« ՄԱՅԱ-3 »

« Ամուր գետեր մարմարե քամի »

Գլուխ 10


Աիրինը, Թոմասի խորհրդով, տարվեց բավականին անսովոր զբաղմունքով: Նա վերցնում էր ինչ-որ հանքաքար ու այն ինչ-որ տեղ էր տանում, ուսումնասիրում էր, շոշափում էր, լուսավորում էր լապտերով, ցատկեցնում էր ափերի մեջ: Եթե ռեզոնանս էր ծագում ինչ-որ ՊԸ հետ, նա համապատասխան գրառում էր անում:

Թոմասը նրանց մի քանի նոր պրակտիկա ուսուցանեց, որոնք նրանք ներառեցին իրենց ֆրագմենտների կուտակման մեջ: Դրանք պարզ էին, բայց տալիս էին հետաքրքիր արդյունք, օրինակ «ոչ-լիճ, ոչ-լեռներ» պրակտիկան կայանում է նրանում, որ ամեն անգամ, երբ հայացքը կանգ է առնում Երկրի ինչ-որ մի մռութի վրա, օրինակ, խոտի կամ քարի վրա, պարկտիկայով զբաղվողը համապատասխանաբար արտասանում է «ոչ-խոտ», «ոչ-լեռներ», «ոչ-քար», «ոչ-լիճ»: Ու վերջ: Այսքանն է պրակտիկան: Այսպիսի պրակտիկան ուղղված է կարծրատիպի հաղթահարմանը, համաձայն որի և՛ քարերը, և՛ քամին, և՛ բազաթիվ այլ բաներ ընկալվում են որպես ինչ-որ անկենդան, մոխրագույն, սովորական-մեռյալ երևույթներ: Թոմասը հատուկ զգուշացրել էր, որ չլինեն ոչ մի լրապատկերումներ ու տարբեր էզոտերիկայի ճնշումներ, որ անհրաժեշտ է չփորձել լեռները կենդանի ու նմանատիպ այլ բաներ երևակայել:

- Ճշտությամբ կատարեք այն, ինչ ես ասում եմ, ոչ ավել կատարեք, ոչ էլ պակաս: Սովորեք ասածի ետևում ինչ-որ բան չփնտրել, այլ բառացիորեն ընկալել իմ խորհուրդները: «Ոչ-գետ, ոչ-լեռներ» պրակտիկայում անհրաժեշտ է «ոչ» նախածանցը տեղադրել ամեն բառից առաջ, որը մատնանշում է Երկրի ցանկացած մռութի, ցանկացած կենդանի օրգանիզմի, դրանից ոչ ավել:

Սկզբում Ջեյնը դժվարանում էր Թոմասի ցուցումները կատարելիս: Մշտապես լրապատկերել սկսելու ցանկություն կար, դժվար էր սահմանափակվել հենց «ոչ» նախածանցի տեղադրմամբ: Բայց Թոմասը սանձը ձեռքից բաց չէր թողնում: Նա յուրաքանչյուրին հինգական անգամ հարցնում էր, թե ինչպես է վերջինս իրականցնում այս կամ այն պրակտիկան, թափանցում էր մանրուքների մեջ, ներմուծում էր շտկումներ:

Առաջին մի քանի օրը ընդհանրապես ոչ մի արդյունք չգրանցվեց, բայց մի օր երեկոյան Ջեյնը, քայլելիս, նայում էր շրջապատի մռութներին ու կատարում էր այդ պրակտիկայի ֆրագմենտը: Հանկարծակի, համարյա առանց ինչ-որ ջանքերի, ուղղակի Երկրի ինչ-որ մռութին նայելիս ու նրանց հետ խոսելիս սկսեցին առաջանալ ՊԸ ալեցայտքեր, ու դա այն դեպքում, երբ դեռ մի քիչ առաջ կար գորշության ամուր բացասական ֆոն. գոհունակության չարաշահման արդյունքում առաջացած ռեակցիա: Ոչ-ծառերը սկսեցին ընկալվել որպես առեղծվածային էակներ, որոնց մասին ոչինչ հայտնի չէր, ոչ-երկնքի գույնը դարձավ ավելի խորը, ինտենսիվ, ժայռերի մռութները կարծես առաջ եկան, կարծես առանձնացան շրջապատող մարգագետիններից ու ծառերից: Կորավ օտարության ֆոնը, որն, ինչպես պարզվեց, զգում էր Ջեյնը ու չգիտեր դրա մասին: Ու, երբ ավարտելով այդ ֆրագմենտը, նա սկսեց գաղտնիության զգացողության հետ թռիչք-անցում կատարել, ապա դա նրա մոտ շատ հեշտ ստացվեց. բավական էր միայն նայել լճի վրա, որը փայլում էր արևի վերջին ճառագայթների տակ, կամ էլ` բազմերանգ ամպերով ներկված երկնքին:

Եվս մեկ զավեշտալի պրակտիկա. «Ֆոսսայի դեմքը մսի կտոր է»: Երբ Թոմասը պատմում էր այդ պրակտիկայի մասին, նա իր աչքի առաջ պատկերացնում էր Ֆոսսային, ով «պրակտիկայի մեջ էր»:

- Դե ասենք…, եթե Ֆոսսային, - սկսեց Թոմասը, - անցկացնել մսաղացի միջով, ապա կստացվի խճողակ: Արդյո՞ք ինչ-որ մեկը կասկածում է:

Կասկածանքներ չկային, չնայած մեղմ ասած, գաղափարը փոքր ինչ տարօրինակ թվաց:

- Եթե բուլդոզերով փորել ահա այս բլուրը, ապա կառաջանա քարերի կույտ, - շարունակեց Թոմասը: - Այս հարցում նույնպես ոչ ոք չի կարող կասկածանքներ ունենալ: Բայց միևնույն ժամանակ մենք միանգամայն ճշգրիտ գիտենք, որ Ֆոսսան, մսի կտոր լինելով, իրենից չի ներկայացնում միայն այդ միսը: Իսկ բլուրի առումով մեր մոտ կա մեխանիկական համոզվածություն, որ բլուրը, դա միայն քարերի կույտ է:

- Բայց մենք հիմքեր չունենք ենթադրելու համար, որ բլուրը ինչ-որ կենդանի կամ բանական բան է:

- Դուք չունեք, - համաձայնեց Թոմասը: - Բայց ամեն դեպքում դա հիմք չէ հանդիսանում մեխանիկական համոզվածություն պահպանելու համար: Պրակտիկան կայանում է նրանում, որ անհրաժեշտ է խոսել, թվարկելով երկու միանգամայն իրական պնդումներ ու այլևս ոչինչ չանել: Առաջին պնդումն այն է, որ «Ֆոսսայի դեմքը մսի կտոր է»: Երկրորդը` «բլուրը, դա քարերի կույտ է»: Կրկնեք այս արտահայտությունները, թվարկելով ամեն տաս վայրկյանը մեկ: Մեկ ֆրագմենտը տևում է տասնհինգ րոպե:

Ինչպես «ոչ-գետերի» դեպքում, առաջին շաբաթը ոչ մի հետաքրքիր արդյունք չտվեց, ու Ջեյնը սկսեց կատարել «Ֆոսսայի մռութը» միանգամայն ձևականորեն, այսինքն հենց այնպես, ինչպես և պահանջվում էր: Ու մի անգամ, հանակարծակի, ամենասովորական գործերի ընթացքում, որոնք ոչնչով կապված չէին այս պրակտիկայի հետ, Ջեյնը մի տարօրինակ զգացողության ալեցայտք զգաց, որը ամենից ճշգրիտ կարելի էր նկարագրել ինչպես «լեռը նայում է իմ վրա»: Չկային լրապատկերումներ, չկար երևակայական ոչինչ, չկային հորինվածքներ. դա հենց այնպիսի զգացում էր, որը մինչ այդ անծանոթ էր նրան, դա անսովոր հոգեվիճակ էր, կարծես թե լեռը ինչ-որ կերպ ընկալում էր նրան: Քանի որ մարդը տպավորությունների ճնշող մեծամասնությունը ստանում է աչքերի միջոցով, ապա հավանաբար հենց այդ պատճառով էլ սկզբում ցանկություն առաջացավ արտահայտել այդ վիճակը «լեռը նայում է իմ վրա» բառերով, բայց ո՛չ, ոչ մի «նայում է» այդտեղ չկար, այլ կար մի անբացատրելի զգացողություն, ըստ որի լեռը ինչ-որ ձևով հետևում էր նրան: Այս զգացողությանը միանգամից հաջորդեց ճնշվածության զգացողությունը փորի մեջ, պորտի շրջանում, կարծես փորի մեջ դրված էր կարծր ձող, որը ներսից ճնշում էր այն:

Ֆլորինդան երեխաների հետ հազվադեպ էր շփվում ու դեռևս ոչ մի պրակտիկա չէր սովորեցնում, սահմանափակվում էր ընդհանուր թեմաների շուրջ խոսակցություններով: Բայց այդ խոսակցությունները հիշվում էին, թողնելով իրենց հետքը:

- Դուք ապրում եք եռահարկ շենքում, որտեղ կա նկուղ, - մի անգամ անսպասելիորեն սկսեց նա: - Բայց չեք հասկանում այդ, որի պատճառով էլ մնում եք հիմար վիճակում: Նկուղը, դա գորշություն է ու ձանձրույթ: Ձեր դեմքերից երևում է, որ այս զգացողություններից և՛ մեկը, և՛ մյուսը ձեր մոտ ժամանակ առ ժամանակ առաջանում են: Նկուղում փորված են փոսեր, որոնց մեջ հեշտության կարելի է ընկնել. բացասական ֆոն, բացասական էմոցիաներ: Նկուղի սկզբունքային առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երբ դուք այնտեղ եք լինում, ապա չեք ցանկանում վերև բարձրանալ: Կամ էլ ցանկանում եք, բայց այդ ցանկությունը շատ թույլ է: Ավելին, նողկանք, ագրեսիվություն է ծագում, երբ մտածում եք, որ կարելի է ՊԸ ապրել: Ձեզանից յուրաքանչյուրն էլ ամեն օր լինում է նկուղում, այնպես չէ՞:

Ոչ ոք չառարկեց: Ընդհանրապես դժվար էր առարկել Ֆլորինդային, ու ավելին` նրա հետ դժվար էր անգամ ուղղակի զրուցել: Խոսակցության ընթացքում նա նայում էր ուղիղ աչքերի մեջ, զրուցակցին հայացքը հեռացնելու ոչ մի հնարավորություն չտալով: Դա տարօրինակ էր, անշնորհք, անհարմար: Ինչ-որ մեկի հետ խոսելիս նա կանգնում էր ուղիղ նրա առաջ, դեմ դիմաց, ու դա անգամ մի փոքր անբնական էր թվում, հատկապես այն պատճառով, որովհետև նրա դեմքը հազվադեպ էր ինչ-որ դիմածռություն ունենում, բայց ամեն դեպքում նա անկենդան ու սառած մարդու տպավորություն չէր թողնում, այլ ուղիղ հակառակը: Սատանան գիտեր միայն, թե ինչպես էր դա նրա մոտ ստացվում: Երբ երեխաները ծամածռվում էին, փորձում էին նմանակել նրան, փորձում էին հեռացնել ամեն տեսակ դիմածռություները, չգիտես ինչու ստացվում էր կենդանական հիմար դեմքի արտահայտություն, իսկ Ֆլորինդան կարծես պատրաստ էր ինչ-որ տեղ ձգտել, թռչել, ու դա, անկախ սեփական կամքից գրավում է: Կար նաև լրջությույուն, որը միայն Ֆլորինդայի դեմքին նայելիս ծագում էր ավտոմատ կերպով:

- Առաջին հարկը, - շարունակեց նա, - դա թույլ հետաքրքրություններն են, թույլ պայծառ ֆոնը: Երբ դուք առաջին հարկում եք, արդեն զգալիորեն ցանկանում եք վեր բարձրանալ, բայց այդ ցանկության ուժը առայժմ հզոր չէ, այն սահմանափակվում է բավարարվածությամբ, դրական էմոցիաներով: Ֆրագմենտներ կուտակելու ցանկությունը կարող է առաջ գալ, բայց մի ինչ-որ մանրուք չի բավարարում, որպեսզի սկսել: Ժամանակի ցանկացած պահին անհրաժեշտ է գիտակցել այն, դու նկուղում ես, թե առաջին հարկում: Եթե նկուղում ես, ուրեմն պարտավոր ես հիշել, թե որտեղ են գտնվում վերև տանող աստիճանները, որպեսզի մթության մեջ կարողանաս շուտ գտնել այն ու օգտվել դրանցից: Նկուղից առաջին հարկ տանող աստիճանները, դա գործունեության ամբողջական դադարեցում է. Ցանկացած գործունեության: Ինչով էլ, որ զբազված լինես դադար տուր: Անհնար է իրականացնել ուրախալի ցանկություններ ու միևնույն ժամանակ ապրել գորշություն կամ էլ բացասական ֆոն: Կնշանակի, որ դու իրականացնում ես մեխանիկական ցանկություններ, օրինակ, տպավորություն ես թողնում, կամ խուսափում ես ինչ-որ բանից կամ էլ ձանձրույթ ես առաջացնում: Սկսիր հետևել ուրախալի ցանկություններին: Մոռացիր մնացած բոլոր մարդկանց գոյության մասին ու հարցրու ինքդ քեզ, թե ինչո՞վ ես ուզում զբաղվել, ի՞նչն է հետաքրքիր թվում: Ու քանի դեռ կանխավայելում չի առաջանում, նստիր ու ոչինչով մի զբաղվիր: Որպես օրինակ, այդպիսի իրավիճակներում կարելի է սկսել ֆրագմենտներ կուտակել անգամ չեմ կարողի միջոցով, քանի որ ֆրագմենտներն ըստ իրենց էության փոխում են մարդու վիճակը, առավել ևս եթե առկա է դրանց կուտակման փորձ:

- Ու հավանաբար Ֆրագմենտների կուտակման ժամանակ գործում է ՊԸ ապրելու սովորությո՞ւնը, - անվստահորեն ենթադրեց Տրապպը:

- Դա նույնպես: Հաջորդիվ երկրորդ հարկն է, կայուն պայծառ ֆոնը, ՊԸ հաճախակի ալեցայտքերը, ընկալումների ու սովորությունների ամբողջականությունը փոփոխելու, ֆրագմենտներ կուտակելու կայուն ու վառ ցանկությունը, հարձակում կատարելու պարբերաբար ծագող ցանկությունները: Ո՞ր աստիճաններով է նպատակահարմար օգտվել երկրորդ հարկ տեղափոխվելու համար, երբ հայտնաբերում ես, որ առաջին հարկում ես: Մտածեք ինքներդ: Իսկ երրորդ հարկը, դա հարձակումն է: Երբ դու երրորդ հարկում ես, քեզ անզսպելիորեն ձգում է մարտը, ու դու, ինչպես ոչխար, հենվելով մի պատի վրա ամբողջ ուժով ճնշում ես այն ժամ ժամի հետևից, իսկ երբեմն նաև օր օրի հետևից: Պայծառ ընկալումները բռնկվում են հաճախակի ու շատ պայծառ կերպով, ու այն, ինչ եղել է դրանից առաջ դու չես կարող համարել լիարժեք կյանք. քեզ թվում է, որ դու մինչ այդ միայն  փտում էիր, ինչպես փտող կոճղը:

- «Փտել, ինչպես փտող կոճղը»… այո, սա լավ ծանոթ վիճակ է…, - ծիծաղելով հաստատեց Կարենը, - բայց չէ որ վիճակների այսպիսի խմբավորումը շատ կոպիտ է, կան բազմաթիվ միջանկյալ վիճակներ:

- Իհարկե, այս խմբավորումը շատ կոպիտ է, բայց հենց դրա մեջ էլ կայանում է իր առավելությունը. շատ հեշտ է, օգտվելով այսպիսի խմբավորումից, ժամանակի ցանկացած պահին որոշել, թե որ հարկում ես դու: Հենց այսպես էլ վարվիր:

- Համաձայն եմ

- Չէ որ հենց սա էլ րոպեական ֆիքսումն է, - բացականչեց Սերենան: - Մենք հենց թվեր ենք գրանցում, որոնք համապատասխանում են «հարկին»:

- Այո, ու որքա՞ն աֆպ ֆրագմենտներ դու ունես, - ճշտեց Ֆլորինդան:

- Հիմա: - Սերենան բաց արեց նոթատետրը: - Ընդհանո՞ւր, թե ինչպե՞ս:

- Օրինակ, վերջին շաբաթվա ընթացքում:

- Քսաներկու:

- Այսինքն մոտավորապես օրական աֆպ երեք ֆրագմենտ: Քառասունհինգ րոպե: Իսկ ի՞նչն է ձեզ խանգարում ֆրագմենտներ կուտակել շուրջօրյա, առավոտից մինչև երեկո:

- Հիմա ինձ թվում է, թե դա անհնար է, - փնթնփթաց Բերտան: - Ինչպե՞ս կարելի է համատեղել դրա հետ մնացած ամեն ինչը:

- Համատեղման ոչ մի խնդիր չկա, - կտրականապես մերժեց Ֆլորինդան: - Դու այնպես ես խոսում, կարծես քո կյանքը այնքան հագեցած է, որ անգամ վայրկյան չի՞ կորչում ծուլության, քաոսային շեղման, դադարների, հանգստի պատճառով:

- Իհարկե կորչում է:

- Աֆպ պահանջում է ուղիղ մեկ վայրկյանանոց շեղում յուրաքանչյուր րոպեի վերջում, ընդ որում ընդհանրապես պարտադիր չէ ճշգրիտ ֆիքսել րոպեները, ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե մի անգամ անցնի քառասունհինգ վայրկյան, իսկ մյուս անգամ` մեկ րոպե ու տաս վայրկյան; Բացի այդ, մասնավորապես ինչի՞ց դու պետք է շեղվես: Օրինակ, ՊԸ ծնելիս դա կշեղի՞: Դու չե՞ս կարող հիմա ՊԸ ապրել ու միաժամանակ նոթատետրի մեջ գրանցել քո վիճակը բնութագրող թվանշանը:

- Կարող եմ:

- Ժամանակն է, որ դուք տեղափոխվեք երկրորդ դասարան, իսկ դուք դեռևս դոփում եք այստեղ: - Ֆլորինդան կանգնեց ու սկսեց ուսումնասիրել բոլորին: - Կարծես թե դուք ոչ մի տեղ չեք շտապում, ձեզ այսպես էլ ամեն ինչ ձեռնտո՞ւ է:

- Ոչ, ձեռնտու չէ, Ֆլորինդա՛, - ասաց Սերենան համարյա բղավելով: - Բնականաբար մենք ցանկանում ենք ինչքան հնարավոր է արագ ավելի շատ բան իմանալ:

- Ու ինչպե՞ս է արտահայտվում է ձեր այդ ցանկությունը: Համեստորեն քայլում եք ու հառաչո՞ւմ: Ապրում եք այն հույսով, որ շուտով ձեզ կանցկացնեն երկրորդ դասարա՞ն: Դե սպասեք

- Իմ մտքով չի անցել, որ… , - ուզում էր սկսեր Կարենը, բայց Ֆլորինդան ընդհատեց նրան:

- Միգուցե արժե, որ դու վերադառնաս ներքին աշխա՞րհ: Այնտեղ է գնահատվում համեստությունը: Հնարավոր է անգամ, որ քեզ ինչ-որ արժանավոր տղամարդ կնության առնի, համեստ կանայք գնահատվում են: - Ֆլորինդայի ձայնը դարձավ մետաղական: - Ի՞նչ ես ընդհանրապես դու այստեղ անում: Այստեղ քո համեստությունը ոչ ոքի անհրաժեշտ չէ, այստեղ այն ոչ ոք արժանագույնս չի գնահատի: Այստեղ անհրաժեշտ է ցուցադրել քեզ, սա քեզ համար բուդդայական մենաստան չէ: Ո՞ւմ համար է հետաքրքիր լռակյաց մարդու կողքին նստելը: Դու դառնում ես հետաքրքիր ուրիշների համար, եթե հետաքրքիր ես ինքդ քեզ ու, եթե դու այդ բոլոր հետաքրքրությունները բոլորին ի ցույց ես հանում: Եթե, օրինակ, Արչին ամեն օր փնտրում է ինձ ու պատմում այն, ինչ հետաքրքրել է նրան կամ էլ անհասկանալի եղել, ապա ում հետ ինձ ավելի հետաքրքիր կլինի, նրա՞, թե քո հետ  :

- Կարծում եմ, որ նրա հետ, - հանգիստ պատասխանեց Կարենը:

- Քանի՞ անգամ ես դու ինձ փնտրել: Քանի՞ անգամ ես փորձել ստիպել ինձ լսել այն մասին, թե ինչ հետաքրքիր բան ես դու հայտնաբերել քո ֆրագմենտները կատարելիս:

- Ոչ մի անգամ:

- Համեստությունն է խեղդում կամ էլ կյանքն է այդքան թոշնած:

- Ոչ, կյանքն ինձ համար հետաքրքիր էհամեստություն: Ես ուղղակի չեմ ցանկանում քեզ շեղել:

- Իսկ ահա Սերենան ցանկանում է ինձ շեղել, իհարկե ոչ այնքան հաճախ, որքան Արչին: Այդ պատճառով էլ Սերենան դեռ այստեղ է, ձեր, առաջին դասարանցիների մեջ, իսկ Արչին արդեն երրորդ դասարանում է:

Երեխաների բերանները բաց մնացին:

- Արդեն երրորդ դասարանո՞՜ւմ է: Բայց մենք կարծում էինք, որ խումբը ամբողջական կազմով է դասարանից դասարան տեղափոխվում:

- Մտածեք, մտածեք, - ասաց Ֆլորինդան գլուխը թափ տալով: - Դուք մտածում եք, իսկ Արչին գործում է: Զուգահեռ խմբից միայն նա է երրորդ դասարանում, ինչպես նաև Մագնուսը արդեն երկրորդ դասարանում է, իսկ մյուսները, ինչպես նաև դուք բոլորդ, հավանաբար նույնպես ինչ-որ բան են մտածում: Մտածեք, դա ձեր կյանքն է, ոչ ոք ձեզ ականջներից քաշելով չի տանի: Ձեն-բուդդայականության առասպելաբանության մեջ կա մի այսպիսի պատմություն. մի ուսուչից գալիս է մենաստան, այստեղ դասախոսությունների դասընթաց անցկացնում ու գնում, հայտնելով, որ լսարանից ոչ ոք արժանի չէ իր կողմից գաղտնի գիտելիքներ ստանալուն: Կես ժամ անց, երբ դասախոսն արդեն ճանապարհ էր ընկել, նրան է հասնում խոհարարը, ով վանականների համար ճաշ էր պատրաստում ու մշտապես հետևում էր նրանց, ուսուցիչների հետ պարապմունքներին: Խոհարարը հանում է թուրը ու ասում, որ կսպանի ուսուցչին, եթե վերջինս իրեն չփոխանցի գիտելիքները, ու այնքան հզոր էր նրա, այդ գիտելիքներն ունենալու պահանջը ու ամեն գնով, անգամ մահվան սպառնալիքի գնով դրանք ձեռք բերելու վճռականությունը, որ ուսուցիչը նրան արժանավոր համարեց: Չափազանց տարբերվում է ձեր պահվածքից:

Նրանք զուգահեռ խմբի երեխաների հետ այնքան էլ հաճախ չէին հանդիպում.  կամ պատահաբար էր այդպես ստացվում, կամ էլ դա մտածված էր: Բայց անկեղծ ասած շփվելու հնարավորություն ամեն դեպքում կար, ու այն, որ նրանք չէին օգտվում այդ հնարավորությունից բացատրվում էր նույն կերպ, ինչպես և այն, թե ինչու էին նրանք իրենց այդքան պասիվ պահում Ֆլորինադայի ու մնացածների հանդեպ:

- Ինչ է անհրաժեշտ անել երկրորդ դասարան փոխադրվելու համար, - երեխաները վազեցին ու շրջապատեցին Ֆլորինդային, կարծես մտածված թույլ չտալով նրան հեռանալ:

- Ավարտել առաջինը:

- Ի՞նչ է անհրաժեշտ առաջինն ավարտելու համար:

- Իմանալ բոլոր ֆրագմենտները, որոնք անհրաժեշտ է յուրացնել առաջին դասարանում, ստանալ դրանց իրականացման փորձը ու իմ մեջ ձեր անձի հանդեպ հետաքրքրություն առաջացնել: Օրինակ դու, - Ֆլորինդան մատնացույց արեց Կարենին, - դու ուղղակի բանջարանոցային ֆիզալիա ես, կոյուղային կարմրախայտ ես, ծաղիկ եսճամփեզրինվերջ տուր քո համեստությանը, այլապես այդպես էլ կմնաս ճամփեզրին մինչև վերջին օրդ: Քեզ համար հետաքրքիր չե՞ն ֆրագմենտները, որոնք դու կատարում ես:

- Հետաքրքիր են: Ես երբեմն անգամ գիշերն եմ արթնանում ու կատարում:

- Բուե՞ր ես կուտակում:

- Ո՞ւմ եմ կուտակում:

- Ֆրագմենտները, որոնք մենք կատարում ենք գիշերը, մենք անվանում ենք «բուեր»: Իսկ այն ֆրագմենտները, որոնք կատարվում են առավոտյան արթնանալուց հետո մինչև առավոտյան ինը, մենք անվանում ենք «ագռավ»:

- Ոչ, դիտավորյալ չեմ կուտակում, ուղղակի Թոմասն ինձ խորհորդ տվեց, քանի որ գիշերները ես ամեն տեսակ հիմար երազ եմ տեսնում, մեկ իբրև ես մորս հաշվետվություն եմ տալիս, մեկ իբրև դպրոցից եմ ուշանում…, նա խորհուրդ տվեց ամեն գիշեր երկու ժամը մեկ արթնանալ ու գոնե հինգ րոպե ՊԸ ծնել, օրինակ, երաժշտություն լսելով, կամ ֆրագմենտի մեկ երրորդը կատարելով: Ու ինձ դուր եկավ կտրուկ փոխվելու վիճակը, երազները սկսեցին փոխվել, իսկ առավոտյան ավելի առույգ եմ լինում ու ՊԸ հեշտությամբ եմ ապրում: - Հիմա արդեն Կարենը անհույս նուրբ ծաղկի տեսք չուներ, չնայած երևում էր, որ այս աշխույժությունը նրան դժվարությամբ էր տրվում: 

- Եթե քեզ հետաքրքում են ֆրագմենտները, ինչո՞ւ դու չես պարզել, թե ուրիշ ինչ ֆրագմենտներ կան:

- Ես փորձել եմ: Ես հարցրեցի Ֆոսսային, իսկ նա ասաց, որ հետո կասի:

- Ու այդքանով քո նախաձեռնությունն ավարտվե՞ց: Ու դու սկսեցիր սպասել, թե ե՞րբ Ֆոսսան կպատմի:

- Այո

- Դու այլևս ոչ մի անգամ չես հարցրել նրան: Չես մոտեցալ Թոմասին: Ինձ դու չես մոտեցել:

- Ոչ, ևս մեկ անգամ հետո հարցրեցի ու վերջ:

- Դու այնքան անհետաքրքիր ես, երբ այսպիսին ես: - Ֆլորինդան նայում էր Կարենի վրա ուղիղ նշանառությամբ, ինչպես դա անում էր միշտ: - Դու անհետաքրքիր ես: Հասկանո՞ւմ ես:

- Այո՛: - Կարծես պատասխան մարտահրավեր նետելով բացականչեց Կարենը: - Բայց ես չեմ մնա այսպիսին, ես կփոխվեմ, ես կդառնամ ուրիշ: - Հիմա արդեն նա հայացքը չէր փախցնում Ֆլորինդայից, այլ նայում էր նրա վրա նույնպիսի ուղիղ նշանառությամբ: - Ես հաստա՛տ կփոխվեմ:  Ուրիշ ի՞նչ ֆրագմենտներ կան: Դե խոսիր:

Կարենը բռնեց Ֆլորինդային ու սկսեց թափ տալ նրան, ինչպես հասած տանձին:

- Դե ասա, թե չէ կսպանեմ քեզ իմ թրով:

Ֆլորինդայից պահանջվեց ձեռքի հազիվ նկատելի շարժում, որպեսզի երեխաների ծիծաղի ներքո Կարենը հայտնվեր խոտի վրա թավալվելիս: Վեր թռչելով նա մռթմռթալով նորից հարձակվեց Ֆլորինդայի վրա ու Ֆլորինդայի, հազիվ նկատելի ոտքով հարվածի պատճառով կորցնելով հավասարակշռությունը նորից հայտնվեց խոտին ընկած:

- Ֆոսսան է պարտավոր ձեզ պատմել առաջին սերիայի ֆրագմենտները, հարցրեք նրան:

- Դե խոսիր: Ֆոսսային մենք հայտնի չէ, երբ կգտնենք, հնարավոր է անգամ ժամեր անց, իսկ հիմա դու մեզ կպատմես ու մենք կփորձենք:

- Լավ: Սկսեք գրանցել: Երկու ժամյա ֆիքսման պրակտիկա: Ամեն երկու ժամը մեկ ամբողջ օրվա ընթացքում, քանի դեռ դու քնած չես, հաշվետվություն ես տալիս ապրածդ տվյալ երկու ժամվա մասին: Այդ հաշվետվության վրա ծախսում ես ընդամենը մեկ րոպե, ոչ ավելի, ու գրանցում ես միայն այն, ինչը քո կյանքում այս երկու ժամվա ընթացքում հետաքրքիր է անցել: Եթե չկա ոչինչ, ապա գրում ես. երկու ժամ աղբով լցվեց: Հարմար է օրվա յուրաքանչյուր երկու ժամն անվանել մի ամսվա անունով. կեսգիշերից մինչև գիշերվա ժամը երկուսը` հունվար, ու այդպես շարունակ: Երկու ժամյա ֆիքսման մեկ օրը մեկ ֆրագմենտ է: Պատրա՞ստ է: Գնացինք առաջ, - շարունակեց Ֆլորինդան, չսպասելով նրանց արձագանքին: - Քաղցի տիրապետման պրակտիկա: Խժռելը հաճելի՞ է: Հաճելի է, - նորից առանց պատասխանի սպասելու շարունակեց նա: - Ձեզ դուր է գալիս խժռել:

Ֆլորինդան ուշադիր ուսումնասիրեց երեխաներին:

- Կարենն ու Բերտան այս առիթով սթզ ապրեցին: Բնականաբար, նուրբ կոյուղային կարմրախայտ ու ճիշտ աղջնակ. նրանք պարտավոր են սթզ ապրել այն բանից, որ իրենց դուր է գալիս համեղ ուտեստներ ուտել, նրանց այդպես իրենց մայրիկներն են սովորեցրել, այնպես չէ՞: Ես նույնպես սիրում եմ խժռել, ու հենց այդ պատճառով էլ ես դա այնպես եմ անում, որպեսզի առավելագույն հաճույք ստանամ դրանից: Բոլորին հայտնի է, որ լեռներով հաջող տասնհինգ ժամանոց վազքից հետո անգամ հացի կտորը համեղ ուտեստ է թվում: Իսկ եթե հագենալուց հետո կրկին ուտել, ապա ուտելիքը դադարում է հաճույք բերել: Այստեղից էլ, քաղցի տիրապետման պրակտիկան. օրական, թեկուզ տաս անգամ, բայց միայն կեր այն ժամանակ, երբ քաղցի զգացողության ինտենսիվությունը երեքից ոչ պակաս կլինի: Քաղցի զգացողությունը ինքնին շատ հաճելի զգացողություն է: Այն, ինչքան էլ տարօրինակ է, այնուամենայնիվ ռոզոնանս է առաջացնում նաև ՊԸ հետ: Երբեմն հաճելի է քաղցի զգացողությունը հասցնել երեքի, երբեմն` յոթի, ամեն անգամ որոշիր ինքդ, բայց երբեք մի կեր, եթե քաղցի զգացողությունը թույլ է երեքից: Ու միշտ կեր քիչ քանակությամբ, որովհետև մինչև կերակուրը յուրացվում է օրգանիզմի կողմից, անցնում է տասնհինգ րոպե, ու այդ ժամանակահատվածի ընթացքում դու կարող ես չափից շատ ուտել, եթե անընդհատ ուտես: Գրանցեցի՞ք: Գնացինք առաջ:

- Քաղցի տիրապետման մեկ օրը մեկ ֆրագմե՞նտ է:

- Այո: Գնացինք առաջ. անշարժ պառկելու պրակտիկա: Չկա ավելի հեշտ բան, պառկիր ու մնա անշարժ պառկած: Միանգամայն անշարժ: Մի շարժվիր ոչնչով, ոչ մատով, ոչ քթով. ընդհանրապես անշարժ: Ձեռքեր-ոտքերդ պետք է այնպես տեղավորած լինեն, որպեսզի չդիպչեն մարմնիդ: Տասնհինգ րոպեն մեկ ֆրագմենտ է: Միանգամայն անշարժ վիճակից մի որոշ ժամանակ անց կսկսեն ծագել տարօրինակ զգացողություններ, կամ կսկսեն «կորչել» վերջավորություններդ, կամ էլ այնպիսի զգացողություն կառաջանա, կարծես ձեռքերդ մեկ այլ տեղում են, մեկ այլ դիրքում. կարևոր չէ, շարունակիր անշարժ պառկած մնալ: Պատրա՞ստ է: Գրանցեցի՞ք: Հաջորդը` «ՊԸ այրումն է»: Սա էմոցիոնալ հղկման տարատեսակ է: Էմոցիոնալ հղկաման ժամանակ մոտավորապես յուրաքանչյուր տաս վայրկյանը մեկ պատկերացնում ես, թե ինչպես է քո կրծքի մեջ պայթում վառ ալեցայտք, որն առանց վերլուծության գրողի ծոցն է նետում ԲՈԼՈՐ ընկալումները` էմոցիաներ, մտքեր, ցանկություններ, բոլորն առանց բացառության, ու մնում է միանգամայն մաքուր, պայծառ տարածություն: Իմիջաելոց, էմոցիոնալ հղկումը նույնպես առաջին դասարանցիների պրակտիկայի անհրաժեշտ տարր է: Մեկ ֆրագմենտը տևում է տասնհինգ րոպե: ՊԸ այրման ժամանակ ալեցայտքը դեն է նետում միայն ՊԸ, իսկ ԲԷ ու ուրիշ բաների մասին ընդհանրապես չես մտածում:

- Չհասկացա, - անմտածված վերահարցրեց Տրապպը: - Դեն նետելՊԸ՞՞:

- Եթե ես ինչ-որ բան եմ ասում, ապա հենց դա նկատի ունեմ, - վճռական կերպով պատասխանեց Ֆլորինդան: - Պատկերացնում ես, թե ինչպես է վառ ալեցայտքը դեն նետում բոլոր ՊԸ, ու ոչինչ չես պատկերացնում այն բանի վերաբերյալ, թե ինչ է դրանցից հետո մնում. ինչ զգացողություն ուզում է, թող ծագի: Մեկ ֆրագմենտը տևում է տասնհինգ րոպե: Այսքանով ավարտենք: Կատարե՛ք: Պատմե՛ք արդյունքների մասին:

- Ֆլորի՛նդա, մենք Սերենայի հետ հասկացանք, թե ինչու վստահություն-120 պրակտիկան առաջացնում է կարծրության ֆիզիկական ապրում, - խորհրդավոր ձայնով ասաց Կարենը:

- Հետաքրքիր է, ինչո՞ւ: - Ֆլորինդան հետաքրքրությամբ նայեց Կարենի վրա:

- Ուղղակի այդ պրակտիկայի ժամանակ ծագում են այնքան ուրախալի ցանկություններ, որ թվում է թե կպատռվի: Այդ պատճառով էլ առաջանում է կարծրություն, որպեսզի չպատռվի:

Սերենան ծիծաղեց: Ֆլորինդան ծիծաղեց ու հեռացավ: Տրապպը մտամոլոր հայացքը հառեց նրա, շորտերի մեջ ձգված հետույքին, ու Սերենան չհապաղեց այդ առիթվ մի քանի հումորներ անել:

 

Ջեյնը հաճախ էր մտքերով վերադառնում Կունգեյի մոտ: Միայն նա էր այդպիսին, թե՞ ուրիշներն էլ կային: Կասկածներ չկային. այդ երեխաները հաստատ փորձնական էին, ու եթե գենետիկական փոփոխություններ կատարվում էին ագռավների հետ, դրանք անկասկած պետք է կատարվեին նաև երեխաների հետ: Ջեյնի մեջ արթնացավ մտավախությունների մի ամբողջ կույտ: Արդյո՞ք թույլատրելի էին երեխաների վրա կատարվող փորձարկումները: Ի՞նչ կլինի երեխաների հետ, եթե ինչ-որ անկանխատեսելի բան պատահի: Խորհելով, թե ում կարելի է այս հարցերով դիմել, Ջեյնը վերջիվերջո ընտրեց Մարտային, քանի որ Ջերրին շատ զբաղված էր երևում ու շատ զբաղված էր երևում էպիգենետիկայով: Մարտաին գտնելը հիմա արդեն հեշտ էր. նա գրեթե միշտ ցերեկում էր ու գիշերում նոր երկհարկանի լաբորատորիայում, որն արդեն վերջնական տեսք էր ստացել, փայլում էր նոր կառույցով ու չնայած իր հսկայական չափերին, արդեն մինչև ծայրահեղություն ամբողջ պատով մեկ զբաղեցված էր ամենատարբեր դարակներով, որոնցում, չափերով ֆուտբոլի գնդակից մինչև փղի չափի տարբեր կուլտուրաներ էին աճեցվում, աշխատանքային սենյակներով, որոնք հագեցած էին սիրով ու հարմարավետությամբ, ու ժամանակակից լաբորատորիայի այլ անբաժան տարրերով:

- Արդյոք թույլատրելի՞ էին երեխաների վրա կատարվող փորձարկումները, - զարմացավ Մարտան: - Այդպիսի հարց տալու անհրաժեշտություն կլիներ այն դեպքում, եթե երեխաների նկատմամբ կատարվեյին այնպիսի գործողություններ, որոնք վերջիններիս տանջանքներ կպատճառեյին, կամ էլ, նվազագույնը, նրանց կողմից դիմադրությամբ, դժգոհությամբ ընդունվեին:

Մարտան ամբողջ մարմնով ձգվեց, ձեռքերը մեջքի հետևում խաչեց ու բարձրացավ աթոռից: Այդ ընթացքում նա դիպչեց սեղանի վրա դրված գրքերից մեկին և ցած գցեց այն, ու Ջեյնը զարմացավ, երբ տեսավ, որ դա Հոմերոսի «Իլիականն» է:

- «Իլիակա՞ն»: Ինչի՞ համար:

- Հաճույքի համար, ուրիշ ինչի՞ համար: Ինձ դուր է գալիս, այդ լեզուն, ինձ դուր է գալիս իմ հիշողությունը մարզելն ու այսպիսի բարդ տեքստերն անգիր սովորելը: Քո կարծիքով Կունգան բռնությա՞ն է ենթարկվում: Կամ միջուցե նա չնշվա՞ծ էր, վհատվա՞ծ

- Ոչ, ոչ, դա ինձ հասկանալի է, հարցը դրանում չէ, - նրան ընդհատեց Ջեյնը: - Հասկանալ է, որ հենց սովորական աշխարհում են երեխաների նկատմամբ կիրառվում կոպիտ ու անմարդկային փորձեր, առավոտից մինչև երեկո բռնանում նրանց նկատմամբ, ճնշում նրանցբայց մի բան է, այսպես ասած, հոգու դաստեարակությունը, հոգեբանական մթնոլորտի ստեղծումը, որն աջակցվում է հետաքրքությամբ. սա մի բան է: Բայց միջամտությունն ու գենոտիպը: Սրանք միանգամայն այլ բաներ են: Փաստացիորեն այստեղ` մեզ մոտ, ձևավորվում է մարդու նոր տեսակ նոր գենոտիպով: Այդ նոր մարդիկ ինչպե՞ս կվերաբերվեն մեզ: Նրանք իրենցից ի՞նչ կներկայացնեն:

- Ջե՛յն, հարցերդ միանգամայն իմաստավորված են, բայց չէ որ մենք հերձադանակով չենք ներխուժում գենոտիպի մեջ, չենք փորձում փոխել այն համաձայն մեր գաղափարախոսական կամ բարոյական սկզբունքների: Մենք ընդհանրապես փորձում ենք չփոխել այն: Մենք այդպիսի նպատակ երբեք էլ չենք ունեցել: Այն ամենը, ինչ մենք ցանկացել ենք, դա երեխաներին իրենց համար հետաքրքիր կյանքով ապրելու համար հնարավորություն տալն է եղել: Մենք նրանց ծանոթացրել ենք ՊԸ հետ, մենք նրանց պատմել ենք ԲԷ և ուրիշ գորշությունների մասին, իսկ գենոտիպում կատարվող փոփոխությունները մենք միանգամայն պատահաբար ենք նկատել:

- Բայց չէ որ կա նաև ուրիշ ազդեցություն, ազդեցություն, որը երեխաների վրա թողնում ձեր «մտադրությունը», - առարկեց Ջեյնը:  

- Իհարկե: Մենք ունենք համառ ուրախալի ցանկություն երեխաներին աջակցել այն հարցերում, որոնք հետաքրքիր են նրանց համար ու, որոնք հետաքրքիր են մեզ համար: Մենք նրանց հանդեպ համակրանք ենք զգում: Ու պարվեց, որ գենոտիպը արձագանքում է դրան: Մենք բնության նոր օրենք ենք բացահայտել, մենք մեր գաղափարախոսությամբ չենք ներխուժել դրա մեջ: Մենք այնպիսին ենք, ինչպիսին մենք կանք, մենք ցանկանում ենք համակրանք ապրել ու ցանկանում ենք աջակցել մեզ համար համակրելի մարդկանց: Նրանք այնպիսին են, ինչպիսին կան, նրանք ցանկանում են սովորել, ՊԸ ապրել, մեր կողմից իրենց հանդեպ համակրենք զգալ ու մեր կողմից աջակցություն ստանալ: Ոչ մենք, ոչ էլ նրանք չենք ցանկանում ուրիշ լինել, չենք ցանկանում լինել այնպիսի մարդիկ, ովքեր ՊԸ  չեն ապրում, ովքեր չեն ձգտում հետաքրքիր կյանքին: Ե՛վ մենք, և՛ նրանք հանդիսանում ենք էվոլյուցիայի հետևանք: Ու այն ազդեցությունը, որը բխում է մեզանից, էվոլյուցիայի գործընթացի համար չի հանդիսանում ինչ-որ օտար բան: Ու այն, որ այս նոր պայմաններում երեխայի գենոտիպը այդքան արագ փոխվում է, նշանակում է, որ մենք սեղմել ենք հենց սկզբնական կոճակը: Բնությունը վաղուց է ստեղծել այդ կոճակը, բայց չկար մեկը, ով կարող էր սեղմել այն. հազարավոր տարիների ընթացքում մարդիկ ոչնչացրել են ու ճնշել միմյանց ու հենց իրենք իրենց: Մարդկության պատմության հազար տարիները դրանք խոշտանգումների, սադիզմի ու մազոխիզմի տարիներ են եղել: Ու բնությունը տարբեր ձևերով արտահայտվելով սպասում էր: Ու այն այլև չի սպասել: Հայտնվեցին այնպիս մարդիկ, ովքեր սկսեցին հեռացնել գորշություններն ու արմատավորել պայծառ ընկալումները: Ու մուրճն անմիջապես հարվածեց տախտակին. սկսեցին փոփոխություններ տեղի ունենալ գեներում: Մեզ մնում է շարունակել անել այն, ինչ մենք անում ենք, քանի որ այն արդյունքը, որը մենք տեսնում ենք, մեզ դուր է գալիս: Իսկ միաժամանակ մենք նաև բավարարում ենք մեր բնական հետաքրքրությունները, ուսումնասիրելով, թե հատկապես ինչպիսի գենետիկ փոփոխություններ են տեղի ունենում: Իրականում մենք հետևում ենք ոչ միայն արդեն կայացած երեխայի զարգացմանը, այլ նաև այն բանին, թե ինչպես է կատարվում պտղի զարգացումը հենց առաջին վայրկյաններից:

- ?

- Ի՞նչն է քեզ զարմացնում: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս շատ զգուշորեն հետևել պտղի զարգացմանը առանց ինչ-որ վնասվածքային ազդեցությունների: Ու մենք հայտնաբերում ենք բազմաթիվ հետաքրքիր շեղումներ: Մենք ուղղակի կլանված ենք այն ամենով, ինչը տեսնում ենք: Օրինակ դու գիտե՞ս, թե ինչով եմ ես հիմա զբաղված; Ուզո՞ւմ ես պատմեմ:

- Իհարկե ուզում եմ:

- Վերցրու նոթատետրդ, գրանցիր տերմինները, հետո մանրամասն կզբաղվես դրանցով, եթե ցանկանաս, բայց ընդհանուր բնագծերով ես հիմա էլ կարող եմ պատմել: Երբ սաղմը. հիմա ես խոսում եմ մարդկային սաղմերի մասին: Երբ այն գտնվում է լակոտուհու արգանդում

- Լակոտուհո՞ւ:

- «Մայր» բառը մեզ տհաճ է, մենք ասում ենք «լակոտուհի», շեշտադրելով «ուհի» վերջածանցը: Դա կայտառ է ու զվարճալի:

- Այսպիսով, երբ սաղմը գտնվում է լակոտուհու արգանդում, ապա ընդհանուր օրգանիզմ կարելի է բաժանել երեք մասի. սաղմ, լակոտուհի ու միջսաղմնային հյուսվածքներ, որոնք որպես միջագիր բաժանում են երկու օրգանիզմները, կամ էլ, ավելի ճիշտ, միավորում են դրանք, քանի որ այն բանից հետո, երբ ձևավորվում են պտուղի արյունատար անոթները, այդ միջսաղմնային հյուսվածքների միջոցով իրականացվում է լուծվեղ նյութերի փոխադրումը: Միջսաղմնային հյուսվածքներն իրենց մեջ տեղակայված արյունատար անոթների հետ միասին կոչվում են «խորիոն»: Երբ խորիոնը միանում է արգանդի պատերին, այն ձևավորում է «ընկերք»: Մարդու խորիոնը այնքան սերտ է ինտեգրված արգանդին, որ դրանք անհնար է առանձնացնել առանց լակոտուհուն ու պտղին աղետալի վնասվածքներ պատճառելու: Այսքանը հասկանալի՞ է:

- Այո, դեռևս հասկանալի է, - հաստատեց Ջեյնը, մի քանի գրառումներ կատարելով:

- Խորիոնի արտաքին թաղանթից դուրս են գալիս հատուկ խավամազիկներ: Դրանք պարունակում են արյունատար անոթներ, ու դրանց օգնությամբ կտրուկ աճում է խորիոնի ու լակոտուհու արյան հպման տարածությունը, այնպես որ չնայած լակոտուհու և երեխայի արյունատար անոթները չեն միաձուլվում, այնուամենայնիվ դրանց սերտ շփման հաշվին ապահովվում է երկկողմանի նյութափոխանակությունը, համարյա նույն ձևով մեր արյունը օդից թթվածին է վերցնում, որը վերցվում է թոքերի կողմից: Լակոտուհին երեխային է փոխանցում սննդարար նյութեր ու թթվածին, իսկ պտուղը նրան վերադարձնում է ածխածնի երկօքսիդ` СО2, ու միզանյութ, սա ընդհանուր նկարագրով, առանց մանրամասների:

- Պարզ է:

- Բայց ահա այստեղ էլ մենք մոտենում են հարցին, թե ինչո՞ւ լակոտուհու օրգանիզմը ընդհանրապես չի հեռացնում պտուղը: Չէ որ այն օտար մարմին է: Իսկ մարդու օրգանիզմը ունի օտար մարմինների հետ պայքարի հիանալի աշխատող մեխանիզմ:

- Բայց ինչպես այն կարող է օտար մարմին լինել, եթե մեծացել է հենց մոր մեջ, - զարմացավ Ջեյնը:

- Իհարկե նա մեծացել է լակոտուհու մեջ, ճիշտ է, բայց դու հաշվի չես առնում, որ երեխայի օրգանիզմը ծագում է ոչ միայն լակոտուհու, այլ նաև որձի գենետիկական նյութից: Կան այսպես կոչված գլիկոպրոտեիններգլիկոպրոտեիններ, - դանդաղ թելադրեց նա, որպեսզի Ջեյնը ճիշտ գրի անվանումը: - Հենց դրանք են պատասխանատու օտարածին մարմինների հեռացման համար: Դրանք բավականին բարդ անվանում ունեն. «հյուսվածքային համատեղելիության գլխավոր կոմպլեքսի հակագեն»: Այդ հակագեները երեխան ժառանգում է նաև որձից, ու այդ պատճառով էլ, եթե հետագայում լակոտուհու օրգանները փոխարինել իր սեփական երեխայի օրգաններով, ապա նրա օրգանիզմը չի ընդունի դրանք, քանի որ դրանք պարունակում են որձի հակագեներ: Բայց հղիության շրջանում դա տեղի չի ունենում: Ինչո՞ւ:

- Միգուցե դրանք երեխային են փոխանցվում զարգացման ամենավերջին փուլո՞ւմ, - ենթադրեց Ջեյնը:

Մարտան ծիծաղեց:

- Լպիրշ ֆեմինիզմի համար այս գաղափրը կարող էր և վատ չլինել, բայց այն, որ որձի գենոտիպի մի մասը չի մասնակցում պտղի զարգացմանը, բավականին համարձակ ենթադրություն է: Այսպես, թե այնպես գաղափարը սխալական է, քանի որ ապացուցված է, որ որձի հակագեների արտահայտչությունը կատարվում է շատ վաղ, այնպես որ լակոտուհու իմունային պատասխանը անխուսափելի է թվում, բայց այնուամենայնիվ տեղի չի ունենում:

- Միգուցե ինչ-որ նյութեր այդ հայրական հակագեները անտեսանելի են դարձնում կամ էլ ինչ-որ ձևով պաշտպանվա՞ծ:

- Ոչ, ամեն ինչ այլ կերպ է կատարվում, ու դա հետաքրքիր է: Ընդհանրապես խորիոնը զարմանալի տարր է: Այն, օրինակ, արտադրում է հատուկ հորմոն, ավելի կոնկրետ պեպտիդային հորմոն` «խորիոնային գոնադրոտոպին»:

- Կանգ առ…, - Ջեյնին կրկին դադար անհրաժեշտ եղավ, որպեսզի գրառել այս սատանայական տառակապակցությունը: - Այսինքն հենց այս գոնոդոտրպինն է

- Ոչ, օրգանիզմում հաճախակի կարելի է գտնել ձևափոխությունների շատ երկար հաջորդականություններ, ինչն էլ այն դարձնում է յուրահատուկ իր բնույթի մեջ. եթե խախտվում է մի շղթան, ակնթարթորեն կարող են գործել մյուսները: Գոնադոտրոպինը ինքն իրենով կատարում է հետևյալը. այն ընկերքի ու ձվարանի բջիջներին դրդում է արտադրել «պրոգեստերոն»: Իսկ պրոգեստերոնը ստերիոդային հորմոն է, որն ունի մի շարք կարևոր ֆունկցիաներ, դե օրինակ այն խթանում է արգանդի պատերի հաստության նորմայի ու արյունատար անոթներով դրա հագեցվածության պահպանմանը, բայց բացի այդ արի շարունակենք ուսումնասիրել այս շղթան. այն պտղի մակերիկամներին ստիպում է սոմատոմամոտրոպին արտադրել: Ավելի պարզ անվանումն է «պլացենտար լակտոգեն». կարծում եմ, որ այս անվանումից արդեն քեզ համար պարզ է, որ այն խթանում է լակոտուհու կրծքագեղձերի զարգացմանն ու կաթի արտադրությանըկարծես, ես շատ հեռուն գնացի, այնքան դժվար է խոսել ընդամենը մի թեմայի սահմաններում, շուրջն այնքան հետաքրքրիր բաներ կան:)

- Ինձ հետաքրքիր է, շարունակիր: - Ջեյնը հայացք գցեց իր գրառումների վրա: - Այո, ամեն ինչ հասկանալի է:

- Այդ դեպքում վերադառնանք խորիոնին: Դու արդեն հասկացել ես, որ այդ փոքրիկ, պարզ թվացող իրն օժտված է յուրահատուկ հատկություններով, ու մեկն այդ հատկություններից մոր իմունային համակարգի ճնշումն է: Դա կատարվում է հետևյալ կերպ… - Մարտան մտքերով ընկավ: - Եվս մի մեջբերում անեմ, որպեսզի դու ամեն ինչ հասկանաս: Մեր իմունային ռեակցիաները պայմանավորված են յուրահատուկ բջիջներով, որոնք կոչվում են  « Т-լիմֆոցիտներ»: Հենց Т-լիմֆոցիտը հանդիպում է բջջի հետ, որը պարունակում է հյուսվածքային համատեղելիության գլխավոր կոմպլեքսի օտար անտիգեն, այն միանգամից ճանաճում է դրան որպես օտար, ու հենց այդ պահին սկսվում է հետաքրքիր երևույթ. Т-լիմֆոցիտները սկսում են համառորեն բաժանվել ու առաջանում են մեծ քանակությամբ, ու դրանք ամբողջ կույտով թափվում են օտար բջիջների վրա ու ոչնչացնում են դրանց: Այսպիսով, խորիոնը առանձնացնում է մի նյութ, որն ամբողջությամբ դադարեցնում է Т-լիմֆոցիտների բաժանման այս պրոցեսը, այնպես որ պտուղի շուրջ մարդու մերժման սովորական ռեակցիան չի աշխատում:

- Հիանալի է, շատ հետաքրքիր է: - Ջեյնը հիացած էր և այն պատճառով, որ օրգանիզմն այդքան հետաքրքիր է կառուցված, և այն պատճառով, որ ինքն ամեն ինչ հասկացավ:

- Բայց կա մի խնդիր:

- Կարծես թե ես հասկանում եմ: - Ջեյնն ընդհատեց նրան: - Խնդիրը կայանում է նրանում, որ պտղի ազդեցությունը իմունային համակարգի վրա կարող է չափից ավելի պարզվել, ու այստեղից էլ բխում են ամենատարբեր հիվանդությունները, որոնք կապված են մայրության հետ:

- Հենց այդպես, - հաստատեց Մարտան: - Ու ահա վերջապես ես կարող եմ ասել, թե ինչով եմ տարված հիմա: Պարզվեց, որ այն պտղի խորիոնը, որը կրում է մռութը, ով գտնվում է մտադրվածության մթնոլորտում, որն ուղղված է իրեն, առանձնացնում է նյութեր, որոնք լակոտուհու օրգանիզմի վրա մի փոքր ավելի շատ են ազդում. այնքան, որ մենք փաստացիորեն այդպես էլ չկարողացանք ոչ մի տեղ գտնել իմունային համակարգի ճնշման էֆեկտ, բացի պտղի ամիջական շրջապատից: Ընդամենը մեկ միլիմետրով տեղափոխվիր այն կողմ խորիոնից ու Т-լիմֆոցիտները սկսկեն գործել նուն ձևով: Հիմա մենք փորձում ենք հասկանալ, թե ինչում է կայանում նոր նյութի տարբերությունը: Քիմիական բաղադրությունը նույնն է, դա մենք արդեն գիտենք, այնպես որ հիմա արդեն պետք է տարբերությունները փնտրել մոլոկուլների իզոմետրիայի մեջ, իսկ եթե այստեղ ևս չգտնենք, ապա պետք է ավելի խորը փնտրենք:

- Հետաքրքիր է:)

- Իրականում սա միայն, այսպես ասած, փրփուր է մակերևույթի վրա. դու ուղղակի չես պատկերացնում, թե ինչքան նոր բաներ ենք մենք ամեն օր բացահայտում: Ու դու, եթե ցանկանում ես, կարող ես միանալ մեր հետազոտություններին հենց այսօր, դու գիտակցո՞ւմ ես այդ:

- Ե՞ս: Ինձ համար ուշ է:)

- Ի՞նչ իմաստով:

- Դե հավանաբար անհրաժեշտ է սկսել յոթ տարեկանում

- Ի՞նչու:

- Դեդե ինչպե՞ս թե ինչու:

- Հենց այսպես: Ի՞նչու:

- Դե, որովհետև դժվար է պատկերացնել, որ համարյա երեսնամյա մարդը սկսում է զրոից զբաղվել այսպիսի բարդ գիտությամբ ու ինչ-որ հաջողության է հասնում:

- Հաջողությո՞ւն: Դժվա՞ր է պատկերացնել: Անուշիկս, դու ուղղակի զառանցում ես: - Մարտան մռայլվեց: - Ի՞նչ է, դու ծառից ես ընկել: Գլխի վրա՞:

- Այո, կարծես թե հենց այդպես, - մտամոլոր փնթփնթաց Ջեյնը: - Պարզվում է, որ այս վայրի կարծրատիպը դեռևս ապրում է իմ մեջ

- Ու ոչ միայն «ապրում է», այն նաև սպանում է քո նախաձեռնելիությունը, քո ուրախալի ցանկությունները: Հիմա դու քսանհինգ տարեկան ե՞ս: Միևնույն է: Եթե հաջորդ հիսուն տարիների ընթացքում դու զբաղվես գենետիկայով, ապրելով խանդավառություն, գիտելիքների պատճառած ուրախություն, հետազոտությունների ու բացահայտումների  ուրախություն, ապա ի՞նչ ես կարծում, դու կկարողանաս դառնալ հիանալի մասնագետ:

- Կարծում եմ, այո:

- Թե՞՞ դու պատրաստվում ես մահանալ հարյուր տարեկանում:

- Ոչ, չեմ պատրաստվում:

- Ու, չե՞ս կարծում, որ անկախ բացահայտումներից դու կկարողանաս հաճույք ստանալ, երբ զբաղվես մի գործով, որը քեզ հաճելի կլինի:

- Կկարողանամ: Բայց Մարտա, ինձ նաև անհասկանալ է… դու այսքան ժամանակ այստեղ ես անցկացնում, այս լաբորատորիայում, արդյոք դա զարգացման մի որոշակի սահմանափակման չի բերում: Չէ որ դու, օրինակ, չես կարող ֆրագմենտներ կուտակել, չես կարող…

Մարտայի ծիծաղը ընդհատեց նրան:

- Դու երեխա ես, հիմար առաջին դասարանցի: Չե՞մ կարող ֆրագմենտներ կուտակել:) Շատ բան դու գիտես ֆրագմենտների մասին: Երբ փոխադրվես երրորդ դասարան, այն ամենը, ինչն այդքան բարդ ու անհասկանալի է թվում, կկարողանաս այլ կերպ տեսնել:

 

 



<< back forward >>