« ՄԱՅԱ-3 »

« Ամուր գետեր մարմարե քամի »

Գլուխ 05


Այդ` «ստիր համարձակորեն», խրատը Անդրեյը հավանաբար ամբողջ կյանքում կհիշի… ամեն դեպքում այն պահին, երբ նա արթնացավ հզոր ինքնաթիռի հավասարաչափ դռդռոցից, նրա ականջներում նորից հնշում էր հենց այդ բառերի արձագանքը: Երկու ժամ անց նա կլինի Բանգկոկում: Դժվար էր հավատալ դրան: Դա անհավանական էր թվում, բայց այնուամենայնիվ այդ ամենը իրական էր: Հանկարծակի նա ցանկացավ սեղմվել բազկաթոռին, ու որպեսզի թռիչքը երբեք չվերջանա, որպեսզի ինքն այդպես թռչի ու թռչի, որպեսզի վրա չհասնի այն սարսափելի ակնթարթը, երբ ինքը ստիպված կլինի դուրս գալ ինքնաթիռից, երբ ինքը կընկնի մի աշխարհ, որի մասին չգիտի ավելին, քան անդրշիրմյան աշխարհի մասին: Այն երեկո, երբ նա Լենկայի հետ այգուց վերադառնում էր հանրակացարան, նա սկսել էր խոսել ինչ-որ միանգամայն ակնհայտ հիմարություն, ամեն ակնթարթ բացահայտման սպասելով, բայց Լենկան այնպիսի հետաքրքրությամբ էր լսում, որ նա այլևս չէր կարող կանգ առնել: Սկզբում Անդրեյին իսկապես բարկացրեց այն, որ Լենկան հարգանքով հիշեց ինչ-որ խրթվիլակի հարևան հոսքից, ով իբրև թե իր հոր հետ ճանապարհորդել էր, կամ էլ պատրաստվում էր ճանապարհորդեր Հիմալայերում: Այդ պահին Անդրեյի հիշողության մեջ միանգամից արթնացավ այն խոսակցությունը ու չմտածված ստելու դրդում, ու նա միանգամից նետվեց այդ հափշտակվածության մեջ, անփութորեն հայտարարելով, որ ինքը մեկ անգամ չէ, որ եղել է Հիմալայերում ու անգամ բնակվել է տիբեթյան մենաստաններում: Նա արդեն չէր էլ հասկանում, թե ինչի վրա է հույսը դնում, միգուցե այն բանի վրա, որ Լենկան մակերեսորեն կհետաքրքրվի այդ թեմայով, կամ էլ ոչնչի վրա էլ հույսը չէր դնում, բայց Լենկան հանկարծակի տարվեց այդ թեմայով ու սկսեց այնպիսի հարցերով հարցախեղդ անել Անդրեյին, որոնց պատասխանները վերջինս անգամ մոտավորապես չգիտեր: Լենկային հետաքրքրում էր բացառապես ամեն ինչ. որտեղ են նրանք աղոթում, ինչպես են ապրում, ինչ են ուտում, ինչով են զբաղվում, ու Անդրեյը, ով լարվածությունից պատվել էր քրտինքով և իր բառերի միջև դադարները արդարացնելու համար ձգտում էր մտազբաղ երևալ, կատարյալ անհեթեթություն էր դուրս տալիս, հորինելով այն դատարկ տեղը ու միաժամանակ ամենավերջին բառերով անիծում էր իրեն այն բանի համար, որ անգամ ժամանակ չի գտել այդ թեմայով գոնե ինչ-որ գիրք կարդալու համար: Եթե Անդրեյն ունենար ավելի քիչ շնորհակալ լսարան, ապա նա անհապաղ կբացահայտվեր, բայց Լենկան, ով անգամ չէր ենթադրում, որ Անդրեյը ընդունակ է այդպես անիրավ ստել, հավատում էր նրա ցանկացած բառին ու միայն զարմանում էր այն բանի վրա, որ Անդրեյի նկարագրությունները, սատանան տանի, չէին համընկնում այն փոքրաթիվ գիտելիքների հետ, որոնք ինքն ուներ: Ընդ որում նա արագորեն կարողացավ գտնել այդ հակասությունների բացատրությունները, որոնցից գլխավորն այն էր, որ իր գիտելիքների աղբյուրները գրքեր էին, որոնք հիմնված էին  ցուցադրական մենաստանների հետևությունների վրա, իսկ Անդրեյը հավանաբար եղել էր խոր ձորերում, ամենաիսկական մենաստաններում, որտեղ դեռևս բացակայում էր քաղաքակրթությունը, որտեղ հին դարերից ի վեր հետևում են ավանդույթների, որոնք մոռացված են քաղաքային քահանաների կողմից: Խոսակցության վերջում Լենկան ճշտեց, թե երբ է Անդրեյը պատրաստվում հաջորդ անգամ այնտեղ մեկնել, ու Անդրեյը, որպեսզի գոնե ինչ-որ բան ասի, ասաց, որ հենց այս ամառ էլ գնալու Հիմալայեր, քանի որ «կարոտել է»:

Խոսակցությունը շարունակություն ունեցավ: Լենկան Անդրեյի համար բերեց Էվանս Վենտցի ու Կոզլովի գրքերը, ասելով, որ հարգում է միայն հին աղբյուրները, որոնք պիտակավորված չեն էժանագին սենսացիայի ու հոնորարների մոլուցքով, ու Անդրեյն անցավ տիբեթական ու բուդդայական սկզբնաղբյուրների սերտմանը: Շերբատսկու գրքերից նրա մազերը ցցվեցին. ըստ էության ամեն ինչ նույնն էր, միայն բուդդայական եղանակով: Կոզլովի անսահման նամակները մահացու ձանձրույթ էին հարուցում, իսկ ահա Պրժևալսկի նա հետաքրքրությամբ էր կարդում: Անդրեյն ինքն էլ չնկատեց, թե ինչպես իրեն սպասվելիք մեկնումը հանակարծակի դարձավ հաստատուն իրականություն, որից հրաժարվելը կնշանակեր հիմա ամեն ինչից հրաժարվել: Լենկան խանդավառությամբ էր նրա հետ քննարկում «արկ-տեկի» բաղադրությունը, որը նոր սինթետիկ գործվածք էր, բրդից քսան անգամ ավելի տաք, նա նաև բերել էր Վերին Մուստանգի քարտեզներ ու թվարկում էր տեղի գյուղերի անվանումները, որոնք Անդրեյը, եթե անգամ սպանեին նրան, չէր կարող հիշել: Լենկան արդեն վաղուց պատմել էր բոլոր ընկերուհիներին Անդրեյի սպասվելիք ճանապարհորդության մասին «լամաների» մոտ, չնայած ի ուրախություն Անդրեյի չէր հետաքրքրվել ճանապարհորդության պատճառով, հավանաբար դա բավականին անձնական թեմա համարելով, որը վերաբերվում էր միայն նրա` Անդրեյի, այդ լամաների հետ ունեցած «հոգևոր հարաբերություններին»: Վերջիվերջո ուսումնական տարվա ավարտին մոտենալիս Լենկան սկսեց այնպիսի հարցեր տալ, որոնք պահանջում էին արդեն ոչ միայն ուղղակի պատասխաններ բառերի տեսքով, այլ նաև կոնկրետ գործողություններ: Մասնավորապես նա ցանկանում էր տեսնել Անդրեյի տոմսը:

Այս խնդիրը հեշտությամբ լուծվեց: Անդրեյն իրականում էլ որոշեց տոմս գնել, որից հետո պատրատվում էր այն բարեհաջող հանձնել ու ամառն անցկացնել ինչ-որ այնպիսի հեռավոր վայրում, որտեղ հաստատ չէր հանդիպի համակուրսեցիներից ոչ մեկնին, դե օրինակ Ղրիմում` մորաքրոջ մոտ: Ծրագիրը հիանալի էր, բացառությամբ այն բանի, որ հաշվի չէր առել Լենկայի հարցախնդրությունը, ով սկսել էր Անդրեյի սպասվելիք ճանապարհորդությունն ընդունել այնպես, կարծես դա իր ճանապարհորդությունը լիներ, և նա պնդեց, որպեսզի իրենք երկուսով գնան գործակալություն, որտեղ էլ նրանց մանրամասն բացատրեցին, որ ամռանը Նեպալում մուսսոններ են լինում, հորդառատ անձրևներ են տեղում, ու սկզբունքորեն ոչ մի զբաղմունք չի լինում: Իրավիճակը փրկեց կրկին հենց ինքը Լենկան, մեկնաբանելով Անդրեյի առեղծվածային հայացքը (իսկ ուրիշ ի՞նչ էր մնում նրան անել) որպես այն բանի վկայություն, որ նա հաստատ գիտի, թե հատկապես ինչով է պետք զբաղվել այնտեղ մուսսոնային շրջանում, երբ բացակայում են սովորական զբոսաշրջիկները: Իսկ հետո պարզվեց, որ ամռան շրջանում Մոսկվայից Նեպալ բյուջետային ավիաընկերությունների կողմից թռիչքներ չեն իրականացվում զրոյական հարցման պատճառով, իսկ կանոնավոր թռիչքներն այնպիսի գումարներ արժեն, որոնք Անդրեյն անգամ երազում չի տեսել: Անդրեյը դեմ չէր լինի այս պատրվակով հետաձգել տոմսի գնումը, բայց Լենկան արդեն խորհրդակցել էր գանձապահի հետ, ով խորհուրդ էր տվել թռչել Բանգկոկ, իսկ այնտեղից էլ կարելի է ուր ասես գնալ էժան գներով: Ու քանի որ միևնույն է տոմսը պետք է հանձնվեր, Անդրեյը հնազանդ գնեց այն ու նույնքան էլ հնազանդ, անգամ ցնցված վիճակում նստեց ինքնաթիռ ու թռչեց, քանի որ Լենկան կտրականապես պնդեց, որպեսզի ուղեկցի նրան: Բաժանման համբույրը Անդրեյի համար իր բոլոր դժվարությւնների փոխարեն պարգև կլիներ, եթե չլիներ այն սարսափելի փաստը, որը կայանում էր նրանում, որ հիմա էլ նա թռչում էր այդ սատանայական, Աստծո կողմից մոռացված Բանգկոկ, որի մասին նա նույնպես ընդհանրապես ոչինչ չգիտեր:

Ինքնաթիռը վայրէջք կատարեց, ու Անդրեյը սեղմվեց բազկաթոռին: - «Անիծված լինես, գիտա՛կ», - ինքնաթիռից կարծես մահապատժի գնալով, վերջին մտավոր բարևներն ուղարկեց իմաստության ուսուցչին, ով ուներ թերարժեք տնային տնտեսուհի-կին:

Բանգկոկի օդանավակայանը ապշեցրեց: Հսկայական սրահներ, միմյանց հաջորդող հարկեր, ամենախայտաբղետ արտաքիններով զբոսաշրջիկներ ու կատարյալ անորոշություն. որտեղ է նա հայտնվել ու ինչ պետք է նա անի այստեղ: Անդրեյի գլխի մեջ նշմարվում էր միակ, թեկուզ և հիմա միանգամայն անիրական թվացող ուղղություն` Նեպալ, ու նա իրեն քարշ տվեց հենց առաջին դրամարկղի մոտ ու պարզեց, որ թաիլանդական ավիաուղիները Կատմանդու չեն թռչում, ու կարծես թե ընդհանրապես ոչ ոք չի թռչում: Թաիլանդական շեշտադրությամբ անգլերենը հասկանալը ծայրահեղ դժվար էր, ու Անդրեյի փորձերը պարզել, թե ինչպես վերջիվերջո հասնի Նեպալ ոչինչ չտվեցին նրան: Բայց իրադարձությունների այսպիսի ընթացք նա չէր սպասում ու հուսահատության գիրկն ընկնելով, նա նստեց իր ուսապարկի վրա հենց ժամանման սրահի անմիջապես կենտրոնում: Շրջապատող զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը հաստատ գիտեր, թե ուր պիտի գնա, ու թե ինչ է ինքն այստեղ անում, ու ամեն դեպքում զարմացնում էր սովորական խուճապի բացակայությունը, որը միշտ գոյություն ունի բոլոր ռուսների մոտ, ովքեր այս կամ այն պատճառով հայտնվում են օդանավակայանում: Բոլորը միանգամայն հանգիստ էին, ակնհայտ էր, որ նրանց ոչինչ չէր անհանգստացնում, ու այս անսպասելի շրջապատող բարօրության մթնոլորտը սկսեց հանգստացնել նրան: Նա այլևս ոչ մի տեղ չէր ցանկանում հեռանալ: Ոչ ոք նրան չէր անհանգստացնում ու ոչինչ չէր հարցնում: Թվում էր, թե կարելի է այդպես նստած մի հավերժություն անցկացնել: Կարելի՞ էր արդյոք երկու ամիս նստած մնալ այստեղ` օդանավականայում, իսկ հետո վերադառնալ ու ձևացնել, թե եղել ես տիբեթյան մենաստաններում: Իսկ ինչո՞ւ ոչ: Քնել կարել էր փոքրիկ գորգի վրա, ռեստորաններն այստեղ անթիվ էին, իհարկե հայտնի չէր, թե ինչպիսին էին գները, եթե այնպիսին էին, ինչպիսին ռուսական օդանավակայաններում, ապա…

Իր նախաձեռնության իրականացման համար Անդրեյը հանեց իր բանկային հաշվի ամբողջ գումարը, որը հավաքվել էր սրտացավ բարեկամների կողմից «հարսանիքի համար», ինչպես իրենք էին ասում: Գումարը Անդրեյի պատկերացումներով բավականին խոշոր էր, ու ամեն դեպքում առանց գումար մնալու վախը հանգիստ չէր տալիս նրան:

- Սպասո՞ւմ ես ինչ-որ մեկին:

- Ի՞նչ:

- Սպասո՞ւմ ես ինչ-որ մեկին:

- Օ… բարի երեկո… օր, դե ոչ, չեմ սպասում…

Անդրեյի առաջ կանգնած էր այն տղամարդը, ում հետ ինքը թռչել էր ինքնաթիռով: Նրանք զուգարանի մոտ իրենց հերթին սպասելիս ինչ-որ արտահայտություններ էին փոխանակել:

- Ուղղակի…, - մի կողմից Անդրեյն ամաչում էր խոստովանել, որ ինքը` չափահաս տղա, կատարյալ բթություն է զգում, վախ է զգում այն աշխարհի առաջ, որտեղ հայտնվել է ոչ իր կամքով, ու չգիտի, թե ընդհանրապես ինչ անի: Մյուս կողմից այս տղամարդը բավականին բարյացակամ էր, ու դատելով ամեն ինչից, այստեղ իրեն միանգամայն վստահ էր զգում: - Ուղղակի դեռևս չգիտեմ, թե ուր կորչեմ:) 

- Դե, այստեղ կարելի է որտեղ ասես կորչել, - մտազբաղ ասաց տղամարդը: - Էնդի, - ներկայացավ նա: - Ընդհանրապես ես ուրիշ անուն ունեմ, բայց օտարերկրացիներին ես ներկայանում եմ Էնդի, կարճ ասած Անդրեյ:

- Իմ անունը նույնպես Անդրեյ է…

- Բայց չէ՞ որ դու ինչ-որ կոնկրետ նպատակ ունես, - հետաքրքրվեց Էնդին:

- Ընդհանրապես ես պատրաստվում էի Նեպալ թռչել…

- Բայց եկար Բանգկո՞կ: Ոչ այն ինքնաթիռն ես նստել, այո՞:)

- Ինքնաթիռը չեմ շփոթել, ուղղակի ինձ ասացին, որ այստեղից կարելի է ուր ասես թռչել:

- Ընդհանրապես այո, կարելի է, չնայած… ավելի լավ է դիմել գործակալություն, որպեսզի նրանք ընտրեն քեզ համար ամենաօպտիմալ երթուղին, կամ կարելի է ինտերնետում պատվիրել, եթե դու կարողանում ես կողմնորոշվել այնտեղ ու, եթե ունես կրեդիտ քարտեր, որոնց օգնությամբ կարելի է ուղիղ կապով վճարում անել: Բայց, եթե դու հայտնվել ես այստեղ, ապա ինչու ինչ-որ տպավորություններ չստանալ հենց Թաիլանդից… գնացինք, հիմա ես գնում եմ կենտրոն, տեսնենք, թե Նեպալ տանող ինչ օպտիմալ երթուղի կարելի է ընտրել, իսկ միաժամանակ միգուցե որոշես այստեղ ավելի երկար մնալ:

Կյանքը նորից դարձավ թեկուզ մի քիչ որոշակի, ու Անդրեյը, վերցնելով ուսապարկը, գնաց դրան ընդառաջ:

 

Քանի դեռ նրանք գնում էին տաքսիով, Էնդին հակիրճ ներկայացնում էր Թաիլանդի կյանքի նկարագիրը:

- Գրառումներ կատարիր, առանց դրանց բոլոր տեղական անվանումները միանգամից չես կարող հիշել, - հակիրճ հրամայեց նա: - Սկսենք Բանգկոկից: Զբոսաշրջիկներն այստեղ հիմնականում ապրում են Կաո-Սան փողոցի վրա, բայց այն շատ աղմկոտ է ու լի է մարդկանցով: Հարևանությամբ կա մի փոքր ավելի հանգիստ փողոց` Ռամբուտտրին, այնպես որ ես, եթե ցանկանում եմ հայտնվել տուրիստական զվարճություններում, գիշերում եմ հենց այստեղ: Ընդհանրապես ասած, Բանգկոկում գրեթե ոչնչով չի կարելի զբաղվել: Կան իհարկե մի քանի վայրեր, որտեղ կարելի է ստանալ միանգամայն ազատ սեքս իր բոլոր երևակայելի ու աներևակայելի ուղղություններում, բայց դա գումարներ է պահանջում, իսկ դու, դատելով ամեն ինչից, այնքան էլ շատ գումար չունես, այնպես որ խորհուրդ կտամ անգամ խուսափել այդպիսի վայրերից:

- Տարօրինակ է, իսկ ես լսել եմ, որ Թաիլանդում հատկապես սեքսը շատ էժան է:

- Թաիլանդը մեծ է ու տարբեր: Այստեղ է գալիս ամեն տեսակ աղբ, ու համապատասխանաբար ոչ պակաս տեղական աղբը ձգտում է ինչքան հնարավոր է շատ բան քամել եկածից: Սեքսը նույնպես բազմազան է լինում: Օրինակ, եթե դու գալիս ես Պատպոնգ, դա այստեղ մոտակայքում է, տաքսիով մեկ ժամվա ճանապարհ է, դու հայտնվում ես քաղաքի մի թաղամասում, որն ամբողջությամբ նվիրված է սեքսին: Այստեղ կարելի է նայել, թե ինչպես են սեքսով զբաղվում ուրիշները, կարելի է պատվիրել միանգամից տաս տղա կամ տաս աղջիկ ու կարելի է ընդհանրապես ամեն ինչ անել: Բայց առաջին հերթին դա էժան չարժե. մեկ ժամը մեկ աղջկա կամ տղայի հետ, սենյակի հետ միասին կարժենա հիսուն-յոթանասուն դոլար: Իսկ երկրորդ հերթին, դու ընդհանրապես կարող ես հայտնվել միանգամայն տհաճ իրավիճակում: Այդ հաստատությունների մուտքերի մոտ կանգնում են մուշտարի կանչողներ, ովքեր ներկայացնում են գները, որոնք կարող են միանգամայն մատչելի թվալ: Այնտեղ, սակայն, չի նշվում, որ այդ գները միայն սեքսի համար են:

- Բայց չէ՞ որ ես կարող եմ չգնել այն, ինչ ինձ անհրաժեշտ չէ:

- Որտեղ ասես, միայն ոչ այստեղ: Մտնելով հաստատություն, դու կհայտնաբերես, որ բեմի վրա պարում են մերկ աղջիկներ, իսկ երբ ցանկանաս այնտեղից դուրս գալ, անվտանգության աշխատակիցները կհայտնեն քեզ, որ հենց աղջիկներին նայելն էլ Ակումբի ծառայությունների մեջ է մտնում, որից դու օգտվել ես, հետևաբար պարտավոր ես վճարել: Ու եթե քեզանից պահանջեն հարյուր կամ երկու հարյուր դոլար, ապա դու ստիպված կլինես վճարել, ոչ մի ոստիկանություն երբեք այստեղ չի հայտնվի այստեղ, ու եթե անգամ հայտնվի էլ ոչ մի պարագայում քեզ չի պաշտպանի, անգամ, եթե քո գլուխը ջարդելիս լինեն, իսկ թաիլանդցիներից դա հեռու չէ:

- Բայց չէ որ դա խաբեություն է, - վրդովվեց Անդրեյը:

Էնդին նայեց նրա վրա միտումնավոր զարմանքով ու ծիծաղեց:

- Տղա, դու եկել ես մեծ աշխարհ: Այստեղ պտտվում են միլիոններ ու միլիարդներ, այստեղ լողում են այնպիսի շնաձկներ, որոնց մասին դու անգամ պատկերացում չունես: Դատելով ամեն ինչից, կարող եմ ասել, որ դու ապրել ես ու մեծացել ակվարիումի մեջ: Իհարկե հիանալի է, որ քո գլխի մեջ կան որոշակի սկզբունքներ խաբեության ու նմանատիպ բաների վերաբերյալ: Ավելի լավ է սկսել այդ վիճակից, քան դրա հակառակից: Բայց, եթե մի կողմից այդ սկզբունքները քեզ համար լավ հիմք են  հանդիսանում, այսպես ասած, հոգու զարդացման համար, ապա մյուս կողմից դրանք քեզ միանգամայն անօգնական են դարձնում մեծ, իրական, չար աշխարհում: Ես քո դաստեարակների փոխարեն ժամանակ առ ժամանակ իմ աշակերտներին կծանոթացնեյի այն իրականության հետ, որը գոյություն ունի նրանց ներկայացրած գետակների ու լճակների շուրջ… Այո, սա կարելի է խաբեություն անվանել, բայց սա ամենանենգ խաբեությունը չի, որի հետ այստեղ կարելի է բախվել:

- Թաիլանդցիները ինձ թվում են բավականին համերաշխ, ժպտերես, - քրթմնջաց Անդրեյը:

- Նրանք հենց այդպիսին էլ կան, նրանք համերաշխ են ու ժպտերես, - հաստատեց Էնդին: - Միայն նրանց ժպիտները նկարած են, իսկ նրանց համերաշխությունը այնքան շուտ է անհետանում, որ անգամ չես էլ հասցնում նկատել: Դու երևի դեռ չես էլ հասցրել նկատել, բայց թաիլանդցիների սիրելի ազգային սպորտաձևը թաիլանդական բռնցքամարտն է: Դրանով տարված են բոլորը, բոլոր հեռուստացույցների էկրաններին թաիլանդական բռնցքամարտն է, ու ինչ ես կարծում, ինչպե՞ս նրանք կարող են իրենց մեջ համերաշխություն արմատավորել, եթե նայում են այդ մռութաջարդությունը: Երբեք մի վիճիր թաիլանդցիների հետ, եթե անգամ նրանք քեզ խաբել են: Ժպտա ու այնքան հանգիստ խոսիր, կարծես թե դու մահամերձ պապիկիդ մահճակալի մոտ ես: Այլապես թիկունքից շշով գլխիդ հարված կստանաս ու կմնաս առանց քո փողերի, հնարավոր է նաև` առանց ուղեղի: Զբոսաշրջիկները երբեք չեն պաշտպանի քեզ, ոչ ոք ու երբեք, հիշի՛ր: Եթե անգամ օրը ցերեկով քեզ վրա թաիլանդցի է հարձակվում, եթե անգամ շուրջդ լինեն հարյուրավոր զբոսաշրջիկներ, ոչ ոք չի օգնի, քանի որ նրանք նույնպես վախենում են, ու ընդհանրապես նրանք վոբլաներ են: Իսկ թաիլանդցիները, ընդհակառակը, ամբողջ երամով քեզ վրա կհարձակվեն, ու գոհ եղիր, եթե քեզ հաշմանդամ չդարձնեն: Թաիլանդցիների հետ կարելի է շփվել ու գործ ունենալ, բայց երբեք չի կարելի գործը վիճաբանության հասցնել:

Էնդին մտքերով ընկավ ու հայացքը պատուհանից դուրս ուղղեց:

- Այնպես որ, Բանգկոկում անելու բան չկա: Եթե քեզ սեքս է անհրաժեշտ… իսկ չէ որ քեզ անհրաժեշտ է սեքս, - հարցրեց նա, հետաքրքությամբ նայելով Անդրեյի դեմքին:

- Ես չգիտեմ… ընդհանրապես, հավանաբար այո:

- Այստեղ այն անթիվ է, ամեն տեղ, ամեն անկյունում: Հիմա մենք կանցնենք Ռամբուտտրիով, ու քո շուրջ կլինեն ցանկացած տարիքի տասնյակ աղջիկներ, որոնք կբացեն իրենց ոտքերը տաս-տասնհինգ դոլարի դիմաց: Բայց այստեղ սեքսը համեմատաբար քիչ է: Եթե սեքս է անհրաժեշտ ապա թռչիր Սամույ, դա կղզի է, Բանգկոկից այնտեղ կես ժամվա ճանապարհ է: Այնտեղ նրանք տասնյակ չեն, այլ հարյուրավոր են: Նրանք ամեն տեղ են: Նրանք միշտ կան: Ինչքան ցանկանաս կան: Կան և աղջիկներ, և տղաներ: Տղաներն այնտեղ յուրահատուկ են, ունեն կանացի մարմիններ, անգամ չես տարբերի, ունեն գեղեցիկ կազմվածք, նրբագեղ են, իսկ ոտքերի միջև կա առնանդամ: Ոմանք իրենք են տալիս, իսկ մեծամասնությունը տրվում են: Գրավո՞ւմ է:

Անդրեյն իրեն անհարմար էր զգում այն պատճառով, որովհետև այսպես բացահայտ կերպով խոսակցություն էր գնում սեքսի մասին, բայց Էնդին այդ ամենի մասին այնքան հանգիստ ու անկեղծ էր խոսում, որ Անդրեյն ամաչեց իր անհարմարությունը ցույց տալ:

- Այո, գրավում է:

- Բայց իզուր է գրավում, այստեղ սեքս չկա:

- Այսի՞՞նքն:

- Հենց այդպես, այստեղ` Թաիլանդում, սեքս չկա: Իհարկե, եթե դու ընդհանրապես կույս ես, ապա քեզ ցանկացած սեքս ձեռնտու կլինի, բայց բավական է միայն այդ ոլորտում գոնե մեկ անգամ փորձ ունենալ, և դու սկսում ես միշտ ու ամեն ինչ ցանկանալ, սկսում ես հասկանալ, որ այստեղ սեքս չկա: Այստեղ սեքսի քրտնաջան արտադրությամբ են զբաղվում, իսկ դա սեքս չէ: Դու նրանց համար կարծես արտադրամասի կոնվեյերի մեքենա լինես, որը պետք է ինչքան հնարավոր է շուտ հասցնել բավարար որակի ու զրոյացնել: Միշտ, երբ թեկուզ գոնե մի քիչ զգացմունքային մարդը սեքս է ցանկանում, նա ավելի ու ավելի ցանկանում, նա նաև զգացմունքայնություն է ցանկանում, նրբություն, անկեղծություն, գոնե նվազագույն քանակությամբ, իսկ այստեղ ընդհանրապես բացակայում է այդ ամենը: Վերջիվերջո դու սկսում ես քեզ կաթնատու կով զգալ, ում յուրաքանչյուրը փորձում է կթել:

- Իսկ որտե՞ղ կարելի է սեքս գտնել:

- Իսկ ահա այս հարցը մտածելու տեղիք է տալիս…, - Էնդին լռեց, բայց նրա դեմքի արտահայտությունից պարզ էր, որ նա չի փորձում իրեն տրված հարցի պատասխանը գտնել, այլ մտածում է ինչ-որ անձնական բանի մասին:

- Եթե Թաիլանդում դու ցանկանում ես գտնել գոնե մի փոքր ավելի զգացմունքային սեքս, քան այս անվերջ, շուրջօրյա ու հավերժ կոնվեյերում, որտեղ դոլարներ են կուտակվում ու այրվում է կյանքը, ապա քեզ անհրաժեշտ է հյուսիս գնալ, իսկ ավելի լավ է սկսել Չանգ-Մայից: Գրանցեցի՞ր: Չանգ-Մայը Թաիլանդի հյուսիսային մայրաքաղաքն է: Այնտեղ նույնպես կան փողոցներ, որոնք ամբողջապես տրամադրված են զբոսաշրջկությանը: Իսկ առավել հարմար է քեզ Մուն-Մուանգը. այնտեղ նրբանցքներում գտնվող հյուրանոցները բավականին հարմարավետ են համեստ բնակության համար ու օրական արժեն տաս-քսան դոլար: Երեկոյան ակումբներն ու փողոցները լի են մարմնավաճառներով, ինչպես աղջիկներ, այնպես էլ լեդիբոյեր: Եթե տղա ես ցանկանում, ապա հայտնիր այդ ցանկացած մարմնավաճառի ու նա կզանգահարի և քեզ համար տղա կգտնի, կամ էլ աշխատանքային օրվա վերջում փողոցից վարձիր ցանակացած տղայի, ով թափառում է փողոցում կամ վերադառնում է աշխատանքից: Ինչ-որ պատճառով հյուսիսն ավելի պահպանողական է, այնտեղ չկա այդ թափանիվը, որը կրկին ու կրկին աղում է զբոսաշրջիկների սերմնահեղուկը, ու այնտեղ կարելի է գտնել զգացմունքայնությանը նմանվող ինչ-որ բան, բայց միայն նմանվող մի բան, թույլ մի տուր քեզ մոլորության գիրկն ընկնել այդ հաշվով, քանի որ դա քեզ վրա կարող է շատ թանկ նստել:

- Այնտեղ նո՞ւյնպես խաբում են գների հաշվով:

- Ոչ, այնտեղ այլ կերպ է: Պատկերացրու մի տխուր աղջնակի, ում մայրիկն է հիվանդ, հայրը մահացել է, իսկ ձեռքին երկու քույրիկներն են:

Այդ պահին Էնդին շեղվեց, վարորդին ցույց տալով կանգառի տեղը, մեքենան կանգ առավ ու նրանք դուրս եկան: Արդեն ուշ երեկո էր, բայց շուրջբոլորը վառ լուսավորված էր: Զբոսաշրջիկիների ամբոխները այս ու այն կողմ էին թափառաշրջում, թվում էր, թե առանց որոշակի նպատակի: Անդրեյն ապշեց մարդկանց ակնհայտ տգեղությունից, ովքեր շրջապատել էին նրան: Ո՛չ, հենց թաիլանդցիները բարետես էին կամ չեզոք, իսկ ահա զբոսաշրջիկնե՛րը: Անդրեյը միանգամայն ապշած էր այն բանից, թե որքան տգեղ էին այդ մարդիկ: Նա հայացքը գցում էր այդ զբոսաշրջիկների դեմքերին ու չէր կարողանում հասկանալ իր գլխի հետ ինչ-որ բան այն չէր, թե ինքը հայտնվել էր ինչ-որ արոտավայրում… դե հասկանալի էր, որ թոշակառուները, ովքեր այստեղ անհամար էին, նողկալի էին, բայց տարօրինակ էր այն, որ համեմատաբար երիտասարդ անձիք, ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները, միանգամայն գարշելի էին: Կարծես թանգարան լիներ:

- Նրանք… նրանք բոլորն այնքան սարսափելի են, - հանկարծակի ասաց Անդրեյը:

- Զբոսաշրջիկնե՞րը: Այո, նրանք այդպիսին են: Ռուսաստանում, Մալազիայում, Բրազիլիայում ու բազմաթիվ այլ վայրերում մարդիկ ընդհանուր առմամբ ընդունելի տպավորություն են թողնում, իսկ եվրոպացիները այլանդակված ռասսաներ են: Գարշելի են:

- Գարշելի արարածներ, - կրկնեց Անդրեյը բարձրաձայն: Չնայած, որ հենց այդ նույն բառը նրա մտքում էլ էր ծագել, այնուամենայնիվ բարձրաձայն արտասանվելուց հետո միայն այն ձեռք բերեց դատավճռի կարգավիճակ, որը անխախտելի է ու չի հանդուրժում կասկածներ: Նախկինում նա երբեք կամ էլ ընդհանրապես երբեք չէր օգտագործել այդ բառը մարդկանց արտաքինը բնութագրելու համար, ուղղակի առիթ չէր ունեցել: Եթե անգամ նա երբևէ հանդիպել էր գարշելի անձնավորության, ապա դա մարդկանց ընդհանուր ֆոնի վրա այնքան ապշեցուցիչ է եղել, որ անգամ այդ դեպքում «գարշելի» բառը առանց պահաջարկի է մնացել, անտեղի ու կոպիտ, ու ցանկություն չի եղել այդպես արտահայտվել ու մտածել, իսկ այստեղ ուղղակի այլ ելք չկար, դեպի քաղաքավարություն տանող ոչ մի միջոց չկար, անհնար էր առհամարհել այն, ինչ բխում էր նրա շուրջ գտնվող հարյուրավոր ու հազարավոր անձանցից: Գարշելի արարածներ: Այլանդակված դեմքեր: Հանգիստ կամ անգամ ժպտացող գարշելի անձիք: Զարմանալի էր նաև այն, որ նրանք բոլորն առանց բացառության զառամյալ էին: Ծերուկները շատ փոքրաթիվ էին, իսկ զառամյալ էին բոլորն առանց բացառության: Հագած լինելով հողաթափեր կամ պլաստմասե գարշելի կոշիկներ, նրանք քսքստացնելով մի ոտքից մյուսն էին գլորվում, ու թվում էր, նրանք մեծ դժվարությամբ էին շնչում ու կատարում իրենց յուրաքանչյուր քայլը: Անդրեյի ու Էնդիի կողքով անցավ մի ընտանիք. գարշելի հայրիկ, գարշելի մայրիկ ու երկու տասներկու-տասներեքամյա աղջիկներ: Անդրեյը, անզոր լինելով տարօրինակ, սյուռեալիստական պատկերից ազատվելու հնարավորությունից, ապշած նայում էր նրանց հետևից. աղջիկները քայլում էին հենց այնպես, ինչպես մնացածը`ձեռքերը մեջքի հետևում խաչած, գլորվելով, մի ոտքը մյուսի մոտ քարշ տալով, իսկ նրանց դեմքերին քարացած էր մի այնպիսի արտահայտություն, որը կարող է առաջանալ հավանաբար միայն լոբոտոմիայից հետո:

- Թայլանդցիները ընդհանուր առմամբ համեմատաբար համակրելի ազգ են, իսկ ահա այս ֆոնի վրա նրանք անգամ շատ համակրելի են թվում, - մեկնաբանեց Էնդին, ծիծաղելով հետևելով Անդրեյի ռեակցիաներին: - Նայիր, տեսնո՞ւմ ես բազմաթիվ զույգերին. թոշակառու եվրոպացի թայլանդուհու հետ: Ահա այս բոլոր աղջիկները մարմնավաճառներ են, նրանք միասին ճաշում են, քնում են, զբոսնում են, օրերով ձանձրանում են ու սպանում են իրենց ժամանակը: Հենց դրա համար էլ նրանց վճարում են: Դե իհարկե նրանք երբեմն նաև սեքսով են զբաղվում: Բայց հազվադեպ: Նայիր, տեսնո՞ւմ ես, թե ինչպես են թայլանդուհիները կպչում զբոսաշրջիկներին:

Եվ իրականում դա անսովոր էր: Թայլանդական մարմնավաճառները մի կամ անգամ երկու ձեռքերով գրկում էին իրենց հաճախորդներին, շոյում էին նրանց ու ամուր սեղմվում: Դա այնպիսի տպավորություն էր թողնում, կարծես նրանք սիրահարված են:

- Հենց դա էլ գրավում է, ձգում է: Պատկերացրու օրինակ, թե ինչպիսի՞ կյանք է ունեցել այս քավթառը: Կռվարար պառավ կին, ով անգամ երիտասարդ ժամանակ, երբեք նրան այսպես չի կպչել, այսպիսի պաշտող հայացքով չի նայել նրա վրա, չի հաճոյացել նրան: Ահա նայիր այն եվրոպացի զույգին, նրանք միասին այնպես են քայլում, կարծես գործընկերներ լինեն ու նրանք հենց այդպիսին էլ կան, նրանք գործընկերներ են: Իսկ այստեղ կա «սեր»: Այն իրական տեսք ունի, այնպիսի սիրո տեսք, որի մասին նրանք անգամ չեն երազել: Նայիր ահա այս քավթառին, նա վաթսուն տարեկան է, նա անգամ քսան տարեկանում գարշելի է եղել, իսկ հիմա դարձել է ավելի սարսափելի գարշելի մարդ, նրան երբեք չեն շոյել, նրա վրա երբեք չեն նայել սիրահարված աչքերով, ու ահա այս չքնաղ քսանամյա աղջիկը նրա հետ է անցկացնում իր ամբողջ ժամանակը, կատարում է նրա յուրաքանչյուր ցանկությունը, նրա համար և՛ մայր է, և՛ կին, և՛ դուստր, և՛ սիրուհի, ու կարող է անգամ անբարոյական լինել, եթե անհրաժեշտ լինի, սակայն եվրոպացիները կեղծ բարեպաշտ են, այնպես որ անբարոյական լինելու անհրաժեշտություն չի լինում: Մի՞թե դա չի գրավում: Այն էլ ինչպես է գրավում: Ու թանկ չարժե:

- Ի՞նչ արժե:

- Օրական հիսուն, հարյուր դոլար, նայած, թե ինչպես կպայմանավորվես, կարելի և՛ ավելի էժան, և՛ ավելի թանկ: Ու երբ ահա այսպիսի թռչնիկը կախվում է նրա վրա, նրանք, երբեմն, իրենց կամքին հակառակ սկսում են սիրահարվել, սկսում հավատալ այն ամբողջ հիամարությանը, ինչ ասում այդ աղջիկները, սկզբում երկու դոլարով վճարում են նրանց կիսավարտիքների ու շապիկների համար, հետո տաս դոլար ծախսում են նրանց կուլոնների ու շղթաների համար, հետո «կոտրվում է» նրա բջջայինը ու նրա աչքերը լցվում են արցունքներով, այնուհետև «հիվանդանում է եղբայրը» կամ մայրիկը, ու հանկարծ մեր թոշակառուն ինքն էլ չհասկանալով, թե ինչպես, հայտանբերում է, որ ոտքերով ու ձեռքերով խրված է պարտավորվածությունների մեջ, լցված է կարեկցանքով ու անհարմար է զգում մերժել: Լավ է, եթե ամեն ինչ այսպես էլ ավարտվում է, բայց պատահում է, որ գործն ավարտվում է հարսանիքով, իսկ այդ դեպքում ցտեսություն հանգիստ ծերություն: Չնստես այս ջրափոսի մեջ: Թույլ չտաս քեզ սիրահարվել այդ անմեղ աչուկներին: Այդ անմեղ ու վստահող աչուկները, այդ կոկիկ ձեռքերը, ոտքերն ու հետույքը, նրանց այդ նրբությունն ու հոգատարությունը. այս ամենը զենք է, որը ավելի ուժեղ ցանկացած նապալմից ու հրանոթից: Վախեցիր նրանցից, ինչպես կրակից: Թայլանդուհի մարմնավաճառին սիրահարվելուց հետո հազվադեպ են վերադառնում նորմալ կյանքի:

- Ահա և իմ հյուրանոցը. Ռամբուտտրի Վիլլեջ: - Էնդին կանգ առավ: - Ես այստեղ պատվիրած սենյակ ունեմ, իսկ դու ստիպված ես քայլել ամբողջ փողոցով ու ազատ սենյակ փնտրել: Դա հեշտ չի լինի անել, քանի որ արդեն ուշ է: Վաղն առավոտյան մտիր ինձ մոտ, իմ համարը 202-ն է, մենք կզբաղվենք քո, Նեպալ ուղևորության հարցով, ինչպես նաև ես կպատմեմ այն ամենը, ինչ կհասցնեմ: 

Անդրեյը զգալով, որ մենակ է մնում, կրկին իրեն անհարմար զգաց, սակայն իր ստացած ինֆորմացիայի չափաբաժինն արդեն ինչ-որ հիմք էր տալիս այն բանի համար, որպեսզի նա սկսեր ինքնուրույն իմանալ մնացածը: Հրաժեշտ տալով, նա սկսեց քայլել փողոցով, մեկը մյուսի հետևից մտնելով բոլոր հյուրանոցները, աչքերն այս ու այն կողմ հառելով: Մթնոլորտը չար էր, տհաճ: Հյուրանոցներին հաջորդում էին ռեստորաններ, տուրիստական գործակալություններ ու մերսման սրահներ, ամբողջ փողոցով հոսում էին զբոսաշրջիկների հոսքեր: Շուրջբոլորը կային բազմաթիվ կրպակներ, որտեղ վաճառավում էր հենց տեղում շոգեխաշված սնունդ, ու օդն ամբողջությամբ ներծծված էր այդ սննդի հոտով: Վաճառվում էին նաև թարմ հյութեր, կտորներով կտրատված ձմերուկ, անանաս, կոկոս, պապայա, հավի շոգեխաշած կտորներ: Անդրեյը գնեց ու կերավ մի քանի կտոր: Դա համեղ էր: Ու հանկարծակի նա թեթևացավ, լարվածությունը թողեց նրան, նա իրեն զարմանալի հանգիստ զգաց ու անգամ սկսեց ծիծաղել: Եվ նա զգաց, որ բոլորը թքած ունեն իր վրա. ծիծաղում է նա, թե լացում, միևնույն է ամեն ինչ հոսում իր հունով, շրջանցելով նրան: Դա ազատություն էր, որը նա երբեք չէր զգացել, հասարակության մեջ լինելու ու այդ հասարակության կարծիքով մտահոգված չլինելու ազատություն: Ու այստեղ նա հասկացավ, թե ինչու են այս զբոսաշրջիկները նրան այդքան ապշեցուցիչ գարշելի թվում: Ոչ, իհարկե նրանք անկախ ամեն ինչից գարշելի էին, սակայն բացի այդ նրանք բոլորը նաև, ինչպես իրենց էր թվում, հարյուր տոկոսով հանգիստ էին: Ոչ ոքի ոչ մի գրամ չէր անհանգստացնում այն, թե ինչ տպավորություն է ինքը թողնում ուրիշների վրա: Ահա կանգնած է մի մարդ ապուշացած թուլացած դեմքով, նրա ծնոտը կախված է, վերնաշապիկը դուրս է եկել շորտեր տակից: Ահա մեկ այլ մարդ, որի հագին ինչ-որ սանդալներ են, որոնք նա հավանաբար գտել է աղբանոցից: Երկու եվրոպացի կանայք ծիծաղելի ու տգեղ ոտքերը քարշ տալով, ձեռքերը լայն չռած ու հիմարաբար ծիծաղելով իջնում են աստիճաններով, ու այդ ամենը բացարձակ ոչ ոքի չի հետաքրքրում: Կարելի էր նստել գետնին, ու փողոցի անմիաջապես կենտրոնում նստած հավ խժռել, միևնույն է ոչ ոք ուշադրույուն չէր դարձնի, քեզ ուղղակի կշրջանցեին ու վերջ:

Ինչ-որ մեկը բռնեց նրա ձեռքից, ու Անդրեյը պտտվելով, զարմանքով հասկացավ, որ այդ թայլանդուհի աղջիկը հավանաբար մարմնավաճառ է դատելով նրա ճչացող հագուստից: Նրա գուլպաները պատռված էին, կիսաշրջազգեստը` չմռթված: Նա մոտեցավ Անդրեյին ու վերջինս հասկացավ, որ նա այնքան էլ աղջիկ չէ: Նա տղա էր, կոպիտ դեմքով, որի վրա կար շպարի հաստ շերտ, բայց ընդհանուր առմամբ Էնդին ճիշտ էր. գեղեցիկ կազմվածքվ աղջիկ, ուռած, ախորժաբեր ազդրերով, բարձրակրունկ կոշիկների վրա: Նկատելով, որ Անդրեյը աչքերը չռել է իր ոտքերի վրա, նա միանգամից հպվեց Անդրեյին ու սկսեց ինչ-որ բան շշնջալ դժվար հասկանալի անգլերենով, միաժամանակ նա նաև ձեռքը մեկնեց ու մի քանի անգամ սեղմեց Անդրեյի ձվերը հենց շալվարիմիջով: Ամոթի ու գրգռվածության զգացողությունները խառնվեցին, ու Անդրեյը սկսեց ջղաձգված հարցեր տալ: Աղջիկը սկսեց նորից շոշոփել նրա ձվերը ու միանգամից բռնեց նրա առնանդամը, երբ նա կանգեց: Կանգնած լինելով անմիջապես Անդրեյի առաջ աղջիկը ինչ-որ բան էր ասում, բայց գրգռվածությունը խանգարում էր Անդրեյին հասկանալ նրա անգլերենը: Վերջապես նա հանգստացավ ու հասկացավ, որ իրեն առաջարկում են «հիանալի մերսում» ընդամենը երկու հազար բատի դիմաց: Երկու հազարը քառասունի բաժանել Անդրեյին այնքան էլ հեշտությամբ չհաջողվեց, բայց երբ հաջողվեց, նա հասկացավ, որ հիսուն դոլարը շատ է համեմատած գների այն սանդղակի հետ, որի մասին խոսում էր Էնդին: Բայց սակարկել գինը, երբ խոսքը գնում էր սեքսի մասին, նա բավականին անհարամար էր զգում: Լեդիբոյը սկսեց քաշել նրա ձեռքից ու Անդրեյը մեխանիկաբար գնաց նրա հետևից, տենդագին մտածելով, թե ինչ անել: Այսպես միանգամից զրկվել հիսուն դոլարից նա չէր ցանկանում, այդ գումարով նա այստեղ կարող էր երկու օր ապրել:

Նա կանգ առավ, ու լեդիբոյը կրկին սկսեց սեղմել նրա առնանադամը ու ինչ-որ բան քրթմնջալ, կանչողաբար ու քնքշորեն ժպտալով:

- Five hundred baht, - քրթմնջաց նա: - Five hundred baht – one hour.

«Աղջկա» սիրալիր դեմքը միանգամից այլանդակվեց: Մեկ ակնթարթի ընթացքում այն դարձավ չար ու քմահաճ: Նա սկսեց թայլանդերեն բարձրաձայն ու ագրեսիվ ինչ-որ բան ասել, ինչն արդեն այնպես բարեհնչյուն չէր հնչում, ինչպես նախկինում, երբ աղջիկը կանչողաբար երկարացնում էր ձայնավոր հնչյունները: Անդրեյին թվաց, թե աղջիկը հիմա կհարվածի իրեն ու նա պատրասվում էր պատասխան հարվածի, երբ հանակարծակի հիշեց Էնդիի խորհուրդը. երբեք, ոչ մի իրավիճակում գործը վիճաբանության ու ծեծկռտուքի չհասցնել: Իրեն վախկոտ զգալով նա այնուամենայնիվ ստիպեց իրեն ժպտալ ու այդպես ժպտալով մի քայլ հետ գնաց: Աղջիկը շարունակում էր բռնած մնալ նրա շապիկից ու ինչ-որ կոպիտ բաներ ասել: Շարունակելով ժպտալ Անդրեյը ևս մեկ քայլով հետ գնաց: Աղջիկը չարացած քաշեց ձեռքով, ու այդ պահին լսվեց շապիկի պատռվող կարերի ձայնը: Թողնելով Անդրեյին, նա ևս մի քանի վայրկյան շարունակեց կանգնած մնալ նրա առջև, կարծես կանչելով վիճաբանության շարունակության, իսկ հետո կտրուկ պտտվեց ու հեռացավ:

Անդրեյը կանգնած էր կատարյալ մոլորվածության մեջ: Ապշեցուցիչ էր այն արագությունը, որով սիրալիր ու քնքուշ դեմքը վերածվեց ատելությամբ լցված դեմքի: Դա միայն մի բան էր նշանակում. Էնդին ճիշտ էր ասում, այս էակները իրականում էլ երբեք չեն զգում այն, ինչ կարելի ենթադրել դատելով նրանց սիրալիր  ժպիտներից: Շուրջբոլորը կային բազմաթիվ մարդիկ, ու այս հարցում ևս Էնդին ճիշտ էր. ոչ մի կենդանի էակի չհետաքրքրեց, թե ինչ է կատարվում իր և այդ մարմնավաճառի միջև: Ոչ ոք անգամ հայացք չգցեց նրանց վրա: Եվ կրկին Անդրեյը մարդկանց ամբոխի մեջ կատարյալ մասնավորության միանգամայն անսովոր զգացողություն ունեցավ: Այդտեղ կային և՛ դրական և՛ բացասական կողմեր: Անհրաժեշտ էր սովորել վերցնել դրական կողմերը, և հեռացնել բացասականները:

- Դե, ի՞նչ արդյունքների ես հասել սարերի բնակիչ:

Հնչեց ծանոթ ձայն:

- Մի՞թե այդպես էլ ոչինչ չգտար, - հարցրեց Էնդին, ցույց տալով ուսապարկը, որը մինչ այժմ կախված էր Անդրեյի մեջքից:

- Սենյակ` ոչ, դեռևս չեմ գտել, փոխարենը քիչ էր մնում ընկնեի տհաճ պատմության մեջ:

Ու Անդրեյը կմկմալով, հակիրճ պատմեց պատահարը:

- Դե… լեդիբոյերը ընդհանրապես ավելի ագրեսիվ են, քան սովորական մարմնավաճառները, նրանց հետ անհրաժեշտ է զգոն լինել: Այո… կարծես դու ևս մեկ դասախոսության կարիք ունես, այլապես դուրս չես գա այս ամենի տակից… Արի այսպես անենք: Ես մենակ եմ ապրում, իսկ մահճակալս երկտեղանի է: Այս գիշեր ինձ մոտ անցկացրու: Ահա բանալիները, գնա սենյակ, իսկ ես գնում եմ «Seven Eleven» ուտելու ինչ-որ բան գնեմ, այսօր սրճարանում ընթրելու ցանկություն չունեմ, ուզում եմ  մի փոքր կարդալ ու ինչ-որ բաներ անել համակարգչով: Իսկ ապագայի համար հիշիր. ոչ մի մարմնավաճառ, քանի դեռ դու չես տեղավորվել հյուրանոցային համարում ու չես թողել այնտեղ քո բոլոր փաստաթղթերն ու արժեքավոր իրերը: Մարմնավաճառների հետ կապվիր միայն այն ժամանակ, երբ քեզ մոտ ունես միայն առավելագույնը մի քանի հազար բատ, ընդ որում դրանք բոլորը պահիր տարբեր գրպաններում: Եթե անգամ ընկնես տհաճ պատմության մեջ, ապա գոնե էժան կազատվես:

- Իսկ այստեղ սենյակներում սեյֆեր կա՞ն:

- Սեյֆեր լինում են ընդունարաններում, իսկ երբեմն նաև սենյակներում, բայց երբեք մի թող փողերդ ո՛չ այնտեղ, ո՛չ այնտեղ:

- ՞՞Այդ դեպքում ո՞րտեղ թողնել դրանք:

- Հարցը հեշտ չէ, երբ միայնակ ես ճանապարհորդում: Պատկերացրու, թե որտե՞ղ կփնտրի գողը, երբ ներխուժի քո սենյակ, եթե այնտեղ կա սեյֆ:

- Սեյֆում…

- Հենց այդպես: Ու հույսդ մի դիր այն բանի վրա, որ սեյֆը նրա համար լուրջ խոչնդոտ կարող է լինել: Պատահական մարդիկ չեն ներխուժում սենյակներ: Եթե ներխուժում են, ապա նրանք «մերոնքական են», հենց հյուրանոցից ինչ-որ մեկի կողմից տեղեկացված: Այդ պատճառով սեյֆում, իսկ եթե չկա սեյֆ, ապա սեղանի դարակում կամ պայուսակիդ մեջ պահիր ընդամենը հարյուր դոլար: Եթե ունես կեղծ կրեդիտ քարտ, ապա այն նույնպես թող այդտեղ, ես դիտավոյալ ինձ մոտ միշտ պահում եմ այդպիսի քարտեր: Եթե գողը գտնի քո «արժեքավոր իրերը», նա կհամարի, որ իր բախտը բերել է. առձեռն հարյուր դոլար, բացի այդ նաև կրեդիտ քարտ: Իսկ եթե նա ոչինչ չգտնի, ապա կփնտի այնքան մինչև վերջիվերջո գտնի ինչ-որ արժեքավոր բան, իսկ եթե ամեն դեպքում չգտնի, ապա կարող է ուղղակի չարությունից ամեն ինչ պատռել ու փչացնել, իսկ դա ավելի թանկ կնստի քեզ վրա:

- Այդ դեպքում որտե՞ղ կարելի է պահել փողերը, կրեդիտ քարտերը, անձնագիրը:

- Այնտեղ, որտեղ ոչ ոք չի փնտրի դրանք: Վերցրու մի ծրար, ամենաներքևում նետիր փողերդ ու փաստաթղթերդ, դրանց վրա դիր մի քանի շիշ ջուր, ու թող այդ ծրարից կախված լինեն քո կեղտոտ կիսավարտիքները, կախիր ծրարը միջանցքի ամենաերևացող մասում: Այդպիսի ծրարի մեջ ոչ ոք չի ներխուժի, իսկ կեղտոտ կիսավարտիքները նրանց անգամ կվախեցնեն, նրանք բոլորը շատ զզվող են, անգամ պահպանակն իրենց առնանդամի վրայից անձեռոցիկով են հանում:

-  Հրաշալի է:

- Այն էլ ինչքան:) – Էնդին ծիծաղեց ու թեթևակի հարվածեց Անդրեյի հետույքին: - Գնա, տեղավորվիր, իսկ ես կվերադառնամ տաս րոպե անց:

 

Այդ երեկո Անդրեյը այդպես էլ ոչ ոքի հետ սեքսով չզբաղվեց: Էնդին սենյակ բերեց երկու շիշ կաթ, բլիթներ ու ապխտած հավի թևիկներ, ու նրանք երկուսով սկսեցին մեծ ախորժակով խժռել այդ ամենը, շարունակելով իրենց խոսակցությունը: Էնդին միաժամանակ նաև նշումներ էր անում իր նոթատետրի մեջ, այնպիսի տպավորություն էր ստեղծվել, կարծես նա երբեք ժամանակը զուր չէր վատնում ու, եթե անգամ նա ոչինչ չէր գրում ու չէր խոսում, միևնույն է նրա դեմքը երբեք չէր ընդունում այն դատարկ անիմաստության երանգը, որը հատուկ է ձանձրույթին: Հիշելով լեդիբոյչիկի ախորժաբեր ազդրերը, սանդալներ հագած նրա գեղեցիկ ոտքերը, բաց սև հարթ մեջքը Անդրեյն անընդհատ ցանկանում էր գնալ ու մի այդպիսի էակի հետ սեքսով զբաղվել, բայց վրա էր հասնում քնկոտությունը, բացի այդ խոսակցությունը հետաքրքիր էր: Օրինակ, Անդրեյն իմացավ, որ մարմնավաճառի կրծքերն անհրաժեշտ է որոշակի զգուշավորությամբ լիզել: Պատահում է այնպես, որ նրանց կրծքերին քսված է լինում քնաբեր աղբ ու սեքսի փոխարեն դու մի քանի օրով ստանում ես գլխացավ ու կորցնում ես այն ամենը, ինչ ունես քեզ մոտ: Էնդին չէր փորձում վախեցնել նրան: Նա բացատրեց, որ այդ բոլոր հանցագործութունների հնարավորությունները թեկուզ և գոյություն ունեն, բայց այնուամենայնիվ իրականում բավականին հազվադեպ են պատահում, օրինակ, ինքն Էնդին ոչ մի անգամ ոչ մի այդպիս երևույթի չի պատահել, սակայն այնուամենայնիվ անհրաժեշտ է իմանալ այն մասին, ինչը սկզբունքորեն հնարավոր է, ու բացի այդ շատ բան կախված է հենց մարդուց: Եթե դու թուլակազմ, ոչ ուժեղ, ազդեցության ենթարկվող մարդու տպավորություն ես թողնում, եթե քեզ մոտ կա մեծ պայուսակ, ապա գողության ու կողոպուտի հնարավորությունը բնականաբար մեծանում է, հատկապես խորը գիշերով: Անհրաժեշտ է սովորել նաև գլուխ հանել մարմնավճառներից: Նրանք, ովքեր այստեղ են գալիս Թաիլանդի տարբեր մարզերից սեզոնային աշխատանքի, հիմնականում հնազանդ ու քնքուշ են լինում, իսկ այն շնաձկները, ովքեր մշտապես այստեղ զվարճանում են կարող են վտանգավոր լինել, բայց, անկախ  իրենց ձևական-քնքուշ ժպիտներից, նրանց կարելի է հեշտությամբ տարբերել իրենց գիշատիչ հայացքից, կատարյալ վստահության զգացողության այն փոքրիկ ախտանշաններով, որը չի կարողանում թաքցնել անգամ բարձրակարգ դերասանը: Մարմնավաճառներն այստեղ ահռելի թիվ են կազմում, այդ պատճառով էլ գործում է օրենք. «կասկածում ես, այդ դեպքում` ոչ»: Եթե կան կասկածանքներ, ապա հրաժարվիր ու շարունակիր ճանապարհդ, դու միշտ էլ կարող ես գտնել, այնպիսի մեկին, ով քեզ կհամապատասխանի:

Այս բոլոր պատմություններից գրգռված ու իրեն արդեն առավել վստահ զգալով, Անդրեյը կրկին ցանկություն ունեցավ իջնել ներքև, այն  աշխարհ, որտեղ աղջիկներն ու տղաները ամենուրեք այդքան հասանելի էին:

- Գնա, - Էնդին հրեց նրան: - Հիմա երեկոյան ժամը տասնմեկն է, փնտրտուքի իսկական ժամանակը: Հիմա փողոցում են մնացել նրանք, ովքեր հաճախորդ չեն վարձել կամ նրանք, ում դեռ չեն վարձել: Դա, ինչքան էլ տարօրինակ թվա, այնուամենայնիվ ամենալավն է, քանի որ նրանք մրցակցության պայքարում զիջել են իրենց առավել լքտի ու համառ ընկերուհիներին: Իսկ քեզ լքտիություն ու համառություն պետք էլ չի, ավելի հաճելի է սեքսով զբաղվել հնազանդ ու համեստ աղջիկների հետ, քան շնաձկան հետ, ով քեզ չի լսի, կանի այն, ինչ ինքն է ցանկանում, քեզանից շատ շուտ օրգազմ կստանա ու կավարտի: Դե իսկ բացի այդ գիշերին մոտ նրանք արդեն չեն բարձրացնում գները, հինգ հարյուր բատը ձեռք է տալիս բոլորին:

Անդրեյը ստուգեց իր ռազմամթերքը, կարծես դուրս էր գալիս պատերազմի. երկու պահպանակ, միրամիստին, հազար բատ: Ոչ մի ավելորդ բան:

- Ընդամենը երկո՞ւ պահպանակ ես վերցում: Դա քիչ է, - մեկնաբանեց Էնդին: - Առաջին պահպանակը կարող է ուղղակի անպիտան դառնալ, օրինակ, դու կարող ես այն հատակին գցել: Երկրորդը, հուզմուքնից կարող ես ոչ այնպես հագցնել, ինչպես անհրաժեշտ է: Երրորդն անհրաժեշտ է սովորական սեքսի համար, իսկ չորրորդը դու կարող ես հագցնել աղջկա մատներին, որպեսզի վերջինց դրանք մտցնի հետույքիդ մեջ: Առավել ևս, եթե դու լեդիբոյչիկ վարձես, ապա նրա առնանդամի համար նույնպես պահպանակներ անհրաժեշտ կլինեն: Միշտ քեզ հետ ունեցիր տասնյակ պահպանակներ, իսկ ահա միրամիստինը մի վերցրու, ինչի՞ համար է անհրաժեշտ այս վարտիքով սրվակը, որը նաև աղջկա մոտ զգոն ուշադրություն է առաջացնում:

- Բայց եթե նա սկսի ծծել, ապա ես միանգամից կկարողանամ քսել դա առնանդամիս, - հակառակվեց Անդրեյը:

- Ծծե՞լ, - ծիծաղեց Էնդին: Նա չի սկսի ծծել, մի կասկածիր:

- Ինչո՞ւ:

- Որովհետև դու մի աշխարհում ես, որտեղ չկա սեքս, մի՞թե չես հասկանում:

- Միգուցե նա վախենում է վարակվե՞լ:

- Ոչ, դժվար թե: Այստեղ, առաջին հերթին, այսպես թե այնպես ամեն երրորդը վարկված է ինչ-որ բանով, այդ թվում նաև ԴԻԱՀով, իսկ երկրորդ հերթին, եթե դու ցանկանաս սեքսով զբաղվել այդ աղջկա կամ տղայի հետ առանց պահպանակի, ապա գրեթե յուրաքանչյուրը մի փոքր կոտրատվելուց հետո կհամաձայնի: Բանը դրանում չէ, ուղղակի նրանց համար դա սեքս չէ, այլ աշխատանք է, բացի այդ նրանք սարսափելի զզվող են ամեն ինչից: Վերցնել բերանով… իսկ դա… բռռռռ… նրանց համար դա ինչ-որ նողկալի բան է: Իհարկե կարելի է ևս հազար բատ վճարել ու այդպիսով ստիպել նրանց անել այդ, բայց նրանք կսկսեն ծծել, պարբերեբար զզվանքով թքելով ամբող հավաքված թուքը, ու այդ ֆիզիոլոգիական նատուրալիզմը համապատասխան դեմքի արտահայտության հետ միասին կսպանի քո բոլոր ցանկությունները: Այնպես որ սա հաջողության հարց է. եթե բախտդ բերի, ապա առանց պահպանակի կծծի, բայց դրա հետ մեծ հույսեր մի կապիր: Այստեղ ընդհանրապես շատ բան կախված է հաջողությունից ու մարդու բնավորությունը նախորոք հասկանալու փորձառությունից: 

- Իսկ եթե բախտս բերի ու նա առանց պահպանակի ծծի՞:

- Ուզում ես ասել «տղա՞ն»: Չէ՞ որ հիմա դու հենց լեդիբոյչիկի ես պատկերացնում:

- Այո, - ծիծաղելով պատասխանեց Անդրեյը: - Շատ եմ ցանկանում փորձել հենց տղա-աղջկա:

- Դե, կծծի ու վերջ, ոչ մի սարսափելի բան չկա: Այդ ճանապարհով ընդհանրապես հավանաբար ոչինչ չի փոխանցվում, դե իսկ հետո դու կլվանաս առնանդամդ միրամիստինով, երբ վերադառնաս, մեկ ժամ այս կողմ, թե այն կողմ ոչինչ չի որոշում: Չնայած… ոչ, վերցրու միրամիստինը: Աստված գիտի, թե ինչ կարող է ձեզ մոտ այնտեղ պատահել քո անփորձության պատճառով: Ու նաև… հենց Կաո Սան փողոցի վրա հիմնականում ամենաակտիվ մարմնավաճառներն են: Անցիր զուգահեռ փողոցով, ճանապարհի կողքով, այնտեղ կան կրպակներ, մութ է ու ոչ ոք չկա: Ամենահամեստ մարմնավաճառները կարող են նստած լինել այդ կրպակներում, հենց նրանք էլ ամենահարմարներն են:

 

Դուրս գալով փողոց Անդրեյը կրկին զգաց այն հիվանդագին իրարանցումը, որը նրա մոտ առաջացնում էր այդ հասանալի ու բացահայտ սեքսի մթնոլորտը: Առաջին մարմնավաճառի վրա, ով մոտեցել էր նրան, անգամ վախեցավ նայել, նրա հետ խոսեց ներքև նայելով. թվում էր, թե ամբողջ աշխարհը նայում է իր վրա, քննարկում է ու քննադատում: Խելացնորություն: Ամաչկոտության պատճառով նա չկարողացավ ոչինչ պայմանավորվել ու շարունակեց ճանապարհը: Աղջիկը հեռացավ ու միանգամից մոտեցավ հաջորդը: Նա արդեն համարձակություն ունեցավ նայել այս մեկի դեքին, որպեսզի կարողանար հասկանալ, թե որքանով է նա իրեն համապատասխանում, սակայն նա այնուամենայնիվ տղա էր ցանկանում:

Հինգերորդին կամ վեցերորդին նա կարողացավ ուսումնասիրել: Գեղեցիկ կազմվածք, մետաքսյա մաշկ, սակայն չգիտես ինչու շատ աղջիկների ոտքերը նրան դուր չէին գալիս. չռված մատները, որոնք կարծես կապիկի մատներ լինեին, նրան ընդհանրապես չէին գրգռում, առավել ևս եթե այդ ամենին գումարել նաև նրանց տարօրինակ քայլվածը. լայն քայլերով, ոտքերն առաջ գցելով ու դրանց հետևից իրենց քարշ տալով: Ինչքան էլ տարօրինակ լինի, բայց պարզվեց, որ հենց լեդիբոյչիկներն ունեն հրաշալի, շքեղ աղջկա տեսք, իսկ այն աղջիկները, ովքեր մոտեցան նրան Կաո Սան փողոցի վրա, բավականին կոպտ պարզվեցին, չնայած միայն նրանց վրա նայելիս ու այն մտքից, որ այստեղ ցանակացածի հետ կարելի է սեքսով զբաղվել, Անդրեյի շնչառությունը դժվարանում էր:

Դուրս գալով զուգահեռ փողոց, Անդրեյը սկսեց դանդաղ քայլել հակառակ ուղղությամբ: Տիրում էր կատարյալ մթություն, չէր երևում ոչ ոք, ով կարող էր համապատասխան օբյեկտ հանդիսանալ: Կրպակներում քնած էին մուրացկանի տեսք ունեցող ծերունիներ, որոշ կրպակներում էլ նստած ծխում էին անորոշ տեսքի ու տարիքի երկու-երեք մարդ, որոնք հաստատ լեդիբոյչիկներ չէին: Պարզ դարձավ, որ այսօր ոչինչ չի ստացվի, ու այդ մտքից անգամ թեթևություն առաջացավ, անցավ նյարդային լարվածությունը, որը պատել էր նրան ու այս ամբողջ ընթացքում ազատ չէր թողնում: Բացի այդ Անդրեյին թվում էր, թե Էնդիի, իր հանդեպ հետաքրքրվածությունը այնքան էլ անշահախնդիր չէր, ու նա գրեթե չէր կասկածում, որ այս գիշեր, երբ նա գնա ու պառկի նույն անկողնում, որտեղ և Էնդին է, ապա կքնի ոչ միանգամից: Ու ընդհանրապես պատկերացնելով Էնդիին, նրա տղամարդկային գեղեցիկ դեմքը, ամուր ու համաչափ մարմինը, Անդրեյը հասկացավ, որ բնավ դեմ չէ իրադարձությունների այդպիսի զարգացմանը:

 

 



<< back forward >>