« ՄԱՅԱ-3 »

« Ամուր գետեր մարմարե քամի »

Գլուխ 12


Ինքնաթիռը նախատեսված էր միայն վեց մարդու համար, բայց ցանկության դեպքում այնտեղ կարող էին տեղավորվել անգամ տասը, քանի որ «վեց ուղևորները», համաձայն նախագծողների հաշվարկների, վեց սովորական, նորմալ մարդիկ էին, մոտավորապես հարյուր կիլոգրամ քաշով, իսկ բազայի բնակիչները չէին տառապում յուղի ավելցուկից: Ջեյնը չգիտեր, որ նրանք ունեն սեփական ինքնաթիռ, քանի որ այն գտնվում էր տեղի օդանավակայանում: Անձնակազմը բաղկացած էր նեպալցի օդաչուներից, ովքեր սպասարկում էին կանոնավոր ներքին չվերթներն ու անհրաժեշտության դեպքում կանչվում էին աշխատանքի: Ինքնաթիռը փոքր էր, հարմարավետ, բավարար, որպեսզի, օրինակ, առանց վայրէջքի թռիչք կատարել Նեպալից Ինդոնեզիա: Բայց հիմա նպատակակետն ավելի մոտ էր. նրանք թռչում էին Ջոմսոմ: «Նրանց» մեջ մտնում էին երեք ոզնիները, ներառյալ Ռոսոմախան, ինչպես նաև Ֆոսսան, Ջեյնը, Սերենան, Բերտան ու Արչին Մագնուսի հետ զուգահեռ խմբից: Ջեյնը պատռվում էր հետաքրքրությունից. նա ցանկանում էր ուսումնասիրել և՛ երկու նոր ոզնիներին, և՛ Արչին Մագնուսի հետ հասանելի էին, ինչպես երբեք, չնայած, մյուս կողմից Ջեյնը հասկանում էր, որ նրանց այդ «քիչ հասանելիությունը» երևակայական էր: Հիմա, երբ նրանք հարկադրաբար հայտնվել էին նեղ շրջանակներում, յուրահատուկ տեսանելի էին դարձել այն անտեսանելի սահմանները, որոնք նրանց, պարզվում է, բաժանում էին: Այն, որ ոզնիներն ապրում են իրենց կյանքով, որը քիչ է հատվում առաջին դասարանցիների կյանքի հետ, ընդհանուր առմամբ բնական ու հասկանալի էր թվում, չնայած, որ դա այնքան էլ ակնհայտ չէր արտահայտված մոտավոր դիտարկման ժամանակ, բայց պարզվում է, որ Ջեյնը նախկինում չէր գիտակցում, թե որքան ահռելի է երկու զուգահեռ առաջին դասարանցիների միջև տարածությունը: Ամեն դեպքում նա ոչ մի վայրկյան չէր հապաղում, երբ ցանկանում էր ինչ-որ բան հարցնել կամ ասել «մերոնց», Սերենային, Բերտային, և միևնույն ժամանակ Արչիին կամ Մագնուսին ինչ-որ հարցով դիմելու միտքը միանգամից ճնշվեց միանգամայն հիմար պատրվակով, ու չնայած, որ այդ անազնվությունը նրա կողմից միանգամից բացահայտվեց, այնուամենայնիվ նա այդպես էլ չտվեց իր հարցը, ինչպես չտվեց նաև այն ժամանակ, երբ սկսեց գիտակցել, որ այնուամենայնիվ ճնշում է հարցնելու ցանկությունը: Նրանք երկուսը Ջեյնին թվում էին կա՛մ ավելի խելացի, կամ էլ ավելի զարգացած, ու դա Ջեյնի մեջ արթնացնում էր սկզ, որի դեմ պայքարի վրա էլ հենց նա հիմա կենտրոնացած էր, հրաժարվելով սկզ անմիջական գործողություններով «ոչնչացնելուց», որպեսզի չքողարկի այդ վիճակը, որը նրան դուր չէր գալիս ու, որը նա ցանկանում էր վերջնականապես հեռացնել:

Ջոմսոմից նրանք հենց նույն առավոտ ուղևորվեցին Մոկտինատխ, որտեղ տեղավորվեցին փոքրիկ հարմարավետ տնակում, որը գտնվում էր գյուղից մեկ ժամվա քայլքի ճանապարհի հեռավորության վրա: Ինչքանով հասկացավ Ջեյնը, այդ տնակը չէր հանդիսանում հյուրանոց, բառի բուն իմաստով, այն կա՛մ օգտագործվում էր «մերոնքականների» կողմից, կա՛մ ամբողջությամբ տրվում էր ինչ-որ VIP-հաճախորդի որոշակի ժամկետով:

Առավոտյան ժամը վեցին-յոթին նրանք դուրս էին գալիս տնակից ու գնում էին Թորոնգ-Լա լեռնաշղթա, յուրաքանչյուրը գնում էր իր տեմպով ու յուրաքանչյուրը, կարծես թե, այդ ընթացքում զբաղվում էր իր գործով: Առավոտյան շատ ցուրտ էր, այնուհետև, դեպի վերև տանող ճանապարհի մոտավորապես կեսի վրա շատ շոգ էր արևի տակ, իսկ վերևում նորից ցուրտ էր ու քամոտ: Առաջին օրը, չնայած Էվերեստի շրջանում տրեկինգի իր ունեցած փորձին, Ջեյնն այդպես էլ չհասավ նպատակակետին, 5100 մետր բարձրության վրա լեռնային հիվանդությունը տապալեց նրան, ուժերը հանկարծակի սպառվեցին, ու նա կարող էր քայլել միայն դեպի ներքև: Ոզնիները, ինչպես պարզվեց, նույնպես առաջին անգամ էին իրենց կյանքում այսպիսի մրցավազքի մասնակից: Ութամյա Ռոսոմախան, ով ամենամեծն էր այդ խմբի մեջ, նախկինում չէր ցանկանում այդքան ինտենսիվ մարզվել ու նրան միանգամայն բավարարում էին այն հնարավորությունները, որոնք կային բազայում, իսկ ահա Ռիսին ու Լիսսային հնգամյա աղջկան ու տղային, դժվար էր հետ պահել ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Կանգ առնելով վերջին մտքի վրա, Ջեյնը ժպտաց. «դժվար է հետ պահել» արտահայտությունը ակնհայտ արխաիզմ էր մռութահասարակության համար, քանի որ այստեղ ոչ ոք երեխաներին ոչնչից հետ չէր պահում ոչ մի տարիքում: Առաջին անգամ այսքան ակնհայտորեն բախվելով այդ սկզբունքին, Ջեյնն իր մեջ հայտնաբերեց բազմաթիվ իռացիոնալ վախեր, որոնք նրան, իհարկե, իռացիոնալ չէին թվում: Նրանք բոլորը այսպես, թե այնպես օգտագործում էին «չափազանց վաղ է» արտահայտությունը, ընդ որում ընդհանարապես ոչ մի հիմնավորում չունենալով դրա համար. ինչու է ինչ-որ բան երեխայի համար շատ շուտ, եթե դա նրան դուր է գալիս ու նա ցանկանում է այդ: Նա հասկանում էր, որ ինքը, հավանաբար, անգամ չէր էլ համարձակվի «եթե ցանկանում ես ու քեզ դուր է գալիս, ուրեմն ժամանակն է» սկզբունքը կյանքում օգտագործել այնքան լայն, որքան ընդունված էր մռութների հասարակության մեջ, բայց այստեղ նա հայտնվել էր արդեն ձևավորված հասարակության մեջ, որտեղ այդ սկզբունքը դավանվում էր ու կիրառվում էր բազմաթիվ տարիներ ի վեր, ու չնայած, որ Ջեյնը շատ թե քիչ մտերիմ էր Ռոսոմախայի կամ Կունգայի հետ, այնուամենայնիվ անգամ մակերեսային շփումը մնացած ոզնիների հետ բոլոր ենթադրություններից ավելի լավ էր համոզում. երեխաները համարյա բոլոր տարիքներում ինքներն էլ հիանալի գիտեն, թե ինչ են ցանկանում, ինչքան ու ինչ մակարդակով, եթե նրանց շուրջ չստեղծել տարբեր բնույթի հիստերիաներ, բարոյախոսական-կոնցեպտուալից մինչև աղետաբեր-հայտնություններ:

Ջեյնը նախկինում մի քանի անգամ տեսել էր Ռիսին, երբ գնում էր ձյուդոյի մարզումներ. Ռիսը տարված էր քունգ-ֆույով ու զբաղվում էր դրանով, կարծես թե, դեռևս այն ժամանակվանից, երբ ոտքի էր կանգնել, իսկ հնարավոր է նաև ավելի վաղուց: Հիմա նրա շարժումները դեռևս հզոր չէին, սակայն շարժումների գեղեցկությունն ու շքեղությունն արդեն այնպիսին էին, որ ցանկություն էր առաջանում անթարթ նայել դրանց: Լիսսին Ջեյնը ոչ մի անգամ չէր հանդիպել ու կրկին զարմացավ այդ առիթով. չնայած, որ նա արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ապրում էր բազայում, այնուամենայնիվ անընդհատ հայտնվում էին, իսկ, երբեմն, նաև երկար ժամանակով անհետանում նոր դեմքեր. հավանաբար գործում էր մարդկանց միգրացիա մի բազայից մյուս բազա, ինչը բնավ զարմանալի չէր:

Առաջին իսկ երեկո, լեռնաշղթա «վազքից» հետո (չնայած Ջեյնի դեպքում դա ավելի շուտ նման էր սողանքի, քան վազքի), ընթրիքի ժամանակ հայտնվեց Թոմասը, ու Ֆոսսայի հետ միասին նրանք հայտնեցին, որ խմբերը հիմա վերաբաժանել են. այստեղ ներկա հինգ անձիք հիմա կազմում են երկրորդ դասարանի խումբը, ընդ որում Արչին մասամբ կզբաղվի երրորդ դասարանի իր ծրագրով: Ջեյնի մոտ, հակառակ իր վախերին ու ի ուրախություն իրեն, այդ առիթով ընդհանրապես չառաջացավ գերազանցության զգացողություն առաջին դասարանում մնացած Տրապպի, Կարենի ու Աիրինի նկատմամբ, չառաջացավ ոչ գոռոզություն, ոչ ինքնագոհություն, առաջացավ միայն նոր պրակտիկաներով զբաղվելու ուժգին կանխավայելում ու ցանկություն, որ իրենց ինչքան հնարավոր է շուտ միանան մնացածը: Ու հենց այդ նոր պրակտիկաները չհապաղեցին հայտնվել:

Ինչպես բացատրեց Թոմասը, երկրորդ դասարանցիները առաջին դասարանցիներից տարբերվում են, առաջին հերթին, պայծառ ընկալումների նկատմամբ իրենց մասնագիտական, այլ ոչ սիրողական մոտեցմամբ: Մասնագիտական մոտեցում ասելով նա նկատի ուներ մի քանի իրեր: Առաջին հերթին, ֆրագմենտների կուտակումը անհրաժեշտ է դարձնել ավելի զանգվածային: Տասը կամ քսանը շատ քիչ են: Քսանհինգ-երեսունը հանդիսանում են օպտիմալ: Լսելով այդ, Ջեյնը սկսեց տենդագին մտածել. ինչքան ճարպկորեն է անհրաժեշտ գործել, որպեսզի օրական կուտակել երեսուն ֆրագմենտ, եթե հաշվի առնել, որ յուրաքանչյուր ֆրագմենտը զբաղեցնում է նվազագույնը տասնհինգ րոպե:

- Դա շատ հեշտ է, - Թոմասը կռահեց նրա (ու, կարծես թե ոչ միայն նրա) միտքը: - Բազմաթիվ պրակտիկաներ միանգամայն հնարավոր է համատեղել առանց ինչ-որ դժվարության, ու բացի այն, որ համատեղումը կատարվում էր առանց դժվարության, այն նաև ուժեղացնում է պրակտիկաների արդյունավետությունը: Քանի որ ձեզնից յուրաքանչյուրն ունի առանձին պրակտիկաների բավարար փորձ, ուստի այնքան էլ դժվար էլ չի լինի դրանք համատեղել:

- Օրինակ, վստահություն-200 ու րոպեական ֆիքսում, - առաջարկեց Սերենան:

- Օրինակ դա, - համաձայնեց Թոմասը: - Բացի այդ մենք այստեղ շատ ժամեր կանցկացնենք շարժման մեջ: Լեռնաշղթա բարձրանալը համեմատաբար ավելի բարդ առաջադրանք է, քան դեպի Գոկո վազքը, այնպես որ դեպի վեր ակտիվ վազքի կես ժամը կհամարենք ֆիզիկական ակտիվության մեկ ֆրագմենտ, այնպես որ լեռնաշղթայով վազքի ժամանակ միաժամանակ կկուտակվեն երեք, իսկ հնարավոր է նաև չորս ֆրագմենտներ: ՊԸ նկատմամբ մասնագիտական մոտեցման երկրորդ նախանշանը կայանում է նրանում, որ հիմա մենք կկազմենք ձեզ հայտնի ՊԸ ամբողջական դասակարգում, որի հիման վրա հետագայում կկատարենք կենդանակերպային խաղեր և ուրիշ պրակտիկաներ:

- Կենդանակերպային խաղեր. երկրորդ սերիայի ֆրագմե՞նտ, - պարզաբանեց Ջեյնը:

- Այո: Դժվար կլինի պատկերացնել, օրինակ, մի մարդու, ով զբաղվում է ատոմային ֆիզիկայով ու պատկերացում չունի այն մասին, թե ինչ տարրական մասնիկներ են հայտնի ներկայումս: ՊԸ պարագայում նույն կերպ է:

Նրանք անհապաղ անցան աշխատանքի: Ոզնիները ներկա էին խոսակցությանը, բայց ոչինչ չէին խոսում, ու Ջեյնն անգամ համոզված չէր, որ նրանք լսում են, թե ինչ է այդտեղ կատարվում: Ռոսոմախան ինչ-որ բան էր կարդում իմունոլոգիայի մասին, իսկ Լիսսը և Ռիսը սկզբում իրար հետ շախմատ էին խաղում, իսկ հետո նրանք անցան մաթեմատիկական խաղերի. Ջեյնը ականջի ծայրով լսում էր նրանց ու հասկացավ, որ նրանք մտքում մարզվում են թվերի տասնվեց հիմնային համակարգից, օրինակ, յոթ հիմնայինի հաշվման մեջ ու հակառակը, իսկ հետո Ջեյնը դադարեց հետևել, թե ինչով ենք նրանք զբաղվում:

 

Արդյունքում կես ժամ անց կար ձևավորված այսպիսի ցուցակ. համառություն, լրջություն, վճռականություն, կանխավայելում, նպատակաուղղվածություն, հիացմունք, ուրախություն, թարմություն, հրճվանք, գոյություն, բերկրանք, գեղեցկության, համակրանք, նվիրվածություն, անկեղծություն, կոչի պատրաստակամություն, շնորհակալություն, հափշտակվածություն, նրբություն, կայտառություն, թափանցելիություն, կանխազգացում, հավերժ գարուն, անհատականություն, անխախտելիություն: Այս ՊԸ լավ ծանոթ էին յուրաքանչյուրին իրենց սեփական փորձից, բայց կային նաև որոշակի յուրահատկություններ: Երբ Սերենայի մոտ դժվարություններ ծագեցին «թափանցելիության» տարբերակման հարցում, Ֆոսսան առաջարկեց նրանց, ովքեր լավ են տարբերակում այդ ՊԸ, տալ ռեզոնանս առաջացնող նկարագրություններ: Ջեյնն առաջարկեց իր նկարագիրը. մի շոգ օր նա մերկ մարմնով պառկում է սառը վտակի մեջ, ու ջուրը ծածկում է նրան, հեռացնելով հոգնածությունը, հոսելով ամբողջ երկայնքով, ընդ որում ինչպես ինքն է իր հերթին վտակի հանդեպ քնքշանք է զգում, ինչպես կենդանի էակի նկատմամբ, այնպես էլ վտակը նրա նկատմամբ, նրանց մարմինները միահյուսվում են: Այնուհետև Ֆոսսան առաջարկեց յուրաքանչյուր ՊԸ համար դուրս գրել մեկ-երկու ամենավառ պայծառ գործոններ, ինչն ըստ նրա բառերի անհրաժեշտ էր կենդանավորման համար և ոչ միայն: Հաջորդ երկու ժամերը նվիրված էին եղած ՊԸ խմբավորման փորձին, ինչ-որ որոշակի հաջորդական սխեմա ստեղծելուն: Առաջադրանքը հետաքրքիր պարզվեց, քանի որ ՊԸ մեջ որոշակի հերթականություն ներմուծելու համար անհրաժեշտ էր բազմաթիվ անգամներ դրանք ապրել, միմյանց հետ համեմատելով: Ֆոսսան ու Թոմասը փոքր-ինչ հեռու էին պահում իրենց, թույլ տալով երեխաներին սխալվել ու ուղղվել, ու պարզ էր, որ նրանք չեն պատրաստվում ուղղել անգամ զգալի սխալները, այնպես որ կարելի էր հույս դնել միայն սեփական զգոնության վրա, ուստի ոչ մեկ անգամ բռնկվեցին բանավեճեր այն մասին, թե որ կատեգորիայի մեջ ընդգրկել այս կամ այն ՊԸ: Երբեմն, առանձին ՊԸ փոխում էին իրենց «գրանցումը», իսկ, երբեմն, նաև ամբողջական սեկտորներն էին տեղից տեղ տեղափոխվում: Վերջիվերջո եկան այն եզրակացությանը, որ ՊԸ նպատակահարմար է բաժանել երկու մեծ կատեգորիաների. օբյեկտ-կողմնորոշված ու առանց օբյեկտի: Պարզվեց, որ որոշ ՊԸ համար համապատասխան զույգը հեշտությամբ էր գտնվում, օրինակ, կանխավայելումը, դա միշտ «ինչ-որ բանի կանխավայելում է», իսկ «կանխահիացմունք» տերմինը ավելի շատ է համապատասխանում առանց օբյեկտ ՊԸ, օրինակ, կարելի է կանխահիացմունք զգալ պատկերացնելով, թե ինչպիսի կյանք դու կունենաս, երբ անցնի երկու հարյուր տարի ու պարզ դառնա, որ դու դուրս ես եկել պարտադիր արագ մահվան ու զառամյալության մեխանիկական շրջանակից, բայց թե հատկապես ինչպիսին կլինի այդ կյանքը, ինչպիսին է լինում երկուհարյուրամյա երիտասարդ ամրակազմ ակտիվ աղջիկը, բացարձակապես անհայտ է, կանխահիացմունք ապրելիս կանխավայելման կոնկրետ օբյեկտը կարող է ամբողջությամբ բացակայել:

Բացի այդ, ՊԸ բաժանեցին սեկտորների, բայց դա ինքնաբերաբար կատարվող գործողություն էր, քանի որ յուրաքանչյուրն այդ մասին կարդացել էր Բոդխիի գրքում: Առանձնացրեցին «Ձգտման», «Գոյության», «Երանության» ու «Բացարձակության» սեկտորներ, ընդ որում պարզվեց, որ «Գոյության» ամբողջ սեկտորը, որի մեջ մտնում էին անհատականությունը, լրջությունը, անխախտելիությունը, գոյությունը ու թարմությունը, հանդիսանում է առանց օբյեկտ, իսկ «Բացարձակության» ամբողջ սեկտորը, որի մեջ մտնում են գեղեցկության զգացումը, հիացմունքը, համակրանքը, նվիրվածությունը, անկեղծությունը ու թափանցելիությունը, պարզվեց օբյեկտ-կողմնորոշված: «Երանության» սեկտորը, որի մեջ մտնում էին ուրախությունը, հրճվանքը, բերկրանքն ու երանությունը, պարզվեց խառնված. օրինակ ուրախությունը կարող է և՛ ունենալ օբյեկտ, և՛ ոչ, նույնը վերաբերվում նաև հրճվանքին ու բերկրանքին, իսկ ահա երանությունը, ինչպես պարզվեց, միայն առանց օբյեկտ է: Բնականաբար հարց ծագեց, թե գոյություն ունի արդյոք առանց օբյեկտի նպատակաուղղվածություն, այսինքն, արդյո՞ք աղյուսակի բոլոր «դատարկությունները» համապատասխան ՊԸ լրացված կլինեն:

ՊԸ աղյուսակը վերջնական տեսք ստացավ, երբ այնտեղ ներմուծեցին բաժիններ, որոնք որոշվում են ՊԸ տարբեր հավելյալ որակներով. մագնիսականությամբ, սրությամբ, ամեն ինչ ընդգրկունակությամբ ու խորությամբ: Երբ ապրում են ՊԸ մագնիսական որակը, ապա առաջանում է այնպիսի զգացողություն, կարծես այն կատարելապես կայուն է, ոչինչ չի կարող շեղել այն, ընդ որում մագնիսական ՊԸ ի տարբերություն իր ոչ մագնիսական ձևի այնքան ավելի կատարյալ է, որ դրան նպատակահարմար է տալ իր անվանումը: Այսպես` օրինակ, որոշել են, որ «հրճվանք» բառով կանվանենք մագնիսական հատկությամբ ուրախությունը: Նույնաբար որոշել են, որ «թարմությունը» «գոյության», իսկ «հիացմունքը» ուրախության ավելի խորաթափանց ձևերն են, միևնույն ժամանակ, երբ «երանությունը» հենց այդ նույն ուրախության ամեն ինչ ընդգրկող ձևն է:

Քանի դեռ աղյուսակը մոտենում էր իր ավարտին, յուրաքանչյուրն ուշադրությամբ սկսեց կենտրոնանալ աղյուսակի դատարկ վանդակների վրա ու պատկերացնել, թե ի՞նչը կարող է լինել, օրինակ, վճռականության թափանցող ձև: Փորձելով ապրել վճռականություն թափանցող ձև, այդ ձեռնարկումը թողեցին. դեռևս ոչ մի համապատասխան ՊԸ չհայտնաբերվեց, իսկ ահա ձգտման թափանցող ձևի շոշափման փորձը միանգամից հաջողություն բերեց. բոլորը միանգամից կարողացան արտահայտել այդպիսի ՊԸ, իսկ ահա ինչպե՞ս հիմա այն անվանել: Մի քանի փորձից հետո կանգ առան «ծվծվիկ» բառի վրա. մի կողմից այդ բառը նշանակում էր սիրունիկ մուկ, մյուս կողմից` ռեզոնանս էր առաջացնում «ծվծվալ ինչ-որ բանից» բառակապակցության հետ, այսինքն` ինչ-որ բան ապրել թափանցող ձևով:

Որոշ ՊԸ, որոնք նախկինում ենթադրվում էին առանձին, պարզվեցին երկու կամ անգամ մի քանի հիմնական ՊԸ ակորդներ, օրինակ «նրբությունը» էրոտիկ ցանկություն է գումարած համակրանք, իսկ  «ապշահարությունը»` հիացմունք գումարած անկեղծություն, «կայտառությունը»` ուրախություն գումարած համակրանք ու այսպես շարունակ:

Տվյալ աշխատանքի ևս մեկ արդյունք պարզվեց պարզությունն այն բանում, որ յուրաքանչյուրը կարող է մի քանի ժամ շարունակ ապրել զանազան ՊԸ, խաղալով դրանց հետ, դիպչել դրանց, ուսումնասիրել դրանք:

Կենդանակերպային խաղը պարզվեց պարզ ու շատ հետաքրքիր խաղ, որը Ֆոսսան խորհուրդ էր տալիս անցկացնել նվազագույնը յուրաքանչյուր առավոտ անմիջապես արթնանալուց հետո, իսկ ավելի լավ է նաև գիշերը, արթնանալով տասնհինգ րոպեով. աղյուսակի սյունակում ձախից գրվում է բոլոր հասանելի ՊԸ ցուցակը, աջից հակիրճ ու սխեմատիկորեն` այդ ՊԸ պայծառ գործոնները, որից հետո տասնհինգ րոպեի ընթացքում անցնում ես ՊԸ ամբողջ ցուցակով ու առաջացնում ես դրանք մեկը մյուսի ետևից, յուրաքանչյուրի առաջացման վրա ծախսելով հինգից տաս վայրկյան, ոչ ավել: Կենդանակերպային խաղից հետո զգում ես քեզ ինչպես իոնային լոգանքից հետո:

- Այժմ. սովորում ենք առաջացնել ԱՊՍ (ՍԼՈՆ), - բարձրաձայն հայտարարեց Թոմասը, լսելով այդ ընթացքում որոշ նկատողություններ, որոնք միանգամայն թերահավատորեն էին գնահատում ներկաների, մտածվածը իրականացնելու, սեռական օրգանների ընդունակությունը: - «ԱՊՍ» («Слон»), - պարզաբանեց նա, - դա «անձնական պատասխանատվության սֆերա» («сфера личной ответственности») տերմինի հակիրճ բացատրությունն է: Դու պատկերացնում ես երկու- երեք մետր տրամագծով որոշակի սֆերա, որի մեջ տեղի է ունենում այն ամենը, ինչը վերաբերվում է հենց քեզ ու ներսում տեղի ունեցածի համար ոչ մի կողմնակի բան ոչ մի նշանակություն չունի: Ենթադրենք, այստեղ հիմա կգա ինչ-որ օտար մարդ ու կսկսի ենթադրել, որ եթե ինքը գտնվում է այսպիսի հետաքրքիր մարդկանց շրջապատում, ապա նրա կյանքը նույնպես ավտոմատ կերպով պետք է դառնա հագեցած ու հետաքրքիր: Բայց դա այդպես չէ, նրա կյանքը մնում է գորշ ու մեռած, ինչն էլ նկատելի կդառնա անմիջապես այն բանից հետո, երբ կպակասեն առաջնային դրական էմոցիաները: Հակառակը նույնպես ճիշտ է. եթե քո շրջապատի մարդիկ, թեկուզ և ամբողջ մարդկությունը, սկսի փտել ԲԷ ու բթության մեջ, քեզ վրա դա ոչ մի կերպ չի անդրադառնա, քանի որ քո կյանքը ու քո ընկալումները կախված են հենց քեզանից, ու քո անձնական պատասխանատվության սֆերա օտար ազդեցություններ հեշտությամբ չեն ներթափանցում: Ուղղակի տեսանելիորեն պատկերացրեք այդ սֆերան, - շարունակեց Թոմասը, - որից դուրս են ցատկում բոլոր արտաքին ազդեցությունները, որի ներսում քո կյանքը կախված է միայն քեզանից: Այդ պրակտիկան վերաբերվում է վստահության առաջացմանը, այնպես որ այն կարելի է համադրել պրակտիկորեն ամեն ի՞նչի հետ, այդ թվում նաև ուրիշ վստահությունների առաջացման հետ:

- Նշանակում է մենք ունենք մի քանի զույգ ֆրագմենտներ, որոնք կարելի է զուգահեռ կատարել, - իրենից գոհ նկատեց Սերենան:

- Երկրորդ մակարդակի ևս մեկ պրակտիկա, - շարունակեց Թոմասը, - այն բանի պատկերը, որ շրջակա ամբողջ տարածությունը ողողված է ոսկեգույն լուսավորությամբ, կարծես ոսկեգույն կայծերը թափվում են երկնքից ու ներթափանցում շրջակա ամեն ինչի մեջ, այդ թվում նաև քո մարմնի մեջ, դարձնելով այն անմահ: Պրակտիկան համարվում է հաջող, եթե քո մոտ իրականում էլ ծագում է այն բանի պատրանքը, որ դարձել է արևոտ, կարծես արևի լույսը շատացել է: Ուշադրությունը հաջորդաբար մի բանից մյուսի վրա տանելով ու պահպանելով վստահության թույլատրելի մակարդակը, կարելի է միաժամանակ առաջացնել «ոսկեգույն լուսավորություն», վստահություն-200, ԱՊՍ…

- … ինչպես նաև գնալ լեռ, րֆպ և դեկլամացիա կատարել:) – ծիծաղելով ասաց Բերտան:

- Այո, կարելի է: - Թոմասը միանգամայն լուրջ էր: - Կարելի է, կարելի է, - ասաց նա, կարծես ցանկանալով համոզել դրանում կասկածողներին, բայց եթե անգամ կային կասկածանքներ, ապա դրանք չէին կարող դիմադրել այն իրարանցմանը, որը կլանել էր բոլորին, այնպես որ վաղվա օրվան սպասում էին անհամբերությամբ:

- Արչի, իսկ ի՞նչ է, երրորդ դասարանում էլի ինչ-որ հետաքրքիր բան է լինելու, - կատակելով հարցրեց Սերենան, կարծես նախապես համոզված լինելով, որ պատասխան չի լինելու, բայց ի համընդհանուր զարմանքի Արչին բոլորովին չէր պատրաստվում ինչ-որ բան թաքցնել:

- Կլինի: Կլինեն պրակտիկաներ, որոնք ուղղված են ՊԵ – գիտակցված երազատեսության հասնելուն, ինչպես նաև կլինեն համաձուլվածքներ ու փոթորիկներ, և նաև վստահության ավելի լուրջ մարզումներ ու այդպես շարունակ, եթե ցանկանում ես, կարող եմ ավելի մանրամասն պատմել:

Այդպիսի պատասխան ոչ ոք չէր սպասում ու բոլորը, որոշակի խառնաշփոթությամբ, շրջվեցին դեպի Թոմասն ու Ֆոսսան, բայց նրանք ևս, հակառակ սպասումներին չմիջամտեցին: Տիրեց անորոշ լռություն. ոչ ոք այդպես էլ չասաց «այո, պատմիր», ու Արչին լռեց: Վերջապես միջամտեց Ֆոսսան:

- Միգուցե ձեզ մոտ ձևավորվել է տպավորություն այն մասին, որ այն, ինչով զբաղվում են բարձր դասարաններում գաղտնիք է հանդիսանում, բայց դա այդպես չէ:

- Բայց չէ որ ես խնդրել եմ քեզ տալ ինձ ինչ-որ բան երկրորդ դասարանից, իսկ դու հրաժարվել ես, - զարմացած արտասանեց Ջեյնը:

- Հրաժարվել եմ, - ընդունեց Ֆոսսան, - քանի որ չեմ ցանկացել, քանի որ կարծում եմ, որ նպատակահարմար է պահպանել որոշակի հաջորդականություն, բայց դա չի նշանակում գաղտնիություն, դա ընդամենը այսպես, այլ ոչ թե ինչ-որ ուրիշ կերպ սովորեցնելու ցանկությունների արտահայտումն է: Ու դա չի խանգարում Արչիին ձեզ պատմել այն մասին, թե ինչով է ինքը զբաղվում երրորդ դասարանում, բայց մեկնաբանել և ուղղել նրա պատմությունները, ես կրկին չեմ փորձի` չեմ ցանկանում, քանի որ ցանկանում եմ պատմել այդ մասին իր ժամանակին, երբ ինձ հետաքրքիր կլինի անել այդ, երբ ես կհամարեմ, որ դուք բավականին պատրաստված եք, որպեսզի իմ խորհուրդները չկորչեն անիմաստ:

- Ես չեմ ցանկանում, որպեսզի Արչին պատմի, - միջամտեց Մագնուսը: - Ինձ, իհարկե, հետաքրքիր է, բայց մի՞թե ես ուրիշ զբաղմունք չունեմ: Ես հիմա անգամ չեմ ցանկանում շեղվել կողմնակի տպավորությունների վրա, այլ ցանկանում եմ կենտրոնանալ այն գիտելիքների վրա, որը մենք կարող ենք ստանալ նոր պրակտիկաներ կատարելով, տարբեր ֆրագմենտներ համատեղման մեջ մարզվելով: Դե… , - նա մտքերով ընկավ, - ենթադրենք, թե ես դեռ առաջին դասարանը չանցած իմանայի այն մասին, որ երկրորդ դասարանում կատարում են միանգամից մի քանի պրակտիկա համատեղ, ու ի՞նչ կտար դա ինձ: Ի՞նչ կտար բացի փուչ տպավորություններից, եթե ես այդ ժամանակ դեռևս չունենայի ֆրագմենտների առանձին կատարման հմտություններ: Այնպես որ, ո՛չ, - ամփոփեց նա, - ես չեմ շտապում, ես չեմ ցանկանում, որպեսզի Արչին իր ժամանակը ծախսի ոչ արդյունավետ զբաղմունքների վրա, ավելի լավ կլինի, եթե նա այդ ամենի մասին ինձ պատմի ավելի ուշ, երբ ես պատրաստ կլինեմ ընկալել այդ ամենը, թող նրա մոտ ձևավորվի ինչ-որ թքազատման ռեֆլեքս, որի համաձայն ինձ հետ լինելը հետաքրքիր է:

- Համաձայն եմ, - Սերենան գլխով արեց: - Ես համաձայն եմ:

 

Մուկտինատխում գտնվելու վերջին օրվա առավոտյան Ջեյնին թվաց, որ անցել է ոչ թե շաբաթ, այլ ամիս, ու վերջին անգամ վաղ առավոտյան դուրս գալով վազքի նա դժվար էր պատկերացնում, որ արդեն յոթ ժամից նրանք հետ են թռչելու, դեպի շոգ, դեպի անցյալ կյանք, որը արդեն էլ երբեք չէր լինելու նախկինը: Օրական երեսուն ֆրագմենտ կուտակելը, ինչպես նոր պրակտիկաների, այնպես էլ հների, պարզվեց շատ ավելի հեշտ, քան այդ թվում էր սկզբում: Հատկապես հետաքրքիր պարզվեց ԱՊՍ համատեղումը երկրորդ կարգի հավելյալ պրակտիկաների շարքի հետ: Մի օր նա հավաքեց հիսուն ֆրագմենտ (դեռևս մեկ շաբաթ առաջ այդպիսի թիվը նրան թվում էր անհեթեթ, անիրական) ու միևնույն ժամանակ նվազագույնը օրվա կեսը նա զբաղված էր գիտությունների ինտենսիվ ուսումնասիրությամբ. հիմա Ջեյնը կենտրոնացած էր տոպոլոգիայի ու գենետիկայի ուսումնասիրության վրա: Այժմ նրան համեմատաբար ավելի հեշտ էր հաջողվում լեռնանցքով բարձրանալ, ու երեկ նա առաջին անգամ «նախավարժանք» կատարեց երեք ժամ. բարձրացավ տնակներից մինչև լեռնանցք երկու հիսունհինգի ընթացքում: Ֆոսսայի արդյունքը` երկու ժամ տասնմեկ րոպե, մինչև հիմա թվում էր անիրական արագ:

Գիտությամբ նրա զբաղվելու ֆրագմենտարության որոշակի մտավախությունները կոտրվեցին Ֆոսսայի կտրուկ դիրքորոշմամբ:

- Հետաքրքրությունները զարգանում են համաձայն իրենց օրենքների, ու դու կհամոզվես դրանում քո սեփական փորձի միջոցով: Հետաքրքրությունների զարգացման մեր ստրատեգիան չի փորձում կոտրել դրանք, այլ հակառակը` ճանաչել ու համագործակցել: Սկզբում հետաքրքիր է իմանալ մեկ ֆրագմենտ գիտությունից, հետո`երկրորդը: Այդ սկզբնական էտապը կարող է տևել ինչքան ասես երկար, թեկուզ ամիս, թեկուզ ամբողջ կյանք, բայց ուրիշ ճանապարհ չկա: Եթե սկսել բռնանալ ինքդ քո վրա, ինչպես դա արվում է արտաքին աշխարհում, ստեղծելով դրդապատճառների համակարգ վախերի, քննությունների,  փառասիրությունների ու այլ աղբի տեսքով, արդյունքը իրականում կլինի շատ արագ, բայց դա կլինի զզվանք, ատելություն գիտությունների նկատմամբ:

- Իսկ ի՞նչ անել, եթե այդ սկզբնական փուլը այդպես էլ երբեք չանցնի:

- Ոչինչ չանել: Շարունակել ապրել այնպես, որպեսզի կյանքից առավելագույն հաճույք, առավելագույն հետաքրքրություններ ստանալ: Բայց անձամբ ես դրա հետ չեմ բախվել, ես չգիտեմ այնպիսի մեկին, ով դրա հետ բախված լինի, բոլորի մոտ սկզբնական փուլը վերջանում է նրանով, որ ինչ-որ գիտության մեջ, անգամ մի քանի գիտությունների մեջ, հետաքրքրություններն այնքան են ուժգնանում, որ քեզ արդեն չի բավարարում օրական մի քանի ֆրագմենտներ դուրս գրել, դու արդեն հիշում ես տաս-քսան, իսկ այնուհետև դու սկսում ես ստանալ ավելի սիստեմատիկ գիտելիքներ, իսկ հետո քեզ սկսում է ձգել, հետաքրքրությունը դառնում է զանգվածային, պայծառ, ու դու այդ ժամանակ եղջյուրներով հենվում ես ու սկսում փորել հողը, մանրակրկիտ ու հաջորդաբար ուսումնասիրելով մի դասընթացը մյուսի հետևից, կարդալով այդ թեմայի մի գիրքը մյուսի հետևից: Ինչքանով ես հասկանում եմ քո հետաքրքրությունը գենետիկայի հանդեպ գտնվում է հենց երկրորդ ու երրորդ մակարդակների միջև, ճի՞շտ է:

- Այո, կարծես այդպես է, - համաձայնվեց Ջեյնը: - Այսօր ես ամբողջ օրը ուսումնասիրում եմ «լռող մուտացիաները», ու ինձ դա չի բավականացնում, ու ես կշարունակեմ կարդալ մինչև քնելս, ու վաղը, լեռնանցքով վերջին վազքի ժամանակ ես հաստատ կզգամ այն պահի կանխավայելումը, երբ ես կնստեմ ինքնաթիռ ու նորից կշարունակեմ նյութի ուսումնասիրությունը:

- Լռող մուտացիաներ, դա ինձ էլ է հետաքրքրում,- համաձայնեց նրա հետ Ֆոսսան: - Քիչ ուսումնասիրված ոլորտ է, քանի որ դրա արտահայտումները համարյա աննկատ են, բայց մեզ համար դա կարևոր է այն բանով, որ ոզնիների մոտ լռող մուտացիան տեղի է ունենում մեկ կարգով ավելի քիչ, քան սովորական մարդկանց մոտ:

- Ես դրանցից ավելի շուտ սպասում էի մեծ արագություն, այլ ոչ փոքր, - զարմացավ Ջեյնը, - չէ որ նրանց մոտ ամեն ինչ, նրանց ամբողջ էվոլյուցիան տեղի է ունենում շատ արագ:

- Իսկ ահա այս դեպքում տեղ ունի հենց դանդաղեցումը, այլ ոչ արագացումը, որից էլ մենք ենթադրություն ենք կատարում, որ նվազագույնը լռող մուտացիաների մեծամասնությունը ավելի շուտ վնասակար են, քան օգտակար, եթե օգուտ կամ վնաս ասելով հասկանանք էվոլյուցիային աջակցելու կամ դրան խոչընդոտելու պրոցեսի դերը: Նախկինում ես այն տեսակետի կողմնակիցն էի, որ քանի որ շատ լռող մուտացիաներ էվոլյուցիայի ընթացքում պահպանվում են, ուստի դրանք անհրաժեշտ են ինչ-որ բանի համար, բայց արդյո՞ք դրանք հենց էվոլյուցիայի արդյունք են: Հիմա մենք գիտենք, որ կենսակերպը ու օրգանիզմի այն փոփոխությունները, որոնք կապված են դրա հետ, այսինքն «ֆենոտիպը», նշանակալի ազդեցություն են թողնում գենոտիպի վրա, ու եթե, օրինակ, վերջին հազար տարիների ընթացքում ուժեղացել են տարբեր բնույթի ցնորությունները, ինչպես սեքսի անընդունելի լինելը, դոգմատիկ ու կրոնական բազմաբնույթ բթությունները, ապա մի՞թե դա էվոլյուցիա է: Ոչ ամեն տեսակ ամբողջական փոփոխություններն են համարվում էվոլյուցիա: Ես երեք տարի առաջ ճանապարհորդում էի Ռուսաստանով, ու այնտեղ, սահմանն անցնելիս թերթիկ են տալիս, որտեղ հիշեցվում է, որ համակրանքի հրապարակավ դրսևորումներն արգելվում են: Չէ որ խենթանալ կարելի է: Ատելության հրապարակավ դրսևորումների մասին ոչինչ չի ասվում. խնդրեմ, արտահայտիր ատելությունդ ինչքան կցանկանաս, իսկ ահա համակրանքի հրապարակավ դրսևորումը արգելվում է: Ու եթե մարդիկ, ովքեր համակրելու փոխարեն ընտրում են ատելը, գենոտիպում ստանում են լռող մուտացիաներ, ապա մի՞թե դա էվոլյուցիա է: Ու այն հիվանդությունների քանակությունը, որոնց կոնկրետ պատճառն է հենց այս մուտացիան, նույնպես անընդհատ շատանում է, հենց ֆենիլկետոնուրիան, օրինակ, հիդրոցեֆալիան, գրանուլեմատոզը ու հարյուրավոր ուրիշ հիվանդություններ:

- Լռող մուտացիաները, դրանք այնպիսին են, որոնց դեպքում կոդավորող տրիպլետը փոխարինվում է հոմանիշով: - Բերտան ավելի շուտ բացատրեց մնացածներին, քան պարզաբանեց: - Օրինակ, բոլոր տրիպլետները, որոնց առաջին ու երկրորդ նուկլեոտիդ է հանդիսանում գուանինը, կոդավորում են «գլիցին» ամինաթթուն անկախ այն բանից, թե որ նուկլեոտիդը երրորդը կլինի:

- Այո: Ընդ որում` մի կողմից կարծես, թե ոչինչ չի խախտվում, քանի որ տրանսլյացիան ճշգրիտ է ընթանում ու հավաքվում են այնպիսի սպիտակուցները, որոնք պահանջվում են: Ամբողջ գենետիկ ինֆորմացիան իրենից «գրառում է» ներկայացնում, այսինքն ԴՆԹ մոլեկուլներում միմյանց հետ կապված չորս ազոտային հիմքերի` ադենին, թիմին, գուանին ու ցիտոզին, հաջորդականություն, այնպես որ գոյություն ունեն դրանց երեքի վաթսունչորս տարբեր հնարավոր կոմբինացիաներ, այսինքն` վաթսունչորս տրիպլետ, որոնցից երեք կոմբինացիաներ հանդիսանում են «կանգ առ-ազդանշան», որը դադարեցնում է տրանսլյացիան, իսկ վաթսունմեկ կոմբինացիաներն օգտագործվում են սպիտակուցների սինթեզի համար, իսկ ամինաթթուները միայն քսանն են, այդ պատճառով էլ, եթե տեղի ունենա այդպիսի տեղային մուտացիա, որի ժամանակ մի տրիպլետը փոխարինվում է համապատասխան հոմանիշ տրիպլետով, ամեն ինչ կարծես, թե նորմալ կլինի, բայց միայն «կարծես թե», քանի որ զգալի տարբերություն կա ցիտոպլազմայում տարբեր թթուների կոնցենտրացիայի մեջ, ուստի սպիտակուցի սինթեզը կարող է բավականին դանդաղացած պարզվել: Մենք խոսում ենք հենց «տրիպլետների» մասին, քանի որ տրանսպորտային ՌՆԹ, որոնք ամինաթթուները հասցնում են մատրիցային ՌՆԹ մոտ, որպեսզի դրանցից կազմեն անհրաժեշտ սպիտակուցը, տեղ են փնտրում, որտեղ կարող են մտցնել իրենց ամինաթթուն, մՌՆԹ մեջ գտնում են ինչ-որ կոնկրետ եռանուկլեոտիդային հաջորդականություն, որը մենք անվանում ենք «կոդոն» ու, երբ գտնում են համապատասխանը, ապա ռիբոսոմը, որը հանդիսանում է «գլխավոր նախագծող», այդ ամինաթթուն միացնում է աճող պոլիպեպտիդային շղթային… դե այս ամենը պարզ է: Այսպիսով, ես չեմ զարմանում, եթե դու մոտ ժամանակներս ցանկանաս կարդալ մի հոդված մյուսի հետևից, մի դասագիրք մյուսի հետևից, ու վերջիվերջո դու ինքդ էլ չես նկատի, թե ինչպես քո գիտելիքները կսկսեն դառնալ լուրջ, հիմնավոր: Ու քո կյանքը հատկապես հետաքրքիր կդարձնի այն, որ դու սահմանափակված չես լինի մի գիտությամբ, քանի որ հավաքում ես ֆրագմենտներ նաև ուրիշ կենսաբանական ու ոչ միայն կենսաբանական գիտություններից, այդ պատճառով էլ քեզ մոտ անընդհատ նոր գաղափարներ, նոր հետաքրքրություններ կծագեն: Այնպես, որ այդ վախը ուղղակի պատահական է: Ոզնիների մոտ, օրինակ, այն ընդհանրապես բացակայում է:

- Բախտավոր են, - հիացավ Ջեյնը:

- Բախտավոր են, - համաձայնեց Ֆոսսան: - Միայն թե դու նույնպես բախտավոր ես: «Բախտավոր է» յուրաքանչյուրը, ով սկսում է շարժվել դեպի նոր մարդու կողմ, պայծառ մարդու, իսկ այդ ուղղությամբ շարժվել կարող ես և՛ դու, և՛ ես, և՛ ոզնիները, այնպես որ անիմաստ է համեմատելը, թե ով և ինչ հարցերում է ավելի «բախտավոր»: Ամենից կարևոր չափանիշը. կյանքի հագեցվածությունն է, դրանից ստացված հաճույքը, ու եթե դու զգաս դրանք անգամ առանց գիտություններով զբաղվելու, ապա կնշանակի, որ դու ապրում ես հենց այդպես ու, ընդ որում, կլինես ոչ պակաս երջանիկ ու գոյության բերկրանքով լի, քան այն մարդը, ով լրացուցիչ հաճույք է գտնում գիտությունների մեջ:

- Իսկ այդպիսիք կա՞ն, - հետաքրքրվեց Ջեյնը:

- Այնպիսիք, ովքեր ընդհա՞նրապես չզբաղվեն գիտություններով: Դե չկան այնպիսիք, ովքեր «ընդհանրապես» չզբաղվեն, ամեն դեպքում դա շատ հետաքրքիր է, բայց կան այնպիսիք, ովքեր գիտություններին շատ քիչ ժամանակ են հատկացնում ու ապրելով բացառապես հետաքրքիր կյանքով, միանգամայն բավարարում են իրենց հետաքրքրությունը գիտությունների հանդեպ ֆրագմենտների էպիզոդային հավաքագրմամբ, չգնալով շատ խորը: Դա չի նշանակում, որ նրանց մոտ արտահայտված չէ հետազոտելու, բացահայտելու ցանկությունը, ուղղակի դա արտահայտված է ուրիշ բնագավառներում:

- Օրինակ ի՞նչ բնագավառներում – հետաքրքրվեց Մագնուսը:

- Օրինակ, գիտակցված երազատեսություններում ճանապարհորդելով, - Ֆոսսայի փոխարեն պատասխանեց Արչին, ով սովորաբար ավելի շատ լռում էր, քան խոսում:

- Օրինակ դա, - համաձայնեց Ֆոսսան: - Բայց ոչ միայն:

- Չէ որ մենք էլ կհասնենք դրանք, - անհամբեր ձայնով հարցրեց Մագնուսը:

- Հնարավոր է, - խուսափողական պատասխանեց Ֆոսսան, Թոմասի հետ հայացքներ փոխանակելով: - Ամեն դեպքում մենք դրա վրա հույս ենք դնում:

 

Վերջին վազքը շատ դժվար պարզվեց բոլորի համար: Կտրուկ ցրտեց, ինչը նրանք միանգամից չնկատեցին էլ, քանի որ առավոտյան հինգ անց կես այստեղ միշտ էլ ցուրտ էր լինում: Մարմինը ձգված էր, քանի որ նախորդ երկու օրերի ընթացքում նրանք վերև էին վազում առանց դադարի, ու երեկվա ռեկորդային արդյունքին Ջեյնը դժվարությամբ էր հասել, այնպես որ, երբ նրանք մոտեցան թեյատանը, որտեղից սկսած յուրաքանչյուրն արդեն գնում էր իր տեմպով, Ջեյնը հասկացավ, որ դժվար է լինելու. ոտքերը ծանրացել էին, մեջքի մկաններն երբեմն անգամ ցավում էին, դա կարծես, թե դեպի ներքև երկու ժամյա վազերի հետևանքն էր (պարզվեց, որ մոտավորապես երկու կիլոմետր բարձրության վրա գտնվող բարձունքից դեպի ներքև վազելը նույնպես զգալի ջանքեր է պահանջում): Այնուամենայնիվ դա վերջին օրն էր, ու չնայած այն բանին, որ բոլորը հոգնածություն էին զգում, այնուամենայնիվ շատ էին ցանկանում, օգտվելով ակլիմատիզացիայից, նոր ռեկորդ գրանցել: Միայն Բերտան, հասնելով թեյատանը, պարզեց, որ վերև գնալու կանխավայելում չունի ու հետ վերադարձավ: Արդեն բարձունքի կեսերին ուժգին քամին սկսեց հարվածել ուղիղ դեմքին: Ուժգին ու սառը, այնպես որ շատ էր զգացվում պաշտպանիչ տաք դիմակի կարիքը: Նրանք ստիպված էին լինում դուրս ցցելով ներքևի շրթունքը, տաք շնչառությամբ տաքացնել քիթը, անընդհատ շփելով այն, դեմքը ծածկելով ափերով, որոնք էլ իրենց հերթին այնպես էին սառչել, որ Ջեյնին մեծ դժվարությամբ հաջողվեց նոթատետրի մեջ գրանցել ընթացիկ արդյունքը: Որքան բարձր էր նա բարձրանում, այնքան ավելի կատաղի էր դառնում քամին, ու անհրաժեշտ էր լինում անընդհատ կարգավորել քիթը, այտերը, ձեռքերի մատերն ու մերկ ազդրերը, որպեսզի դրանք չցրտահարվեին, բայց հետ վերադառնալու ցանկություն չկար: Վերջին կես ժամվա ընթացքում նա գնում էր համարյա սպառման եզրին գտնվելով, բայց համառության զգացողություն ունենալը հաճելի էր: Շորտերը փոխել ուսապարկում եղած վարտիքով նա նույնպես չէր ցանկանում, իրավիճակը, ընդհանուր առմամբ, վերահսկման տակ էր: Էվերեստում ունեցած փորձից, Ջեյնը գիտեր, որ արդյունքում գործադրված ջանքերի մասին հիշողությունները կդառնան հիանալի պայծառ գործոն համառության համար, ու մասամբ այդ պատճառով, իսկ մասամբ էլ սպորտային հետաքրքրությունից ելնելով նա, կենտրոնացնելով ամբողջ ուժերը, վերև էր ընթանում: Անցնելով առաջին վերին լեռնագագաթը, նա տեսավ, թե ինչպես էր հեռվից զարտուղի գծով վերև սլանում Ֆոսսան, ով բոլորից ուշ էր դուրս եկել, որպեսզի մոտավորապես նույն պահին նրանց հետ հասներ լեռնանցք. այնուամենայնիվ նրա արագությունը ուղղակի ապշեցուցիչ էր: Ջեյնը կանխավայելում զգաց այն մտքից, որ երբևէ ինքն էլ կդառնա այդպիսի հրեշ:

Ոզնիները հասան լեռնանցք կես ժամվա տարբերությամբ, ու նրանք երեքն էլ բավականին ծանր վիճակում էին, ինչպես թվաց Ջեյնին: Իր մոտ մի քանի անգամ հայտնաբերելով հոգ տանելու մեխանիկական ցանկություն, նա վերջ տվեց այդ բթամիտ-մայրական ռեակցիաներին, իրեն հաշվետու լինելով այն բանում, որ առողջ գիտակցության հարցում իր համար դեռ շուտ է նրանց հետ մրցակցել: Այնուամենայնիվ շատ անսովոր էր ընտելանալ այն բանին, որ վեց-յոթ տարեկան երեխան օժտված է զգալիորեն ավելի զարգացած գիտակցությամբ, քան մեծ մարդը ու դատելով ամեն ինչից, այն ամենը, ինչը նրանք հիմա սովորում էին որպես երկրորդ դասարանցիներ, այդ ոզնիները վաղուց արդեն անցել էին: Միակ բանը, ինչը թեթևացնում էր այդ տարօրինակ փաստի ընկալումը այն էր, որ դատելով կցկտուր ինֆորմացիայից, գիտակցված երազատեսություններում ժամանակը ընթանում է բոլորովին ոչ այնպես, ինչպես սթափ վիճակում, ու ԳԵ մեկ ժամվա ընթացքում կարելի է ապրել մեկ ամբողջ ամիս: Իսկ այն հարցում, որ ոզնիներն ակտիվորեն զբաղվում էին ԳԵ, նա կասկածներ չուներ. չափազանց ակնհայտ էր այն մտերմությունը, որը գոյություն ուներ նրանց ու Թոմասի միջև, ով ԳԵների մասնագետ էր:

Եղանակը շարունակում էր վատանալ, ձյուն սկսվեց ու անգամ հագնելով այն ամենը, ինչ կար իրենց մոտ, և անգամ վազելիս շատ ցուրտ էր: Չի բացառվում, մտածես Ջեյնը, որ շատերը այսպիսի զբոսանքից հետո հիվանդանան: Ֆոսսան վերջինն իջավ, վերահսկելով խմբի վերադարձը ու դատելով այն բանից, որ նա ոչ մի նշան չէր անում, ոչ ոքի օգնություն պետք չէր: Այնուամենայնիվ Ջեյնը հաղթահարեց ինչքան հնարավոր է շուտ ներքև հասնելու ջղակծկող ցանկությունը ու իջավ ոզնիներին հավասար: Ներքևում ավելի տաք էր, բայց դա արդեն չէր զգացվում, քանի որ բոլորն ամբողջությամբ ցրտահարված էին, ու ներքև հասնելուց տասնհինգ րոպե հետո արդեն ջիպը տարավ նրանց Ջոմսոմ, իսկ ևս երկու ժամ անց նրանք արդեն ջերմանում էին բազայի տաք մինի-լողավազանում, վառ ու ջերմ արևի տակ:

 

«Էպիգենետիկայի լաբորատորիա:

Նախնական հաշվետվություն:

Մանրամասն հաշվետվություն կներկայացնենք երկու օր անց, բայց ոչ մասնագետների համար դժվար կլինի այն կարդալ, քանի որ այն պատրաստում է Ջերրին, իսկ թե ինչպես է իր հաշվետվությունները գրում Ջերրին, մենք բոլորս գիտենք, այնպես որ բոլորի, այդ թվում նաև մեզ համար դժվար կլինի:) Այնպես որ մենք, Լաբորատորիայի խանդավառ մարդկանց խումբը, որոշել ենք կատարել այս պաշտոնական հայտարարությունը հայտնաբերվածի ներկայացրած յուրահատուկ հետաքրքրության առիթով, որի շնորհիվ հույս ենք դնում նոր տարածքների հերթի մեջ առաջընթաց ունենալ. գուցե և ինչ-որ մեկը նախանձում է մեր երկհարկանի «ֆուտբոլային դաշտին» (Պո՛լ, մենք քեզ չենք ակնարկում, այդպես չմտածես), բայց հավաստիացնում ենք հասարակությանը, որ դա մեզ համար քիչ է, ու ցանկանում ենք ևս այդքան տարածք: Ու նաև տեղափոխեք մեզ մոտից մանրէաբաններին: Նրանք արդեն գաղտագողի գրավել են Б-16 բաժանմունքը ու նպատակ են հետապնդում նաև Б-17-ը գրավել:

Գրելաոճի համար ներող եղեք. գրել ենք հապճեպ, քանի որ բազմաթիվ գործեր ունենք:

 

Ոզնիների խմբի երեկվա վերադարձը Թորոնգ-Լայում մեկ շաբաթյա վազքից նոր անակնկալներ մատուցեց: Վերջին օրը լեռնանցքի վրա նրանք հանդիպեցին սառնամանիքի, քամիների ու ձյան, այդ պատճառով էլ առաջացան որոշակի դժվարություններ, որոնք երեխաները գերազանց կերպով հաղթահարեցին, այնուամենայնիվ պայմանները, որոնց մեջ նրանք հայտնվել էին, նրանց համար շատ ու շատ դժվար պարզվեցին, ինչն էլ մեզ առաջին անգամ հնարավորություն տվեց տվյալներ ստանալ այն մասին, թե ինչպես է իրեն պահում նրանց օրգանիզմը արտակարգ պայմաններում: Արդյունքներն ամեն ինչ ասում են իրենց մասին, ավելի շուտ ոչ թե ասում են, այլ նոր հարցեր են առաջադրում: Առաջին հերթին բոլոր երեք ոզնիների օրգանիզմներում անհավանական բարձր կոնցենտրացիայով հայտնաբերվեց դիպիկոլինաթթու (անկեղծ ասած ես կասկածում եմ, որ մարդու նորմալ օրգանիզմում այն ընդհանրապես հանդիպում է, բայց հիմա դա այնքան էլ կարևոր չէ, կուսումնասիրենք դա ավելի ուշ): Թե ինչ է դա նշանակում, պարզ է յուրաքանչյուր մասնագետ-մանրէաբանի (դե լավ, թող մանրէաբանները մի քիչ էլ ապրեն մեզ հետ, բայց միևնույն է, հետո տեղափոխեք նրանց, մեզ ձանձրացրել են նրանց այդ փոքրիկ խարդախները, անընդհատ ոտքի տակ են ընկնում): Օ՜ այո, չէ որ մեր ընթերցողները հիմնականում մասնագետներ չեն… Դե լավ, ինչևէ. ասենք, թե ինչ է դա նշանակում: Կամ էլ ոչ, սկզբից նաև ավելացնենք. ինչպես ձեզ հայտնի է, նմանատիպ վազքերի ժամանակ ձեռքի տակ լինում են չոր մթերքներ, ու տվյալ դեպքում ոզնիների մոտ կային եփած ձու, շոկոլադ ու կոլա: Պատկերացրեք Ֆոսսայի ու մնացածների զարմանքը, ովքեր իր հետ էին ու հետևում էին, թե ինչպես են ոզնիները («ը» օգտագործելը հիմա առավել քան երբևէ տեղին է թվում), վերցնելով ձվերը դեն նետում դրանց պարունակությունը, փոխարենը գայլերի պես հոշոտում կեղևը, մինչև կալցիումի վերջին իսկ ատոմը: Նրանց կալցիում էր անհրաժեշտ: Ինչպես նաև նրանց մոտ սրտխառնոց էր առաջացնում անգամ միտքը շոկոլադի մասին, իսկ կոլա նրանք ոչ թե ուղղակի չէին կարողանում խմել, այլ անգամ դրա վրա նայել չէին կարողանում. խմում էին միայն հանքային ջուր: Իսկ հիմա համեմատեք սրանք. առաջինը` դիպիկոլինաթթու, երկրորդը` կալցիումի սուր պահանջարկ, և երրորդը` զզվանք քաղցրի նկատմամբ: Դե ինչ, տեղ հասա՞վ: Լավ, չտանջենք լսարանին, որոշ բաներ հիշեցնենք մանրէաբանությունից:

Որոշ մանրէներ, իսկ կոնկրետ փայտիկաձև գրամդրականները, օժտված են սպորներ արտադրել յուրահատուկ ունակությամբ: Կատարյալ ոչ մասնագետներին հիշեցնենք, որ «սպորները» կենսաբանության մեջ «պտղաբեր բանավեճեր» չեն, ինչպես նաև «ամուլ հայհոյանքներ» չեն: Անգամ ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե «սպորներ», այլ «էնդոսպորներ». դրանք օժտված են զարմանալի ջերմադիմացկունությամբ: Յուրահատուկ ջերմադիմացկուն էնդոսպորները կարելի է անգամ ժամերով եռացնել, իսկ դրանք միևնույն է հետո կաճեն: Այսպես, սպորների արտադրությունը ուղեկցվում է որոշ սպիտակուցների ոչնչացմամբ, որի արդյունքում էլ ձևավորվում է… հենց դիպիկոլինաթթու, որի սինթեզի ընթացքում էլ տեղի ունենում իոնների… կալցիումի ակտիվ կլանում: Ինչպես նաև մանրէաբաններին հայտնի է, թե ինչը կարող է ճնշել սպորների ձևավորմանը. գլյուկոզան:

Հիմա, ձեռքի տակ ունենալով բոլոր փաստերը միայն հիմարը չէր հասկանա. հայտնվելով էքստրեմալ պայմաններում, ոզնիների օրգանիզմը սկսել է… սպորներ արտադրել: Ընդհանրապես, սպորների արտադրությունը բարդագույն մեխանիզմներից մեկն է, որն իր մեջ ընդգրկում է բջջի ոչ հավասար բաժանում, և այլն և այլն: Մանրէները սկսում են զբաղվել դրանով, երբ հայտնվում են ծայրահեղ էքստրեմալ պայմաններում, որոնք իրենց մահվամբ են սպառնում:

Ձեռքի տակ ունենալով այսպիսի պերճախոս փաստեր, մնում էր միայն նստել մանրադիտակի առաջ ու հայտնաբերել այդ սպորները, ու մենք արեցինք այդ: Ընդհանարապես դրանց հայտնաբերելը դժվար է, բայց մենք բացահայտեցինք դրանց ըստ իրենց կոտրման բարձր ինդեքսի, չէ որ սպորների մեջ առկա է բարձր կոնցենտրացիայով սպիտակուց: Քանի որ մեզ տանջում էին բնական վախերը, մենք եռացրեցինք եղած պատրաստուկը ֆուկսինի կարբոլային լուծույթով, այնպես, որ սպորները (եթե դրանք իրականում գոյություն ունեն) հիմնովին կներծծեին ներկանյութը ու էթանոլով հետագա մշակման ժամանակ չէին գունաթափվի… դե սրանք արդեն մանրամասներ են, ընդհանրապես ասած ամեն ինչ հենց այսպես էլ պարզվեց. սպորները գտնվեցին, ու ես տեսա դրանք իմ սեփական գեղեցիկ աչուկներով: Արտադրման մեխանիզմը, բնականաբար, դեռևս պարզ չէ, ու մենք դեռ ստիպված կլինենք աշխատել, բայց մենք լավատեսական ենք տրամադրված, քանի որ առջևում ունենք երկար կյանք, ու մեծացած ոզնիները, ըստ երևույթի, դեռևս ոչ մեկ անգամ կհայտնվեն գոյատևման համար ծանր պայմաններում, որտեղ էլ մենք նրանց խորհուրդ ենք տալիս լինել զգույշ. գիտությունը մնում է գիտություն, բայց գլխավորը կյանքից հաճույք ստանալն է: Ընդգծում ենք` «կյանից»:

Այնտեղ` որոշ բջիջների մեջ, ձևավորվում են երկու պլազմատիկ մեմբրաններ ու դրանցից յուրաքանչյուրը մասնակցում է սպորի պատի սինթեզին, պատ, որը շատ ու շատ ամուր է, պարունակում է շատ քիչ ջուր, ինչն էլ ապահովում է սպորների այդպիսի բարձր դիմադրողականությունը բարձր ջերմաստիճանի և ուրիշ էքստրեմալ պայմանների նկատմամբ, այդ թվում նաև ցածր ջերմաստիճանների նկատմամբ, նաև քիմիական նյութերի ու անգամ ճառագայթման նկատմամբ: Սպորի մեջ ջրի տոկոսը մենք դեռևս գնահատում ենք վեց-յոթի հավասար, այսինքն շատ ավելի քիչ, քան բրդի մեջ: Սպորի կեղևը պարունակում է սպիտակուցներ, որոնք հարուստ են ցիստեինով ու հիշեցնում են եղջերանյութ… լավ, զերծ պահենք ձեզ մանրամասներից:

Ավելացնենք նաև. հանրահայտ էքսպերիմենտների տվյալների համաձայն չոր հողի մեջ ամեն հիսուն տարին մեկ մանրէների սպորների մոտավորապես իննսուն տոկոսը կորցնում են իրենց կենսունակությունը: Իսկ տաս տոկոսը մնում են: Եվս հիսուն տարի անց այդ տաս տոկոսից մնում են իրենց հերթին կենսունակների տաս տոկոսը, այսինքն` սկզբնական քանակության մեկ տոկոսը ու այդպես շարունակ: Դա նշանակում է, հաշվի առնելով դրանց քանակությունը, որ չոր հողի մեջ անգամ հարյուրավոր տարիներ հետո դեռ կմնան կենսունակ սպորներ: Իսկ Բեքերելը դեռ քսաներորդ դարում հաշվարկել է, որ որոշ միկրոօրգանիզմներ բացարձակ զրոյին մոտ ջերմաստիճանների դեպքում, կարող են կենսունակ մնալ միլիոնավոր տարիների ընթացում, այնպես որ անգամ տիեզերական աղետի դեպքում գենետիկ նյութը միլիոնավոր տարիներով կապրի կամ անգամ ավելի երկար, եթե հասցնեն ձևավորվել սպորներ: Այնպես որ, եթե մեր մոլորակի մեջ մխրճվի, ասենք, մետեորիտ կամ մեկ ուրիշ մոլորակ, ու եթե ոզնիների մահը վրա հասնի ոչ միանգամից, այլ գոնե մի քանի ժամերի ընթացքում նրանք կառչեն կյանքից, ապա նրանց օրգանիզմներում տեղի կունենա ֆանտաստիկ, կենդանիների համար աներևակայելի պրոցես. նրանց ԴՆԹ, ծայրահեղ դեպքում գոնե որոշ բջիջներում, կշրջապատվի ամուր պատյանով, ու եթե անգամ մեր մոլորակը բեկորների բաժանվի, նրանց ԴՆԹ սպորները` պայծառ մարդու ԴՆԹ, տիեզերքում կմնան միլիոնավոր տարիներ: Պետք կգա դա ինչ-որ մեկին, թե ոչ… հույս ունենք, որ ստիպված չենք լինի այս հարցը պարզել իրական պայմաններում… Բայց փաստը ինքը ապշեցուցիչ հետաքրքիր է: Ոզնիները մեզ, ըստ երևույթի, դեռ երկար նյութեր կփոխանցեց:

Դե լավ, դուք շարունակեք զարմանալ, իսկ ես ձեզ հայտնեմ երկրորդ նորությունը: Դատելով ամեն ինչից, նույն էքստրեմալ պայմանները, որոնք ոզնիների մոտ առաջացնում են սերմնարտադրություն (դեռ անհրաժեշտ կլինի սովորել օգտագործել «սերմնարտադրություն» տերմինը մարդկանց համար), առաջացնում են նաև ինչ-որ փոփոխություններ, բայց արդյոք միայն այդ էքստրեմալ պայմաններն են դրա պատճառը հանդիսանում. սա հարց է: Ու նաև. «դրանից հետո» չի նշանակում «դրա արդյունքում», հիշեցնում է մեզ Մարտան, ով վազվզում է Ջերրիի շրջակայքում: Այո, նա ճիշտ է. պետք է հաշվի առնել, որ ոզնիներն ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատել են Թոմասի հետ «խորություններում», ինչպես իրենք են անվանում, որոնք դեռևս ուսումնասիրված չեն, ու դրանց ազդեցությունը մարմնի վրա նույնպես ուսումնասիրված չէ: Մենք նույնպես ցանկանում ենք սովորել «աշխատել խորություններում», Թո՛մաս, աներես մի եղիր, մեզ նույնպես ավելի շատ ժամանակ հատկացրու: Այդ հիմա ենք մենք կլանված գենետիկայի մեջ, բայց ոչինչ չի խանգարում մեզ զուգահեռ դառնալ նաև «դայվերներ», չէ՞ որ դուք այս տերմինն եք օգտագործում ձեր փորձերի համար:

Որպեսզի ոչ մասնագետները կարողանան գնահատել թիվ երկու նորությունը, հիշեցնենք, որ կենդանի օրգանիզմները համարյա իննսունինը տոկոսով կազմված են չորս քիմիական տարրերից. ջրածին, թթվածին, ածխածին ու ազոտ: Բազմաթիվ բիոմոլեկուլներ պարունակում են նաև ծծմբի ու ֆոսֆորի ատոմներ: Թվարկված միկրոէլեմենտները առկա են բոլոր կենդանի օրգանիզմներում: Ընդհանրապես ասած այս վեցյակը, ըստ մեր ընկալման, կյանքի հիմքն է: Դե այդ գիտեն բոլորը, անգամ Թոմասը: Կա, սակայն, դիլետանտների շրջանում նաև ավելի քիչ տարածում գտած ինֆորմացիա. քիմիական այն տարրերը, որոնք պատկանում են կենսաբանական առումով երկրորդ կարևոր խմբին ու գումարային կազմում են մարդու մոտավորապես մեկ տոկոսը, առկա են, բացի փոքրաթիվ բացառություններից, իոնների տեսքով: Այդ խումբը ներառում է նատրիումի ու կալիումի ալկալային մետաղները, մագնեզիումի ու կալցիումի հողալկալային մետաղները: Հալոգեն քլորը նույնպես միշտ գոյություն ունի բջիջներում անիոնների տեսքով: Ինչպես նաև ուրիշ կենսական կարևորության քիմիական տարրեր գոյություն ունեն այնպիսի փոքր քանակություններով, որ դրանց անվանում են «միկրոէլեմենտներ»: Դրանք են երկաթը, ցինկը, պղինձը, կոբալտը ու մանգանը: Կենսունակ կարևոր միկրոէլեմենտներին են պատկանում նաև որոշ ոչ մետաղներ, ինչպես, օրինակ, յոդը ու սելենը: Եվ վերջ: Դե, իսկ ոզնիների մոտ, բայց ոչ բոլոր, այլ միայն այբ երեքի մոտ, ովքեր մեզ մոտ են վերադարձել լեռնանցքից, սա վերջը չէ: Նրանց մոտ հայտնաբերվել են երկու հավելյալ տարրեր` ռուբիդիում ու ցեզիում, ընդ որում դա չի նշանակում, որ նրանք ինչ-որ վատ բան են կերել: Ռուբիդիումը, օրինակ, հայտնաբերվել է տրանսպորտային ՌՆԹ մեջ, իսկ ցեզիումը` լիզոսոմների մեջ: Թե ինչ են դրանք անում այնտեղ ու որտեղից են հայտնվում, միայն Աստծուն է հայտնի: Ջերրիին, ամեն դեպքում, դա դեռևս հայտնի չէ:

Ինչևէ, երկու օր անց կարող եք կարդալ մանրամասն հաշվետվությունը, կամ էլ քսաներկու օր անց. նայած, թե ինչքան աշխատանք կլինի: Իսկ ընդհանրապես ավելի լավ է մի էլ կարդացեք, միևնույն է ոչինչ չեք հասկանա, եթե մեր միկրոկենսաբանական թեմից չեք: Այցելեք գենետիկայի, քանի դեռ Մարտան չի սառչել ուսուցանման գործի նկատմամբ, գենետիկան, դա հիասքանչ է:

 Ու մի քիչ էլ ինքնահնարանք: Արդյո՞ք այդքան զարմանալի է, որ ոզնիների էվոլյուցիայի տեմպերը այդքան սարսափելի մեծ են: Ինձ այդպես չի թվում: Իհարկե, չի կարելի մոռանալ, որ էվոլյուցիայի արագացումը մեզ համար նորություն չէ: Ես նկատի ունեմ, որ էվոլյուցիայի արագացումը մենք տեսնում ենք ոչ միայն մարդու մեջ: Օրինակ, հիսուն միլիոն տարի առաջ ապրում էր մի հիանալի կենդանի, էոգիպպուս: Առաջին ձին, եթե կարելի է այդպես ասել: Չափերով նա հավասար էր ավչարկայի, իսկ ուղեղը միանգամայն փոքր էր. նրա ուղեղի ու մարմնի չափերի հարաբերությունը երկու անգամ ավելի փոքր էր, քան իր ժամանակակից ուրիշ կաթնասուններինը: Իսկ հետո ձիերը կտրուկ «գործի անցան խելքի համար», ու ուղեղի ինչպես բացարձակ, այնպես էլ հարաբերական չափերը կտրուկ աճեցին, միաժամանակ ձևավորվում էր նոր կմախք ու հատկապես ճակատային հատվածը նույնն էր, ինչ-որ մարդունը: Մարդը նույնպես սկզբում շատ դանդաղ էր զարգանում, իսկ հետո ավելի ու ավելի արագ: Չէ որ, օրինակ, ի՞նչ է նշանակում այն փաստը, որ ծննդաբերությունը միայն մարդու մոտ է կապված ցավի հետ: Նշանակում է այն, որ մարդը ուղղակի դեռ չի հարմարվել նորածինների գլխի չափերի կտրուկ մեծացման հետ. էվոլյուցիոն սանդղակով դա տեղի է ունեցել միայն վերջերս:

(Մի հարցրեք ինձ, թե ինչպես տեղի կունենա աղջիկների հարմարվելը նոր հանգամանքներին, եթե հեշտոցները լինեն ոչ այնքան նեղ, ապա արդյո՞ք դրան կհետևի առնանդամի չափերի մեծացումը, որպեսզի չկորչի հաճույքի զգացողությունը, որը մենք զգում ենք, երբ առնանդամը սերտ մտնում է մեր մեջ: Դա անցանկալի կլինի, քանի որ սեքսով զբաղվել հետույքի մեջ կդժվարանա. մի խոսքով էվոլյուցիայի այս հանելուկի առաջ ես ինձ կորցնում եմ):

Ժամանակակից մարդու գանգը մոտավորապես երկու անգամ ավելի մեծ է, քան «հմուտ մարդունը» (homo habilis), որը հայտնվել է մոտավորապես երեք միլիոն տարի առաջ. դեռ վերջերս, եթե հաշվի առնել, որ առաջին հեռավոր մարդանման էակը սկսել է վազել մոլորակով դեռ հիսուն միլիոն տարի առաջ: Հենց նեոկորտեքսի զարգացումը բերեց գլխի չափերի կտրուկ մեծացմանը:  

Դե, իսկ նորածինների գանգի, այսպես կոչված «գաղտտունի» ոչ ամբողջական մեծացումը, նույնպես, հավանաբար, այն բանի հետևանքն է, որ մարդը դեռ չի հասցրել ընտելանալ գանգի չափերի մեծացմանը: Այնպես որ, էվոլյուցիան արագ է ընթանում ու ինչքան գնում է, ավելի է արագանում, ու ոչ մի զարմանալի բան չկա այն բանում, որ ձեռքի տակ ունենալով էվոլյուցիայի այնպիսի հզոր գործք, ինչպիսիք են պայծառ ընկալումներն ու դրա հետ կապված ուրիշ երևույթներ, ինչպիսիք են «ուրախալի ցանկությունները», «մտադրվածությունը», «գիտակցված երազատեսությունները», «ֆիզիկական տրանսֆորմացիաները» և շատ ու շատ ուրիշ բաներ, բնությունն էլ ավելի է արագացրել իր ընթացքը: Դե, իսկ այստեղ ես պետք է խոսքը զիջեմ էվոլյուցիայի գծով մասնագետներին, կայցելեմ ձեր դասընթացներին, հաշվի առեք: Իսկ դեռևս` այսքանը:

 



<< back forward >>