« ՄԱՅԱ-3 »

« Ամուր գետեր մարմարե քամի »

Գլուխ 09


Մալազիայում Անդրեյը դասավանդում էր աշխարհագրություն Կուալա-Լումպուր քաղաքում, ապա դասավանդում էր շախմատ Կոտա-Կինաբալույում, որից հետո էլ նա տեղափոխվեց մի փոքրիկ գյուղաքաղաք` Սեմպորնա, որտեղ այնուամենայնիվ շատ երեխաներ կային: Սեմպորնայում զբաղվում էին դայվերները, որոնք մի փոքր ավելի ակտիվ տեսք ունեին, քան այն ամենը, ինչը Անդրեյը մինչև այժմ հանդիպել էր: Պարզվեց, որ դայվինգը թակարժեք սպորտաձև է, այդ պատճառով էլ Անդրեյին այն դեռևս հասանելի չէր, սակայն հասանելի էր, ինչպես պարզվեց, Կիմիկոյին, ով անսպասելի բարձրահասակ ճապոնուհի էր, հավանաբար նվազագույնը հարյուր ութսուն մետր հասակով, գեղեցիկ կրծքերով, ում Անդրեյը հանդիպեց դայվերների ակումբում: Տեսնելով ճապոնուհիների շրջանակներում այդպիսի անսովոր երևույթ, Անդրեյն անգամ ինքն էլ չնկատեց, թե ինչպես այդ աղջիկը իրեն ավելի մոտ ձգեց: Որպես ավելացում այս ամենին պարզվեց, որ աղջիկը նաև ցածր ձայն ունի ու թեթև է վերաբերվում մտերիմ ծանոթությանը, այդ պատճառով էլ իրենց ծանոթության հենց առաջին գիշերը նրանք միասին անցկացրեցին:  

Ապշեցուցիչ էր այն, թե ինչպես նա իր անհավանական համեստությամբ համաձայնեց Անդրեյի հետ քնել: Անդրեյի փորձն իմանալ, թե ինչպես ճապոներեն կլինի «հեշտոց» վերջացավ նրանով, որ ճապոնուհին համառորեն սկսեց պնդել, որ կլինի «ասոկո», այսինքն «այնտեղ», իսկ ուրիշ բառեր կտրականապես հրաժարվեց հայտնել: Սեքսով նա կրքոտ էր զբաղվում, չէր ամաչում բարձրաձայն հառաչել, այնպես որ հյուրանոցի հարևանները հավանաբար ամեն ինչ լսում էին. նրա բարոյականությունը հավանաբար թույլ էր տալիս այդ: Անխուսափելիորեն ծանոթանալով մյուս ճապոնացիների հետ, ովքեր այդ դայվ-խմբի անդամներն էին, Անդրեյն արժանացավ համեստ ու հետևաբար նաև լավ մարդու համբավի, այդ պատճառով էլ քանի անգամ նրանք անվճար տվեցին նավ, այնպես որ նա հնարավորություն ուներ ամբողջ օրը արևայբուկ ստանալ տախտակամածի կամ էլ ավազի վրա, քանի դեռ դայվերների ամբողջ խումբը խորասուզվում էր հերթական կղզու շրջակայքում: Սնորքելինգը, այսինքն լողը դիմակով, լողաթևերով ու խողովակով, այստեղ հրաշալի էր, ջրի ջերմաստիճանն այստեղ մինչև երեսուն աստիճան էր, այնպես որ կարելի էր միագամայն հեշտությամբ չորս ժամ անցկացնել ջրի մեջ, լողալով հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ձկների ու հսկայական կրիաների շուրջ:

Ամսվա վերջում, երբ արդեն ավարտվել էր Անդրեյի, առանց վիզայի, մեկնումը Սեմպորնա ժամանեց Իոլկան` անհասկանալի տարիքի անսահման եռանդուն աղջիկ: Նրան կարելի էր տալ և՛ երեսուն տարեկան, դատելով նրա լրջությունից ու ինքնավստահությունից, և՛ տասնութ տարեկան, երբ նա սկսում էր կատաղել ու ինչ-որ զգացողություններով հագեցած թռչկոտել: Անդրեյը նրան էր նայում մի փոքր զգուշավորությամբ, քանի որ վերջինս հանդիասնում էր նրա անմիջական ղեկավարը, ֆոնդում գլխավոր մենեջերի կարգի անձնավորություն, ու վերջինիս որոշումից էր կախված, թե ֆոնդը հետագայում կհոգա նրա ապրուստի, ճանապարհածախսի ու սննդի ծախսերը, թե նրան կթողնի առանց վարձատրության խանդավառ մարդու կարգավիճակում: Անդրեյին դուր էին գալիս դասընթացները: Դրանք օրական երեք-չորս ժամ էին խլում, իսկ մնացած ամբողջ ժամանակը նրան էր պատկանում: Սկբում նա ոչ մի կերպ չէր կարողանում դադարել նյարդայնանալ, քանի որ նա չէր կարողանում ուսուցում անվանել այն ուսուցումը, որն անցկացվում էր: Դե զարգացնող խաղերով դա դեռ հնարավոր էր… Պատահում էր այնպես, որ ամբողջ երեք-չորս ժամվա ընթացքում նրան հաջողվում էր երեխաներին բացատրել միայն երկու-երեք պարագրաֆների բովանդակությունը: Իմանալով ինչ-որ հետաքրքիր բան երեխաները միանգամից աշխուժանում էին, սկսում էին աղմկել, միմյանց ինչ-որ բաներ պատմել ու ապացուցել, անհասկանալի կերպով այնքան հեռավոր թեմաների հասնելով, որ դժվար էր լինում հասկանալ, թե ինչպես է ընդհանրապես հնարավոր այդպիսի անցումը: Թարգմանչուհու աշխատանքի ահռելի մասը կազմում էր ոչ թե Անդրեյի ասածների թարմանությունը մալայերեն, այլ հակառակը` երեխաների քննարկման թարգմանությունը անգլերեն Անդրեյի համար: Ու ընդհանուր առմամբ դա օգտակար էր, քանի որ նա միշտ իր խոսքն ավելացնելու, խոսակցությունը զարգացնելու հնարավորություն ուներ: Բայց հետագայում նա հանգստացավ, քանի որ բոլորը բավարարված էին, աշխատանքը նրա համար միանգամայն հեշտ էր, երեխաները հաճույք էին ստանում դասընթացներից, իսկ ֆոնդի ներկայացուցիչները պնդում էին, որ ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լինի:

Գլխավորը երեխայի մեջ հետաքրքրություն առաջացնելն էր, այլ ոչ թե նրան ինչ-որ սահմանափակ գիտելիքներ տալը: Հետաքրքրություն առաջացնել, դրդել, նրա մեջ սովորելու ուրախալի ցանկություն առաջացնել, ինչը ժամանակի ընթացքում կկարողանա արտահայտվել: Նրան սովորեցնում էին մի, ընդհանուր առմամբ պարզ մտքի. «ուսուցումը նախատեսված է ոչ այն բանի համար, որպեսզ ճնշել»: Եթե մարդու մեջ հետաքրքրություն է առաջանում գիտությունների նկատմամբ, ապա նա ինքնուրույն կսովորի այն ամենը, ինչ կցանկանա, օգտվելով ինտերնետից, գրքերից, ուրիշ մարդկանց հետ շփումից: Իսկ եթե նրա մեջ հետաքրքրություն չի առաջանում, ապա բոլոր ջանքերը զուր են վատնվում, ինչպես ջուրը ավազի մեջ:

Եթե նաև ֆոնդը սկսեր վճարել նրա ծախսերի համար…, ապա այդպես թեկուզ և ամբողջ կյանքում կարելի էր ճանապարհորդել: Միտքը նրան խելացնոր, անհավանական էր թվում: Այդպես չի լինում: Դե հնարավոր է նաև, որ լինում է, դե ո՛չ,  իհարկե լինում է, բայց ոչ նրա հետ: Ինչ-որ ուրիշի հետ, ինչ-որ ճապոնուհու կամ կանադուհու հետ կարող է լինել, բայց նրա հետ` ո՛չ. դա անհնար է: Եվ ամեն դեպքում. իսկ միգուցե լինի: Ու երբ Իոլկան հրամայեց նրան (հենց հրամայեց, այլ ոչ թե հրավիրեց) ընթրել իր հետ, նրան համակեց մանթռաշը, ինչպես էլեկտրատեխնիկայի կամ գծագրության ստուգարքից առաջ: Հանգիստ չտալով, ուղեղը հորատում էր մի միտք. «այսօր պետք է որոշվի»:

Ընթրիքի ժամանակ, հակառակ նրա սպասումներին, ոչինչ տեղի չունեցավ: Իոլկան մենակ չեկավ, այլ իր հետ բերեց ևս երկու աղջիկների. Սեմպորնի ուսուցչական ֆոնդի ամբողջ սկզբնական կազմը: Նրանք ընթրիք պատվիրեցին ու սկսեցին ուտել: Կարծես վճարովի ուսուցչի պաշտոնի քննությունը նույնպես շատ կտարբերվի սպասվելիք պրոցեդուրաներից, որքան և հենց ուսուցումն է տարբերվում նրա համար սովորական ուսուցումից:

Հարևան սեղանի շուրջ ընթրում էր ֆրանսիացիների մեծ խումբ, ու Իոլկան մոտեցավ նրանց, մի քանի արտահայտություն փոխանակեց նրանց հետ, որից հետո հայտնեց, որ իրենք չորսով տեղափոխվում ֆրանսիացիների սեղանի մոտ: Սեղանները միացրեցին, ու ընթրիքը շարունակվեց:

- Ծանոթնե՞ր են, - հարցրեց Անդրեյը:

- Առաջին անգամ եմ տեսնում: Ուղղակի տուրիստներ են:

- Այդ դեպքում ինչո՞ւ մենք միացանք նրանց:

- Համբերություն:

Իոլկան ձեռքով աղջիկ-ուսուցչուհիներից մեկին նշան արեց, ու նրանք երկուսով գնացին զուգարան: Երկու րոպե անց նրանք վերադարձան, բայց աղջկա հագին վարտիք փոխարեն, որով նա հեռացել էր, կային սուպեր-կարճագույն շորտեր: Թվում էր, թե նրա հետույքի նվազագույնը մեկ երրորդ մասը երևում էր դրանց տակից: Փակ շապիկի փոխարեն նա հագել էր տոպ, որից նրա կրծքերը համարյա դուրս էին թափվում, ու, չնայած թույլ լուսավորվածությունը, տեսանելի եղավ, թե ինչքան ուժեղ նա կարմրեց անհարմարությունից, բայց Իոլկան կարծես նրան հրաժարվելու հնարավորություն չէր տվել:

Անդրեյին թվաց, թե Իոլկան դիտավորյալ դանդաղ ու շրջանցումներ անելով էր աղջկան մտեցնում իրենց սեղանին, նրան անցկացնելով մյուս սեղանների մոտակայքով: Մալազիացի տղամարդիկ, դնչերը ձեռքերով բռնած, գերված լինելով գլուխները պտտում էին նրա հետևից, խոսակցությունների աղմուկը մարեց, այդ թվում նաև ֆրանսիացիների մեջ: Մոտենալով իրենց սեղանին, Իոլկան հարվածեց աղջկա հետույքին: Ֆրանսիացիների մի փոքր հափշտակվածության մեջ էին: Անցավ անհարմար լռության տաս վայրկյան, ու մի տարեց ֆրասուհի ինչ-որ բան մռթմթռաց շորտերի վերաբերյալ: Իոլկան հանկարծակի շատ սիրալիր դառնալով, գրեթե աթոռով մեկ հալչելով, վերահարցրեց, թե ինչ էր այդ ֆրասուհին ասում: Վերջինս կրկնեց, որ շորտերը շատ կարճ են:

- Օ, այո՜, - ժպտալով մինչև ականջների ծայրը համաձայնեց Իոլկան: - Շորտերը շատ, շատ կարճ են, հիասքանչ է, այնպես չէ՞:

 Ֆրանսուհին գլխի բացասական շարժում արեց:

- Գիտեք, - սկսեց նա, - այս երկրում, Մալազիայում, դուք հասկանում եք, կան որոշակի կանոններ, ու մենք պարտավոր ենք հարգել դրանք…

Իոլկան ուշադրությամբ լսեց ֆրանսուհու ամբողջ ասածն ու համաձայնեց նրա հետ:

- Ճիշտ եք, միանգամայն ճիշտ եք ասում: Այստեղ կան որոշակի կանոններ, ու ի՞նչ, դուք ենթադրում եք, որ իմ ընկերուհին պետք է սովորական վարտիք ու շապիկ հագներ, այնպես չէ՞:

Ֆրանսուհին չսպասելով այդպիսի կատարյալ համաձայնության, համարձակություն հավաքեց:

- Այո, այո, հենց այդպես պետք է հագնվեր:

- Իսկ ինչո՞ւ, ընդհանրապես:

Իսկ ահա Իոլկայի այս հարցը հնչեց կտրուկ, ոչնչացնելով համակողմանի համաձայնության բոլոր հույսերը: Փաստացիորեն նրա հարցն անգամ կոպիտ հնչեց ու այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որում ֆրանսուհին համարյա թե իր կամքին հակառակ ներքաշվեց վիճաբանության մեջ ու այլևս նահանջելու հնարավորություն չուներ:

- Հասկացեք խնդրում եմ, մենք մի երկրում ենք, որտեղ կա որոշակի մշակույթ, ու նրանք ունեն իրենց բարոյականությունը, ու մենք, որպես հյուրեր, պարտավոր ենք հարգել նրանց սովորույթները: Նայեք խնդրեմ, այստեղ կան բազմաթիվ մուսուլման կանայք երեխաների հետ, նրանք հավանաբար իրենց վիրավորված են զգում, երբ իրենց ամուսիններն այդքան բացահայտ կերպով նայում են ձեր ընկերուհուն:

- Չէ որ շատ հեշտ է հենց այնպես վարտիք հագնել, այնպես չէ՞, - հարցրեց Իոլկան:

- Այդպես է, - առանց մտածելու պատասխանեց ֆրանսուհին, ով ակնհայտորեն չէր հասկանում, թե ինչ է կատարվում:

- Դա այնքան հեշտ է, - կրկնեց Իոլկան: - Մեկ-մեկ, ու վարտիքը հագիտ կլինի կես րոպե անց, այնպես չէ՞:

- Այո, իհարկե:

- Բայց չէ որ կարելի է նույն արագությամբ էլ հանել դրանք, այնպես չէ՞: Վարտիքը կարելի է հանել նույն արագությամբ, որով հագել ես այն, դուք համաձա՞յն եք:

- Բայց ի՞նչ կապ ունի դա: - Ֆրանսուհին սկսեց բարկանալ:

- Համաձա՞յն եք, թե` ոչ:

- Իհարկե համաձայն եմ, բայց ինչ կապ ունի…

- Եթե ես առաջարկեմ ահա այն չադրայով կնոջը հանել իր վարտիքը, չէ՞ որ նա չի հանի այն, ճիշտ չե՞մ: Չնայած, որ դա շատ հեշտ է անել:

- Այս ինչ եք ասում, աղջի՛կ, - իրեն չզսպեց ֆրանսիացիներից մեկը, մորուքով վայելչակազմ տղամարդը:

- Նա չի հանի իր վարտիքը: Ու ոչ այն պատճառով, որովհետև դա դժվար է անել, այլ այն պատճառով, որովհետև իրենց մշակույթը թույլ չի տալիս այդ, այնպես չէ՞:

- Հենց այդպես է:

- Իսկ սեփական մշակույթը մեկ օրում փոխելն անհնար է, անգամ մեկ ամսվա կամ էլ մեկ տարվա ընթացքում է անհնար:

- Անգամ տաս տարվա ընթացքում է անհնար, - բղավեց ֆրանսուհին:

- Շատ ճիշտ եք, - նորից ժպտալով հաստատեց Իոլկան: - Դուք արդեն համարյա համոզել եք ինձ, եկեք ֆիքսենք, թե ինչի մենք հանգեցինք. այն չադրայով կինը իր վարտիքը չի հանի, չնայած, որ տեխնիկապես դա հեշտ է, այդ պատճառով հեշտության թեման եկեք ընդհանրապես մոռանանք: «Չէ որ ձեզ համար դժվար չէ» արտահայտությունը զուրկ է իմաստից, մեզ բոլորիս համար էլ դժվար չէ բազմաթիվ բաներ անել, որոնք մենք երբեք չենք անի, քանի որ ունենք որոշակի մշակույթ, իսկ փոխել այն ոչ մեկ օրվա ընթացքում, ոչ էլ տաս տարվա ընթացքում, ինչպես մենք հասկացանք, անհնար է:

Բավարարված ֆրանսիացիները հեգնանքով ժպտացին:

- Այնուամենայնիվ, պարոնայք, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա. մենք այստե՛ղ ենք:

Նա դադար տվեց ու համոզվելով, որ ոչ ոք ոչինչ չի հասկանում, շարունակեց:

- Իսկ ի՞նչ է նշանակում այն, որ մենք այստեղ ենք, թույլ տվեք ձեզ հարցնել: Դա նշանակում է, որ Մալազիայի կառավարությունը մեզ վիզաներ է տվել, ու այդպիսվ համաձայնել է այն բանի հետ, որ մենք այստեղ տեղափոխվենք:

- Դե ոչ, հասկացե՛ք վերջիվերջո, - հանկարծակի անսպասելիորեն ագրեսիվ կերպով սկսեց խոսել վայելչակազմ տղամարդը, - ոչ ոք չի ասում, որ դուք իրավունք չունեք այսպես հագնվել: Իհարկե դուք, հավանաբար, չեք խաղտում օրենքը, բայց խոսքը գնում է հարգանքի մասին, դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում «հարգանք» բառը:

- Ես չեմ փորձում խոսակցությունը տանել իրավունքների ու օրենքների թեմայով, - հակաճառեց Իոլկան, - ես խոսում եմ հենց հարգանքի՛, հենց դրա՛ մասին: Այսպիսով, մալայական կառավարությունը մեզ վիզաներ է տվել: Այդ անելով, նրանք հասկանո՞ւմ էին, որ մենք օտարերկրացիներ ենք: Օրինակ, իմ ընկերուհին, ով ձեզ այդպես ցնցեց, Անգլիայից է: Ի՞նչ եք կարծում, նրան վիզա տվող սպան հասկանում էր, որ նա ոչ թե մալայուհի է, այլ անգլուհի: Իհարկե հասկանում էր: Եվ ահա նա, ով անգլուհի է, այլ ոչ մալայուհի, թույլ տվեք նկատել, տեղափոխվել է Մալազիա տեղական կառավարության թույլատվությամբ, ով հասկանում էր, որ նա անգլուհի է:

- Աստված իմ, ինչո՞ւ եք դուք անընդհատ միևնույն բանը ասում, ինչի՞ համար եք անում այդ:

- Իսկ եթե նա անգլուհի է, տիկնայք և պարոնայք, ուրեմն նա հանդիսանում է անգլիական մշակույթի կրող, այնպես չէ՞:

- Եվ ի՞նչ: Չէ որ նա ժամանել է այստեղ, նա պարտավոր է հարգել…

- Օ՜, իհարկե, բայց լսեք. նա անգլուհի է ու նա անգլիական մշակույթի կրող է: Ու ահա նա տեղափոխվել է այստեղ, ու նրան ասում են. իսկ մեզ մոտ` այստեղ, ընդունված է ահա այսպես հագնվել, երկար վարտիքներով, հարգե՛ք մեզ ու վարտի՛ք հագեք: Այսինքն նրան առաջարկում են անել այն, ինչը, համաձայն ձեր պնդումների, անհնար է անել, անհնար է մեկ րոպեի ընթացքում դավաճանել սեփական մշակույթին:

- Օ՜…

Ֆրանսիցիների մեջ համատարած դժգոհություն տիրեց:

- Ինչ հիմարություն եք դուրս տալիս…

- Ինչ ապուշություն…

- Խոսքը միայն այն մասին է, որպեսզի ընդամենը վարտիք հագնել…

- «Ընդամե՞նը», - վերահարցրեց Իոլկան: - Այսինքն հարցը այնքա՞ն էլ կարևոր չէ: Այդ դեպքում հանեք խնդրեմ ձեր վարտիքը, եթե դա «ընդամենն» է:

- Բայց չէ որ մենք խնդրում ենք ոչ թե հանել, այլ հագնել, մի՞թե դուք չեք հասկանում տարբերությունը:

- Հենց այդպես: Հասկանում եմ: Իմ համար, իմ մշակույթի համար, երիտասարդ աղջկա համար երկար վարտիքով հասարակությանը ներկայանալը վիրավորական է: Այդպիսով նա բոլորին ասում է, որ ինքը ծեր տիկին է, անհեռանկար է, չի հավատում, որ արժանի է ուշադրության: Եվ դուք ցանականում եք, որ նա իրեն այդպես վիրավորի՞, մեկ րոպեյում դավաճանելով իր մշակույթին, այսինքն պահելաձևի այն կարծրատիպերին, որոնցով ապրել է իր բոլոր քսան տարիների ընթացքում:

- Գիտեք, եթե նրա համար այդքան վիրավորական է երկար վարտիք հագնելը, ուրեմն ինչո՞ւ է նա այստեղ եկել: Թող վերադառնա իր մոտ:

- Նա եկել է այստեղ, որովհետև նրան թույլ են տվել: Եթե մալայացիների համար այդքան կարևոր է, որ նա հագնի վարտիք, ուրեմն սահմանը հատելիս նրան պետք է այդպիսի պայման ներկայացնեյին, ու եթե նա հրաժարվեր, ապա նրան վիզա չէին տա, այսպես արդար կլիներ: Այնպես որ ձեր դժգոհությունները ներկայացրեք Մալազիայի կառավարությանը, որն այնքան չի հարգում իր քաղաքացիներին, այնքան չի անհանգստանում նրանց համար, որ մուտքի վիզաներ է տալիս բոլորին անխտիր:

- Հիմարություն, ինչպիսի հիմարություն:

- Հիմարությունը, դա փաստարկ չէ, պարոնա՛յք: Առարկեք ինձ իրական փաստերով:

- Սա հիմարություն է, այստեղ ի՞նչ կա առարկելու: Խոսքը միայն այն մասին է, որ հարգես այն երկիրը, որտեղ տեղափոխվել ես, անհրաժեշտ է ընդամենը վարտիք հագնել…

- Բացի այդ նկատեք, որ մալայացիները մեզ իրենց բացասական վերաբերմունքը ցույց չտվեցին: Ես արդեն մեկ ամիս է, ինչ այստեղ կրում եմ հենց այսպիսի շորտեր ու նկատողություններ լսում եմ միայն հաստամարմին զբոսաշրջիկ կանանցից, իսկ մալայացիները միայն իրենց հայացքներնեն հառում ինձ վրա ու հիանում:

Հանկարծակի Իոլկան կանգնեց ու մի նշան արեց, որը նշնակում էր «ետ ենք գնում»: Նրանք կանգնեցին ու իրեց սեղանը հետ հրեցին: Ֆրանսիացիները այդ «հեռացումը» ուղեկցեցին բարձրաձայն աղմուկով ու անգամ փսփսոցներով, բղավոցներով ու ծիծաղով, որը, ըստ նրանց, պետք է նվաստացուցիչ դիտվեր: Անդրեյը զարմանքով նայում էր Իոլկայի դեմքին, բայց ոչինչ չէր տեսնում այն ամենից, ինչ սպասում էր. ոչ վիրավորվածություն, ոչ հիասթափություն, ոչ էլ գերակայության զգացողություն: Նա ուներ նույնպիսի առույգ, սթափ դեմքի արտահայտություն, ինչպես միշտ:

- Ի՞նչ կասեք այս խոսակցության մասին: - Հարևանների վրա այլևս ոչ մի ուշադրություն չդարձնելով, հարցրեց նա:

- Զարմանալի է այն, որ նրանք կարծես խուլ լինեն, դու նրանց կոնկրետ փաստարկներ ես ներկայացնում, իսկ նրանք ուղղակի չեն լսում դրանք:

- Լսում են: Լսում են ու հասկանում են, բայց նրանք հասկանում են նաև, որ այդ փաստարկները մահացու են իրենց համար: Ընդունելով, որ չի կարելի մեկ րոպեի ընթացքում փոխել սեփական մշակույթը, նրանք այդպիսով ձախողեցին իրենց, չէ որ զբոսաշրջիկները նույնպես չեն կարող դա անել: Ընդունելով, որ վարտիքը կարելի է նույնքան հեշտությամբ հանել, որքան և հագնել, նրանք կտրականապես զրկվեցին ինչ-որ խելամիտ բան ասելու հնարավորությունից: Բա՛յց: Դա չի նշանակում, որ նրանք համաձայնեցին փոխել իրենց տեսակետը, քանի որ նրանց տեսակետը դոգմայի ընդօրինակման, այլ ոչ դատողությունների, առողջ բանականությանը հետևելու արդյունք է: Նրանք այդ ամենը «կամքի ազատություն» մեկնաբանությամբ սովորեցնում են իրենց երեխաներին վաղ տարիքից: Իրականում Արևելքում ոչ մի կամքի ազատություն գոյություն չունի ու սկզբունքորեն չի էլ կարող գոյություն ունենալ թեկուզ և այն պատճառով, որովհետև նրանցից ոչ ոք կարծիք չունի, չի ունեցել ու չի էլ ունենա: Որպեսզի կարծիք ձեռք բերել, անհրաժեշտ է ինտելեկտուալ աշխատանք տանել: Նրանք ունեն դոգմաների ազատություն: Դպրոցում մի երեխա կարող է մի դոգմա արտահայտել, երկրորդը` մեկ այլ դոգմա, իսկ երրորդը` բոլորովին այլ: Ու նրանք բավարարվում են դրանով, քանի որ կարծում են, թե հենց դա է կամքի ազատությունը: Ընդ որում բոլոր երեք «կարծիքներն» էլ ուղղակի դոգմաներ են, որոնք երեխաները ինչ-որ տեղերից են լսում ու երբեք ընդհանրապես ոչ մի ինտելեկտուալ վերլուծության չեն ենթարկում ուղղակի այն պատճառով, որովհետև նրանց չեն սովորեցրել այդ անել, իսկ ինքնուրույն նրանք ոչ մի այդպիսի բանով չեն հետաքրքրվում: Նրանք վայելչատես ու սիրալիր, համեստ տեսք ունեն: Բայց նայեք, թե ինչպե՞ս նրանք բացեցին իրենց երախները, երբ ես նրանց փակուղի մտցրեցի: Նայեք, թե ինչպես նրանք սկսեցին փսփսալ: Դա նշանակում է, որ այս ամբողջ ընթացքում նրանք ատելություն էին կուտակում, իսկական, չարակամ ատելություն: Նրանց համեստ դեմքերի տակ քողարկված է փտած ատելությունը:

- Միգուցե հենց այդպատճառով էլ նրանք այդքան գարշելի են: - Անդրեյի մոտ պոռթկում եղավ:

- Չի բացառվում: Այն, ինչ մարդը զգում է հսկայական ազդեցություն է թողնում նրա արտաքին տեսքի վրա: Կարելի է ունենալ անհամաչափ դեմք, որը չի համապատասախանում գեղեցկության կանոններին, ու այնուամենայնիվ այն կարող է գեղեցիկ լինել: Բայց կարող է նաև հակառակը լինել… Դե իսկ դուք… դուք կարողացա՞ք ինձ նման փաստարկել ձեր դիրքորոշումը:

- Ես` հաստատ ոչ, - միանգամից ասաց Անդրեյը, քանի դեռ մյուս երկու աղջիկները տատանվում էին պատասխանել:

- Որովհետև դու չունես դատելու հմտություններ: Դու կարող ես լուծել հավասարումներ, կարող ես լինել ճարտարագետ կամ մաթեմատիկոս ու միևնույն ժամանակ լինել բթամիտ մարդ: Այն, ինչը քեզ ակնհայտ է թվում, դու չես կշռադատում, մնալով դոգմա կրող անձնավորության մակարդակի վրա: Նրանց նույնպես «ակնհայտ» է թվում այն, որ ես պարտավոր եմ այստեղ ինձ վրա քաշել երկար վարտիք: Քո և նրանց միջև այս պարագայում ոչ մի տարբերություն չկա, դուք միանման բթամիտ եք:

Հանկարծակի Անդրեյը իրեն թեթևացած զգաց ու ինքնաբերաբար սկսեց ծիծաղել:

- Ես բթամիտ եմ, - արտասանեց նա: - Ես բթամիտ եմ:)

- Ի՞նչ ես զգում:

 - Չգիտեմ… ուրախություն, թեթևություն, պարզություն: Ես բթամիտ եմ:)

- Հավանաբար թեթևություն ու ուրախություն դու զգում ես ոչ այն պատճառով, որովհետև հասկացար, որ բթամիտ ես, այլ այն պատճառով, որովհետև հասկացար, որ հիմա կարող ես քո առաջ նպատակ դնել դադարել բթամիտ լինել ու իրականացնել նպատակդ, այո՞:

- Հնարավոր է… համոզված չեմ: Հնարավոր է:

- Տարբեր մարդիկ տարբեր ձևով են արձագանքում, - մի տեսակ բազմաբովանդակ արտաբերեց Իոլկան… Ուզո՞ւմ ես ևս մեկ խոսակցություն անցկացնենք:

Այնպես ստացվեց, որ երկու աղջիկները կարծես ետ մնացին իրադարձությունների հոսքից: Իոլկան հիմա արդեն միայն Անդրեյին էր դիմում, իսկ վերջինս էլ ավելի արագ էր պատասխանում, քան հարևանուհիները:

- Ցանկանում եմ:

- Նայիր այն սեղանի շուրջ նստած զույգին, հավանաբար հայր ու դուստր են: Գնացինք: - Իոլկան նրան գլխով արեց:

Նրանք երկուսով կանգնեցին ու մոտեցան հեռավոր անկյունում գտնվող սեղանիկին: Ֆրանսիացիները, նկատելով այդ, նորից սկսեցին ատելությամբ ծիծաղել:

- Ներեցեք, - կանգնած տեղից Իոլկան ձգվեց դեպի տղամարդը ու սկսեց խոսակցությունը, - նա ձեր…

- Աղջիկս է, - հուշեց տղամարդը:

- Օ, դուք այնքան երիտասարդ տեսք ունեք, որ ես կասկածեցի, թե նա կարող է ձեր զուգընկերուհին լինել:)

- Օ, հիասքանչ կլիներ, եթե ես այսպիսի զուգընկերուհի ունենայի, բայց նա իմ աղջիկն է:

- Ինչպես տեսնում եմ բավականին լայն հայացքների տեր մարդ եք, - Իոլկան սկսեց նրան սիրաշահել: - Այսպիսի համարձակ արտահայտություններ հենց դստեր ներկայությամբ… դուք անկասկած շատ ինքնավստահ մարդ եք, ու անկասկած շատ խելացի եք:

- Դե… հույս ունեմ, որ այդպես է: - Տղամարդը չհակաճառեց:

- Իսկ ահա մենք…, - Իոլկան Անդրեյին նստելու նշան արեց ու ինքն էլ նստեց ազատ աթոռին, - ոչ մի կերպ: Ամեն կերպ փնտրում-փնտրում ենք, բայց ոչինչ չի ստացվում: Հասկանում եք, Անդրեյը իմ ընկերն է ու նա պասիվ համասեռամոլ է ու շատ վաղուց չի զբաղվել սեքսով: Ու այստեղ մենք տեսնում ենք ձեզ` այսպիսի շքեղ տղամարդ, այսքան ուժեղ ու խելացի: Ու ես մտածեցի, որ միգուցե դուք կարո՞ղ եք երջանկացնել իմ ընկերոջը: Ի՞նչ կասեք:

Անդրեյն իրեն այնպես էր զգում, կարծես նրա վրայից հրապարակավ իջեցրել էին իր կիսավարտիքը: Նա փորձում էր ինչ-որ բան ասել, ինչը կմեղմացներ մթնոլորտը ու այդ ամենը կատակի կվերածեր, բայց այժմ ցանկացած արտահայտություն նրան երկիմաստ ու անգամ լքտի էր թվում: Նա բերանն այնպես բաց անում, ինչպես ձուկը ավազի վրա, ու հուսահատությունից միայն կարողանում էի աչքերը չռել մեկ Իոլկայի, մեկ աղջկա վրա, չհամարձակվելով անգամ գլուխը պտտել տղամարդու ուղղությամբ:

Այդ ժամանակ տղամարդը զգալի փոխվեց: Նա մռայլվեց ու մի տեսակ անորոշ-հարցական հայացքով սկսեց նայել Իոլկայի վրա:

- Գիտեք ինչ, - նա վերջիվերջո հավաքեց մտքերը ու նայելով դստեր վրա, ում հավանաբար առաջին հերթին ուղղված էր նրա քարոզը, սկսեց խոսել: - Աստված մեզ այնպիսին է ստեղծել… դե թեկուզ և ոչ Աստված, այլ բնությունը, միևնույն է դա կարևոր չէ, այսպիսով մենք ստեղծված ենք այնպիսին, որ սեռական ակտը նախատեսված է տեսակի շարունակման համար: Ու ես կարծում եմ, որ…

- Գիտեք հարգելի՛ս, դուք ասում եք կատարյալ հիամրություն: - Իոլկան կրկին մեկ թռիչքով անցում կատարեց կոպիտ, մետաղական տոնայնության: - Դուք առաջին հերթին ցուցադրում եք կեղծ բարեպաշտություն, անպատճառ միմյանց հետ կապելով սեքսն ու տեսակի շարունակությունը, իբրև թե միանգամայն մոռանալով, որ սեքսը, դա առաջին հերթին հսկայական հաճույք ստանալու հնարավորություն է, անկախ նրանից սիրահարված ես, թե` ոչ: Երկրորդ հերթին, դուք ցուցադրում եք ձեր տգիտությունը: Թող ձեզ հայտնի լինի, որ սեռական ակտը ու բազմացումը միագամայն տարբեր բաներ են, որոնք կարող են միմյանց հետ կապված լինել կամ չլինել ոչ միայն մարդու մոտ, այլ նաև ընդհանրապես բնության մեջ ամենուրեք: Բազմացումը, դա նոր անհատների ստեղծում է, իսկ սեռական ակտը, դա գեների նոր կոմբիանացիաների ստեղծում է, որոնք սերվում են տարբեր անձանցից: Պատկերացրեք, որ բազմաթիվ բակտերիաներ ընդունակ են միմյանց փոխանցել գեներ հենց անդամների օգնությամբ: Նրանցը, ճիշտ է, տարբերվում է ձերից, բնականաբար: Դրանք յուրահատուկ խավամազիկներ են, որոնք կոչվում են «ֆիմբիրյաներ»: Ու գեների այդ փոխանցումը, այսինքն սեռական ակտը, կատարվում է անկախ բազմացումից: Ապրում են նրանք այդ հաճույքը, թե ոչ, ես դեռևս չգիտեմ, բայց հույս ունեմ, որ ապրում են: Գիտեք, մարդկանց հատուկ է լինել գորշ հիմարներ, որոնք իրենց զրկում են հաճույքներից ու ապրում են հույսով, որ բոլոր մնացած մարդիկ նույնպես զուրկ են այդ հաճույքներից:

Տղամարդու դեմքի արտահայտությունը նորից փոխվեց, նա ձեռքերը կրծքի վրա խաչելով ու միանգամայն բավարարված տեսք ունենալով նայում էր Իոլկայ վրա. հավանաբար հորինել էր ինչ-որ բան:

- Այնպես որ դեռևս քսաներորդ դարում մարդիկ չգիտեյին, իգական սեռի կետերը օրգազմ ապրում են, թե ոչ, - շարունակեց Իոլկան, ոչ մի ուշադրության չդարձնելով զրուցակցի աճող վստահությանը: - Հետո վերջիվերջո իմացան, որ` ապրում են: Կետերի մոտ կլիտոր հայտնաբերեցին: Բայց կարող էին ավելի շուտ գտնել, եթե փնտրեին:

- Հասկացեք օրիո՛րդ, - բարիտոնով սկսեց գոռալ տղամարդը: - Մենք այդուհանդերձ տարբերվում ենք կապիկներից ու բակտերիաներից, մենք ի տարբերություն նրանց չենք առաջնորդվում կույր զգացմունքով ու չենք կենակցում միշտ և ում հետ պատահի:

- Տարածված հիամարություն, - հակառկվեց Իոլկան: - Կարող եմ երաշխավորել, որ այս հիմարությունը դուք լսել եք ձեր հորից կամ պապից, իսկ նա էլ` իր նախնիներից: Հիմարությունները կարող են հազարամյակներով անցել մի հիմարից մյուսին: Այսինքն ձեր կարծիքով մարդը կենդանիներից տարբերվում է նրանով, որ շրջապատել է իրեն արգելքների ու սահմանափակումների բազմությամբ, որոնք նրան խանգարում են հաճույք ստանալ կյանքից, երբ և ում հետ ինքը կցանակա, այո՞: Միայն խավարամիտ ու հիմար անձը կարող էր այդպիսի բան հորինել, ու միայն հիմարը կարող է կրկնել այն, ինչ դուք եք ասում:

- Գնացինք, - նա Անդրեյին գլխով արեց, ու նրանք ակնթարթորեն բարձրանալով աթոռներից, ֆրանսիացիների նոր կծող ծիծաղի նոպայի ուղեկցությամբ, մոտեցան իրենց սեղանիկին:

Անդրեյն իրեն այնպես էր զգում, կարծես ինչ-որ ալկոհոլային ըմպելիք էր ըմպել ու չարաշահել էր: Հուզավառված թեթևություն, գլխապտույտ. դժվար էր տեղում նստել: Ու առավել տարօրինակ էր նրա համար երկու գործընկերուհիների, ուսուցչուհիների դեմքերի արտահայտությունները. ակնհայտ էր, որ նրանց համար մահացու ձանձրալի էր:

- Ավարտեցինք;

- Իոլկան կանգնեց, կանչեց մատուցողին, վճարեց բոլորի համար ու ոչ մի անգամ չնայելով աղջիկների վրա իր հետ փողոց քարշ տվեց Անդրեյին:

Արդեն մութ էր, ու ծովից եկող օդը հաճելի թարմացնում էր, չնայած չէր կարող ամբողջությամբ հաղթահարել ցերեկային խեղդող տապի հետևանքները:

- Ես քեզ վերցնում եմ, - ասաց Իոլկան, ու մի պահ Անդրեյին թվաց, թե այդ արտահայտությունը ինչ-որ ուրիշ բան է նշանակում: - Ֆոնդը, անհրաժեշտության դեպքում կհոգա քո ճանապարհորդությունների, քո ապրելավարձի ու սննդի ծախսերը: Յուրահատուկ շքեղության մի սպասիր: Մենք ակնկալում ենք, որ դու ամսական կտեղավորվես հինգ հարյուր դոլարի սահմաններում, այդ պատճառով էլ այս գումարը գերազանցող մնացած ծախսերդ կհոգաս ինքդ: Համաձա՞յն ես:

Անդրեյը գլխով արեց, քանի որ չէր կարողանում համապատասախան բառեր ընտրել: Նրանք քայլում էին ծովափով, ոտքերի տակ ծփում էր ծովը, ու Անդրեյը կատարյալ հիացմունքի մեջ էր:

- Ես քեզ առաջարկում եմ տեղափոխվել Նեպալ: Լսել եմ, որ դու ցանկանում էիր թռչել այնտեղ, մենք այնտեղ ազատ տեղ ունենք, մեզ հաջողվել է հավաքել մի խումբ խելացի երիտասարդների: Դեռևս նրանց հետ կմնաս, մինչև մենք ընտրենք խմբի մյուս անդամներին: Համաձա՞յն ես:

Անդրեյը նորից գլխով արեց:

- Չե՞ս ափսոսում անցյալիցդ բաժանվել:

Բաժանվե՞լ: Ինչո՞ւ բաժանվել: Նրա հիշողության մեջ արթնացան կին-ծառայողի հետ «իմաստունի» կյանքի կերպարը, Լենական, Էնդին... Էնդին: Եթե չլիներ նա, ինքը հիմա չէր ունենա այսպիսի կյանք: Շնորհակալության զգացողությունը հանկարծակի նոպայով արթնացավ նրա մեջ, ապա աստիճանաբար սկսեց մարել, լուծվելով ափին հարվածող ալիքների խշխշոցի հետ: Իսկ հետո Իոլկան բռնեց նրան:

 

 



<< back forward >>