« ՄԱՅԱ-3 »

« Ամուր գետեր մարմարե քամի »

Գլուխ 15


Մարտին Հիմալայներում կրկին սկսում է տաքանալ: Լեռնալանջերը դեռևս ծածկված են լինում ձյունով, սակայն բազայի բնակիչների համար, որը գտնվում է ոչ շատ բարձր, թեկուզ և ձյունածածկ լեռներից երկու քայլ այն կողմ, սեզոնների փոփոխության հետ կապված համարյա շատ քիչ բան է փոխվում, միայն թե արդեն կարելի է մայրամուտից հետո պոլարտեկ-300-ի փոխարեն հագնել պոլարտեկ-100 կամ ընդհանրապես միայն սպորտային վերնաշապիկ:

Ջեյնի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե որ պահին և ինչու Ֆոսսան ու Ֆլորինդան որոշեցին, որ ինքը փոխադրվում է երրորդ դասարան: Ուղղակի մի հրաշալի օր նրանց խումբը հավաքեցին ու հայտարարեցին, որ նրանք բոլորը պատրաստ են երրորդ դասարանի պրակտիկայի համար, որից հետո Ֆլորինդան նրանց ուշադրությունը հրավիրեց մոտակա մի քանի օրվա վրա, որոնց ընթացքում նրանք մշակում էին նոր պրակտիկաների էլեմենտները, որոնք առաջարկել էր նա ու, որոնք ուղղված էին գիտակցված երազատեսությունների (ԳԵ) հասնելուն ու դրանց մեջ սեփական անձը վստահ կառավարելուն:

Առաջին հերթին Ֆլորինդան պահանջեց նրանցից սկսել շուտ` ժամը իննին, պառկել քնելու: Այն բանի համար, որպեսզի հայտնվել շրջակա կյանքից անհրաժեշտ մեկուսացման մեջ, նրանք գնում էին գիշերելու բամբուկի պուրակ: Ջեյնն այնտեղ եղել էր նախկինում, բայց ոչ հաճախ, քանի որ այնտեղ զբաղվելու բացարձակապես ոչինչ չկար. մեկ հարկանի փոքրիկ տնակ, երեքը երեքի վրա մակերեսով միակ սենյակով, այնտեղ կա միայն գրասեղան աթոռի հետ միասին, պատի վրա մի քանի գրադարակ ու ներքնակ: Եվ վերջ: Այնպես որ, երբ դու անջատում ես նոթբուքդ ցանցից, ապա հայտնվում ես կատարյալ մեկուսացման մեջ: Տնակի պատերը կառուցված են աղյուսից ու կան երկու պատուհաններ, որոնք, ընդ որում, միանգամայն անօգուտ են, քանի որ տնակի շուրջ ամբողջ պարագծով աճեցված է երկու մետր լայնությամբ բամբուկի պուրակ: Խտությունը, որով աճում են բամբուկները, անհավանական է. այդ «ցանկապատի» մեջ անգամ ձեռքի ափը, անգամ ոչ ձեռքը, խցկելը համարյա անհնար էր: Որոշ ցողուններ ունեն քսան սանտիմետր լայնություն, իսկ բարձրությունը այդ հսկաների հասնում է տասնհինգ, իսկ երբեմն, անգամ քսան մետրի: Այդ ցանկապատի շուրջ դեպի տնակ տանում է ճկված նեղ արահետ: Այնպես որ, մեկուսացումը հարյուր տոկսով ապահովված է, կատարյալ է: Այստեղ կան այդպիսի տասնյակ տնակներ: Դրանց միջև կան փոքրիկ լճակներ կամրջակներով, ու այդ ամենն էլ իր հերթին էր շրջափակված է ևս մեկ հզոր բամբուկից «ցանկապատով», այնպես որ բամբուկի պուրակն ամբողջությամբ իրենից ներկայացնում էր փոքրիկ պարփակված աշխարհ: Երբ ինչ-որ մեկը քոթեջ էր զբաղեցնում, ապա մուտքի մոտ կախվում է համապատասխան նշան, ու ոչ ոք չի մտնում ու չի անհանգստացանում:

Այնուհետև Ֆլորինդան պահանջեց, որպեսզի նրանք յուրաքանչյուր երկու ժամը մեկ արթնանան ու հակիրճ գրառեն իրենց երազները: Առավոտյան նրանք մոտավորապես մեկ ժամ ծախսում էին իրենց երազները ավելի մանրամասն գրառելու համար, ու դրանից հետո, հավաքվելով իրար հետ, նրանք զույգերով այնպես էին քննադատում  միմյանց երազների մեջ իրենց պահվածքի համար, կարծես թե դա կատարվել էր արթուն վիճակում. հարցնում էին գործողությունների շարժառիթների մասին, հայտնաբերում էին կոնցեպտուալությունը, անվճռականությունը, բացասական էմոցիաները և այլն և այլն: Դա հեշտ էր, քանի որ գորշությունները շատ էին ու բոլորն էլ ակնհայտ էին: Ֆլորինդան դա անվանում էր «պատասխանատվություն կրել երազների համար» ու բացատրում էր, որ այն բանի պատճառներից մեկ, որ մարդու, անգամ երկրորդ դասարանցու երազներն այդքան քաոսային են, կայանում է նրանում, որ մարդիկ սովորել են պատասխանատվություն չկրել այն ամենի համար, ինչը նրանք կատարում են ու ապրում երազների մեջ: Իսկ եթե երազների ոլորտը դիտարկել որպես սեփական պատասխանատվության ոլորտ, ապա իրադրությունը փոխվում է: Բավականին անսովոր էր սովորել կրել այդ պատասխանատվությունը, բայց արդյունքը իրականում էլ պարզվեց հետաքրքիր:

Պարտադիր դարձավ նաև ցերեկային քունը. նվազագույնը տասնհինգ րոպե ու առավելագույնը կես ժամ, նաև ցանկալի է օրվա ընթացքում մի քանի անգամ. մոտավորապես ժամը մեկին ու հինգին: Մի կողմից այդպիսի կարճ ցերեկային քները բերում էին քնկոտության կատարյալ անհետացման, որը ծագում էր առավոտյան վաղ արթնանալուց: Մյուս կողմից հենց այդ րոպեներն էլ դարձան ամենահետաքրքիրը արտամարմնական փորձերի (ԱՄՓ) ու ԳԵ հայտնվելու տեսակետից: Ցերեկային քները, առաջին գիշերային քները ու վերջին առավոտյան քները իրենց մեջ պարունակում էին բոլոր ԱՄՓ ու ԳԵ առյուծային բաժինը:

Բոլոր այն ֆրագմենտներից, որոնք նրանք կատարում էին, Ֆլորինդան առանձնացնում էի անշարժ պառկած վիճակի պրակտիկան ու առաջարկում էր օրական կատարել նվազագույնը երեք այդպիսի ֆրագմենտ, հասնելով կատարյալ անշարժության, որպեսզի ինչքան հնարավոր է հաճախ ունենալ մարմնի մասերի «կորստի» զգացողություն:

Հետաքրքիր պարզվեց նոր պրակտիկան, որ կրում էր «ես քնած եմ, թե՞ ոչ» անվանումը: Մեկ կամ մի քանի ժամերի ընթացքում, ով ինչպես ցանկանում է, պրակտիկայով զբաղվողը մոտավորապես ամեն րոպեն մեկ կամ ամեն հինգ րոպեն մեկ իրեն հարց է տալիս. «ես հիմա քնած եմ, թե՞ ոչ»: Ծախսելով մոտավորապես հինգ վայրկյան դա պարզելու համար, նա արդյունքում արտասանում է. «կարծես, թե քնած չեմ»: Ինչպես բացատրեց Ֆլորինդան, եթե այդ պրակտիկան ինտենսիվ կատարել, օրական մի քանի ժամ, կամ էլ ընդհանրապես ամբողջ օրը, ապա վաղ թե ուշ քնի մեջ այդ սովորությունը կգործի, ու դու նույն հարցը քեզ կտաս քնած ժամանակ: Իհարկե, առավել հավանական է, որ դու նույն` «կարծես, թե հիմա քնած չեմ», պատասխանը տաս, բայց դա արեն հաջորդ քայլն է:

Պահանջվեց մոտավորապես երկու շաբաթ կատարել այդ և ուրիշ պրակտիկաները, որպեսզի նրանք քնած ժամանակ սկսեն իրենց հարց տալ. «ես քնած եմ, թե ոչ», ու այդ ժամանակ նրանց ցերեկային պրակտիկան բարդացավ: Իրենց այդ հարցը տալու ժամանակ նրանք նաև հարցնում էին իրենց, թե որտեղ են իրենք հիմա գտնվում, ու տրամաբանական է արդյոք այն, որ նրանք հենց հիմա գտնվում են այդտեղ: Նրանց նայում էին շուրջբոլորը ու իրենց հարց էին տալիս. արդյո՞ք մի այնպիսի բան տեղի չի ունենում, ինչը չի կարող տեղի ունենալ:

Նոր պրակտիկաները ու փոփոխվող կենսակերպը սկզբում բավականին ծանր էր իրականացվում, դրանք համատեղելով նաև ուրիշ հետաքրքրությունների հետ, ու ամեն դեպքում դրված առաջադրանքը փոթորկում էր ու վճռականություն և համառություն բերում:

Եվս մեկ շաբաթ անց Ջեյնը հաղթանակեց. նա ունեցավ իր կյանքի առաջին կայուն ԳԵ, ու դա տեղի ունեցավ հենց պրակտիկաների շնորհիվ: Արթնանալով, նա միանգամից նետվեց մյուսներին պատմելու իր փորձի մասին:

- Ես գնում եմ փողոցով, գարուն է, ջերմ եղանակ է, ինչ-որ մարդիկ կան, ես ինչ-որ քաղաքում եմ: Ինձ հարց եմ տալիս. «ես քնած եմ, թե՞ ոչ»: Պատասխանում եմ. «կարծես, թե ոչ», ու գնում եմ առաջ: Այնուհետև կրկին ինձ հարց եմ տալիս. որտեղ եմ ես գտնվում, ու արդյո՞ք դա տրամաբանական է: Չեմ հիշում, թե ինչ պատասխան եմ ես ինձ տալիս, բայց, կարծես թե ինչ-որ հանգստացնող պատասխան, քանի որ երազն առանց փոփոխությունների շարունակվում է: Ու այդտեղ ճամփեզրով վազում է մի կատու` գրավիչ, խոշոր աչքերով, երկար: Ես հայացքով հետևում եմ նրան, ու կատուն կանգ է առնում և իմ աչքի առաջ վերածվում թռչունի. վերածվում ու թռչում: Ու այդ պահին սկսվեց. ես սկսեցի հասկանալ, որ ինչ-որ բան այն չէ: Ես կանգ առա ու սկսեցի կտրուկ մեծացնել այն բանի գիտակցումը, որ կատուն չի կարող թռչուն դառնալ: Մինչև հիմա հիշում եմ այդ պրոցեսը. գիտակցման կտրուկ աճ. անսովոր, դժվար բացատրելի, կարծես թե շամպայնի շշից դուրս է թռչում խցանը. դանդաղ, այնուհետև արագ ու անվերադարձ: Ու ընդամենը մի քանի վայրկյան անց տիրեց կատարյալ պարզություն, ու ես միանգամից հասկացա, որ քնած եմ: Այնպիսի հուզմունքային գրգռվածություն ծագեց, որն ինձ համարյա թե դուրս էր նետում ԳԵ, բայց ես հանգստացա, հավաքեցի ինձ, հանգեցրեցի էմոցիաներս ու սկսեցի մտածել, թե ինչ կարելի է հետո անել: Նայելով շուրջս, ես հասկացա, որ գտնվում եմ, հավանաբար, Չինաստանում, քանի որ բոլոր գրառումներն արված էին չինական հիերոգլիֆներով: Դա փոքրիկ քաղաք էր, ու ես որոշեցի փորձել ինքս հասկանալ, կամ էլ հարցնել, թե ինչպես է այն կոչվում: Ես մտածեցի, որ հետաքրքիր կլիներ նրա անվանումը հիշել, իսկ հետո` գնալ այնտեղ ու տեսնել, թե արդյոք այդ քաղաքը իրականում էլ նույն տեսքն ունի, գտնել ու քայլել այդ փողոցով: Բայց փողոցների անվանումների փնտրտուքը բարդ պարզվեց. հենց ես փորձում էի կարդալ գրառումները, պատկերները միանգամից սկսում էին աղավաղվել: Այդ ժամանակ ես սկսեցի մոտենալ մարդկանց ու հարցնել, թե ինչպես է կոչվում այդ քաղաքը: Նրանք նայում էին ինձ վրա միանգամայն դատարկ, անիմաստ, իսկ, երբեմն, անգամ ագրեսիվ աչքերով ու ոչինչ չէին պատասխանում. ուղղակի անցնում էին կողքովս: Այդ ժամանակ ես բռնեցի նրանցից մեկին ու որսալով նրա հայացքը, սկսեցի բարձրաձայն նրան տալ միևնույն հարցը: Սկզբում նա փորձում էր դուրս պրծնել իմ ձեռքերից ու գոչել, որ ինձ հետ չի խոսի, որ ինքը լավ ընկեր ունի ու միայն այդ ընկերոջ հետ կխոսի: Ես համաձայնեցի, ու հայտնվեց այդ ընկերը, ով հագած էր ինչ-որ ցնցոտիներ: Ես սկսեցի ասել նրան, որ ինքը տարօրինակ է հագնված, ու որ մարդիկ շուրջբոլորը տարօրինակ բթամիտ են, մի՞թե նա չի տեսնում այդ: Հարցրեցի նրան, թե դա ինչ տեղ է ու, թե որ թվականն է, ու նա պատասխանեց, որ հիմա հազար վեց հարյուր տասնչորս թվականն է ու միանգամից սկսեց զանգահարել ինչ-որ մեկին, որպեսզի ինչ-որ բաներ ճշտի:

- Ու դու ուշադրություն չդարձրեցի՞ր այն բանի վրա, որ տասնյոթերորդ դարում ոչ ոք ոչ մի տեղ չի կարող զանգահարել, - զարմացավ Բերտան:

- Ոչ, ես բացարձակապես չմտածեցի այդ մասին: Ես շարունակում էի այդ ընկերոջը ինչ-որ բաներ հարցնել, նրա աչքերը սկսեցին մի փոքր պարզվել, ու այդ պահին… նա ուղղակի անհետացավ: Շուրջբոլորը ծածկվեց քաոսային ֆրագմենտներով, գույները սկսեցին խառնվել, իսկ պատկերները` վերանալ: Ես նաև հասցրեցի ափսոսալ, որ ԳԵ չօգտագործեցի այն բանի համար, որպեսզի թռչեմ, օրինակ, կամ էլ փորձեմ հանդիպել Բոդխիին, որից հետո արթնացա:

- Լավ, - հանգիստ մեկնաբանեց Ֆլորինդան: - ԳԵ, իհարկե, շատ թույլ որակ ունի, ու դու ուշադրություն չես դարձրել, որ քո գիտակցությունը խորտակվել է, ու դու ԳԵ փոխարեն սկսել ես նայել համարյա սովորական երազ: Կարևորն այն է, որ ԳԵ սկսվեցին, իսկ այն բանի համար, որպեսզի դրանք դառնան ավելի իմաստավորված, անհրաժեշտ է սկսել կազմել գործողությունների պլան: Երբ դու ճանապարհորդում ես դեպի անծանոթ երկիր, չէ որ դու կազմում ես այն բանի մոտավոր պլանը, թե ի՞նչ պետք է այնտեղ անես: Կգնես ուղեցույց, կտեղավորվես հյուրանոցում, կփնտրես աղջիկներ կամ տղաներ սեքսի համար, կամ էլ կգնաս կենդանաբանական այգի ու այդպես շարունակ: ԳԵ դեպքում ամեն ինչ նույն կերպ է: Դու պետք պլան ունենաս, որպեսզի, երբ ընկնես ԳԵ մեջ, չսկսես ծախսել քո գիտակցությունը մի կողմից մյուս կողմ անիմաստ նետումների վրա, բթամիտ մարդկանց հետ խոսակցությունների վրա ու այլ հիմար գործողությունների վրա:

- Ինձ մոտ նույն խնդիրն է, - հաստատեց Բերտան: - Անմիջապես այն բանից հետո, երբ հայտնվում եմ ԳԵ մեջ, միանգամից հիմարանում եմ դրական էմոցիաներից ու առաջին հերթին ցանկանում եմ անդադար սեքսով զբաղվել: Ես արդեն գիտեմ, որ բավական է միայն ցանկանալ և միանգամից կհայտնվի ցանկալի տվյալներով տղա ու ես սկսում եմ դնել նրան: Շատ շուտ հասնում եմ օրգազմի, միանգամից սկսում եմ պայքարել օրգազմի հետ, որպեսզի չավարտեմ, զգացողությունը աստիճանաբար հեռանում է ու վերջ. ես թավալվում եմ:

- Դե տեսնում ես, որ դու համեստ աղջիկ ես, - Ֆլորինդան ուսերը թափ տվեց: - Սերենան, օրինակ, սեքսով է զբաղվում ամեն օր: Ամեն դեպքում չեմ հիշում մի օր, որ ես չտեսնեմ, թե ինչպես է նա ինչ-որ մեկին դնում կամ էլ ծծում ինչ-որ մեկինը կամ հեշտոցը լիզում, այդ պատճառով էլ նա այդպիսի խնդիր չի ունենա: Իսկ դու… ինչո՞ւ ես քեզ այդքան համեստ պահում: Միթե այստեղ, Բազայում, քիչ տղաներ ու աղջիկներ կան, ում հետ դու կարող ես սեքսով զբաղվել:

- Ոչ, քիչ չեն…

- Թե՞ դու հենց չես ցանկանում:

- Դժվարանում եմ պատասխանել, - անվստահ պատասխանեց Բերտան: - Երբեմն ինձ թվում է, թե չեմ ցանկանում, բայց երբեմն ես հասկանում եմ, որ ես չեմ ցանկանում այնպիսի սեքս, որին ես սովոր եմ, իսկ ինչ-որ այլասերված բաներ անել, որոնք ուժեղ գրգռում են, իմ համարձակությունը չի ներում, հավանաբար… ամեն դեպքում, երբ ես միացնում եմ այդպիսի ֆիլմեր, ապա միանգամից ուզում եմ դնել ու ուժեղ գրգռվածություն եմ զգում:

- Դու ունե՞ս սեքսուալ ֆանտազիաների ցուցակ: - Ֆլորինդան ընդհատեց նրան:

- Ունեմ… ինչ-որ տեղ:

- Վաղո՞ւց չես լրացրեց:

- Վաղուց:

- Ինչպիսի՞ ֆանտազիան է քեզ ամենից շատ գրգռում: Ֆանտազիայի ո՞ր տիպը:

- Բռնաբարությունը, - հառաչեց Բերտան: - Ամենից ուժեղ գրգռվում եմ, երբ պատկերացնում եմ, թե ինչպես են ինձ բռնում հինգ տղա ու բռնաբարում են, ինչպես ցանկանում են, կապված վիճակում: Բայց իրական կյանքում, երբ ես փորձում եմ նման մի բան անել, ես սկսում եմ ամաչել, ու այն բանի փոխարեն, որպեսզի տրվեմ, ես լարվում եմ ու միանգամից վերջ տալու ցանկություն է առաջանում: Ես մի քանի անգամ փորձել եմ ու ամեն անգամ դադարեցրել եմ, այնպես որ այլևս չեմ փորձում:

Ֆլորինդան մի րոպե մտածեց:

- Դե, այստեղ ես համարյա ոչինչ չեմ կարող խորհուրդ տալ: Ստացվում է, որ քո ամաչկոտությունը քեզանից ուժեղ է, ԳԵ հասնելու քո ցանկությունից ուժեղ է:

- Ես կարող եմ ամեն տեսակ այլասերված բան անել, այսինքն` հաղթահարել ամաչկոտության հենց կաթվածահար գործողությունը ես կարող եմ, բայց չեմ կարողանում հաղթահարել հենց այն, այդ պատճառով էլ ինչպիսի այլասերված գործողություններ էլ ես կատարեմ, ուղղակի գրգռվածություն չի առաջանում: Ու այստեղ ես զգում եմ ինձ անօգնական. եթե չկա գրգռվածություն, ապա ի՞նչ կարող եմ անել:

- Սա ՍԿԶ արտահայտվածություն է, - պատասխանեց Ֆլորինդան: - Դու այնքան կարևոր անձ ես, որ չես կարող թույլ տալ քեզ մարդկանց ներկայությամբ քեզ պահել որպես պոռնիկ, որպես անբարոյական: Հենց ՍԿԶ, այլ ոչ ամաչկոտությունը պետք է հարվածի տակ վերցնել:

- ՍԿԶ…, - մի տեսակ հուսահատ արտասանեց Բերտան:

- Մի՞թե դա քեզ հուզում է:

- Հավանաբար այո, քանի որ ինձ թվում է, թե ամաչկոտությունը համեմատաբար ավելի հեշտ հաղթահարելի խոչընդոտ է, իսկ ահա ՍԿԶ…

- … բացարձակապես միևնույնն է: Որքան մեծ է քո սեփական կարևորության զգացողությունը, այնքան ավելի հեշտ է այն խայթել, չէ որ դա ակնհայտ է, իսկ եթե այն հեշտությամբ է խայթվում, ապա հեշտ է դրան հետևել, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ հեշտությամբ կարելի է դրանց հեռացման համար ջանքեր գործադրել: Լավ, կարճ ասած` ահա քեզ մի քանի առաջադրանք: Առաջին հերթին, երբ ձեր խմբից ինչ-որ մեկը ցանկանա միզել, գնա նրա հետ զուգարան, գլուխդ մտցրու կոնքաթասի մեջ ու թող, որ այդ աղջիկը կամ տղան միզեն քո գլխի վրա: Կարելի է նաև լոգարան մտնել ու թող, որ նրանք միզեն քո մարմնի վրա, քո բերանի մեջ:

- Բերանիս մե՞ջ: - Բերտայի աչքերը չռվեցին:

- Դու խնդիրնե՞ր ունես լսողության հետ: - Ֆլորինդայի ձայնը դարձած կոպիտ: - Իմ գործն է քեզ խորհուրդներ տալը, իսկ քո գործը` հետևել դրանց կամ ուղարկել ինձ գրողի ծոցը:

Բերտան կծկվեց, ինչպես կատու:

- Ոչ, ես համաձայն եմ, ես կհետևեմ քո խորհուրդներին: Իսկ ես ինչ է, պետք է… խմե՞մ մեզը:

- Ոչ, կարիք չկա այն խմել: Թող այն լցվի քո բերան ու այնտեղից դուրս հոսի:

- Ես նույնպես ցանկանում եմ փորձել այդ, - մի փոքր մտածելուց հետո ասաց Սերենան: - Ես համոզված եմ, որ իմ ՍԿԶ նույնպես այդ կերպ կխայթվի:

- Ես նույնպես: - Մագնուսը ծիծաղեց: - Ես անգամ հիմա, երբ պատկերացնում եմ, թե ինչպես են գլխիս վրա կամ բերանիս մեջ միզում, սարսափում եմ, բայց ի՞նչ սարսափելի բան կա դրա մեջ: Միայն մի բան. կարևորության խայթում: Այնպես որ` ես նույնպես մասնակցում եմ:

- Ես էլ, ես նույնպես: - Ջեյնն ու Արչին նույնպես միացան ՍԿԶ ոչնչացնողներին, ընդ որում Ջեյնն ոչ առանց որոշակի տատանման, ինչը Արչիի մոտ, կարծես թե, ընդհանրապես չնկատվեց:

- Ու նաև, - շարունակեց Ֆլորինդան, դիմելով Բերտային: - Օրական մի քանի անգամ կգնաս մարզասրահ կամ ցանկացած լաբորատորիա, կկանգնես այնտեղ ամենատեսանելի վայրում, կիջեցնես շորտերդ ու անդրավարտիքդ, կկանգնես ծնկների վրա, հետույքդ դեպի վերև, հետույքիդ մեջ կմտցնես մատիտ, կամ էլ ինչ-որ կցանկանաս ու բարձրաձայն և հստակ կասես. «ուզում եմ, որ ինչ-որ մեկը դնի հետույքիս մեջ»: Այդպես կասես երեք անգամ, այնուհետև կհագնվես ու կհեռանաս, նայելով շրջակայքում գտնվող մարդկանց աչքերի մեջ:

Բերտան միանգամից խղճուկ տեսք ստացավ: Նա կարմրեց, հառաչեց, գլուխը հետ տարավ, այնուհետև փակեց աչքերը, հետո բացեց դրանք:

-         Չես ցանկանում` մի արա, - նորից կրկնեց Ֆլորինդան:

-         Կանեմ, - համառորեն արտասանեց Բերտան: - Անպայման կանեմ:

Ֆլորինդան արտաքնապես միանգամայն փափուկ մարդու տպավորություն էր թողնում: Ոչ շատ բարձրահասակ, նրբակազմ ու ձիգ, փոքրիկ ձեռքերով ու ոտքերով, նա փիսիկի էր նման, որը ցանկացած պահի կարող է սկսել գգվվել: Հավանաբար, յուրաքանչյուրը, ով նրան տեսել էր, ցանկացել էր մոտենալ նրան ու շոյել ինչպես փիսիկին. շոյել գլուխը, հետույքը, մեջքը: Ու երբ նա խոսում էր, խորհուրդներ էր տալիս, հարցնում էր ու պատասխանում, նրա ձայնը հանգիստ ու խաղաղ էր լինում: Ու, միևնույն ժամանակ, նրա տոնայնության ու հայացքի անցումը փափկությունից երկաթբետոնային կոպտության տևում էր մեկ վայրկյանից ոչ ավելի երկար: Բավարար էր միայն ասել ինչ-որ մի հիմարություն, ու վեեեերջ, փիսիկը այլևս գոյություն չուներ, այլ գոյություն ուներ վայրի կատու, ով ուներ եղունգներ ու ատամներ, որոնք կարծես հերձադանակ լինեին:

Ջեյնը մեկ անգամ չ, որ տեսել էր, թե ինչպես է Ֆլորինդան կռվում, լիներ դա ձյուդո կամ սամբո, Ֆլորինդան մնում էր այնպիսին, ինչպիսին կա. թեթև, սլացիկ շարժումներ, կարծես ճոճելով հակառակորդի ուշադրությունը, իսկ հետո` նետում կամ հարված, այնքան արագընթաց, որ ոչ ոք չէր էլ հասցնում արձագանքել: Եթե անգամ կար ինչ-որ մեկը, ով կարող էր դիմադրել Ֆլորինդային, ապա Ջեյնը նրանց չէր ճանաչում:

- Ու նաև: - Ֆլորինդան դիմեց Ջեյնին: - Չէ՞ որ դու հիշում ես հենց այն պահը, երբ գիտակցությունը սկսեց փոխակերպվել, ու սովորական երազը վերածվեց ԳԵ:

- Թույլ: Երեքի չափով կարող եմ պատկերացնել, իսկ երբ արթնացա, հիշում էի այդ վիճակը տասի հավասար, միանգամայն պարզ:

- Երեքն էլ կանցնի: Դրանից ֆրագմենտ կատարիր, ինչո՞ւ այսպիսի անօգնականություն: - Զարմացած ձայնով շարունակեց Ֆլորինդան: - Յուրաքանչյուր տաս վայրկյանը մեկ թռիչք կատարիր այդ վիճակի հիշողության մեջ: Տասնհինգ րոպե, և ահա մեկ ֆրագմենտ: Չէ որ հենց այդ պահն է բանալի. երբ տեղի է ունենում մի այնպիսի բան, որի ժամանակ սովորական երազի ժամանակ սկսում է մեծանալ սթափությունը, պարզությունը, ահա և մարզիր դա: Եվ վստահությունը նույնպես: Մարզիր վստահությունն այն բանում, որ այսօր կլինի ԳԵ: Չէ որ դա հեշտ է:

 

Ֆոսսան նույնպես առաջարկեց երրորդ դասարանցիների համար ՊԸ արմատավորման նոր պրակտիկաներ: Ջեյնին ամենահետաքրքիրը թվաց համաձուլվածքների փնտրման պրակտիկան: Ընտրվում է մի ՊԸ զույգ, ընդ որում այնպիսի ՊԸ, որոնք թվում են առավելագույնս տարբեր միմյանցից: Որպես առաջին օրինակ Ֆոսսան առաջարկեց ընտրել համառությունը և գեղեցկության զգացողությունը: Տասնհինգ րոպեների ընթացքում (ինչը հավասար է այդ պրակտիկայի մեկ ֆրագմենտի համար նախատեսված ժամանակին) պրակտիկայով զբաղվողը ձգտում է այն բանին, որպեսզի սկսի միաժամանակ ապրել և՛ համառություն, և՛ գեղեցկության զգացողություն: 

- Ամենապարզը` հագնել ուսապարկ ու քայլել լեռնային արահետով, - խորհուրդ տվեց Ֆոսսան: - Դու միաժամանակ կարող ես այդ ընթացքում և՛ զգալ համառութուն, մարզելով քո մկանները, և՛ նայել լեռներին, հողի մռութներին ու զգալ գեղեցկության զգացողություն: Սկզբում դու կարող ես յուրաքանչյուր հինգ վայրկյանը մեկ ուշադրությունդ մի ՊԸ տեղափոխել մյուս ՊԸ վրա, հագենալով դրանցով, իսկ որոշակի ժամանակ անց, օրինակ, քսան ֆրագմենտ կատարելուց հետո, դու կսովորես զգալ երկու ՊԸ զուգահեռ, միաժամանակ:

- Եվ սա կլինի համատեղո՞ւմ:

- Հիմարություններ մի ասա, Մա՛գնուս, - հանգիստ հակաճառեց Ֆոսսան, - դու պետք է իմանաս, որ սա համաձուլվածք չէ, այլ ակորդ է:

- Այո, հենց այդ պատճառով էլ ես զարմացա…

- Այստեղ զարմանալի ոչինչ չկա: Եթե մարդը հստակորեն գիտի մի բան, ուրեմն նա գիտի այդ: Ես դու հստակ գիտես, որ երկու ՊԸ միաժամանակ ծնումը հանդիսանում է ակորդ, ապա ու գիտես այդ ու վերջակետ: Այնպես որ` քո գիտելիքները անվստահ են, այսինքն` դրանք ընդհանրապես գիտելիքներ չեն:

- Համաձայն եմ:

- Ծնելով երկու ՊԸ ակորդ, - շարունակեց Ֆոսսան, - դու ուղղակի շարունակում ես դրանք զգալ ու զգալ, ինչքան հնարավոր է ինտենսիվ, ուշադրությունդ մեկից մյուսի վրա տեղափոխելով, հագենալով դրանցով ու սպասում ես` կստացվի համաձուլվածք, թե` ոչ: Համաձուլվածք ասելով ես հասկանում եմ այնպիսի ՊԸ, որը չի հանդիսանում նախկին երկուսի հանրահաշվական գումար: Եթե համաձուլվածքը ստացվի, ապա այն չի լինի ո՛չ համառություն, ոչ էլ գեղեցկության զգացողություն: Դա ինչ-որ նոր բան կլինի: Դուք երբեք երաշխիք չեք կարող ունենալ, որ ցանկացած երկու ՊԸ հաստատ կտան համաձուլվածք, դուք դա պետք է ինքնուրույն հետազոտեք: Հենց այնպես, ինչպես մետալուրգիայի մեջ, երբ երկու նյութ, անկախ իրենց արտաքին տվյալներից, կարող են համաձուլվածք առաջացնել, այստեղ նույնպես, օրինակ, կարող է պարզվել, որ համառության ու գեղեցկության զգացողության համաձուլվածք առաջանում է միայն այն ժամանակ, երբ համառության թափանցողականությունը հինգից փոքր չէ և գեղեցկության զգացողության ինտենսիվությունը հինգից փոքր չէ: Անհրաժեշտ է ստուգել տարբեր պայմաններ, փնտրել: Հնարավոր է, որ համաձուլվածք առաջանա այն ժամանակ, երբ դուք ավելացնեք երրորդ ՊԸ փոքրիկ չափաբաժին: Անգամ մեկ համաձուլված գտնելը, դա խոշոր տեխնոլոգիական հաջողություն է, քանի որ համաձուլվածքները, ի տարբերություն տարրական ՊԸ, օժտված են յուրահատուկ հատկություններով ու օգնում են հեշտացնել որոշ առաջադրանքների լուծումը, ու ընդհանրապես ձեր առջև նոր հնարավորություններ են բացում:

- Բայց չէ որ, հավանաբար, արդեն իսկ կա համաձուլվածքների ցուցակ ու այն պայմանների նկարագրությունը, որոնց դեպքում դրանք առաջանում են, ամենայն հավանականությամբ մռութներն ու վիշապիկները հետազոտել են ու հետազոտում են այս հարցը:

- Իհարկե, Սերե՛նա, ՊԸ համաձուլվածքների այդպիսի տեղեկատու կա: - Հաստատեց Ֆոսսան: - Բայց մի օգտվիր դրանից: Մի զրկիր քեզ համաձուլվածքի ինքնուրույն հայտնաբերման հաճույքից: Որպես ՊԸ զույգ վերցրեք ցանկացած երկու ՊԸ, որոնց հետ ցանկանում եք էքսպերիմենտ կատարել: Միայն թե վերցրեք տարբեր, միմյանցից հեռավոր:

- Այսինքն, օրինակ, համակրանքն ու գեղեցկության զգացողությունը չեն համապատասխանում: - Ճշտեց Մագնուսը:

- Չեն համապատասխանում, - համաձայնեց Ֆոսսան: - Ու նաև: Դուք բոլորդ պետք է ավելի ակտիվորեն զբաղվեք գիտություններով ու այլ գործերով: Ու միաժամանակ չնվազեցնեք ֆրագմենտների կուտակման ինտենսիվությունը: Դու սկսել ես ինչ-որ հազվադեպ հայտնվել գենետիկայի լաբորատորիայում, Ջե՛յն, - Ֆոսսան դիմեց նրան: - Մարտան հարցնում էր, թե ինչով ենք մենք ձեզ այստեղ ծանրաբեռնում:

- Բայց Ֆո՛սսա, չէ որ մենք կատարում են Ֆլորինդայի տված առաջադրանքները, կատարում ենք նոր և հին ֆրագմենտներ, ու…

- Ես ասացի, - Ֆոսսան վայրկենապես, ինչպես և Ֆլորինդան, վերածվեց սրատամ վագրի ատամներով ու եղունգներով գիշատչի: - Ավելի ակտիվ զբաղվեք գիտություններով ու վերականգնեք ձեր նախկին պարապմունքները, չնվազեցնելով ֆրագմենտների կուտակման ինտենսիվությունը: Ես ցանկանում եմ, որպեսզի դուք ամեն օր կուտակեք երեսունից հիսուն ֆրագմենտներ, ու միևնույն ժամանակ` որպեսզի դուք ապրեք այնպես, որ ցանկացած օտար մարդ մտածի, թե ձեզ ընդհանրապես գիտություններից, սպորտից, շախմատից, գրքերից ու այլ հետաքրքրություններից բացի ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Դուք պետք է սովորեք ֆրագմենտներ կատարել հենց ցանկացած ուրիշ կենսագործունեության ժամանակ: Չէ որ դուք արդեն այդպիսի փորձ ունեք, ուղղակի հիմա պետք է այն տարածեք նոր պրակտիկաների վրա և վերջ: Առանց դրա դուք չեք կարողանա փոխադրվել չորրորդ դասարան:

- Հիանալի է, - ծիծաղեց Սերենան: - ОК, կկատարեմ:

 

Մարտան սաստիկ ողջունեց Ջեյնի վերադարձը լաբորատորիայում ակտիվ պարապմունքների ու անգամ Ջերրին ընդունեց զարմացած-հավանող դեմքի արտահայտություն և բռնելով Ջեյնի ձեռքից, մոտեցրեց նրան սեղանին, որի հետևում նստած էր մի քսաներկու ամյա նեպալցի տղա:

- Շփվեք, - հակիրճ ասաց Ջերրին ու վազեց:

- Սուջան, - տղան ձեռքը մեկնեց դեպի Ջեյնը:

- Այո…, - սեղմելով ձեռքը, ասաց Ջեյնը, - ես հիշում եմ, ինձ խորհուրդ են տվել քեզ որպես բժշկական… գեո … բժշկության, այո՞, մասնագետ:

- Այո, գեոբժշկություն, ճիշտ է:

Նրա դեմքը մի փոքր տարօրինակ էր թվում այն պատճառով, որովհետև նա ուներ անսովոր մեծ աչքեր, բայց հայացքը ազնիվ էր ու անկեղծ, այնպես որ` ընդհանուր առմամբ, չնայած որոշակի անհամաչափության, դեմքը թվում էր գեղեցիկ, գրավիչ, դեպի իրեն ձգող:

- Ես դեռևս այնքան էլ չեմ պատկերացնում, թե ինչ թեմայով մենք կարող ենք, …, շփվել:) – ժպտաց Ջեյնը:

- Սարսափելի չէ: Ուղղակի մոտեցիր ցանկացած հարցով, եթե դրա մեջ լինի «գեո» կամ «բժիշկ» նախածանցներով տերմիններ, - Սուջանը ծիծաղեց, որից հետո նստեց իր սեղանի հետևում ու այնպես շարունակեց աշխատանքն իր գրառումների հետ, կարծես Ջեյնն այդտեղ անգամ գոյություն չուներ ու ոչ մի խոսակցություն էլ նրանց մեջ չէր եղել:

Գրանցելով վիրավորվածության խայթոց, Ջեյնը նկատեց, որ Ֆլորինդան ճիշտ է. նրանց բոլորին կտրականապես անհրաժեշտ է «միզաթերապիա» գլխի վրա միզվելու տեսքով: «Անընդունելի հպարտություն», - մտածեց նա ու գնաց առաջ:

 

Լաբորատորիայի նորությունների մեջ պարզվեց նաև մի անսպասելի նորություն. Ջերրին, հակառակ այն ամենին, ինչ կարելի էր նրանից սպասել, իր կազմակերպչական ու լոբբիստական ջանքերը ուղղել էր դեպի տարօրինակ, իրեն ոչ հատուկ ուղղությամբ. նա, Պոլի ու Էդի հետ, հասել էր այն բանին, որ քարաժայռի միջի հաջորդ օդանավարան-լաբորատորիան նախատեսվեր ֆիզիկոսներին, ընդ որում աշխատանքներն արդեն սկսվել էին ու բուռն ընթացքի մեջ էին:

- Հետաքրքիր է, ինչո՞վ է պայմանավորված Ջերրիի, ֆիզիկայի ուղղությամբ, այսպիսի ակտիվությունը, - հետաքրքրվեց Ջեյնը Մարտայից: - Նախկինում ֆիզիկոսներին նա վերաբերվում էր, ավելի շուտ, որպես մրցակիցների:

- Ժամանակները փոխվել են, սիրունի՛կ: - Բղավեց Մարտան, բռունցքով անսպասելի ու զգալի հարված հասցնելով Ջեյնի փորին, այնպես, որ եթե վերջինս միանգամից չարձագանքեր ու չձգեր փորի մկանները, ապա մի քանի րոպե ստիպված կլիներ վերականգնել շնչառությունը: - Մեր մանրէաբանները դեպի ֆիզիկա տանող այնպիսի ամուր կամրջակ են կառուցել, որ հիմա դժվար թե մենք երբևէ դառնանք այնքան անկախ միմյանցից, ինչպես նախկինում: Հիմա Ջերրիին ֆիզիկոսները չափազանց անհրաժեշտ են:

- Օօօ՜, հետաքրքիր է:) Եվ ի՞նչ է տեղի ունեցել:

- Դե, ընդհանուր առմամբ ոչ մի հեղափոխական բան, ուղղակի հիշել են լավ մոռացված հինը: Դեռևս վաթսուն տարի առաջ ինչ-որ շվեցարացի գիտնական հետևել է տուֆլիների ինֆուզորիայի պահվածքին. Paramecium caudatum:

Մարտան բույսերի, կենդանիների, մարդու, կամ էլ ցանկացած ուրիշ էակի մարմնի մասերի լատինական անվանումներն այնքան թեթև էր արտասանում, որ թվում էր, թե չկա մի այնպիսի բան, ինչը նա չկարողանար թարգմանել լատիներեն:

- Նա աճեցնում էր դրանք կատարյալ մթության պայմաններում ստերիլ փորձանոթների մեջ, որոնք թույլ չէին տալիս ինֆուզորիաներին միմյանց մեջ փոխանակվել ոչ մի քիմիական հաղորդագրություններով: Փորձերի արդյունքներում նա ցույց տվեց, որ միկրոօրգանիզմները կարող են ազդել և՛ սննդային վարքի վրա, և՛ ուրիշ փորձանոթների մեջ գտնվող իր հարևանների աճի տեմպերի վրա, ու այդ ամենի հիման վրա նա ենթադրեց, որ այդ նպատակներով ինֆուզորիաներն օգտագործում են էլեկտրամագնիսական ճառագայթում: Հիանալի է, այո: Ըստ երևույթի, մանրէները շփման համար կիրառում են նվազագույնը երկու հաճախականային ճառագայթում, այդ թվում նաև ուլտրամանուշակագույն դիապազոնում: Օրինակ պարզվեց, որ ինֆուզորիաների շատ տեսակներ համեմատաբար ավելի արագ են աճում, երբ մեծ թվով հարևաններից դրանք բաժանված են լինում ուլտրամանուշակագույն ճառագայթներ չանցկացնող ապակիով: Եթե դրանք բաժանված են լինում կվարցային ապակիով, որը անց է կացնում UV-ճառագայթները, ապա աճի տեմպերը դանդաղում են: Այդ տարիներին այդպես էլ չհաջողվեց պարզել, թե բջջի հատկապես ո՛ր կառուցվածքային մասնիկներն են պատասխանատու ճառագայթման համար, քանի որ վրա հասավ ճգնաժամը, բազմաթիվ կարևոր հետազոտություններ դադարեցվեցին ու հեշտությամբ մոռացվեցին: Բայց մենք հիշեցինք, որ միաբջիջ օրգանիզմները կարող են շփվել միմյանց հետ էլեկտրամագնիսական ճառագայթման շնորհիվ, երբ ինքներս բախվեցինք նմանատիպ մի խնդրի:

- Նույնպես ինֆուզորիաներ, թե՞ Մաքսը նմանատիպ մի բան վիրուսների մոտ է գտել:

- Մաքսը, իմիջիայլոց, արդեն փնտրում է ու համոզված է, որ կգտնի, բայց ահա հենց այստեղ էլ իր ազդեցությունն ունեցավ ինչպես մեր մանրէաբանների անբավարար պատրաստվածությունը ֆիզիկայի ոլորտում, այնպես էլ անհրաժեշտ սարքավորումներով անբավարար հագեցվածությունը, ահա և Ջերրին շարժվեց տեղից: Իսկ գտանք մենք այս էֆեկտը մեր սիրելի միտոքոնդրիումների հետ աշխատելիս:

Մարտան շատ աշխույժ տեսք ուներ, երբ պատմում էր հայտնագործության մասին, ու Ջեյնի գլխում հանկարծակի մի հարց արթնացավ, որը նա չգիտես ինչու նախկինում ոչ մի կերպ չէր համարձակվում տալ:

- Մարտա, - Ջեյնն ընդհատեց նրան, - ասա՛, իսկ ահա հենց հիմա… դա ինչ-որ ֆրագմենտներ կատարո՞ւմ ես:

Նախկինում նրանք երբեք չէին խոսել պրակտիկայի մասին, այնպես, որ Մարտան զարմացած բարձրացրեց հոնքերն ու ծիծաղեց:

- Կատարում եմ:

- Մի ֆրագմենտ, թե՞ միաժամանակ շատ ֆրագմենտներ:

- Շատ ֆրագմենտներ:

- Իսկ ի՞նչ ֆրագմենտներ:

- Չեմ ասի: - Մարտան փակեց թեման ու անմիջապես վերադարձավ միտոքոնդրիումներին, հասկացնելով, որ իսկապես չի պատրաստվում ասել:

- Ինչպես դու գիտես, բջջի մեջ միտոքոնդրիումների թիվը հաստատուն չէ: Դրանք հատկապես շատ են այն բջիջներում, որտեղ թթվածնի պահանջը մեծ է: Խիստ տարբերվում են նաև դրանց չափերն ու ձևերը: Դրանք ընդունակ են փոխել իրենց ձևը, դրանք կարող են տեղափոխվել այնպիսի վայրեր, որտեղ բարձր է էներգիայի պահանջը: Իսկ շատ բջիջների մեջ միտոքոնդրիումներն ընդհանրապես կապված են միմյանց հետ, ձևավորելով մեկ կամ մի քանի մեծ կոմպլեքսներ` միտոքոնդրիոններ: Ու այդ գործունեությունը այնպես տարօրինակ համաձայնեցված է, որ բնականաբար հարց էր ծագում. ով և ինչպես է կարգավորում բոլոր այդ պրոցեսները: Ոչ մի քիմիական «փոստատարներ», որոնք հենց այս ինֆորմացիան մի միտոքոնդրիումից մյուսին փոխանցեին, գիտնականները չգտան ու այդ ժամանակ, հավանաբար այն բանի համար, որպեսզի վերջնականապես հրաժարվեին այս տարօրինակ գաղափարից, այլ ոչ նրա համար, որպեսզի այն հաստատեին, որոշեցին փորձել ստուգել, թե արդյոք միտոքոնդրիումները չեն շփվում էլեկտրամագնիսական ճառագայթման շնորհիվ: Խնդիրը, բնականաբար, կայանում է նրանում, որ այդ ճառագայթումը, եթե, իհարկե, այն կա, պետք է լինի բացարձակապես թույլ, այնպիսին, որ այն գրանցելու համար յուրահատուկ սարքավորում է անհրաժեշտ, որը մենք չունենք ու, դատելով ամեն ինչից, ոչ միայն մենք, կամ էլ անհրաժեշտ է յուրահատուկ գլուխ, որը կկարողանա հորինել մի այնպիսի սարք, որը կկարողանա ուժեղացնել այդ ճառագայթումը, առանց փոփոխելու այն, այնպես, որ մենք կարողանանք գրանցել այն ու «ապակոդավորել»: Դե, իսկ թե ով է էլեկտրականության մեր հանճարը, դու գիտես:)

- Պո՞լը, իհարկե:

- Իհարկե: Դու, հնարավոր է, որ հասկանաս նրա սարքի կառուցվածքը, քանի որ մասնագետ ես այդ գործում, բայց ինձանից, ռադիոֆիզիկայի մասնագետից, դա փոքր-ինչ հեռու է, սակայն բռնվիր. ես արդեն աշխատում եմ դրա վրա:

- Իսկ Սուջանը ինչո՞ւ է տեղափոխվել գենետիկների մոտ:

- Միևնույն պատճառով: Չէ որ կա ժառանգական հիվանդությունների հսկայական խումբ, որոնք կապված են միտոքոնդրիումների ֆունկցիաների թերությունների հետ, որոնք բերում են էուկարիոտների բջիջներում էներգետիկական ֆունկցիաների խախտման, այդ թվում նաև մարդու մոտ: Միտոքոնդրիումների գենետիկական ու կենսաքիմիական թերությունները բերում են հյուսվածքների շնչառության խախտման: Իսկ ընդհանրապես միտոքոնդրիումներով պայմանավորված հիվանդությունների ազդեցությունները շատ տարբեր են: Տարբեր օրգաններում թերություններ ունեցող միտոքոնդրիումների անհամաչափ բաշխվածության պատճառով մի մարդու մոտ մուտացիան կարող է առաջացնել լյարդի հիվանդության, իսկ մեկ այլ մարդու մոտ` ուղեղի հիվանդության: Դե, իսկ Սուջանը, թեկուզ և «գեո-», բայց նաև «-բժիշկ» է, ու սա նրան շատ է հետաքրքրում, չնայած մյուս կողմից էլ, քանի որ միտոքոնդրիումները շփվում են միմյանց հետ էլեկտրամագնիսական ճառագայթման օգնությամբ, բայց արդյո՞ք չի կարելի, ճառագայթման լեզվով դրանց համապատասխան հրահանգներ տալով, ստիպել դրանց ճիշտ աշխատել, վերականգնել, այսպես ասած, ճիշտ ռիթմը: Մի խոսքով շատերին է գրավել այս թեման, Պոլն իր սարքավորմամբ, այսպես ասած, ձեռքից գնացել է:) Կենսաբանները Քումուջունգից. հիշո՞ւմ ես նրանց:

- Իհարկե: Հատկապես Կունգային հիշում եմ:), - ծիծաղեց Ջեյնը:

- Հենց Կունգան էլ համոզեց Պոլին մի փոքր աշխատել իր խնամակալության տակ գտնվողների հետ: Իսկ ով կարող է նրան մերժել, այդ ոզնուհուն...

- Նա այնտեղ ինչ-որ ծաղիկների հե՞տ էր աշխատում:

- Ծաղիկներ հետ և ոչ միայն, - Մարտան մտախոհ նշան արեց, որն, ըստ երևույթի, պետք է միտք արտահայտեր այն մասին, որ միայն Աստված գիտի, թե էլ ինչով Կունգան կարող էր այնտեղ զբաղված լինել: - Տվյալ դեպքում նա Պոլին տվեց թրթուրներ:

- Թրթուրները հրաշալի են, ես սիրում եմ նրանց:)

- Այո... այսպիսով` նրանք երկուսով վերցրեցին ու ապացուցեցին, որ թրթուրները միմյանց մեջ ինֆորմացիան են փոխանակում ճառագայթման միջոցով, այդպիսով արագորեն հարմարվելով իրենց վրա տարբեր մակաբույծի կարգավիճակով ապրող պիծակների ու ճանճերի մուտացիաների հետ: Դրանք ճառագայթման օգնությամբ իրենց համար մենյու են կազմում:

- Մենյո՞ւ:

- Այո, նրանք անընդհատ փորձում են տարբեր դեղաբույսեր, ավելի ճիշտ այն դեղաբույսերը, որոնք հենց դրանց համար կարող են բուժիչ պարզվել, ու եթե գտնում են ինչ-որ հետաքրքիր բան, ապա ինֆորմացիան հարևաններին են փոխանցում:

- Թրթուրները բուժվում են դեղաբույսերո՞՞վ:

- Իսկ դու կարծում ես, թե միայն մարդի՞կ են այդպես վարվում: Դա տարօրինակ կլիներ: Թրթուրների մոտ, որոնք վերցվում են հետազոտության համար ու, որոնք վարակված են լինում մակաբույծ ճանճերով, հայտնաբերել են մոտավորապես երկու անգամ ավելի շատ քանակությամբ ալկալոիդներ, մասնավորապես պիրոլիզիդին, քան չվարակված թրթուրների մոտ: Իսկ այդ տոքսինները պարունակում է, օրինակ, Sanguinaria բույսը, ու նաև այլ բույսեր, որոնցով ակտիվորեն սնվում են այդ ոչ հիմար թրթուրները, երբ իրենց վրա հարձակվում են ճանճերը: Արդյունքում առաջին սերնդի մեջ ճանճերով վարակված թրթուրներից մինչև բարձ տարիքի հասնողների թիվը մոտավորապես քսան տոկոսով ավելի է լինում, քան այն հիվանդ թրթուրներինը, որոնք դեղեր չեն ընդունել, իսկ հետո դրանց իմունային համակարգը ինքն է սկսում պայքարել ներխուժողների դեմ, այնպես որ ճանճերը, իրենց հերթին, ստիպված են լինում ինչ-որ նոր բան փնտրել, ու ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ դրանք էլ են շփվում միմյանց հետ ինչ-որ ռադիոհաճախականության վրա…

- Հետաքրքիր է, թե ինչն է հանդիսանում ճառագայթման գեներատոր միտոքոնդրիումների մեջ, օրինակ, կամ էլ ինֆուզորիաների մեջ, - զարմացավ Ջեյնը:

- Ահա ինքդ էլ մտածիր, չէ որ դու ֆիզիկոս ես: Մենք, բնականաբար, անմիջապես ստուգեցինք նաև քլորոպլաստներին, ու պարզվեց, որ դրանք նույնպես շփվում են միմյանց հետ ուլտրամանուշակագույն դիապազոնում:

- Մտածելու համար ես պետք է մտածելու կոնկրետ առարկա ունենամ, - քրթմնջաց Ջեյնը: - Ես պետք է շատ լավ պատկերացնեմ բակտերիաների ներքին կառուցվածքը, կամ էլ հենց այդ ինֆուզորիաներինը, մինչև անգամ դրանց բաղկացուցիչ մոլեկուլային խմբերի ու անգամ առանձին մոլեկուլների տարածական կողմնորոշումը, որպեսզի փորձեմ գտնել այն, ինչը հանդիսանում է հաղորդիչ և ընդունիչ ու այն, ինչը հանդիսանում է ալիքների գեներատոր: Եթե դու ասում ես, որ քլորոպլաստները շփվում են ուլտրամանուշակագույն դիապազոնում… չէ որ ուլտրամանուշակագույն ճառագայթներ կան արևի ճառագայթների մեջ, ու արևի ճառագայթները աղմուկ կառաջացնեին, որն էլ կխզեր հաղորդումը: Ուրեմն կարելի է ենթադրել, որ հաղորդումը կատարվում է միայն օրվա մութ ժամերին, կամ էլ ուրիշ նմանատիպ պայմաններում, երբ ուլտրամանուշակագույն ֆոնը վերանում է. ես դա փորձի միջոցով կստուգեի:

- Կստուգենք, - Մարտան գլխով արեց:

- Ու նաև կարելի է ենթադրել, որ - շարունակեց տարված Ջեյնը, - քլորոպլաստները իրենց մեջ այնպիսի մոլեկուլներ են առաջացրել, որոնց արտաքին էլեկտրոնները շատ զգայուն են հատկապես ուլտրամանուշակագույն սպեկտորի նկատմամբ: Երբ դրանց մեջ թափանցում են ֆոտոններ, էլեկտրոնները անցնում են ավելի բարձր էներգետիկ մակարդակների, իսկ երբ արևը մայր է մտնում, դրանք սկսում են հետ վերադառնալ, արտանետելով նույն հաճախականային ֆոտոններին ու,  եթե դրանք սովորել են ղեկավարել այդ արտանետումը… դե գոնե տեղադրել քիմիական մոլեկուլներից կազմված ֆիլտրեր, որոնք կարող են կլանել ուլտրամանուշակագույն ճառագայթը… բացում ես բացակն ու ճառագայթումը հեռանում է, փակում ես` կլանվում է:

- Այսինքն, դրանք կարող են շփվել Մորզեի այբուբենի օգնությա՞մբ:

- Ամեն դեպքում ես կարող եմ պատկերացնել այդպիսի մոլեկուլյար մեխանիզմ, այն կլիներ համեմատաբար ավելի պարզ, բայց միգուցե դրանք կարողացել են հորինել ավելի բարդ ինչ-որ բան…

- Լավ, մի խոսքով կհետազոտենք: Եթե ուզում ես իրադարձություններից տեղյակ լինել, մի մոռացիր կարդալ մեր հաշվետվությունները, - ասաց Մարտան ու անհետացավ:

Ու կրկին կատաղի ցանկությունների արդեն ծանոթ վիճակը համակեց Ջեյնին: Նա ուզում էր հասցնել ամեն ինչ. հետազոտել և՛ գենետիկա, և՛ մանրէաբանություն, և՛ ֆիզիկա, և՛ երկրաբանություն, և՛ բժշկություն, և՛ կառուցել նոր սարքեր միաբջիջների ու միջատների ճառագայթման ուսումնասիրության համար, և՛ հետևել, թե ինչպես են քարաժայռի ստորոտում ընթանում շինարարական աշխատանքները: Եվ իհարկե, ցանկանում էր հասնել ԱՄՓ ու ԳԵ, կուտակել ֆրագմենտներ ու փնտրել համաձուլվածքներ: Ցանկանում էր ինչքան հնարավոր է շուտ սովորել ճանապարհորդել տարբեր աշխարհներում, Թոմասի հետ միասին ինտեգրել կենդանի մռութների ընկալումները: Ցանկանում էր զբաղվել ձյուդոյով, մեծ թենիսով, կարատեով, ցանկանում էր լողալ, ֆուտբոլ ու բադմինտոն խաղալ: Ցանկանում էր գրքեր կարդալ պատմության մասին ու գեղարվեստական գրքեր, սովորել լեզուներ ու մանկահասակների համար դասընթացներ պատրաստել, շփվել ոզնիների հետ, ցանկանում էր սեքսով զբաղվել ու շոյվել, ցանկանում էր այս ամենը և էլի շատ ու շատ բաներ էր ցանկանում, ու միանգամայն հստակ պատկերացնում էր, որ միևնույն է չի կարող ամեն ինչ հասցնել: Ու արթնանում էր ինչ-որ հիվանդագին-դառը բան, ինչ-որ հիվանդագին հուսահատություն այն բանի գիտակցությունից, որ ոչ մի հանգամանքների դեպքում, սկզբունքորեն, հնարավոր չէ այդ ամենը հասցնել: Նրա շուրջը եռում էր կյանքը, նա ձգտում էր բոլոր ուղղություններով, նրան գրավում էին բոլոր կողմերի նոր հետազոտությունները, լաբորատորիաները, հայտնագործությունները, իրադարձություններն ու ապրումները, ու ոչ ոք երբեք չի կարող հասցնել ամեն տեղ, ինչքան էլ, որ նա ցանկանա այդ ու անկախ նրանից, կապրի նա հարյուր տարի, թե հազար:

Պետք է սովորել համակերպվել այդ մտքի հետ, հեռացնել այդ հիվանդագին վիճակը, որովհետև այն ակնհայտորեն անառողջ է, քանի որ բխում է ոչ դատարկությունից ու ձանձրույթից, ու այդ ժամանակ այն դեռ կարելի է անվանել կոնստրուկտիվ, սակայն այն սկիզբ է առնում տիրելու ցանկությունից. բաց չթողել ինչ-որ հետաքրքիր բան, կողքով չանցնել, լսել բոլոր կարևոր խոսակցություններն ու մասնակցել բոլոր կարևոր իրադարձություններին: Բայց արդյո՞ք իրականում նա հետապնդում է այդ նպատակը: Արդյո՞ք իրականում այդ նպատակը հանդիսանում է կարևոր: Չէ որ հենց հիմա և ժամանակի ցանկացած պահին նա իր բոլոր ցանկություններից ընտրում է ամենա ամենաուժգինը, ամենակրքոտը, ամենաուրախալին, ու հենց դա էլ նշանակում է, որ այնքան ժամանակ, քանի դեռ նա այդպես կվարվի, կծագեն ապրումների նոր երանգներ, նա կապրի իր կյանքը մինչև ծայրեր հագեցած, ու հենց դա էլ մարդուն երջանիկ է դարձնում անկախ այն բանից, թե որքան լայն են տարածվել նրա հետաքրքրություններն ու գիտելիքները:

Ջեյնն իրեն հարց տվեց, թե այս պահին ամենից շատ ի՞նչ է ցանկանում: Նրա ցանկությունների մարմինը «ձգվեց», «նախավարժանք» կատարեց բոլոր իր «անդամներով», ու պարզ դարձավ, որ ամենից շատ նա հիմա ցանկանում է մեկ ժամ զբաղվել գենետիկայով, միաժամանակ կատարելով րոպեական ֆիքսում ու այդ ամենին զուգահեռ ծնել «փիղ»: Ու նաև հիշել քնքշանք: Ու հինգ րոպեն մեկ մոտենալով ծանրաձողին, բարձրացնել այն: Ահա հենց սա է նա հիմա ամենից շատ ցանկանում, ու չկա ոչինչ, ինչը նա կցանկանար ավելի շատ: Ու իրեն հարց տալով, թե ինչքան երջանիկ է ինքը հիմա ու ինչքանով է հագեցած իր կյանքը, նա պարզորոշ հասկացավ, որ միևնույն է, իր կյանքն իսկապես մինչև ծայրեր հագեցած է ու այն էլ ավելի հագեցնելու ցանկություն կա, բայց այդ ցանկությունը տենդային ու սպազմատիկ չէ, այլ բխում է ու զգացվում որպես թափանցիկ ուժի հոսք, որը ընթացք է ստանում, դառնում է էլ ավելի ընդգրկող ու հզոր, ծնելով խոցող հաճույքի նոպաներ կրծքի կենտրոնում, կոկորդի ու սրտի մեջ, հոսելով դեպի ձեռքի սրունքներ ու աճուկներ: Որքան հետաքրքիր է կենդանանում մարմինը: Ու այդ պահին նրա մեջքի ամբողջ մակերեսն ասես այրվեց, կարծես թե մաշկը սկսեց եռալ ու գոլորշիանալ, ու զգացողությունները, մի կողմից, շատ կտրուկ էին, ասես մեջքի մաշկը հանված էր, այնպես որ շապիկի անգամ թույլ հպումներն ուժեղ զգացողություններ էին առաջացնում, իսկ մյուս կողմից դեպի մեջքի բոլոր կողմեր ասես հաճույքի ալիքներ հոսեին ու լուծվեին ինչ-որ տեղ կոնքերի ներքին մասում ու այդ մասում շուտով սկսում էր եռալ մաշկը: Ծանոթ լինելով այս երևույթների տեսությանը, Ջեյնը չզգաց ոչ վախ, ոչ անհանգստություն. սրանք «ֆիզիկական տրանսֆորմացիայի» նշաններ էին, ու նրա կյանքում դա առաջին անգամ էր ու դրանից ծագեցին լրջություն ու կոչ. առջևում արկածներն էին, առջևում մեծ ճանապարհորդությունն էր:

 

 

 



<< back forward >>