« ՄԱՅԱ-3 »

« Ամուր գետեր մարմարե քամի »

Գլուխ 14


Ընթրիքից հետո խումբը բաժանվեց: Անդրեյը, Թոմասը, Իոլկան, Հանսը, ինչպես նաև «ԱՄՓ բժշկությամբ» տարված աղջիկն ու այն տղամարդը, ով նրա հետ էր, գնացին հյուրանոց: Անդրեյը ոչ մի կերպ չէր կարողանում մոռանալ այն տարօրինակ արտահայտությունը, որով ինչ-որ մեկը հիշատակեց գտնված քաղաքակրթության մասին: «Սուզվել», «քաղաքակրթություն»… ի՞նչ է, խոսքը դայվինգի մասին է: Ատլանտիդայի մասի՞ն է:

- Դուք ինչ-որ քաղաքակրթությո՞ւն եք գտել ջրի տակ, օվկիանոսում:

Թոմասն ու Հանսը ծիծաղեցին:

- Իսկ ինչ է, միգուցե դեռ գտնենք, - միանգամայն լրջորեն պատասխանեց Իոլկան: Մենք դայվերների խումբ ունենք, ովքեր տրայմիկսով սուզվում են օվկիանոսի խորություններում, նրանք խորության նոր ռեկորդներ են գրանցում:

- Տրայմիկսը, ես գիտեմ դա ինչ է, դա հելիումի, ազոտի ու թթվածնի խառնուրդ է. գազային խառնուրդ, որի մեջ ազոտը մասամբ փոխարինված է հելիումով, որպեսզի փոքրացնել ազոտային թունավորումը:

Անդրեյն այս խոսակցությունները լսել էր դայվ-շրջապատում, որտեղ սուզվում էր Կիմիկոն, ու հիմա նա ուրախ էր, որ բացարձակ «նորեկ» չէ: Հանկարծակի նրա մոտ ցանկություն առաջացավ կրկին տիրել այդ եռանդուն ճապոնուհուն, բացել նրա ոտքերը, բռնել կրծքից ու դնել, առանց որևէ հրճվանքի, ուղղակի մեկը մյուսի հետևից դնել, զգալով, թե ինչպես է տրվում նրա հեշտոցը, թե ինչպես են առանց որևէ հերթականության նրա ձեռքերը մեկ բռնում սավանը, մեկ ճանկռում նրա մեջքը…

- Հետաքրքիր է, այստեղ կարելի է գտնել անբարոյականների, - ասաց Անդրեյը, մի փոքր կակազելով, հաղթահարելով այդ թեմայով բացահայտ խոսելու ամաչկոտությունը:

- Իհարկե, - Հանսը ձեռքով լայն նշան արեց, - ամենուրեք, համարյա ամեն մերսման սրահում, գնում ես ու ասում ես. ինձ մերսում պետք չէ, ինձ միայն սեքս, ամեն երկրորդ մերսման սրահում քեզ աղջիկների մեծ ընտրանի կառաջարկեն, գինը միանգամից ասա. երկու հարյուր ռուփի մեկ ժամի համար:

- Հրաշալի է:

- Այնքան էլ հրաշալի չէ:) – ծիծաղեց Հանսը: - Սեքսը նրանց համար կարծես ինչ-որ ամոթալի բան լինի, նրանցից համարյա ոչ մեկը չի ծծի, նրանք անընդհատ կծածկեն իրենց կուրծքը, ու եթե անգամ քեզ հաջողվի գրգռել աղջկան, ու եթե նա ավարտի, ապա անմիջապես դրանից հետո միանգամից կրկին կդառնա ծեծված արարած, ով զզվանքով թքում է, երբ իր բերանը հանկարծակի կպչում է քո առնանդամին կամ, երբ դու, նրա հեշտոցը լիզելուց հետո համբուրում ես նրա շուրթերը:

- Մեխանիկական սեքսուալ ցանկության իրականացման համար այդպիսի սեքսը միանգամայն համապատասխան է, - նկատեց Իոլկան: - Նրանք ագրեսիվ չեն, բավականին քնքուշ են ու իրականում բավականին ենթարկվող են:

- Մսց համար, այո համապատասխան են, համաձայն եմ: Բայց եթե ավելին սպասել, ապա հույսերդ չեն արդարանա:

- Ես հենց այսօր կփորձեմ: Կամ էլ վաղը: - Անդրեյը, գիտակցելով, որ հասանելի են մեծ քանակությամբ աղջիկներ, հաճելի գրգռվածություն զգաց, սակայն նա չէր գիտակցում, որ իր երևակայությունն ամեն դեպքում ակամա նկարում է զգալիորեն ավելի գրավիչ նկարներ, քան իրականում կարելի էր սպասել այս պաթոլոգիական ամաչկոտության համարյա մահմեդական մթնոլորտում:

- Ես նույնպես տրայմիկս-դայվեր եմ, - շարունակեց Իոլկան: - Ռեկորդներ սկսել են գրանցել դեռևս Բոդխին, Հնդիկը ու… նաև ուրիշները, քսանմեկերորդ դարի սկզբին, երբ գրանցված առավելագույն ռեկորդը երեք հարյուր երեսուն մետր էր, դե իսկ խորության հաշվիչները, այդ ժամանակվանից, երբ չափեցին այդ երեք հարյուր երեսուն մետրը, մինչև հիմա այդպես էլ մնացել են, ավելի խորը ոչինչ չեն չափում: Նրանք սկսեցին ավելի խորը սուզվել, ու աստիճանաբար ձևավորվեց մարդկանց մի խումբ, ովքեր տարվեցին դրանով. դա նույնն է, ինչ տիեզերք թռչելը:

- Բայց ինչպե՞ս կարելի է ավելի խորը սուզվել, եթե անհնար է չափել խորությունը: - Զարմացավ Անդրեյը: - Ինչքանով ինձ հայտնի է, այնտեղ սուզումը հաշվարկվում է հատուկ համակարգչային ծրագրով, իսկ հետո կազմվում է սուզման գրաֆիկը, ներառյալ ժամանակը, գազային խառնուրդների փոխանակումը. ամեն ինչ գրանցվում է աղյուսակների մեջ, ես տեսել եմ դրանք, ու այդ աղյուսակների համաձայն նրանք սուզվում են ու լողում, իսկ եթե չիմանալ խորությունը, ապա չէ որ դա մահ է…

- Դեռևս Բոդխին գտել է այս խնդրի լուծումը: Երբ մենք գնում ենք ռեկորդի, ապա սուզվում ենք արդեն փորձված տեղերից որևէ մեկում: Ամբողջ ճանապարհը գնում է բավականին կտրուկ թեքությամբ, ու այդ թեքության վրա խորության ամեն քսան մետրի վրա մենք տեղադրում ենք հատուկ նշաձողեր, իսկ երեք հարյուր մետրից սկսած մենք օգտագործում ենք չափերիզ. նշաձողեր ենք դնում այնպիսի հեռավորության վրա, որը համապատասխանում է հինգ մետր խորությանը. խորությունը հաշվում ենք չափերիզի երկարությամբ, հաշվի առնելով թեքությունը: Այդպես, հենց նշաձողերով էլ որոշում ենք խորությունը: 

- Ինչքա՞ն է քո ռեկորդը:

- Չորս հարյուր վաթսուն հինգ:

- Ես նույնպես ցանկանում եմ: Դա հնարավո՞ր է:

- Կտեսնենք…

- :)

«Կտեսնենք» պատասխանին Անդրեյն արդեն սովորել էր:

- Մենք նաև հետազոտում ենք օրգանիզմի վիճակը այդպիսի ֆանտաստիկ խորության վրա, չէ որ մեզնից առաջ դեռ ոչ ոք չի հետազոտել դա, հետևում ենք տարբեր ախտանշանների համակցությունների, փնտրում ենք դրանց պատճառները, անցնում ենք, գնում ենք ավելի խորը, ուսումնասիրում ենք ստորջրյա կյանքը այդպիսի խորությունների վրա:

- Իսկ Ատլանտի՞դան, - հիշեցրեց Անդրեյը:

Նրանք մտան հյուրանոց, ու Իոլկան առաջարկեց գնալ իրենց սենյակ:

- Ատլանտիդան մենք գտել ենք, այո, բայց ոչ ստորջրյա…

- ԳԵ աշխարհո՞ւմ:

- Ոչ այնքան: - Իոլկան նստեց մահճակալի վրա, հետո պառկեց ու սկսեց ձգել մկանները: - Ընդհանրապես ասած չկան ոչ մի «ԳԵ աշխարհներ», ուղղակի ինչպես մարմնից ելքերը, այնպես էլ գիտակցված երազատեսությունները, դրանք ճանապարհ են դեպի այն աշխարհներ, որոնք գոյություն ունեն մեր աշխարհների շուրջ: Մեր աշխարհները այնքան կտրուկ են բաժանված, որ կարել է թեկուզ միլիոնավոր տարիներ ապրել միանգամայն համոզված լինելով այն բանում, որ ուրիշ աշխարհներ գոյություն չունեն: ԳԵ ու ԱՄՓ բացի գոյություն ունեն նաև դեպի այդ աշխարհներ տանող ուրիշ ճանապարհներ, որոնց մեկը մի անգամ բացահայտեց Հանսը:

- Բայց որտեղ են դրանք գտնվում, ես նկատի ունեմ բառիս ֆիզիկական իմաստով:

- Ֆիզիկոսները այս հաշվով այնքան էլ շատ բան չեն կարող ասել, - պատասխանեց Թոմասը: - Ըստ նրանց, ֆիզիկան հիմա այնքան թերի վիճակում է, որ դեռևս այս հարցի դյուրմբռնելի պատասխան ստանալու շատ քիչ հնարավորություններ կան: Ինչ-որ մեկը պնդում է հիպոթեզ այն մասին, որ հենց քողարկված չափումներն էլ, որոնք հանդիսանում են գերլարերի տեսության անբաժան մասը, հնարավորություն են ստեղծում դրանց մեջ տարածությունների հսկայական ողկույզներ գոյության համար, որոնք մեզ համար անտեսանելի են… ընդհանրապես ես կասկածում եմ, որ հենց ֆի՛զիկան մեզ կտա այս խնդրի լուծման ճանապարհը, քանի որ չափից շատ հսկայական ռեսուրսներ են անհրաժեշտ մի փոքրիկ քայլ առաջ կատարելու համար: Դժվար թե մարդկությունը կարողանա բավականին երկար ժամանակ այդպես անարդյունավետ ծախսել հսկայական ռեսուրսներ, եթե, իհարկե, հիմնական հետազոտությունների ժամանակ մենք պատահաբար չկանգնենք  հայտնության ինչ-որ կետի վրա, որը մեզ թույլ կտա դուրս գալ տեխնոլոգիայի սկզբունքորեն ուրիշ մակարդակի վրա:

- Ընդհանուր առմամբ, մեզ միևնույն է, - ընդհատեց Հանսը: - Ինձ, որ հաստատ միևնույն է, ամեն դեպքում: Ի՞նչ գործ ունեմ ես արագացուցիչների ու հեռադիտակների հետ, եթե կարող եմ, օգտվելով ահա այս տեխնոլոգիայից, - նա ձեռքով թրխկացրեց իր փորին, - հայտնվել այդ աշխարհներում ու ուսումնասիրել դրանք:

- Կոնկրետ ինչպե՞ս: - Անդրեյը հետաքրքրված վիճակում էր ու շատ էր ուզում ինչ-որ կոնկրետ բան լսել:

Մի պահ բոլորը լռեցին: Հանսը Իոլկայի հետ մի քանի բառ փոխանակեց, որոնք Անդրեյը չլսեց ու կրկին մտքերով ընկավ:

- Բազմաթիվ տարիներ առաջ, երբ ես դեռ հիմար էի ու պատկանում էի սովորական մարդկանց հասարակությանը, - սկսեց Հանսը, - ես ընկա մի տարօրինակ պատմության մեջ, և ընդորում, այդ պատմությունը սկսվեց մի ռուս տղայի հետ ծանոթությամբ, ում անունը նույնպես Անդրեյ էր:

Հանսը կրկին մտքերով ընկավ, բայց ոչ ոք նրան չէր ընդհատում, ու նա շարունակեց, կարծես բարձրաձայն հիշելով, բավականին խառը, առանց հերթականության, ու երբեմն դադար տալով ու կրկնելով ասածը, ավելացնելով ինչ-որ մանրամասներ: Հնարավոր է, որ նա զուգահեռ մտածում էր ինչ-որ ուրիշ բանի մասին, կամ էլ` միգուցե նա դժվարանում էր ամբողջացնել առանձին հիշողությունները. այսպես թե այնպես, այդ պատմությունը այնքան հետաքրքիր էր, որ Անդրեյը, ինչպես և բժիշկ-աղջիկը, լսում էր նրան ամենայն ուշադրությամբ: Դատելով ամեն ինչից, Իոլկան ու Թոմասը արդեն գիտեին այդ պատմությունը, բայց չզրկեցին իրենց այն Հանսի շուրթերից ևս մեկ անգամ լսելու հաճույքից, ով իր հերթին, թվում էր թե արդեն ամբողջությամբ տեղափոխվել էր անցյալ:

 

«Դժվար է պատկերացնել, որ ընդամենը հարյուր հիսուն տարի առաջ մարդու համար Հիմալայներով ճանապարհորդությունը նույնքան դժվար հասանելի էր, ինչպես, օրինակ, ճանապարհորդությունը Լուսնի վրայով: Հազվագյուտ խանդավառ մարդկանց մոտ էր տղամարդկության հրաշքներ, դիմացկունության ու ֆինանսավորում ձեռք բերելու ընդունակություն արտահայտվում; նրանք ծայրահեղ համարձակ մարդկանցից խումբ էին հավաքում ու բեռնված եզնուղտերի և ձիերի երկարաձիգ քարավաններով, տասնյակ, իսկ երբեմն անգամ հարյուրավոր բեռնակիրների հետ հեռանում էին գորշակապույտ մշուշի մեջ, դեպի հեռվում ասեղների պես փայլող անհասանելի հսկաները: Մի ամբողջ կյանք էր, ասես, անցնում արշավի սկսելու պահից մինչև դրա ավարտ, ու բոլորովին ոչ բոլոր արշավականներն էին վերադառնում տուն, իսկ նրան, ովքեր վերադառնում էին, հաճախակի լեռներում թողնում էին իրենց ոտքերի ու ձեռքերի սառած մատերը, կամ էլ անգամ հենց ոտքերն ու ձեռքերը: Վերադառնալով, չէին ճանաչում հարազատ վայրերն ու հարազատների մեջ իրենց օտար էին զգում. չափազանց շատ ժամանակ, իրադարձություններ, ապրումներ, դժվարբացատրելի փորձություններ էին բաժանում նրանց, ու երբեմն այդ անդունդն այլևս երբեք չէր չքանում: Ոմանք վերցնում էին գրիչը, ու ոչ հազվադեպ` հաջող: Կարդալով Մեսսների, Էրցոգի, Նոյսի, Բոննինգտոնի գրքերը, մենք կարող ենք սուզվել նախորդ տարիների այդ զարմանալի արկածների մեջ, դրանք ոչ պակաս կլանող են, քան Մայն Ռիդի, Բուսսեների, Կուպերի կամ Ժյուլ Վեռնի այն հորինված ֆանտազիաները, անկախ այն բանից, որ այդ գրքերը վավերագրական են. իսկ միգուցե և հենց դրա պատճառով: Հազվադեպ ֆանտազիան կարող է համեմատվել իրադարձությունների ու ապրումների խառնաշփոթի հետ, որոնց բախվում էր այն մարդը, ով այն ժամանակներում մարտահրավեր էր նետում Հիմալայան բարձունքներին: Իր ձևի մեջ «հոգեբանական էքշն» կյանքի ու մահվան եզրին:

Հիմա ամեն ինչ այդպես չէ: Բենիից մինչև Մուկտինատխա բնահողային մայրուղին ձգվում է փոշոտ ու գարշահոտ հետքի պես: Վազքուղին, որը գրավում է հասանելի ռոմանտիկայի սիրահարներին, անհետացել է անվերջության մեջ, ու համարյա ամեն րոպե կողքովդ անցնող, հնդիկ ուխտավորներով լցված բեռնատարները, մոտոցիկլետները ու ջիպերը օդը լցնում են արտանետված գազերի գարշահոտությամբ ու հնդկական էստրադայի հիստերիկ ճիչերով: Վազքուղու արևմտյան հատվածը` Աննապուրնայի շուրջ, փաստացիորեն դադարեցրել է իր գոյությունը: Տասնյակ գեստհաուզներ ամայանում են ու փակվում, երբեմն անգամ ամբողջ գյուղերով: Բայց աշխատասեր նեպալական ժողովուրդը, իշխանության եկած մաոիստներով պայմանավորված, չի թողնում էր ինքնակործանարար քայլվածքը, ու ահա արդեն վազքուղու արևելյան մասը նույնպես ինքնաոչնչացվում է. մայրուղին, որը կառուցվում է Բեզիզագարից, հստակորեն ձգտում է հյուսիս, դեպի Մանանգու:

Հետաքրքիր է, ինչպե՞ս են իրենց այս պարագայում զգում մարմնավաճառները ACAP-ից. «AnnapurnaConservation Area Project»` կազմակերպություն, որը ստեղծված է մոլորակի այս զարմանահրաշ անկյունի հսկման համար: Այս մասին ես մտածում էին Տատոպանի գեստհաուզի բացօթյա սրճարանի բետոնային հատակին, բազկաթոռի մեջ հետ ընկած նստած: Անցյալ տարի ես հենց այստեղ ծանոթացա ռուս զբոսաշրջիկների խմբի հետ, որոնց հետ հասա Մուկտինատխա, գնացի Թորոնգ-Լա լեռնանցք: Ինչքան հիասքանչ էր այն ռուս Իրինան, շիկահերը շքեղ կոնքերով և ուռած կրքոտ շուրթերով: Ես սկզբում անգամ հանկարծակիի եկա այն անկաշկանդ համառությունից, որով նա ինձ հրավիրեց երեկոյան քայլել աստղերի տակ, ու ի պատասխան իմ, նրա ուսերը նրբորեն գրկելու փորձին, նա սողաց ներքև ու, հաղթահարելով իմ, ամաչկոտությունից առաջացած դիմադրությունը, տիրեց ոչ միայն իմ անդամին, այլ նաև իմ մտքերին ու ֆանտազիաներին ամբողջ հետագա ճանապարհորդության ընթացքում: Նրա հետ համեմատած, ինձ չափազանց կոմպլեքսավորված ու սառնարյուն զգալով, ես փորձում էի վերականգնել իմ համբավը նրա հետ մի սեղանի շուրջ խորիմաստ երեկոյան խոսակցությունների միջոցով, բայց զբոսաշրջիկներն, անկախ իրենց կրթությունից ու ազգությունից, նախընտրում էին ամենահասարակ, ամենապրիմիտիվ խոսակցությունները կերակուրների, գների ու եղանակի մասին, ձանձրույթը կոտրելու նպատակ հետապնդելով: Իրինան այս պարագայում էլ էր բարձունքում, չափից դուրս արտահայտիչ էր ծիծաղելում ու, երբեմն, այնպիսի հիմարություններ էր ասելում, որ ես անգամ կարմրում էի նրա փոխարեն, բայց երբ գիշերը նա գալիս էր իմ սենյակ ու բարձրանում իմ վրա, ես ներում էի նրան ամեն ինչ: Հիմա, ավաղ, ես բոլորովին մենակ էի: Իրինան դադարեց պատասխանել իմ նամակներին դեռ ձմռանը, իսկ գարնան կողմերը հակիրճ պատասխանեց, որ ամուսնացել է, հղի է ու հիմա երջանիկ է: Պարզվեց, որ նա իմ կյանքը փչացրեց նաև այն պատճառով, որովհետև նրանից հետո ես այլևս չէի կարողանում մարսել վոբլայանման եվրոպացի կանանց: Նրանք, իհարկե, կարողանում են տրվել, ու երբեմն անգամ միանգամայն անշահախնդիր, բայց արձանի պես քարացած մարմինները դադարեցին ինձ գրգռել այնպես, ինչպես նախկինում, ու հիշելով այն մասին, թե ինչպես էր Իրինան սողում ինձ վրա, սեղմվում իր մարմնով ինձ, առանց ամոթի ձեռք գցում, ես համարյա հառաչելով բարձրանում էի հերթական դիակի վրայից, ով իր հերթին, կարծես թե, գոհ էր մնում այն բանից, որ ինձ մոտ ոչինչ չստացվեց, քանի որ եվրոպացի կանանց համար սեքսի վրա ժամանակ կորցնելը բավականին մեծ հիմարություն է, չնայած և օգտակար է առողջության համար:

Նախկինում ես ինքս էլ ակտիվորեն աջակցում էի խոսակցություններն այն մասին, որ սեքսն օգտակար է առողջության համար: Ընկերուհուս հետ ես ոչ մեկ անգամ եմ այցելել սվինգ-ակումբներ, ինձ պրոգրեսիվ ու ժամանակակից զգալով, սեքսով զբաղվելով կուլտուրական շփման ու հենց այդ նույն հռչակավոր առողջության համար: Բայց Իրինայից հետո ամեն ինչ կոտրվեց: Ես ասես հիշեցի, որ սեքսը, իրականում, կարող է լինել կիրք, հաճույք, իսկ շրջապատող մարդիկ կամ լիովին մոռացել էին այդ մասին կամ ուղղակի չէին ուզում հիշել:

Արդեն կես տարուց ավել էր, ինչ ես մենակ էի ապրում, առանց ընկերուհի, ու մայրամուտին նստած լինելով այստեղ, հենց այն նույն տեղում, որտեղ մեկ տարի առաջ ծանոթացել էի Իրինայի հետ,  ալեկոծ թախիծ ու սեփական կյանքի անիմաստություն էի զգում: Հրեա զբոսաշրջիկների խումբը գրավել էր հարևան սեղանիկը, անհապաղ սկսելով մարիխուանա ծխել: Ես անտարբեր անցա հրեա աղջիկների կողքով. այստեղ ոչ մի հնարավորություն չկա: Նրանք ապրում են իրենց թունավոր ակվարիումի մեջ ու ոչ ոքի չեն թողնում այնտեղ: Տեղափոխվելով անկյունում գտնվող սեղանի մոտ, որպեսզի չշնչեմ այդ վարակը, ես շարունակեցի իմ տխրահռչակ թոշնած գոյությունը: Ինձ մոտ գիրք կար, բայց կարդալու ցանկություն բոլորվին չունեի, բացի այդ մթնշաղի ժամանակ կարդալը միայն վատացնում է տեսողությունը:

Մի քանի րոպե անց երկու հոլանդուհի զբոսաշրջիկներ նստեցին աջ կողմումս: Երկուսն էլ ունեին երկար ոտքեր, մեծ ոտնաթաթերով: Ուսումնասիրելով նրանց, ես հանկարծակի գրգռվեցի ու, անգամ հանուն առողջության անխուսափելի-թորշոմած կենակցման պատկերացումները զիջեցին իրենց տեղը. սատանան դրա հետ, նրանց գործը տալն է, իսկ ես կփորձեմ հաճույք ստանալ: Պատկերացնելով, թե ինչպես եմ շոյում այդ ոտքերը, ես սկսեցի ինչ-որ առիթներ փնտրել, որոնց միջոցով կարելի էր խոսակցություն սկսել ու տեղափոխվել նրանց սեղանի մոտ, ու այդ պահին հրապարակում հայտնվեց ևս մեկ զբոսաշրջիկ: Մեծ ախորժաբեր ոտքերը մի պահ դադարեցին ինձ հետաքրքրել, ու ես ուշադրությունս շեղեցի նորեկի կողմ: Ընդհանուր առմամբ ոչ մի անսովոր բան չկար, սակայն նրա վազող հայացքը ոչ մի կապ չուներ հաղթանդամ մարմնի հետ: Ու չգիտես` ինչու, նա ուսապարկով էր: Արդեն երեկո էր, ու եթե ինչ-որ մեկը հայտնվում էր, ապա նա այլևս դժվար, թե լիներ ուղղակի զբոսաշրջիկ անցորդ, ով մտել էր մի բան ուտելու համար: Նշանակում է` նա կանգ էր առել այս գեստհաուզում: Փոքրիկ ուսապարկը դեռ կարելի էր բացատրել փողերի ու փաստաթղթերի պահպանման պատրվակով, կարող էին լինել նաև նոթբուք, ֆոտոխցիկ… սակայն ուսապարկը չափազանց մեծ էր: Ի՞նչ պատճառով նա կարող էր այստեղ ուսապարկով գալու անհրաժեշտություն ունենալ: Ձանձրույթը, որը զբոսաշրջիկները տանում են մրցուղում, այնքան մեծ է, որ զվարճանալու անգամ ամենաչնչին առիթը մեծ շնորհակալությամբ է ընդունվում: Եվս մեկ անգամ ագահ հայացք գցելով հոլանդուհիների վրա, ես մտածեցի, որ դա դեռ կհասցնեմ, նրանք դեռ երկու-երեք ժամ հաստատ այստեղ կնստեն, իսկ այժմ դեռ կարելի է հետևել տարօրինակ զբոսաշրջիկին, ինձ Շերլոք Հոլմս երևակայելով:

Զբոսաշրջիկը նստեց ոչ հեռավոր ազատ սեղանիկի մոտ, իսկ իմ աչքերը չռվեցին. նա նստեց, չհանելով ուսապարկը: Ոտքերը վերջնականապես մոռացվեցին իմ կողմից: Սա արդեն բացարձակապես ոչ մի սահմաններում չէր տեղավորվում. ոչ մի նման բան ես երբևէ չէի տեսել: Մնացած ամեն ինչով զբոսաշրջիկը, ընդհանուր առմամբ, միանգամայն սովորական էր, ու իմ բոլոր ջանքերը, նրա հագուստն ուսումնասիրելու նպատակով, ոչ մի արդյունք չտվեցին. ինձանից Շերլոք Հոլմս… այնքան էլ դուրս չեկավ: Որքան ավելի հստակ էի ես հասկանում, որ եթե բաց թողնեմ զվարճանալու այս հնարավորությունը, ապա հաջորդ հնարավորությունը հաստատ շուտ չի ընձեռվի, այնքան հետաքրքրասիրությունս ավելի էր վառվում: Եվս մեկ րոպե տատանվելուց հետո, ես վերցրեցի գիրքս, մի շիշ Կոլա ու, մոտենալով սեղանիկին, որի մոտ նստած էր այդ տարօրինակ մարդը, անգլերեն լեզվով հարցրեցի, թե արդյոք ինքը չի առարկի, եթե ես նստեմ իր մոտ:

Տղամարդը չառարկեց: Նրա անգլերենից ես ենթադրեցի, որ արևելյան ազգության է. Չեխիա կամ Բուլղարիա:

-  Սլովե՞նիա, - ես մատս դեպի երկինք ուղղեցի:

- Ոչ, ես ռուս եմ, Ռուսաստան:

Ես զարմանքից հետ ընկա պլաստմասե բազկաթոռի մեջ:

- Ռո՞ւս: Օ… ես այստեղ հանդիպել եմ ռուսների: - Ուրիշ ոչինչ մտքիս չեկավ, իսկ միանգամից հարցս տալ ես ամաչում էի: Ռուսը նույնպես հետ ընկավ բազկաթոռի մեջ, իր ուսապարկի վրա, ու իմ գլխում ծագեց մի հիմար միտք, որ ուսապարկը նրան ծառայում է որպես տաքացուցիչ, բայց ոչ, առանց այդ էլ շատ շոգ էր, ու բարակ պոլարտեկը միանգամայն բավական էր:

- Հանս: - Ես ներկայացա, շարունակելով անհարմարություն զգալ: - Իսկ եթե այս ռուսը մտածի, որ ես արվամո՞լ եմ: Միայն դա է ինձ պակասում: Ես, ինչպես և ցանկացած քաղաքակիրթ եվրոպացի, այն ժամանակ համասեռամոլներին վերաբերվում էի արտաքուստ հանգիստ, բայց, այնուամենայնիվ, նախընտրում էին առիթ չտալ կասկածելու, թե ինքս նման կարգավիճակում եմ: Սվինգ-ակումբներում ես մի քանի անգամ համասեռամոլ կոնտակտներ ունեցել էի, որոնք թողել էին բավականին մտահոգիչ տպավորություն. մի կողմից առողջության համար օգտակար է ցանկացած սեքսը, իսկ մյուս կողմից` ես ինքս ինձ թվում էի փոքր-ինչ կաշկանդված ու ոչ էսթետիկ: Իսկ միգուցե դրա պատճառն ուղղակի սովորության բացակայությունն էր:

- Անդրեյ, - փոքր-ինչ ձևական ներկայացավ ռուսն ու լռեց:

- Դու այստեղ առաջի՞ն անգամ ես, - հարցրեցի ես, ուղղակի որպեսզի գոնե ինչ-որ բան հարցնեմ: Անհարմարություն զգալով ծեծված հարցերիս համար, ավելի լավ բան, այնուամենայնիվ,  ես չէի կարող հորինել. արտահայտվում էր տղաների հետ ծանոթանալու սովորության բացարձակ բացակայությունը: Երևակայությանս մեջ կրկին սկսեցին պտտվել այն հիմար մտքերը, թե Անդրեյը ինչ կարող էր մտածել իմ մասին, առավել ևս, եթե հաշվի առնենք այն, որ տեղափոխվելով նրա մոտ, ես անցա կատարելապես գրգռիչ հոլանդուհիների կողքով: Ու հանկարծակի դա ինձ գրգռեց: Հայհոյելով ինձ, ես փորձում էին ինձ արդարացնել այն բանով, որ վաղուց չեմ ունեցել սեքսուալ կոնտակտներ, բացի այդ լեռնային օդը, և, գլխավորը (ես կառչեցի այս մտքից, ինչպես փրկարար օղակից), այդ գրգռվածությունը կապված էր հոլանդուհիների երկար ոտքերի ու մեծ ոտնաթաթերի հետ: Այնուամենայնիվ, ինձ շատ մեծ դժվարությամբ հաջողվեց հեռացնել այն մտքերը, որոնք ծագում էին, երբ մտածում էի, թե ինչ կարող է մտածել ռուսը իմ մասին, ու այդ մտքերից առնանդամս գնալով զգալիորեն պնդանում էր:

Այդ պահին ռուսը լռեց, ու ես հասկացա, որ բոլորովին չեմ լսել վերջինիս ասածը: Ավելի լավ… Տխմար երևալը նույնպես քիչ էր ուրախացնում: Չնայած, աստված նրա հետ, ինչ տարբերություն:

Մոտեցած մատուցող-տղան բերեց ճաշացանկը, ու մենք երկուսս էլ խորացանք դրա ուսումնասիրության մեջ: Նեպալական գեստհաուզների ճաշացանկերի ուսումնասիրությունը կատարյալ ձևականություն է, որը զբոսաշրջիկների կողմից օգտագործվում է միայն ժամանակ սպանելու համար: Նախօրոք հայտնի է, թե այնտեղ ինչ կա ու ինչ չկա, քանի որ վազքուղու ամբողջ տարածքում, դրա և՛ արևմտյան, և՛ արևելյան հատվածներում ճաշացանկի բովանդակությունը գրեթե միևնույնն է: Ընդ որում, Տատոպանին, Պոկհարային անմիջականորեն մոտ լինելով, զբոսաշրջիկին կարող էր ուրախացնել վերմիշելի, կարտոֆիլի կամ սինթետիկ ապուրների կարգի ինչ-որ ուտեստներով, այնպես որ, եթե ռուսն այստեղ առաջին անգամ է, ապա նրա հետաքրքրվածությունը կերակուրների առաջարկվող տարբերակների նկատմամբ դեռ կարող էր հասկանալի լիներ:

Հոլանդուհիների խռպոտ ձայները կրկին վերադարձրեցին երկար ոտքերի հետ կապված ֆանտազիաներս ու, թքելով քաղաքավարության վրա, ես, որոշելով վերջ տալ այս ամենին ու տեղափոխվել, ժպտացի ու նստեցի առավելագույն անհետաքրքրված դեմքով:

- Անհարմար է, հավանաբար, ուսապարկով, - ասացի ես, ձևացնելով, թե ուշադիր ուսումնասիրում եմ ճաշացանկը:

- Այո: - Հաստատեց ռուսը: - Անհարմար է:

Ես այդպիսի պատասխան չէի սպասում, այդ պատճառով դադարեցի ձևացնել, թե ուսումնասիրում եմ ճաշացանկը:

- Բայց…

- Ինձ համար այսպես ավելի լավ է, - ընդհատեց Անդրեյը:

Նրա դեմքից երևում էր, որ նա նախընտրում էր չընդարձակվել այս թեմայի շուրջ, ինչը միայն էլ ավելի գրգռեց ինձ: Սատանան տանի. հնարավոր է հենց այստե՞ղ հաջողվի ստանալ ինչ-որ տպավորություններ:

- Հնարավոր, որ ես չափազանց համառ եմ, Անդրե՛յ, խնդրում եմ ներիր ինձ, չէ որ դու գիտես, թե ինչքան ձանձրալի է այստեղ, - շուտասելուկի պես ասացի ես, ձգտելով, այնուամենայնիվ, պարզ արտահայտվել, հիշելով, որ ռուսների մեծամասնությունը անգլերեն ոչ մի բառ չի հասկանում, - բայց ինչո՞ւ է այդպես ավելի լավ: Չէ որ այդպես անհարմար է:

Անդրեյը հայացքն ինձ վրա բարձրացրեց ու մոտավորապես տաս վայրկյան լուռ նայում էր: Նրա այդ հայացքից ես տարօրինակ կերպով սկսեցի ինձ վատ զգալ: Ես, անպաշտպան բթամիտ դեմքի արտահայտությամբ, ուղղակի նստել ու ի պատասխան նայում էի Անդրեյին:

- Բանը նրանում է, - վերջապես սկսեց Անդրեյը, - որ ուսապարկն ինձ պետք է:

- Ահա, հասկանալի է, - ես շտապեցի համաձայնել, չնայած այդտեղ հասկանալի շատ քիչ բան կար:

Տարօրինակ ռուսը, կարծես թե, ինքն էլ հասկացավ, որ իր կողմից տրված բացատրությունը ոչինչ չէր բացատրում, ու կամ քաղաքավարությունից, կամ էլ բոլոր կետերի «i»-ի բերելու ու այլևս այդ թեմային չանդրադառնալու ցանկությունից դրդված պարզաբանեց.

- Բանը նրանում է, որ այս ուսապարկն ինձ անընդհատ անհրաժեշտ է, ես չեմ կարող այն անգամ մեկ րոպեով հանել:

Գլխիս մեջ արթնացան միանգամայն հրեշայն կերպարներ, կապված ինչ-որ մարտկոցների հետ, որոնց օգնությամբ պահպանվում է նրա երիկամների կամ լյարդի կենսագործունեությունը, ու ես ինձ անհարմար զգացի այն բանից, որ ստիպել եմ մարդուն պատմել իր առողջության ինչ-որ անձնական հարցերի մասին: Արդեն համարյա բաց անելով բերանս, որպեսզի ներողություն խնդրեմ, ես լռեցի, քանի որ ռուսը շարունակեց:

- Ուղղակի ես չգիտեմ, թե որտեղ կարող եմ հայտնվել մեկ րոպե անց ու չէի ցանկանա մնալ առանց այն ամենի, ինչ ունեմ, առանց փողերի, փաստաթղթերի, համակարգչի, փոփոխման հագուստի:

Գլուխս ձեռքերիս հենելով, ես ինձ բացարձակապես խճճված զգացի: Մի՞թե ինչ-որ մեկը փորձում է որսալ նրան: Ռուսական մա՞ֆիան: Գաղտնի գործակա՞լ: Թե՞ նա ուղղակի խելագար է.. Խելագա՛ր է: - Այս փրկարար միտքը միանգամից ամեն ինչ բացատրեց ու, հավանաբար, ռուսը կռահեց այդ միտքը նրա դեմքից:

- Ոչ, ես խելագար չեմ, - ծիծաղեց նա:

- Դե ոչ, ես այդպես չէի էլ մտածում…, - ես խառնված սկսեցի արդարանալ, իմ շփոթվածությամբ միայն հաստատելով, որ մտածում էի հենց այդպես:

- Ոչ, լսիր Հա՛նս, իրականում ես խելագար չեմ, չնայած, անկեղծ ասած, ինչ-որ սարսափ, իսկապես, ինձ հետևում է, եթե կարելի է այսպես արտահայտվել:

- Հմ, - խորիմաստ արտասանեցի ես:

Կրկին մոտեցավ մատուցողը, ու հոջորդող տասը րոպեները ծախսվեցին մատուցողին այն բանը բացատրելու վրա, որ սև թեյը պետք է բերել ոչ թե առաջին հերթին, այլ միաժամանակ սենդվիչի հետ ու ոչ թե ապուրից ու տապակած հավից առաջ, այլ հետո, այո՛, հետո, այլ ոչ թե առաջ, հետո ու միաժամանակ:

Ընթրիքը պատվիրեցինք երեկոյան ութին: Մի քանի րոպե անց ռուսը շարունակեց:

- Եթե քեզ հետաքրքրում է, ես կարող եմ բացատրել, թե ինչ նկատի ունեմ, բայց միայն, - նա ժպտաց, - միայն թե հետո չբողոքես, որ քեզ մոտ նույնպես…

- Օ, ոչ-ոչ, - ես ձեռքով բացասական նշան արեցի: - Ես չափից դուրս… ինչպես ասեմ… պրագմատիկ եմ, ես հասարակ մարդ եմ, ու ոչ մի պատճառ չկա մտածելու, որ ես կարող եմ… մի խոսքով, - ես լռեցի ու ձեռքով նշան արեց, որն Անդրեյին հրավիրում էր խոսելու:

- Դու, իհարկե, հասկանո՞ւմ ես, որ մարդիկ լինում են կրոնասեր և ոչ այնքան կամ ընդհանրապես ոչ կրոնասեր: - Հարցը հռետորական էր, ու Անդրեյը միանգամից շարունակեց: - Բայց ի՞նչ է դա նշանակում. «լինել կրոնասեր»:

Այս հարցն արդեն հռետորական չէր, ու ես սկսեցի մտածել:

- Դե… - սկսեցի ես, - յուրաքանչյուրը, հավանաբար, դա յուրովի է մեկնաբանում, ու այստեղ գլխավորը ինչ-որ նուրբ զգացողությամբ աստծո գոյությունն է կամ նրա հետ շփումը, կամ ինչ-որ մեծ բանի պատկանելու զգացողությունը, կամ էլ դա ուղղակի այն բանի գիտակցումն է, որ մեր կյանքն ունի շատ ավելի խորը ենթատեքստ, քան…

- Լավ, բավական է, - ընդհատեց նրան Անդրեյը: - Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է: Կրոնասիրությունը, դա ընդամենը անհիմն վստահություն է: Այսինքն, դա ոչ զգացմունք է, ոչ զգացողություն է ու ոչ էլ գիտակցում է. դա հենց վստահություն է, որի հիմքում արդեն հնարավոր են և զգացմունքներ, և անգամ զգացողություններ ու ուրիշ ինչ-որ բաներ, հասկանո՞ւմ ես, թե ինչի մասին եմ ես խոսում:

Ես գլխով արեցի, բայց փոքր-ինչ անվստահ:

- Ահա նայիր, - Անդրեյը սեղանի վրայից անձեռոցիկ վերցրեց, գոտիի վրա գտնվող պայուսակից գրիչ հանեց ու ինչ-որ բան գրեց: - Ահա, օրինակ, դու տեսար, որ ես հենց նոր ինչ-որ բան գրեցի, ճի՞շտ է:

Ես գլխով արեցի:

- Իսկ դու վստա՞հ ես, որ ես իրականում գրել եմ ինչ-որ բան, կամ էլ հնարավոր է, որ ես ընդամենը ձեռնաշարժություն եմ կատարել. շարժել եմ գրիչն ու ոչինչ չեմ գրել:

- Իհարկե, դա էլ է հնարավոր, - համաձայնեցի ես:

- Ոչ, ես չեմ հարցնում, դա հնարավոր է, թե ոչ, ես հարցնում եմ, թե դու «վստա՞հ» ես արդյոք այն բանում, որ անձեռոցիկի վրա կա գրված ինչ-որ բան:

- Հիմա հնարավոր է` արդեն ոչ:

- Բայց մինչև այն պահը, երբ ես ասեցի այդպիսի հնարավորության մասին, որ ես կարող եմ ոչինչ գրած չլինել, դու կատարելապես համոզված էիր, որ այնտեղ գրված է ինչ-որ բան, այդպես չէ՞:

- Այդպես է:

- Ահա հիմա արդեն դու կարող ես անմիջականորեն ընկալել վստահության ընկալումը. հիշիր, թե ինչքան վստահ էիր, ու հիշիր, թե ինչպես քո վստահությունը թուլացավ: Հիշիր դա մի քանի անգամ, վերապրիր. ահա ուժեղ վստահություն, ահա թույլ վստահություն, ահա կրկին ուժեղ, ահա կրկին թույլ: Կատարիր այդ ու դու կզգաս «վստահություն» ընկալման յուրահատուկ համը:

- Այո, այո, ես արդեն կատարեցի այդ, - հաստատեցի ես:

- Ոչ, - ծիծաղեց ռուսը, - դու մի քանի անգամ մտածեցիր այն մասին, որ «վստահություն կար ու վստահություն չկա», բայց չփոխարինեցիր մի վստահությունը մյուսով. դա այնքան էլ հեշտ չէ, վերցնել ու մի քանի անգամ փոխարինել մի վստահությունը մյուսով: Մի խառնիր մտքերն ու վստահությունը. դրանք բոլորովին տարբեր ընկալումներ են:

Ասվածի մեջ իմաստ կար, ու ես այդ ժամանակ այն բավականին հեշտ որսացի: Երեկոն, կարծես թե, կարող է պարզվել ոչ այնքան ձանձրալի, ինչպես սովորաբար:

- Լավ, - ասացի ես: - Հիմա կկատարեմ:

Կենտրոնանալով հիշողություններիս վրա, ոչ առանց դժվարության ստեղծեցի այն պահի իրավիճակը, երբ ռուսը վերցրեց անձեռոցիկն ու սկսեց գրել: Այո, ես վստահ էի այն բանում, որ նա այնտեղ գրում է ինչ-որ բան: Ոչ… «ես վստահ էի այն բանում». սրանք կրկին մտքեր են, բայց անհրաժեշտ է հենց վերապրել այդ վստահությունը: Եվս մեկ անգամ հիշելով ամենայն մանրամասնությամբ, ես վերջիվերջո վստահություն զգացի այն բանում, որ ռուսը հենց գրել է, այլ ոչ ձեռնաշարժություն արել:

- Ստացվե՛ց, - ցնծությամբ ասացի ես: - Ես նորից վստահություն եմ զգում այն բանում, որ դու գրել ես ինչ-որ բան:

- Հիմա հակառակ քայլը կատարիր. վերապրիր այն վստահությունը, որ այնտեղ ոչինչ գրված չէ: Ես անգամ կօգնեմ քեզ կատարել այդ, քանի որ իմ գրիչը կոտրված է ու ես չէի էլ կարող դրանով ինչ-որ բան գրել: - Անդրեյը գրիչը պտտեց իմ աչքի առաջ:

- Այո, հիմա ես համոզված եմ, որ անձեռոցիկի վրա ոչինչ գրված չէ:

- Բայց իզուր, - ծիծաղեց Անդրեյը, - իմ գրիչը բոլորովին էլ կոտրված չէ, ես քեզ խաբեցի:

Այս խոսքերն ասելով, նա գրիչը պարզեց դեպի ինձ, ու ես մեխանիկորեն վերցրեցի այն: Այո, գրիչը իսկապես միանգամայն սարքին տպավորություն էր թողնում:

- Հիմա դու ունես փորձ այն բանում, որ բավականին հեշտությամբ կարելի է փոխել վստահությունը տրամագծորեն հակադիր ուղղությամբ: Ես օգնեցի քեզ, խաբելով, որ գրիչը չի գրում, բայց իրականում դրա անհրաժեշտությունը չկա, ու դու արդեն կարող ես առանց իմ ցանկացած միջամտության կրկին վստահություն վերապրել սկզբում մի կողմում, հետո` մյուս կողմում, ուղղակի օգտագործելով հիշելու քո ընդունակությունը: Ուղղակի հիշիր քեզ այն վիճակում, երբ դու համոզված էիր, որ գրառում կա, իսկ հետո ուղղակի հիշիր քեզ այն վիճակում, երբ դու համոզված էիր, որ գրառում չկա: Կատարիր դա մի քանի անգամ, հակառակ դեպքում դու չես հասկանա այն, ինչ ես պետք է հետագայում ասեմ:

Թվում էր, թե ռուսն ինքն էլ էր տարվել խոսակցությամբ: Կարծես թե, նա հույս չուներ, որ իր հետ խոսակցություն սկսած այդ ալարկոտ զբոսաշրջիկը այս վարժություններով հետաքրքրված կպարզվի, բայց ես իսկապես հետաքրքրվեցի: Իհարկե, եթե մենք այն ժամանակ լինեինք իմ հայրենի Մայնցում, իմ համբերությունը դժվար, թե բավականացներ նստել այդ մարդու հետ ու զբաղվել այդ մտավոր վարժություններով, ես արդեն մի զբաղմունք գտած կլինեի, բայց այստեղ… երբ միակ այլընտրանքն այն հոլանդուհու ոտքերին հասնելու անհեռանկար փորձն է… ով, ամենայն հավանականությամբ, անմիջապես կձգի դրանք… կրկին արթնացավ գիշատիչ-ցանկասեր Իրինայի կերպարը, ով համարյա ստիպում էր համբուրել ու լպստել իր ոտքերը, ով այնպես էր հառաչում, երբ ես զիջում էի, ու հանկարծակի իմ անդամը սկսում էր լցվել ջերմությամբ ու ուժով, ու ես սկսում էի ուժգին սեղմվել նրա ոտնաթաթերին, ծծել մատիկները, իսկ նա ձեռքը պարզում էր իր ոտքերի միջև… թափահարելով գլուխս, ես ևս մեկ անգամ հաստատեցի, որ սեքսով պետք է ինչքան հնարավոր է շատ զբաղվել ու վերադարձա վստահության վարժություններին: Ես բարեխղճորեն կատարեցի այն ամենը, ինչ խորհուրդ տվեց ռուսը, մանրամասնորեն տրվեցի հենց վստահությունից առաջացած վստահության մասին մտքին: Ահա վստահությունը, որ գրառում կա: Դա հեշտ է. ռուսը սկսել է ինչ-որ բան գրել, ու, իհարկե, միանգամայն ակնհայտ էր, որ գրառում կա: Հետո վստահություն առաջացավ այն բանում, որ գրառում չկա, ու դա էլ է հեշտ, չէ որ ռուսն ասել է, որ իր գրիչը կոտրված է, իսկ քանի որ այն կոտրված է, ապա ակնհայտ է, որ գրառում չկա: Ուղղակի անհրաժեշտ է մոռանալ վերջին խոսակցությունն այն մասին, որ գրիչի հետ ամեն ինչ կարգին է… իմիջիայլոց, իսկ ինչի՞ց ես ենթադրեցի, թե գրիչի հետ ամեն ինչ կարգին է: Գրիչի թանաքը կարող է իրականում վերջացած լինել, չէ՞ որ ես չփորձեցի: Իսկ այս կասկածանքն էլ ահա հարմար է օգտագործել այն բանի համար, որպեսզի վստահություն ստեղծել այն բանում, որ անձեռոցիկի վրա ոչինչ գրված չէ:

Հանկարծակի ինձ սկսեց դուր գալ այն, ինչով ես զբաղված էի: Առաջացավ անսովոր թեթևություն, անգամ ուրախություն, ասես վերացավ ի ծնե անդամալուծությունը:

- Հիանալի է, հետաքրքիր է ստացվում:

- Ստացվո՞ւմ է, - հետաքրքրվեց ռուսը:

- Այո, առանց խնդիրների: Իսկ ի՞նչ է հետո:

Կծոտելով շուրթերը, ասես ի նշան կասկածանքի, ռուսը սկսեց մատերով թխկթխկացնել սեղանին:

- Արդյո՞ք դու գիտես, որ որոշ, շատ կրոնասեր մարդիկ, այսինքն` այնպիսի մարդիկ, ովքեր երկար ժամանակի ընթացքում իրենց մեջ վստահություն են պահպանում այն բանում, որ աստված գոյություն ունի, ասում են, որ իրենք շփվում են աստծո հետ, ու անգամ տեսնում են նրան:

- Այո, ես, իհարկե, լսել եմ նման բան, չնայած…, - ես տարուբերեցի գլուխս:

- Այնքա՞ն էլ չես հավատում:

- Հենց այդպես:

- Բացի այդ կան նաև այնպիսի երեխաներ, ովքեր հորինում են իրենց ինչ-որ երևակայական ընկերներ, լսե՞լ ես նման բան:

- Այո, - հաստատեցի ես:

- Ես կարդացել եմ այնպիսի գրքեր, որոնց մեջ բերված են հոգեբանների հաշվետվություններ, ովքեր հետազոտել են այնպիսի երեխաների, որոնք այնքան վճռականորեն էին համոզում, որ այդ հորինված կերպարները գոյություն ունեն, որ տեսնում էին նրանց ու խոսում էին նրանց հետ:

- Զարմանալի չէ, - ես գլխով արեցի: - Ես ինքս էլ մանուկ ժամանակ ինչեր ասես, որ չեմ հորինել: Պատկերացնում էի, թե ինչպես եմ թռչում տիեզերանավով, ինչպես նաև… - այդ պահին ես դադար տվեցի ու կարմրեցի, քանի որ հիշեցի, թե ինչպես էին դեռևս 11-12 տարեկանում համարյա ամբողջ տարվա ընթացքում պատկերացնում, թե ունեմ երևակայական ընկեր, ով ինձ հետ հասակակից է, ում հետ ես իմ ֆանտազիաների մեջ վազվզում եմ բակով, վստահում եմ նրան իմ բոլոր գաղտնիքներն ու հատկապես այն գաղտնիքները, որոնք կապված էին ոտքերիս մեջտեղում առաջացած տարօրինակ զգացողության հետ, իսկ հետո ես այն աստիճան շատ տրվեցի իմ ֆանտազիաներին, որ անգամ փոքր-ինչ ամոթ է այդ մասին հիշել, բայց դա շատ ու շատ հաճելի էր, ու ես, փակվելով զուգարանում, կամ էլ գտնելով ինչ-որ գաղտնի անկյուն փողոցում, օրական մոտավորապես երեք-չորս անգամ ավարտում էր, գնալով ավելի ու ավելի վարժեցնելով իմ, առանց այդ էլ անսահման ֆանտազիան… իսկ հետո ինձ բռնացրեց դռնապանը, հայտնվելով, ասես, անհայտությունից, հարվածեց գլխիս ու, բարձրաձայն բղավելով աներևակայելի վիրավորական բառեր, ամբողջ բակով ավելով հետևեցիս ընկավ, ու ես վազում էի, հեկեկալով ամոթից, փորձելով, վազելուն զուգահեռ, թաքցնել կախված մերկ առնանդամս, և ինձ նայող մարդկանց դեմքերի արտահայտությունները, և նրանց զզվանքը, և վախը, և թռչկոտելու, առնանդամս թաքցնելու փորձերից հանկարծակի վրա հասած օրգազմը, և սպերմայի շատրվանները, որոնք հոսում էին մատերի միջով, և կպչուն ձեռքերը, և այդ խայտառակությունը, ամոթի ճնշող զգացողություն, անտանելի ու անմոռանալի… Հանկարծակի գլխիս հարվածեց ատելությունը, ցանկություն առաջացավ գտնել այդ սրիկա-դռնապանին և մի լավ հասցնել նրան, հարվածել ամբողջ ուժով, ջարդել նրա քիթը, հարվածել ոտքերով, վրեժ լուծել… այդ պատմությունից հետո ես դադարեցի ձեռնաշարժություն անել, արդեն հազվադեպ էր ստացվում: Եթե անգամ ես փակվում էր զուգարանում, կամ էլ տանը մենակ էի մնում, միևնույն է, ինձ հետապնդում էր պատժվելու վախը, խայտառակության շշմեցնող սարսափը, ու ֆանտազիաները գորշանում էին, հողի մեջ ցրիվ էին գալիս, ու իմ այն երևակայական ընկերոջ մարմինը, ում հետ ես այդքան երջանկություն էին ձեռք բերել, որը կարող էի նկարագրել անգամ ամենամանրակրկիտ մանրամասներով, սկսվեց անհետանալ, ցրվել ու, վերջիվերջո, ընդհանրապես վերացավ:

Իմ դեմքը, հավանաբար, այդ պահին արտահայտում էր այն էմոցիաները, որոնք ես զգում էի, քանի որ ռուսը լուռ նայում էր ինձ վրա ու սպասում էր:

- Այո, - կրկնեցի ես, - ես հասկանում եմ, թե ինչպես կարելի է այդպես ինչ-որ բան պատկերացնել, սկսել տեսնել այդ, լսել, շոշափել:

- Բայց չէ որ դրանք ընդամենը ֆանտազիաներ են, ճի՞շտ է:

Ես գլխով արեցի:

- Իսկ ես դրանում համոզված չեմ, - դանդաղ արտասանեց ռուսը:

- Այսի՞նքն, - ես չհասկացա, թե ինչ նկատի ունի նա: - Համոզված չես ինչո՞ւմ:

- Ես համոզված չեմ այն բանում, որ մեր վստահությունը ոչ մի հարաբերություն չունի իրականության հետ, որ այն ընդունակ չէ ինչ-որ չափով մասնակցել այդ իրականության ձևավորմանը:

- Դե-ե-ե…, - ես, անհարմարություն զգալով, լռեցի:

Ստեղծվեց անհարմար իրադրություն:

- Դա քեզ անհավանական, անիրակա՞ն է թվում:

- Բայց ինչու, - դեռևս անհարմարություն զգալով արտասանեցի ես, - ինչ-որ չափով ես կարող եմ համաձայնել այն բան հետ, որ…

- Խոսքը փիլիսոփայության մասին չէ, խոսքը փորձնական էքսպերիմենտների մասին է, - ոչ բարձրաձայն ասաց ռուսը: - Էքսպերիմենտների, հենց դրանց համար էլ ես եկել եմ այստեղ: Ես ցանկանում եմ փորձել, արդյոք իրականում վստահությունը կարող է փոխել իրականությունը:

Ես հետ ընկա բազկաթոռի մեջ, աչքի տակով նայելով ժամացույցին. մինչև ընթրիք դեռևս կար նվազագույնը կես ժամ, ու քանի որ այս ռուսը պարզվեց այսքան զրուցասեր, իսկ ինչու ո՞չ: Պետք է միայն աջակցել նրան անորոշ ձայնարկություններով, այսպես շատ ավելի հետաքրքիր է, քան ընդհանրապես ոչինչ չանել: Այն բանից հետո, երբ հոլանդուհինը մի քանի անգամ ծիծաղեցին ինչ-որ բանի վրա, նրանց գայթակղելու ցանկությունը դարձավ բացառապես թույլ, որովհետև այնքան մեռյալ էր նրանց ծիծաղը, կարծես ինչ-որ մեկը մահակով հարվածում էր հսկայական երկաթյա թիթեղին. ընդհանրապես ոչ մի կենդանի բան չկար, բայց մյուս կողմից, չէ որ կարելի էր ուղղակի փորձել համբուրել ոտքերի «ափերը», լպստել մատիկները, ծծել դրանք, իսկ հետո, արդեն այլանդակության կարգախոսով, միմյանց բարի գիշեր մաղթել…

- Ուղղակի, երբ մենք խոսում ենք վստահության մասին, մենք նկատի ենք ունենում այն, ինչ հասանելի է մեզ: - Շարունակեց ռուսը: - Իսկ ի՞նչ է հասանելի մեզ: Թույլիկ վստահություն, թույլ վստահություն կամ էլ, լավագույն դեպքում, վստահություն միջին ուժգնության: Իսկ ի՞նչ կլինի, եթե մարզվել, մտածեցի ես մի անգամ: Չէ որ ես նստում եմ ճոճաթոռի վրա, մարզում եմ մկաններս, սկզբում ամենաթույլ մկաններս, այնուհետև ավելի ուժեղ մկաններս… արդյո՞ք կարող է դիստրոֆիայով հիվանդը իրեն Շվարցնեգեր պատկերացնել: Հատկապես այն դեպքում, երբ նրան շրջապատող բոլոր մարդիկ, որոնց նա երբևէ տեսել է ու ճանաչում է, նույնպես հիվանդ լինեն դիստրոֆիայով: Եթե պատկերացնել մի աշխարհ, որում մարդիկ ունեն մկանների ամենանվազագույն քանակություն, որոնք ծառայում են գոյատևելու համար, ապա կարո՞ղ են արդյոք այդպիսի մարդիկ պատկերացնել. որ աշխարհը կարելի է ահա այսպես փոխել, - Անդրեյը ձեռքով ցույց տվեց դեպի ինչ-որ հեռավոր աշխարհ, - ինչպես մենք ենք հիմա փոխում: Դիստրոֆիայով հիվանդների այդ աշխարհում և ոչ ոք չի կարող պատկերացնել, որ մկանների օգնությամբ կարելի է բարձրացնել ծանր քարեր, թափահարել, նետել դրանք ու կոտրել ապակին հիսուն մետր հեռավորությունից: Ինչ է նշանակում, կասեն նրանք, բարձրացնել ԱՅԴ քարը, ՆԵՏԵԼ այն հիսուն մետր հեռավորությունից… հեքիաթներ, զառանցանք, մանկական ֆանտազիաներ:

Իմ ուշադրությունը կրկին վերադարձավ խոսակցությանը: Այս ռուսը ամեն դեպքում անսովոր մարդ է. հենց դա էլ պետք է ինձ, որպեսզի մինչև ընթրիք ժամանակը արագ անցնի:

- Հետաքրքիր է, - ասացի ես ու կրկին կարմրեցի: Ինձ թվաց, թե ռուսը հեշտությամբ կբացահայտի նրան մանիպուլյացիայի ենթարկելու իմ կեղծավոր փորձը, բայց վերջինս տարված էր իր ճառով:

- Ու ահա ես մտածեցի, իսկ ի՞նչ կլինի, եթե մարզել վստահության «մկանները»: Ի՞նչ կլինի, եթե ռախիտային, դիստրոֆիկ վստահության փոխարեն սեփական անձի մեջ արթնացնել հզոր, կլանիչ, անկոտրում վստահություն զգալու միջոց:

- Ե՞վ…

- Եվ ես սկսեցի մարզվել: Ես սկսեցի ամենահասարակից. մի իրավիճակից, երբ ես իսկապես չէի կարող տեղյակ լինել իրավիճակից: Օրինակ, իմ խնդրանքով ինչ-որ մեկը վերցնում էր մի թուղթ ու դրա վրա կամ գրառում կատարում, կամ էլ ոչ, - Անդրեյը ցույց տվեց անձեռոցիկի ուղղությամբ, - ես վերցնում էի այդ թղթի կտորը, դնում էի գրպանիս մեջ ու այն պահում ինձ մոտ, շոշափում այն, ես իրականում չգիտեի, թե այդ թղթի վրա գրված ինչ-որ բան կա, թե ոչ, այդ պատճառով էլ ինձ համար հեշտ էր մի վստահությունը փոխարինել տրամագծորեն հակադիր վստահությամբ: Դա պարզվեց ոչ բարդ, ու ինչպես տեսնում ես, քեզ մոտ էլ առանց դժվարության ստացվես:

Ես գլխով արեցի:

- Բայց հետո ես հասկացա, որ եթե ես փորձեմ մարզել մկաններս թեթև քարեր բարձրացնելով, ապա արդյո՞ք ես շատ կմարզեմ: Մկանները սկսում են ամրապնդվել իրենց կառուցվածքով ու աճել իրենց ծավալով այն ժամանակ, երբ ես սկսում եմ ավելի ծանր ինչ-որ բան անել, աստիճանաբար ավելի ու ավելի ավելացելով քաշը:

- Հետաքրքիր է: - Այս անգամ ես իրականում էլ անկեղծորեն հետաքրքրված էի ու անհամբերությամբ նայում էի ռուսի դեմքին: - Իսկ հետո ի՞նչ:

- Ես բարդացրեցի առաջադրանքներս: Օրինակ, կարելի է վերցնել ու ափի մեջ սեղմել մի ոչ մեծ չափի քար: Զգացողությունները գոյություն ունեն միայն այն ժամանակ, երբ դրանք փոփոխվում են, ու ես…

- Սպասիր, ինձ հասկանալի չէ, - ես ընդհատեցի նրան: - Սա ինչ-որ փիլիսոփայությո՞ւն է:

- Դե, իհարկե, ո՛չ, - ռուսի դեմքին ակնհայտորեն արտահայտվում էր անհամբերություն: Սա փիլիսոփայություն չէ, սա իրականում հենց այսպես էլ կա: Նստիր խնդրեմ, - նա մատով հրեց ինձ, - նստիր, թուլացիր, հենվիր մեջքիդ վրա, դե՛, դե՛, կատարիր այդ ամենը հենց հիմա:

Ռուսի դեմքին զգացվում էր ուժ, վստահություն, որոնց ենթարկվելու ցանկություն էր առաջանում, ու կրկին, ասես ինձ ծաղրելու նպատակով, առնանդամս դրանից սկսեց լցվել ջերմությամբ:

- Այսպես, - հրամայեց ռուսը, - հիմա ձեռքերիդ սրունքները հենիր արմնկակալներին, ոտքերդ մի փոքր հեռացրու քեզնից, որպեսզի մարմնիդ բոլոր մասերը հնարավորինս չդիպչեն միմյանց: Իսկ հիմա, - նա նայեց ժամացույցին, - երկու րոպե մնա այսպես նստած ու ընդհանրապես, հասկանում ես, ընդհանրապես մի շարժվիր: Ոչ մատի ծայրով, ոչ ծունկով, եթե անգամ անհարմարություն զգաս, մի շարժիր բացարձակապես ոչինչ:

Ես չէի սպասում, որ առաջին հայացքից այդքան պարզ թվացող առաջադրանքը կպարզվի այսքան բարդ: Առաջին երեսուն վայրկյանը հեշտ էր, իսկ հետո հանկարծակի կարծես աշխարհի բոլոր շներին բաց թողեցին ինձ վրա: Մահացու քոր էր գալիս դաստակս, ոտքերս պարզվեցին անտանելի անհարմար դրված, ու միայն իմ վերևում գտնվող ռուսը, ով կրկնում էր, կարծես անեծք, «ոչ մի մասով մի շարժվիր, դիմացիր, ոչնչով, ոչ մատիդ ծայրով, ոչ մի մկանով», ինձ ուժ էր տալիս: Մեկ րոպե անց ամեն ինչ անսպասելիորեն անհետացավ. նույնքան անսպասելիորեն, որքան և հայտնվել էր, կրկին հաճելի դարձավ անշարժ նստած վիճակը:

- Ուշադրություն դարձրու մատերիդ ծայրերին, լեզվիդ ծայրին, շուրթերիդ. դու զգո՞ւմ ես դրանք: Զգո՞ւմ ես արդյոք դրանք այնպես, ինչպես սովորաբար:

Ուշադրությունս սլացավ մարմնովս, ու հանկարծակի ես զարմացա: Իրականում ես չէի զգում մատերիս ծայրերը, դրանք ասես անհետացած լինեին: Լեզվիս ծայրն անհետացավ, սկսեցին անհետանալ նաև շուրթերս, անհետացավ նաև կզակս: Գրգռվածությունից ես ցնցվեցի ամբողջ մարմնով, ու տարօրինակ անզգայացումը անհետացավ:

- Այո, զարմանալի է, - ծիծաղելով արձագանքեցի ես: - Իսկապես այդպես է, ես ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ չէի զգում… հետաքրքիր է, իսկ եթե ավելի երկա՞ր դիմանալ:

- Դա հետազոտությունների ուրիշ ուղղություն է, - անհամբերությամբ ընդհատեց ռուսը, բայց հիմա դու հասկանում ես, որ մեր զգացողությունները գոյություն ունեն միայն շարժման մեջ: Ուղղակի մենք չենք նկատում, որ ամբողջ մարմնով անդադար շարժման մեջ ենք գտնվում, կատարում ենք մանրադիտակային շարժումներ, անընդհատ շարժման մեջ ենք: Միայն քնած ժամանակ մենք կարող ենք երկարատև ժամանակ անշարժ պառկած մնալ, ու զարմանալի չէ, որ այդ ժամանակ զգացողություններն ամբողջությամբ անհետանում են, բայց, քանի որ այդ ժամանակ մարդը քնած է, այդ պատճառով էլ նա չի կարող ուսումնասիրել այդ վիճակը, եթե միայն քնած ժամանակ չգիտակցի իր արարքները, բայց ես ուրիշ բանի մասին եմ խոսում. կարելի է ձեռքի ափի մեջ մի փոքրիկ քար սեղմել ու, ինչպես հիմա դու, դադարել այդ ձեռքով շարժումներ կատարել: Բռունցքը կֆիքսվի մի դիրքում ու վերջ: Սկսած ինչ-որ ակնթարթից ձեռքի ափի մեջ քարի զգացողությունը ամբողջությամբ անհետանում է: Ու ահա այստեղ կարել է սկսել մարզել սեփական վստահությունը, բռունցքիդ մեջ քար կա, թե՞ ոչ: Դա հարյուր անգամ ավել դժվար է, բայց անընդհատ մարզումները բերում են արդյունք, վստահությունը իսկապես կարելի է մեծացնել, ու կարելի է ճկունորեն կառավարել սեփական վստահությունը, ինչպես ինքդ կցանկանաս:

- Մինչև ի՞նչ մակարդակի, - հետաքրքրվեցի ես:

- Ամեն անգամ, երբ քեզ թվում է, թե հասել ես վերջնակետին, պարզվում է, որ դա այդպես չէ, - խոնարհաբար պատասխանեց ռուսը:

- Նշանակում է, - դանդաղորեն սկսեցի ես, - հիմա դու այստեղ փորձում ես… նոր մակարդակների դիմացկունությո՞ւնը:

- Այո: - Ռուսը լրջացավ: - Երբեմն այն ուժերը, որոնք մենք կյանքի ենք կոչում, պարզվում են ավելի քիչ կառավարելի, քան դա մեզ թվում է…

- Հենց այս պատճառո՞վ դու չես հանում քո ուսապարկը: - Ես սկզբում ծիծաղեցի իմ արած կատակի վրա, բայց ռուսի դեմքի արտահայտությունը տեսնելով, ծիծաղս կոկորդիս կանգնեց ու ես սկսեցի հազել: - Նշանակում է, պատճառը դրանո՞ւմ է:

- Այո: Ես մարզում եմ իմ վստահությունն այն բանում, որ գտնվում եմ ոչ այն վայրում, որտեղ գտնվում եմ:

- Այդպե՛ս, ուրեմն: - Ես միայն կարողացա արտաբերել այս: - Մի՞թե դու… լուրջ ես խոսում:  

- Ինչպես նաև ոչ այն ժամանակում, որն իրականում կա, - շարունակեց ռուսը: Եվ այդ ասելիս նա միանգամայն լուրջ տեսք ուներ:

- Այսինքն` դու լրջորեն ենթադրում ես, որ եթե ստեղծես վստահություն այն բանում, որ դու գտնվում ես ուրիշ վայրում և ուրիշ ժամանակի մեջ… աստված իմ, բայց չէ որ դա բոլորովին անհնար է, դա կատարյալ խելացնորություն է:

- Նախկինում ես էլ էյ այդպես կարծում, - ռուսի պատասխանը խուսափողական էր:

- Լսիր Անդրե՛յ, - դեպի նրան սեղանի վրայով խոնարհվելով, կրքոտ կերպով ասացի ես, - դե ուղղակի չի կարելի լրջորեն հավատալ դրան: Ձեռքի ափի մեջ քարեր, կամ էլ այն թղթերը բառերով, այս ամենը հասկանալի է, բայց ՉԻ ԿԱՐԵԼԻ լրջորեն հավատալ այն բանին, որ դու, աստված իմ, կարող ես տեղաշարժվել տարածության ու ժամանակի մեջ:

- Ինչո՞ւ, - միայն հարցրեց ռուսը:

- Աստված իմ, ախր ինչպե՞ս, թե «ինչու»:

- Որովհետև դեռ ոչ ոք չի՞ կատարել այդպիսի բան:

- Դե, իհարկե, ո՛չ, բանը դրանում չէ, ինչ կապ ունի «կատարել են», թե «չեն կատարել», բայց… - ես անզորության մեջ լռեցի: Վերջիվերջո, ամենից դժվար է պատասխան տալ ամենահիմար հարցերին, դա բոլորին է հայտնի: Ինչո՞ւ է մեր աշխարհը եռաչափ: Ահա խնդրեմ, պատասխանիր այս հարցին: Ինչու… ինչքան ասես կարելի է «ինչու» հարցը տալ: Ընդհանրապես ի՞նչ հարց է սա իրենից ներկայացնում. «ինչու»: Ոչ բոլոր քերականորեն ճիշտ ձևակերպված հարցերն են, որ իրենց մեջ իմաստ են պարունակում, չէ որ դա պարզ է:

Ես լուռ նայում էի ռուսի վրա, իսկ վերջինս` նրա վրա: Լռությունը ձգվեց: Փչեց մեղմ զեփյուռ: Վերջապես մատուցողները սկսեցին մատուցել ընթրիքը, ու ես ուրախացա այն առիթով, որ հիմա  հավանական պատճառով կարելի դադարեցնել խոսակցությունը: Ռուսը շարունակում էր նայել ինձ վրա, ու ես դրանից անհարմար էի զգում ինձ: Հարևան սեղանի շուրջ հոլանդուհիները կրկին սկսեցին ծիծաղել ինչ-որ բանի վրա, ու այդ ծիծաղը այլևս չէր թվում այնքան զզվելի, որքան նախկինում, կրկին արթնացան երկար ոտքերի մասին մտքերը: Ես պտտվեցի ու նայեցի. սատանան տանի, շքեղ ոտքեր են... Հոլանդուհիներից մեկի հագին կային հաստլիկ բրդյա զուգագուլպաներ, իսկ ահա մյուսի հագին` բարակ ու ծակերով զուգագուլպաներ, ու ես անսպասելի պայծառությամբ պատկերացրեցի, թե ինչպես եմ շոյում նա խոշոր ոտնաթաթերը, ինչպես եմ համբուրում, թե ինչպես է հոլանդուհին փակում աչքերն ու տրվում ինձ...

- ОК, շնորհակալ եմ խոսակցության համար, շատ ու շատ հետաքրքիր էր, - ես, անհարմարություն զգալով, բարձրացա տեղիցս: - Ընթրիքը մատուցում են, բարի ախորժակ:

- Բարի ախորժակ, - պատասխանեց ռուսը ու պատրաստվեց խժռել իր առջև դրված կծու տոմատի ապուրը:

Անցնելով հոլանդուհիների կողքով, ես նրանց նույնպես բարի ախորժակ մաղթեցի, իսկ վերջիններս պատասխանեցին այնպիսի խանդավառությամբ, որ ես սկսեցի մտածել, որ հարցը նրանում չէ, թե ես նրանցից ինչ-որ մեկին գայթակղում եմ, թե ոչ, այլ նրանում է, թե նրանցից որ մեկին ընտրել: Իսկ միգուցե երկո՞ւսն էլ տան: Սեքս երեքով… Ուշացած մատուցողին ցույց տալով իմ սեղանը, ես գնացի դեպի զուգարանի խցիկ: Այն զբաղված էր: Օ, չէ որ բակում կա ևս մեկ խցիկ… Արագորեն աստիճաններով ներքև վազելով, ես հազիվ գտա մթության մեջ արդեն կատարելապես թաքնված փայտյա խցիկով զուգարանը: Ըստ երևույթի այդ խցիկից հազվադեպ էին օգտվում, այնպես որ ներսում չկար ոչինչ, անգամ զուգարանի թուղթ: Ես շատ ուժեղ էի ցանկանում միզել, սովորաբար այդպես լինում է, ապրում ես քեզ համար ու ոչինչ, բայց հերիք է միայն մտածել, որ հիմա կարելի է զուգարան գնալ, ու միանգամից ցանկանում ես… մարդկային հոգեբանության այս զարմանալի հատկությունը վերլուծելով, ես դատարկում էի միզապարկս, առանձնապես չկառավարելով, թե ինչ ուղղությամբ է գնում շիթը: Հանկարծակի աղիքներս նույնպես հիշեցրեցին իրենց մասին:

- Սատանան տանի, - քրթմնջացի ես, կքանստելով ծակի վրա, որը շատ կոպիտ ձևով բացված էր տախտակներից:Փորձառու տրեկերի աչքից ոչինչ չես թաքցնի:

  Պոլարտեկի գրպանում կար զուգարանի թղթի մի փոքրիկ կտոր, որը միանգամայն բավական էր այդպիսի վթարային դեպքերի համար, ու ես այն պտտում էի ձեռքերիս մեջ, քանի որ ուրիշ բացարձակապես ոչ մի զբաղմունք չունեի: «Իսկ ապուրս հիմա կսառչի», - առաջացավ այսպիսի միտք, նրան հաջորդեց մեկ այլ միտք, ու շուտով պարապությունից ես սկսեցի կրկին մտքիս մեջ վերլուծել ռուսի հետ խոսակցությունը: Կատարյալ ցնորված: Ապուշ, - ծիծաղեցի ես: Այն էլ այսպես հավատալ այդ հիմարությանը: Նա հոգեկան հիվանդ է ու վերջ, չնայած հանճարների շարքում հաճախակի հանդիպում են հոգեկան հիվանդներ, ու քանի դեռ նրանք չեն ընդունվում որպես հանճարներ, նրանք համարվում են հոգեկան հիվանդներ, բայց հրաշալի կլիներ… Ես պատկերացրեցի, թե ինչպես են լրագրողները, իսկ ավելի ճիշտ երկար ոտքերով լրագրողուհիները, շրջափակելով ինձ, հարցաքննում. «պատմեք, խնդրում ենք, ինչպես էք դուք ծանոթացել Անդրեյի հետ, դուք իսկապե՞ս եղել եք ամենա-ամենաառաջինը այն մարդկանցից, ում նա պատմել է տարածության ու ժամանակի մեջ տեղափոխման իր հանճարեղ գաղափարի մասին: Աստված, ինչ հետաքրքիր է»: Ես նրանց կպատասխանեի. «այո՛, ես ամենաառաջինն եմ եղել, դա տեղի է ունեցել Հիմալայներում»: Այո, մենք ծանոթացանք միանգամայն պատահաբար… գիտե՛ք, սկզբում ես նրան խելագարի տեղ դրեցի. ախ, չի կարող պատահել, ով կարող է ասել, աստվա՛ծ իմ, ինչ հետաքրքիր է… այո, ու միայն հետո, երբ մենք բաժանվեցինք, ու ես գնացի… ներեցեք խնդրում եմ, ուղղակի պատմությունն այնպիսին է, ինչպիսին կա, ճիշտ չե՞մ. ես նայում եմ լրագրողուհու լայն բացված երկնագույն աչքերին, ես կաշկանդում եմ նրան իմ նատուրալիզմով, - հասկանում եք, ես զուգարան էի ցանկանում գնալ, անկեղծ ասած, ես ցանկանում էի ոչ այնքան կարիքներս բավարարել, ինչքան խաղալ… դե, դուք հասկանում եք, - աղջկա աչքերը էլ ավելի են կաշկանդվում, նա հիացած է իմ ուղղամտությամբ ու յուրահատկությամբ, ու թվում է, թե չի հրաժարվի շարունակել հարցազրույցը ավելի ինտիմ միջավայրում, - ու ահա ես այստեղ նստած եմ ու մտածում եմ. իսկ եթե ամեն ինչ իսկապես հենց այդպես էլ կա՞:

«Իսկ եթե ամեն ինչ իսկապես հենց այդպես էլ կա»: Այս միտքը հնչեց գլխիս մեջ ինչ-որ յուրահատուկ բարձրությամբ, ու երկար ոտքերով լրագրողուհիների հետ կապված բոլոր ֆանտազիաները անհետացան: Զուգարանային խցիկի հաստլիկ պատերը խլացնում էին արտաքին բոլոր ձայները, դե իսկ այդ ձայներն էլ իրենց հերթին դժվար թե շատ լինեին, միայն կարող էին լսվել տարածքով անցնող մատուցողների ափսեների չխկչխկոցի ձայները: Մթությունն արդեն վերջնականապես խտացել էր, ու ես հիշեցի, որ պոլարտեկիս գրպանի մեջ էլեկտրական լապտեր չեմ դրել. մտածել եմ, թե մինչև ընթրիք դեռ կգնամ սենյակս: Խցիկը գտնվում էր ծառերի խորքում, այնպես որ ներսում կատարյալ մթություն էր տիրում:

 «Իսկ եթե ամեն ինչ իսկապես հենց այդպես էլ կա»: Միտքն այնքան բարձրաձայն էր, որ ես սկսեցի ծիծաղել, բայց իրականում իմ ծիծաղը չէր գալիս. այդ ծիծաղով ես ցանկանում էի խլացնել աճող վախը: Լավ է այն ռուսի համար, նա մարզվում էր իր վստահությունը կառավարելու համար, իսկ ի՞նչ կլինի, եթե հիմա ես հանկարծակի այնպիսի ուժեղ վստահություն զգամ այն բանում, թե գտնվում եմ, օրինակ, միջնադարյան Ֆրանսիայում, որ հանկարծակի հայտնվեմ այնտեղ: Իսկ ի՞նչ էր խոսում ռուսն այն բանի հաշվով, որ իբրև թե մենք ոչ միշտ ենք կարողանում կառավարել այն ուժերը, որոնք կյանքի ենք կոչում: Թե՞ նա ինչ-որ ուրիշ բան էր ասում:

Վախը սկսեց ուժեղանալ, ու ժամանակն էր դրան վերջ տալ: Ես կանգնեցի, բարձրացրեցի անդրավարտիքս, թքեցի հատակին գտնվող ծակի մեջ ու պտտվեցի դեպի դուռը: Ձեռքս դռան վրա դնելով, որպեսզի հրեմ այն, ես մի ակնթարթ շփոթվեցի: Հանկարծակի ծագեց միջնադարյան Ֆրանսիայի միանգամայն պարզ պատկերը, վայրենի մարդկանցով, ովքեր ոչ մի րոպե չհապաղելով կգնդակահարեն նրան սոխով, կամ էլ չգիտես էլ ինչով են նրանք կրակում: Մի քանի շաբաթ առաջ ես կարդում էի Կրայտոնի գիրքն այն մասին, թե ինչպես են ինչ-որ գիտնականներ սովորել տեղաշարժվել ժամանակի մեջ ու հայտնվել հին Ֆրանսիայում: Որքան հիանալի է գրված գիրքը. մինչև հիմա հենց աչքիս առաջ է այնտեղ նկարագրված աշխարհի յուրաքանչյուր մասնիկը. ջրաղացներ, փայտյա գերաններ, նիզակներ: Ես շարժում կատարեցի, որպեսզի հրեմ դուռը, ու կրկին կանգ առա: Ես չէի կարողանում անել այդ: Ես հասկացա, որ վախենում եմ հրեմ այս սատանայական դուռը: Եթե այն պահին, երբ ես բացեմ դուռը, վստահությունս սպազմատիկորեն ավելանա, ու այն, ինչը հիմա իրենից ներկայացնում է այս կամ այն չափով պարզորոշ պատկերներ, վերածվի իրականության… այդ ժամանակ ես չեմ կարողանա հետ վերադառնալ, չէ որ ես մարզված չեմ, անգամ այն ռուսը, կարծես թե, չի կարողանում անել այդ, իսկ այդ դեպքում ինչի՞ համար է նրան անհրաժեշտ ուսապարկ: Նա նման չէ խելագարի, նա, հավանաբար, թաքցրեց, որ արդեն այդ կերպ տեղափոխվել է, այլապես ինչպե՞ս նա կարող էր լրջորեն ահա այսպես միշտ անբաժան լինել իր ուսապարկից: Առանց վախենալու ծիծաղի առարկա դառնալո՞ւց: Հավանաբար, նա ուղղակի գիտի, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ: Առաջին անգամ նրա բախտը բերել է, ու նա տարածություն-ժամանակի մեջ հեռուն չի տեղափոխվել, նրա բախտը բերել է, իսկ արդյո՞՞ք իմ բախտն էլ կբերի:

Ես իջեցրեցի անզոր ձեռքս: Ինչ հիմար իրավիճակ է: Ինչպես ամենավերջին բթամիտը, ես կանգնած եմ այս պետքարանում ու չեմ կարողանում, չեմ կարողանում դուրս գամ այստեղից: Հոլանդուհիները, ոտքերը, բարակ ու պատռված զուգագուլպաները, սեքսը երեքով, ապուրը… տապակած հավը… իսկ ես այստեղ եմ, այս գարշահոտ զուգարանում: Թուլամորթություն: Հիմարություն: Զառամյալություն:

Որքան ավելի շատ էի ես բորբոքվում ու մեղադրում ինձ ամենավերջին բառերով, այնքան ավելի շատ էի զգում, որ վճռականությունը վերջնականապես թողնում է ինձ: Աչքերս փոքր-ինչ ընտելացել էին մթությանը, ու գլխիս մեջ արթնացավ մի հիանալի միտք: Պետք է գտնել այն բանի ապացույցը, որ ես քսանմեկերորդ դարում եմ, իսկ այդ դեպքում աստված իմ հետ է. դուրս գալով զուգարանից Տատապոնիայում կամ Կատմանդույում, կամ էլ անգամ Արգենտինայում, Աստված դրա հետ, ոչ մի սարսափելի բան չի լինի, մինչև տուն ես կհասնեմ, ու անգամ… ու անգամ այնքան հիանալի կլինի, ես կդառնամ առաջինը, ով բացահայտել է այդ… ոչ ոք չի հավատա… ու սատանան նրանց հետ:

Ես վճռականությամբ լի պտտվեցի ու սկսեցի ուսումնասիրել խցիկը: Հայտնվեց հույս, ինչ-որ որոշակի բան, ու իմ ամբողջ հուսահատված վճռականությունը դիմեց գործողությունների: Ես կրկին ինձ վստահ զգացի ու անգամ սկսեցի կատակել այն հաշվով, որ իբրև թե ինձ վրա կծիծաղեին աշխատակիցներս, եթե ինձ բռնացնեին հիմալայան լքված պետքարանի ինտերիերը մանրակրկտորեն ուսումնասիրելիս: Ես նախընտերցի չկենտրոնացնել ուշադրությունս այն բանի վրա, որ անգամ կատակել նախընտրեցի ոչ բարձրաձայն, այլ մտքիս մեջ ու ընդհանրապես շարժվում եմ այնպես, որ աղմուկ չբարձրացնեմ:

Եվս մեկ անգամ հայհոյելով ինձ էլեկտրական լապտերի բացակայության համար, ես առավելագույնս մոտ խոնարհվեցի ճակատային պատերին ու, քթով համարյա թե սողալով դրանց վրայով, սկսեցի փնտրել դրանց վրա ինչ-որ գրառումներ: Բայց, ըստ երևույթի, այս պետքարանում հայտնվածները ձգտել էին ինչքան հնարավոր է շուտ լքել այն, այնպես որ այստեղ գրառումներ կատարելու ժամանակ նրանք չէին ունեցել: Ծակից փչող հոտը իսկապես քիչ դուրեկան էր: Պատ պատի հետևից, ներքևից վերև, հաջորդը, հաջորդը… արդյունքը զրոյական էր: Միայն հիմա ես հիշեցի, որ ունեմ էլեկտրոնային ժամացույց ու օգտվելով դրանից ես կարող էի շատ ավելի արագ ու մանրամասն ամեն ինչ ուսումնասիրել: Ավելի մանրամասն: Ես հանեցի ժամացույցս ու կրկին աշխատանքի անցա: Իսկապես, հիմա դա զբաղեցրեց մի քանի անգամ ավելի քիչ ժամանակ, բայց արդյունքը նույնն էր:

Ավարտելով դռան ուսումնասիրությունը, ես ուղղվեցի ու կրկին ձեռքս դրեցի տախտակյա մակերևույթի վրա: Շատ կոպիտ տախտակներ են, այստեղ էլ հենց բացատրությունն է. պահեստային զուգարան, զբոսաշրջիկներն այս զուգարանից չեն օգտվում, այն պարզապես տարբեր դեպքերի համար է նախատեսված, իրենց բնակիչների համար  նրանք անգամ նորմալ չեն սղոցել, ահա և այստեղ գարշահոտություն է տիրում… Կամ էլ պարզապես դեռևս չե՞ն կարողանում նորմալ տախտակներ սղոցել: Վախը լողում էր ինչ-որ տեղ խորություններում, ինչպես փոթորիկը խառնարանում: Ես վեցերորդ զգայարանով զգում էի, որ չի կարելի թույլ տալ փոթորիկին բոցավառվել, այլապես վախը կդառնա անկառավարելի: Ես բացարձակապես չէի ցանկանում այստեղից խելագարված դուրս գալ: Ես պատկերացնում էի այսպիսի պատկեր. զուգարան է մտնում նորմալ զբոսաշրջիկ, իսկ մեկ ժամ անց այնտեղից դուրս է գալիս խելագարված ապուշ գզգզված մազերով: Ծիծաղելի է: Բայց վախը ներսում լողում է: Ու մինչև հիմա դուռը դեպի դուրս հրելու ուժ չկար: Ապուշները նեպալցիներն են. որտեղից են ընդհանրապես նրանց ձեռքերն աճում: Չէին կարող նորմալ բռնակ ամրացնել զուգարանի դռան ներսի մասից: Նորմալ, մետաղական, փայլուն, կեռիկով, այնպիսին, որ նայել ու միանգամից հասկանալ. ահա՛, ես քսանմեկերորդ դարում եմ: Ոչ, կախված է ինչ-որ կանեփաթելից պատրաստված թելիկ ու անգամ փական չկա… միայն փաթաթում ես այդ թելիկը ծառի վրա ու վերջ, և չկա ոչ մի ժամանակակից բան այս զուգարանում, ինչպես նրանք ապրել են հազար տարի առաջ, այդպես էլ շարունակում են ապրել, նրանք թքած ունեն այս ամբողջ քաղաքակրթության վրա, բայց ի՜նչ մարդիկ են նրանք, տեր աստված:

Ես խոնարհվեցի դեպի պատը, քարացա ու սկսեցի ականջ դնել: Հազիվհազ լսվում էին ինչ-որ ձայներ, բայց առաջին հերթին պատերի տախտակներն էին հաստ, երկրորդ հերթին` ինքը խցիկը բավականին հեռու էր հյուրանոցից, դե իսկ ժամն էլ արդեն քանիսն էր: Ու ինչի համար ես այսպիսի ուշ ժամի համար ընթրիք պատվիրեցի: Ավելի լավ կլիներ, եթե պատվիրեի ժամը յոթին, այդ ժամանակ դեռ մարդկանց անցուդարձը մեծ կլիներ: Նայելով ժամացույցին, ես քարացա. արդեն երեկոյան ժամը տասն է: Ժամը ինին այստեղ ամեն ինչ փակվում է, ու բոլորը գնում են քնելու: Ժամը տասին, որ հաստատ արդեն ոչ մի կենդանի շունչ չի լինում. շուտ են պառկում, շուտ են արթնանում. թրեքինգի յուրահատկությունն է, եթե հաշվի առնենք նաև, որ հիմա սեզոնը չէ և զբոսաշրջիկներն էլ քիչ են:

Պետք է վճռականությամբ լցվել ու ինչ-որ բան անել, չի կարելի մինչև առավոտ այստեղ մնալ: Բայց ինչքան էլ ես փորձում էի քաջալերել ինձ, դրանից գնալով էլ ավելի էի սկսում վախենալ, քանի որ հստակորեն զգում էի, որ չեմ կարողանում հաղթահարել առեղծվածային վախը: Բոցավառվեց կատաղություն. սատանան տանի այդ ռուսին, այսպես շփոթեցնել նրան այդ հիմարությամբ: Վստահություն, քո մայրիկը: Սատանան տանի քեզ քո տեսությունների հետ: Քեզ բուժվել է անհրաժեշտ, տղա՛, այո, բուժվել է պետք: Ապշել կարելի է. հիմար, որը չի կարողանում իր ուսապարկից ազատվել: Նրա համար սարսափելի է առանց իր ուսապարկի… իսկ ես անգամ ուսապարկ չունեմ… ու ես ինչ պետք է անեմ, եթե հիմա հայտնվեմ տասնհինգերորդ դարում, առանց փողերի… ոչ, ինչ փողեր կային այնտեղ, սատանան տանի… այն ռուսը հավանաբար լավ էր պատրաստված այդ ամենին, շտապեցի… ափսոս, շտապեցի, պետք էր գոնե հարց ու փորձ անել, թե ինչ է նա այնտեղ, իր ուսապարկի մեջ պատրաստել, կյանքի ինչպիսի դեմքերի համար, ինչ դարերի համար:

Ես կքանստեցի: Այս մտքերը խելակորույս արեցին ինձ, վախը սկսեց լող տալ ավելի մեծ խորություններում, ոտքերս սարսափելի հոգնել էին, ու ես որոշեցի հանգստանամ, նստեմ: Բայց որտեղ այստեղ նստել… «Իսկ չէ որ ես ինքս եմ ստեղծել այս խառնաշփոթությունը». ծագեց դավաճանող միտք: Ես, անզոր չարության մեջ, միայն սեղմեցի ատամներս ու տեղավորվեցի համեմատաբար մաքուր տեղամասի մի փոքրիկ մասի վրա: Լավ, հիմա նա կհանգստանա, իսկ հետո` ուղղակի կկանգնի ու դուրս կգա այստեղից: Ուղղակի ոտքով կհրի դուռն ու դուրս կգա: Այսպիսով, ի՞նչ նա կվերցնի իր հետ ճանապարհորդության, եթե վստահ չլինի այն բանում, թե որ դարում ու ինչ տեղանքում ինքն այստեղից դուրս կգա: Դանակ. մեծ, ամուր դանակ, որպեսզի հնարավոր լինի և՛ տաշել, և՛ կտրել, և՛ մորթել: Ե՛վ զենք, և՛ հրացան: Կրակայրիչ: Առանց կրակի դժվար է ապրել: Եթե մարդիկ արդեն կարողանում են պետքարաններ կառուցել, ապա դա նշանակում է, որ հիմա նվազագույնը ո՞ր դարն է: Հին Հունաստանում կառուցո՞ւմ էին փայտյա զուգարաններ: Իսկ ինչո՞ւ ոչ: Իսկ հին Եգիպտոսո՞ւմ: Այնտեղ ամեն տեսակ պապիրուսներ կային, իսկ տախտակնե՞ր էլ կային: Մեխեր կային: Հանսը վեր թռավ: Տախտակները ամրացված են մեխերով, նշանակում է, նշանակում է… ինչ կարող է դա նշանակել… համարյա թե ոչինչ: Ես թեքվեցի դեպի ներքև ու հատակի վրա գտա մեխի գլխիկ, խրված տախտակի մեջ: Այո, նեպալցիների մոտ քսանմեկերորդ դարում տեխնոլոգիաները նույնպիսին են, ինչ տասներեքերորդ դարում: Միևնույն է անհնար է հանել այդ մեխը, իսկ ըստ գլխիկի անհնար է ինչ-որ բան հասկանալ: Այդպիսի գլխիկներ կարող էին նաև հինգ հարյուր տարի առաջ լինել: 

Ես կրկին նստեցի, զգալով, թե ինչպես է ուժեղանում հոգնածությունս ու, ինչպես վախի ճահիճ, դառնում է ավելի ու ավելի ակնհայտ: Պատմական շեղում ինձ անհրաժեշտ չէր: Ուրիշ ի՞նչ, բացի  դանակից ու կրակայրիչից: Բայց, եթե ես հայտնվեմ տասնհինգերորդ դարում, ինչ էական է, կունենամ ես դանակ, թե չեմ ունենա, տեր աստված, չէ որ դա ՀԱՐՅՈՒՐ տարի առաջ էր: Ճակատիս հայտնվեց սառը քրտինք: Լուռ, հայացքս հառելով մթության մեջ, ես փորձում էի ու չէ կարողանում գիտակցել այդ. հինգ հարյուր տարի առաջ: Հիմարություններ, դրանք միայն հիմարություններ են: Ես անմիջապես կանգնեցի ու ցանկացա գոռալ, բայց չգոռացի, ցանկացա դուրս հրել սատանայական դուռը, բայց չարեցի այդ: Ես ոչինչ չէի կարողանում անել, վախն ամբողջությամբ կաթվածահար էր արել նախաձեռնելիությունս, ու ես թեկուզ և դեռ ոչ ամբողջությամբ էի գիտակցում այդ ու ընդունում որպես փաստ, բայց արդեն այլևս չէի էլ կարողանում հետ կանգնել այդ մտքից, ինչպես նախկինում: Արդեն կես ժամ է, ինչ ես այստեղ եմ, ու ոչ մի լուսավորություն, ու րոպե րոպեի հետևից գնալով էլ ավելի քիչ հավանական էր դառնում այն, որ ես կկարողանամ իմ մեջ ուժ գտնել:

Կարծես թե քայլեր լսվեցին… Ես ամբողջությամբ կենտրոնացա լսողությանս վրա: Ինչ-որ մեկն այստեղ է գալիս, զուգարան, վերջապես ինչ-որ մեկի մոտ անդիմադրելի ցանկություն է առաջացել, ու այս պետքարանը պարզվել է ամենից մոտը: Ազատությո՜ւն: Այո, հիմա միանգամայն պարզ էր, ինչ-որ մեկը հենց այս կողմ է գալիս: Քայլերը սկսեցին ավելի պարզորոշ լսվել: Դա հստակորեն տղամարդու քայլվածք էր. լայն, վստահ քայլեր: Նեպալցիներն այսպես չեն քայլում: Իսկ եթե եկողը եվրոպացի զբոսաշրջիկ է, ապա ի՞նչն է գիշերով նրան բերել կեղտոտ պետքարան, եթե նրա սենյակում կամ էլ հարկում կա լուսավոր ու քաղաքակիրթ պետքարան:

Քայլերի ձայնը ավելի մոտեցավ: Ով էլ, որ լիներ այդ մարդը, նա կանգնեց զուգարանի մուտքի առաջ ու մնաց կանգնած: Ինչո՞ւ է նա կանգնել: Ինչո՞ւ չի քաշում բռնակը: Ո՞վ է նա: Եվրոպացի՞ է: Թող, որ դա զբոսաշրջիկ լինի: Ինչո՞ւ է նա այստեղ: Չգիտեմ, չգիտեմ, ուրեմն նրան անհրաժեշտ է այստեղ գալ, բայց ինչո՞ւ է անհրաժեշտ: Անհրաժեշտ է: Ինչո՞ւ է անհրաժեշտ: Չգիտեմ, անհրաժեշտ է: Միգուցե նա այլասերված է: Հաստատ, այլասերված է: Նա ճանապարհորդում է կնոջ հետ ու իր սենյակում չի կարողանում անել այն, ինչ անում է իր հետ մենակ ժամանակ զուգարանում: Հարկի զուգարանում նա չի ցանկանում անել այդ, ով ասես կարող է գիշերով արթնանալ ու նույնպես զուգարանի կարիք ունենալ, իսկ նա, այդ այլասերվածը, չի ցանկանում, որպեսզի իրեն խանգարեն, նա դեռ ցերեկով է աչքի տակով անցկացրել այս պետքարանը ու ամբողջ օրը պատկերացրել է, թե ինչպես գիշերով կգա այստեղ ու կզբաղվի իր լկտիություններով, հավանաբար ինչ-որ շատ այլասերված մի բանով, կարելի է թաքուն նայել նրան: Միգուցե անգամ նա իր հետույքն է մտցնում արհեստական չաղլիկ անդամ: Եթե ես եմ այդպիսի բան արել, ապա ինչու նա չի կարող անել այդ… Ու կրկին դավաճան առնանդամս միանգամայն անտեղի պնդացավ: Ինչո՞ւ է նա կանգ առել. այն մարդը, ով դռան հետևում է: Ու հանկարծակի, սարսափից չռված աչքերով ես տեսա, որ դուռը պահող պարանը ձգվեց: Նա` հետևում կանգնած մարդը, դուռը դեպի իրեն էր ձգում: Բացարձակապես չգիտակցելով, թե ինչ եմ անում, ես կառչեցի այդ թելից: Դուռը դեպի ներս ձգել չէր կարելի, քանի որ հետևում կանգնած ՄԱՐԴԸ այդպիսով կհասկանար, որ ներսում մարդ կա: Թող մտածի, որ դուռը ներսից փակ է, որովհետև, օրինակ, մատուցողները գիշերը փակում են այն: Ու հանկարծակի, անմիջապես դռանը հասցվեց կտրուկ հարված: Վախը սլացավ ոտներիցս մինչև գլուխ, ինչպես այն ժամանակ, երբ սրիկա դռնապանը հարվածել էր գլխիս: Կրկին ծագեց այն տագնապալից վախը, ու դա այլևս խորը լիճ չէր ինչ-որ տեղ հրաբերանում, դա փոթորկի բոցավառվող կրակ էր, վախը ժայթքեց ու հոսեց, ոչ իմ ձեռքերով ես արձակեցի անդրավարտիքս ու դուրս հանեցի անդամս, այն կանգնած էր այնքան ամուր, որքան և այն ժամանակ, ու անդամիս համար շատ ցավոտ էր անդրավարտիքի մեջ, ու առաջացավ նախաօրգազմային գրգռվածության և սկզբնական սարսափի տարօրինակ և վայրի խառնուրդ: Ու հաջորդեց հաջորդ հարվածը դռանը: Զբոսաշրջիկներն այսպես չե՞ն վարվում. այնպես, ինչպես դռան հետևում կանգնածն է վարվում: Ես բռնվեցի անդամիցս, քանի որ բռնվելու ուրիշ ոչինչ չկար, ու, կարծես սպասելով դրան, այն բռնկվեց ուժեղագույն օրգազմով, շիթ շիթի հետևից ուղիղ դռան վրա, իսկ եթե դռան հետևում կանգնած ՄԱՐԴԸ լսի՞՞:  Ես դեպի հետ շարժվեցի, ու հանկարծակի ոտքս սահեց անմիջապես ծակի մեջ, կորցնելով հավասարակշռությունս, ես ցավոտ ընկա ազդրիս վրա, ոտքս էլ ավելի խորը սահեց ու խրվեց անմիջապես կեղտի մեջ: Նողկանքի ու ազդրիս շրջանում ցավի ալիքը պատեց ինձ, արդեն ոչինչ չգիտակցելով, ես մի կերպ դուրս եկա ծակից ու պառկեցի առանց ուժերի, չհամարձակվելով շարժվել: Կեղտի խառնված կույտը բուրում էր գարշահոտությամբ, ազդրս այնպես էր ցավում, ասես ազդրոսկրս կոտրվել էր, բայց ես գիտեի, որ դա այդպես չէ, քանի որ, եթե իրականում ազդրոսկրս կոտրված լիներ, ապա ցավը հարյուր անգամ ավելի ուժգին կլիներ: Կրկին լսվեց քայլերի ձայն. Այդ մարդը, ով էլ, որ լիներ նա, հեռանում էր ու, երբ ամեն ինչ հանդարտվեց, ես սկսեցի լաց լինել հուսահատությունից, քանի որ հասկացա, որ երբեք չեմ համարձակվի բացել այդ դուռը...»

 

Հանսը ոտքի կանգնեց, մոտեցավ սառնարանին ու վերցրեց կոլա, ճանապարհին հանքաքարերի մանրա-թանգարանում միացնելով լուսավորությունը: Անդրեյն ու Իոլկան ապրում էին «ծովակնային սենյակում», ու երկու հազարավոր խոշոր ծովակներ, գեղեցիկ լուսավորված, դրված էին ապակու վրա: Ներքևում սոսնձված էր գրություն, որում ասվում էր, որ այդ քարը ուժեղացնում է կենդանակերպի ինչ-որ նշանի հմայքը, որ այն նպաստում է մարսողությանը և բարձրացնում է տոնուսը և այլն և այլն. աղբ կրոնապաշտ զբոսաշրջիկների համար: Բայց քարերն իսկապես գեղեցիկ էին, և Անդրեյը մոտեցավ ու սկսեց ուսումնասիրել նուրբ երկնագույն համաձուլվածքները, քանի դեռ Հանսը խմում էր իր կոլան:

 

«… Արթնանալով, ես տաս կամ անգամ քսան վայրկյան պառկած մնացի առանց շարժվելու, - շարունակեց Հանսը: - Հիշողությունս դանդաղ էր արթնանում, կոդավորված լինելով տեղի ունեցած ողբերգության զգացողությամբ, բայց վերջիվերջո քնկոտությունս վերջնականապես անցավ ու ես ամեն ինչ հիշեցի: Հավատալ այն բանին, ինչ ես հիշեցի, բացարձակապես չէի ցանկանում ու ես ջղաձգորեն փորձում էի ինչքան հնարավոր է հեռացնել իրականության ընդունման անխուսափելի ակնթարթը: Հանկարծակի թեթևացման զգացողությունը կենսական անձրևի պես, կարծես, թափվեց ինձ վրա: Իսկ ի՞նչ է, ընդհանուր առմամբ տեղի ունեցել: Ոչ մի էական բան: Երկու գավաթ ֆրանսիական գինի, խելագար ռուս ուսապարկով (ես անգամ փռնչացի ծիծաղից), իմ էության տպավորվողականությունը, այդ ամենն ինձ հետ չար կատակ խաղաց, ու հիմա ես ամբողջությամբ թաթախված եմ կեղտով, պառկած եմ կեղտոտ պետքարանում ու մրսում եմ: Դե, իսկ ի՞նչ սարսափելի բան կա այս ամենի մեջ: Հիմա խորը գիշեր է, բոլորը քնած են, ես դուրս կգամ այստեղից ու կգնամ  իմ սենյակ. ինչ երջանկություն է, որ ես չափսոսացի ավելորդ տաս դոլարս ու վարձեցի լվացարանով ու զուգարանով համար: Ժամացույցը ցույց էր տալիս մեկ անց կես: Լվացք, լվացումներ. Զզվելի կլինի սառը ջրի տակ, բայց ուրիշ ի՞նչ կարելի է անել: Ժամը երեքին ես արդեն կկարողանամ մտնել տաք անկողին (ես ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի ինձ հեռատեսության համար. այն բանի համար, որ սենյակ վերցրեցի հավելյալ ծածկոց), ու ամեն ինչ կմոռացվի, ինչպես երազը:

Տնքալով, ես ոտքի բարձրացա, փորձելով շատ չշարժել կեղտոտված ոտքս: Ցավն արդեն համարյա ամբողջությամբ անհետացել էր: Բացի այդ անհրաժեշտ կլինի լվանալ գեստհաուզի միջանցքի հատակը, ծագեց մտքիս մեջ, չէ որ մինչև ես հասնեմ սենյակ, հատակը կկեղտոտվի: Անհարմարությամբ բարձրանալով, ես սայթաքեցի ու հազիվ պահեցի ինձ, հասցնելով ձեռքով անմիջապես բռնվել, որպեսզի կրկին չտապալվեմ հատակին, սակայն ձախ ոտքով ուժգին հարվածեցի զուգարանի պատին: Գիշերային բացարձակ լռության մեջ այդ ձայնը յուրահատուկ բարձրությամբ հնչեց: Ես փորձում էի լինել այնքան անհոգ, որքան հնարավոր էր, ինձ զբաղեցնելով մտքերով այն մասին, թե որտեղից ես կվերցնեմ օճառ ու, թե վաղը որ ժամին իմ հագուստը չոր կլինի: Եթե վայր ընկնելիս ոտքով հարվածեի դռանը, ապա հիմա արդեն այն բացված կլիներ ու ճանապարհս ազատ կլիներ: Այս միտքը բոլորովին անտեղին եկավ: Այն միանգամայն խանգարող էր: Պետք չէ դրան լրջորեն մոտենալ, ընդհանրապես պետք չէ դրա մասին մտածել, պետք չէ դրա մասին մտածել, պետք չէ մտածել այն մասին, որ դուռը արդեն կարող էր բացված լինել, որովհետև հիմա ես ինքս կբացեմ այն, ու այդ մասին նույնպես պետք չէ մտածել: Ես արդեն համարյա բղավում էի մտքիս մեջ, բայց արդեն ուշ էր. այն պահը, եթե, իհարկե, այդպիսին ընդհանրապես վրա էր հասել, արդեն բաց էր թողնված. ես արդեն չէ կարող ինձ ձևացնել հանգիստ, հավասարակշռված մարդ, ու ինչ-որ տեղ խորություններից հրահարվածներով սկսեց դուրս ժայթքել սարսափը: Ինչքան էլ տարօրինակ էր, բայց դա անգամ դրական ազդեցություն ունեցավ: Ես ինքս ինձ խոստովանեցի, որ այս ամբողջ փորձն իսկզբանե ձախողման էր դատապարտված, որ դռանը դիպչելու հենց առաջին իսկ փորձի ժամանակ վախը նույն ուժգնությամբ կառաջանար: Ծայրահեղ դեպքում հիմա ես հստակորեն գիտակցում էի իմ վիճակը, ու բացի այդ հասկանում էի նաև, որ այդ վիճակը զզվելի է: Մինչև առավոտ ես ոչինչ անել չկարողացա: Ես, իմ փորձից ելնելով գիտեի, որ գիշերային վախերը բացարձակապես առանց ինչ-որ ջանքերի անհետանում են առավոտյան լուսաբացի առաջին իսկ շողերի հետ: Փոքրիկ ժամանակ լինում էր, որ ես վախից դողայի ծածկոցի տակ, վախենալով անգամ ոտքիս ծայրը հանել ծածկոցի տակից, բայց անմիջապես այն բանից հետո, երբ ծածկոցի տակ թափանցում էր լույսը, վախերն անհետանում էին ու ես անմիջապես մոռանում էի դրանց մասին: Այդպիսի նոպաներ հաճախ չէին լինում, հիմնականում այն ժամանակ, երբ ես, պառկելով քնելու, սկսում էի մտածել այն մասին, թե ինչ կլինի այն ժամանակ, երբ ես մահանամ: Սարսափելի չէի ցանկանում մահանալ, բայց միևնույն ժամանակ, մահն, իր, սկզբունքորեն անխուսափելի լինելու պատճառով թվում էր շատ մոտ: Մահվան վախը փոխարինվում էր ինչ-որ բացարձակապես իռացիոնալ վախերով, գիշերային ուրվականները դառնում էին ավելի ու ավելի սպառնալից, այնպես որ ես աստիճանաբար ամբողջությամբ հայտնվում էի ծածկոցի տակ, ամենայն մանրամասնությամբ փակելով այն բոլոր մասերից, իսկ հետո այնտեղ էի մտցնում նաև գլուխս, թեկուզ և հասկանում էի, որ օդն այնտեղ չի հերիքի, բայց այդպես ծայրահեղ դեմքում ես գոնե կարողանում էի քնել:

Ես կրկին ու հանկարծակի հիշեցի ռուսի մասին. համարյա համակրանքով, ասես հակառակ անհաջողությանը: Որտե՞ղ է նա հիմա: Քնա՞ծ է իր սենյակում: Իսկ միգուցե իր երեկոյան մարզման ժամանակ նա սխալվել է ու հեռացել անծանոթ երկրներ ու ժամանակնե՞ր: Ես նկատեցի, որ տարածություն-ժամանակի մեջ տեղափոխման մասին դատում եմ, ինչպես միանգամայն պարզ փաստի մասին, բայց ինձ չկանգնեցրեցի, միևնույն է, մինչև առավոտ ես մեխված եմ այս պետքարանին, անիծված լինի այն, իսկ սարսափները, թեկուզ և վախեցնում են, ամեն դեպքում իրենց հետ բերում են տպավորություններ: Միգուցե ես երբևէ գիրք էլ գրեմ դրանց մասին: Հենց այդպես: Գիտական-ֆանտաստիկ պատմվածք ու կնկարագրեմ այս պատմությունը, ու իմ պատմության մեջ մարդը, ով փակվել էր զուգարանում, առավոտյան կհայտնաբերի իրեն բացարձակապես նոր աշխարհում... դե օրինակ տասնվեցերորդ դարում: Ոչ, դա ձանձրալի է, բացի այդ ես ոչինչ չգիտեմ տասնվեցերորդ դարի մասին. այնտեղ ամեն ինչ կարծես թե աղբ է եղել, յուրաքանչյուրն իր համար, բոլորը վազում էին նետերով ու աղեղներով, կյանքը շատ բան չարժեր, կային ամեն տեսակ համաճարակներ, կրոնական ֆանտաստիկա: Ես փորձեցի հիշել, թե որ ժամանակներում էր, երբ բանտ էին նստեցնում այն մարդկանց, ովքեր բարձրաձայն ծիծաղում էին կամ հագնում էին ոչ սև գույնի հագուստ: Երևի թե դա Շվեյցարիայում էր: Օ, չկար այն ժամանակ Շվեյցարիան, կային առանձին գավառներ: Դա Ժնևում էր, ահա՛, թե որտեղ, Կալվինն այնտեղ ստալինյանից ավելի դաժան կարգեր էր հաստատել… ոչ, ցանկություն չունեմ այնտեղ հայտնվել: Ես փորձեցի պատկերացնել, թե որտեղ կցանկանայի ուղարկել իմ հերոսին, բայց մտքիս ոչինչ չէր գալիս, իսկ ցուրտը դառնում էր ավելի ու ավելի զգալի:

Սկսելով տեղում օրորվել, շուտով ես սկսեցի ցատկոտել: Դա, իհարկե, փոքր-ինչ աղմկոտ էր, իսկ ես խայտառակվելու ցանկություն չունեի, եթե ինձ այստեղ այս տեսքով հայտնաբերեին, սակայն ցուրտը գերիշխում էր: Մտքիս սկսեցին գալ պատմություններ, որոնք ես նախկինում համարում էի հորինվածքներ, այն մասին, թե ինչպես օձերից պաշտպանվելու համար վրանների շուրջ պարաններ են դնում. իբրև թե օձերը անհայտ պատճառով չեն կարողանում դրա վրայով ցատկել: Գայլերը, չգիտես ինչու, իբրև թե չեն կարողանում անցնել կարմիր դրոշակներով պարանների տակով: Իսկ ես չէի կարողանում բացել չարաբաստիկ պետքարանի դուռը… Դեպի առավոտ ցուրտը դառնում էր ավելի ու ավելի անտանելի, ու ցատկոտումներն արդեն չէին օգնում: Մի կողմից դա տագնապ էր արթնացնում, իսկ մյուս կողմից` հանգստացնում էր. այն բանը, ինչը ես չէի համարձակվում կատարել միստիկական վախերի պատճառով, ես կկարողանամ կատարել ցրտի ազդեցության տակ, դրա ուժը նույնքան անգութ էր, որքան և քաղցինը կամ ծարավինը: Հիմա, երբ ես սկսեցի պատկերացնել, թե ինչպես ինձ կգտնեն այստեղ, կհանեն այստեղից ամբողջությամբ կեղտի մեջ թաթախված, արձակված անդրավարտիքով, թե ինչպես կնայեն որպես խելագարվածի, կաթվածահար անող ամոթն արդեն համարյա չծագեց. ամեն դեպքում դա անխուսափելի էր, իսկ չէ որ պետք չէ այստեղ մահացու սառցակալել: Ես անգամ բուռն հպարտություն զգացի այն բանի համար. որ իմ ուժերը բավականացրեցին, որպեսզի ընդունեմ, որ չեմ կարող ինքնուրույն լքել այս կախարդված գոմը: Միակ բանը, որ նպատակահարմար կլիներ անել, դա նվազագույն ուշադրություն գրավելն էր: Դրա համար ես կսկսեմ կամացուկ ծեծել զուգարանի պատը, քիչ-քիչ, ու անգամ հնարավոր է, որ զբոսաշրջիկները դրան ուշադրություն էլ չդարձնեն. ինչեր ասես կարող են այնտեղ անել նեպալցիներն առավոտյան:

Սկզբում, երբ հասկացա, որ վախի պատճառով չեմ կարողանում հարվածել պատին, ես հազիվ զսպեցի ինձ, որպեսզի կրկին չվախենամ. իսկ միգուցե դռան հետևում ԱՅՆ մա՞րդն է, ով եկել էր գիշերը: Բայց ցուրտը միանգամայն համոզից միջնորդ էր, արդեն մի քանի րոպե անց համարձակվեցի ու կամացուկ հարվածեցի պատին: Ոչինչ տեղի չունեցավ; Ես ավելի ուժեղ հարվածեցի: Իրավիճակի սատանայական հիմարության գիտակցումը կոտրեց ինձ, ես կկոցեցի աչքերս ու գլուխս տարուբերեցի. կեղտի մեջ կորած զբոսաշրջիկը թմրել է թմրանյութերից, նստել է պետքարանում ու հարվածում է պատերին… տեր աստված, այս ինչ սարսափ է… բայց չէ որ երբ, մարդիկ գան ու սկսեն բացել դուռը, այդ ժամանակ ես կսկսեմ կրկին կառչել թելիկից ու ամբողջ ուժով պահել դուռը… ընդ որում, եթե նրանք սկսեն անգլերեն կամ էլ նեպալերեն ինչ-որ բաներ ասել, ապա վախը ամենայն հավանականությամբ կանցնի: Չէ որ ինձ շատ քիչ բան է անհրաժեշտ. ապացույցն այն բանի, որ այնտեղ, այս պատերի հետևում հին ու բարի աշխարհն է: Ես ավելի ուժեղ հարվածեցի: Հարվածեցի ևս մեկ անգամ: Եվս մեկ անգամ: Ոչինչ ի պատասխան: Գլխումս արթնացավ այն միտքը, որ զբոսաշրջիկներից ինչ-որ մեկը, եթե անգամ արթնանա, ապա հաստատ այսպիսի ցուրտ գիշերով դուրս չի գա անկողնուց, դե իսկ ավելի լավ, նրանք այստեղ պետք էլ չեն: Իսկ եթե արթնանան նեպալցինե՞րը: Դե, բեռնակիրներն ու էքսկուրսավարները տեղից էլ չեն շարժվի, նրանց նույնպես դա չի հետաքրքրի: Ամենայն հավանականությամբ ստիպված կլինի արթնանալ գեստհաուզի տեղական անձնակազմը... Ես շարունակում էի հարվածել ավելի ու ավելի ուժգին, բայց ձեռքերս սկսեցին ցավալ ու ես սկսեցի պատին հարվածել ոտքերով: Աստիճանաբար սկսեց վրա հասնել հուսահատությունը: Իսկ ի՞նչ, եթե նրանք ուղղակի չեն լսում: Ամեն դեպքում զուգարանը գտնվում է խիտ թփուտների մեջ, ու գեստհաուզի ամենամոտիկ հատվածը բաղկացած է հենց այն պատուհաններից, որոնք տանում են զբոսաշրջիկների համարներ, իսկ որտե՞ղ են գիշերում ծառայողները: Միգուցե ընդհանրապես ինչ-որ տեղ ուրիշ շենքում կամ էլ գեստհաուզի հակառակ կողմի՞ց: Այդպես նրանք ուղղակի չեն լսի, կամ էլ կմտածեն, թե ձայները գալիս են փողոցի կողմից: Ես հուսահատված սկսեցի ոտքերով ավելի աղմկոտ հարվածներ հասցնել պատին, բայց ամեն ինչ ապարդյուն էր:

Բթամտություն: Զառամյալություն: Փոխարենը` գոնե մի փոքր տաքացա: Դե, իսկ ուրիշ ինչ կարելի է անել... բղավե՞լ: Բայց դա արդեն կատարյալ հիմարություն կլինի: Այդ ժամանակ, որ հաստատ տեղից կշարժվեն նաև զբոսաշրջիկները, այդ ժամանակ բոլորը կխառնվեն, ու կլինի խայտառակություն... Ես պատկերացրեցի, թե ինչ աչքերով ինձ վրա կնայեն հոլանդուհիները ու հասկացա, որ ոչ մի դեպքում չեմ կարող բղավել: Իրավիճակը դառնում էր անելանելի, իսկ ցուրտը ավելի ու ավելի էր սաստկանում: Եթե չլիներ այն սատանայական ծակը, որից քամին փչում էր ինչպես աերոդինամիկական խողովակից, ապա ես կկարողանայի արագորեն «արտաշնչել» ներսում, ու օդը կտաքանար: Անհրաժեշտ է ինչ-որ բանով փակել այդ ծակը, բայց ինչո՞՞վ: Ես ուղղակի ոռնացի հուսահատությունից, երբ բանականությունս հուշեց, թե ինչեր կան իմ տնօրինման տակ, որոնցով կարելի է փակել այդ ծակը: Սեփական անդրավարտիքով: Ոտքերս համեմատաբար ավելի քիչ են սառում, քան մարմնիս վերին հատվածը, այնպես որ, եթե ես մնամ պոլարտեկից ժակետով, հանելով անդրավարտիքս ու այն մտցնելով ծակի մեջ, ապա համեմատաբար ավելի տաք կլինի ու հնարավորություն կստեղծվի սպասել մինչև լուսաբաց ու այդ ժամանակ ամեն ինչ հարթ կընթանա, բայց եթե ինձ գտնեն այստեղ, այն էլ ԱՌԱՆՑ ԱՆԴՐԱՎԱՐՏԻՔԻ... ես անգամ մռայլվեցի, պատկերացնելով այդ իրավիճակը: Ես արդեն վաղուց, դեռ նախկին ճանապարհորդություններիցս գիտեի, որ տեղաբնակ նեպալցիները, ովքեր ապրում են վազքուղու շուրջ գտնվող գյուղերում, միմյանց միջև ինֆորմացիան ավելի արագ են փոխանցում, քան դու հասցնում ես տեղաշարժվել: Ամբողջ դարերով ինձ համար փակ կլինի մուտքն այստեղ, ես ծիծաղի առարկա կդառնամ իմ ամբողջ հետագա կյանքի ընթացքում: Ինչևէ, մտածեցի ես այն ժամանակ, վազքուղիներ կան նաև լատինական Ամերիկայում. Այնտեղ ես դեռ չեմ հասցրել փառաբանվել: Բացի այդ ես կկարողանամ արագորեն հագնել անդրավարտիքս, երբ դրա կարիքը զգացվի:

Կարծես լսելով իմ մտքերը, քամին ուժեղացավ, համարյա պոկելով ամեն ինչ, ու ես սկսեցի ջղաձգական շարժումներ կատարելով հանել անդրավարտիքս: Կես ճանապարհին ես սկսեցի հայհոյել. սանդալներս հագիս անդրավարտիքս դուրս չի գա, ստիպված եմ հանել նաև դրանք: Վերջապես անդրավարտիքս հանված էր, բայց եթե այն անմիջապես ծակի վրա դնել, ապա այն պարզապես կընկնի ներքև: Ես արդեն չէի ցանկանում ոչ ծիծաղել, ոչ լացել. վրա էր հասել ինչ-որ դատարկություն, ու ես անտրտունջ կերպով հանեցի նաև սանդալներս ու դրեցի դրանք անդրավարտիքիս վրա ծակի հակադիր կողմերում: Հանկարծակի ինձ համակեց հիստերիկ ծիծաղը, ու ես սկսեցի անձայն հռհռալ, պատկերացնելով այն տեսարանը, որը կբացվի զուգարանի այցելուի համար, եթե ես քնեմ ու լուսաբացին քնած մնամ: Ես ուղղակի չէի կարողանում կանգ առնել, նստած լինելով անդրավարտիքիս վրա ու օրորելով ոտքերս, այնպես որ ոտքով հերթական ջղաձգական օրորման արդյունքում սանդալներիցս մեկը ընկավ ծակի մեջ, իմ ծիծաղը միայն ուժեղացավ: Շնչահեղձ լինելով թուքիցս, ես, կարծես անգիտակից ուժասպառության մեջ, ծակի մեջ տապալեցի սանդալի նաև մյուս զույգը ու սկսեցի էլ ավելի ուժգին հռհռալ: Կյանքս ավարտված է: Ես երբեք չեմ կարողանա ինքս դուրս գալ այստեղից, բայց արդեն նաև ի վիճակի չեմ ինչ-որ մեկին ներս թողնել: Հետաքրքիր է, Նեպալում կա՞ն հոգեբուժարաններ: Կյանքս ավարտվեց: Ո՞վ կարող էր մտածել, որ այն հենց այսպիսի վերջաբան կունենար: Ծիծաղը աստիճանաբար քարացավ իմ շուրթերի վրա, ես արդեն չէի անհանգստանում ոչնչի համար, ես իսկապես թքած ունեի ամեն ինչի վրա ու ընկա ինչ-որ մոռացության մեջ:

Մեկ րոպե անց ես ոտքի կանգնեցի, կատարելապես մոռացած լինելով այն մասին, որ պահում եմ անդրավարտիքս ու այն նույնպես բարեհաջող վայրէջք կատարեց այնտեղ` դժոխք: Եթե հիմա այդ ծակից դուրս գար ինքը սատանան, ապա դա ինձ այլևս չէր հուզի. ես գտնվում էի այս աշխարհից դուրս, կարծես թե ջախջախվել էին ինչ-որ պատեր: Այլևս ոչինչ նշանակություն չուներ, ու ես, հենց ինձ համար անսպասելի կերպով, չգիտակցելով, թե ինչ եմ անում, ուղղակի հրեցի դուռն ու դուրս եկա: Բակում դեռևս մութ էր, մինչև լուսաբաց մնացել էր մոտավորապես երկու ժամ, ու ես կարող էի աննկատ սողալ իմ սենյակ, եթե չլիներ մի փոքրիկ հակասություն. գեստհաուզը չկար»: 

 

Այսքանով Հանսը կանգ առավ ու սկսեց հարցական հայացքով նայել Թոմասի վրա:

- Եվ… որտե՞ղ էիր դու հայտնվել, - թուքը կուլ տալով, հարցրեց Անդրեյը:

- Նա այդ մասին մեկ ուրիշ անգամ կպատմի, - կարծես ինչ-որ որոշում ընդունելուց հետո ասաց Թոմասը:

- Դա հենց նոր աշխա՞րհն էր, նոր քաղաքակրթությունը:

- Սկզբում` ոչ. նոր աշխարհը, նոր քաղաքակրթությունը, դե, այսպես ասած, այնքան էլ նոր չեն…, դե ես հիմա չեմ բացատրի այդ, իսկ ահա հետո, երբ նա դուրս եկավ այդ հորձանուտից, ապա ամուր կոփվեց, ու հենց այդ ժամանակ էլ նա հայտնվեց այնպիսի աշխարհներում, որոնք մեզ համար պարզվեցին իսկապես նոր աշխարհներ, այնքան նոր, որ անգամ դժվար է բառերով արտահայտել…

- Ես այդ ժամանակ առաջին անգամ հայտնվեցի ակրանցիների ու  էթերների մոտ, դրանից էլ սկսվեց…

- Ու դու հայտնվեցիր այնտեղ միայն քո վստահության շնորհի՞վ:

- Ոչ այնքան, - մտախոհ պատասխանեց Հանսը: - Բանը նրանում է, որ այն պահին, երբ ինձ թվաց, թե ես բարձրացա տեղիցս ու հրեցի դուռը, ես իրականում չէի արել այդ:

- Չէի՞ր արել:

- Ոչ, ես ընկել էի հիվանդագին մոռացության տարօրինակ ձևի մեջ, անջատվել էի, ու նյարդային հյուծվածության այն կոմբինացիան, որն այն ժամանակ դարձել էր անհերքելի վստահություն այն բանում, որ տեղափոխվել եմ ժամանակի մեջ, իսկ միգուցե նաև տարածության մեջ, գումարած պատահականության ինչ-որ տարրը, որը ես միայն հետո կարողացա ճանաչել ու արդեն գիտակցաբար օգտագործել այն, գումարած իմ բնածին կանխատրամադրվածությունը. այդ ամենն ինձ հնարավորություն տվեց տեղափոխվել այս նոր աշխարհ:

- Այսինքն, դու անջատվեցիր ու ընկար ինչ-որ վիճակի մեջ, որի դեպքում…

- Ոչ, դա երազ չէր, ու ոչ էլ զառանցանք էր, - կրկնեց Հանսը: - Ես իսկապես տեղափոխվել էի այդ աշխարհ:

- ?

- Ուղղակի ես կատարել էի այդ առանց տեղիցս վեր կենալու ու առանց դուռը հրելու: Դուռն այդպես էլ մնացել էր ներսից կողպված, սակայն ես այլևս այնտեղ չէի:

Տղան, ով այս ամբողջ ընթացքում, սկսած ռեստորանից, լուռ էր մնացել ու ոչ մի հնչյուն անգամ չէր արտասանել, կիսապառկել էր, հենվելով պատի կողմում գտնվող բարձին, մինչդեռ բժշկությամբ տարված աղջիկը զբաղված էր նրա անդամը ծծելով:

- Նա ուղղակի նետվեց այն աշխարհ, ինչպես գերանն է սուզվում հորձանուտի մեջ, իսկ հետո` նույնքան տարերայնորեն էլ դուրս նետվեց այնտեղից. անմիջապես իմ գիրկը, - հանկարծակի ավելացրեց նա:

- Այո, - ծիծաղեց Հանսը, - մեր հանդիպումը հետաքրքիր էր: Ու ոչ պակաս հետաքրքիր էր նաև այն, որ ես «դուրս նետվեցի» հենց քո վրա. քո ժամանակներ ու քո կոորդինատներ: Ես հայտնվեցի հենց այն մարդու մոտակայքում, ով ինձ համար հետաքրքիր պարզվեց, և ու համար հետաքրքիր պարզվեցի ես, ու միասին մենք ինքներս արդյունքում կարողացանք սկսել հետազոտել հենց մեզ ու նոր աշխարհներ, զինվելով այն գիտելիքներով ու հմտություններով, որոնք ստացանք... այստեղ: Դա այնքան նման էր այն օրինաչափություններին, որոնք գործում ենք երազների մեջ, այնպիսի երազների մեջ, որոնք ընթանում են ինտենսիվ պայծառ ընկալումների ֆոնի վրա. դրանց մեջ հանդիպում ես հետաքրքիր էակների հետ, միանգամից, առանց այն բանի, որպեսզի «նպատակաուղղվել ու հասնել», կարծես թե ընկալումների հենց առձեռն կազմն էլ մարդու փոխարեն արդեն հանդիսանում է և՛ նպատակաուղղվածություն, և՛ նպատակ, ու մենք սկսեցինք հետազոտել այդ օրինաչափությունները, ու մենք սկսեցին ավելի ու ավելի փորել, սկսեցինք հեռացնել կեղևն ու փնտրել սերմեր, իսկ հետո մենք գտանք Բոդխիին... դե իսկ հետո սկսվեց իսկական կյանքը:

- Իսկ Հանսն ինչպե՞ս պատահեց քեզ: - Եվս մեկ պատմություն ակնկալելով, հարցրեց Անդրեյը:

- Դե…, - տղան ծիծաղեց, - պատկերացրու այսպիսի տեսարան. ես ռուս էգոմանյակ եմ… այո, ես նույնպես ռուս եմ:), այսպես ուրեմն, ես ինքնահավան ու փքված սագս, ով տառապում է մարդատեցությամբ ու միևնույն ժամանակ` ումից օտար չէ հոգու անկեղծ պոռթկումը, պատրաստվում եմ դիմավորել Նոր Տարին: Ընդհանրապես ասած ես պատրաստվում էի, ինչպես միշտ, ուղղակի գնալ անտառ. ցաքուցրիվ անել ձյունակույտերը, ամբողջ գիշերվա համար վառելափայտ հավաքել (երեք-չորս ժամ կացնով թափահարել. թեթևակի սառնամանիքի ժամանակ դա կատարյալ հաճույք է), մի հրաշալի խարույկ վառել, ընտրել քիչ, թե շատ հարթ մարգագետին, այնտեղ դասավորել եղևնու ճյուղեր, ու միայն հետո, արդեն կարգին քաղցելուց հետո, հանդիսավոր կերպով իմ ամանորյա աշխարհի կենտրոն բերել Նրա Մեծություն Ուսապարկը. հենց այն ուսապարկը, բաց երկնագույն Tatonka, որի հետ ես երկու տարի առաջ մտա Չո-Օյու. միայն այն է արժանի Կերակուր տանել ամանորյա Յուղակալման համար: Տեղավորել այն ավելի ապահով ու սկսել դատարկել պարունակությունը. մի քանի տարա կարմիր ձկնկիթ, քիչ աղի սաղմոն, եգիպտացորենի հաց` թխված ամբողջական հատիկներից, գինում թաթախված խորոված, խոզի ճարպ, դե, իհարկե, հիանալի վարդագույն ճարպ, որն այդքան երկնային կերպով տժվժում է կրակի վրա, խրթխրթան կանաչ սոխ, լցոնած սմբուկ...  ու հենց սմբուկներին հասնելու պահին իմ հեռախոսը զանգեց, համարն անծանոթ էր, ու ես արդեն համարյա սեղմում էի անջատման կոճակը, բայց գիտակցում էի, որ եթե այդ զանգող ընկերը սխալվել է համարով, ապա կշարունակի զանգահարել նորից ու նորից, այնպես որ ավելի լավ է մեկ անգամ պատասխանել ու այդքանով վերջացնել:

Բայց դրան վերջ տալ չհաջողվեց, քանի որ զանգահարողը պարզվեց ոչ ուրիշ մեկը, այլ Իլյուխա Աջիկովը: Մենք սովորում էինք զուգահեռ դասարաններում, հաճախ ճակատ-ճակատի էինք բախվում շախմատային ու մաթեմատիկական օլիմպիադաների ժամանակ, իսկ մի անգամ էլ իսկապես բախվեցինք, երբ պարզվեց, որ  Մաշկա Ռիսենկովան, ով այնքան ժամանակ մեզ թվում էր համարյա կին, քանի որ երկու տարով մեծ էր , հերթով համբուրվում էր մեզ հետ, ընդ որում հերթականությունը, իր ինչ-որ տարօրինակ քմահաճույքի պատճառով, պահում էր անբասիր կերպով: Հնարավոր է, զգացնել էին տալիս նրա գերմանական արմատները:

Հիշելով գերմանական արմատների մասին, ես միաժամանակ հիշեցի նաև այն դեպքի մասին, երբ ես ստիպված եղա համոզվել այն բառերի իրավացիության մեջ, որոնք ասվել էին հեռավոր քառասունականներին հետախուզության այն ժամանակվա ղեկավար Գոլիկովի կողմից նույն ժամանակվա դիկտատոր ու ռուս ժողովրդի վաղեմի սիրելի Ստալինին. իբրև թե գերմանացին առանց ծրագրի էր գործում. դա միևնույն է, ինչ կրիան առանց խեցիի: Գնացել էի ես մի անգամ Գերմանիայի վիզա ստանալու. ընկերս հրավեր էր ուղարկել: Ես հոգուս պարզությամբ որոշել էի, որ քանի որ ունեմ Գերմանիայում ձևակերպված թուղթ, ապա իմ այցը գերմանական դեսպանատուն դատարկ ձևականություն կլինի, լավ է, որ ոչ աշխատավարձի, ոչ անշարժ գույքի, ոչ էլ անձնագրում բազմաթիվ վիզաների համար աստված ինձ չի նեղացրել: Եվ որքան ես ցնցվեցի, ուրիշ բառ չես էլ կարող ընտրել, երբ հայտնվեցի իսկական համակենտրոնացման ճամբարի մթնոլորտում: Կոմիկական հաչոցներ արձակող թանկագին վիզայի հայտատուներին դեսպանատան շենքի առաջ հերթ էին կանգնեցրել, շրջափակելով պողպատյա ճաղավանդակներով: Այնուհետև հրամանի համաձայն դուռը բացվեց ու բոլոր նրանք, ովքեր նշանակված էին այդ ժամին խցկվեցին առաջ: Պարզվում է, բավական է, որ դու մի պահ հորանջես, դուռը կփակվի դեմքիդ, և բարև ձեզ. հեռախոսով գրանցվիր հաջորդ այցի համար: Ներսում ավելի սարսափելի էր, քան դրսում. այդ նույն հաչող խմբերը, դեսպանատան ոռնացող աշխատակցուհիները, որոնց, ինչպես իրենք էին համարում, մենք մինչև գերեզման ինչ-որ բանով պարտական ենք: Զարմանալի ստորացուցիչ, գարշելի վերաբերմունքի մթնոլորտը ինձ վերջ ի վերջո հունից հանեց, ու ես ինչ-որ կտրուկ բան ասացի ապակու հետևում նստած տիկնոջը: Նա այն աստիճան ապշած էր. ես նրա այստեղ աշխատելու ամբողջ ընթացքում առաջինն էի: Մեր մյուս համաքաղաքացիները հանդուրժում են այս բարբարոսությունը, հավանաբար Գերմանիա գնալու մեծ ցանկությունից ելնելով: Իսկ ինձ մոտ կարծես այդ ցանկությունը անհետացավ: Ցույց տվեցի ես նրան «ֆիգ», իբրև իմացիր մերոնց, պտտվեցի ու գնացի: Իսկ ինձնից ելքի մոտ անվտանգության աշխատակիցները կառչեցին, այն պատրվակով, թե ինչու եմ ես` ռուսս, «ֆիգ» ցույց տվել իրենց գերմանացի տիկնոջը. նրանց մոտ ամբողջը տեսագրվում է: Իսկ ես նրանց ի պատասխան, ասում եմ թե տատիկս ծագումով Կորելիայից է, ֆիննա-ուգորյան արմատներով, այսինքն, այդ նշանը այնտեղ նշանակում է «շնորհակալություն ուշադրության համար, ես անհետաձգելի գործերով պետք է հեռանամ», այնպես որ, եթե նրանք այդքան անգրագետ են, թող ընթերցեն Մարգարետ Միլ ու Էրկյուլյա Պուարո: Անվտանգության աշխատակիցները չունենալով ոչինչ ասելու, ինձ բաց թողեցին: Դուրս եկա ես այդ պատերից, շնչեցի ազատության օդը ու այդ օրվանից Գերմանիա ոտք չդրեցի, սկզբունքներից ելնելով. թող իրենք իրենց վրա հաչեն ու ապրեն ռեժիմով:

Այո, իսկ ինչ վերաբերվում է Ռիսենկովային. նա մտածել էր վերնահարկում զույգ օրերին հանդիպել ինձ հետ (այնտեղ թեկուզ և կախված է կողպեք, սակայն ընդամենը ձևի համար), իսկ կենտ օրերին` նրա հետ: Իսկ Ռիսենկովան` դատարկագլուխը, չէր կանխատեսել, որ մենք, դեռահաս պատանիներս, օրացույց չենք պահում, հույս ենք դնում մեր հիշողության վրա, իսկ այդպիսի հարցերում ցանկալին իրականի տեղ ընդունելը ստացվում է ինքնըստինքյան: Ահա և ստացվեց հաչոցներով, ճիչերով, կապտուկներով սարսափելի վեճ, ընդ որում բոլոր երեքիս մոտ:

Այսպես` ուրեմն, Իլյուխան ինչ-որ տեղից հայթայթել էր իմ հեռախոսահամարը: Իսկ մինչև Նոր Տարի մնացել է երեք ժամ, կերակուրներ ու շամպայն ես շատ ունեմ, և ես առաջարկեցի նրան. վերցրու քո Ռիսենկովային, հիմա արդեն Աջիկովային ու եկեք այստեղ ինձ մոտ, անտառ. ես բավականին խորացել էի անտառում, սակայն ինձ հեշտությամբ կարելի էր գտնել. քաղաքային լճի վերջնամասի կողմից մտնում եք անտառ ու միանգամից շարժվում իմ հետքերով, ուրիշ հետքեր այստեղ չկան, ձյունը միայն երեկ է տեղացել: Պատկերացրեցի ես, թե ինչպես են նրանք ոտքերը քարշ տալով գալիս, ու ծիծաղ բռնկվեց ինձ մոտ, իսկ նա համաձայնվեց: Բացի նրանցից Անդրյուխա Ռուչեյնիկովն էլ իր կնոջ հետ միացավ: Դեհ, ոչինչ: Նշեցինք Նոր Տարին ինչպես կարգն է, փարթամ եղևնիների ու ձյունակույտերի շուրջ: Նրանք գնացին «Գոլուբոյ Օգոնյոկ» դիտելու, կամ էլ չգիտեմ ինչ են հիմա այնտեղ ցուցադրում (ես հեռուստացույց ընդհանրապես չեմ նայում այն ժամանակից ի վեր, երբվանից բոլոր նորությունները նախօրոք հայտնի են դառնում), իսկ ես մնացի. միայնակ եկել եմ այստեղ, միայնակ էլ կհեռանամ այստեղից, բացի դրանից էլ տխրություն համակեց ինձ: Նախկինում մտածում էի, թե կատակում են, երբ ասում են, որ եթե հարսնացուդ ուրիշի մոտ է հեռանում, ապա հայտնի չէ, թե ում բախտն է բերում: Իսկ  հիմա հասկացա` դա ճշմարիտ է:

Հավաքում եմ, այսպիսով, աղբը, մնացած ուտելիքները դասավորում եմ Տատոնկայիս մեջ, կրակը կամաց-կամաց հանգում է. գեղեցիկ տեսարան է, կարծես հենց այնպիսին, ինչպիսին Էդգար Պոի մոտ. and each separate dying ember wrote it's ghost upon the snow: Դե իսկ վերջում զուգարանի կարիք առաջացավ մոտս, իսկ հանգող ածուխների վրա միզել մի տեսակ ափսոսացի, որոշեցի կարիքներս բավարարել թփուտների կողմում: Դեռ մի քանի քայլ էի արել, իսկ ինչ-որ տեղից հանկարծակի լսվեց ճայթյուն, կարծես գետաձի-թափառաշրջիկ մոտենալիս լիներ: Չեմ խաբի. սարսափելի վախեցա, հետ գնացի ու անգամ մոռացա, որ պատրաստվում էի միզել: Իսկ նա շարունակ մոտենում է ու մոտենում դեպի ինձ թփերի արանքից ու սարսափելի խռռացնում է: Ես մի թռիչքով հասա ուսապարկիս, ձեռքերս հազիվ են ենթարկվում ինձ, բացում եմ ուսապարկս ու անմիջապես վերցնում կացինը: Կացնով մի տեսակ հանգստացա, մի քանի ճյուղ նետեցի հանգող կրակի վրա, այն միանգամից բոցավառվեց: Իսկ այն հրեշը հենց լույսի վրա էլ դուրս եկավ, ու տեսնում եմ ես նրան. ինչ վերաբերվում է հրեշին, նա հաստատ հրեշ է, միայն թե ամենահասարակ հրեշն է. ինչ-որ հարբեցող է, մազերը գզգզված, մի կերպ է պահում հավասարակշռությունը, ու ինչ-որ տարօրինակ ձայնով խռռացնում է: Ես արդեն սկսեցի հանգստանալ, տղամարդ եմ ես ուժեղ: Հեգնանքով ասում եմ նրան, չնայած ձայնս դեռ դողում է. «քաղաքացի՛, իսկ ինչո՞ւ եք մարդկանց վախեցնում»: Իսկ ինքս մտածում եմ. այս ինչ հիմարություն եմ ես դուրս տալիս, ու ինչո՞ւ հանկարծակի ինձ ձգեց նախահեղափոխական տոնայնությունը: Նշանակում է` վախեցել եմ ավելի շատ, քան կարծում եմ: Ու այս պահին հասկանում եմ. նա բնավ էլ հարբեցող չէ, չէ որ աչքերը միանգամայն պարզ են, նայում է ուշադիր, իսկ հագուստը սկզբում մի տեսակ տարօրինակ թվաց, կարծես թե ինչ-որ ցնցոտիներ լինեին, իսկ ուշադիր նայելուց հետո ես հասկացա, որ այդ ցնցոտիները բավականին էլ խնամված են, իսկ եթե կողքից նայել նրան, ապա անգամ գեղեցիկ է նայվում, թեկուզ և անսովոր. մեզ մոտ այդպես չեն հագնվում: Այդ պահին նա կրկին ինչ-որ բաներ է ասում, ու ես հանկարծակի հասկանում եմ, որ նա ռուսերեն չի խոսում, գերմաներեն է խոսում ընկերը: Այդ դեպքում արդյո՞ք նրան կարելի անվանել քաղաքացի: Ու այդ պահին սկսում եմ ծիծաղել. ցնորվել է քաղաքացին, դուրս է պրծել իր ուղղիչ-աշխատանքային ճամբարների գլխավոր ղեկավարությունից ու ազատություն գտել մեր տարածքներում: Բայց ինչպե՞ս է նա հասել այստեղ: Այսքան խորացել է անտառում… ու դեռ նրա բախտը բերել է, որ ինձ հանդիպել, այլապես ծիծաղը ծիծաղ, բայց իրադրությունը լուրջ է. նա կարող էր այդպես հարբած այստեղ էլ մնալ ձյունակույտերի մեջ. ահա ինչպիսի սառնամանիք բռնկվեց հենց կեսգիշերին: Ու այս պահին ինչ-որ բան կարծես կրկին ուղղեց ինձ. բայց չէ որ նա հարբած չէ: Եվս մեկ անգամ ուսումնասիրեցի նրան. իսկապես, հարբած չէ: Եվ ինչպե՞ս է նա հասել այստեղ: Ես նախօրոք կլսեյի, որ նա մոտենում է, գիշերային սառցակալած անտառում ցանկացած ձայն էլ դեռ հեռվից զգացվում է:

Իսկ այդ պահին նա կրկին սկսում է խոսել, ու արդեն չի խռռացնում, այլ միանգամայն հասկանելի կերպով խոսում է: Ես գերմաներեն, չնայած ազատորեն չեմ խոսում, այնուամենայնիվ բավականին տանելի կերպով եմ շփվում. մի անգամ ինձ անգամ հրավիրել էին Բեռլինի համալսարանում ֆիզիկայի դասախոսություն կարդալու, միայն թե ես հրաժարվեցի, հիշելով դեսպանատանն ունեցածս այն փորձը: Սկզբում մտածեցի` իսկ չէ որ նրանք մեղավոր չեն: Այնպես, ինչպես և ես մեղավոր չեմ, ու եթե խոսել այն մասին, թե ում գործն է նրանց դեսպանատան աշխատակիցներին խելք-բանականություն սովորեցնելը, ապա կարելի է ասել, որ դա իմ գործը չէ հաստատ: Այդպես և չգնացի:

Ձեռքով արեցի նրան, իբրև թե` նստիր, կրակի վրա վառելափայտ ավելացրեցի, սկսեցի կրկին դատարկել Տատոնկաս, գտա Martini Bianco: Նստեց նա, խմեց, կերավ: Բայց ինչ-որ տարօրինակ զառանցանք է դուրս տալիս, ես սկզբում անգամ որոշեցի, թե ես եմ հետ վարժվել գերմաներենին, սակայն հետո հասկացա, որ բանը դրանում չէ: Միգուցե նա խելագա՞ր է: Ցնորված գերմանացին ռուսական ամանորյա անտառում… ի՞նչ հիմարություն: Եվ որոշեցի ես. իրականության տեղ կընդունեմ այն ամենն, ինչ նա ասում է, իսկ հետո կերևա ինչն ինչոց է, իսկ հիմա գոնե խոսակցություն կբացվի, քանի որ սովորական թեմաներով նա չէր ցանկանում խոսել:

Եվ հարցնում եմ նրան, թե ինչպե՞ս է հայտնվել այստեղ: «Զուգահեռ տարածությունից», պատասխանում է նա: Ես նման իրականություններ շատ եմ կարդացել ֆանտաստիկայի մեջ: Եվ որտե՞ղ է, հարցնում եմ, այդ տարածությունը գտնվում: «Հենց այս վայրում, հենց այստեղ, ես նկատի չունեմ դա «ինչ-որ տեղ» երկրաչափական տեսանկյունից, ես նկատի ունեմ զուգահեռ աշխարհը»: Իսկ ես էլ վերջիվերջո ֆիզիկոս եմ, հնարավոր չէ ինձ շփոթեցնել տարածությունների մասին  ճոխ ճառերով: Եվ շա՞տ են, հարցնում եմ, այդպիսի աշխարհները: «Շատ են», պատասխանում է: Կարելի է մեկից մյուսն անցնել, ու ոչ ոք դրանք չի հաշվել, քանի որ դրանք նույնքան մեծ են, որքան որ մեր աշխարհը, փորձիր ամբողջ Երկիրն անցնել: Իսկ ո՞վ է այնտեղ ապրում, հարցնում եմ: Մարդիկ, պատասխանում է: Ոմանք պատահաբար են հայտնվել այնտեղ, ոմանք էլ հատուկ են տեղափոխվել այնտեղ, մոտավորապես այնպես, ինչպես նախկինում Ֆրանսիայում ու Անգլիայում մարդիկ փախչում էին թագավորական իշխանությունից, դառնում էին ծովահեններ Անտիլյան կղզիներում, կամ էլ ինչպես ամերիկյան ազգությունը սկսեց ձևավորվել, այնպես էլ նրանք. ոմանք հին Եգիպտոսի ժամանակներից, ոմանք Մայաներից, ոմանք էլ ժամանակակիցներից` տարբեր մարդիկ: Տեղանքները շատ են, զուգահեռ տարածությունները նույնպես շատ են: Իսկ ես ասում եմ, իսկ ինչպե՞ս են նրանք գոյատևում, այդքան տարբեր լինելով: Մարդիկ մի թեթև առիթից միանգամից վերցնում են դանակները, հարևանի կոկորդը կտրում միայն այն բանի համար, որ միմյանցից տարբերվում են այնպիսի փոքր բանով, ինչն անգամ դժվար է հասկանալ: Իսկ նա ասում է. կարգն այնտեղ յուրահատուկ մարդիկ են հաստատել: Ամեն տեսակ չարությունն ու ագրեսիան պատժվում են անհապաղ. այդպիսի հանցագործն ուղարկվում է ուր որ պետք է, ուզում ես քեզ կրծոտիր, պետք է առանց դրա ապրես: Հաստատել են այդ կարգը վաղուց,  ու այն այնքան է դուր եկել այդ աշխարհների բնակիչներին, որ հենց իրենք էլ այն պահպանում են:

Դեհ, մտածում եմ, նոր Թոմաս Մոռ, կամ էլ Կամպանելլա, սատանան նրանց տարբերի: Ընկերն ահավոր բուրում է, եթե անգամ սթափվի, միևնույն է նա կարծես հարբած լինի: Իսկ միգուցե թմրամո՞լ է, ծագեց միտք: Դե լավ, ասում եմ, իսկ եթե աշխարհները շատ են ու դրանք հենց անմիջապես այստեղ են, այդ ինչպե՞ս է որ ես դրանք չեմ նկատում: Նա ինձ պատասխանում է, որ դա պատկերացնել անհնար է: Դա ինչ-որ կերպով այդպես է կառուցված, ու Աստված այն գիտի: Ես նրան ասում եմ, իսկ մի՞թե դա չի նշանակում, որ այդ ամենը հիմարություն է: Այստեղ ես կմկմացի, իսկ հետո մտածում եմ, բավական է հիմարությամբ զբաղվել: Ինչ-որ գերմանացի է ընդամենը: Այդ պահին նա մտքերով ընկավ. իսկ ես ուրախացա. ես հաղթեցի, սթափվեց: Ու այդ պահին նա այնպիսի բան ասաց, որ մտքերով ընկա արդեն ես: Հակիրճ նրա ասածի իմաստը կայանում էր հետևյալում. Եթե Արիստոտելի ժամանակ արդեն գիտեին, որ Երկիրը կլոր է, ապա դա չի նշանակում, որ դա գիտեին բոլորը: Անկիրթ ժողովուրդը դեռ տասնիններորդ դարում էլ կարող էլ դրանում կասկածել: Ու չէ որ նրանց կարելի է հասկանալ. դե ինչպե՞ս է դա հնարավոր, որ մարդիկ երկրի վրայով գլխիվայր քայլեին և տիեզերք չընկնեին: Դա հասկանալը անչափ դժվար է, անգամ Նյուտոնից հետո: Ու անգամ Էյնշտեյնից ու Բորից հետո ոչ մի կերպ չի հաջողվում հասկանալ, թե ինչպես է հնարավոր, որ ցանկացած նյութական կետ միաժամանակ օժտված է ալիքային ֆունկցիայով, այսինքն հանդիսանում է, ըստ էության, ալիք: Այնպես որ մենք չենք կարող ընտելանալ այն բանին, որ ֆիզիկան ու աստղագիտությունը ստիպում են մեզ ընդունել, կարծես թե, միանգամայն անհավանական երևույթներ: Իսկ շարժվող համակարգերում ժամանակի դանդաղեցո՞ւմը: Իսկ արագության աճին զուգընթաց զանգվածի ավելացո՞ւմը: Կամ էլ, աշխուժացավ նա, գերլարերի տեսությունը, դրա՞ հետ ինչպես վարվել:

Իսկ ես մտքերով ընկա հետևյալ պատճառով: Այն, որ էլեկտրոնն ու ֆոտոնը հանդիսանում են մի այնպիսի բան, որը տարբեր հանգամանքներում իրեն դրսևորում է մեկ որպես մասնիկ, մեկ որպես ալիք, դա դպրոցում մեր բոլորի գլուխը մտցրել են, ու յուրաքանչյուրը կարող է կրկնել այդ, չնայած որ ոչ ոք չի կարող կատարել մի այնպիսի էքսպերիմենտ, որից բխում է այս դուալիզմը: Իսկ ահա այն, որ հենց ցանկացած նյութական կետ, անկախ իր զանգվածից, օժտված է ալիքային հատկությամբ, այսինքն այն, ինչը հայտնաբերվեց Լուի դե Բրոյլի կողմից, սիրողական վերաբերմունք ունեցողներից քչերին է հայտնի, այստեղ արդեն անհրաժեշտ է լրջորեն հետաքրքրված լինել: Նշանակում է` նա հետաքրքրված էր: Կամ էլ լսել էր այնպիսի մեկից, ով հետաքրքրված էր:

Իսկ ինչ կասես, հարցնում եմ, գերլարերի տեսության մասին: Չէ որ այս տեսության էությունը շատ պարզ է: Համաձայն պոստուլատի ամբողջ մատերիայի հիմքում ընկած են ինչ-որ միատարր լարեր, որոնք շրջապատված են օղակներով, իսկ լարերն այդ կատարում են տատանողական շարժում: Եթե լարի ամբողջ երկայնքով անցնում է ալիք մեկ կլորաձև բարձրությամբ, ապա մենք տեսնում ենք այն որպես որոշակի մասնիկ, իսկ եթե հենց այդ նույն լարը այնպես է գրգռվում, որ կլորաձև բարձրությունները դառնում են երկուսը, ապա մենք այդ մասնիկն արդեն ընկալում ենք որպես մեկ այլ մասնիկ: Միանգամայն բնական է:

Այստեղ նա ինձ բացահայտեց. հիանալի է, ասում է, որ դուք այնքան էլ անգրագետ չէք ֆիզիկայից, միայն թե դուք, հավանաբար, չգիտեք, որ լարերի ժամանակակից տեսությունը շատ ավելի առաջ է գնացել, ու դրանից բխող տեսությունը, որը կոչվում է М-տեսություն, գործում է միայն այն ժամանակ, երբ մենք ներմուծում ենք տասնմեկ չափումներ, ընդ որում չափումները, որոնք, կարծես թե, ավելորդ են, մեր տեսանկյունից գտնվում են փակ վիճակում: Իսկ նրանց տեսանկյունից,-նա ինչ-որ անորոշ կերպով թափ տվեց գլուխը, - ամեն ինչ հակառակն է, այդ մեր չափումներն են փակ, իսկ նրանց չափումները` մանրամասնված են: Եվ այդ ամենը ինտուիտիվ կերպով անհասկանալի է, ինչը չի խանգարում լարերի տեսությանը լինել մեր ժամանակների ամենահեռանկարային տեսությունը: Այնպես որ, մեկը մյուսի վրա ընկած ինչ-որ իմաստով տարօրինակ աշխարհների միտքը ընդամենը ևս մեկ ինտուիտիվ անհասկանալի մտքերից մեկն է մնացածների թվում. կանցնի ժամանակ և մենք կհամակերպվենք դրան:

Իսկ որտե՞ղ եք դուք այդ ամենը սովորել, հարցնում եմ ես: Այդ աշխարհներու՞մ: Իմիջիայլոց, չսպասելով պատասխանին ես ինքս ինձ ընդհատեցի, - ահա դու ասում ես, որ տեղափոխվել կարելի է աշխարհների միջև, և որ դրանք մեկը մյուսի վրա են ընկած, - իսկ ինչպե՞ս է ստացվում, որ այդ աշխարհները չեն տապալվում մեկը մյուսի վրա, և ինչպե՞ս է ստացվում, որ դու չես շփոթվում, մի աշխարհից մյուսին անցնելիս:

Այս պահին նա նայեց ինձ վրա, ինչպես ինձ թվաց, հարգանքով: Խելացի հարցեր եք, ասում է, տալիս: Ձեր ուղեղը, կարծես թե, վերլուծում է: Դուք կարող եք, ասում է, ֆիզիկայով զբաղվել: Այդ հարցը, շարունակում է նա ասել, օրինական է ու պարզ չէ: Թույլ տվեք, ասում է, հիշեցնել. քսաներորդ դարի սկզբում այդպիսի հարց ծագեց ֆիզիկոսների մոտ, երբ Ռեզերֆորդը հայտնագործեց ատոմի «մոլորակային» կառուցվածքը: Նախկինում մտածում էին, որ ատոմում բաշխվածությունը հավասարաչափ է, իսկ Ռեզերֆորդը վերցրեց մետաղական թիթեղ ու սկսեց այն ճառագայթել ալֆա-մասնիկներով: Թիթեղի հետևում ֆիքսված էր ֆոտոթերթ: Այստեղ էլ պարզվեց. ալֆա-մասնիկների մեծամասնությունը անցնում են թիթեղի միջով, չզգալով այն: Իսկ ժամանակ առ ժամանակ ալֆա-մասնիկը հանկարծակի թռչում է կողք, իսկ, երբեմն, անգամ շատ հեռու: Այստեղից էլ ծնվեց ատոմի մոլորակային մոդելը, որի համաձայն դրական լիցքավորված միջուկը շատ փոքր է, ու պայմանականորեն ասված նրա շուրջը պտտվում են բացասական լիցքավորված մասնիկներ, այնպես որ ընդհանրապես ասած` ատոմը դատարկ է: Եթե ֆուտբոլի դաշտի կենտրոնում դնել նարինջ, որը պատկերավորում է ատոմի միջուկը, ապա նրան շրջապատող էլեկտրոնները կգտնվեն տրիբունաների ետևում: Այստեղ էլ ծագեց հարց, թե ինչու էլեկտրոնները չեն ընկնում միջուկի վրա: Չէ որ դրական լիցքավորված մասնիկները պետք է մեծ ուժով ձգեն բացասական լիցքավորված մասնիկներին, այդ ուժից մենք քաջ տեղյակ ենք, դուք, հավանաբար, գիտեք, որ երբ ատոմային ռումբ է պայթում, դրա համար պատասխանատու են ոչ թե ինչ-որ ատոմային ուժեր, այլ հենց` էլեկտրական: Ատոմի միջուկում դրական լիցքավորված պրոտոնները պահվում են մեկը մյուսի կողքին այսպես կոչված «ուժեղ փոխազդեցությամբ», բայց ազդում է այդ փոխազդեցությունը շատ կարճ հեռավորության վրա, այնպես որ բավական է պրոտոններին մի փոքր շեղել միմյանցից, այդ ուժը միանգամից կթուլանա, ու պրոտոնները կթռնեն ուժեղ հզորությամբ: Այսպես ահա, որպեսզի բացատրել, թե ինչու էլեկտրոնները չեն ընկնում միջուկի վրա, անհրաժեշտ եղավ կատարել էլի մի շարք հետաքրքիր ենթադրություններ: Այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ անգամ միայնակ էլեկտրոնը օժտված է ալիքային հատկություններով, ինչը բացառապես գեղեցիկ կերպով ապացուցվեց միայնակ էլեկտրոնը երկու ճեղքերով էկրանին արձակելով: Դե, քանի որ այն կարող է իրեն արտահայտել ինչպես ալիք, ապա բնական է ենթադրել, որ յուրաքանչյուր էլեկտրոն կարող է գոյություն ունենալ միայն միջուկի այն օրբիտայի վրա, որի վրա տեղավորվում է դրա ամբողջական թվով ալիքի երկարություն: Այնպես որ չընկնել չի կարող այն, ոչ էլ անցնել պատահական օրբիտա, այլ կարող է քվանտային թռիչքներով անցնել կոնկրետ օրբիտաների վրայով: Եվ եթե պարզ ատոմներում այդպիսի օրբիտաները հեշտ է հաշվարկել, ապա բարդ մոլեկուլներում էլեկտրոնների գոյության թույլատրելի մակարդակների ընդհանուր համախումբը դառնում է բացառիկ բարդ, թեկուզ և անցման մեխանիզմը մնում է նույնը:

Եվ ահա, շարունակեց նա, այս վերադրված աշխարհներում բացարձակապես նույն իրավիճակն է: Դուրս գալով մի աշխարհից, դուք չեք կարող հայտնվել ինչ-որ տեղ դրանց միջև, ինչպես էլեկտրոնը չի կարող հայտնվել երկու թույլատրված ուղեծրերի «միջև»: Այն փաստացիորեն գոյություն չունի «դրանց միջև», ու անցումը իրականացվում է միանգամայն խորհրդավոր կերպով, որն անվանվել է «քվանտային անցում», չնայած «չի կարող հայտնվել միջև» տերմինը այս իրադարձությունների նկատմամբ այնքան էլ կիրառելի չէ, նպատակահարմար է ասել «չի կարող հայտնվել կենտրոնականացված գիտակցության մեջ», ու Աստված ձեզ հեռու պահի, ասում է ու աչքերն այնպես է չռում, հարցնելով այն մասին, թե ինչ կլինի, եթե դուք ֆիքսվեք հենց այդ կենտրոնականացված վիճակում:

Դե ինչ ես ասում, ասում եմ, ես որ հաստատ չեմ պատրաստվում այդպիսի հարց տալ ու ծիծաղում եմ մտքիս մեջ: Իսկ նա կրկին, բավականին լրջորեն` իբրև թե այնտեղ ուղղահայաց հոսքեր կան, դրանք բաժանում են ու տանում, ու իբրև թե Աստված չանի, դա ընդհանրապես մարդկության սահմաններից դուրս է…

Հանգստացավ նա միայն այն ժամանակ, երբ ես համոզեցի նրան, որ ամբողջությամբ համաձայն եմ այն բանի հետ, որ Աստված չանի, սակայն իսկապես, կարծես թե, ինչ-որ նման բան ապրել է մարդը… Իսկ ընդհանուր առմամբ ես ստիպված եղա համաձայնել այն բանի հետ, որ զուտ բանականորեն նրա նկարագրությունը միանգամայն հավասարակշռված է, թեկուզ և չունի իր հիմքերում, բնականաբար, ոչ մի փաստացի ապացույց: Ես նաև ասացի նրան, որ էլեկտրոնը, ստանալով էներգիայի բավականին մեծ չափաբաժին, կարող է տվյալ մոլեկուլի կամ ատոմի սահմաններում ոչ միայն տեղաշարժվել մակարդակների միջև, այլ նաև ընդհանրապես դուրս թռչել ու դառնալ ազատ էլեկտրոն, կլանված լինել ինչ-որ իոնի կողմից, կամ էլ մեկ այլ էլեկտրոնի հետ փոխարինվելով դառնալ մեկ այլ ատոմի կամ էլեկտրոնի անդամ: Այս պահին նա կրկին լրջացավ ու ասաց, որ այդպիսի բան իրականում հնարավոր է, ու տվյալ համարժեքությունը ամբողջությամբ ճշմարիտ է վերադրված աշխարհների ամբողջականության համար: Որ, կոպիտ ասած, մեր աշխարհների ամբողջ համախումբը համարվում է մեր ամենամոտ տունը, եթե կարելի է այդպես արտահայտվել, որի սահմաններից այն կողմ միայն աստված գիտի, թե ինչ է տեղի ունենում: Ինչպես էր, օրինակ, նախկինում մարդը նավակ նստում ու, կլանված լինելով ջրի հոսքի կողմից, հեռանում անհայտություն, երբեք չվերադառնալով, այդպես է նաև հիմա, նույն բանն է տեղի ունենում այդպիսի աշխարհների խելակորույս հետազոտողների հետ, ու ով գիտի, միգուցե երբևէ մենք իր ձևի մեջ գտնենք նաև առագաստանավի նավարկություն, որը մեզ թույլ կտա ճանապարհորդել աշխարհների ուրիշ համախմբերի մեջ, ու միգուցե մենք գտնենք այնտեղ այդ խելակորույս հետազոտողների սերունդներին… իսկ ընդհանրապես ասած, Աստված չանի, կրկին նույն կետին եկավ նա:

- Ես հիմա չափազանց հակիրճ ձևով ներկայացնում եմ այն, ինչի մասին մենք զրուցում էինք, - հորանջելով, դադարեցրեց իր պատմվածքը տղան, - դե, իսկ բավականին մանրամասներ արդեն իսկ դուրս են թռչել իմ հիշողությունից: Ընդհանրապես ասած, այն ժամանակ ես նայեցի ժամացույցին ու սարսափով պարզեցի, որ արդեն մոտենում էր առավոտյան ժամը հինգը: Այդ տարօրինակ խոսակցության շուրջ ժամանակը աննկատ էր թռչել, վառելափայտն ավարտվել էր ու, որոշելով ավարտին հասցնել նաև խոսակցությունը, ես իմ հավանությունն արտահայտեցի մտքի չափազանց անսովոր թռիչքով, ցավակցելով նրան այն բանում, որ դժվար թե մոտակա հարյուրամյակի ընթացքում մենք փորձնական հնարավորություն ստանանք հաստատել կամ հերքել նրա հիասքանչ ֆանտազիաները: Նա երկար տարօրինակ հայացքով նայեց ինձ վրա, բայց ոչինչ չասաց:  

Հանկարծակի ինձ մոտ սարսափելի ցանկություն առաջացավ քնել, այնպես, որ ես անգամ սկսեցի օրորվել քնկոտության կտրուկ նոպայից: Ինձ համար պարզ էր, որ այդ գերմանացին սթափ է ու միանգամայն նույնական, ու քանի որ նրա մտքին եկել է այստեղ գալ, նա ոչ պակաս հաջողությամբ էլ այստեղից դուրս կգա: Խորհուրդ տալով նրան վարվել այնպես, ինչպես ես, վերցրեցի ուսապարկս ու ճամփա ընկա տուն: Մոտավորապես հիսուն քայլ հեռանալուց հետո, ես, ինքս էլ չգիտեմ, թե ինչու, պտտվեցի ու բղավեցի նրան, որ մոռացել եմ հարցնել նրա անունը: Անունը, քո անունը: Ես հանգող խարույկի անհամասեռ լույսի մեջ տեսա, թե ինչպես նա նայեց դեպի երկինք, չգիտես ինչու պտտվեց, իսկ հետո ի պատասխան բղավեց. «Հանս է: Իմ անունը Հանս է:»

- Ու դուք բաժանվեցի՞ք, - զարմացավ Անդրեյը:

- Դե ես մտածում էի, որ այո, - ծիծաղելով պատասխանեց տղան, - բայց գերմանացին եկավ իմ հետևից ու ես նրան վերցրեցի ինձ մոտ գիշերելու, չէ որ չէի կարող նրան փողոցում թողնել…

- Քնելու՛: - Իոլկայի ձայնը հնչեց ինչպես դատավճիռ, բոլորը մի ակնթարթում կանգնեցին բարձրացան տեղերից ու մոտեցան ելքին:

- Ես դեռ կգնամ մարմնավաճառներ վարձելու, - կանխավայելմամբ արտասանեց Անդրեյը, հագնելով իր սանդալները: Անհարմարություն նա այլևս չէր զգում:

- Ուշացել ես, - ժպտալով ասաց Իոլկան: - Այստեղ մերսման սրահները փակվում են ամենաուշը վեցին յոթին:

- Դե ոչ, Տամելում ու նրա շրջակայքում կան մի քանի հասարակաց տներ, որոնք շուրջօրյա զվարճացնում են. մոտեցիր ցանկացած հեծանվի, ու այն քեզ կտանի, - խորհուրդ տվեց Հանսը:

 

Ուշ երեկոյան` ժամը տասնմեկին, կեսգիշերին, Կատմանդույով քայլելը հետաքրքիր է: Մարդկանց հազվադեպ շողքերը սլանում են մեկ այստեղով, մեկ այնտեղով: Փողոցները նեղ են, շարքերը կարծես անմիջապես քեզ վրա կախված լինեն: Հազվադեպ ու շատ թույլ փողոցային լուսավորությունը շրջակա ամեն ինչը պատում է փայլփլվող մթությամբ, ու դժվար է բաժանվել այն զգացողությունից, ասես քայլում ես միջնադարյան կամ անգամ ավելի հին քաղաքով, հատկապես այն ժամանակ, երբ փողոցում պատահում է փոքրիկ մի վանք, այնքան խարխուլ, որ դժվար չէ պատկերացնել, որ այն այդպիսին է եղել նաև հազար տարի առաջ:

Մի պատահական հեծանիվ մոտեցավ ու սկսեց ինչ-որ բան շշնջալ: Հաշիշ, ուրիշ ինչ-որ աղբ, ինչ-որ տե՞ղ է անհրաժեշտ տանել... Անդրեյը միայն բացասական տարուբերում էր գլուխը: «Աղջի՞կ…»: Ոչ հիմա, ո՛չ: «Տղա՞…»: Այո՛: Այստեղ ընտրության հնարավորություն կա: «Լեդիբո՞յ…?»: Այստեղ կա ամեն ինչ: Բայց ոչ հիմա, ո՛չ: Դեռ այս փողոցներով թափառելու ցանկություն կա, բայց հեծանիվը հանգիստ չէր թողնում. «մերսում, գուդ մերսում, ես կարող եմ հիանալի մերսում անել»: Անդրեյը նայեց. հեծանվորդը մի քսանամյա տղա էր, փոքրամարմին. հետաքրքիր է, թե կոնկրետ ինչ է նա առաջարկում «մերսման» ներքո. սկզբունքորեն հետաքրքիր է, բայց ո՛չ, ոչ հիմա:

Պտտվելով անկյունով, Անդրեյը սկսեց քայլել էլ ավելի մութ փողոցով: Փակոցափեղկի հետևից ընկնում էր ինչ-որ լույս, մթության մեջ բացված կամարի վրա նստած էր մի տղամարդ:

 - Մերսում…, - կամացուկ ասաց վերջինս:

Հասարակաց տո՞ւն: Օ, ոչ, իսկապես մերսում. վարսավիրանոց է, ահա կախված է ցուցանակ, որի վրա գրված է, որ այստեղ սափրում են, կտրում են մազերը ու մերսում են առանձին սենյակներում:

- Ւսկ ո՞վ է մերսում:

- Ե՛ս, - աշխուժացավ տղամարդը:

- Հմ…

Անդրեյը նրան աչքի տակով անցկացրեց: Այդ տղամարդը մոտ երեսուն տարեկան նեպալցի էր, բարեհամբույր-ժպտերես դեմքով:

- Իսկ հիմա արդեն ուշ չէ՞ մերսման համար:

- Ոչ, պարոն, բնավ էլ ուշ չէ, համեցեք խնդրեմ:

Այնքան էլ լավ չհասկանալով, թե հատկապես ինչ է նա ցանկանում, Անդրեյը մտավ վարսավիրանոց: Առանձին դուռը տանում էր դեպի մի փոքրիկ սենյակ, որտեղ հատակին դրված էր մի ներքնակ, ծածկված սավանով:

- Վազքուղու՞ց եք վերադառնում, վազքից:

- Այո, ընդհանրապես ասած…

Անդրեյը սկսեց հանվել: Վերջիվերջո աղջիկների հետ նա միշտ էլ կհասցնի, իսկ այստեղ… այս նեպալցուն գայթակղելու փորձի գաղափարը հանկարծակի հետաքրքրեց: Թե՞ թույլ տալ ինձ գայթակղել: Հետաքրքիր է, նա ընդհանրապես կփորձի ինձ գայթակղել, թե ոչ, իսկ միգուցե նրա մտքին այդպիսի բան ընդհանրապես չկա: Անորոշությունն այս գաղափարին յուրահատուկ համ էր հաղորդում: Անդրեյը հանվեց մինչև մերկ մարմին ու պառկեց փորի վրա, առանձնացնելով ոտքերն ու առնանդամն այնպես դնելով, որ վերջինս իր ամբողջ հմայքով պառկեց ոտքերի միջև:

- Ես վազքուղուց եմ վերադարձել, մկաններս հոգնել են, ինձ անհրաժեշտ է մերսում ահա այստեղ, - ու բարձրանալով, Անդրեյը ուրվագծեց անորոշ շրջանակ ազդրերի շրջանում, ընդգրկելով ամբողջ հետույքը: - Միայն այստեղ է մերսում անհրաժեշտ:

- Լավ, հասկանալի է, - մերսողը գլխով արեց: - Իմ անունը Ռաջ է, իսկ քո՞նը:

- Էնդի:

- Լավ, Էնդի:

Առաջին հինգ րոպեների ընթացքում մերսումը միանգամայն սովորական էր, ու Անդրեյը սկսեց մի փոքր բարձրացնել հետույքն ամեն անգամ, երբ մերսողի ձեռքերը դիպչում էին դրան: Անդամը սկսեց քիչ-քիչ կանգնել, ինչն էլ, իհարկե, չէր կարող չնկատել Ռաջը:

- Այստեղ, այո՞: - Նա հարվածեց Անդրեյի հետույքին:

- Այո, այստեղ հատկապես:

Սեղմելով ու թեթևակի խփելով, մասաժիստը սկսեց ավելի հաճախակի շարժել նրա հետույքը, գնալով ավելի մոտենալով ծակին, ու Անդրեյը սկսեց բացահայտ դուրս ցցել իր հետույքը ի հանդիպում նրա ձեռքերին: Անմիջապես ծակի շրջակայքում կետային մերսում հիշեցնող մերսումը Անդրեյի համար առիթ դարձավ հասկանալու համար, որ մասաժիստ ակնհայտորեն հետաքրքրված է:

- Այստե՞ղ, - հարցրեց Ռաջը, սեղմելով ծակից համարյա մեկ սանտիմետր այն կողմ:

- Այո, այո:

- Հիմա, պարոն, մեկ րոպե:

Ռաջը հեռացավ ու կես րոպե անց հայտնվեց ինչ-որ բան խշխշացնելով: Այնուհետև լսվեց հանվող անդրավարտիքի ձայն, ու Անդրեյը զգաց, թե ինչպես իր հետույքին դիպչեց ինչ-որ ջերմ և ձիգ բան:

- Այսպե՞ս, պարոն:

- Այո, այսպես լավ է, շարունակիր:

Ռաջը խնամքով մոտեցրեց իր անդամը Անդրեյի ծակին ու սկսեց կամաց-կամաց մտցնել այն, անհամբերությամբ շնչելով: Մտցնելով, նա բավարարված հառաչեց ու սկսեց դնել: Անդրեյը սկսեց ի հանդիպում անդամին շարժել իր հետույքը, բայց Ռաջը անհապաղ կանգ առավ ու պարզ դարձավ, որ եթե Անդրեյը չի ցանկանում, որպեսզի դա ակնթարթորեն ավարտվի, ապա ավելի լավ է նա ուղղակի պառկի: Գրգռում էր ոչ այնքան այն, թե ինչպես էր Ռաջը իրեն դնում, քանի որ անդամը բավականին մեծ էր, այլ ավելի շատ գրգռում էր հենց այդ իրավիճակը. նրան դնում է նեպալցի մասաժիստը: Երբեմն, փոքր-ինչ սեղմելով հետույքը, Անդրեյը խաղում էր նրա անդամի հետ: Աստիճանաբար զգացողությունները անտարբերից դարձան հաճելի, իսկ հետո անգամ շատ հաճելի, ու կարելի էր անգամ ուղղակի թավալ տալ, մտածելով ինչ-որ բանի մասին, հետույքի մեջ զգալով ջերմ առնանդամ: Այս օրը շատ հագեցած պարզվեց. այնքան նոր մարդիկ, նոր ինֆորմացիա` տարօրինակ ու խոստումնալից, ու ամեն ինչ դեռ նոր էր սկսվում:

 

 



<< back forward >>