« ՄԱՅԱ-3 »

« Ամուր գետեր մարմարե քամի »

Գլուխ 06


Այն երկու ամիսները, որոնք Ջեյնն անցկացրեց լեռան վրա, նրան տարի թվացին: Կյանքը դեռ երբեք այդքան հագեցած չէր, որքան հիմա: Այստեղ շուտ էր մթնում. ժամը յոթին արդեն մութ էր, ու դրանից կախված, կամ էլ` ոչ, ժամը տասից փոքրիկ աշխարհը մեռյալ էր դառնում: Սկզբնական շրջանում Ջեյնը սովորության համաձայն մինչև կեսգիշեր ու անգամ ավելի երկար արթուն էր անցկացնում, բայց աստիճանաբար վարժվեց համընդհանուր օրակարգին ու չզղջաց դրա համար: Առավոտյան ժամը հինգին արթնանալը, երբ ամեն ինչ բեռնված է խիտ մշուշով, շատ հաճելի էր: Ժամը վեցի կողմերը մշուշը սկսում էր ցրվել, իսկ ժամը յոթին արևի առաջին ճառագայթները վերջնականապես հաստատում էին պարզ ու մաքուր եղանակ: Սովորաբար նա գիշերն անցկացնում էր իր սենյակում, բայց երբեմն նրանք ընտրում էին մի ինչ-որ տնակ այն տնակներից, որոնք բաշխված էին ամբողջ տարածությունով մեկ. և՛ բուսաբանական այգում, և՛ լճակի շուրջը (ու այդ ժամանակ, դեռ առավոտյան ժամը չորսին բադիկները սկսում էին կռկռալ և վազվզել, ու այնքան հաճելի էր արթնանալ նրանց խնջույքի ձայների ներքո), և՛ բաց մարգագետնի շուրջը: Որոշ փոքրիկ տնակներ թաքնված էին բամբուկի խիտ մարգագետնի մեջ. այնքան խիտ, որ անհնար էր անգամ ձեռքն այնտեղ մտցնել: Խոշոր, ձեռքի հաստությամբ բամբուկի ցողունների այդպիսի «խուրձի» տրամագիծը ընդամենը 4-5 մետր էր, մի կողմից բացված էր մուտքի անցք, ներսում էլ փոքրիկ խրճիթի համար տեղ էր մաքրված (հավանաբար ամեն ինչ պատրաստված էր հետհաշվարկի միջոցով. սկզբում տեղադրել էին խրճիթը, այնուհետև նրա շուրջը խիտ շարքերով տնկել էին բամբուկը): Ջեյնը սիրում էր երբեմն ամբողջությամբ մեկուսանալով հեռանալ արտաքին աշխարհից:

Բուսաբանական այգին արդարացրեց նրա սպասելիքները: Աշխարհի բոլոր անկյուններից այստեղ էին բերված ամենատարբեր բույսեր, բայց դրանց ընտրության մեջ ոչ մի օրինաչափություն չկար, դրանք ընտրված էին բացառապես իրենց համակրելիության, զարմանալիության պատճառով: Ջեյնը ծանոթացավ Ներպայի հետ, ով այստեղ իր օգնականների` նեպալուհիների ու տիբեթուհիների հետ, տնօրինում էր այս ամբողջ կանաչ աշխարհը, ու նրանից լսեց բազմաթիվ հետաքրքիր պատմություններ բոլոր այդ «կանաչ մռութների» մասին, թե ինչպես էր ընդունված դրանց այստեղ անվանել, դրանց առանձնահատկությունների, տարածման արեալի մասին, դրանց հետ կապված բացահայտումների մասին: Պատմություններն այնքան հետաքրքիր էին, որքան և բազմաբովանդակ էին, սակայն դժվարությամբ էին մտապահվում Ջեյնի կողմից, ով բնականաբար մեծ դժվարությամբ էր իր ուղեղը վերապատրաստում հումանիտար գիտելիքների համար: Անգամ ինչ-որ թռչունի լատինական անվանումը հիշելը նրա համար դեռևս իրենից ներկայացնում էր միանագամայն ոչ հեշտ գործ:

Եվ իսկապես, այստեղ աճում էին սեկվոյաներ: Երկու մետր տրամագծով հսկայական ցողունները վեր էին խոյանում հավանաբար հիսուն մետր բարձրությամբ: Այստեղ կային դրանց բազմաթիվ տեսակներ, որոնց մեջ կային այնպիսիք, որոնք իրենց հիմքի մոտ արմատների օգնությամբ միանագամայն անհավանական լաբիրինթոսներ էին ձևավորել. արմատները բարձրանում էին մակերևույթի վրայով հարթ, ընդամենը հինգ սանտիմետր հաստությամբ և մինչև մեկ մետ բարձրությամբ պատերի տեսքով, ու այդպիսի երկու ամրատ-պատերի միջև կարելի էր հարմարավետ տեղավորվել գրքով ու երկու մետրից ավելի հեռավորության վրա անտեսանելի մնալ: Ջեյնը փորձում էր մտապահել դրանց ցեղատեսակները, ու թե որտեղից էին դրանք բերված, բայց առայժմ նա որոշեց թողել դա, որովհետև առանց այդ էլ բավականաչափ շատ սովորելու բան ուներ: Մանրէաբանություն, ծագումնաբանություն, կենսաքիմիա, երկրաբանություն, հանքաբանություն, բյուրեղագիտություն, սաղմնաբանություն, բջջաբանություն. ո՞վ կարող էր մտածել, որ այս ամենը երբևէ նրան կհետաքրքրի: Էնդին ճիշտ էր, սկզբում ամեն ինչ ընկալվում էր մեծ դժվարությամբ, բայց շուտով նա ազատվեց իր վախերից: Մի կողմից, այստեղ ոչ ոք նրանից ոչինչ չէր պահանջում, ու նա կարող էր ազատ զբաղվել այն ամենով, ինչն իրեն հետաքրքրում էր, ինքնուրույն պլանավորելով իր աշխատանքային օրը: Մյուս կողմից, այդպիսի բարյացակամ ուշադրության պայմաններում կյանքի ու ուսման հանդեպ հետաքրքրությունը աճում է ու ինքնաբերաբար ամրապնդվում: Իհարկե, նրան ներկայացվեցին որոշակի պահանջներ, բայց դրանց բնույթը միանագամայն անսպասելի էր. փաստացիորեն նրանից պահանջվում էր միայն այն, որ նա սովորի: Կարևոր չէր, թե ինչ կսովորի, ինչ հերթականությամբ, ում մոտ ու ինչ պլանով կսովորի: Սովորելով ու այդպիսով օրական նվազագույնը վեց ժամ ծախսելով, նա, իր գործատուների տեսակետից, արդարացնում էր իր աշխատավարձը, որը կանոնավոր կերպով ավելանում էր նրա բանակային հաշվին: Այդ երևույթը նրան դեռևս զարմացնում էր, բայց արդեն դադարել էր անհանգստացնել: Գիտական դիսցիպլինաների ցուցակը, որը նրան էր ներկայացվել ազատ ժամանակ ուսումնասիրելու համար, այնքան մեծ էր, որ «կարևոր չէ, թե ինչ» արտահայտությունը բոլորովին չափազանցեցված չէր հնչում: Այդ ցուցակում կար և՛ պատմություն, և՛ սոցիոլոգիա, անգամ մարքեթինգ ու ազգագրություն: Ջեյնը համարյա համոզված էր, որ եթե ինքը ցանկանա սովորել տոպոլոգիա կամ ոչ գծային տրամաբանություն, բուսաբանություն կամ էլ լատիներեն հին հունարենի հետ, ապա այդ ժամանակ նույնպես նրան ոչ միայն չեն խոչնդոտի, այլ նաև նրա համար ուսուցիչ կընտրեն: Ամեն դեպքում նա արդեն հասցրել էր համոզվել, որ այստեղ կային և՛ բուսաբաններ, և՛ լուրջ մաթեմատիկոսներ, և՛ տարբեր լեզուների մասնագետներ: Եվ ի՞նչն էր միավորում բոլոր այդ մարդկանց: Դա առեղծված էր մնում: Առեղծված էր մնում նաև այն, թե ինչպես էր այդ բազմակողմանի կազմակերպությունը անկախ աշխատավարձերի բարձր մակարդակից ու անկախ ակնհայտ բարձր մակարդակի առօրյա ծախսերից, որոնք կապված էին այս տարօրինակ լեռնային տեղանքի գոյության պահպանման հետ, մնում շահութաբեր:

Ջեյնը գլխի էր ընկնում, որ այստեղ քննությունների փոխարեն ընդունված էր «վկայությունների» համակարգը. ըստ երևույթի, այն մարդիկ, ովքեր նրան ուսուցանում էին ժամանակ առ ժամանակ իրենց եզրակացությունն էին ներկայացնում այն հարցի շուրջ, թե ինչպիսին է նրա առաջադիմությունը, ու թե ինչպիսի հետաքրքրվածությամբ ու եռանդով է նա ընկալում նյութերը: Եվ այդ հարցում նա միանգամայն հանգիստ էր, քանի որ ինքնուսուցման վրա օրական վեց ժամից զգալիորեն շատ ավել երկար ժամանակ հաճույքով էր անցկացնում: Ըստ երևույթի, առավոտյան ժամը հինգից  մինչև երեկոյան ժամը տասը ուսուցանման պրոցեսը չէր դադարում, այսինքն… տասնյո՞՞թ ժամ: Երբ նա հաշվեց այդ ժամերը, ապշեց, քանի որ երբեք իր կյանքի ընթացքում սովորելու համար այդքան ժամանակ չէր ծախսել, առավել ևս, սովորելուց այդպիսի հաճույք չէր ստացել: Դե իհարկե, այդ տասնյոթ ժամերից պետք էր հանել մոտավորապես կես ժամ, որը նա օրական ծախսում էր էներգետիկ վերականգնման պրոֆիլակտիկայի ու այլ էլեկտրատեխնիկական վերականգնումների համար: Հիմա նրա ղեկավարության տակ էին և՛ արևային մարտկոցների համակարգը, և՛ հսկայական թափարգել-կոնդենսատորը, որում էներգիա էր կուտակվում, և՛ երկու ռեակտորները, որոնք աշխատում էին իրենց հզորության մոտավորապես մեկ չորրորդի հաշվին (ճիշտ է, նրա համար դեռևս միանգմայն անհասկանալի էր, թե ուր են դրանք ուղարկում իրենց վերամշակած էներգիան, քանի որ ռեակտրների ներքին շահագործումը ամբողջությամբ կատարվում էր արևային էներգիայի հաշվին), և՛ չորս վերելակները, որոնցից երկուսի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված էր, ու դրանք չէին օգտագործվում ոչ ոքի կողմից, քանի որ մյուս երկուսը միանգամայն բավարար էին, առավել ևս, որ շատերը նախընտրում էին օգտվել աստիճաններից: Այս ամենը, կարելի է ասել, օգտակար բեռնվածքի նրա բաժինն էր, ու ինչպես ինքն էր նկատել, շատ ուրիշ մարդիկ կրում էին իրենց բեռնվածքը, ինչը նրանցից օրական կես ժամից ավելի չէր խլում, օրինակ, ինչ-որ մեկը զբաղվում էր էլեկտրահաղորդալարերի ցանցի պրոֆիլակտիկայով, մյուսը` օդափոխությամբ, մեկ ուրիշը` լուսավորությամբ կամ այս կամ այն պատվիրատուների պատվերներով, ղեկավարությանը սպասարկող անձնակազմով ու այդպես շարունակ: Բոլոր այդ աշխատանքների կարգավորման համար ծառայում էր մի շատ հասարակ ցուցափեղկ, որի վրա կային պատասխանատուների անուններն ու քարտերը: Տվյալ մարդու «գրպանիկում» կային էլեկտրոնային քարտեր, որում բացատրվում էր իրեն հանձնարարված աշխատանքի էությունը և որում կար ներդիր-նկարագրություն, որում այդ աշխատանքները բավականաչափ մանրակրկիտ նկարագրված էին: Այնտեղ կար նաև «փոխանակման քարտ», որում նշվում էր, թե տվյալ անձնավորությունը ուրիշ ինչ աշխատանքներ կատարելու որակավորում ունի ու այն անձանաց ցուցակը, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող էին փոխարինել նրան: Եթե ինչ-որ մեկը ինչ-որ պատճառով զբաղված էր լինում ուրիշ գործով, ապա նա ուղղակի իր քարտերը փոխանցում էր ուրիշ մարդկանց, ու այդպիսով ոչ մի աշխատանք երբեք անտեսված ու մոռացված չէր մնում: Քանի որ այստեղ կային բավականին շատ գիտնականներ, ուստի չնայած տեխնիկական միջոցառումների ու բոլոր հնարավոր կենցաղային կարիքների բազմազանությանը, ոչ բոլորն էին ստիպված լինում ամեն օր մասնակցել համակարգի աշխատունակության հսկողությանը, այնպես որ շատերը շաբաթական կամ ամսական հերթագրվում էին. ում ինչպես հարմար էր լինում: Այսպիսով ապահովվում էր յուրաքանչյուրի որակավորման պահպանումը:

Այդ մրջնաբույնի ներքին կարգը օրինակելի էր ու միևնույն ժամանակ հոգնեցուցիչ ու ձանձրալի չէր, ու Ջեյնը հաճույք էր ստանում այն բանից, որ իրեն զգում էր այդ ձևավորված աշխատող մեխանիզմի օգտակար մասնիկ: «Մեխանիզմի մասնիկ լինել»… այս արտահայտությունը միշտ ասոցացվում է միայն անելանելի ձանձրույթի, մեռյալության հետ, բայց այստեղ ամեն ինչ այլ կերպ էր: Պարզվեց, որ ամեն ինչ կախված է հենց քեզանից ու քեզ շրջապատող մարդկանցից. եթե կյանքը հետաքրքիր է, ապա այդ հետաքրքիր կյանքն ապահովող մեխանիզմի մասնիկ լինելը նույնպես հետաքրքիր է լինում:

Լեռնաթմբի ներսից տեղանքի ընդարձակման աշխատանքները տարվում էին անդադար, ու Ջեյնը կարող էր միայն գուշակել, թե ինչպիսի թափ էին առել այդ աշխատանքները: Նա երբեմն մտնում էր ճարտարապետների մոտ ու հետևում էր հերթական կառույցի նախագծմանը: Իսկ երբեմն նա ներքև էր իջնում, որտեղ ընդունված էր անվանել «ստամոքս» ու որտեղ այս պահին կատարվում էր հանքաշերտերի հեռացում: Երբեմն քարաժայռը հավելյալ փափկեցնում էին քիմիկատներով, բայց հիմնականում աշխատում էին հին ու ավանդական տարբերակով` սովորական հանքահատ մուրճով: Բավականաչափ քանակությամբ հանքանյութ հեռացնելուց հետո խոռոչի ներքին մասը ամրապնդում էին մետաղական կամարներով ու բետոնով, լուսատուների համակարգի միջոցով նորակառույց սրահ էին թափանցեցնում արևի ճառագայթները, ու այն բանից հետո, երբ սրահում աշխատում էին ինտերյերի մասնագետները, պատրաստ էին լինում ամենասովորական, արևով ողողված սենյակները, որտեղ կարելի էր և՛ ապրել, և ՛աշխատել: Այն երկու ամիսների ընթացքում, որոնք Ջեյնն այստեղ անցկացրեց, զրոյից ստեղծվեց քսան մետր լայնությամբ, հարյուր մետր երկարությամբ ու յոթ մետր բարձրությամբ հսկայական ստորգետնյա մի սրահ, իսկ այժմ սկսել էին այն մասնատել պատերով ու ներկառուցել հերթական երկհարկանի լաբորատորիայի պահանջներին համապատասխան, որի դերը Ջեյնի համար անհայտ էր: Մի անգամ այստեղ հանկարծակի հանդիպելով լաբորատորիայի ապագա տիրոջը` Ջերիին, մոտավորապես երեսունհինգամյա, մորուքով տղամարդուն, Ջեյնը կարողացավ նրանից պարզել միայն այն, որ լաբորատորիան նախատեսված է ինտրոնների դերի մասին մի քանի հետաքրքիր հիպոթեզերի ուսումնասիրության համար: Ջերին բոլորովին դեմ չէր ավելի մանրամասն պատմել, սակայն պարզվեց, որ Ջեյնի պատրաստվածության մակարդակը բավականին ցածր էր, որպեսզի տերմինների ու արտահայտությունների այդ անհասկանալի խառնակույտից, որը Ջերին հասցրեց նրա վրա լցնել երեք րոպեների ընթացքում, նախքան ինքը կհասցներ նրան կանգնեցնել, գոնե ինչ-որ բան հասկանար: Իր հիացմունքն արտահայտելուց ու ջերմ ձեռքսեղմման արժանանալուց հետո, Ջեյնը գնաց իր գործին` ճանապարհին, Ջերիի խորհրդով, այցելելով Մարտային, ով վարում էր գենետիկայի պարապմունքները: Մարտան, քսանհինգամյա, բարձրահասակ, հրեական արտահայտիչ արտաքինով, մեծ և արտահայտիչ աչքերով ու ուռած շուրթերով, ձիգ ազդրերով ու բավականին մեծ կրծքերով, այն աղջիկն էր, ում հետ Ջեյնը ծանոթացել էր հենց առաջին օրը, ու նա այժմ հինգ րոպեյի ընթացքում բացատրեց Ջեյնին, որ գեները, որոնցից կազմված են ԴՆԹ, կազմված են բեկորներից, որոնք միմյանցից բաժանված են չկոդավորող հատվածներով, որոնք և կոչվում են «ինտրոններ»: Սպիտակուցի ստեղծման պրոցեսը ամենակոպիտ տեսքով կազմված է երկու էտապներից: Սկզից ձևավորվորվում է տեղեկատու ռիբոնուկլեական թթուն, կարճ` տեղեկատու ՌՆԹ, կամ այլ կերպ ասած` մատրիցային ՌՆԹ կամ էլ ավելի հակիրճ` մՌՆԹ: Այդ ձևավորումը տեղի է ունենում տարրական տեղադրման միջոցով: Յուրաքանչյուր կոնկրետ նուկլեոտիդի, որոնցից կազմված է գենը, կարող է մոտենալ միայն մեկ այլ կոնկրետ նուկլեոտիդ, որը լրացնում է դրան, այսինքն` «կոմպլեմենտար նուկլեոտիդ»: Ու եթե գենը կազմված է նուկլեոտիդների որոշակի շարքից, ապա նրա կողքին կարող է տեղակայվել նուկլեոտիդների միայն մի որոշակի շարք (այս պրոցեսը կոչվում է տրանսկրիպացում), որը հետագայում պոկվելով իր տեղից իրենից ներկայացնում է հենց այն մատրիցը, որով նույն սկզբունքով պետք է ձևավորվի որոշակի սպիտակուց: Բնականաբար գիտնականների ուշադրությունն առաջին հերթին զետեղված էր հենց տրանսկրիպացման պրոցեսի վրա, ու երկար ժամանակ ուշադրությունից դուրս էր մնում այն, որ գեներն իրենցից ներկայացնում են ոչ թե կոդավորող տեղամասերի չխզվող շղթա, այլ ունեն չկոդավորող մեջբերումներ, որոնց արդյունքում մՌՆԹ ձևավորման պրոցեսի ընթացքում համապատասխան տեղում նույնպես առաջանում են կարծես անօգուտ, չկոդավորող հատվածներ:

Գիտության զարգացմանը զուգահեռ պարզվեց, որ ինտրոններն իրենց շատ կարևոր դերն ունեն, ինչպես և կարելի էր ենթադրել: Սկզբում հայտնաբերվեց այն, որ դրանք պատասխանատու են միջուկի սահմաններից մՌՆԹ դուրս բերման համար, չէ որ, եթե մՌՆԹ տրանսկրիպացումը տեղի է ունենում միջուկի ներսում, ապա հենց ինքը սպիտակուցը մՌՆԹ օգնությամբ ձևավորվում է արդեն բջջի միջուկի սահմաններից դուրս: Միջուկը բջջի մնացած բաղադրությունից առանձնացված է ամուր սահմանով, որը կարող են հաղթահարել միայն այն միջուկները, որոնք օժտված են համապատասխան «ինքնությամբ»: Այնուհետև հիմքեր հայտնվեցին ենթադրելու համար, որ ինտրոնները բացի այս ամենից նաև հանդիսանում են այնպիսի ֆանտաստիկ հետաքրքիր երևույթի բանալի մասնիկներ, ինչպիսին է «էպիգենետիկան է», իսկ քանի որ հենց էպիգենետիկան է իրենից հատուկ հետաքրքրություն ներկայացնում բազայի բնակիչների համար, ուստի հենց այս ոլորտում լուրջ հայտնագործության համար էլ կառուցվում է այն հզոր ստորերկրյա կառույցը, որը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով: Մարտային, ինչպես նաև մնացած բոլորին, կարելի էր անվերջ լսել, բայց ավելի նպատակաուղղված կլիներ սկզբում յուրացնել ծագումնաբանության սկզբնական մասը: Բազայի ներքին կայքից Ջեյնը պարզեց, որ ծագումնաբանության հերթական լուրջ պարապմունքները կսկսվեն հուլիսին, ու դրանք կվարի հենց Մարտան, այնպես որ, կանխավայելում զգալով, նա անմիջապես գրանցվեց այդ պարապմունքներին: Հաջորդ օրն իսկ, նա իր էլեկտրոնային հասցեին ստացավ ծագումնաբանության մասին մի շարք գիտական-հանրահայտ գրքեր, որոնք սպասվելիք պարապմունքների յուրաքանչյուր ապագա մասնակից կարող էր կարդալ, որպեսզի հետագայում ավելի հեշտ ընկալեր նյութերը, բայց կարող էր նաև չկարդալ:

 

Ինչպես նաև այդ տասնյոթ ժամերից պետք էր հանել այն ժամանակը, որը ծախսվում էր տարբեր տիպի սպորտային պարապմունքների վրա. օրական մեկից երկու ժամ: Բազայի տարածքում կար բավականին մեծ ծածկովի մարզական համալիր, որը կազմված է երեք, իրար հետ կապակցված մեծ սրահներից: Սեպտեմբերից մինչև մայիս այն պաշտպանում էր ուժեղ արևից, որի տակ անհնար էր դիմանալ անգամ մեկ րոպե, իսկ ամռանը` հորդառատ անձրևներից: Այնտեղ կային թենիսի հինգ կորտեր, որոնք կազմում էին համալիրի մի բաժանմունքը: Սեղանի թենիսի տասնյակ սեղանները, ստանդարտ չափի` չորս մետրը չորսի վրա, բռնցքամարտի հինգ ռինգերը, վոլեյբոլի երկու հրապարակներն ու բադմինտոնի մեկ հրապարակը երկրորդ բաժանմունքն էին կազմում: Մինի ֆուտբոլի երկու հրապարակները, ֆիտնեսի մեծ սրահը ու երեք տարբեր չափերի սաունաները կազմում էին երրորդ բաժանմունքը: Մարզասրահը երբեք չէր դատարկվում, ինչպես և երբեք չէին դատարկվում վազքի սիրահարների համար կառուցված վազքուղիները, որոնք մեկ վեր էին բարձրանում, մեկ կտրուկ դեպի ներքև ուղղվում, և որոնք գտնվում էին սեկվոյաների ու արհեստական լճակների միջև: Ջեյնը սկզբում իներցիայով օգտվում էր վերելակից, երբ ներքև էր իջնում ռեակտորների սպասարկման համար, բայց արդեն երկու շաբաթ անց գրեթե վազելով էր ինջնոմ  ներքև,  որտեղ գտնվում էր ռեակտորների սրահը, անգամ առանց նկատելու անցնելով մոտավորապես յոթ հարկերով: Շատ հաճելի էր այն, որ շրջապատում չկար ոչ մի հիավանդոտ, ծերունական բան: Այդպիսի միջավայրում Ջեյնը սկսեց արագորեն վերածվել ուժեղ, առաձգական կենդանու, ու դա նրան շատ էր դուր գալիս:

Լաբորատորիաներում անցկացվող հետազոտությունների զգալի մասը, վերաբերվում էր բժշկությանը, որը, չնայիծ որ ոչ ավանդական էր, բայց այնուամենայնիվ շատերն ունեին բժշկական կրթություն ու գործնական բժշկության մեջ փորձ, այնպես որ ցանկացած վնասվածքները կամ պատահական հիվանդությունները բուժվում էին հենց այստեղ` բազայի սահմաններում:

 

Եկավ հունիսը, ու հորդառատ անձրևները սկսեցին ամեն գիշեր, իսկ երբեմն նաև ամբողջ օրը տեղալ բլուրի վրա: Բայց միևնույն ժամանակ նաև շոգ էր, ու Ջեյնը ջրի հոսքի տակ արահետով վազում էր կանաչ մռութների բույսերի, մի ոտքից մյուսի վրա լրջորեն ցատկեր կատարող սիրամարգերի, թփերի միջից ծիկրակող լեմուրների, սոճիների միջև վազվզող սկյուռիկների, լճակներում թավալվող բադիկների կողքով, նրա հետևից աշխույժ հաչոցով վազում էին լաբրադորներն և կոլլիներն ու նրա գլխի վերևում թռիչքներ էին կատարում խոշոր թութակները, որոնք ունեին էլ ավելի խոշոր` կես մետրանոց պոչեր, որոնց տակ դանդաղ շրջանաձև շարժումներ էին անում դժնադեմ արծիվներն, ու այդ ամենը Ջեյնին անսահման հաճույք էր պատճառում: Էնդին ինչ-որ տեղ էր մեկնել, կարծես թե Մալազիա կամ էլ Թայլանդ: Կամ էլ, ըստ կծկտուր տեղեկությունների, Ինդոնեզիա, մի խոսքով այնտեղ, որտեղ գտնվում էր լաբորատորայի մեկ այլ բաժանմունք, որը զբաղեցնում էր կամ ամբողջ կղզին, կամ էլ նրա մի մասը: Ջեյնը չէր ձգտում ուսումնասիրել կազմակերպության ներքին կառուցվածքը, իսկ նրան չշտապեցին էլ տեղեկացնել բոլոր մանրամասների մասին: Վերջին ժամանակներս նա սկսել էր ավելի շատ ժամանակ անցկացնել Պոլ Վերդիեյի հետ, ով ինչքան էլ տարօրինակ լինի, բայց ֆիզիկա էր սովորեցնում նրան: Տարբերությունն այն ֆիզիկայի, որը նա գիտեր այն ֆիզիկայից, որն իրեն սովորեցնում էր Պոլը, ուղղակի ապշեցուցիչ էր: Համալսարանից ստացած նրա գիտելիքները կծկտուր էին ու անկենդան, իսկ Պոլը, որպես ֆիզիկայի հանդեպ իր մոտեցման մեկնաբանություն միանգամից մեջբերում կատարեց  Էրիկ Ռոջերսից. իսկական ֆիզիկոս է այն մարդը, ով հաճույք է ստանում ձգողության ուժի ազդեցության տակ վայրէջք կատարող առարկային նայելիս: Նրանք սկսեցին էլեկտրականությունից. մի առարկա, որը թվում է, թե չի կարող իր մեջ ամփոփել ինչ-որ յուրահատուկ առեղծվածային բան, ու այնուամենայնիվ ամեն անգամ Ջեյնը հեռանում էր պարապմունքից այնպիսի զգացողությունով, կարծես թե բացահայտել է գիտության մի քանի նոր էջեր: Էլեկտրականությունն ու մագնիսականությունն այստեղ` բազայում, այդքան հարգված էին նաև այն պատճառով, որովհետև կենսաբանական հետազոտությունները պահանջում էին դրանց նրբանկատ ու յուրահատուկ իմացություն: Ոչ մի մանրէաբան, բջջաբան կամ գենետիկ չէր կարող իր ոլորտում մասնագետ համարվել, եթե էլեկտրականության ու մագնիսականության վերաբերյալ չունենար  լայնածավալ գիտելիքներ, այդ պատճառով էլ Ջեյնի հետ Պոլի դասախոսություններին էին գալիս նաև այն անձիք, ովքեր սովորում էին միայն կենսաբանություն ու նաև նրանք, ովքեր արդեն վաղուց ճանաչված մասնագետներ էին: Դասախոսություններին հաճախակի գալիս էր նաև Ջերրին, ու այդ ժամանակ դասախոսություններն առավել հետաքրքրքիր էին անցնում, քանի նա դարձավ բազմաթիվ օրինակների աղբյուր, որոնք ցույց էին տալիս, որ էլեկտրականության տեսության վերացական թվացող այս կամ այն բաժիններն իրենց կիրառությունն են գտել կենսաբանական հետազտությունների մեջ: 

 

Հուլիսին Էնդին նորից հայտնվեց ու առաջարկեց Ջեյնին հանգստանալ ուսումից ու վազել լեռներով: Վերջինս մեծ հաճույքով համաձայնեց: Նրանց հետ «վազքի», ինչպես նրանք էին անվանում, գնացին ևս մի քանի հոգի: Վաղ առավոտյան ժամանելով Լուկլա, արդեն ճաշին նրանք Նամչեյում էին: Նրանց դիմավորեցին տիբեթական գույնզգույն դրոշակներով գույնզգույն հյուրանոցները, իսկ մենաստաններց լսվող տիբեթական շեփորի ձայները լրացնում էին մթնոլորտը: Նրանք տեղավորվեցին ոչ մեծ, 30 սենյակներ ունեցող, բայց բավականին հարմարավետ հյուրանոցում: Այստեղ նրանց արդեն սպասում էին ու ակնհայտ էր, որ ոչ առաջին անգամ: Հյուրանոցի սպասարկումն իր սովորություններով հիշեցնում էր այն հյուրնոցիը, որն աշխատում էր բազայում, ու Էնդին հաստատեց Ջեյնի ենթադրությունները:

- Այո, այս հյուրանոցը մեզ է պատկանում: Մի կողմից, Նամչեն մեզ դուր է գալիս որպես միկրո-բազա նրանց համար, ովքեր Էվերեստի շրջանում վազելու ցանկություն ունեն, իսկ մյուս կողմից, տուրիզմի թեժ շրջանում այն մեր համար եկամտաբեր է:

- Դուք անհատական բիզնեսո՞վ եք եկամուտներ ստանում:

- Այո: Դա հարմար ու շահավետ բիզնես է: Տուրիզմը հավերժ է, բացի այդ այն աճում է ու միշտ էլ կաճի: Եթե ոմանց թվում է, թե հիմնական փողերը պտտվում են նավթի աշխարհում, էներգետիկայում կամ բանկային համակարգում, ապա նրանք սխալվում են. համաշխարհային մասշտաբով տուրիստական ամբողջ շրջանառությունը դեռևս քսանմեկերորդ դարի կեսերին, վազանցելով մնացած ամեն ինչը, առաջին տեղում կանգնեց, ու ընդհանրապես դա միանգամայն բացատրելի է:

Նրանք ութ հոգով նստած էին մեծ սեղանի շուրջ, ու ընթրիքը, յոթժամայա բավականին դժվար արշավից հետո, հավանաբար պետք է շատ համեղ լիներ:

- Եթե դու ցանկանում ես լվանալ քո սպիտակեղենը, ապա քեզ անհրաժեշտ է լվացքի մեքենա, - շարունակեց Էնդին, այն բանից հետո, երբ յուրաքանչյուրն իր պատվերն արեց: - Մեզ մոտ` բազայում, դու տեսել ես այդ օգտակար սարքից մինուս հինգ աստիճանի քանակությամբ: Մենք դրանք գնել ենք տասը տարի առաջ, ու հիմա դրանք, իհարկե, մի փոքր հնացել են, ժամանակակից լվացքի մեքենաները մի փոքր տարբերվում են իրենց դիզայնով, մի փոքր` էներգիայի սպառման համակարգի բարելավմամբ, մի փոքր` ավելի պասիվ թրթռոցով ու անաղմուկությամբ ու այդպես շարունակ: Եվ ի՞նչ: Մենք անտարբեր ենք այդ ամենի հանդեպ: Դրանք արդեն տասը տարի է աշխատում են ու մեզ դա ձեռնտու է: Դրանք կաշխատեն ևս տասը տարի, իսկ հետո արդեն մենք դրանք, իհարկե, կփոխարինենք նորերով: Արդյունքում ստացվում է, որ լվացքի մեքենայի տերը տաս-քսան տարին մեկ այն փոխելու ցանկություն կունենա: Արդյո՞ք դու կզբաղվեիր լվացքի մեքենաների արտադրությամբ: Անձամբ ես, ո՛չ: Նույնը վերաբերվում է սառնարանին, ավտոմեքենային ու շատ ուրիշ իրերի: Բայց տուրիզմի դեպքում ամեն ինչ այլ կերպ է: Եթե դու գնացել ես ճանապարհորդության, ենթադրենք, Մադագասկար, ապա դրանից հետո ճանապարհորդելու քո ցանկությունը ոչ միայն չի կնվազի, այլ նաև հակառակը` կաճի: Ու դու կճանապարհորդես էլի ու էլի ու էլի. ինչքան ժամանակդ ու փողերդ բավականացնեն; Անցնենք առաջ. արդյո՞ք դու պատկերացնում ես այնպիսի մարդու, ով գլուխ է գովում իր նոր լվացքի մեքենայի համար: Դե… դա բավականին տարօրինկա կլիներ, այնպես չէ: Իսկ ահա գլուխ գովալ նոր ճանապարհորդությամբ, պատմել, թե ինչ կար ու ինչ չկար, առավել հաճելի է ու հետաքրքիր: Ու պետք է հաշվի առնել, որ եթե անգամ դու լվացքի մեքենաների երկրպագու ես, ապա քո ընտրությունը սահմանափակվում է ընդամնեը տասնյակ մոդելներով և ոչ ավելի: Դե իսկ ճանապարհորդության հնարավորություններն անսպառ են, կան հազարավոր տարբերակներ ցանակացած ճաշակի, խառնվածքի, տարիքի ու հնարավորությունների տեր անձանց համար:

- Բայց, չէ որ հյուրանոցների թիվը նույնպես անսահման է, - ձեռքերը անջատելով, ասաց մի աղջիկ, ում հետ Ջեյնը դեռ չէր հասցրել ծանոթանալ ու ընդհանրապես տեսնում էր նրան առաջին անգամ:

- Իհարկե Աիրին, բնականաբար: Հյուրանոցների թիվը անհամար է, ու հենց դա էլ ցույց է տալիս, որ այստեղ է գտնվում ոսկե ջիղը: Լվացքի մեքենաների ինչքա՞ն արտադրողների դու գիտես: Տա՞սը: Դու անձամբ քանի՞ հյուրանոց գիտես: Դու մի քանի տարի անց ես կացրել Ինդոնեզիայում ու, անկասկած, ճանապարհորդել ես հարևան արխիպելագներով: Հաստատ գիտես տասնյակ հյուրանոցներ, իսկ եթե ավելի շատ ճանապարհորդես, ապա դրանց թիվը կհասնի հարյուրի: Եթե ցանկանում ես փող աշխատել, ապա գնա բարձր մրցակցություն ունեցող շուկա, քանի որ այնտեղ սպառողների թիվը շատ մեծ է, այնտեղ դու կարող ես պայքարել քո բաժնի համար ու ստանալ այն, եթե իհարկե ունես ուղեղ:) Մենք կառուցել ենք ու շարունակում են կառուցել մեր հյուրանոցների ցանցը ոչ ուղղակի կրկնօրինակելով այն, ինչ արդեն կա: Նայիր հենց Նամչեյին: Այստեղ կան մոտավորապես հարյուր հյուրանոցներ: Իսկ քանի՞սն են դրանցից յուրահատուկ: Քանիսը ունեն իրնեց առանձնահատուկ տարբերությունը, ինչը դրանք անփոխարինելի է դարձնում տուրիստների աչքերում: Ես կասեմ քեզ, թե դրանք քանիսն են. ընդամենը մեկն է: Ու այդ հյուրանոցը մեզ է պատկանում: Հենց այդ պատճառով էլ շրջապատում բոլորի համար սեզոնը տարեկան տևում է վեց ամիս` սեպտեմբերից մինչև նոյեմբեր և մարտից մինչև մայիս: Մնացած վեց ամիսների ընթացքում հյուրանոցները համարյա հարյուր տոկոսով դատարկ են լինում: Սակայն սեզոնի ընթացքում նույնպես դրանք ամբողջությամբ զբաղեցվում են միայն հոկտեմբերին ու ապրիլին: Իսկ մնացած ամիսներին երեսուն տոկոսն էլ նրանց համար լավ արդյունք է: Իսկ համարներն այնտեղ արժեն հինգից մինչև քսան դոլար. արդյո՞ք այդ բիզնեսով կարելի է շատ փող աշխատել: Իհարկե ոչ, բայց նրանց բավականեցնում է, նրանք չունեն նպատակասլաց ծրագրեր: Մեր հյուրանոցները Նամչեյում, Պոկհարայում, երկուսը` Կատմադույում, Լումբինիյում, Դելիյում Կոննոտ-Փլեյսի վրա, Ֆլիկ-էնդ-Ֆլակեյում Մավրիկիայի վրա, Ֆլորեսեյի վրա Լաբունբաջոյում կամ Սուլավեսիյի վրա Բունակենում, Կո-Տաոյի կամ Կո-Սամուեյի վրա, Պնոմ-Պենում կամ Հա-Լոնգում, Չանգ-Մայում կամ Կոլոմբոյում… - սրանց բոլորի համար գրեթե գոյություն չունեն սեզոններ, սրանք բոլորը համարյա միշտ ամբողջությամբ զբաղված են ու այս հյուրանոցներում համարներ ամրագրել անհրաժեշտ է ցանկալի ժամկետից կես տարի առաջ: Ու գներն այս հյուրանոցներում բավականին բարձր են: Համարի մեկ օրվա արժեքը հարյուրից հինգ հարյուր դոլար է: Օրինակ, այս հյուրանոցում համարը մեկ օրվա համար միջինում արժե հարյուր քսան դոլար: Իսկ այժմ այն դատարկ է, որովհետև հիմա հուլիս է, իսկ տուրիստներ այս ամսվա մեջ Նեպալում համարյա չկան, իսկ երբ գա սեպտեմբերն, այստեղ ընդհանրապես տեղ չի լինի, իսկ հոկտեմբերին այստեղ մնալու համար սովորական սենյակի համար անհրաժեշտ է վճարել հարյուր հիսուն դոլար, իսկ լյուքսի համար` երկու հարյուր դոլար: Իսկ այս տարվա հոկտեմբերի համար ազատ համարներ արդեն չկան. կարող եմ երդվել… Մինմա՜ր, - նա խոհանոցի ուղղությամբ կանչեց ինչ-որ մեկին, - Do we have free room on the October?

- No, Sir. Absolutely no. Պատասխանեց այդ կողմից մի քառասնամյա նեպալցի, – Not possible.

- Do we have some booking on the next October?

- Of course, Sir. Not many just now.

- Անգամ մյուս տարվա հոկտեմբերի համար որոշ համարներ արդեն զբաղեցված են: Մենք կարողանում ենք ոչ միայն հետազոտել, մենք նաև կարողանում ենք փող վաստակել, որովհետև մենք կարողանում ենք մտածել, կարողանում ենք ընդունել ամենաառաջադեմն ու ամենաարդյունավետը: Մեր, գենետիկայի մասնագետները ճանապարհ են հարթում դեպի էպիգենետիկայի գաղտնիքներ, մեր կենսաերկրաբանները կատարում են եզակի բացահայտումներ բժշկության ու ընկալումների ինտեգրման մեջ, իսկ մեր մարքեթոլոգները գրավում են բիզնեսի հորիզոնները:

- Այսինքն, հենց տուրի՞զմն է ամբողջ կազմակերպության ֆինանսական հիմքը կազմում, - ճշտեց Ջեյնը:

- Հիմքը, հնարավոր է, որ այո, բայց իրականում կան նաև եկամուտի ուրիշ աղբյուրներ: Օրինակ, մենք վաճառում ենք մեր մանրէաբանական հետազոտությունների արդյունքները, օրինակի համար: Դեղագործական ընկերությունները գնում են մեր որոշ պատենտներ ու անգամ ուղղակի սկզբնական հետազոտությունների արդյունքները, եթե մենք չենք ուզում առաջ շարժվել ու պատրաստ ենք վաճառել այն, ինչ ունենք: Հնուց ի վեր այնպես է դասավորվել, որ այս ուղղությունը մեզ մետ բավականին լավ է զարգացած, իսկ արտադրությամբ մենք ինքներս զբաղվելու ցանկություն չունենք. չենք ցանկանում վերածվել արտադրական հսկայի, ցանկանում ենք մնալ լաբորատորիաների ոչ շատ մեծ, կոմպակտ համակարգ: Դե էլ ինչ… ահա մեր երկու ռեակտորները, որոնք մեր բլուրի տակ են, դրանք էներգիայով են ապահովում Նեպալի բազմաթիվ կազմակերպություններ, իսկ մոտ ժամանակներս մենք մտանք նաև հնդկական շուկա, առաջին հերթին` Գորանկպուր, իսկ մոտ ապագայում կհասնենք մինչև խոշոր կենտրոն, մինչ Վարանասի: Մենք այստեղ` Նեպալում, էներգիայի տեղի արտադրողների համար լուրջ մրցակցություն չենք ստեղծում: Մենք ուղղակի լրացնում ենք նրանց, էներգետիկ սպեկտորում ստեղծելով, այսպես կոչված, «պրեմիում» դասի արտադրանք. մեր էներգիան համեմատաբար թանկ արժե, փոխարենը խզումներ չի տալիս: Նեպալում դու կարող ես միանալ սովորական ցանցին, բայց ամեն օր, օրական երկու ժամ դու էլեկտրաէներգիա չես ունենա ու ստիպված կլինես միացնել գեներատոր, և ընդհանրապես ժամանակի ցանկացած պահի լարումը կարող է կամ կտրուկ աճել, կամ էլ կտրուկ նվազել, կամ էլ ընդհանրապես զրոյանալ: Փոխարենը էժան արժե: Իսկ եթե դու ուզում ես որակյալ ծառայություններ ստանալ, ապա ստիպված կլինես երեք անգամ ավելի թանկ վճարել, փոխարենը դու ստիպված չես լինի մտածել, որ քո թանկարժեք սարքերը կարող են վառվել լարման տատանումների ժամանակ, կամ, որ տեխնոլոգիական պրոցեսը կարող է կանգ առնել էլեկտրական հոսանքի խզման ժամանակ, այնպես որ շատ իջևանատներ, կոմերցիոն հյուրանոցներ, տարբեր նրբանկատ արտադրամասեր ու նորմալ ապահովված մասնավոր քաղաքացիներ նախընտրում են մեր սպառողը դառնալ, առավել ևս, որ ընդհանուր առմամբ մեր էլեկտրաէներգիայի արժեքը ամեն դեպքում խոշոր չէ, ու այդպիսով մենք հույս ունենք ժամանակի ընթացքում տիրել շուկայի զգալի մասին ու բիզնեսը դարձնել լուրջ եկամտաբեր, իսկ առայժմ ամբողջ եկամուտը ծախսվում է էլեկտրահաղորդման մեր սեփական գծերի զարգացման համար:

- Այս՞նքն ամբողջ կորպորացիան հանդիսանում է հոլդինգ, որում բազմաթիվ ենթամիավորումներ զբաղվում են հետազոտություններով ու բիզնեսով:

- Այո: Ընդ որում հաճախակի մենք սկզբում ստեղծում ենք ենթամիավորումը, որը պետք է ապահովի մեր պահանջները, ու քանի որ մենք ուղեղով մարդիկ ենք, ուստի մեզ մոտ դա լավ է ստացվում, արդյունքում մենք սկսում ենք վաճառել տվյալ ենթամիավորման ծառայություններն, ու երբեմն այդ ենթամիավորումը աճում է մինչև ինքնուրույն խոշոր բիզնես: Այդպես, օրինակ, փոքր ծրագրավորման կենտրոնը աճեց ու դարձավ Ռուսաստանի հինգ խոշորագույն կենտրոններց մեկը ու հիմա ամբողջ աշխարհում վաճառում է իր ծրագրային ապահովումները:

- Եվ ստացվում է, որ «Թրանսմեդիքալ ռեսերչ քորփորեյշնը» նո՞ւյնպես հոլդինգի մի մասն է:

- Ոչ ամբողջությամբ: Այն բաժնետիրական ձեռնարկություն է, որտեղ մենք ունենք մեր որոշակի բաժինը, բայց ամբողջությամբ չենք ղեկավարում այն:

- Բայց ամեն դեպքում ի՞նչն է ավելի կարևոր, հետազոտություննե՞րը, թե՞ բիզնեսը, - փորձում էր պարզել Ջեյնը:

- Ոչ մեկը, ոչ էլ մյուսը:

Վերջին հայտրարությունը ներկաների մոտ ծիծաղ առաջացրեց, բայց Էնդին գլուխը տարուբերեց:

- Դեռևս մեկնաբանություններ չեմ անի: Ապագան ամեն ինչ իր տեղը կդնի:

Հաջորդ մի քանի օրերը, ինչպես պարզվեց, իսկապես տրամադրվեցին լոռներով վազքին: Նրանք ճանապարհ էին ընկնում վաղ առավոտյան, երբ դեռ մթնշաղ էր, ժամը հինգին: Մոտավորապես կես ժամում վազելով հասնում էին Սանասա, իսկ այնտեղից ճանապարհը բաժանվում էր երեք գլխավոր ուղղությունների` դեպի Գոկո լիճը, դեպի Լոբուչե ու այնուհետև դեպի Էվերեստի բազային ճամբար ու դեպի Չուկհունգ: Նամչեյի բարձրությունը 3400 էր, իսկ լեռնաշղթայի գագաթներ բարձրությունները հինգ հազար ու ավելի: Առաջին օրը նրանք ուղևորվեցին դեպի Գոկո: Գնացին առանց կանգառների, իսկ երբեմն նաև վազելով: Կանգ առան միայն Գոկո հասնելուց հետո, հյուրանոցում հավի ապուր խմեցին (ու Ջեյնն արդեն չզարմացավ, երբ իմացավ, որ հյուրանոցը պատկանում է ընկերությանը) ու ետ վերադարձան: Ճանապարհին խումբը բաժանվեց: Էնդին ու ևս չորս հոգի, այդ թվում նաև Ջեյնը, ավելի դանադաղ գնացին, իսկ երեք հոգի, որոնք առավել փորձառու էին ու ուժեղ, վազեցին առաջ: Պարզվեց, որ նրանք հասցրել են հասնել մինչև վեցերորդ լիճ, ու հենց նույն օրը բոլորը ետ վերադարձան Նամչե: Ամբողջ արշավը տևեց տասներեք ժամ, բայց տարօրինկա կերպով հոգնածությունն այնքան էլ նկատելի չէր ու հակառակ Ջեյնի սպասելիքներին քաղցի զգացողությունն նույնպես բավականին թույլ էր:

- Հավանաբար օրգանիզմն անցել է ճարպի օգտագործմանը, - կամ կատակով կամ էլ լրջությամբ մեկնաբանեց Էնդին:

Երեկոյան ժամը ինին քաղցը մեծ ուժով համակեց բոլորին, բացի այդ ժամանեց վեցերորդ լիճ ուղևորված խումբը, ուստի ընթրիքին բոլորը կրկին իրար հետ էին:

- Վաղը հանգիստ է, իսկ հաջորդ օրը` ըստ ցանկության, -  ընթրիքի ժամանակ հայտարարեց Էնդին: - Ցանկացողները կարող են գնալ հաջորդ վազքին: Մենք այստեղ կանցկացնենք ութ օր, ուստի ժամանակ ունենք:

Հանգստյան օրը բոլորը, վերջիվերջո, ծանոթացան միմյանց հետ, ու պարզվեց, որ «Բլուրից», ինչպես այստեղ անվանում էին նրանց բազան, կան ընդամենը չորս հոգի` Ջեյնը, Էնդին, ինչպես նաև Մաքսիմ ու Սերգեյ եղբայրները` երկու ռուս տղաներ, ովքեր բազայում էին ապրում իրենց ծննդյան օրից: Փաստացիորեն, նրանք հենց այնտեղ էլ ծնվել էին, այդ պատճառով էլ նրանք ռուս էին համարվում միայն այն պատճառով, որ ազատ խոսում էին ռուսերեն ու ունեին երկքաղաքացիություն, որոնցից մեկը ռուսական էր, իսկ երկրորդը` նորզելանդական: Առաջին վեց տարիները նրանք ապրել են բլուրի վրա, հետագայում տեղափոխվել են կազմակերպության նորզելանդական մասնաճյուղ, իսկ քսան տարեկանում նորից վերադարձել են Նեպալ:

Աիրինը քսաներկու տարեկան էր, ու, ինչպես պարզվեց, նա այստեղ այնպիսի նորեկ էր, ինչպիսին Ջեյնը, սակայն իր փորձաշրջանի առաջին կես տարին նա անց էր կացրել Ինդոնեզիայում, կղզու բազայում: Նա ուներ բաց, ծիծաղելի դեմք, բայց զրույցի բռնվելուց հետո նա միանագամայն անսպասելիորեն իրեն դրսևորեց որպես բավականին լուրջ և հասուն մարդ: Ինչպես պարզվեց նա մասնագիտացում էր անցել հանքագիտության ոլորտում, ընդ որում դրանով տարված էր դեռ վաղուց` քսան տարեկանից, այն պահից, երբ վերջինիս հայրը տուն էր բերել չգիտես որտեղից գնված մի հանքաքար: Տեսնելով հանքաքարը, Աիրինը ապշել էր այդ գազանիկի կախարդական գեղեցկությունից, որից հետո նա դարձավ հանքագիտական թանգարանների ու էքսպեդիցիաների մշտական այցելու: Ավարտելով Սորբոնի երկրաբանական համալսարանը, նա հանակարծակի հասկացավ, որ գաղափար չունի, թե ինչով պետք է հետագայում զբաղվի: Մասնագիտությամբ աշխատելը նրա համար անիմաստ էր, քանի որ ինչ-որ էքսկուրսավարի պաշտոնում նստելը նրա համար անհետաքրքիր էր, իր ընտանիքը հարուստ էր ու նա փողի պակաս չուներ, իսկ ուրիշ ո՞րտեղ կարող էր անհրաժեշտ լիներ այդ մասնագետը` գեղեցիկ հանքաքարերի մասնագետը: Երկրաբանության ոլորտում արդյունաբերական հետազոտություններն առավել անհետաքրքիր էին նրա համար: Մի որոշ ժամանակ նա չափչփեց ամեն տեղ, տանջվեց ձանձրույթից, հետո ընկերուհու հետ գնաց Հնդկաստան հանգստանալու ու Դարամսալում տեղի աղքատ երեխաների համար դպրոցում կամավորական աշխատանքի անցավ, որը բացված էր ինչ-որ կանադական ֆոնդի կողմից: Պայմանները նրան հետարքիր թվացին, նա հնարավորություն ուներ երեխաներին սովորեցնել այն, ինչը հետաքրքիր էր հենց իր համար, իսկ ուրիշ ոչինչ նրանից չէր պահանջվում: Երեխաներն արդեն ընտրված էին ֆոնդի ինչ-որ ներկայացուցչի կողմից, ու երբ նա առաջին անգամ դասարան մտավ, նրան միանգամից ամեն ինչ դուր եկավ: Նրան մի փոքր վախ էր ներշնչում այն միտքը, որ ինքը չի կարող աշխատել երեխաների հետ, բայց սելեկցիոներները, ովքեր էլ որ նրան եղած լինեին, լավ էին աշխատել. երեխաները սրատես էին, աղմկոտ ու հետաքրքիր, հիմնականում տիբեթցիներ էին: Երկու թարգմանչուհիները` տիբեթերենի ու հինդիյի, նույնպես միանգամայն հաճելի ու ժպտերես աղջիկներ էին, ովքեր բոլորովին չէին փորձում դասարանում կարգ ու կանոն հաստատել, այլ կանոնավոր կերպով թարգմանում էին Աիրինի ասածը: Ու պարզվեց, որ հենց դա էլ ուսուցանելու ամենալավ ձևն է, առանց շտապելու, առանց կարգ ու կանոնի, այնպիսի միջավայրում, որի դեպքում կարելի է հեռանալ դասից այն ժամանակ, երբ ցանկանում ես ու վերադառնալ նույնպես ըստ քո ցանկության: Չէ կարելի ասել, որ երեխաները երկրաբանության ու հանքագիտության վերաբերյալ  շատ նյութեր յուրացրեցին, սակայն այն ամենը, ինչը նրանք իմացան նրանց համար հետաքրքիր էր, ու Աիրինը վստահորեն կարող էր ասել, որ դասընթացի ավարտից հետո ուսումը երեխաներին սկսեց էլ ավելի հետաքրքրել, քան նախկինում էր հետաքրքրում: Բացի այդ դասընթացի մոտավորապես մեկ չորրորդ մասը տրամադրված էր երեխաների հոգեբանական տրամադրվածությանը: Ընդհանուր առմամբ, այս ամբողջ հոգեբանությունը համընկնում էր միանգամայն պարզ ու ակնհայտ երևույթների հետ, որոնք շարադրված էին մանրամասն մոթոդիկայով, և որի ուսումնասիրության համար Աիրինից պահանջվեց երկու օր: Երկրաբանության ուսումնսիրության այդպիսի հոգեբանական հմտությունների կիրառման օրինակները ընդհանուր առմամբ վտանգավոր էին, բայց Աիրինի առանց որևէ դժվարության դրանք ավելի կոնկրետ ու մանրամասն դարձրեց:

Ֆոնդի ներկայացուցիչներին նույնպես ձեռնտու էր նրան աշխատանքի վերցնելը, ու նրան առաջարկեցին շարունակել ուսուցանումը մեկ այլ դպրոցում: Նա ընտրեց Կամբոջան, այնուհետև զբաղվեց ուսուցչական գործով նաև Լաոսում ու Վիետնամում: Այնուհետև նրան աշխատանք առաջարկեցին հետազոտական կենտրոնում, որը գտնվում էր ինդոնեզական կղզու վրա: Ու պարզվեց, որ դա այնքան սարսափելի հետաքրքիր է, որ նա հիմա չի կարող իր կյանքը պատկերացնել առանց այդ հետազոտությունների, առանց այն բոլոր մարդկանց հետ շփման, ում հետ հանդիպել է կենտրոնում, իսկ առավել հիանալ էր այն, որ հանքագիտւթյան բնագավառում նրա գիտելիքները միանգամայն մեծ պահանջարկ ունեին: Ընդ որում այդ հետազոտությունների իմաստի մասին Աիրինը չխոսեց, ինչ-որ մշուշապատ պատճառներ բերելով:

Մնացած երեքի մեջ երկու կանայք էին, որոնք ներկայացան Ֆլորինդա ու Ֆոսսա անուններով ու մի քառասնամյա տղամարդ, Թոմաս Խելդստրյոմ անունով: Նրանք իրենց մասին ընդհանրապես ոչինչ չպատմեցին, բայց ընդհանուր առմամբ շատ շփվող էին, շատ հարցեր էին տալիս, հատկապես Ջեյնին ու Աիրինին, հիանալի խաղում էին շախմատ ու ֆանտաստիկ կերպով վազում էին լեռներով: Հենց նրանք էին երեկ Սանասայում առանձնացել ընդհանուր խմբից, որից հետո, ինչքան ժամանակ տեսանելի էին, առանց կանգ առնելու վազում էին վերև, մինչև Մոնկ: Ակտիվ կյանքի կես տարուց հետո Ջեյնը նույնպես կարող էր մի փոքր դեպի վերև վազել այդ արահետով, նա անգամ փորձեց անել այդ, բայց կարողացավ վազել ընդամենը հիսուն մետր: Ինչպիսի հսկա պետք է լինել, որպեսզի մեկ ժամվա ընթացքում անընդհատ վերև վազել… դա դեռևս ոչ միայն նրա հնարավորության սահմաններից էր դուրս, այլ նաև նրա երևակայության սահմաններից: Ջեյնը չէր կարողանում ազատվել այն մտքից, որ այդ երեքը ոչ միայն հաճույք էին ստանում այդ վազքերից, խաղերից ու զրույցներից, այլ նաև մանրակրկիտ ուսումնասիրում էին իրեն ու Աիրինին: Այդպես էր դա, թե ոչ, այնուամենայնիվ իրադարձություններն իրենց հունով ընթանում էին:

Հաջորդ վազքը մինչև Չուկհունգ էր, ու այս անգամ նրանք վերադարձան այն ժամանակ, երբ արդեն մութ էր: Անսովոր գեղեցիկ էր, դյութական. մթության, խուլ մշուշի մեջ, որով ճակատի լապտերի լույսի ճառագայթը տարածվում էր երեքից հինգ մետր, չէիր համարձակվում առաջանալ: Տենգբոչեյով իջնելով, նրանք գնացին նեղ ու երկար արահետով, որը տանում էր անմիջապես լեռան գագաթ: Արահետը սայթաքեցնող էր ու վտանգավոր, հատկապես այն վայրում, որտեղ այն դուրս էր գալիս գլխավոր ժայռի վրա, որով նրանք ստիպված եղան անցնել զգուշությամբ, հետույքի վրա, որպեսզի չտապալվեն անդունդի մեջ, որն իր մասին հիշեցնում էր միայն ինչ-որ տեղ հեռվից լսվող գետի ձայնով: Երեք հսկաներ վերադարձան երեկոյան ժամը տասին ու հայտնեցին, որ բարձրացել են մինչև Չուկհունգ-Ռի լեռը, որի գագաթը, սակայն, խիտ մշուշի պատճառով չկարողացան տեսնել Չուկհունգից:

Հաջորդ օրը բոլոր մկաններն արդեն իսկապես ցավում էին, ու Ջեյնը հրաժարվեց ծրագրով վերջին, միչև Կալլա Պատար վազքից, դրա փոխարեն հասնելով մինչև Դեբոչե ու այնտեղ ցատկելով մամռապատ կղզյակ-քարերով, որոնք լցված էին փոքրիկ լճակի շուրջը, որի մեջ ջուր էր լցվում լեռնալանջից ու այդտեղից ել թափվում էր անդունդը: Զարմանալի էր գույների առատությունը, որոնցով ներկված էին ծառերի տերևները: Ջեյնը սողում էի քարերի վրայով, որոնք դուրս էին ցցված լճակի միջից ու ուսումնասիում էր մամուռների բազմազան ցեղատեսակները, որոնց մեջ կային այնպիսի պինդ մամուռներ, որոնց վերին շերտն անհնար էր մատով պատռել, կային նաև այնպիսի փափուկ մամուռներ, որոնց մեջ գրեթե առանց դիմադրության զգացողության կարելի էր մտցնել ձեռքը: Էնդին գնաց նրա հետ, նա նույնպես սողում էր քարերի վրայով, թաթախվելով ջրով, քանի որ, միևնույն է, նրանք բոլորն էլ արտաքինից թաց էին: Երբ արևը դուրս էր գալիս, հագուստը վայրկյանաբար չորանում էր ու շատ շոգ էր լինում, հողից խիտ գոլորշի էր բարձրանում, որից ամեն ինչ անհավանական-թափանցիկ էր դառնում:

Մինչև մեկնում մնացել էր երկու օր: Գիշերն այնպիսի հորդառատ անձրև էր գալիս, որ թվում էր, թե ինչ-որ մեկն անդադար դույլերով ջուր էր թափում: Իսկ կեսօրին արև էր դուրս գալիս ու սկսվում էր համընդհանուր չորացում: Նախաճաշի ժամանակ Էնդին դադարեցրեց սովորական խոսակցությունները, շախմատային խաղն ու բառախաղը:

- Ես մտածում եմ, որ ժամանակն է մի նորություն հայտնել, - ասաց նա ոչ բարձրաձայն, դիմելով կարծես թե բոլորին, բայց առաջին հերթին Ֆլորինդային, Ֆոսսային ու Թոմասին:

Թոմասը գլխով արեց:

- Նորությունը վերաբերվում է Ջեյնին ու Աիրինին, - շարունակեց Էնդին այնպիսի սովորական ձայնով, որ Ջեյնի համար պարզ դարձավ, որ նա հիմա ինչ-որ կարևոր բան կասի: - Այդ նորությունը կայանում է նրանում, որ մենք այս կես տարվա ընթացքում, քանի դեռ նրանք աշխատում ու ապրում էին մեր կենտրոններում, հետևելով նրանց կյանքին եկանք այն եզրակացությանը, որ նրանք մեզ համապատասխանում են, ու մենք պատրաստ ենք նրանց մեզ մոտ հիմնական աշխատանք առաջարկել, ինչպես նաև նրանք կարող են մասնակցել բոլոր այն փորձարկումներին, որոնք նրանց կհետաքրքրեն:

Ջեյնը ու Աիրինը լուռ լսում էին, շարունակություն ակնկալելով:

- Այստեղ` Նամչեյում, Ֆլորինդան Ֆոսսան ու Թոմասը նույպես հետևեցին ձեզ ու համամիտ են ինձ հետ այն հարցում, որ ձեզ հետ հիմնական պայմանագիր կնքենք, ներառելով մեր ընթացիկ գործերի մեջ:

Լսելով «գործերի» մասին, Ջեյնի մոտ հարց ծագեց, թե ինչ գործերի մասին էր խոսքը, սակայն նա  չափավորելով իր հետաքրքրասիրությունը դեռևս ոչինչ չհարցրեց:

- Դուք պետք է իմանաք, - Էնդին նայեց նրանց երկուսի վրա, - որ, ինչպես ես արդեն ասել եմ, հետազոտություներն ու բիզնեսը մեր նպատակը չեն: Դրանք գոյություն ունեն քանի որ բխում են մեր հիմնական գործունեությունից, չեն հակասում դրան ու աջակցում են մասնավոր հարցերի լուծմանը:

- Այդ դեպքում ինչո՞վ եք դուք զբաղվում, - Աիրինի համբերությունն ավելի շուտ հատեց, քան Ջեյնինը:

- Մենք նոր կյանք ենք կառուցում, - այս ասելով Էնդին ձեռքը դրեց ականջի տակ ու հարցական հայացքով նայեց Աիրինի վրա:

- Ի՞նչ իմաստով:

- Մենք նոր մշակույթ ենք կառուցում, մարդկանց նոր հասարակություն, որոնք կհիմնվեն նոր սոցիալական սկզբունքների վրա: Մենք կառուցում ենք մի բան, որի արդյունքում, հուսանք,  կզարգանա ապագայի աշխարհը:

- Դու նկատի ունես…, - դանդաղ արտասանեց Աիրինը, - հենց այն նույն սկզբունքները…

- … որոնք դու արդեն հետազոտել ես որպես երեխաների հոգեբանական պատրաստվածության հիմքեր, - միջամտեց Էնդին: - Դուք երկուսդ էլ ծանքոթ եք հիմնական գրքի հետ, որի մեջ սահմանված են մարդու ու մարդկության զարգացման նոր մոտեցման հիմնական սկզբունքները, դուք այս թեմաներով սեմինարների եք մասնակցել ու շփվել եք այս հարցերով զբաղվող մասնագետների հետ,  բայց մինչև հիմա դուք չգիտեյիք, որ դա ոչ թե գիտությունների «հոգեբանակ բովանդակությունն է», այլ հակառակը` մնացած բոլոր գործունեություններն են հանդիսանում դրա լրացում:

- Բայց ո՞րն է այդպիսի տարօրինակ բազմազանության իմաստը:

- Իմա՞ստը: - Էնդին լռեց, - Իմաստն ակնհայտ է: Մարդիկ չեն, որ նախատեսված են պրակտիկայի համար, այլ պրակտիկան է ստեղծված մարդկանց համար, որպեսզի նրանց կյանքը դառնա հագեցած ու հետաքրքիր: Մի՞թե քեզ հետաքրքիր չէ այն կյանքը, որով դու ապրում ես: Մի՞թե հետաքրքիր չէ հետազոտություններով զբաղվելը, տարբեր գիտություններ ուսումնասիրելը, գրքեր կարդալը, ֆուտբոլ խաղալը, լեռներով վազվզելը, քո մարմինն ու ուղեղը մարզելը, բացասական էմոցիաների, բթությունների հեռացման պրակտիկայով քո հոգեբանությունը զարգացնելը:

- Հետաքրքիր է:

- Մեր հետաքրքրություններն են մեզ ղեկավարում: Մենք զբաղվում ենք այն գործով, որը հետաքրքիր է, մենք շարժվում ենք այն ուղղությամբ, որը մեզ գրավում է: Ու այդպես յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Ինչ-որ մեկն իր ամբողջ ժամանակը տրամադրում է գիտակցված երազատեսությունների ու կենդանի մռութների ընկալումների ինտեգրացման ուսումնասիրությանը, մեկ ուրիշը դա համատեղում է լաբորատորիաներում աշխատանքի հետ, մյուսը պրակտիկային ավելի քիչ ուշադրություն է դարձնում, իսկ բիզնեսի ու իր մարմնի մարզման համար ավելի շատ ժամանակ է ծախսում. տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է, ու յուրաքանչյուրն, ով ընդունվում է մեր աշխարհի կողմից, այստեղ գտնում է իր անկյունը, առավելագույն հաճույք պատճառող իր կարգավիճակը:

- Ու դուք պետք է որոշեք, թե ինչ եք ուզում ընտրել ու, թե այդպիսով ով կդառնաք դուք, - շարունակեց Ֆլորինդան: - Մենք երեքս այստեղ ենք, քանի որ հիմքեր ունենք ենթադրելու համար, որ դուք երկուսդ կդառնաք ոչ թե ուղղակի փախստականներ, այլ զգալիորեն ավելին:

- Փախստականնե՞ր:

- Ես կբացատրեմ ձեզ այն տերմինները, որոնցով մենք անվանում ենք այն մարդկանց, ովքեր հատում են մեր սահմանները, - խոսակցությանը միջամտեց Թոմասը: - Առաջին հերթին, կա Բոդխը` մարդ, ով սկսել է այս ամենը, զարգացրել մինչ ներկայիս վիճակ ու շարունակում է զարգացնել: Մի կողմից նրա մասին պատմելու շատ բան կա, իսկ մյուս կողմից` համարյա ոչինչ չկա, այդ պատճառով էլ նրա մասին չենք խոսի: Երկրորդ հերթին, կան վիշապիկներ` այնպիսի մարդիկ, ում համար անդադար ՊԸ ձեռքբերումներն ու դրանց հետազոտությունը հանդիսանում են իրենց կյանքի հիմանական գործը, հիմնական կիրքը, բայց բնականաբար դա նրանց չի խանգարում ունենալ բազմաթիվ այլ հետաքրքրություններ: Վիշապիկները առավելագույնս մոտ են շփվում Բոդխիի հետ, սովորում են նրա մոտ ու ցանկության դեպքում սովորեցնում են ուրիշներին: Աշխարհի հանդեպ իրենց համառ ու դրական հետաքրքրվածության  շնորհիվ, որը նրանք ստեղծում են իրենց մեջ ու իրենց շուրջը և հետազոտում են, նրանք բոլորից արագ են փոխվում ու ուրիշների համար դառնում են օրինակի առարկա, ինչպես Բոդխը ու անգամ ինչ-որ չափով նրանից ավելի:

- Ինչո՞ւ նրանից ավելի, - ընդհատեց Աիրինը:

- Որովհետև վիշապիկների զարգացումը տեղի է ունենում այն մարդկանց աչքի առաջ, ովքեր մոտ են նրանց: Այդ զարգացումը տեսանելի է, շոշափելի է, նրանց կյանքն անցնում է հենց այստեղ, կարելի է մասնակցել ու հետևել նրանց կյանքին: Որոշ վիշապիկներ աստիճանաբար են զարթոնք ապրում, արագորեն անցնելով  հիերարխիկ աստիճանների ամբողջ ճանապարհը, այդ պատճառով էլ նրանք հանդիսանում են առավել օրինակելի ուրիշների համար:

- Իսկ Բո՞դխը: Նրա կյանքը գաղտնի՞ է:

-Կախված է նրանից, թե ում համար: Մռութների ու վիշապիկների հետ նա անդադար ու մտերիմ շփման մեջ է, բայց այնուամենայնիվ մեզ համար նա այնպիսի մարդ չէ, ով անցնում է զարգացման ինչ-որ փուլի միջով: Մեզ համար նա ինչ-որ հեռավոր ու սառած իդեալի պես մի բան է, ով եթե անգամ ինչ-որ կերպ ինչ-որ զարգացման փուլում է ու փոփոխվում է, ապա մեզ համար դա մնում է  և՛ անհայտ, և՛ անտեսանելի, ու քանի որ մենք չենք կարող տեսնել նրան անմիջական զարգացման մեջ, ուստի մեզ համար նա այնպիսի օրնակ չէ, ինչպիսիք վիշապիկներն են:

- Իսկ հենց ինքը չի՞ պատմում:

Ֆլորինդան ու Թոմասը նայեցին միմյանց:

- Համարենք, որ ոչ: Թողնենք այս թեման: Եթե նա ցանկանա իր մասին ինչ-որ բան պատմել, հենց ինքն էլ կանի այդ:

- ??

- Բայց ձեզ նա իր մասին ինչ-որ բան պատմե՞լ է, - Աիրինը, ով ընդհանրապես շատ ավելի հանդուգն էր ու վստահ էր իր ուժերին քան Ջեյնը, իրեն չէր զսպում:

- Պատմել է:

- Եվ ի՞նչ:

- Ու մեզ ոչինչ դրանից հասկանալի չդարձավ. մենք չհասկացանք, թե նա ինչ էակ է, արդյոք նա մարդ է:

- ՞՞:

- Թողնենք դա, - կրկնեց Թոմասը: - Վիշապիկներից հետո, հաջորդ մակարդակի վրա են գտնվում «մռութները»: Մնացած բոլորի համար մռութների ու վիշապիկների միջև տարբերությունները քիչ նկատելի են, բայց հենց իրենք`մռութները, շատ հստակ տեսնում են իրենց ու վիշապիկների միջև եղած տարբերությունները: Առաջին հերթին նրանք տարբերվում են միմյանցից նոր մարդ ստեղծելու հարցում իրենց ազնվության ու համառության մակարդակներով: Մռութները կարող են ունենալ մի քանի թեմա, որոնց մեջ իրենց ազնվությունը  սայթաքումներ է տալիս, վիշապիների մոտ այդպիս բան չի լինում ու չի կարող լինել. ցանկացած թեմա, ինչքան էլ որ այն բարդ կամ ցավալի լինի նրանց համար, ենթարկվում է ազնվության միատեսակ սուր հերձադանակի: Մռութները պրակտիկայում այդքան վճռական ու համառ չեն, այդ պատճառով էլ նրանց, որպես կանոն, հասանելի չեն շատ բաներ, ինչ հասանելի են վիշապիկներին. ես նկատի ունեմ բուն ֆունկցիոնալ հնարավորությունները, որոնք կապված են մարդու զարգացման մակարդակի հետ: Եթե մռութներին ու վիշապիկներին հավաքել մի շրջապատում, ապա ոչ ձևական լիդերության տեղը միանգամից կզբաղեցնեն վիշապիկները, եթե անգամ նրանք իրենց ավելի պասիվ պահեն, ու այդ ժամանակ անգամ այնպիսի մարդը, ով մռութ չէ, հեշտությամբ վիշապիկներին կտարբերի մռութներից: Դա կապված է այն բանի հետ, որ վիշապիկներն օժտված են վառ արտահայտված լրջությամբ: Դա այն լրջությունը չէ, որի դեպքում մարդը փքվում է ու կնճռոտում ճակատը, - համընդհանուր ծիծաղի ներքո պարզաբանեց Թոմասը: - Դա այնպիսի պայծառ ընկալում է, որը հատուկ է վիշապիկներին, զգալիորեն ավելի քիչ քանակությամբ` նաև մռութներին, իսկ արդեն շատ ավելի քիչ քանակությամբ` մնացած բոլորին: Ինչպես ես արդեն ասացի մռութներն ու վիշապիկները, բոլորն առանց բացառության, անմիջական մուտքի հնարավորություն ունեն Բոդխիի մոտ, եթե վերջինս նրանց ինչ-որ առիթով անհրաժեշտ է: Մնացածին Բոդխը անձամբ չի ուսուցանում, դա իհարկե չի նշանակում, որ նա չի կարող հայտնվել պոչերի շրջանակներում, այս կամ այն թեմայով զրուցել փախստականների հետ ու նրանց ինչ-որ խորհուրդներ տալ, բայց ուսուցանման ու անհատական խորհրդատվության մեջ մեծ տարբերություն կա: Մռութներն այն մարդիկ են, ովքեր կարող են իրենց այն աստիճան փոխել, որ, մի խոսքով, կարող են իրենց ինչքան ասես կտրուկ վերափոխել. փաստացիորեն նրանց զարգացման հորիզոններն անսահմանափակ են:

- Հաջորդ կատեգորիայում «պոչերն են»: Դրանք փախստականներն են, ովքեր չեն համակերպվել այն բանի հետ, որ իրենք փախստական են, ու ջանքեր են գործադրում «մռութների» կատեգորեա տեղափոխվելու համար: Իսկ ահա փախստականները  «Բոդխիի Երկրի» բնակիչների ամենամարդաշատ կատեգորեան են կազմում:

- «Բոդխիի երկրի՞» - հարցրեց Ջեյնը:

- Այո, տեղանքների ու բազաների ամբողջ հավաքածուն մենք անվանում ենք «Բոդխիի երկիր»: Այդ անվանումը, բնականաբար, պատահական չէ ու մեր իրավաբաններն արդեն աշխատում են, որպեսզի մենք կարողանանք առանձնանալ առանձին հանրապետության մեջ:

- Հիանալի է, - բացականչեց Աիրինը:

- Մեզ են պատկանում ընդարձակ տարածություններ Կանադայում, Նեպալում, Չիլիում, Արգենտինայում ու այլ երկրներում: Կանադական տեղանքները մենք սկսել ենք գնել դեռևս յոթանասուն տարի առաջ: Երկիրը հսկայական է, ու վայրի անտառները, լճերը, լեռներն այնտեղ համեմատաբար ավելի էժան են: Այժմ միայն Կանադայում մեր տեղանքների ամբողջականությունը կազմում է մի քանի հազար հեկտար, ու մենք շարունակում ենք այն ընդարձակել: Կանադական բազան ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում է սովորական քաղաքանման գյուղ, որը կառուցված է բնապահպանական տեխնոլոգիաներով, ոչ այնքան սովորական, իհարկե, ճարտարապետությամբ: Կանադական օրենսդրության մեղմությունը մեզ թույլ կտա արդեն մոտակա երկու տարիների ընթացքում ավարտել այդ տարածությունների առանձնացման ու հանրապետության կազմման պրոցեսը, քանի որ նախադրյալներ արդեն կան. այն ժամանակվանից, երբ Քվեբակը առանձնացավ Կանադայից, այս պրոցեդուրան դարձավ բավականին թափանցիկ: Սահմանադրությունն ու հիմնական օրենսդրությունը արդեն գրեթե մշակված են: Դա առավել հեշտ է, քանի որ երկրի քաղաքացիներ պետք է լինեն միայն այն մարդիկ, որոնց կարգավիճակը ցածր չէ փախստականից: Դուք երկուսդ ապրել եք մեր բազաներում ու գիտեք, որ մեզ մոտ ընդհանրապես չի կարող գոյություն ուենալ ոչ մի հանցագործություն, ու ընդհանրապես ինչ խոսք կարող է լինել հանցագործությունների մասին, եթե մեզ մոտ չեն լինում անգամ տարաձայնություններ ու վեճեր, ու ոչ թե որովհետև մեր բնակիչներն ինչ-որ բանից վախենում են կամ ճնշում են իրենց ագրեսիվությունը, այլ այն պատճառով, որ նրանք ունեն նվազագույնը փախստականի կարգավիճակ, այսինքն նրանք այնպիսի մարդիկ են, ովքեր համակրանք են զգում ուրիշ մռութների հանդեպ, ցանկանում են զվարճանալ ու ապրել, խաղալ, ժամանակ անցկացնել, սովորել,  մռութամշակույթը համաշխարհային զարգացման հասցնել նրանց հետ, բայց միևնույն ժամանակ նրանց ազնվության, գորշություններից ազատվելու ձգտման ու ՊԸ ապրելու մակարդակը շատ թույլ է, այդ պատճառով էլ բավարարվածությունը նրանց առավել հատուկ վիճակ է, ու եթե նրանք զգում են բավարարվածություն ու տարբեր դրական էմոցիաներ, ինչպիսիք են ընկերասիրությունը, հոգատարությունը, համերաշխությունը, ապա ընդհանուր առմամբ այդ ամենը նրանց բավարարում է: Որպես կանոն նրանք իրենց հարմարավետ են զգում պոչերի, մռութների ու վիշապիկների շրջապատում, եթե վերջիններս նրանց ներկայությամբ շատ ակտիվ չեն քննարկում նրանց մոտ ազնվության ու կյանքի հանդեպ հետաքրքվածության բարձր մակարդակի բացակայության հարցը: Նրանց համար առավել հարմարավետ են մռութների հասարակության մեջ այգեպանի, գիտնականի, դպրոցներում ցածր դասարանների ուսուցչի ու նմանատիպ աշխատանքները:

Ջեյնը հիշեց մի աղջկա, ով իրենց մոտ զբաղվում էր բուսաբանական այգով. դատելով այս ամենից, կարելի էր հաստատ ասել, որ նա փախստական է:

- Երբ անհրաժեշտություն չի լինում մեզ բոլորիս բաժանել վիշապիկների, պոչերի, մռութների ու փախստականների, մենք օգտագործում ենք «մռութներ» հավաքական տերմինը, որը նշանակում է մարդ ցանկացած վերոհիշյալ մակարդակներից, - պարզաբանեց Ֆոսսան, ով ընդհանրապես բոլորից քիչ էր խոսում ու բոլորից շատ էր ուսումնասիրում Աիրինին ու Ջեյնին:

- Ցանկացած մռութ ավտոմատ կերպով «Բոդխիի երկրի» քաղաքացիություն կստանա, իսկ հետագայում մենք թույլատրելի կդարձնենք այն անկլավների միացումը մեր երկրին, որոնք հիմա գոյություն ունեն ուրիշ երկրներում, - շարունակեց Թոմասը: - Այնպես որ մեր բիզնեսը ևս մեկ իմաստ ունի. մենք փող ենք ծախսում հողեր գնելու համար: Հիմա մենք ավելի շատ հողեր ունենք, քան մռութներ, ովքեր կարող են այնտեղ բնակվել, բայց մենք դեպի ապագա ենք նայում: Երեխաների համար անցկացվող դասընթացների համակարգը, որին մասնակցել է Աիրինը, ընդլայնվում է: Այն երեխաները, ովքեր այդ դասընթացներն անցել են տաս տարի առաջ, հիմա արդեն մեծացել են, ու նրանցից սկսել են կերտվել սիմպատներ` մարդիկ, ովքեր հանդիսանում են սիմպատների չորս հիմնական սկզբունքների բաժանողներ ու դեմ չեն նաև հավելյալ սկզբունքների. դուք գիտեք, թե որտեղ կարող եք կարդալ մանրամասները, www.bodhi.ru կայքում:

- Այո, ես կարդացել եմ ագրեսիվ էմոցիաների, դոգմաների… անընդունելության մասին, - սկսեց թվարկել Ջեյնը:

- Այո, դրանք են: Սիմպատները «Բոդխիի երկրում» քաղաքացիություն չեն ստանում, բայց ի տարբերություն մնացած բոլոր մարդկանց, նրանցից ոմանք (ում կարելի է անվանել փախստականի թեկնածուներ) ուղեգիր ստանալու ու մեր երկիր այցելելու հնարավորություն կունենան: Որոշ սիմպատներ հիմա էլ այդպիսի հնարավորություն ունեն: Նրանք ստեղծում են իրենց սիմպատի-ակումբներ, որտեղ հավաքվում են ու զվարճանում, ու մենք աջակցում ենք նրանց այդ հարցում: Բազմաթիվ սիմպատներ աշխատում են մեր հյուրանոցներ ցանցում, քանի որ դա նրանց տալիս է իրենց համար ցանկալի ազատություն ու հարմարավետություն, միևնույն ժամանակ նրանց համար ապահովելով եկամուտների բավականաչափ մակարդակ: Սիմպատներն, անկախ այն բանից, որ նրանք ընդհանուր առմամբ հավանություն են տալիս Պրակտիկայի գաղափարներին, իրենց շատ թույլ ազնվության ու իրենց փոխվելու շատ թույլ ցանկության պատճառով այնքան էլ չեն ձգտում մռութների հետ անմիջական շփման, բայց այնուամենայնիվ նրանք մեկ մարդու պես «կողմ են» մռութամշակույթի զարգացմանը, ու ամեն կերպ աջակցում են մեր ջանքերին, ու այդ ամենի հետ մեկտեղ շարունակում են մնալ համարյա սովորական մարդիկ, չնայած, որ նրանց բթության ու ագրեսիվության մակարդակը, իհարկե, զգալիորեն ցածր է քան այն մարդկանց մոտ, որոնք ծանոթ չեն փորձի հետ ու այն ոչ մի ոլորտում չեն կիրառել:

- Քանի՞ այդպիսի մանկական դասընթաց հիմա կա, - հետաքրքրվեց Ջեյնը: - Ես նույնպես կցանկանայի փորձել մանկահասակներին ինչ-որ գիտություն ուսուցանել ու միաժամանակ նրանց մոտ պատկերացում ձևավորել այն մասին, որ գոյություն ունի ուրիշ կյանք, ոչ այսպիսի, որին նրանք արդեն սկսել են ընտելանալ: Գոնե ժամանակ առ ժամանակ ես կցանակայի զբաղվել այդ գործով, միաժամանակ նաև ճանաարհորդելով…

- Զուգահեռ անցկացվում են մոտավորապես հինգ հարյուր դասընթացներ, դրանց ցուցակը ու մանրամասն գրաֆիկը կա մեր կայքում, բայց մենք այդ գործով չենք զբաղվում, - պատասխանեց Ֆլորինդան: - Ամեն դասընթաց տևում է մեկ շաբաթից մինչև մեկ ամիս, միջինում ամեն դասընթացին մասնակցում է հինգից մինչև քսան մարդ, այսինքն` տաս-քսան հազար երեխա հենց այս պահին ներգրավված են նախագծի մեջ: Դու, իհարկե, կարող ես մասնակցել, դա հետաքրքիր է, բայց դասընթացների հիմնական վարող են հանդիսանում սիմպատները, ինչպես նաև պատահական կամավորներն ու վարձու դասախոսները, որոնք իրենց անձնական բնութագրերով բավարարում են մեզ և նույնականորեն են ընդունում պրակտիկայի գաղափարներն ու դրանք հասցնում են երեխաներին: Մեկ տարվա ընթացքում մոտավորապես երկու հարյուր երեխա անցնում են դասընացները, ու իհարկե, դա շատ քիչ է, բայց կան օբյեկտիվ բարդություններ, որոնք խանգարում են այս ծրագրի առավել լայն տարածմանը. առաջին հերթին այնքան էլ հեշտ չէ երեխաներ ընտրելը: Եթե դասընթացներին սկսում են մասնակցել մեծ թվով երեխաներ, ովքեր ընդհանրապես ոչնչով չեն հետաքրքրվում ու ոչ էլ հակված են ինչ-որ բանով հետաքրքրվելուն, ապա մնացած մասնակիցների համար նյութի նույնականորեն ընկալման հավանականությունը կտրուկ նվազում է, ուղղակի որովհետև չի ստեղծվում այնպիսի մթնոլորտ, որը կարող է ծառայել որպես ուսուցման կատալիզատոր, այդ պատճառով էլ մռութներն ու վիշապիկներն անձամբ են զբաղվում երեխաների ընտրությամբ, իսկ նրանց ժամանակը շատ սուղ է: Դե իսկ բացի այդ այնքան էլ հեշտ չէ գտնել համապատասխան ուսուցիչներ:

- Ֆլորինդան, Ֆոսսան ու Թոմասը իրենց ուշադրությունը պետք է բաժանեն ձեր երկուսի միջև, - միջամտեց Էնդին, ով խոսակցությունը ուղղեց դեպի սկզբնական հուն: - Հիմնականում ամեն ինչ կլինի ինչպես նախկինում. դուք երկուսդ կշարունակեք ձեր կրթությունը այն բնագավառներում, որոնք ձեզ կգրավեն ու բացի այդ դուք կսկսեք կրթվել նրանց երեքի մոտ: Թոմասը ձեզ հիմնականում կծանոթացնի ընկալումների ինտեգրման հիմքերի հետ, Ֆլորինդան ձեզ կտա գիտակցված երազատեսությունների առաջնային գիտելիքները, իսկ Ֆոսսան ձեզ կանցկացնի առաջին չորս դասարաններով, ավելի ճիշտ` կփորձի անցկացնել, ու այդպիսով հենց նա էլ հիմնականում ձեզ հետ գործ կունենա, օգնության կանչելով նրանց, ովքեր իրեն անհրաժեշտ կլինեն: Միայն ձեր հետաքրքրվածությունից ու համառությունից է կախված այն, թե ինչքան հեռուն դուք կգնաք այդ աստիճաններով, կհասնեք արդյոք մինչև չորրորդ դասարան, թե կմնաք կենտրոնում ինչ-որ տեղ կամ էլ անգամ ամենասկզբում: Ամեն դեպքում, - Էնդին բարձրացրեց ձեռքը, ի նշան հանգստության, - ամեն դեպքում, անկախ նրանից, թե որ մակարդակի վրա դուք կանգ կառնեք, եթե երբևէ դադարեք զարգանալ պրակտիկայի հունով, ամեն դեպքում ձեզ չի սպառնում «Բոդխիի երկրի քաղաքացիների» կազմից բացառումը: Դուք ճանաչված եք որպես փախստականներ, դուք օժտված եք փախստականների բոլոր հատկություններով, ու եթե անգամ դուք չցանկանաք զարգանալ այն ուղղություններով, որոնց մասին դուք կիմանաք, դուք կկարողանաք շարունակել ապրել մեր սահմաններում, աշխատել մեր լաբորատորիաներում ու մասնակցել այն նախագծերին, որոնց կցանկանաք մասնակցել: Կյանքն ամեն դեպքում հետաքրքիր ու հագեցած կլինի, ուղղակի հիմա մենք ձեզ հնարավորություն ենք տալիս այն դարձնել ոչ թե ուղղակի հետաքրքրիր, այլ աներևակայելի հետաքրքիր, բայց այստեղ շատ բան կախված է նախատրամադրվածությունից, որը մենք կանխատեսել չենք կարող:

- Իսկ ես կարո՞ղ եմ սովորել բիզնեսով զբաղվել, - հարցրեց Աիրինը:

- Իհարկե, - Էնդին գլխով արեց: - Ինչպես նաև մնացած ամեն ինչով: Ավելին` դա անհրաժեշտ է, ու հենց առաջին դասարանում ձեզ կառաջարկվի մարքեթինգի ուսումնասիրություն, իրական բիզնեսում գիտելիքների կիրառում, քանի որ ինչքան էլ որ դա տարօրինակ թվա, այդ գիտելիքները միանգամայն անհրաժեշտ են սեփական ընկալումները ղեկավարելու համար: Առողջ բանականության այն փորձը, դիրքորոշման ու տարբերակման այն հիմնական սկզբունքները, որոնք մարքեթինգում առանցքային դեր են կատարում, հսկայական դեր են կատարում նաև ընկալումների ղեկավարման հարցում: Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ համընկնող սկզբունքները կարող են արդյունավետ ղեկավարել կյանքը կարծես թե ամենատարբեր մակարդակների վրա:

- Միակ փոփոխությունը` - ավելացրեց Ֆոսան, - Աիրինը պետք է տեղափոխվի «Լեռնաթումբ»:

- Ափսոս, չեմ կարող զբաղվել դայվինգով…, - հառաչեց վերջինս:

- Լավ, կարող ես մնալ կղզու վրա, իսկ դասընթացները մեկ ուրիշ անգամ կսկսես:

- Դե իհարկե ոչ, - Աիրինը ծիծաղելի դեմք ընդունեց: - Դայվինգը ոչ մի տեղ չի կորչի, դեռ կհասցնեմ զբաղվել դրանով:

 

 



<< back forward >>