկու-երեքշաբաթանոց բրդով, ոչ այնքան երկար, որպեսզի թափթփված տպավորություն ստեղծի, ոչ այնքան կարճ, որպեսզի ծակծկի, այլ բավականին փափուկ ու խիտ, որպեսզի ձեռքին հաճելի լինի դիպչել:

- Լավ, արի շփվենք:

- Մենք վերևում կլինենք, այնտեղ կա սենյակ մեդիտացիայի համար, մենք այն զբաղեցրել ենք, նախաճաշիր ու արի:

- Լավ...

«Նախաճաշիր ու արի» արտահայտությունը Իոլկան կրկին միանգամայն անբնական արտասանեց, սակայն ինչ-ինչ, բայց հոգսեր նրանից չէին սպասվում: Նշանակում է, այդ արտահայտությունը նշանակում էր «հիմա դու այնտեղ պետք չես, ավելի ուշ արի», բայց նա կարող էր այդ մասին հենց այնպես էլ ասել, նշանակում է` այստեղ ինչ-որ ուրիշ իմաստ կա: Շարժառիթի որոնումը հետաքրքիր մարզում էր. տարբեր բառերեի օգտագործման միջոցով կոդավորել, քողարկել իրավիճակի իրական իմաստը, այլ ոչ այն իմաստը, որը ձևականորեն ի ցույց է դրվում: Նշանակում է, Իոլկան փորձում է մինչև այն պահը, երբ Անդրեյը կգնա «շփվելու», թողնել նրան առօրեականության, հանդարտության հունի մեջ, որպեսզի նա գա հանգստացած: Ինչի՞ համար: Հնարավոր է… այն բանի համար, որպեսզի հակադրությունը ինչ-որ բանի հետ ավելի սուր լինի, որպեսզի նա ստանա «հակադրության ցնցուղի» պես ինչ-որ բան: Նշանակում է` այնտեղ, վերևում նրան սպասվում է ինչ-որ անսովոր բան, ընդ որում այնպիսի մի բան, որը առավելագույնս հեռու է առօրեականությունից, նշանակում է` այնտեղ նա կհանդիպի ինչ-որ շատ հետաքրքիր մի բանի հետ:

Բավարարվելով այսպիսի ենթադրություններով, Անդրեյը նախաճաշ պատվիրեց ու գլխից հանելով ապագա հանդիպման մասին բոլոր մտքերը, ամբողջությամբ «ընկղմվեց» Ժոզեֆ դե Գոբինոյի գրքի մեջ, նկատելով, որ այս կամ այն թեմայով քաոսային ենթադրությունների մեջ չընկնելու ընդունակությունը ու տվյալ պահին հետաքրքիր գործունեությանը ամբողջությամբ տրվելը, դա ևս մեկ փոփոխություն է, որը հստակորեն տեղի է ունեցել նրա հետ այն պահից, երբ նա սկսել է զգալ կյանքի հանդեպ, իր ընկալումների, գիտությունների հանդեպ այս անընդհատ աճող ու ուժգնացող հետաքրքրությունը, և նրա համար պարզ դարձավ, որ ինչպես անուշադրությունն ու ցրվածությունը, այնպես էլ կենտրոնանալու անընդունակությունը, դրանք ոչ ուղղակի տվյալ մարդու անձի «անմեղ առանձնահատկություններ են», այլ ակտիվ փտախտային պրոցեսների ապացույց են, որոնք կատարվում են այդ մարդու հոգեբանության մեջ, ընդհանուր գորշության ապացույց են ու նշանակում է, ընդհանուր առմամաբ, ամբողջ կենդանի աշխարհի հանդեպ ատելության ապացույց են: Զարմանալի է, թե ինչպես են փոխվում աշխարհի մասին պատկերացումները, երբ սկսում ես հետևել սեփական ընկալումներին, մարդկանց պահվածքին ու եզրակացություններ ես կատարում:

Այս մտքերը շարունակելու ցանկության առաջացավ, և Անդրեյը մի կողմ դրեց գիրքն ու ֆիքսեց, որ հիասթափություն չի առաջանում այն բանից, որ այսպիսի հետաքրքիր գրքի ընթերցանությունը հետաձգվում է: Ուղղակի մի ուրախալի ցանկությունը գերակշռեց մյուսի նկատմամբ, իսկ դրանից հիասթափություն չի առաջանում: Բոդխին ճիշտ է նաև այս հարցում, չնայած, ուրախալի ցանկությունների մասին գլուխը կարդալիս, Անդրեյի մոտ այդ հատվածում միշտ կասկածներ էին առաջանում: Դժվար էր պատկերացնել, որ եթե ուժգին ուրախալի ցանկությունը չիրականացվի, ապա այդ դեպքում կարելի է չզգալ ԲԷ: Ուղղակի, երբ նա պատկերացնում էր այդ իրավիճակը, ապա դժվարությամբ էր երևակայում ուրախալի ցանկությունների այդպիսի խտությունը: Եվ ընդհանրապես, ուրախալի ցանկություն պատկերացնելը դժվար էր նրա համար. նա, ով ամբողջ կյանքն անցկացրել էր կարծիքներով մտահոգվածության, ուրիշների կողմից բացասական վերաբերմունքի վախի ժանտահոտությունների մեջ:

Նախկինում ցրված մարդիկ Անդրեյին առավել անվնաս, բարեսիրտ էին թվում, իսկ հիմա պարզվում է, այդպիսի բան լինել չի կարող. նրանք չեն կարող լինել բարեսիրտ, ոչ մի կերպ: Նա սկսեց հիշել, թե ում էր համարում ցրված մարդ, ով ընդունակ չէ կենտրոնանալ մի թեմայի վրա: Նինա Նովիկովա. տարօրինակ աղջիկ ակնոցներով, ով ասես հավերժ կորած էր ինչ-որ տեղ իր մեջ: Նա ուղղակի չեմպիոն էր ինչ ասես մոռանալու հարցում: Եթե դու նրա հետ ինչ-որ հարցի շուրջ պայմանավորվել ես, ապա կարող ես վստահ լինել. նա կամ երկու ժամ կուշանա, կամ կմոռանա դրա մասին, կամ էլ` ընդհանրապես ամեն ինչ կխառնի իրար: Բոլորը նրան համարում էին ինտրովերտ, այսինքն` ենթադրվում էր որոշակի ինտենսիվ ներքին կյանք, և Անդրեյը նույնպես վերաբերվում էր նրան որոշակի հուզմունքով, խառնված գրգռվածության հետ: Բայց հատկապես ինչո՞ւմ էր կայանում այդ հռչակավոր «ներքին կյանքը»: Ինչ-որ բանով հետաքրքրված մարդու մոտ կան կոնկրետ դրսևորումներ, որոնք անհնար է շփոթել մեկ ուրիշ բանի հետ. տարված մարդն անընդհատ  իր հետաքրքրությունների հետ է լինում, դրանց մասին պատմում է և՛ այն մարդկանց, ովքեր նույնպես հետաքրքրված են այդ հարցով, և՛ նրանց, ովքեր պատրաստ են ուղղակի լսել, և՛ անգամ նրանց, ովքեր դժվար թե լսեն նրան: Մարդն, ով ունի կոնկրետ հետաքրքրություններ, միշտ ձգտում է իր ընկերներին ու ծանոթներին վարակել այդ հետաքրքրություններով. նրա համար ուղղակի ավելի հետաքրքիր կլինի այդպես ապրել: Միգուցե Նինան աուտի՞ստ էր: Իհարկե, ոչ, նա ուներ շատ ընկերներ ու ընկերուհիներ… Նշանակում է, նա չուներ հետաքրքրություններ, և նրա ֆենոմենալ ցրվածությունը համապատասխանում է այս եզրակացությանը:

Անդրեյը հիացմունքի պոռթկում ապրեց: Իսկապես, բավական է միայն անկեղծորեն ու ուշադրությամբ վերլուծել մարդկանց դրսևորումները, և նրանք դառնում եմ նրա համար բացահայտված, կարծես նրա ափի վրա պառկած, կարծես թե նա չորրոդ չափողականությունից նայում է եռաչափ մարմնի վրա: Նշանակում է, որ պատմությունը նույնպես անհույս խճճված չէ, այն կարելի է բացահայտել ու պարզության հասնել:

Անդրեյը հիշեց, թե ինչպես էր ինքը մի անգամ Նինայի տանը մինչև ուշ երեկո հյուրընկալվելուց հետո մյուս ընկերների հետ մնացել նրա մոտ գիշերելու: Երբ Նինան փոխում էր շորերը, նա խնդրեց Անդրեյին շրջվել, ու ի պատասխան Անդրեյի զարմացած մերժման (իբրև թե ինչու շրջվել, ինչ ամոթալի բան կա մերկ մեջքի ու հետույքի ցուցադրման մեջ) նա այնպիսի ֆանատիկ ագրեսիվ պահվածք ցուցաբերեց, որը Անդրեյը արդյունքում ուղղակի ապշեց. դա այնքան մեծ հակադրության մեջ էր ամաչկոտ մեղմ աղջկա կերպարի հետ: Այնպես որ, կա նաև ագրեսիա, այն էլ ինչպիսի ագրեսիա: Կրկին ամեն ինչ համընկնում է:

Նույնը կարելի է ասել նաև տատիկի մասին: Վերջինս նույնպես շատ ցրված էր, և երբ Անդրեյը` հնգամյա տղա, վազում էր նրա մոտ ու ոգևորված սկսում ինչ-որ հետաքրքիր գրքի մասին պատմել, տատիկը ձևացնում էր, թե լսում է նրան ու արդեն տաս վայրկյան անց մտքերով գնում էր ինչ-որ տեղ հեռուն: Ավելի ճիշտ` այդպես սովորել էր մտածել ինքը Անդրեյը. «մտքերով հեռանում էր», բայց ի՞՞նչ հիմքեր կային ենթադրելու համար, որ նա ընդհանրապես ինչ-որ մտքեր ուներ: Նա երբեք, կյանքում ոչ մի անգամ ձեռքը չէր վերցրել ոչ մի գիրք, նա բամբասում էր հարևանուհիների հետ ու կարող էր ժամերով քննարկել աղի կամ շաքարավազի գինը... այո, և նա շատ ագրեսիվ էր: Նա հազվադեպ չէր դուրս գալիս պատշգամբ  ու սկսում գոռգոռալ տղաների վրա, ովքեր խաղում էին բակում. հենց այնպես, ուղղակի հաճույքի համար:

Այո, պարզ է: Այս եզրակացությունները ցրվածության հետ հետաքրքրությունների բացակայության, գորշության ու բարձր ագրեսիվության կապի մասին ճիշտ են, և եթե այս շղթայի մեջ չեն ընդգրկվում հավելյալ դիտարկումներ, ապա այն կարելի է օգտագործել որպես անկասկած ճշգրիտ տրամաբանական հաջորդականություն:

Ավարտելով «պարկիկի մեջ» ձվերն ու թեյով cheese tomato toast, Անդրեյը, այդպես էլ ոչ մի նոր տող չկարդալով Գոբինոյից, անջատեց էլեկտրոնային գիրքն ու գնաց վերև:

Մեդիտացիայի համար սենյակի մուտքը ծածկված էր վարագույրով, որի վրա կային տիբեթական բուդդայական սիմվոլներ: Այն մի կողմ տանելով, Անդրեյը հայտնվեց ոչ մեծ սեյակում, հինգը տաս մետրի վրա մակերեսով: Պատերի երկայնքով տարբեր բազկաթոռների, ներքնակների, բարձերի, գորգերի վրա և ուղղակի դատարկ հատակին նստած էին ու պառկած տասնամյա աղջիկներ ու տղաներ: Նրանք, առաջին հայացքից, կլինեին մոտավորապես տասնհինգ հոգի: Անկյունում նստած էր Իոլկան ու ոչ բարձրաձայն զրուցում էր մոտ քսանհինգամյա մի աղջկա հետ, փոքրիկ մերկ ոտնաթաթերով, որոնցով նա, փորի վրա պառկած, օրորում էր օդում: Երբեմն Իոլկան որսում էր նրա ոտնաթաթերը, համբուրում էր ու շոյում, և այդ անմեղ գուրգուրանքը Անդրեյի մոտ առաջացրեց խորը երկարատև հաճույքի զգացողություն կրծքի վերին հատվածում:

- Երեխաները ցանկանում են քեզ մի քանի հարց տալ, - բարձրաձայն ասաց Իոլկան: - Նստիր` որտեղ ցանկանում ես, դե կամ էլ պառկիր, կամ էլ մնա հենց այդտեղ կագնած:

Անդրեյն իրեն անհարմար էր զգում, հայտնվելով մեծ աչքերով սիրունիկներ մի ամբողջ խմբի ուշադրության կենտրոնում, և որքան ավելի շատ էր նա փորձում իրեն հանգիստ պահել, այնքան ավելի քիչ էր դա նրա մոտ ստացվում: Նեպալցի երեխաներին նա արդեն ընտելացել էր, բայց այստեղ հիմնականում սպիտակամորթեր էին:

- Դե, ես պատրաստ եմ, - չափից ավելի աշխուժությամբ ասաց Անդրեյը:

Երեխաները շարունակում էին ուսումնասիրել նրան, և Անդրեյի վերջին արտահայտությունն այդպես մնաց օդում առանց ինչ-որ ռեակցիայի: Իոլկան նույնպես լռում էր:

- Քեզ համար ակնհա՞յտ է, որ ատելությունն ու ՊԸ չեն կարող միաժամանակ արտահայտվել: - Վերջապես հարցրեց մի շեկլիկ աղջիկ այնպիսի անմեղ դեմքով, ասես խոսքը գնում էր կարկանդակների ու կոնֆետների մասին:

- Իհարկե:

- Իսկ ի՞նչ բան է «պարզությունը»:

- Դա... վիճակ է, որը ծագում է...

- Պարզությունը չի կարող վիճակ լինել, - աղջիկը ընդհատեց նրան, - չէ որ դա ակնհայտ է: Պարզությունը, դա առանձին ընկալում է, իսկ վիճակը, դա ընկալումների համախումբ է:

Ասելով այդ, աղջիկը շարունակում էր նայել Անդրեյի վրա մաքուր ու անմեղ հայացքով, որի տակ վերջինս ոչ մի կերպ չէր կարողանում ընկալել նրա վերաբերմունքը իր հանդեպ: Նա զգաց վրդովմունքի խայթոց, չէ որ դա շատ անսովոր էր. նրան, հասուն ու խելացի մարդուն, ընդհանրապես ասած, ուղղում է մի փոքրիկ աղջնակ:

- Համաձայն եմ: Պարզությունը, դա երբ…

- Պարզությունը չի կարող լինել «երբ», պարզությունը կարող է լինել «ինչ»:

Այսպիսի բան Անդրեյը չէր սպասում: Տեսնելով երեխաների այս խումբը, նա բարեսիրտ ու թուլացած էր տրամադրվել ու անգամ չէր երևակայում այսպիսի կոպտության մասին:

- Պարզությունը ծագում է…, - սկսեց նա, բայց անհապաղ լռեց, հասկանալով, որ հիմա կրկին կլսի ինչ-որ դիտողություն, ինչպես օրինակ, «ես հարցնում էի, թե ինչ է պարզությունը, այլ ոչ թե երբ ու ինչպես է այն ծագում»:

Բայց աղջիկը լռում էր, ասես հասկանալով, որ Անդրեյն ինքը հասկացավ պատասխանի իր նոր փորձի անհամապատասխանությունը:

- Չեղյալ եմ հայտարարում պատասխանս:

- Դու ասացիր, որ քեզ ինչ-որ բան է պարզ, այն դեպքում, երբ դու անգամ մոտավորապես չես կարողանում բացատրել «պարզություն» տերմինը:

- Շատ բաներ ես չեմ փորձել բացատրել, բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող օգտագործել այդ տերմինները, չէ որ ինձ համար կարևորը զրուցակցիս հասկանալն է, և որպեսզի նա նույնպես հասկանա ինձ, իսկ դրա համար բավարար է նաև մոտավոր պատկերացումը:

- Եվ ինչում է կայանում «պարզություն» տերմինի մոտավոր պատկերացումը: - Սիրունիկը հետ չէր մնում:

- Կա բանական պարզություն, և կա ՊԸ-պարզություն, - սկսեց Անդրեյը: Թե ինչ է ՊԸ-պարզությունը, ես շատ վատ եմ հասկանում: Երբեմն այնպես է լինում, որ այս կամ այն իրավիճակը թվում է բավականին պարզ, ու չնայած այն բանին, որ ես չեմ մտածել դրա բոլոր հայեցակատերի մասին, ես կարողանում եմ արագորեն պատասխանել ցանկացած հարցի, համարյա առանց մտածելու. այդպիսի դեպքերում ես տրամաբանական կառուցումների, մտորումների, եզրահանգումների կարիք չեմ ունենում. ինձ միայն անհրաժեշտ է հասկանալ հարցի իմաստը, իսկ պատասխանը միանգամից ծնվում է, այսինքն` ես միանգամից իմանում եմ իմ պատասխանի իմաստը, որից հետո մնում է միայն համապատասխան բառեր ընտրել: Իսկ երբեմն, ինձ մոտ լինում է միայն բանական պարզություն, այսինքն` տրամաբանական եզրակացությունների արդյունք, տրամաբանությանը հետևելու արդյունք, որն օգտագործում է իր համար հայտնի փաստերը, դիտարկումները, տվյալները:

Անդրեյը կասկածանքով նայեց աղջկա վրա: Նրան փոքր-ինչ անբնական էր թվում այն, որ ինքը հիմա այդ աղջկան այնպիսի արտահայտություններ էր ասում, որոնք հազվադեպ ինչ-որ մեծահասակ մարդու հասկանալի կլինեն:

- Որպեսզի հասկանալ, թե ինչ բան է ՊԸ-պարզությունը, - դադարից հետո, սկսեց Անդրեյը, - քեզ սկզբում անհրաժեշտ է ստանալ այն բանի փորձը, թե ինչը չի հանդիսանում այդպիսին, այսինքն` ուրիշ ՊԸ ու բանական պարզություն: Հակառակ դեպքում դու դառնում ես այնպիսի երկրաբան, որը չծանրաբեռնելով իրեն պարզ տարրերի ուսումնասիրությունով, տխրում է, որ չի հասկանում բարդ հանքանյութերը ու չի կարողանում առանձնացնել հողը ջրից ու բուսականությունից: Դադարիր լինել բթամիտ ու ԲԷ զգալ, զգա բանական պարզություն ու ՊԸ, ու այդ ժամանակ ինքնաբերաբար կսկսի առանձնանալ այն, ինչ պետք է, և դու կկարողանաս ուսումնասիրել դա: Նույն բանը կարելի ասել նաև գիտակցված երազատեսությունների մասին. վերլուծիր արթուն վիճակը, դրա մեջ կարգ ու կանոն հաստատիր, հեռացրու բթությունն ու ԲԷ, և ԳԵ հասնելը կդադարի խնդիր լինել: 

- Ինչպես ես դու վերաբերվում այն մարդկանց, ովքեր ատում են ԲԷ հեռացման պրակտիկան: - Սենյակի մյուս անկյունից հարցրեց կարճ անդրավարտիք-շորտերով տղան :

- Ես նրանց անօգուտ եմ համարում: - Արագորեն պատասխանեց Անդրեյը:

- Այսինքն` դու նրանց հանդեպ ցավակցության զգացողություն չե՞ս զգում:

- Ցավակցում եմ, բայց չեմ խղճում: Ցավակցությունը ես հասկանում եմ այնպես, ինչպես այն բնութագրում է Բոդխին. ինչպես ուրախալի ցանկություն, որպեսզի այդ մարդու մեջ արթնանա ՊԸ հանդեպ գրավվածություն ու տհաճություն ԲԷ ու բթության հանդեպ:

- Ահա, նայիր, - տղան պտտվեց մեջքի վրա ու ոտքերը վերև ուղղեց, - պատկերացրու մի մարդու, ով կտրուկ անկում է ապրել, դարձել է աննկարագրելի անհույս անձնավորություն: Այդպիսի մարդուն ցավակցելու ցանկությունն ու պատրաստակամությունը, եթե իհարկե նրա մեջ այլևս ատելություն չզգալու ցանկություն առաջանա, ուժգին ռեզոնանս է առաջացնում նվիրվածության հետ: Եվ այդ մարդու մասին մտածելիս անգամ քեզ մոտ կսկսի ծագել նվիրվածություն: Ընդ որում, հենց այն պատճառով, որ այդ մարդը մեծ անկում է ապրել, ծագում է նվիրվածություն յուրահատուկ ուժեղ զգացողություն: Որովհետև հենց այդպիսի մարդու նկատմաբ են բոլորը ու միշտ զգում օտարություն, զզվանք, քննադատություն և միշտ հեռու են մղում նրան ու քննադատում: Այդպիսի մարդու հանդեպ ուժեղ բացասական վերաբերմունք (ԲՎ) զգալը սովորական է: Մարդիկ չեն փոխում իրենց կարծիքը նրա մասին, նրա վրա խաչ են քաշում: Եվ ցանկություն է առաջանում չմերժել անգամ այդպիսի մարդուն, ու ոչ մեկի հանդեպ, անգամ ամենանվաստացած մարդու հանդեպ ԲՎ չունենալ: Ահա ռեզոնանս առաջացնող միտք. «չզգալ ԲՎ ու չմերժել անգամ ամենանվաստացած մարդուն»:  Այս նվիրվածությունը օբյեկտ չի ունենում, այսինքն` չի ծագում ինչ-որ կերպար, որի հանդեպ կարող է ձգտում, կամ էլ ինչ-որ ցանկություն առաջանալ: Ծագում է միայն այս ընկալումն ապրելու ու այն ուժեղացնելու ցանկություն: Կարելի է զուգահեռներ անցկացնել խանդի ու համակրանքի, տարվածության հետ: Յուրահատուկ վառ տարվածություն, հիացմունք, քնքշանքի զգացողություն աղջկա հանդեպ ծագում է ոչ այն ժամանակ, երբ նա շոյվում է ամենասովորական տղայի հետ, իսկ դու այդ ժամանակ հեռացնում ես խանդի զգացողությունը, այլ այն ժամանակ, երբ նա շոյվում է ամենագեղեցիկ ու ամենապաշտելի սիրունիկի հետ, որով նա կարող է տարվել ու մոռանալ քո մասին: Այսինքն` այն իրավիճակում, երբ խանդի զգացողությունը առավելի ուժգին է արտահայտվում: Համաձա՞յն ես:

Անդրեյը սկզբում խճճվեց տղայի ասածների մեջ, բայց բավականին արագորեն կողմնորոշվեց:

- Քեզ մոտ ամեն ինչ խճճված է մի կծիկի մեջ: Մերժել մարդուն չի նշանակում նրա հանդեպ զզվանք ու գարշանք զգալ: Դու մերժում ես նրան, որովհետև նրա հանդեպ հետաքրքրություն չես զգում, որովհետև նա վտանգավոր է ու որովհետև նա քեզ հաճելի չէ: Նույն կերպ նաև բերանիցդ դուրս ես թքում դառը ընկույզը. ճանաչեցիր, հարաբերություններ ձևավորեցիր ու դուրս թքեցիր: Ատելություն զգացող մարդն ինձ համար, սկզբունքորեն, ընդունելի չէ: Դու ասում ես. «եթե այդպիսի մարդու մոտ ատելությանը վերջ դնելու ցանկություն է առաջանում», բայց ի՞նչ է նշանակում «եթե»: Երբ ու եթե այդ մարդն իսկապես ցանկանա դադարել ատելություն զգալ, ապա դա արդեն ուրիշ մարդ կլինի, ում նկատմամբ ինձ մոտ կձևավորվի արդեն ուրիշ վերաբերմունք… բայց ընդհանրապես ասած… ի՞նչ հիմքեր կան ենթադրելու համար, որ ահա այս ատելությամբ լցված մարդը կցանկանա փոխվել: Ոչ, սա կարող է կոպիտ թվալ, բայց ես չեմ հավատում այդպիսի հեքիաթային փոխակերպումներին: Իհարկե, յուրաքանչյուրն էլ կարող է ժամանակ առ ժամանակ ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերել, բայց ագրեսիան նույնպես տարբեր է լինում: Թվացյալ անարդարության հանդեպ ցուցաբերվող ագրեսիան, դա մի բան է, այսպես ասած` արդարամիտ զայրույթ: Ագրեսիան, որպես ինչ-որ բան ոչնչացնելու ցանկություն, որպեսզի ուրիշների համար նույնպես կյանքը նույնքան զզվելի լինի, որքան քեզ համար է զզվելի քո ԲԷ, բոլորովին այլ բան է: Առաջին մարդն ինձ անհույս չի թվում, երկրորդը` թվում է, ու ինչ էլ մենք այստեղ ասենք այն մասին, որ յուրաքանչյուր մարդ ամենակարող է և յուրաքանչյուրն էլ կարող է այս կամ այն… ես ումեն որոշակի դիրքորոշում. երբ ես հանդիպում եմ այնպիսի ագրեսիվ մարդու, ով ատելության զգացողությունը համարում է ոչ թե տառապանք իր համար, այլ հաճույք, ապա այդ մարդն ինձ համար այլևս գոյություն չունի մինչև անգամ իր վերջին օրը, և ես չեմ հավատում այն բանին, որ այդպիսի մարդիկ կարող են փոխվել, ես չեմ ցանականում նրանց հետ գործ ունենալ ու չեմ ցանականում հետևել` փոխվում են նրանք, թե ոչ, վերջիվերջո, ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը տարվում է իր համար հարազատ մի բանով, ու եթե ինչ-որ մեկը ցանկանում է զբաղվել դրանով` շփվել ատելությամբ լցված մարդու հետ ու սպասել, թե ինչ կփոխվի, խնդրեմ. իսկ ես ունեմ ուրիշ հետաքրքրություններ, այդպիսի մարդկանց հետ ես ոչ մի ընդհանուր բան չեմ ցանկանում ունենալ:

Անդրեյը խճճվեց ու նայեց Իոլկայի վրա, ասես սպասելով նրանից այն հարցի պատասխանի հուշումը, որն ինքը դժվար թե կարողանար անգամ իր համար ձևակերպել այնքան հստակ, ինչպես հիմա. ինքն էլ չսպասելվ դրան ու իր կյանքում առաջին անգամ, նա այդ հարցում արտահայտեց իր դիրքորոշումը: Դա ավելի շուտ ուրվական էր, իրավիճակի մեջ ընդհանուր անվստահության, խճճվածության բույր. և ով է նրան լսում, ո՞ւմ հետ է նա հիմա խոսում: Խոսում է երեխաների՞, թե ոչ այնքան երեխաների հետ: Թե՞ ընդհանրապես ոչ երեխաների հետ: Եվ ի՞նչ աստիճանի է նրանց, սովորական գիտակցության տեսակետից ակնհայտ գերաճած անհատական զարգացումը անցել այն սահմանը, որից հետո մենք արդեն սկզբունքային տարբերակում չենք կատարում երեխաների, դեռահասների ու մեծահասակների մեջ: Ի՞նչ աստիճանի բացահայտ ու կոպիտ կերպով կարելի է մերկացնել հասուն աշխարհի այն երևույթները, որոնք մենք բոլորս բնազդաբար ցանականում ենք հարթեցնել ու անգամ աղավաղել ամեն անգամ, երբ շփվում ենք երեխաների հետ, կամ էլ, երբ երեխա ենք զգում ինքներս մեզ. այն մանկամիտ գիտակցությունը, որը չափազանց խոցելի է իրական լինելու համար: Սակայն այս երեխաները ընդհանրապես մանկամիտ չէին թվում:

Անդրեյը ևս մեկ անգամ նայեց իր վրա նայող երեխաների աչքերի մեջ, և նրա մեջքով սարսուռ անցավ. այսքան հեշտությամբ ու պարզորոշ կերպով պատկերացնել, որ այս երեխաները ընդհանրապես երբեք չեն ունեցել մանկություն: Նրանք, հնարավոր է, հենց ամենաառաջին ակնթարթից, երբ պարզվեցին ընդունակ հասկանալ ու ճանաչել, սկսել են ստանալ չզտված, չաղավաղված ինֆորմացիա, ու դա նրան սարսափլի թվաց, իսկ հետո նրա մտքով անցավ, որ  «մանկությունը», դա փսփսոց չէ հիմար դեմքով, դա երեխաներին հեքիաթներով ապուշացման պրոցես չէ. հեքիաթներ, որոնց հետևում իրականում թաքնված է ոչ բարություն, այլ կրեատիզմ, բռնություն ու կոպտություն: Նա հիշեց, թե ինչպես էր մոտավորապես մեկ տարի առաջ գտել մի հեքիաթներով լի ֆայլ ու պարապությունից սկսել թերթել այն: Դա ապշեցուցիչ բացահայտում էր: Դժվար է հորինել, եթե անգամ շատ չարչարվել, ագրեսիայի, դոգմատիկության ու գորշության այդպիսի կվինտէսենցիա: Եվ ինչպիսի ընկալումներ են երեխաները ստանում ու արմատավորում այդպիսի ծայարահեղական գրականությունից: «Եվ սկսեցին նրանք ապրել ու ապրել և բարիք դիզել»: Ձե՛ր մերը: «Եվ ապրում էին նրանք երջանիկ, և մեռան նույն օրը». և սա երջանիկ կյանքի նկարագրություն է: Սա աղբ է: Հեքիաթի հերոսները պայքարում են ինչ-որ նյութական բարիքների համար. մե՛կ արքայադստերը հարսնացու վերցնելու համար, մե՛կ թագավորության կեսը ստանալու համար, և իրենց ֆիքս-գաղափարին հասնելուց հետո նրանք լիարժեք երջանկություն են ձեռք բերում, որը կայանում է բարիք դիզելով «ապրել ու ապրելու» մեջ, այսինքն` կոմոդներ, սպասքեղենի պահարաններ ու նմանատիպ բաներ դիզելով: Ռուսական հեքիաթներից սրտխառնոց զգալով, նա սկսեց թերթել «հին ու բարի Գոֆմանին», ու բացահայտեց նրա մեջ զզվելի, բթամիտ ու ագրեսիվ հիմարի: Վրացական, ճապոնական հեքիաթները, ֆրանսիականները... հաշվի չառած հազվադեպ, անգամ չափազանց հազվադեպ բացառությունները, առաքինության քողի ներքո թուլամորթության ու չարության փառաբանում են ամենաբարձր մակարդակով: Եվ սա՞ է համարվում «մանկություն»: Եվ ինչից, ի՞նչ արժեքավոր բանից են զրկվել այս երեխաները, ովքեր իրենց գիտակցված կյանքի ամենաառաջին օրվանից շրջակա աշխարհի մասին ճշմարիտ ինֆորմացիա ստանալով, սովորել են ոչ թե «հարգել մեծերին», այլ հետևողականորեն մտածել ու անկեղծորեն վերլուծել ընկալումները: Դե իսկ ահա այս ամենն ատելություն է, սա է հենց այն անհոգությունը, որը շողշողում է սովորական երեխաների աչքերում, որը բխում է իրականությունից կատարյալ անտեղյակությունից, բարի փերիների, ձմեռ պապիկներ ու բարի տատիկների երևակայական աշխարհի կյանքից: Իհարկե, այս բոլոր տեսիլքները վաղ, թե ուշ, բայց առավել հաճախ վաղ, սարսափելի ուժգնությամբ հարված են հասցնում երեխային, կոտրում են նրան, բայց միգուցե արժե՞ այդպես վարվել. գոնե երկու-երեք տարի ունենալ մաքուր ու անմեղ կյանք:  Իսկ մի՞թե հիմա իրենց կյանքը մաքուր չէ:

Անդրեյը բոլորովին դադարել էր անհարմարություն զգալ, նա անգամ մոռացել էր, որ հարցի է պատասխանում, և որ նրա պատասխանին սպասում են, ըստ երևույթի: Նա ի պատասխան հետաքրքրությամբ նայում էր այս երեխաների աչքերի մեջ ու չէր տեսնում այն, ինչ վախենում էր տեսնել. ցինիկություն ու գորշություն, նա տեսնում էր բոլորովին այլ բան. երեխայականություն, կայտառություն, ուշադրություն ու աչքերի այնպիսի յուրահատուկ շարժունություն, որը նա երբեմն դեռ տեսնում էր տիբեթյան ծեր վարդապետների աչքերում, ովքեր հազվադեպ չէին հայտնվում նեպալական գյուղերում. աչքերի այնպիսի յուրահատուկ շարժունություն, որն այդքան հեշտությամբ արտահայտում է համակրանք ու անկեղծ հետաքրքրվածություն, կյանքի հենդեպ անկեղծ ուրախություն, ու անգամ խոնարհվածություն կյանքի առաջ, կյանքի ինքնանորացման ու ինքնաբացահայտման ուժի առաջ: Եվ եթե այս երեխաներն ամենասկզբից իրենց մեջ գտել են հավերժ նորացվող թարմության այս աղբյուրը, ապա մի՞թե նրանք կորցրել են իրենց մանկությունը: Միթե չի կարելի ասել հակառակը. մի՞թե նրանք ձեռք չեն բերել այն հավերժ ու անբաժան օգտագործման համար:

- Իսկ ես ճանաչում էի մի աղջկա, ով ուներ նույնպիսի մեխանիզմ, որը նկարագրեց Լիսսը, - հանկարածակի արտասանեց այն աղջիկը, ում ոտքերը շոյում էր Իոլկան: - Նա խղճում էր ատելությամբ լցված մարդկանց, ամեն տեսակ չարամիտ մարդկանց, վամպիրներին: Նա ինձ պատմում էր, թե ինչպես է դա կատարվում: Նա պատկերացնում է, որ հանկարծակի տեղի է ունենում ինչ-որ արտակարգ բան, ու այդ ատելությամբ լցված վամպիրը սկսում է զգալ ՊԸ, զղջում է ու հասկանում, թե ինչքան հիանալի է կյանքը: Նայում է նա, այդպիսով, մայրամուտին, ու նրա աչքերից սկսում են արցունքներ հոսել: Ընդ որում նա պատկերացնում է իրեն այդ ամենի անմիջական մասնակիցը. կամ ինչ-որ բան է ասում այդ մարդուն, կամ էլ անում, որի արդյունքում էլ վամպիրը վերափոխվում է: Եվ ահա վերջաբանը. վամպիրը լաց է լինում երջանկությունից, իսկ նա, կանգնած վամպիրի կողքին, բարի դեմքով ժպտում է նրան, շոյելով ուսը: Եվ այդ ժամանակ ծագում է այնպիսի ընկալում, որն այդ աղջիկը, իհարկե, նկարագրում էր ամենափառաբանված տերմիններով, որը սակայն, իրականում հանդիսանում է ընդամենը չափազանցածված սենտիմենտալություն: Ինչպե՞ս չհիշել Բոդխիի գրքից նրա բառերն այն մասին, որ ինչքան ավելի ագրեսիվ է մարդը, այնքան ավելի սենտիմենտալ է նա:

- Իսկ միգուցե դա սենտիմենտալություն չէ, այլ նվիրվածությո՞ւն: Ինչպե՞ս ես տարբերակում դրանք: - Այս հարցը տված աղջիկը մեկն էր փոքրաթիվ սևուկներից, հնարավոր է` նեպալուհի էր:

- Դա տարրական բան է: Ուրիշ ի՞նչ ընկալումներ են ռեզոնանս առաջացնում նվիրվածության հետ: Վճռականություն: Հիացմունք: Համառություն: Կոչ: Նպատակասլացություն: Մնում է միայն նայել, թե ինչ է զգում տվյալ մարդը, ով իր սենտիմենտալությունը նվիրվածություն է անվանում: Արդյոք կան ՊԸ նախանշաններ, թե՞ կա ինչ-որ ուրիշ բան: Եվ ահա կա մեկ այլ բան:

- Թոշնածություն, ծուլություն, ցանկացած պահի պայթելու պատրաստ դժգոհություն ու գրգռվածություն, շփոթություն գլխի մեջ, սեփական ուրիշ ընկալումները տարբերակելու անընդունակություն ու անընդհատ հղումներ, որոնք ուղղված են հասկանալու «անկարողությունը». ինչ է նա հիմա զգում, խճճված արտահայտություններ, ակնհայտ փաստերի անտեսում և ուրիշ շատ ու շատ բաներ: Ես նվիրվածության հարցում մեծ մասնագետ չեմ, բայց ես գիտեմ, թե ինչ բան է դա, ես ապրել եմ դա ու տեսել եմ ուրիշ անձանց, ովքեր նույնպես ապրել են նվիրվածություն, և ինձ համար, անգամ ահա այսպիսի զուտ բանական մոտեցման պարագայում, հեշտ է տարբերակել այն, ինչը ոչ մի կերպ չի կարող նվիրվածություն համարվել: Իհարկե, բթամիտ ու գորշություններով լի մարդուն ես չեմ ապացուցի իմ ճշմարատացիությունը, բայց ես դրա կարիքը չունեմ էլ: Ավելացնեմ նաև. երբ ես անց եմ կացնում մտովի էքսպերիմենտ. դե, օրինակ, պատկերացնում եմ, որ ատելությամբ լի մարդը ապաշխարհել է, խելքի է եկել ու հիմա վերադառնում է պայծառ մարդկանց աշխարհ, ապա այդպիսի հովվերգական տեսարանից սրտաշարժություն է առաջնում: Այստեղ կարևոր է այն, որ այդ պահին ես պատկերացնում եմ այդպիսի մարդուն գոյություն չունեցող ընկալումների հավաքածու կրելիս. ապաշխարհած, այլ ոչ ատելությամբ լի մարդուն, կամ էլ գոնե այնպիսի մարդու, ով անսահման ուժգին չի ցանկանում ատել, բայց միաժամանակ դրական վերաբերմունք  առաջանում է հենց իրական, ատելությամբ լի մարդու նկատմամբ: Կարելի է տարբեր խոսքեր հյուսել ատելությամբ լի մարդու փոխվելու պոտենցիալ ընդունակության մասին, բայց ինձ դուր են գալիս պարզ ու հասարակ բառերը, հստակ որոշումները, այդ պատճառով ես չեմ ցանկանում վերլուծել ընկալումների խճճվածությունները, այլ որոշում եմ ինձ համար հենց այնպես, ինչպես և Անդրեյն է որոշել. ում հանդեպ ինձ մոտ ծագում է դրական վերաբերմունք կամ ցավակցության զգացողություն, այդ մարդկանց խումբ էլ ես մտնում եմ: Եթե ես թմրամոլների հետ եմ, նշանակում է` ինքս էլ թմրամոլ եմ ու պաշտպանում եմ բոլոր թմրամոլներին: Հարբեցեղների հետ եմ` ինքս էլ եմ հարբեցող: Թափառաշրջիկների հետ եմ, ովքեր սպանում են իրենց կյանքը ձանձրույթի ու կեղտի մեջ, նշանակում է, որ ես նույնպես այդպիսին եմ, նույնպես սպանում եմ իմ կյանքը, արարման ու ստեղծագործման հակառակորդ եմ: Ատելությամբ լի անսիրտ վամպիր-մարդասպանների հետ եմ, ուրեմն ինքս էլ այդպիսին եմ: Եվ ոչ մի նշանակություն չունի, թե ինչի արդյունքում է ծագում այդ ԴՎ. ագրեսիվ այլանդակների առաջ վախի արդյունքում, կամ էլ նրանց կարեկցելու արդյունքում, կամ էլ քեզ փրկիչ զգալու ցանկությունից դրդված. արդյունքը միևնույնն է:

Աղջիկը նստեց, խաչելով հետևիի թաթերը, ու շարունակեց:

- Այսպիսով, ևս մեկ անգամ ասեմ, թե ինչու ինձ համար այս գորշություններն ընդունելի չեն: Առաջին` պարզության ճնշում: Ես պատկերացնում եմ այնպիսի իրադարձություն, որը հակասում է եղած հիմնավորումներին: Ատելությամբ լի մարդը հենց այն պատճառով է ատելությամբ լի, որովհետև ցանկանում է ատել: Նա կատարել է իր ընտրությունը. ընտրել է ատող մարդ լինելը: Նրան դուր է գալիս այդպիսին լինել: Ոչ մի հիմք չկա մտածելու համար, որ հանկարծակի մարդը կհրաժարվի այն բանից, ինչը նրան դուր է գալիս: Հազարավոր մարդիկ փորձում են թողնել ծխելը, բայց հաջողվում է քչերին: Իսկ ատելությունը, դա ծխել չէ, անգամ դադարել ատել ցանկանալը շատ դժվար է, առավել ևս այն դեպքում, երբ ատում են շրջակա ամեն ինչը, էլ ինչ կարելի է ասել հարցի իրական լուծման մասին: Ավելացնեմ նաև` հիմք կարող են հանդիսանալ միայն այնպիսի գործողությունները, որոնք ուղղված են գորշությունները գտնելուն, դրանք հաղթահարելուն, իսկ չարագործներից ոչ մեկ, ում ես գիտեմ, երբեք այդպիսի քայլ չի կատարել: Երկրորդը` կեղծ վստահության ձևավորում: Ես միևնույն ենթատեքստում ատելությամբ լի մարդուն պատկերացնում եմ ՊԸ զգալիս: Կարևոր չէ` ես նրա ապաշխարհած եմ պատկերացնում, թե ոչ. վստահությունները պայմանական չեն լինում, դրանք կամ այսպիսին են, կամ էլ` այնպիսին: Իսկ «եթե նա ապաշխարհի, ապա ես նրա նկատմամբ անմիջականություն կզգամ» միտքն արդեն իսկ վստահության ձևավորում է, արդեն արտահայտվող անմիջականություն է, կամ էլ կարեկցանք է, ԴՎ: Այսպես ամրապնդվում է չար մարդկանց դրսևորումները չնկատելու, նրանց միաժամանակ և՛ ատեկությամբ լի, և՛ բթամիտ և՛ ՊԸ ձգտող պատկերացնելու սովորությունը: Ոչ մի այլ բանի, բացի անդադար բթությունից սա հանգել չի կարող: Երրորդ` դրական վերաբերմունք ատլությամբ լի անձանց հանդեպ: Չի ծագում անհաշտելության զգացողություն այդ չարամիտ մարդկանց, նրանց ընկալումներ հանդեպ: Դուրս է մղվում այն պարզությունը, որ նրանցից յուրաքանչյուրը երջանիկ կլինի սպանելով, բռնաբարելով, օրինակ, հենց քեզ, եթե հնարավորություն ընձեռնվի: Իսկ դա բերում է այն բանին, որ չի ծագում նաև անհաշտելություն սեփական ատելության, ագրեսիայի, վրդովմունքի հանդեպ: Ավելացնեմ նաև. այդպիսի մարդկանց հանդեպ ԴՎ զգալով, գնալով ավելի ու ավելի ես նմանվում նրանց, սկսում ես ընդունել նրանց ընկալումները:

- Եվ ի՞նչ տեղի ունեցավ նրա հետ: - Անդրեյը դիմեց աղջկան, զգալով այն կպչուն տհաճ ճնշումը, որը տիրում էր նրան նախկինում, այն ժամանակ, երբ նա սիրահարվում էր:

- Այն աղջկա հե՞տ: Ոչ մի յուրահատուկ բան: Ապրում է, ինչպես բոլորը, ամուսնացել է, երեխաներ է ծնել, ու բնականաբար, ընդհանրապես ոչ մի տեսակի ՊԸ չի հետաքրքրվում: Դե, այսինքն` նա այն մարդկանցից է, ով համարում է, որ ինքն արդեն իսկ վատ մարդ չէ, էլ ինչ է պետք...

Նրանց հայացքները հանդիպեցին, ու կրկին կպչուն ճնշման նոպան հարձակվեց Անդրեյի վրա, ու վերջինս կրկին ստիպված եղավ թափ տալ իրեն ու մի կողմ հրել այդ փոթորիկը, և այդ ժամանակ մնաց ուղղակի համակրանք. մաքուր և ուրախալի, ինչպես շոյվող քոթոթը:

 

 

 



<< back forward >>