« ՄԱՅԱ-3 »

« Ամուր գետեր մարմարե քամի »

Գլուխ 08


Այս պահից սկսած Ջեյնի կյանքը ընթացավ միանգամայն այլ հունով, չնայած որ արտաքնապես նրանում համարյա ոչինչ չփոխվեց: Փոխարենը ներքինն ամբողջությամբ փոխվեց. առաջին հերթին, նա պաշտոնապես ստացավ փախստականի կարգավիճակ, ինչի մասին հայտարարվեց ներքին կայքի տեղական նորություններով, և ինչը ավտոմատ կերպով նրան հասանելի դարձրեց այն ինֆորմացիան, որով նախկինում նրա հետ այնքան էլ չէին ցանականում կիսվել, ու բացի այս ամենից նա «գնաց առաջին դասարան»: Առաջին դասարանցիների ցուցակում, որը նույնպես ներկայացված էր կայքում, կային տասներկու մարդ, որոնք բաժանված էին երկու տարբեր խմբերի, ու սկզբունքորեն նրանք կարող էին միմյանց հետ ազատորեն կիսվել ինֆորմացիայով ու փորձով, բայց այնքան էլ հաճախակի չէին անում այդ, քանի որ ապարդյուն խոսակցությունների համար ժամանակ չէր մնում: 

Ֆոսսան պահանջում էր, որպեսզի նրանց ուսումն ու աշխատանքը հնարավորության սահմաններում ոչ մի փոփոխության չենթարկվեն: Այն նորությունները, որոնք Ֆոսսան պետք է մտցներ առաջին դասարանցիների կյանք, պետք է գումարվեին, միախառնվեին սովորական կյանքի հոսքին: Ոչ թե փոխարինեին, այլ լրացնեին, ներկեին նոր երանգներով: Ու առաջին նորությունը դարձավ ֆրագմենտների պրակտիկան:

- Բացասական էմոցիաների, կեղծ կոնցեպցիաների, մեխանիկական ցանկությունների ու բացասական զգացողությունների հեռացման Պրակտիկայի մասին ընդհանուր պատկերացում դուք ունեք, - պատմում էր Ֆոսսան: - Բացի այդ դուք նաև ունեք ընդհանուր պատկերացում պայծառ ընկալումների արմատավոման պրակտիկայի մասին: Գիրքը, որում շարադրված են այս հիմնական հասկացությունները այնքան էլ մեծ չէ, բայց շատ հագեցած է, այդ պատճառով էլ տարօրինակ չի լինի, եթե դուք այն կարդաք մեկ կամ երկու տարվա ընթացքում, հնարավոր է անգամ ավելի երկար, աստիճանաբար խորանալով մեկ այս, մեկ այն հարցի մեջ: Կա երեք ճանապարհ, որով մարդիկ գալիս են այստեղ, մեզ մոտ: Առաջինը կայանում է պրակտիկայի հանդեպ առաջնային հետաքրքրության մեջ. մարդը գտնում է Պրակտիկայի մասին գիրքը, հետաքրքրվում է նրանով, էլեկտրոնային հասցեով երկխոսության մեջ է մտնում մռութների հետ, ու եթե հիմնական երկխոսության արդյունքում նա մեզ հետաքրքրում է, ապա շփումը շարունակվում է, որն իր մեջ ներառում է նաև պրակտիկ շփում, քանի որ հենց անմիջական շփման ժամանակ էլ մարդը բացահայտվում է: Մենք բազմաթիվ հնարավորություններ ունենք այդպիսի առարկայա-կողմնորոշված շփում կազմակերպելու համար: Օրինակ, մենք կարող ենք ինչ-որ մեկին մեզ մոտ աշխատանքի վերցնել ինչ-որ հյուրանոցում, որտեղ նա մի կողմից կյանքի ու աշխատանքի համար հարմարավետ պայմաններ կունենա, իսկ մյուս կողմից` անմիջական շփման մեջ է կլինի սիմպատների ու փախստականների հետ: Կամ մենք կարող ենք նրան աշխատանքի վերցնել լաբորատորիա, որտեղ նա կարող է ակտիվ մասնակցություն ունենալ հետազոտություններին, ակտիվորեն սովորել գիտություններ, ու կրկին` անմիջական շփման մեջ լինել ուրիշների հետ:

- Երկրորդ ճանապարհը, հենց ձեր տարբերակն է, - Ֆոսսան Ջեյնի ու Այրինի ուղղությամբ ցույց տվեց: - Սկզբում դուք մասնակցում եք ընդհանուր ընտրության, ինքներդ, իհարկե, չիմանալով այդ մասին, ու մեր լաբորատորիաներից մեկում աշխատանքի եք ընդունվում: Այնուհետև դուք սկսում եք կրկին եփվել փախստականների, սիմպատների, պոչերի ու մռութների շիլայի մեջ, ստանալ պրակտիկայի մասին առաջնային ինֆորմացիա: Ու, եթե դուք մեզ հեռանկարային եք թվում, ապա մենք ձեզ պահում ենք: Երկրորդ եղանակը զգալիորեն ավելի հազվադեպ է, քան առաջինը, ինչն էլ, մասնավորապես, արտահայատված է հենց այս` գործող առաջին դասարանցիների մեջ. ձեզանից ընդամենը երկու հոգի են` Ջեյն ու Այրին,  այստեղ եկել երկրորդ եղանակով, իսկ մնացած տասը առաջնային հետաքրքրվածություն են ունեցել պրակտիկայի հանդեպ ու արդեն հետո են սկսել զարգացնել իրենց այլ հետաքրքությունները:

- Իսկ երրո՞րդ եղանակը:

- Երրորդ եղանակն իրականցվում է մանկահասակների համար մեր դասընթացների միջոցով: Այս տասը հոգուց վեցը մանուկ ժամանակ անցել են մեր դասընթացները: Նրանց աճի հետ մեկտեղ աճել են նաև նրանց մեջ մեր կողմից գցված արմատներն, ու պրակտիկայի հանդեպ նրանց հետաքրքրությունը երբեմն տարիների ընթացքում մարելու դեպքում անգամ, ամեն դեպքում մնացել է որպես թունելի վերջում երևացող լույս, քանի որ պարզվում է, որ մեր դասընթացների ընթացքում նրանց ստացած առաջնային ու հիմնական պատկերացումներն այն մասին, թե ինչպես կարելի է հետաքրքիր ապրել, իսկ ինչպես` ոչ, չափազանց կենսունակ են ու հաջողությամբ մրցակցում են մեզ շրջապատող աշխարհի ու մեր սեփական կյանքի  դոգմատիկ, մոլեռանդ կամ բթամիտ աշխարհընկալման հետ: Այդ պատճառով էլ նրանք նույնպես այստեղ են, բայց քանի որ նրանց, այստեղ հայտնվելու ճանապարհը խիստ տարբերվում է ձեր ճանապարհից, ուստի նրանք դասընթացներն անցնում են զուգահեռ խմբում:

- Բայց մենք կարո՞ղ ենք շփվել միմյանց հետ, հարցնել նրանց, թե ինչ են անում նրանք, ու պատմել, թե ինչ ենք անում մենք, - մտահոգվեց Աիրինը:

- Կարող եք: Միայն թե, առանց այդ էլ դուք բավականին գործեր կունենաք, իսկ ընդհանրապես` այո, կարող եք: Դուք ընդհանրապես կարող եք մոտենալ ցանակացած մարդու ու նրանից հարցնել այն ամենը, ինչ ցանկանում եք, բայց դա, իհարկե չի նշանակում, որ բոլորը ձեզ ամեն ինչ կպատմեն, ու ոչ այնքան ինչ-որ ենթադրյալ գաղտնիության պատճառով, այլ ուղղակի այն պատճառով, որովհետև միմյանց հասկանալու համար անհրաժեշտ է ունենալ բավականաչափ փորձառություն: Առաջին դասարանցին իհարկե կարող է մասնակցել տասներորդ դասարանցիներ դասին, բայց ի՞նչ կհասկանա նա այնտեղ:

Ֆոսսան դադար տվեց ու սկսեց քայլել բացատով:

- Պրակտիակայի հետ հավելյալ ծանոթություն, բացասական էմոցիաների (ԲԷ) հեռացման, կոնցեպցիաների վերլուծության, պայծառ ընկալումների (ՊԸ) առաջացման  շատ կամ քիչ հետևողական ջանքեր. այս ամենը կարելի է անվանել նախադպրոցական մակարդակ, մակարդակ, որի վրա մարդը պրակտիկայի սկզբունքներն այնքան չի կիրառում իր կյանում, որքան ուսումնասիրում է դրանք, փորձում է դրանց համապատասխան լինելը, իրեն այնպիսի հարցեր է տալիս, որոնք վերաբերվում են կյանքի իմաստին, ու նայում է, թե կարող է արդյոք ինքը Պրակտիկայի պրիզմայի միջով նայելով աշխարհի ու իր վրա ստանալ այս հարցերի պատասխանները: Առաջին դասարան ընդունվելը նշանակում է այս հարցերի նկատմամբ սիրողական վերաբերմունքից անցում պրոֆեսիոնալ վերաբերմունքի, այսինքն այնպիսի վերաբերմունքի, որի դեպքում մշուշապատ ու անորոշ արդյունքներն այլևս ձեռնտու չեն, երբ մարդն այնպիսի գործողություններ է կատարում, որոնք նրան թեկուզ և դանդաղ, բայց անդառնալի փոխում են: Ու առաջին բանը, ինչի մասին դուք կիմանաք, կլինի «Ֆրագմենտների կուտակման պրակտիկան»: Իսկ ավելի ճիշտ, դուք կսկսեք կուտակել ոչ թե ամեն տեսակ ֆրագմենտներ, այլ միայն այն ֆրագմենտները, որոնք նախատեսված են առաջին դասարանցիների համար:

Քանի դեռ Ֆոսսան խոսում էր, Ջեյնն ուսումնասիրում էր «համակուրսեցիների» դեմքերը: Ոչ, նրան ոչ ոք ծանոթ չէր: Քիչ հավանական էր, որ նրանք այստեղ ապրելիս լինեին և ողղակի երբեք միմյանց հետ հատված չլինեին, նշանակում է` նրանք այստեղ էին եկել ուրիշ տարածաշրջաններից: Առանձին եռյակ էին կազմում երկու աղջիկ ու մեկ տղա: Չի կարելի ասել, որ նրանք դիտավորյալ իրենց առանձնացնում էին մնացածից, բայց նրանց, միմյանց հետ ինքնաբերաբար շշնջումներից պարզ էր դառնում, որ նրանք արդեն վաղուց գիտեն իրար:

- Ես Ջեյնն եմ, - շշուկով արտասանեց նա, ձեռքի ափով թեթևակի հրելով տղային: - Իսկ դո՞ւք ովքեր եք:

- Ես Պրապպն եմ, նա` Բերտան, իսկ նա` Սերենան:

Բոլոր երեքը նայեցին Ջեյնի վրա, ու այն նյարդայնությունը, որը նա սպասում էր իր մեջ, քանի որ հասկանում էր, որ նրանք հիմա գնահատում են իրեն, այդպես էլ չծագեց: Հաճելի, անկեղծ, անգամ կարելի է ասել համաձրակ մարդիկ: Այո, իսկապես կարելի է ասել, որ նրանց դեմքերը կրում էին հենց համարձակության բույր: Ջեյնը հերթական անգամ զարմացած էր. ինչքան ճիշտ էր կատարված խմբի անդամների ընտրությունը: Դատելով ամեն ինչից, կարելի էր ենթադրել, թե ինչքան սթափ էր այն  մարդկանց գիտակցությունը, ովքեր նրանց փախստականի կարգավիճակ էին տվել:

- Իսկ դուք որտեղի՞ց եք, - նորից հարցրեց նա:

- Տորոնտոյից ենք, - պատասխանեց Բերտան:

- Այնտեղ նո՞ւյնպես բնակավայր կա:

- Կան հյուրանոցներ: Քոթեջներով գյուղաքաղաք է, վերջին կես տարվա ընթացքում մենք միասին ենք աշխատաել այնտեղ, իսկ մինչ այդ` ամենքս տարբեր տեղեր:

- Այժմ ուշադրություն դարձրեք, - Ֆոսսան ընդհատեց նրանց շշնջոցները: - ֆրագմենտների կուտակման պրակտիկան չափազանց պարզ է: Ֆրագմենտ է կոչվում այնպիսի ջանքերի մի որոշակի փոքր ծավալը, որոնք նպատակաուղղված են ցանկալի սովորությունների ձևավորմանը: Անհնար է փոխվել միանգամից ու արմատապես: Բայց կարելի է փոխվել քայլ առ քայլ, - Ֆոսսան, նախադասությունների մեջ դադարներ տալով, կարծես դրոշմում էր: - Ֆրագմնետների կուտակումը, դա քայլերի իրականացում է, որոնք արդյունքում բերում են անվերադարձ փոփոխություններ, հասկանալի՞ է: Քայլ առ քայլ, ու միայն այդպես:

Ջեյնը նկատեց, որ երբ Ֆոսսան անցավ նյութի շարադրմանը, նրա հայացքը փոխվեց: Այն դարձավ, կարծես, թափանցող: Ոչ սովորական կտրականություն կար և՛ նրա հայցքի մեջ, և՛ տոնայնության մեջ. այնպիսի մարդու կտրականություն, ով խոսում է մահացու կարևոր բաների մասին, իսկ ավելի ճիշտ` կենսական կարևորության բաների մասին:

- Օրինակ, տասնհինգ րոպեյի ընթացքում կարելի է ամեն տաս վայրկյանը մեկ առաջացնել ինչ-որ պայծառ ընկալում: Հենց այդպիսի տասնհինգ րոպեն էլ մենք կհամարենք մեկ ֆրագմենտ: Ինչպես նաև որպես մեկ ֆրագմենտ կարելի է ընդունել անտառով մեկժամամյա վազքը: Որպես կանոն, մեկ ֆրագմենտի տևողությունը հավասար է տասնհինգ րոպեյի, եթե այդ ժամանակահատվածի ընթացքում գործադրված ջանքերը բավականին հագեցած են լինում:

- Իսկ օրվա ընթացքում այդպիսի քանի՞ ֆրագմենտ է պետք կուտակել, - հարցերեց Կարենը, ով շատ բարեկազմ ու հավանաբար, տասնյոթամյա աղջիկ էր, չնայած նրան անուշադիր նայելու դեպքում շատ հանգիստ կարելի էր ընդունել որպես տասնչորս տարեկան:

- «Պե՞տք է» - հարցը կրկնեց Ֆոսսան: - Ի՞նչ է նշանակում «անհրաժեշտ է»:

- Օ… ես նկատի ունեյի, թե ինչքան…

- «Դու նկատի ունեի՞ր» - Ֆոսսան նրան ընդհատեց: - Այսի՞նքն, դու ուզում ես ասել, որ միանգամայն պարզ արտահայտվեցիր, ինչ-որ որոշակի բան նկատի ունենալով, ուղղակի ես չափազանց հիմար եմ, որպեսզի հասկանամ քեզ առաջին անգամից, ու դու որոշեցիր ինձ` հիմարիս, բացատրել:

Ֆոսսայի տոնայնությունը հանգիստ էր, բայց այնուամենայնիվ բոլորը քարացել էին: Նրա լրջությունը անսպասելի էր ու անսովոր: Այստեղ` այս բնակավայրերում, մարդիկ շփվում էին միմյանց հետ ընկերական-դրական պահվածքով, ու անգամ լրջությունն ընկերական էր լինում: Բացառություն էին համարվում, հավանաբար, միայն այն պահերը, երբ Էնդին դառնում էր ավելի լուրջ, քան սովորաբար, ու այդ պահերին վերջինիս դեմքի արտահայտության ու ձայնի տոնայնության մեջ նկատվում էին այն նույն նոտաները, որոնք այդքան կայծակնային կերպով հնչեցին նաև հիմա: Հնարավոր է, որ այս կայծակնային լրջությունն արտահայտելու այդպիսի ընդունակությունը վիշապիկի տարբերակող նախանաշան է համարվում, մտածում էր Ջեյնը: Նրանց հետ համեմատած մնացածը շատ… թեթև էին, հավանաբար, չնայած արտաքնապես այդ տարբերությունը ինչ-որ յուրահատուկ դիմածռությամբ չէր արտահայտվում, բայց միևնույն ժամանակ կարծես թափանցիկ նստվածքը, այո՛, այդ լրջությունը կարելի էր համեմատել թափանցիկ նստվածքի հետ, որը ծածկում էր մակերևույթը, այն սովորական պայմաններում տեսանելի չէր, բայց ամեն դեպքում կարելի էր գուշակել դրա մասին, ու երբեմն արև ճառագայթների ազդեցությամբ այն վառ փայլում էր:

Կարենը շփոթված էր ու լռեց:

- Եթե դու հիմար բան ես ասել, ապա մի ասա, որ դու «ինչ-որ բան նկատի ունեիր»: Ուղղակի անվավեր հայտարարիր ասածդ ու սկսիր նորից: Ոչ մի բան նկատի մի ունեցիր, ուղղակի ասա հենց այն, ինչ ուզում ես ասել:

- Անվավեր եմ հայտարարում, - ասաց Կարենը: - Ինչքա՞ն ֆրագմենտներ է նպատակահարմար կուտակել ամեն օր, որպեսզի այս պրակտիկան արդյունավետ լինի:

- Յուրաքանչյուրն ինքն է որոշում, - Ֆոսսան գլուխը տարուբերեց, հրաժարվելով ավելի որոշյալ պատասխան տալուց: - Փորձի միջոցով: «Թաթ» տերմինով մենք ցույց ենք տալիս ֆրագմենտների այն քանակությունը, որոնք, համապատասխան քո փորձին, անհրաժեշտ է, որ օրվա ընթացքում դու կուտակես, որպեսզի քո վիճակը զգալիորեն փոխվի: Ես խորհուրդ եմ տալիս օրական կատարել տասը ֆրագմենտից ոչ պակաս, այսինքն, կարելի է համարել, որ նախնական մեկ թաթը հավասար է տասի:

- Օրական տաս ֆրագմենտ…, - սկսեց Տրապպը, - տասնհինգական րոպեանոց, ստացվում է երկու ժամից ավելի, իսկ եթե հաշվի առնենք անխուսափելի դադարները, ապա ստացվում է, որ մենք օրական երեք ժամ կծախսենք ֆրագմենտների վրա: Բավականին դժվար կլինի դրա համար ժամանակ գտնել:

- «Ծախսե՞լ», - Ֆոսսան հարցրեց այն նույն տոնով, որով հարցրել էր Կարենին: - Ի՞նչ է նշանակում «ծախսել»: Մենք մեր ժամանակը պրակտիկայի օգնությամբ չենք «ծախսում», մենք այն գտնում ենք, փրկում ենք, կյանքի ենք վերադարձնում: Ես արդեն ասել եմ, որ ֆրագմենտները չպետք է լինեն մնացած կյանքի «փոխարեն», դրանք պետք է լինեն մնացած կյանքի հետ, չնայած սկզբնական շրջանում, իհարկե, քանի դեռ դուք սովորում եք, երբեմն դուք ,իսկապես, ստիպված կլինեք ձեր ժամանակը տրամադրել միայն ֆրագմենտների կատարամանը:

- Իսկ քանի՞սն են դրանք` տարբեր ֆրագմենտները:

- Դրանք ինչքան ասես շատ են: Փաստացիորեն, ցանակացած պրակտիկա կարելի է վերածել ֆրագմենտների հավաքածույի, բայց առաջին դասարանի համար մենք խորհուրդ ենք տալիս հատկապես դրանցից երեսունը: Ձեզ համար կազմեք իրականացվող ֆրագմենտների ցուցակ, ու ամեն անգամ այնտեղ գրանցեք այն ֆրագմենտները, որոնք կկատարեք, որպեսզի ցանակացած պահի պարզ լինի, թե քանի գումարային ֆրագմենտ ունեք ամեն պրակտիկայից առանձին ու դրանցից միասին վերցրած: Պրակտիկաները բաժանեք ըստ կատեգորեաների. ֆիզիակական մարմնի զարգացման հատված, ԲԷ հեռացման հատված, ՊԸ առաջացման հատված. թեկուզ և հենց այսպես: Առաջին ֆրագմենտը կոչվում է «թռիչք-անցում»:

Այս իրավիճակը ծիծաղի աստիճան հիշեցնում էր ամենասովորական առաջին դասարանը, եթե իհարկե չլինեին բացատը շրջապատող հիմալայան լեռնագագաթները` արևելքում, ու արևի տակ փայլող լիճը` արևմուտքում:

- Թռիչ-անցմանը կարող է նպաստել ցանկացած պայճառ գործոն, օրինակ, մի ինչ-որ գեղեցիկ քար, որը կարող է միշտ ձեռքի տակ լինել, - Ֆոսսան գրպանից հանեց ոչ մեծ մի հանքաքար: - Օրինակ, ահա այսպիսի ֆլյուորիտ, ինձ այն շատ է դուր գալիս:

Ջեյնը առաջ ձգվեց ու քարն իր ձեռքը վերցրեց: Ծովային ալիքի նուրբ-կանաչ-երկնագույն գույնի խորանարդիկների ձևով բյուրեղները այնպես էին բարձրացել միմյանց վրա, կարծես կատուներ լինեին: Այնքան թափանցիկ էին, որ դրանց ետևում շատ պարզ, միանգամայն չխավարած ու առանց աղավաղումների երևում էր քարի այն կտորը, որի վրա դրանք նստած էին:

- Ի՞նչ ՊԸ են ծագում, - հարցրեց Ֆոսսան:

Ջեյնը սկսեց մտածել:

- Բացակայում են ՊԸ տարբերակման գիտելիքները, - մեկնաբանեց Ֆոսսան:

Այդ պահին տասնհինգ սանտիմետրանոց փափուկ ասեղներով նուրբ եղևնիների վրա, որոնք աճում էին բացատի մի անկյունում, վայրէջք կատարեց նարնջագույն կտուցներով ու երկար, համարյա կես մետրանոց կապույտ պոչերով, որոնց ծայրերին կային սպիտակ բծեր, սպիտակ փորիկներվով ու սև վզիկներով թութակների մի ամբողջ, վեց թռչունից բաղկացած երամ: Երբ նրանք վայրէջք կատարեցին, բացելով իրենց պոչերը, ներքևից զարմանահրաշ գեղեցիկ տեսարան բացվեց. նրանց պոչերի կապտա-սպիտակա-նարնջագույն փետուրները այնպես էին հաջորդում միմյանց, որ վառ նախշ էին ձևավորել:

- Երբեմն թռիչք-անցման օբյեկտը ինքնաբերաբար գտնվում է, - Ֆոսսան ցույց տվեց թութակների ուղղությամբ: - Դու մի ինչ-որ ՊԸ ես առաջացնում, որը հիմա ամենից հեշտ կարելի է ապրել: Օրինակ, գեղեցկության զգացողություն լճին նայելիս, կամ էլ առեղծվածի ու համակրանքի զգացողություն, երբ տեսնում ես, թե ինչպես են վայրի թռչունները թռչում հենց մեր մոտ ու այստեղ խնջույք կազմակերպում: Կարող ես քեզ մոտ կանչել շներից մեկին ու խաղալ նրա հետ, հաճույք զգալով: Կամ էլ կարող ես ինչ-որ բանից կանխավայելում զգալ. միևնույն է: Թող, որ այդ ՊԸ տևի տաս, տասնհինգ վայրկյան: Դրանից հետո թափահարի քեզ ու ուշադրությունդ ամբողջությամբ շեղի մեկ այլ ուղղությամբ: Օրինակ, սկսիր մարզվել ծանրաձողով կամ էլ ինչ-որ նոր բառ սովորիր օտար լեզվով: Տաս-տասնհինգ վայրկյան դադարից հետո նորից ՊԸ ապրիր:

- Այդ նո՞ւյն ՊԸ, թե՞ ցանկացած ուրիշ:

- Ցանկացած ՊԸ, որը կցանկանաս ապրել, բայց որպես կանոն ավելի հեշտ է ապրել միևնույն ՊԸ, քանի որ դու արդեն կարգավորված ես լինում տվյալ ՊԸ համար, ձեռքի տակ ունենում ես համապատասխան պայծառ գործոն: Ու այդպես, նորից տաս-տասնհինգ վայրկյան ՊԸ ես ապրում, հետ դադար տալիս, շեղվում:

- Իսկ ինչո՞վ է ՊԸ առաջացման այս ձևը տարբերվում սովորական ձևից: - Այս ասելով Սերենան պառկեց փորի վրա ու սկսեց խաղալ խոտի հետ:

- Նրանով, որ թռիչք-անցման ժամանակ դադարները պարտադիր են համարվում: Երբ դու ծնում ես ՊԸ, դու քո առաջ նպատակ ես դնում այն առանց դադարների ապրել: Անփորձ մարդու մոտ դա կարող է արագորեն վերափոխվել իր ներսից ՊԸ «ուժով հանելու», երբ այլևս չի ստացվում այն ապրել, ու դու սկսում ես լարվել, ինչն էլ իրավիճակը էլ ավելի անելանելի է դարձնում: Կարող է առաջանալ հիասթափություն, անելանելիության զգացողություն: Հենց այստեղ էլ դու, դիտավորյալ` ինտենսիվ ֆիզիկական ու մտավոր գործունեության օգնությամբ, հասնում ես այն բանին, որ ՊԸ ալեցայտքը դադարում է: Շեղվելու համար կարելի է օգտագործել մի գիտական գիրք, ինչ-որ գիտական ֆրագմենտի փնտրտուք ու դուրս գրում. ընդ որում տասնհինգ րոպե թռիչքը բավարար կլինի մի ֆրագմենտ ձևակերպելու ու դուրս գրելու համար:

- Գիտությունների ֆրագմենտները նո՞ւյնպես համարվում են ֆրագմենտների կուտակման պրակտիկայի մաս: Օ՜, այդ դեպքում ես դրանցից մեծ քանակությամբ կհավաքեմ:), - ծիծաղելով ասաց Բերտան:

- Գիտությունների ուսումնասիրությունը քեզ զարգացնո՞ւմ է, ցանկալի ուղղությամբ փոխո՞ւմ է:

- Իհա՛րկե:

- Նշանակում է, որ դա նույնպես ֆրագմենտների կուտակման պրակտիկայի մաս է, բայց մի ֆրագմենտի չափը մենք որոշում ենք ելնելով այն բանից, թե դրա համար ինչ ջանքեր են անհրաժեշտ: Օրինակ, գիտական հինգ ֆրագմենտ հավասարեցրու պրակտիկայի մեկ ֆրագմենտի: Եթե պարզվի, որ դա շատ քիչ է, թող հինգի փոխարեն լինի տաս: Դե իսկ, եթե դու դժվարությամբ ես գիտական ֆրագմենտներ կուտակում, ապա վերցրու երեքը: Ահա այսպես, ամեն ինչ շատ հեշտ է: Սա շատ պարզ, ֆրագմենտների կուտակման, պրակտիկա է: Ամեն դեպքում, թվում, թե պարզ է…

- Իսկ իրականո՞ւմ, - հետաքրքրվեց Սերենան:

- Իրականում կտեսնենք…

Սերենան պայթյունավտանգ, հետաքրքրված մարդու տպավորություն էր թողել, ով շատ ճկուն էր: Ջեյնը զարմացավ, երբ տեսավ, որ Սերենան արդեն իր դիմաց խոտի վրա նոթատետր էր դրել ու այնտեղ գրառումներ էր անում:

- Ես ինչ-որ ձևով ֆիքսեմ ծագած ՊԸ, թե՞ անհրաժեշտ չէ: - Նա արդեն հարց ուներ Ֆոսսային, այն դեպքում, երբ մնացածը դեռ ակնաջները կախ նստած լսում էին նրան:

- Ինչպես ցանկանում ես: Թռիչք-անցման գլխավոր տարրը ՊԸ ծնումն է, այնուհետև` դրանից շեղումը, իսկ հետո` նորից ծնումը: Այս պարտադիր կառույցի շուրջ դու կարող ես ինքնուրույն կառուցել ինչ կցանկանաս, բայց խորհուրդ չեմ տալիս պրակտիկան չափից ավելի ծանրաբեռնել մանրուքներով, ու գլխավորը` պարտադիրը մի շփոթիր երկրորդականի հետ: Եթե հետաքրքրիր է, դու կարող ես ֆիքսել ծագած ՊԸ ինտենսիվությունը, բայց եթե ինչ-որ պահի ինտենսիվության գրավոր ֆիքսումը անհարմար լինի, կամ էլ ընդհանարապես չցանկանաս ֆիքսել ինտենսիվությունը, ապա մի ֆիքսիր, քանի որ դա այս պրակտիկայի համար բանալի տարր չէ:

Ֆոսսան մոտեցավ Սերենային, այդպիսով, կարծես ցույց տալով, որ այստեղ իր համար հիմա ամենահետաքրքրիր մարդը հենց նա է, ով ոչ միայն լսում է, այլ նաև միանգամից կատարում է, փորձում է, ճշգրտող հարցեր է  տալիս: 

- Կարող ես ուղղակի ընգծումներ անել, որոնք ցույց կտան այն փաստը, որ դու իրականացրել ես ՊԸ ծնման հերթական ակտը, - ասաց Ֆոսսան, նայելով Սերենայի նոթատերտրի մեջ:

Ջեյնը զգաց, որ իր մեջ ինչ-որ զգացողություն առաջացավ, որը կարծես թե խանդ էր: Նա ցանակացավ ինքն էլ ինչ-որ հարց տալ Ֆոսսային, բայց ոչինչ  չէր գալիս նրա մտքին:

- Ինչքանո՞վ է կարևոր հենց տասնհինգ վայրկյան պահելը:

Հիմա արդեն հարց էր տալիս Աիրինը, ով նույնպես նոթատետրով էր: Այո, Աիրինը ակտիվ աղջիկ է, նա հաստատ կմարզվի Սերենայի հետ: Նա նաև համառ է: Ջեյնը դա հաստատ գիտեր, դատելով համատեղ կյանքի այն մի փոքրիկ փորձից, որը նրանք ունեցել են. վազքուղուց Էվերեստ վերադառնալով նրանք երկուսով տեղավորվել էին մի սենյակում, որպեսզի հնարավրություն ունենան ավելի շատ շփվել միմյանց հետ, փոխանակվել տպավորություններով: Չնայած, որ Աիրինը կայտառ էր, այնուամենայնիվ սեքսում նա նախընտրում էր պասիվ դերը, ինչն էլ շատ տեղին էր Ջեյնի համար, քանի որ վերջինիս շատ էր դուր գալիս իր վրա հագնել խոշոր անդամ, իրեն տղա զգալ ու նուրբ սեքսով զբաղվել այդպիսի կրքոտ աղջկա հետ: Նրանք սկսեցին միմյանց հետ սեքսով զբաղվել հեշտ ու բնական, անմիջապես այն բանից հետո, որբ միասին տեղավորվեցին մի սենյակում, կարծես երկուսն էլ զգում էին, որ այլ կերպ չի էլ կարող լինել:

- Տաս, տասնհինգ վայրկյան. միևնույն է: Այս սահմաններում նորմալ է:

Ի տարբերություն Սերենայի ու Աիրինի, Ջեյնը հենց հիմա նոթատետրը վերցնելու ու այդ պրակտիկան կատարելու պոռթկում չէր ապրում:

- Նշանակում է, որ կարելի է թռիչք-անցում կատարել անգամ առանց ֆիքսումների՞, առանց նոթատետրերի՞ ու նշումների՞, - դատելով ամեն ինչից կարել էր ասել, որ Տրապպը նույնպես սկսել էր փորձել:

- Կարելի է:

- Իսկ ուրի՞շ: Ուրիշ ի՞նչ ֆրագմենտներ կան, - Ջեյնի մոտ նույնպես հարց գտնվեց, որը համապատասխանում էր նրա եռանդին. անմիջապես չնետվել անել այն, ինչ կարելի է անել հիմա, այլ սկզբից ավելի շատ բան իմանալ: Իհարկե, նա հասկանում էր, որ թռիչք-անցման մասին «ավելի շատ բան իմացավ» ոչ որովհետև նստել ու հարցաքննում էր Ֆոսսային, այլ այն պատճառով, որ ուրիշներն արդեն փորձել էին ու այնպիսի հարցեր էին տալիս, որոնք ծագել էին կոնկրետ գործողություններից ելնելով: Ու այնուամենայնիվ մի ինչ-որ տարօրինակ իներցիա արգելում էր նրան հետևել մյուսների օրինակին:

- Գիտությունների ուսումնասիրման ֆրագմենտների կուտակումից բացի, մենք կարող ենք կուտակել նաև օտարալեզու բառերի ուսումնասիրման ֆրագմենտներ: Հիշողության մարզումը կարող է շատ հաճելի զբաղմունք լինել, որը ռեզոնանս է առաջացնում բազմազան ՊԸ հետ, չնայած արտաքին աշխարհում բոլորին մանկությունից այնպիսի բռնության են ենթարկում, որ օտարալեզու բառերի ուսումնասիրման հանդեպ համառ նողկանք է ձևավորվում: Որպեսզի նողկանքի փոխարեն ՊԸ ապրել, անհրաժեշտ է հատուկ տեխնիկա կիրառել:

ա) թերթում ես գիրքը (ցանկալի է) կամ բառարանը (հնարավոր է), կարդում ես արտահայտություն արտահայտության հետևից, ու անկախ այն բանից ամբողջությամբ ես հասկացել այս կամ այն արտահայտության նշանակությունը թե ոչ, շարունակում ես կարդալ: Եթե հանդիպում են անցանոթ բառեր, բաց ես թեղնում դրանք ու շարունակում կարդալ, եթե անգամ ժամանակավորապես կորցնում ես սցենարի ընթացքը:

բ) սպասում ես, մինչև վրա հասնի այն պահը, երբ դու կանգ կառնես այնպիսի անծանոթ բառի վրա, որի նկատմամբ քեզ մոտ հետաքրքրություն, հետաքրքրասիրություն, դրա նշանակությունը իմանալու ցանկություն կառաջանա: Այդ ժամանակ բացում ես բառարանը, կարդում ես այդ բառի նշանակությունը ու այն դուրս ես գրում սև ցուցակի մեջ: Նպատակահարմար է հորինել մի ինչ-որ արտահայտություն, որի օգնությամբ հեշտ կլինի այդ բառը մտապահելը, օրինակ մալայերերն «lopak» = «ջրափոս»: Որպեսզի մտապահել «լոպակ» արտասանությունը կարելի է ինչ-որ արտահայտություն հորինել… օրինակ, «եթե ճանապարհով քայլելիս ուտել բուտերբրոդ, ապա կարելի է տապալվել ջրափոսի մեջ»: Ինչքան էլ հիմար հնչի արտահայտությունը, այն կարող է զգալիորեն հեշտացնել բառը մտապահելը:

գ) շարունակում ես գրքեր թերթել: Երբ դուրս ես գրում երկրորդ բառը, կրկնում ես առաջինը::

դ) յուրաքանչյուր հերթական բառ դուրս գրելուց հետո, կրկնում ես նախկին տասից քսան բառերը:

Կարելի այս գործընթացի ընթացքում ընդմիջումներ անել: Մեկ ֆրագմենտը հավասար է դուրս գրված բառերի որոշակի քանակության, որոնք դու այդ ժամանակ մտապահում ես, իսկ դուրս գրված բառերի քանակությունը կախված է նաև այն բանից, թե ինչքան հեշտ ես դու մտապահում բառերը: Այն կարող է նաև լինել 5 կամ 50, ինքդ որոշիր ամեն անգամ տվյալ դեպքում: Ամեն դեպքում մեկ ֆրագմենտը պետք է զբաղեցնի գումարային տասնհինգ րոպեյից ոչ պակաս:

- Ի՞նչ կլինի այն դեպքում, եթե մեզնից ինչ-որ մեկը սկսի ֆրագմենտներ կուտակել հիմնականում գիտություններից, բառերից, ֆիզիկական ակտիվությունից, այլ ոչ ՊԸ ծնումից, - Ֆոսսային հարցրեց Աիրինը:

- Ինձ այնքան էլ հասկանալի չէ հարցդ: Եթե տվյալ մարդը սկսի կուտակել այդ ֆրագմենտները, նշանակում է, որ նա կկուտակի նաև ՊԸ, ու նրա կյանքը կսկսի հետաքրքիր դառնալ:

- Ի՞նչ կլինի այն դեպում, եթե նա կուտակի հենց դրանք, իսկ ֆրագմենտներ, որոնք այսպես թե այնպես ուղղված են պայծառ ընկալումների զարգացմանը, չկուտակի, - պնդեց Աիրինը: - Նա կունենա շատ ֆրագմենտներ, բայց դրանք կվերաբերվեն միայն գիտություններին, լեզուներին, ֆիզիկակական վարժություններին:

- Սա սպորտ չէ, - մեղմորեն սկսեց բացատրել Ֆոսսան: - Այստեղ չկան չեմպիոններ ու հաղթանակողներ: Այստեղ պարգևներ չեն տրվում, այստեղ յուրաքանչյուրն իր համար է վաստակում գլխավոր պարգևը, կյանքի հանդեպ հետաքրքրությունը: Ֆրագմենտների կուտակման պրակտիկան սեփական կյանքը հետաքրքիր դարձնելու միջոց է, ու յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ է ցանկանում անել: Եթե դու սկսես կուտակել ֆրագմենտներ գիտություններից, իսկ մնացածից չկուտակես, ապա գիտությունների քո ուսումնասիրության մեջ կարող է ծագել մի որոշակի հավելյալ վերադասավորում, բայց դա, իհարկե, ուժեղ չի փոխի քո կյանքը, քանի որ քեզ այսպես թե այնպես դուր է գալիս գիտություններ ուսումնասիրելը, ու դու առանց այդ էլ արդեն ընտելացել ես այդ գործունեությանը: Բայց եթե դու սկսես ֆրագմենտների կուտակումը կիրառել այն պրակտիկաների հանդեպ, որոնք կապված են պայծառ ընկալումներ ապրելու հետ, ապա կյանքը կտրուկ կփոխվի, քանի որ այդ ոլորտում դու չունես այնպիսի գիտելիքներ, ինչպիսիք ունես գիտությունների ուսումնասիրման ոլորտում, ու այստեղ վերադասավորումների ներմուծումը կարող է մեծ դեր ունենալ: Մինչ այժմ դուք ՊԸ հանդեպ ունեք սիրողական վերաբերմունք. լավ է, եթե ՊԸ ծագել է, իսկ եթե չի ծագել, նույնպես վատ չէ, քանի որ կա բավարարվածություն, կա բարյացկամություն, այս կամ այն հարցում կա թույլ հետաքրքրվածություն: Բայց դուք այստեղ եք գտնվում` այս խմբում, քանի որ հիմքեր ունեք ենթադրելու համար, որ պայծառ ընկալումները ձեզ համար կարող են առավել ինտենսիվ դառնալ, քան մյուս փախստականների համար: ՊԸ նոր երանգները, ու անգամ նոր ՊԸ, նոր ֆիզիկական ապրումները, գիտակցված երազատեսությունների մեջ նոր փորձը, ընդհանրապես այն ամբող նոր աշխարհը, որը բացվում է ՊԸ մեջ ճանապարհորդողի համար, կարող է շարժել ձեր հետաքրքրությունը, գրավել ձեզ: Դուք կարող եք ՊԸ ավելի հաճախ, անդադար, միշտ, էլ ավելի ուժեղ, ավելի խորը, առավել բովանդակալից, առավել մագնիսական   ապրելու մեծ ցանկություն ունենալ, ու այդ ժամանակ ձեզ պետք կգա ֆրագմենտների կուտակման պրակտիկան: Իսկ եթե ոչ, նշանակում է` դուք ուղղակի կշարունակեք ապրել այն կյանքով, որով ապրում եք հիմա, կմնաք փախստական ու միանգամայն երջանիկ կլինեք, ինչպես երջանիկ են մյուս փախստականները, ովքեր բնակվում են մեր տարածաշրջաններում:

- Այսինքն մեր նախասիրությունները հենց ֆրագմենտների կուտակման գործընթացի ժամանակ էլ կձևավորվե՞ն:

- Այո, հենց այդպես էլ կլինի, - հաստատեց Ֆոսսան: - Ու այսօրվա վերջին պրակտիկան` «խրենահատումը»:

- Ինչպիսի՞-ինչպիսի՞ հատում, - ծիծաղելով հարցրեց Աիրինը:

- Խրենա: Իմիջաելոց, երբ դու ինքդ քեզ ինչ-որ մտքի վրա բռնացնում ես, դու բարձրաձայն ասում ես խրեն բառը ու հանգիստ դադարում ես, կանգ ես առնում, մի կողմ ես նետում այդ միտքը: Նկատի ունեցեք, որ խրեն բառը անհրաժեշտ է բարձրաձայն արտասանել: Ու այդպես ես վարվում ամեն անգամ, երբ բռնացնում ես քեզ մի ինչ-որ մտքի վրա:

- Բարդ պրակտիկա է, - մտահոգված փնթփնթաց Տրապպը:

- Հեշտ է, - հակառակվեց Ֆոսսան:

- Չեմ կարող պատկերացնել, որ ես կարող եմ հասնել այն բանին, որ մտքեր չծագեն:

- Իսկ դա ինչի՞ համար է քեզ անհրաժեշտ, - Ֆոսսան հետաքրքրվեց այնպիսի շողոքորթ ձայնով, որ Ջեյնը միանգամից հասկացավ, որ հասունանում է նրա հերթական հարվածը զոհի կոկորդին: Ջեյնը հեշտությամբ պատկերացրեց այդ պատկերը. Ֆոսսան նետվում է և մագիլներով ու ատամներով  հարձակվում է Տրապպի վրա, ու նա ծիծաղեց:

- Ի՞նչպես թե ինչի համար: Որպեսզի այդ պրակտիկան իրականացնել…

- Կան այնպիսի մարդիկ, - սկսեց Ֆոսսան, ում ձայնի մեջ արդեն նկատվում էր փայլող պողպատը, - ովքեր համառորեն լսում են ոչ այն, ինչ իրենց ասում են: Այդպիսի մարդիկ, որպես կանոն փախստականներն են:

Ֆոսսայի հայցքի մեջ, որով նա խժռում էր Տրապպին, խոցող պողպատն ավելի քիչ չէր, քան հնչերանգի մեջ:

- Դադարեցնել, այլ ոչ թե նախազգուշացնել, - հուշեց Սերենան, ով մինչև հիմա օգտվում էր նոթատետրից, այն դեպքում, երբ Տրապպը դեռևս նախընդտրում էր չօգտվել դրանից: - Ֆոսսան չի առաջարկում նախազգուշացնել մտքերի առաջացմանը, նա խոսում  այն մասին, որ դու պետք է դրանք դադարեցնես ու թողես ճանապարհի կեսին, երբ դրանք ծագում են: Դա… այո, բավականին հեշտ է, համաձայն եմ:

- Այո, պետք չէ լարվել ու փորձել կանխել մտքի առաջացումը. ուղղակի դադարեցրու, երբ այն ծագում է: Խրենահատում մեկ ֆրագմենտը տևում է տասնհինգ րոպե: Փորձում ենք այս ամենը հենց հիմա: Հենց հիմա. սկսեցինք:

Ջեյնը, ում այս պահանջը վատ դրության մեջ դրեց, միայն մեկ րոպե անց դադարեցրեց այս ու այն կողմ ուղղված իր քաոսային շարժումները. ֆիքսել արդյոք ինչ-որ բան նոթատետրի մեջ, թե` ոչ, հեռացնել բոլոր հնարավոր մտքերը հենց ամենասկզբից, թե կարելի նաև հեռացնել կեսից: Ուրիշները նույնպես փորձում էին Ֆոսսային հարցեր տալ, բայց վերջինս լռեցնում էր նրանց, - փորձե՛ք, ժամանակը գնում է: 

Տասնհինգ րոպեներն անցան բացարձակ լռության մեջ

- Դե ի՞նչ, - վերջիվերջո հարցրեց Ֆոսսան:

- Առաջին հինգ րոպեն մղձավանջ է, - սկսեց Տրապպը: - Անտանելի է: Իմ մոտ պրակտիկայի շուրջ հարցեր ծագեցին, ես դրանք դադարեցրեցի, ու հանակարծակի ամեն ինչ ծածկվեց խելացնոր անհանգստությամբ. իսկ եթե ես մոռանամ այս հարցը, իսկ եթե պարզվի, որ այն կարևոր հարց է, իսկ ես մոռացել եմ այն ու այլևս չեմ կարող ոչինչ անել դրա հետ, իսկ հետո արդեն նոր մտքեր են ծագում, որ ես չեմ կարող ոչինչ անել, որ ես հիմար եմ, որ ուրիշների մոտ ամեն ինչ, հավանաբար, հրաշալի է, իսկ ես կարծես ապուշ լինեմ: Սարսափելի աղբանոց է:

- Բե՞րտա, - վերջինիս դիմեց Ֆոսսան:

- Պարզվեց, որ իմ համար հեշտ էր: Նկատեցի, որ անհանգստության ու Աստված գիտի չգիտես ինչով մտահոգվածության բացասական ֆոնը թուլանում է: Ես սովորաբեր անտեղի դես ու դեն ընկնող եմ, ես ունենում եմ բազմաթիվ ցրվածություններ…

- Դու անտեղի դես ու դեն ընկնո՞՞ղ ես, - ապշած հարցրեց Տրապպը: - Այդ դեպքում ինչպիսին եմ ես, եթե դու ես անտեղի դես ու դեն ընկնող:

- Ես իմ ներքին երկխոսության մեջ մի թեմայից թռիչք եմ կատարում մյուսին, - շարունակեց Բերտան, - ես տարբեր բնագավառներում ունեմ բազմաթիվ մտահոգվածություններ, իսկ երբ ես կատարում եմ խրենահատում, ապա այդ հոսքը կանգ է առնում, ծագում են օտարացածության ալեցայտքեր. ես շտապելու տեղ չունեմ, ոչ մի շտապ գործ չունեմ, ոչինչ ոչ ոքի պարտական չեմ:

- Բացի այդ, ես իմ մարմնի վրա զգացի հաճելի թեթևացածություն, - ավելացրեց Ջեյնը, - կարծես թե մտահոգվածությունների անդադար ֆոնի պատճառով ամբողջ մարմինս անդադար տհաճ լարվածության մեջ է լինում, իսկ ես անգամ չեմ էլ նկատում այդ:

- Այո, դու շատ լարված անձնավորություն ես, - հաստատեց Ֆոսսան:  

- Ես կարծում եմ, որ դրա պատճառը նախ և առաջ իմ կարծիքով մտահոգվածությունն է, սեփական թերարժեքության զգացողությունը (սթզ):

- Այո, - Ջեյնը գլխով արեց: - Ես անընդհատ մտածում եմ, որ ուրիշներն ավելի լավն են, ավելի համարձակ են, խելացի, ակտիվ, ավելի անկեղծ մարդիկ են:

- Դա վտանգավոր կարգավիճակ է, - Ֆոսսան ասելով այդ, մատնացույց արեց Ջեյնին: - Հիշի՛ր: Դա վտանգավոր է: Համարվում է, որ թերարժեք ու սթզ-ավոր մարդիկ անվտանգ են, համեմատաբար անմեղ են ու միամիտ: Դա այդպես չէ: Թերարժեք մարդկանց մեջ փտում է ատելությունը, ամենաիսկական ատելությունը: Որոշ մարդկանց մեջ այն փտում է խորը և ուժգին, իսկ ոմանց մեջ` մակերեսորեն, բայց էությունը չի փոխվում. իմ կարծիքով մտահոգվածությունն ու սթզ հրաշալի սնուցող տարրեր են ատելության համար այն մարդկանց հանդեպ, ում նկատմամաբ այդ սթզ ծագում է: Դու վտանգի մեջ ես, գիտակցիր այդ:

- Պարզ է…, - ի պատասխան ասաց Ջեյնը:

- Իսկապե՞ս պարզ է, թե իմ բառերն ուղղակի ընդունում ես որպես դոգմա:

- Օ՜ ոչ, իսկապես պարզ է: Ես համամիտ եմ: - Ջեյնը նայեց Ֆոսսայի աչքերի մեջ ու ապրեց վստահության և անկեղծության ալեցայտք: Սերենայի, Աիրինի, Բերտայի առաջ նա կարող էր սթզ ունենալ, իսկ Ֆոսսայի առաջ չգիտես ինչու` ոչ, չնայած, որ դա անհեթեթ էր թվում. չէ որ պարզ էր, որ Ֆոսսան անհամեմատ ավելի զարգացած ու ուժեղ անձնավորություն էր, քան մյուսները: - Ես համաձայն եմ: Իսկապես կա լարվածության մի որոշակի ֆոն…

- Օտարություն, - հուշեց Ֆոսսան:

- Այո, հենց այդպես: Կա օտարության այն մարդկանց հանդեպ, ում առաջ զգում ես սթզ:

- Զգում Ե՞Ս: - Ֆոսսան հարցրեց վերջին վանկը շեշտադրելով: - Ինչ է, դու ի՞մ մասին ես խոսում: Ֆոսսայի ձայնի մեջ նկատվող նկատվող մետաղը իր մեջ կեղծավորության նախանշան էր, Ջեյնն արդեն հասկացել էր այդ:

- Զգում ես, զգում… եմ, այո՛, զգում ԵՄ: - Ջեյնն ուղղեց իրեն: - Ես զգում եմ:

- Մի օգտագործիր այսպիսի բառային արտաթորություններ: Երբ խոսում ես քո մասին, խոսիր քո մասին, քանի որ այսպիսի բոլոր գրական արտաթորությունները, ինչպես օրինակ, քո մասին խոսելիս երրորդ դեմքով խոսելը, արտահայտում են կեղծավորություն, սեփական գորշութուններից հեռավորության վրա գտնվելու մեխանիկական ցանկություն:

- Ես զգում եմ օտարություն, - հաստատեց Ջեյնը:

- Հաստատի՛ր, որ համաձայն ես ինձ հետ, - դեռևս կոպիտ ձայնով պահանջեց Ֆոսսան:

- Բայց ես հաստատեցի:

- Ո՛չ: Ես ու դու վիճեցինք մի հարցի շուրջ: Դու ասացիր «զգում ես», իսկ ես պնդեցի, որ «զգում եմ», ու այս չհամընկնող դիրքորոշումների վերջաբանում դու չասացիր, որ համաձայն ես ինձ հետ:

- Կարծում եմ, որ ասել եմ:

- Հենց «համաձայն եմ» բառը նա չի արտաբերել, - նկատեց Սերենան:

- Ճիշտ ես: Եթե պարակտիկայով զբաղվողների միջև… իսկ դուք դեռևս համարվում եք կանխավճարով պրակտիկայով զբաղվողներ… եթե պրակտիկայով զբաղվողների միջև բանավեճ է առաջանում, ապա այն պետք է ավարտվի արդյունքների ամփոփմամբ. նվազագույնը` համաձայն ես, թե համաձայն չես: Եթե դու չես արտաբերում «համաձայն եմ» բառը, ապա դա կարող է նշանակել սեփական կարևորության զգացողության` սկզ, արտահայտում: Սկզ սարսափելի վարակ է, ու մենք պարտավոր ենք քայլ առ քայլ փոքրացնել դրա արտահայտման հնարավոր շրջանակը: Ոչ մի ներողամտություն թույլատրելի չէ: Բանավեճն ավարտվել է, դու համաձայնվել ես իմ դիրքորոշման հետ, ուրեմն բարձրաձայն ու հստակ ասա. «ես համաձայն եմ»:

- Ես համաձայն եմ:

- Ահա այսպես:

- Ես իսկապես խուլ օտարություն եմ զգում ամեն անգամ, երբ ինչ-որ մեկի առաջ սթզ եմ զգում, այդ պահին ես իմ մեջ իսկապես տածում եմ ատելություն, որովհետև հասկանում եմ, որ օտարությունը ատելության սաղմն է: Ու ես չեմ ցանկանում այդ:

- Եվ դու դա կփոխե՞ս: Դու կսկսե՞ս գիտակցել, որ գտնվում ես վտանգի մեջ, քանի որ սթզ-ավոր անձնավորություն ես:

- Այո:

- Իսկ դու ինչպե՞ս ես անելու այդ:

 - Այսի՞նքն: - Ջեյնը չհասկացավ հարցը:

- Դե դու ասում ես, որ կսկսես գիտակցել, ավելի կոնկրետ` ինչպե՞ս ես դու դա անելու: Դու հայտարարեցիր, որ կսկսես ինչ-որ գործողություն, ահա և պատմիր, թե ինչպես կանես այդ: Եթե դու ասում ես, որ «կփորես փոս», ապա կարող ես պատմել, թե կոնկրետ ինչպես ես փորելու. կվերցնես բահը, առավոտյան ժամը ութից կսկսես փորել, ճաշին ընդմիջում կանես…

- Դե… ես կսկսեմ գիտակցել, - անվստահորեն ասաց Ջեյնը, չիմանալով, թե ինչ ավելացնի:

- Ե՞րբ կսկսես: Ինչքա՞ն հաճախ կանես այդ: Ի՞նչ գործիքներով: - Ֆոսսան նրան հարցերով ողողեց:

- Ֆրագմենտնե՜ր, - բացականչեց Աիրինը:

- Ֆրագմենտներ, - հաստատեց Ֆոսսան: - Քո խնդիրը կայանում է նրանում, որ փոս փորելուն դու լրջությամբ ես վերաբերվում: Քեզ համար դա մի որոշակի միանգամայն առարկայական, իմաստալից գործունեություն է, այդ պատճառով էլ դու հեշտությամբ կարող ես պլան կազմել ու հետևել դրան: Իսկ ինքդ քեզ ինչ-որ պարզության վերաբերյալ հաշվետու լինելը ինչ-որ անլուրջ բան է. դու հարմարվել ես այս ամենին, բայց ես քեզ առաջարկում եմ հարմարվել մեկ այլ բանի, որ հենց ա՛յս գործունեությունն է բոլոր հնարավոր գործունեությունների մեջ ամենալուրջը: Առանց փոսի դու կարող ես ապրել, կամ էլ ծայրահեղ դեպքում այն կարող է փորել մեկ ուրիշը, ում դու կխնդրես կամ էլ կվարձես: Բայց քո մեջ փտող ատելությունը քեզնից բացի ոչ ոք չի կարող փորել, այս հարցում ոչ ոքի չես կարող խնդրել կամ վարձել, որպեսզի քեզ ծառայություն մատուցեն: Անգամ հարավոր է, որ սա քո կյանքի ամենալուրջ գործն է: Արդյո՞ք կորող են շատ ստեղծագործական մտահղացումներ ծագել փտող ատելության հողի վրա: Արդյո՞ք կարող են շատ ինտենսիվ, վառ, հյութալի պայծառ ընկալումներ ծագել, երբ օտարության բացասական ֆոնը ամեն ինչ ծածկում է մեռյալ թաղանթով: Այնպես որ, եթե դու ցանկանում ես լրջությամբ մոտենալ այս խնդրին, ապա այն անհրաժեշտ է լուծել կոնկրետ գործողություններով, պա՞րզ է:

- Այո:

- Օրինակ, կա «արտասանության» պրակտիկա: Ցանկացած այլ գործունեության ընթացքում ամեն տաս վայրկյանը մեկ բարձրաձայն արտասանել մի արտահայտություն, որը հանդիսանում է ինչ-որ պարզության արտացոլում, կամ, որը նախատեսված է որոշակի դիրքորոշման, վիճակի ձևավորման համար, ու այդ արտահայտության բազմաթիվ անգամներ կրկնությունը բերում է այն բանին, որ այդ արտահայտությունը սկսում է հայտնվել ներքին երկխոսության մեջ, խթանելով անհարմարության, ամաչկոտության հեռացմանը: Եթե դու սկսես արտասանել «սթզ – օտարություն - ատելություն» արտահայտությունը, ապա ամեն անգամ այն քեզ կհիշեցնի քո կողմից նվաճված պարզության մասին, ու այդ կերպ այդ պարզությունը կսկսի ներծծվել, թափանցել քո մեջ, արմատավորվել, իշխել քո գործողությունների ու ցանակությունների վրա: Այդ պատճառով էլ այս պրակտիկան մենք անվանում ենք նաև «պարզության փաթաթում»: Մեկ ֆրագմենտը արտասանության տասնհինգ րոպե է:

- Նույնպե՞ս բարձրաձայն:

- Ցանկալի է, նույնպես բարձրաձայն:

- Իսկ ինչո՞ւ ամեն դեպքում հատկապես «խրենահատում», ինչո՞ւ «խրեն» բառը, - Աիրինը չէր լռում:

- Այդպես ստացվել է, - պատասխանեց Ֆոսսան: - Այդպես հորինել է Բոդխին, ու ինձ դուր է գալիս, ռեզոնանս է առաջացնում կայտառության հետ: Դասն ավարտված է:

 

Ամբողջ կազմով հավաքվում էին ոչ հաճախ, առավելագույնը օրական երկու անգամ, քանի որ յուրաքանչյուրն ուներ իր գործերը, այդ պատճառով էլ Թոմասը, Ֆլորինդան ու Ֆոսսան երբեմն անհատներին կոնկրետ առաջադրանքներ էին տալիս, ինֆորմացիա, որը հետո աստիճանաբար տարածվում էր խմբի մյուս անդամների միջև:

Երեկոյան նրանց մոտ սենյակ եկավ Թոմասը, ու նրանք Աիրինի հետ սկսեցին քննարկել ինչ-որ բան, կապված հանքաքարերի հետ: Ուսումնասիրել քարերը Ջեյնը սիրում էր, ու հնարավորություններ դրա համար շատ կային. բազայի շատ վայրերում ինչ-որ անկյուններում կարելի էր հանդիպել բազմաթիվ դարակներով ապակյա պահարաններ, որոնցում կային ամենատարբեր հանքաքարեր: Մեկ այստեղ, մեկ այնտեղ հանդիպում էին քարացած մարմիններով խոշոր մռութներ, որոնք վերածվել էին ագատի կամ հասպիսի, հսկայական կվարցերի ու լաբրադորաքարերի: Կենտրոնական ջրամբարի մոտ կար երկու տոննա քաշով հսկայական տաբրադորաքար, որն արևի լույսի տակ փայլում էր աներևակայելի ճառագայթներով: Բայց հենց հանքաբանությունը, որպես գիտություն Ջեյնին բավականին քիչ էր հետաքրքրում, ու Թոմասին ու Աիրինին այդ հարցերը քննարկելու հնարավորություն տալով, ինքը խորացավ նոթբուքի մեջ, փորձելով անցնել գենետիկայի տերմինների ջունգլիով: Գենետիկան, հակառակ առաջնային վախերին, բավականին հետաքրքիր պարզվեց: Էնդին ճիշտ դուրս եկավ. բարդ տերմինների բազմազանության պատճառով առաջացած սկզբնական ցնցումը անցավ: Ջեյնը աստիճանաբար իմանում էր ավելի ու ավելի շատ ինֆորմացիա, որը կուտակվում է զգալի ֆրագմենտների մեջ: Հիմա նրա առաջ էպիգենետիկայի ոլորտից վերջին նորություններն էին,  որին այստեղ` բազայում, մեծ ուշադրություն էր հատկացվում: Թեման ինքնին  հետաքրքիր էր, բայց դատելով ամեն ինչից դրա հանդեպ բազայի գիտնականների հետաքրքրվածությունը միայն դրա հետ չէր կապված, ինչ-որ կերպ այն կապված էր գլխավոր նպատակների հետ, որոնց վերաբերյալ Ջեյնը չուներ հստակ պատկերացում: Իրականում նա անգամ համոզված չէր, որ դա, այդ «գլխավոր հետաքրքրվածությունը», կա, այնքան բազմազան, բազմակողմանի ուղղված էին հետազոտությունների ուղղությունները: Կոնկրետ հարցերը, որոնք տրվում էին Էնդիյին կամ Թոմասին, կամ էլ ցանկացած ուրիշին, հասկանալի պատասխան չէին ստանում: Վերջիվերջո նրա գլխում ծագեց հասարակ միտք, որը կայանում էր նրանում, որ համապատասխան բոլոր հնարավոր հետաքրքրվածությունների վրա դրված շեշտադրումներին, կհամապատասխանի լաբորատոր ենթակառուցվածքը, այնպես որ անհրաժեշտ է նայել, թե որ լաբորատորիաներն են գերակշիռ տեղ զբաղեցնում բազայում, թեկուզ անգամ հաստատության չափերով կամ այնտեղ աշխատող մարդկանց քանակով, ու ինչ-որ բան հնարավոր է, որ ստացվի հասկանալ: Բայց այս մոտեցումը նույնպես անհեռանկարային պարզվեց, քանի որ կշեռքի մի նժարին կարելի դնել նոր կառուցվող հսկայական գենետիկական լաբորատորիան, իսկ մյուսին` տասնյակ մարդկանց, ովքեր լուռ անցնում են մեկ այստեղով, մեկ այնտեղով, մեկ փակվում են իրենց աշխատասենյակներում, մեկ էլ կորչում են խրեն, թե հասկանաս որտեղ, որպեսզի հետո հանկարծակի հայտնվեն ներքևի մակարդակների վրա. ու ի՞նչն է այստեղ գերակշռում: Ինչո՞վ են զբաղվում այդ մարդիկ, ո՞ւր են նրանք կորչում:

Վերջիվերջո այս ամենից գլուխ հանելու փորձերի անպտղությունը հիասթափեցրեց, ու Ջեյնը շարունակեց զբաղվել իր գործերով:

Մարտան, որքան կարողանում էր, Ջեյնին թարմացնում էր, նրան գրականություն էր տալիս, հրավիրում էր քննարկումների, որոնցից Ջեյնը դեռևս շատ քիչ բան էր հասկանում, բայց էպիգենետիկայի հիմանական հարցերը աստիճանաբար նրա համար դարձան սովորական ու հասկանալի, ու ընդհանրապես թեման գրավիչ էր: Ջեյնին այնքան էլ հասկանալի չէր, թե ինչու էր Մարտան հետաքրքրված իրեն գրավելու հարցում. միգուցե դա ընդհանուր բարյացակամություն էր, իսկ միգուցե նա ենթադրում էր, թե Ջեյնը կարող է իրեն ինչ-որ օգնություն մատուցել: Մարտան համառորեն հաղթահարեց պերֆեկցիոնիզմը, որը քիչ էր մնում ոչնչացներ Ջեյնի հետաքրքրվածությունը. վերջինս որոշել էր, որ ամենից առաջ պետք է «տիրապետի հիմքերին», ու իր ձեռքը վերցնելով գենետիկայի երեք հատորանոց խոշոր թալմուդները, սկսել էր խնամքով ուսումնասիրել դրանք: Հետաքրքրությունը կորչեց արդեն երեք օր անց, ինչն էլ անհապաղ նկատեց Մարտան: Իմանալով, թե ինչով է զբաղված Ջեյնը, նա ընկերաբար հայհոյեց վերջինիս ու տարավ Ջերիյի մոտ: Վերջինս, ով քայլում էր երկհարկանի ֆուտբոլային դաշտի մի ծայրից մյուսը, որի վրա տեղավորված էր նոր լաբորատորիան, միանգամից մաքրեց Ջեյնի ուղեղը:

- Փոքրի՛կ, դա հիմար պերֆեկցիոնիզմ է, - հայտնեց Ջերին նրան: - Պատկերացրու, թե ինչ կլինի, եթե դու որոշես նախքան հետազոտությունները սկսելն անցնել այն ամբողջ ճանապարհը, որը գենետիկան ու ֆիզիոլոգիան անցել են երկու հարյուր տարում: Եվ ի՞նչ, դու կսկսես կարդալ Մեչնիկով ու Պավլո՞վ, Պաստեր ու Կո՞խ: Չեմ վիճում, այդ ամենը շատ հետաքրքիր է, ու ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում դու մեծ հետաքրքրությամբ կկարդաս և՛ նրանց, և՛ շատ ուրիշներին, ում մասին հիմա անգամ չես էլ լսել, բայց չի կարելի դա ընդունել որպես պարտադիր նախաբան: Չի կարելի սկսել ծանոթանալ գիտության հետ դասագրքից, որտեղ պարագրաֆ պարագրաֆի հետևից շարադրաված են գիտության վերաբերյալ ժամանակակից պատկերացումները: Ոչ մի դեպքում, դա մա՛հ է: Դա կալիումի ցիանիդ է: Եթե դու ուզում ես տարվել գիտությամբ, գնա անմիջապես ցիկլոնի կենտրոն, հենց հետազոտությունների սիրտ: Ներխուժիր սրբությունների սրբության մեջ, խոսիր այստեղ վաղուց բնակվողների հետ: Թքաց ունեցիր այն բանի վրա, որ ոչինչ չես հասկանում: Դու անընդհատ ուսումնասիրիր, հարցեր տուր, բաց արա այդ նույն դասագրքերն ու այնտեղից վերցրու այն, ինչ ցանկանում ես, ինչը քեզ հետաքրքրում է: Օրինակ, հենց էպիգենետիկան…

Ջեյնը անգամ չէր էլ կասկածում, որ «էպիգենետիկա» բառը կհիշատակվի նրանց խոսակցության արդեն երկրորդ րոպեյի ընթացքում:)

- Այն գենետիկայի նոր, երիտասարդ, քիչ ուսումնասիրված ճյուղ է: Մենք առաջին քայլերն ենք անում, ու ի՞նչ, դու քեզ կզրկես մեզ հետ այդ քայլերն անելու հաճույքից: Միայն այն պատճատով, որովհետև դասական գենետիկայի ոլորտից գիտելիքներ չունե՞ս: Հիմարությո՛ւն: Այն ժամանակ, երբ դու ունենաս այդ գիտելիքները, մենք կլինենք առջևում, հեռու քեզանից: Դու բաց կթողնես բազմաթիվ հետաքրքիր բաներ, ու մինչև դու յուրացնես բաց թողածդ, մենք էլ ավելի հեռուն կգնանք. սա անելանելի շրջանակ է: Ո՛չ, անհրաժեշտ է ներխուժել ամենախորը շերտերը ու աստիճանաբար բարձրացնել մասնագիտական մակարդակը. հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ կստացվի:

- Դե իսկ բացի դրանից, - ավելացրեց նա, կանգ առնելով ու ուշադիր նայելով Ջեյնի վրա, - չէ որ դու ֆիզիկոս ես: Քո ուղեղն աշխատում է ինչպես ֆիզիկոսի ուղեղը, այլ ոչ ինչպես գենիտիկինը: Դա նշանակում է, որ դու ցանկացած պահի կարող ես հուշել խնդրի զարգացման մեզ համար անսպասելի մոտեցում, քո մոտ կարող է առաջանալ այնպիսի գաղափարի կայծ, որը մեզ մոտ երբեք չի առաջանա, ուղղակի այն պատճառով, որովհետև մեր ուղեղն աշխատում է մի ինչ-որ սովորական ուղղությամբ, հասկանո՞ւմ ես:

Ջեյնը հասկանում էր: Նրան դուր էր գալիս իրեն այնպիսի մարդ զգալ, ով կարող է օգտակար լինել, ումից կարելի է հետաքրքիր գաղափարներ ու անսպասելի մոտեցումներ սպասել: Սա պահպանում էր նրա խանդավառությունը, որով նա փորձում էր գլուխ հանել հռչակավոր էպիգենետիկայից: Ու նա միայն զգալիորեն ուշ իմացավ, որ Ջերին ֆիզիկայից հասկանում է ոչ ավելի վատ, քան Պոլը ու Էդը, հիսուն ամյա, բարձրահասակ տղամարդը, ով ֆիզիկայի լաբորատորիաներից մեկի կառավարիչն էր, որտեղ հասկանալի չէր, թե ինչով էին զբաղվում: 

Ընդհանրապես, պարզվեց, որ գենետիկան ըստ էության իրականում բավականին պարզ գիտություն է: Այս գիտությունը հետազոտում է այն, ինչը նախկինում անհնար էր թվում. ժառանգական փոփոխությունների փոխանցումը ֆենոտիպում կամ գեների էքսպրեսիայում ոչ ԴՆԹ հաջորդականությունների միջոցով: Լաբորատոր պայմաններում այսպիսի փոփոխությունները կարող են տեսանելի մնալ տարբեր կենդանի օրգանիզմների մի քանի սերունդների ընթացքում:

Հարյուրավոր տարիների ընթացքում ենթադրել են, թե ԴՆԹ մուտացիաներն ու փոփոխությունները երկու երևույթներ են, որոնցից մեկն անհնար է առանց մյուսի: Դրանք փաստացիորեն նույնականացված էին գենետիկների գլուխներում: «Մուտացիա» ասելով հասկանում էին «ԴՆԹ փոփոխություններ» ու հակառակակը: Սակայն, դեռևս քսանմեկերորդ դարի սկզբին պարզվեց, որ դա այդքան է այդպես չէ: Երբեմն այնպես է պատահում, որ ԴՆԹ հաջորդականության մեջ փոփոխություններ տեղի չեն ունենում, բայց դրա փոխարեն ուրիշ գենետիկական գործոններ ստիպում են գեներին իրենց այլ կերպ պահել: Ու, եթե նախկինում բոլորը մտածում էին, թե միայն գեներն են կանխորոշում, թե ինչն է իրենից կենդանի օրգանիզմ ներկայացնում (նարառյալ նաև մարդուն), ապա այսօր մենք արդեն հաստատ գիտենք, որ այն ամենն, ինչ մենք անում ենք, ինչ ուտում ենք, ինչ խմում ենք, ինչպիսի տպավորություններ ենք ստանում, իսկ գլխավորը, զգում ենք արդյոք բացասական էմոցիաներ, թե պայծառ ընկալումներ, ու կոնկրետ ինչպիսի ու ինչ քանակությամբ, այս ամենն առանց բացառության ազդեցություն է թողնում մեր գեների ու ապագա սերունդների գեների էքսպրեսիայի վրա: Էպիգենետիկան փաստացիորեն մեզ մի աշխարհից, որում ամեն ինչ պարզվեց կտրականապես ծրագրավորված ու մեր կենսակերպից չկախված, վերադարձրեց մեկ այլ աշխարհ, որտեղ ազատ ընտրության հնարավորություն կա ոչ միայն հոգեկան շրջանում, այլ նաև գենետիկական շրջանում:

 «Գեների էքսպրեսիայի վրա ազդեցություն», - հաճույքով կրկնեց Ջեյնը, ով հաճույք էր ստանում այն բանից, որ դեռ մի քանի ամիս առաջ այս բառակապակցությունը իր մեջ կառաջացներ անվստահության նոպա, բայց հիմա նա արդեն գիտեր, որ էքսպրեսիան դա մի պրոցես է, որում գենի ժառանգական ինֆորմացիան, այսինքն ԴՆԹ նուկլեոտիդների հաջորդականությունները, փոխակերպվում են կոնկրետ ֆունկցիոնալ նյութի, լինի դա ՌՆԹ կամ սպիտակուց:

«Բոդխիի Երկրի» լաբորատորիաներում անդադար իրականացվում էին այն բանի հետազոտությունները, թե ինչպես են պայծառ ընկալումներն ազդում գեների էքսպրեսիայի վրա, ու դա չափազանց, ցափազանց հետաքրքիր էր: Պարզվեց, որ ինտրոնները, ԴՆԹ հենց այն նույն չկոդավորող տեղամասերը, ՊԸ առկայության դեպքում անսովոր կերպով ակտիվանում են, իսկ հասարակ մարդու մոտ դրանք գտնվում են քնած վիճակում ու տրանսկրիպցիայի վրա ազդեցություն չեն թողնում: Ինտրոնները ցույց են տալիս, թե գենոտիպի այս կամ այն կտորներն ինչ հերթականությամբ կհավաքվեն: Իսկ այդ հերթականությունից կախված է շատ բան, եթե ոչ ամեն ինչ: Այստեղից բխում է հետազոտության միանգամից մի քանի ուղղություն, ու Ջեյնը օր օրի սեփական հաճույքի ու Մարտայի և Ջերիի հաճույքի համար  ավելի ու ավելի էր խրվում այդ ամենի մեջ:

Ուղղություններից մեկը կայանում էր այն մարդկանց գենետիկական կառուցվածքի հետազոտության մեջ, ովքեր ապրում են տարբեր պայծառ ընկալումներ: Փորձարկվողը կազմակերպում էր որոշակի ՊԸ կամ ՊԸ ամբողջականության տեղատարափ, որից հետո նրա ԴՆԹ ենթարկվում էր հետազոտության: Սա կարող է անհավանական թվալ, բայց այնուամենայնիվ պարզվեց, որ ՊԸ համառորեն ծնման անգամ երեք օրը բավականաչափ է, որպեսզի ինտրոնները սկսեն գործել մի փոքր այլ կերպ, որոշակի սպիտակուցների հավաքածուի հաջորդականությունը փոխվի, ինչն էլ փոխեց նաև դրանց հատկությունները: Բայց ի՞նչ մակարդակի:

Փախստականների ու սիմպատների ընտանիքներում ծնվում էին երեխաներ, այս երևույթը սկսվել էր դեռևս այն ժամանակ, երբ մռութամշակույթի կառուցումը դեռ նոր էր սկսվում, ու առաջին արդյունքները միանգամայն կանխատեսելի էին. ծնված երեխաները բացարձակապես նույնն էին, ինչպես սովորական երեխաները, ու նրանցից շատերը չէին ընդունում մռութակյանքը և վերադառնում էին սովորական աշխարհ, արգելապատից այն կողմ, որը սովորական մարդկանց աշխարհը բաժանում էր այն մարդկանց աշխարհից, ովքեր ձգտում էին ՊԸ: Բայց, երբ երեխաները ծնվում էին մռութներից, իրավիճակը այլ էր լինում. հետաքրքիր ու կենդանի սիրունիկների գերակայությունը սովորականների նկատմամբ ապշեցուցիչ էր լինում: Հենց այդ ժամանակ էլ ծնունդ առավ հիպոթեզն այն մասին, որ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում, ով արմատավորում է պայծառ ընկալումներ, այն ֆիզիկական ապրումներն ու ֆիզիկական կերպարանափոխությունները, որոնց շարքի միջով նա անցնում է, իրենց հետքն են թողնում նաև գենետիկական կառուցվածքի վրա:

Մեկ այլ ուղղությունից էլ բխում էր ՊԸ ազդեցություն, որը մարդը զգում էր այն կենդանի մռութների նկատմամբ, ովքեր գտնվում էին նրա ազդեցության տակ: Դեռևս շատ վաղուց հայտնի է դարձել, որ, եթե օրինակ, գազարի մոտ, դրա աճի ընթացքում, նվագել սիմֆոնիկ կամ երգեհոնային երաժշտություն, ապա դրա աճը ավելանում է, և միևնույն ժամանակ ռոքային աններդաշնակությունը զգալիորեն դանդաղեցնում է այն ու հանգեցնում է առավել հիվանդոտ պտուղների առաջացմանը: Համանման արդյունք է նկատվում նաև, եթե ծաղիկների հետ զրուցել նուրբ կամ կոպիտ: Բայց այս ամենը դուրս չէր գալիս կենցաղային խոսակցությունների սահմաններից, ու պարզ է, թե ինչու. մի՞թե սովորական մարդը կարող է «նուրբ խոսել»: Նա կարծում է, թե նուրբ է խոսում, բայց իրականում այդ պահին ապրելիս է լինում ինչ-որ վիրավորանք, կամ ֆոնային սթզ, կամ էլ նմանատիպ մեկ այլ բան: Այդ պատճառով էլ ստաբիլ արդյունքներ չէին էլ կարող նկատվել: Գործերն այլ կերպ էին ընթանում «Բոդխիի երկրի» լաբորատորիաներում, որտեղ պայծառ ընկալումների արմատավորումը դրված էր մասնագիտական հիմքերի վրա: Ու արդյունքները ապշեցուցիչ պարզվեցին: Բույսը, որն ընտրվել էր որպես այս կամ այն ՊԸ համար պայծառ գործոն, ինչպես նաև որպես այդ ՊԸ օբյեկտ, գեների էքսպրեսիայում ակնհայտորեն ենթարկվում էր զգալի փոփոխությունների: Մնում էր միայն պարզել, թե արդյոք դա ունի ինչ-որ էվոլյուցիոն իմաստ:

Ապշեցուցիչ արդյունքների հասավ հետազոտողների այն խումբը, որոնք իրենց փորձերն անցկացնում էին Նամչեյի բաժանմունքում: Ջեյնն արդեն դադարել էր զարմանալ «Բոդխիի Երկրում» մեկ այստեղ, մեկ այնտեղ բաժանմունքներ հայտնաբերելով, այդ պատճառով նա անգամ չզարմացավ, երբ պարզվեց, որ բլուրի ամենավերևում, Քումուջունգից բարձր, Նամչեյից ոտքով մեկ ժամվա ճանապարհի հեռավորության վրա, տեղավորված էին ոչ մեծ կենսաբանական, իսկ ավելի կոնկրետ` կենդանաբանական ու բուսաբանական լաբորատորիաներ: Մի առիթվ ժամանակ գտնելով, Ջեյնը Մարտայի հետ մի քանի օրով մեկնեց այնտեղ. սեփական արագաշարժ երկտեղանի ուղղաթիռը սարսափելի հարմարավետ դուրս եկավ, ու այդ ճանապարհորդությունից անմիջապես հետո Ջեյնը գրանցվեց օդաչույական դասընթացների, Մարտան միանգամայն ազատորեն ղեկավարում էր ուղղաթիռը: Նստած լինելով թափանցիկ կաթիլի մեջ , որը անցնում էր ձյունածածկ լեռների միջով, Ջեյնը այնպիսի հիացմունք ապրեց, որի մեջ հետագայում, միայն հիշողությամբ անգամ, հեշտությամբ էր թռիչք կատարում:

Քումուջունգի լաբորատորիան անկրկնելի փոքրիկ էր. մեկ հեկտար մակերեսի վրա տեղավորված էր երկհարկանի տնակը, որը երկու կողմից երիզված էր խոշոր քարաժայռերով: Վերևից ամբողջ օրվա ընթացքում ապակյա առաստաղի միջով թափանցում էր արևը: Այստեղ և՛ ապրում էին, և՛ աշխատում: Ընդհանուր առմամբ տունը զբաղեցնում էր միանգամայն փոքր տարածություն, ու այդ հեկտարի մեծ մասը զբաղեցնում էր մրտավարդի անտառը, որից կախված էին աներևակայելի քարաքոսեր ու մամուռներ: Հենց այս անտառի սահմաններում էլ կատարվում էին էքսպերիմենտներ, որոնց հետագայում սպասվում էր դարակազմիչ դեր: Հազվադեպ էր կարելի հանդիպել իրենց հետազոտություններով այդքան տարված մարդկանց: Արթնանալով առավոտյան ժամը հինգին, Ջեյնը նրանց բռնացնում էր փորձարկումներ կատարելիս կամ էլ արդյունքներ ամփոփելիս, իսկ երեկոյան ժամը տասին պառկելով, նա հեռանում էր հետազոտողներից ափսոսանքով, քանի որ այդ ժամի երեկոյան բանավեճերը ամենաթեժն էին:

Նրա համար այդ հետազոտությունների ամենահետաքրքիր ճյուղը վերաբերվում էր առաջադիմությանը: Այդ խմբի հետազոտողների կողմից կենդանի բնության հանդեպ ցուցաբերած ազդեցությունը ուներ ուղղություն: Առավել նկատելի արդյունքների էր հասել Չիլիից եկած զույգը` մաքուր գերմանական արտաքնով տղամարդ ու կին, ովքեր աշխատում էին ագռավների խմբի հետ: Երբ Ջեյնն առաջին անգամ լսեց, թե ինչպես են խոսում այդ ագռավները, նա աներևակայելի զարմանք ապրեց: Ուղղակի անհնար էր դրան հավատալ, բայց ագռավները իրականում խոսում էին, իհարկե, դեռևս միմյանց հետ: Նրանք չէին կռկռում, միայն հազվադեպ: Նրանք արձակում էին հարյուրավոր բազմազան ձայներ, որոնք մանրամասնորեն գրանցվում էին ու հետազոտվում: Ագռավները ժամերով նստում էին մոտակա ծառերի վրա ու մարզվում էին տարբեր ձայների արձակման մեջ: Խեոլգի (որքան էլ տարօրինակ լինի, բայց պարզվեց, որ դա տղամարդու անուն է) ու Լաուրայի սկզբունքային դիրքորոշումն այն էր, որ ագռավները, հակառակ իրենց կամքին, չպետք է մարզվեն: Բանտարկած վիճակում ցանկացած կրթման ձև նրանք մերժում էին, որպես բացարձակ արհեստական, հակաէվոլյուցիոն ու այդ պատճառով էլ անհեռանկար: Նրանք ցանկանում էին զբաղվել միայն այնպիսի ազդեցությամբ ագռավաների վրա, որը հետաքրքիր կլիներ հենց ագռավների համար: Նրանց կարծիքով միայն դա է ապահովում ագռավների բարձր ու անկեղծ հետաքրքրվածություն ինքնազարգացման ու գիտելիքները սերունդներին փոխանցելու հարցում:  Ու նրանք ստացան ցանկալի արդյունք: Յուրաքանչյուր ագռավի վզիկը կապված էր գունավոր ժապավենիկով, ու անգամ Ջեյնը շուտ սովորեց ճանաչել նրանց ըստ գույների համադրության: Զարմանալի էր, բայց, ինչպես պարզվեց, ագռավները նմանապես հեշտությամբ տարբերում էին մարդկանց դեմքերը: Հենց դեմքերը: Բավական էր միայն, որ Ջեյնը դեմքը պատուհանից ներս մտցներ, և ագռավների հետաքրքրությունը կորչում էր ու նրանք տեղափոխվում էին հարևան ճյուղերի վրա: Բավական էր, որ այստեղ բնակվողների կազմից որևէ մեկը պատուհանից դուրս նայեր, և նրանք անմիջապես մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում: Ջեյնը նախկինում էլ էր կարդացել այն մասին, որ ագռավներն անսահման խելացի թռչուններ են, որոնք ունեն խաղերի բարդ ձևեր ու սոցիալական կարգ: Եվ ամեն դեպքում ուժեղ, հզոր, փոքր չափի կատվի չափերով թռչունների այդ տեսակը, որոնք ժամ ժամի հետևից, օր օրի հետևից մշակում են սեփական խոսքը, ովքեր քո աչքի առաջ ստեղծում են իրենց իսկական լեզուն, ամեն դեպքում մնում են ապշեցուցիչ:  

Նայելով նրանց վրա, Ջեյնի մոտ ծագում էին ամենատարբեր մտքեր ու ֆանտազիաներ, սկսած ծեր տարիքի հակաուտոպիայից, երբ խելք հավաքած թռչունները դառնում են ագրեսիվ քիլլերներ, մինչև հասարակ անվրդով կյանք, որտեղ թռչուններն ու մարդիկ կառուցում են համատեղ աշխարհ, որում ապրում են պայծառ ընկալումներ արմատավորող էակներ: Անկեղծ ասած այդ ամենի քիչ հավանական լինելու մտավախությունները չէին անցնում, ու Ջեյնը կիսվեց մնացածների հետ: Վերջիններս բավականին կոնստրուկտիվ արձագանքեցին, նրան ցույց տալով իրենց փորձարկումների արդյունքները, որոնք վերաբերվում են հենց ագռավների այդպիսի սոցիալական պահվածքին, ովքեր շոշափում էին համագործակցության կամ մրցակցության հարցերը: Պարզվեց, որ նրանց նույնպես հուզում է այդ հարցը, ու ստացված տվյալները միանգամայն հուսադրող էին. կրթման առաջին փուլում թռչուններն իրենց բավականին եսասիրաբար էին պահում, առաջնորդվելով «ով ավելի ուժեղ է, նա էլ ճիշտ է» սկզբունքով: Չի կարելի ասել, որ նրանք կռվում էին սննդի համար, այդպիսի երևույթ համարյա չնկատվեց, բայց մրցակցությունը, որում հաղթում էր առավել արագաշարժ ու սրամիտ թռչունը միանգամայն բնական էր: Թռչունների լեզվի զարգացմանը զուգընթաց, զարգանում էր նաև նրանց սոցիալական կազմակերպվածությունը, և ի հաճույք ու ի թեթևացում գիտնականների այդ զարգացումն ընթանում էր կառուցողական քաղաքականությամբ. սկսեցում էին ավելի հաճախ արտահայտվել ընկերությունն ու փոխադարձ օգնությունը: Եթե նախկինում թռչուններին կերակրում էին միայն նրանց հարազատները, ապա հիմա ցանկացած մեծ թռչուն կարող էր կտուցով բռնած բերել մի կտոր համեղ թխվածքաբլիթ ու հյուրասիրել թռչուններին, ինչը ծնողների հնարավորության էր տալիս իրենց ժամանակը ծախսել և՛ ուսման, և՛ այլ գործերի վրա: Առավել բարդ էին դարձել նաև նրանց խաղերը: Ուժեղացել էր նրանց վստահությունը այն մարդկանց հանդեպ, ում իրենք ճանաչում էին: Արդեն երրորդ օրը ագռավները Ջեյնի ձեռքից վերցնում էին կերը, ու դա հիանալի էր: Այդպիսի վախկոտ թռչուն, ու նա այդքան վստահում է: Նրանք թույլ էին տալիս շոշափել իրենց, բարձրացնել իրենց փետուրները, շոյել իրենց: Ջեյնը շոյում էր նրանց փափկամազիկ գլուխները, փորի մորթին, իսկ թռչունն այդ ընթացքում կանգնած նայում էր նրա վրա: Այդպիսի պահերին ծագում էր պայծառ ուրախություն ու համակրանք այդ կենդանի մռութների հանդեպ:

Անպատասխան էր մնացել մի հարց. արդյո՞ք բոլոր ագռավների համայնքներում տեղի կունենային հենց այսպիսի փոփոխություններ, թե միայն նրանց մոտ, ովքեր ունեին ՊԸ արմատավորող ուսուցիչներ: Հաշվից չէր կարելի գցել նաև այնպիսի գործոն, որը կայանում էր ցանկությունների ուղղվածության մեջ: Ագռավների մշակույթի զարգացման ղեկավարումը ապահովվում էր, որքան էլ տարօրինակ լինի, բայց հենց գիտնականների ուրախալի ցանկություններով, չէ որ դրանից բացի նրանց հետ ոչ մի այլ հաղորդակցության միջոց դեռևս չէր կարող գոյություն ունենալ: Ջեյնը դեռ թույլ էր հասկանում այդ ամենի էությունը, ու համաձայն Լաուրայի ասածների միայն չորրորդ դասարանում, եթե իհարկե հասնի այնտեղ, նրան շատ բան հասկանալի կլինի, բայց ընդհանուր առմամբ այդ ամենն ուներ այսպիսի տեսք. գիտնականները որոշակի կերպով ֆիքսում էին իրենց մտադրվածությունը, ու դա տալիս էր զարգացման ուղղությունը: «Մտադրվածություն» ասելով հասկացվում էր ընկալումների մի ամբողջ կոմպլեքս. ուրախալի ցանկություն (այսինքն այնպիսի, որն ուղեկցվում է կանխավայելմամբ կամ կանխահիացմամբ, առանց օբյեկտի կանխավայելմամբ), հետո` վստահություն այն բանում, որ զարգացումը կկատրվի որոշակի ուղղությամբ: Այստեղ նաև ընդգրկվում էր մի տարօրինակ հասկացություն, ինչպես «թափանցումը»: Ջեյնը փորձում էր պարզել, թե դա ինչ է, բայց Ֆոսսան բացատրեց, որ թափանցումը կսովորեցնի Թոմասը, ու դա կլինի ոչ ավելի շուտ, քան երկրորդ, ու հնարավոր է անգամ երրորդ դասարանում: Մտադրվածության հետազոտությունը պատկանում էր ոչ-մռութների համար գաղտնի թենատիկային, այդ պատճառով էլ Ջեյնը դեռևս չէր կարող մանրամասնորեն վերլուծել այն:

Հետևում էին ագռավների մշակույթի զարգացմանը նաև ազգագրահետները, ու դատելով նրանց վառվող աչքերից կարել էր ենթադրել, որ այստեղ նրանք զբաղմունք ունեին: Արդյունքները հրապարակվում էին «Բոդխի Երկրի» ներքին կայքում, բայց ագռավների ազգագրագիտությանը Ջեյնի ձեռքերն ուղղակի չէին հասնում. օրվա մեջ շատ քիչ էր ժամանակը, և ուրախալի ցանկությունների մրցակցությունը չափազանց բարձր էր:

Եվ իմիջաելոց, դա նրա կյանքում ևս մի կառուցողական փոփոխություն էր. ուրախալի ցանկությունների մրցակցության ուժեղացում: Նա ժպիտով հիշեց իր առաջին ամիսները, որոնք անցկացրել է այստեղ, երբ նրան թվում էր, թե կյանքը ծայրից ծայր հագեցած է: Իհա՛րկե, ծայրից ծայր: Հիմա նրան թվում էր, թե այն ամիսները համարյա անիմաստ էին անցել, ամեն տեսակ ցանկությունների շուրջ, որոնք խառնված էին գորշությամբ ու անգամ ձանձրույթով: Տարբերությունը հատկապես զգալի եղավ այն ժամանակ, երբ սկսվեցին առաջին դասարանցիների պարապմունքները, ու Ջեյնը սկսեց ֆրագմենտներ կուտակել:

Սկզբում դժվար էր, ու թվում էր, թե ֆրագմենտներն ամեն դեպքում հենց խլում են ժամանակը, այլ ոչ ավելացնում այն: Դժվարությամբ էր տրվում րոպեական ֆիքսման պրակտիկան (րֆպ), որը կայանում էր նրանում, որ պրակտիկայով զբաղվողը ամեն րոպե նոթատետրում թվանշան  էր գրանցում, որը մինուս երեքից մինչև երեք սանդղակով բնութագրում էր նրա ընդհանուր վիճակը, որտեղ զրոյին համապատասխանում էր բավարարվածության վառ-մոխրագույն վիճակը, մեկին` թույլ պայծառ ֆոնը, երկուսին` նկատելի պայծառ ֆոնը ՊԸ ալեցայտքերով, իսկ երեքին` ամուր ու կայուն պայծառ ֆոնը ՊԸ պայծառ ալեցայտքերով ու սեփական ընկալումների փոփոխման համար տարվող պայքարում արտահայտված համառությամբ: Երբեմն սկսվում էր բնական ընկճում, երբ ընդհանրապես չկար րֆպ սկսելու ցանկություն, հատկապես ինչ-որ հետաքրքիր գործունեության ընթացքում, չնայած Ֆոսսան պահանջում էր, որ րֆպ կատարվի հենց ակտիվ ու հետաքրքիր գործունեության ընթացքում: Արդեն տաս օր անց նա «հանգստացավ», ու րֆպ մասին հիշողությունները անհապաղ սկսեցին ռեզոնանս առաջացնել համառության ու կանխավայելման հետ: Քանի որ թվանշանի ու վիճակի ֆիքսման վրա առավելագույնը մեկ վայրկայն է ծախսում, ապա իրականում անգամ ժամանակ չէր ծախսվում, իսկ ահա կյանքի լիությունը րֆպ ժամանակ զգալիորեն ավելանում էր: Եթե նախկինում կարելի էր կես ժամ ինչ-որ անառողջ բանից կառչած մնալ, օրինակ մակաբույծային հետաքրքրասիրությունից կամ փտած ընկերականությունից կամ անգամ բասացական ֆոնի մեջ, ապա րֆպ շնորհիվ դա միանգամայն անհնար դարձավ: Իսկ մեկ ամիս անց սեփական հոգեվիճակի մշտական վերահսկման այդ սովորությունը ցրվեց և այն ժամանակի սահմաններից, որի ընթացքում կատարվում էր այդ պրակտիկան:

Թոմասի հետ նրանք սովորեցին վստահություն-120 պրակտիկա ծնել: Սկսեցին հենց այդ տարիքից, ու Թոմասն առաջարկում էր ոչ մի տեղ չշտապել, այնպես որ դեռ վերջերս նա տարիքը հարյուր քսանից փոխեց հարյուր երեսունի: Վստահությունն այն բանում, որ ինքը նվազագույնը հարյուր քսան տարի կապրի, նաև լուրջ ազդեցություն էր թողնում ինտենսիվության ու ուրախալի ցանկությունների խտության վրա, այնպես որ հիմա ագռավների ազգագրագիտությունը ուղղակի չէր կարող մրցակցել մնացած այլ բաների հետ:

Հենց այնտեղ, Քումջունգում, Ջեյնը հետևում էր հետազոտությունների ընթացքին, որոնք կատարվում էին բուսաբան-պրոգրեսորների կողմից: Եթե բույսերը գոյություն ունեն արդեն միլիարդավոր տարիներ, ապա արդյո՞ք նրանք առաջադիմելու տեղ ունեն: Եվ ովքե՞ր են «նրանք»: Եթե առանձին ագռավն օժտված էր անհատականությամբ, ապա դա անհնար էր ասել բազմաթիվ բույսերի մասին, ինչպիսիք են, օրինակ, միամյա բույսերը կամ սնկերը: Չնայած սնկերի պարագայում Ջեյնը սխալվում էր, քանի որ պարզվեց, որ սունկ ասելով հասկացվում էր ոչ թե մեզ համար սովորական ոտքերի վրա կանգնած գլխարկով համեղ սիրունիկները, այլ սնկամարմին, որը կարող է ունենալ հսկայական չափեր, մինչև մի քանի քառակուսի կիլոմետր, ու կարող է ապրել եկար տարիներ, եթե ոչ տասնամյակներ ու հարյուրամյակներ: Բայց այնուամենայնիվ անգամ մեկամյա բույսերը պարզվեցին ենթարկվող հետազոտությունների «մտադրվածությանը»: Որպես օրինակ Ջեյնը տեսավ փոքրիկ, միագամայն անտեսանելի բույսիկ, որն իրենից ներկայացնում էր մի արմատից աճող քանի խոտիկներ, որոնց ճակատային մասում տեղավորված էին օվալաձև տերևիկներ, որոնք հիշեցնում էին ակացիա: Ջեյնը հիշեց, որ նախկինում այդպիսի թփիկներ տեսել է Թաիլանդում, դրանք աճում էին գետի շուրջ, ու եթե դիպչել այդպիսի ճյուղին, ապա նրա ճակատային մասով բազմաթիվ տերևիկներ սկսում էին շարժվել ու տաս վայրկայն անց ամբողջությամբ փաթաթվում էին: Այստեղ աճեցվում էին հենց նույն բույսերը, բայց երբ աղջկա խորհրդով Ջեյնը մատի ծայրով դիպչեց տերևներին, նա անգամ ցատկեց անսպասելիությունից. տերևիկները համարյա մեկ ցատկով փակվել էին, նրանց ընդամենը մեկ վայրկայն էր անհրաժեշտ եղել, որպեսզի ամբողջությամբ բաց վիճակից անցնեին ամբողջությամբ փակ վիճակի: 

- Դա… մտադրվածության օգնությամբ նպատակաուղղված ազդեցության արդյո՞ւնք է, - ապշած հարցրեց Ջեյնը: - Մի՞թե դա հնարավոր է…

- Ինչպես տեսնում ես, - ուղղակի պատասխանեց սիրունիկը:

- Բայց… արդյո՞ք դա չի հանդիսանում միջամտություն իրադարձությունների բնական զարգամանը: Արդյո՞ք դա բռնություն չի հանդիսանում. մարդկանց, իրենց մտադրվածությամբ, միջամտությունը բույսերի զարգացմանը: Արդյո՞ք դա չի բերում այն նույն հետևանքները, որոնք մենք արդեն ստացել ենք գենետիկայի սկզբում, ստեղծելով գենետիկորեն-ձևափոխված հրեշներին միայն հանուն պտղաբերության ու հարստացման պաշտանմունքի, որոնք, արդյունքում, պարգևատրեցին իրենցով սնվող մարդկանց ծանր հիվանդություններով:

Ջեյնը այս հարցերը ավելի շուտ հռետորաբար տվեց, ընդհանուր առմամբ անգամ պատասխանի չսպասելով, ու սխալվեց. պարզվեց, որ աղջիկը միանգամայն տեղյակ է այս հարցերից:

- «Բնակա՞ն», - վերահարցրեց նա, ու այդ նրա այդ հարցի մեջ նկատվեց ծանոթ տոնայնություն: - Այսինքն ինչպիսի՞: Իսկ ի՞նչ է անբնականը: Եթե ուրախալի ցանկությունները անբնական են, ապա այդ դեպքում ի՞նչն է բնական: Ու բացի այդ, միթե ուրախալի ցանկությունները չեն հադիսանում բնության զարգացման արտադրանք, մի՞թե դրանք ի հայտ են գալիս ինչ-որ ուրիշ, ոչ էվոլյուցիոն ճանապարհով:

Այսպիսի պարզ մտքի քայլը Ջեյնի համար նոր էր: Նա իրականում անգամ չէր էլ կռահում, որ կարելի է հարցին այդ տեսանկյունից նայել: Ինչ-որ կերպ ինքնստինքյան ձևավորված սովորության համաձայն մարդու ցանկացած ազդեցություն բնության վրա դիտվում էր որպես բռնություն, որպես ինչ-որ անբնական բան, բայց չէ որ այստեղ «ցանկացած» ազդեցություն չէ… դա անհրաժեշտ է կանխամտածել, ու Ջեյնը կանխավայելմամբ պատկերացրեց, թե ինչպես իրենք Աիրինի ու Տրապպի հետ դեռ կհայհոյեն միմյանց այս թեմայի շուրջ. նրանց երեքի միջև հաճախակի բանավեճեր ու վիճաբանոթյուններ էին բռնկվում, ու հազվադեպ էր այնպես լինում, որ և՛ հանգիստ Բերտան, և՛ առավել ևս պայթյունավտանգ Սերենան չմիանային նրանց: Ծագեց միտք, որ «հայհոյել միմյանց» բառը մարդկանց մոտ ասոցացվում է «կռվելու» հետ, սակայն նրա համար այդ բառը ավելի շուտ ասոցացվում էր մի քանի շների կայտառ հաչոցի հետ: «Լեզվի փրկություն». այսպես էին ասում մռութները:

- Իսկ ինչ վերաբերվում է «բռնությանը», ապա դա հիմարություն է: Ոչ մի բռնություն չկա, քանի որ եթե մենք բույսերի վրա ազդելիս առաջնորդվում ենք մեր հետաքրքրասիրությամբ, ուրախալի ցանկություններով, ապա դա չի նշանակում, որ նրանք կուրորեն ընդունում են ցանկացած ազդեցություն. ոչ մի նման բան: Նրանք ընտրում են ազդեցությունները: Տվյալ դեպքում այդ բույսը բազմաթիվ ազդեցությունների շարքից ընտրեց մեկը, այնպես որ կարելի է համարել, որ տվյալ ազդեցությունը գտնվում է էվոլյուցիոն պրոցեսի հունի մեջ: Մտադրվածությունը, որը բխում է մարդուց… չէ՞ որ դու հասկանում ես, թե ինչ է «մտադրվածությունը»:

Ջեյնը ստիպված էր ընդունել, որ այնքան էլ լավ չի հասկանում, քանի որ չգիտի ոչ ընկալումների ճշգրիտ բաղադրությունը, ոչ էլ` «թափանցման» ընկալումը:

- Թափանցումը հայտնի մակարդակով կարելի է համարել նվիրվածության տարատեսակ, - պարզաբանեց սիրունիկը:

Այնքան անսովոր էր ուսմունքներ լսել, որոնք դուրս էին գալիս տաս տարեկան աղջկա շուրթերից, ու նրա մեջ ինչ-որ տհաճ զգացողություն առաջացավ. կամ նախանձություն, կամ խանդ, կամ էլ թախիչ այն մասին, որ այդքան ժամանակ նա զուր է վատնել, իսկ կարող էր ինքն էլ այստեղ ծնվել ու մեծանալ. Ջեյնը չէր կասկածում, որ այս աղջիկը պտուղ էր, այսպես ասած, տեղական ծննդի ու դաստեարակության: Գուցա նա անգամ մռութ-երեխա էր:

- … այնպես որ չի կարելի ենթադրել, որ նվիրվածությունից առաջացած ազդեցությունը կարող է բռնություն լինել, - շարունակեց նա, - առավել ևս, ինչպես ես արդեն ասացի, նրանք ընտրում են: Կարծում ես, որ ագռավներն ընդունո՞ւմ են ցանակացած ազդեցություն: Ոչ մի նման բան. նրանք նույնպես ընտրում են, նրանք հիմար չեն: Մենք հետազոտում ենք ոչ միայն այն, թե ինչպես է իրականացվում նրանց կողմից ընդունված ազդեցությունը, այլ նաև այն, թե որ ազդեցություններն են նրանք ընդունում, և որոնք` մերժում, ու այդպիսով մենք էվոլյուցիայի մասին շատ բան կիմանանք: Քեզ հասկանալի՞ է, - ծիծաղելի լրջությամբ պարզաբանեց նա:

- Հասկանալի է: Հետաքրքիր է: Շատ հետաքրքիր է: Ի՞նչ է քո անունը:

- Կունգա: Իսկ քո՞ անունը:

- Իմ անունը… Ջեյն է: Կո՛ւնգա, ես ավաղ եմ վատնել իմ կյանքի քսանհինգ տարիները, հենց այսպես, - չգիտես ինչու հանկարծակի ասաց նա: - Եթե ես կարողանայի ծնվել ու ապրել այստեղ, ապա հիմա ես ուրիշ կլինեյի, ոչ այնպիսի բթամիտ, ինչպիսին հիմա եմ: Քեզ հասկանալի՞ է:

Կունգան գլխով արեց:

- Շատ մեծ տարբերություն կա այն մարդկանց մեջ, ովքեր ծնվել են այստեղ ու հենց ծննդյան օրից ապրում են այստեղ, ու նրանց մեջ, ովքեր, ինչպես դու, գալիս են արտաքին աշխարհից, - իր լուրջ աչուկներով նայելով, հաստատեց նա:

- Ես նույնպես այդ մասին եմ խոսում…

- Բոդխին ասում է, որ կարևոր չէ, թե որտեղից է սկսում մարդը: Կարևոր է այն, թե նա ընդհանրապես սկսում է, թե ոչ:

- Այո՞: Դե… հնարավոր է, որ նա ճիշտ է…

- Նա ճիշտ է: - Կտրականապես արտասանեց Կունգան: - Առանց ամեն տեսակ «հնարավորների»:

Նա ուներ վճռական ու պարզ հայացք, այնպիսի հայացք, ինչպիսին ունեյին նաև Էնդին կամ Ֆոսսան կամ էլ Ֆլորինդան: Նրանք շատ նման էին միմյանց:

- Ես ուզում եմ ձեզ նման լինել, սովորել ձեզ մոտ:

- Բայց չէ որ դու սովորում ես մեզ մոտ, այդպես չէ՞, - զարմացավ սիրունիկը:

- Այո, ես սովորում եմ ու կսովորեմ, ու ես հույս ունեմ, որ Բոդխին հաստատ ճիշտ է, ես նաև տեսնում եմ, թե ինչքան կտրուկ եմ փոխվել մի քանի ամիսների ընթացքում, իսկ չէ որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:

- Միշտ էլ ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Բոդխին ասում է, որ նա, ով իսկապես կենդանի է, ամեն րոպե զգում է, որ իր համար ամեն ինչ նոր է սկսվում:

- Դու հաճախակի՞ ես շփվում Բոդխիի հետ:

- Կցանկանայի ավելի հաճախ շփվել, - խոնարհվելով պատասխանեց Կունգան:

Հանկարծակի Ջեյնի գլխում ծագեց մի անհեթեթ-համարձակ միտք:

- Ասա խնդրում եմ… , իսկ դու, հենց դու չես հանդիսանում… դե…, ինչպես ասած, - նա սկսեց տատանվել, որպեսզի արտահայտության ակամա կոպտությամբ չնեղացնի աղջկան, -

- Ասա խնդրեմ…, իսկ դու, դու ինքդ չե՞ս հանդիսանում… դե…, ինչպես ասեմ, - շփոթվեց Ջեյնը, որպեսզի չվիրավորեր աղջկան իր արտահայտությունների ակամա կոպտությամբ, - առաջադիմականության էքսպերիմենտ, ինչպես մեր ագռավները կամ քո խոտը:

Կունգան լուռ նայում էր Ջեյնի դեմքին, ոչինչ չէր պատասխանում ու ոչ մի կերպ չէր արձագանքում, ընդհանրապես ոչ մի կերպ: Մի քանի վայրկյան Ջեյնը սարսափեց, չէ որ նա հասկացավ, որ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում այն բանի արդյունքում, որ այդ երեխայի վրա տարածվում է մտադրվածության ազդեցությունը, որը ստեղծվում է մռութների, վիշապիկների ու Բոդխիի կողմից, տեղի են ունենում այդ թվում նաև գենետիկական մակարդակի վրա… Բայց սարսափը անցավ, իր տեղը զիջելով կանխագուշակմանն ու հիացմանը. կառուցվում է նոր աշխարհ, հենց նրա աչքի առաջ, ու այդ աշխարհը նրան դուր է գալիս:

Օրն ավարտվում էր, իսկ վաղն առավոտյան նրանք Մարտայի հետ հետ թռչեցին Բազա: Այստեղ մնացին Կունգան ծաղիկների հետ, Խեոլգը ու Լաուրան ագռավների հետ, երկու ազգագրագետ, ում հետ նա անգամ չհասցրեց ծանոթանալ ու նաև տասնյակ մարդկանց հետ, ում հետ նրա ծանոթության մտերմությունը լավագույն ակնկալիքներ ուներ: Այստեղ տեղանքը փոքր էր, ու Ջեյնը մտածեց, որ անհրաժեշտ է լայնացնել այս միկրո-բազան, գնելով հարևան մրտավարդու այգու հարևան տեղանքները: Մի պահ ցանկություն առաջացավ չհեռանալ այստեղից, առաջացավ ափսոսանքի զգացողություն այսպիսի հետաքրքիր աշխարհից բաժանվելու պատճառով, բայց մի ակնթարթ հետո ափսոսանքն անցավ. նրան նույնպես հետաքրքիր կյանք է սպասվում, վաղը, անմիջապես ժամանումից հետո Թոմասի հետ դասընթաց կա, իսկ Պոլը խոստացել է ցույց տալ կոմպակտ ատոմային Էներգետիկայի նոր կատարելագործումները, իսկ Աիրինը նրա վրա կթափի մի կույտ տպավորություններ, Սերենայի հետ էլ կարելի է զբաղվել, ու շատ-շատ այլ բաներով կարել է զբաղվել: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում: 

 

 



<< back forward >>